[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

Այլ ճշմարիտ է բան գրոյն, որ ասէ՝ թե դարձուցից զարեգակն ի խաւար, եւ զլուսին յարիւն։ Զի ցուցցէ՝ թե տէր է լուսաւորացն, եւ լուսաւորելոյ եւ խաւարեցուցանելոյ, առ ի կշտամբութիւն արեւապաշտացն եւ լուսնապաշտացն։

316 Եւ չէ հնար լուսնի յերկիր իջանել. որպէս կախարդաց տեսեալ՝ ի ժամանակի՝ հրամանաւ Աստուծոյ ռզլուսոյնք արիւնագոյն լինելոյ՝ զկերպարանսն դիւի նմանել 281v լուսնի՝ բարբաջեն, թե զլուսին իջուցանիցեն. որում չէն մարթ լինել, թե որ քան զբազում աշխարհսն մեծ է՝ թե ի կալ մի փոքրիկ ամփոփիցի, եւ կթիցի անստինն։

Եւ քանի անթիւ բիւրք բիւրուց կախարդաց են յերկրի. եթե իւրաքանչիւր ոք ի նոցանէ իջուցանել կարէր զնա, ոչ երբեք տային նմա [218] ելանել յերկինս։ Այլ զի ոչ երբեք իջանէ՝ յայտ անտի է, զի ոչ զիջանելն ոք տեսանեէ զնորա, եւ ոչ զամբառնալն։ Եւ եթե կացեալ միտ դնիցես, անդէն անդէն մթացեալ անաւթն լուսաւորի առ սակաւ սակաւ, մինչեւ ամենեւին յարդարի։ Զի թե իջանելոյ ինչ հնար գոյր, թեպէտ եւ զիջանելն ոք ոչ տեսանէր, սակայն զհամբառնալն ամենեքեան տեսանեին։

317 Այլ լուսաւորացն այնչափ ինչ է, որպէս աստուածատուր գիրք ասեն՝ թե եղիցին ի նշանս եւ ի ժամանակս եւ յաւուրս եւ ի տարիս։

Արդ եթե լինին ինչ ի նշանս կամ ջերմոց կամ ցրտոց աստեղք, ոչ եթե իբրեւ զկենդանիս ինչ լինիցին, այլ իբրեւ յԱստուծոյ կարգեալ յայն՝ զի մի դատարկք ինչ յարարածոցն Աստուծոյ իցեն։

Եւ Յո282rնաց իմաստունքն այնու դսրովելի են, զի թողեալ զպատճառն՝ պատճառաւորացն պաշտաւն մատուցանիցեն. որպէս երանելի Առաքեալն ասէ՝ թե սպասաւորե[219]ցան եւ պաշտեցին զարարածս եւ ոչ զարարիչն։