[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

Այս ամենայն վասն մարկիոնաց աղանդին ասացաւ, որ զամուսնութիւն եւ զմսակերութիւն խոտեն։ Եւ ուխտաւորեալք՝ հանդերձ աշխարհականաւքն՝ ի կուսութիւն, ստեն ուխտին։ Զի առ չժուժալոյ ցանկութեանն, արկանեն միւսանգամ զնոսա ընդ ապաշխարութեամբ։

415 Արդ եթե աւրինաց ոչ հաւատայցեն, որ ասէ՝ եթե թողցէ այր <զհայր> եւ զմայր իւր, եւ երթիցէ զհետ կնոջ իւրոյ, եւ եղիցին երկո[289]քին ի մարմին մի, Յեսուայն ընդէ՞ր ոչ հաւատասցեն՝ որ զնոյն հաստատէ, եւ յաւելու՝ թե զոր Աստուած զուգեաց, մարդ մի մեկնեսցէ [289. 5]։

[279. 13] Յեսու այնչափ առ Աստուածս ունի զաւրինացն Աստուած, զի զնորա ասացեալսն հաստատէ յաւետարանի. եւ նոքա մոլին՝ թե հակառակ ուսուցանէ նոցա Յեսուն։

Նոյնպէս վասն կերակրոց եւ ի 310v հնումն եւ ի նորումս գտանեմք, զի յԱստուծոյ տուեալ են ի դարման։

Անդ ասէ. զեն եւ կեր զամենայն անասուն եւ զթռչունս ուտելիս. եւ աստ ասէ՝ թե ամենայն [280] ինչ որ մտանէ ընդ բերան մարդոյ, ոչ պղծէ զնա։ Այլ որ ինչ ելանէ ի բերանոյ անտի, այն պղծէ զմարդն։ Եւ յամենայնէն իմեքէ մի ինչ եւ միսն է։

Եւ եթե պիղծ ինչ եին կերակուրքն՝ նախ ինքն իսկ ոչ ճաշակէր ի նոցանէ, եւ ապա այլոց հրաման տայր չճաշակել։

Իսկ եթե ոչ ուրեք գտանեմք ասացեալ նորա ի նորումս՝ թե զայս ինչ մի ուտիցես, յայտ է՝ եթե զխտրութիւնս կերակրոցն՝ որ ըստ աւրինացն եին՝ դադարեցոյց, այնու զի ընդ մեղաւորս եւ ընդ մաքսաւորս եւ ընդ փարիսացիս ուտէր եւ ըմպէր։ Եւ զզատկէն ասէր ցաշակերտսն՝ թե ցանկանալով ցանկացայ ուտել զզատիկս զայս ընդ ձեզ։ Միթե եւ զզատկէ՞ն ասիցեն՝ թե ձուկն էր եւ ոչ գառն։

416 [289. 5] Արդ հաւատացելոց՝ որ զճշմարտութիւնն կամիցին ցուցանել՝ նախ գործ այն է, զի զիրսն՝ որպէս եւ իցեն՝ նոյնպէս խոստովանիցին, եւ ապա՝ թե այր 311r ընտիր լինիցին յառաքինութիւնսն. այն ընդունելի է։

Եւ ոչ որպէս նոքա, մեծամեծս կոտորեն՝ թե մեք անդստին իսկ յաւազանէն ուխտաւորիմք ի մսակերութենէ եւ յամուսնութենէ։ Եւ ապա լուծանեն զուխտն, եւ գան մտանեն ընդ ապաշխարութեամբ։

417 Եւ եթե հարցանես՝ եթե տանջանք գո՞ն բարւոյն, ասեն. ոչ գոն։ Եւ եթե ի տանջանաց կասկած չիցէ, ապաշխարութիւն առ ի՞մ իցէ։

Ոչ ապաքէն յայտ է՝ թե ի տանջանաց ոչ երկնչին, եւ ի մեղսն անխտիր են։

Բայց որոյ տանջանք չեն, յայտ է՝ թե նորա եւ պարգեւք չգոն։

418 [290] Այլ մեք, ասեն, յայն սակս փախեաք յարդարոյն, զի ահագին սպառնալիս սպառնայ յաւրէնսն իւր՝ թե հուր վառեալ է ի բարկութեան իմում, եւ այրիցէ մինչեւ ի դժոխս ներքինս. եւ թե այս ամենայն պահեալ էր ի գանձի իմում. եւ այլուր՝ թե հրով դատի Աստուած։

419 Ո անմիտք եւ մոլորեալք. թե վասն ահագին սպառնալեացն փախչիցիս յաւրինացն Աստուծոյ, յորժամ Յիսուս եւս աւելի սպառնալիս քան զայն սպառնայցէ, հուր անշէջ եւ որդն 311v անմահ եւ տանջանս յաւիտենականս, յո՞ ունիցիս փախչել։

Եւ յորժամ ի հնում եւ ի նորումս զնոյն սպառնալիս եւ զնոյն խոստմունս բարութեանց գտանեմք, ո՞չ ապաքէն յայտ յանդիման ցուցանի՝ թե մի տուիչ է հնոյն եւ նորոյս։