[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

Դարձեալ՝ բախտաւորութեանց եւ չուառութեանց՝ զաստեղսն դնեն պատճառս. որպէս թե աստեղատունք ինչ իցեն, եւ ըստ դիպելոյ պատճառաւորաց աստեղացն յաս256rտեղատունսն՝ նոյնպիսիք եւ ծնունդքն լինիցին։

Մինչ դեռ առեւծն, ասեն, յաստեղատանն իցէ՝ եւ ծնանիցի ոք, [156] թագաւոր լինելոց է. եւ մինչ դեռ եզնն է՝ եւ ծնանիցի ոք, հզաւր եւ բարենշան գալոց է. եւ մինչ դեռ խոյն է՝ եւ ծնանիցի ոք, մեծատուն լինելոց է, որպէս նայն թաւ եւ ասուեղ է. եւ յորժամ կարիճն է՝ եւ ծնանիցի ոք, չար եւ մեղանչական լինելոց է. եւ այլքն եւս այլոց ազգի ազգի իրաց պատճառք լինին։ Որպէս թե յորժամ Կրոնոսն յաստեղատունն մտանիցէ, թագաւոր մեռանի։ Որ եղեւն իսկ երկիցս, որպէս ասենն, առ Թէոդոսիւ կայսերբ։ Եւ քաւդեայքն պնդեալ եին՝ եթե մեռանի թագաւորն։ Եւ նա ոչ մեռաւ, զի յամաւթ լիցի սափասուտ արուեստգիտութիւնն։

220 Արդ նախ զայն ասասցեն. ո՞ եհան զայնպիսի երկրական ռանասունսք՝ զգիշակեր եւ զխոտակերս յերկինս, զի պատճառ ծննդեան մարդկան լինիցին։

Զի որ ոք ուրուք պատճառ ծննդեան կարիցէ լինել, նա ի վեր քան զնա՝ որոյ պատճառն է՝ պարտի լինել իմաստութեամբ։

256v [157] Արդ հասարակաց մտաւք հայեցեալ, տեսցուք։ Ո ի վեր իցէ։ Մա՞րդն՝ որ անասնոյն տիրէ, թե անասո՞ւնն՝ որ մարդոյն ի հարկի կայ։ Եւ ոչ միայն ի հարկի կայ, այլ եւ կերակուր նորա է։

Եւ գազանացն զկէսսն փախստականս եղեալս տեսանեմք, եւ զկէսսն յանտառախիտ մայրիս ամրացեալ՝ յորժամ զբարբառ միայն մարդոյն լսիցեն։ Քանզի զահ եւ զերկիւղ մարդոյն՝ արկեալ է արարչին ի վերայ գազանացն եւ սողնոցն եւ անասնոցն եւ թռչնոց, վասն առաւել զնա պատուելոյն. զորոյ եւ զարարածն նորանշան իմն ընծայեցուցանէ, թե ստեղծ որպէս ձեռաւք, եւ փչեաց շունչ կենդանի որպէս թե բերանով։ Եւ այնու, զի առաւել պատուական ցուցանիցէ զնա յայտ առնէ։

221 Այլ զի Աստուած ի յաւդապատ մարմնոց ի վեր է, այն յայտնի է ճշմարտից։ Եւ եթե վասն նորա եղեն գազանքն եւ անասունքն, որպէս փորձ իրացն իսկ ցուցանէ, զիա՞րդ էր՝ զի յերկինս ելանեին եւ [158] մարդկան ծննդեան պատճառք լինեին, որք այնչափ հեռի են ի կենդանութենէ, որչափ ճրագ մի՝ որ ի մա257rրդկանէ կազմեալ իցէ լուսատու լինել տան ի գիշերի։ Եւ չկենդանիքն զիա՞րդ կարիցեն կենդանեացն պատճառ ծննդեան լինել։

222 Այլ թե չեին կենդանիք, ասեն, եւ ոչ գնայունք եին։ Բայց զի գնան, յայտ է՝ թե կենդանիք են։

223 Արդ լուիցեն։ Թե ամենայն ինչ որ գնայուն է՝ կենդանի իցէ, ապա եւ ջուրք որ գնան՝ կենդանի համարեսցին. եւ կրակ վասն շարժելոյն՝ կենդանի կարծեսցի. եւ աւդք եւ հողմք վասն շնչելոյն՝ կենդանի հաշուեսցին. եւ տունկք եւ խոտոց բոյսք, որ թեպէտ յամրագնացք են, սակայն աճելովն երեւին՝ թե գնայունք են։

224 Եւ արդ որպէս ոչ ամենայն գնայուն՝ կենդանութիւն մտաւոր եւ բանաւոր ունի, նոյնպէս եւ ոչ արեգակն, եւ ոչ լուսին եւ աստեղք։

225 Եւ ոչ երկինք իսկ՝ ընդ որով նոքա շրջին՝ կենդա[159]նութիւն ինչ մտաւոր եւ բանաւոր ունին։

226 Այլ երկինք եւ երկիր անաւթք ետեղակալք են հաստատեալք յարարչէն, ունել ամփոփ ընդ ինքեամբ զամենայն՝ որ ի միջի նոցա է. եւ լուսաւորքն իբրեւ ճրագունք լուցեալք, վասն զխաւարն ի միջոյ մեծի տանս փարատելոյ։ 257v Եւ են հարկաւորք բնակաւորք, հրամանաւ արարչին իւրեանց, ի վայելս ամենայն կենդանեաց. եւ իւրեանց ինքեանք չեն, քանզի ոչ գիտեն՝ թե իցեն եւ թե չիցեն. որպէս եւ երկինք եւ երկիր եւ ջուրք եւ փայտք եւ քարինք են վասն որոց եղենն, եւ իւրեանց ինքեանք չեն. քանզի ոչ գիտեն՝ եթե իցեն եւ թե չիցեն, այնու զի չեն մտաւորք եւ բանաւորք։

227 Դարձեալ, որպէս ասենն, թե յորժամ առեւծն իցէ յաստեղատանն՝ թագաւոր ծնանելոց է, թե այնպէս էր, բազում անգամ բազում թագաւորաց պարտ էր ծնանել։ Զի ոչ մի միայն ծնանի՝ յորժամ առեւծն յաստեղատանն իցէ, այլ բազումք։

[160] Եւ եթե արդարեւ առեւծն էր պատճառ ծննդեան թագաւորաց, ապա ոչ թագաւորի որդի թագաւոր լինէր, այլ ոյր ուրուք եւ դիպէր ծնունդն մտանելոյ առիւծուն յաստեղատունն։

Իսկ եթե <տեսանիցեմք>, տեսանեմք՝ եթե թագաւորի որդի թագաւոր լինի։ Որպէս Դաւթայ որդին Սողոմոն ի հաւրն աթոռ նստաւ, եւ նորա որդին ի նորա աթոռ, եւ մի ըստ միոջէ կարգ թագաւորացն Յուդայ ձգեցաւ մինչեւ ցՄակաբէացիսն, նոյնպէս զ258rԱսորեստանեայցն եւ զԲաբելացւոցն՝ ռորդի ի հաւրէ առնուին կարգաւ զթագաւորութիւնն. Որպէս եւ ի Սասանայն ումեմնէ՝ սասանականքն որդի ի հաւրէ կարգաւ առին մինչեւ ցայսաւր զթագաւորութիւնն սասանականացն. եւ չգտաւ առեւծ յերկինս մտեալ յաստեղատունն. զի զթագաւորութիւնն յայլ ազգ ուրեք կարասցէ փոխել յերկրին արեւելից։