Ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

|5բ| Թվականութեանս մերում ՋԼԱ [1482] մայիս ամ[ս]ոյ ԻԶ|5բ| [26] Արզրումա երկիրս այնպէս սաստիկ ձուն է եկեր, որ ոչխարն եւ տաւարն մնացեալ են շաբաթով ի տուն եւ խոտ են կերեալ։ Տանուտէրն եկաւորն է եղեալ, Թ [9] եւ տասն երակի տարի է եղեալ, եւ կէտ սուզականն ի ԿԴ [64] տարին է մտեալ։

Ի թվականիս մերոյ ՋԾ [1501] զօրացաւ ազգն Պարսից, որ Սօֆի ասեն, որ է Ղզըլպաշ, որոյ անուն թագաւորին շահ Իսմայիլ, ելեալ ի Սպահանայ եւ եկեալ էառ զԹարվէզ։ Եւ առաքեաց զօրս բազումս երկիրս Հայոց՝ գերեաց. աւերեաց եւ ասպատակեաց բազում գիւղք եւ գաւառք։ Եկն եւ եհաս ի գաւառն Խախտեաց, որ է Բեբերթ եւ պաշարեաց զամուր բերթն նորա եւ արար խսար Զ [6] ամիս եւ ոչ կարաց առնուլ զնա, ել եւ կորեաւ. եւ անուն գլխաւորին էր Ղարաճայ Էլիազ։

Ի թվականիս մերոյ ՋՁԴ [1535] սաստիկ շարժ եղեւ Երզնկա քաղաքն եւ երկիրն ամենայն, որ Կապոսի վանից Լուսաւորչի եկեղեցոյ գուպէթն թռաւ եւ այլ բազում շինուածք տապալեցան եւ մարդիկք կորեան։

|6ա| Ի թվականութեանս մերում Ռ [1551]-ն սուլթան Պայեայզիտն եւ Սէլիմ եկեալ են Արզրում. փոքր եղբայր Պայեազիտն փախեր է Ղզըլպաշն, եւ Սէլիմն եկեալ ոչ է գտեալ զեղբայրն. բարկացեր է ի վերայ Այեազ փաշին։ Եւ ելեալ Սէլիմն գնացեր է Համիթ եւ զԱյեազն կապանօք եւ բոկոտամբ տարեալ է ի դուռն Ամթա կախեալ է, եւ ապա ինքն մտեր է յԱմիթ։ Եւ տէր Մկտրիչն տղա է եղեալ։

Ի թվականութեանս ՌԺԸ [1569] Վէզիրօղլին ի դուրսն պարիսպէ պտըտեր, Արզրումա։

Ի թվականութեանս ՌԻԴ [1575] Լէլա փաշան Արզրում մէչիտ է շիներ։

Ի թվականութեանս ՌԽԴ [1595] տէր Գէո[ր]գն Արզրում է եկեր։

Ի թվականութեանս մերում ՌԾԵ [1606] սով սաստիկ է եղեար, որ մարդ զմարդ, շուն եւ կատու կերեալ են այս վերին աշխարհս բովանդակ՝ Յանկիւրու եւ Ղայսարու հետ մինչեւ ի Թարվէզ, Վան եւ Բաղէշ, Համթայ սանճախն, բոլորն Գ[3] տարի։ Աստուած ազատէ այնպիսի պատուհասէ զամենայն մարդ։

Կաթողիկոսն Էջմիածինն Յուրհայեցի Սրապիոնն է եղեալ եւ Մելքիսէթն բազում փորձանս եւ չարչարանս է հաներ ի վերայ նորայ շահ Ապասի հրամանաւն։ Այս այն Ապասն է, որ Բասենու հետ զազգս Հայոց սուրկուն արար տարաւ ի Սպահան։ |6բ| Իսկ Սրապիոն կաթողիկոսն մազապուրծ եկն Յամիթ. եւ նստան կաթողիկոս Աւետիս եւ Դաւիթն։ Եւ Մելքիսէթ կաթողիկոսն եկեալ գնաց յետոյ ի Լէհ եւ անդ վախճանեցաւ։ Սրապիոնն ի Յամիթ էառ վախճան. եւ մնաց Դաւիթն մինչեւ որ Մովսէս վարդապետն, որ տիրեաց Էջմիածնա եւ յետոյ եղեւ կաթողիկոս։ Ընդ այն ժամա[նա]կն Թարվէզ, Շրվան եւ Շամախի բովանդակ Օսմանցոց էր, Ըստամպօլա թագաւորին, բայց յետոյ զամենայն շահ Ապասն էառ։

Ի թվականի[ս] մերում ՌԿ [1611] տէր Գէորգն եւ տէր Անանիան քահանայ եւ եղեալ, ձեռամբ Սահակ եպիսկոպոսին, առաջնորդ քաղաքիս եւ Լուսաւորչի վանիցն։

Ի թվականութեան ՌԿԷ [1618] փետրվարի ամսոյն Յակոբն եւ Սուգիասն են ծնեալ։

Ի թվականիս մերում ՌՀ [1621] յոյժ մահ է անկեր Արզրում եւ շրջակա բոլորքն։ Եւ ծովն Ըստամպօլա սառեր է այնպէս, որ շուն եւ մարդ է անցեր Ղալաթիա։

Եւ Ապազա փաշան, ի մէջ Արզրումա քաղաքիս, զԱճայմօղլանին հաւատոյ վերայ կրակն ձգեաց։ Եւ նա ամենեւին ոչ ի սպառնալեացն երկեաւ եւ ոչ խոստմանցն ունկն եդիր, այլ արիաբար եմուտ ի հուրն, որ տղայքն |7ա| ի դէմն կուլային եւ հազարք հազարաց հայ եւ տաճիկ շրջապատեալ հայէին տեսանել զկատարումն. եւ նայ ուրախութեամբ եմուտ ի հուրն եւ ձայնեաց ասելով, «ալլայի սէվսան, ալլայ չաղըրսունե։ Եւ ամենեքեան ձայն արձակեցին եւ նոյն ժամայն էառ զկատարումն, վասն անւանն Քրիստոսի, զի Նուրիճան էր անունն, նորին յիշատակն աւրհնութեամբ եղիցի։ Եւ ի գիշերին պահապանք բերթին տեսին ակներեւ լոյս, պայծառ ծագեալ ի վերայ ոսկերացն եւ ընդ առաւօտն բերին զմնացեալ ոսկերսն ամենայն եւ եդին իդիր տապանի ի մէջ եկե[ղ]եցուն, որ կա մինչեւ ցայսօր ի պահպանութիւն քաղաքիս։

Ի թվականութեանս մերում ՌՀԶ [1627]-ն Ապազն ապստամբեցաւ ի թագաւորէն։ Զի առաքեաց թագաւորն սէրասքէր Դիշլանկ Հուսէինն ԺԲ [12] փաշաով եւ ԵՌ [5000] ենկիչարի ընդ նմա։ Եւ եկեալ բանակեցան ի մէջ դաշտին եւ կամէին խաբկանօք զԱպազն ի դուրս հանել ասելով թէ՝ «եկ երթիցուք ի վերայ Ախըլցխոյե եւ նա խորամանկութեամբ պատրաստութիւն ետես. եւ իմում գիշերի ել եւ գնաց եւ կոտորեաց զամենեսեան եւ զԴիշլանկն ըմբռնեաց եւ բերեալ ի մէջ բերթին |7բ| չարաչար մահուամբ սատակեցոյց. եւ զկողոպուտս նոցա զամենայն էառ եւ բազմացոյց զօրք բազում։ Եւ քինախնդիր եղեալ սուլթան Օսմանին, որ ենկիչարիք ըսպաննեցին ի Ստամպօլ եւ դրին զեղբայրն Մուրատ թագաւոր։

Եւ ինքնագլուխ եղեալ Ապազայն տիրեաց վերին աշխարհիս եւ բերթորեաքն ամենայն, մինչեւ ի Սեբաստիայ. այնպէս հուքմ եւ հրաման ունէր, որ Դ [4] կողմն քուրթ եւ կամ գող ոչ երեւէին, Ա [1] կին Ա [1] աւուր ճանապարհ կու գնայր, զի ենկիչարոց չար ժամա[նա]կն ոչ կին, ոչ լամուկ տղա քաղաքէն ելանել ոչ կարէին, եւ ի մէջ քաղաքին եւս ըմպռնեալ պղծէին զի աստուած յարոյց զԱպազան, որ իբրեւ զոչխար զենեաց զնոսա չարաչար։ Եւ ելեալ ԿՌ [60000] ձիաւորօք գնաց յԱնկուրիա պաշարեաց զբերթն եւ պատերազմեցաւ եւ ոչ կարաց առնուլ զնա եւ դարձաւ Արզրում։ Եւ ի հասանել [Ռ]ՀԷ [1628] թվականին առաքեաց թագաւորն Զէթոնցի հայի տղա, Խալիլ փաշա վէզիրն ի վերայ Ապազին բազում զօրօք. եւ Ապազան զերկիրն ամենայն այրեաց եւ ինքն ամրացաւ ի բերթն, բազում պատրաստութեամբ։ Եւ Գ [3] ամիս խսարեաց զնոսա եւ պատերազմեցաւ |8ա| եւ ոչ կարաց առնուլ զբերթն, մինչ որ ձիւն եկն ի վերայ գլխոյ նորա, ել եւ կորեաւ։ Եւ Ապազան ընթացաւ զկնի նոցա եւ բազումս կոտորեաց եւ էառ զամենայն թօբ եւ ջէպախանա եւ եբեր ի բերթն Արզրումայ։

Ի թուականիս մերում ՌՀԸ [1629] սուլթան Մուրատն եսպան զԽալիլն եւ արար առնաւուտ Խոսրով փաշան վէզիր եւ ետ ի ձեռս նորա ԳՃՌ [300, 000] ոգի։ Եւ գարնան եղեալ առեալ զօրսն Խոսրով բազում պատրաստութեամբ եւ եկն ի վերայ Արզրումա կրկին անգամ։ Եւ Ապազան փակեաց զդրունքն ամենայն. եւ պատերազմեցան մինչեւ ի սուրբ Խաչն։ Եւ զօրք Ապազին օրըստօրէ փախեան ի դուրս եւ մնաց շիւար, զի բերթն մեծ էր եւ ոչ կարէր պահել, այնպէս քակեցին թօբով զԵրզնկու դռան վերեւն, միջի պարիսպն, բռճէ ի բուռճ, որ գետինն հասուցին, մինչ որ անճարացեալ Ապազան առաքեաց ելչի եւ արար խաղաղութիւն ընդ Խոսրովին. եւ ել ի բերթէն իւր մարդովն եւ խազնաովն եւ եղեւ որդէգիր Խոսրովին։ Եւ շինեաց զքակեալ պարիսպն Խոսրով եւ եդիր փաշա զԹայեարն Ուրհաեցի. եւ ետ հէտի շէրիֆ եւ կանչեցոյց Գ [3] օր, |8բ| թէ Ապազին բանքն մի այլ եւս յիշեցի։ Եւ առեալ Խոսրով զԱպազայն եւ գնաց ի Ստամպօլ եւ սուլթան Մուրատն խլաթեաց եւ ետ Պուտում։

Ի թվականիս մերում ՌՁ [1631] եղեւ կաթողիկոս Մովսէսն եւ արար բազում կարգս եւ ուղղութիւնս եւ Էջմիածին նոր նորոգեաց եւ ԲՃ [200] միաբանիւք եւ բազում վարդապետս եհան։ Եւ Սըսոյ Քացախ կաթողիկոսն եկն Արզրում ի տեսութիւն Մովսէսին։

Ի հասանել ՌՁԲ [1633] թվին վախճան էառ Մովսէսն եւ մեր առաջնորդ աստուածաբանն Մինաս, որ էր աշակերտ Կեղեցի մեծ Ղուկասին, եւ եդաւ ի մէջ ատենին, նաեւ Սըսոյ կաթողիկոսն՝ Մինաս գնացեալ Երզընկա քաղաք եւ էառ անդ վախճան եւ եդին մերձ առ Կեղեցի Ղուկաս վարդապետին։

Ի թվականիս մերոյ ՌՁԲ [1633] յաւուր Յայտնութեան մերոյ Յիսուսի Քրիստոսի նստաւ կաթողիկոս տէր Փիլիպոսն։

Ի թվականիս մերոյ ՌՁԳ [1634] Հոռոմք զատիկն ծռեցան։ Տէր Մկտրիչն վախճան էառ եւ եղեւ տէր Գէորգն աւագ էրէց։

ՌՁԴ [1635] սուլթան Մուրատն եկն ԴՃՌ [400, 000] ոգով Վարդավառին եւ գնաց էառ զԵրեւան Ը [8] օրն. եւ հասեալ ի Թարվէզ, |9ա| էանց ի Վան եւ գնաց ի Ստամպօլ։

ՌՁԵ [1636] ձմեռն շահ Սէֆին եկն եւ էառ զԵրեւան։

ՌՁԶ [1637] Արզրումու բերթին մէջն ժամատուն շինեցին։

Ի թվականիս ՌՁԸ [1639] սուլթան Մուրատն գնաց ի Պաղտատ եւ էառ զնա եւ գնացեալ ի Ստամպօլ մեռաւ եւ եղբայրն Իպրահիմն թագաւորեաց ՌՁԹ [1640]։

Ի թվականիս ՌՂ [1641] Յակոբն եւ Սուգիասն քահանայ եղեն. Մկտրիչն եւ Ղեւոնդն տղա եղեն եւ յետ տարոյ միոյ Սողոմոնն։

ՌՂԲ [1643] Ջաֆարն թէհրիր երաւ Արզրումայ փաշալխ եւ օգօստոս ամսոյն մահ անկաւ։ Էմին Ամիրխանն, Իգնատիոսն եւ բազում կտրիճ մեռան աստուած ողորմեսցի նոցունց. ամէն։

Ի թվականին ՌՂԳ [1644] Մուստաֆա վէզիրն [ս]պաննեցին ի Ստամպօ[լ] եւ Ջիւան Ղափուճին եղեւ։

ՌՂԷ [1648] մեծ տէրտէրն Էջմիածին գնաց։ Եւ օգօստոսի ամսոյն սուլթան Իպրահիմն [ս]պաննեցին ի Ստամպօլ եւ զորդին դրին թագաւոր Մէհըմմատ անուն Թ [9] տարեկան։

Եւ աւր ըստ օրէ զարգացաւ եւ յո[յ]ժ հանճարեղութեամբ նւաճեաց զաշխարհս ամենայն եւ Լ [30] տարի պատերազմեցաւ ընդ ֆռ|9բ|անկին Վէնէտիկոյ, եւ զծովն Ովկիանոս ելից դրամով եւ լաշով, եւ էառ զԿրիտէս կղզին թէմով եւ վիճակով եւ Է [7] բերթով զամենայն ՌՃԺԹ [1670] թվականին եւ դարձաւ խնդութեամբ յԱտրանայ։

Ի սոյն թվականիս ՌՃԺԹ [1670] առաջնորդ մայրաքաղաքիս Արզրումա Սարգիս աստուածաբան եւ ձայնեղ վարդապետն, որ արար շատ շէնք եւ եբեր աղբիւր ի դուռն Մուտուռկու վանիցն, եւ ինքն հանգեաւ ի նոյն վանսն եւ եդաւ իդիր տապանի օգօստոսի ամսոյ ի ԺԵ [15]։

Ի թվականիս մեր ՌՃԺԱ [1662] Ըստամպօլա Դ-Ե [4-5] եկեղեցիքն հայի եւ հոռոմի քակեցին։ Արզրում եւս ամր ղրկեցին, բերթի միջի եկեղեցին մէչիդ արարին եւ ամենայն քրիստոնէից գլուխն սեաւ կտակ անցուցին։

Ի թվականիս մերոյ ՌՃ [1651] Փիլիպոս կաթողիկոսն եկն եւ գնաց Երուսաղէմ։

Ի թվականիս մերոյ ՌՃԲ [1653] Մուրթազան էմին Պետրոսն զուր տեղն կախեաց. եւ Ղազար եպիսկոպոսն վախճան էառ։ Փիլիպպոս կաթողիկոսն եկն Երուսաղէմայ. եւ մեր եկեղեցին գողք մտան։ Եգիտ Մուրթազայ փա[շա]ն եւ ըմպռնեաց՝ զերկոքին ցըցեաց եւ զվեցին ձեռն կտրեաց եւ ուրախութիւն անպատմելի եղեւ ազգիս Հայոց, որ այսչափ թուրք սատակեցան եւ կորեան։

Ի թվականիս մեր ՌՃ եւ Դ [1655] էառ վախճան կաթողիկոսն Փիլիպպոս ի սուրբ Էջմիածինն, որոյ յիշատակն աւրհնութեամբ եղիցի։ Եւ յետ նորա եղեւ Յակոբն |10ա| կաթողիկոս Հայոց։ Եւ ի սոյն ամի վախճանեցաւ հայրն մեր, աւագ էրէց տէր Գէորգն եւ որդին իւր խոճայ Մելքոնն եւ եդաւ ի դուռն քաղաքի Արզրումայ եկեղեցւոյ, յիշատակ նոցին աւրենութեամբ եղիցի. ամէն։

Ի թվականիս մերոյ ՌՃԺԱ [1662] Մուրթազան ի Մուսուլ [գլուխն] կտրեցին եւ Ուռուստամ փաշայն ի Ախըլցխայ գլուխն կտրեցին։

ՌՃԺԲ [1663] գիսաւոր աստղ մի երեւեցաւ յերկինս աշնանմտէն մինչեւ ի զատիկն. բայց շատ պակասութիւն եղե ընչից ազգիս Հայոց վաճառականաց։

Ի թվականիս մերոյ ՌՃԺԳ [1664] եկն Յակոբ կաթողիկոսն Արզրում գնալ յԵրուսաղէմ եւ հասեալ ի Թոխաթ։ Ընկերակիցքն եւ աշակերտ վարդապետքն իւր Էջմիածինն շփոթեալ, ընդ իրեար աղմկեցան եւ դարձուցին զկաթողիկոսն յաթոռն իւր։ Եւ լուաւ Եղիազար վարդապետն, ճարտասան առաջնորդ սուրբ Երուսաղէմայ, եկն ի Հալապ եւ եղեւ կաթողիկոս ինքնագլուխ եւ կամէր ընդիմանալ եւ հակառակիլ Յակոբայ կաթողիկոսին։ Եւ լուեալ զայս Մարտիրոս վարդապետն ի Կաֆայ ել եւ եկն։

ՌՃԺԴ [1665] թվին գնաց Էջմիածինն էառ զկաթողիկոսն Յակոբ եւ տարաւ ի Ստամպօլ եւ անկան ի դուռն թագաւորին. |10բ| զի ոմանք վարդապետք եւ ժողովուրդք ի կողմն Յակոբա կաթողիկոսին եղեն եւ ոմանք Եղիզարու եղեն եւ անկան ի դրունս վէզիրին եւ թագաւորին, եւ տային դրամ քէսայով, զի տարի մի տային զԵրուսաղէմ Եղիազարին եւ առնէին բազում քէսա եւ միւս տարին տային Մարտիրոսին եւ առնէին բազում քէսա, մինչ որ Բ [2] կողմն եւս անկան ի ներքոյ բազում պարտուց։ Այսպիսի աղմկով եւ զմիմիեանս խաբելով երեւելիս բարեկամ եւ սէր քարոզելով եւ ի ներքոգոյն գործելով մինչ Է [7] տարի, որ անկան Բ [2] սուրբ աթոռքն՝ Էջմիածին եւ Երուսաղէմ, ի ներքոյ պարտուց, որ եղեւ մինչ ԲՃ [200] քէս[ա] դրամ։ Յետ Է [7] ամին ոչ եղեւ սրտիւ հաշտութիւն եւ կրկին էառ Եղիազարն Երուսաղէմ եւ ոչ եղեւ հաշտութիւն ընդ Մարտիրոսին։ Եւ ձանձրացեալ կաթողիկոսն Յակոբ ել ի թվականիս մերոյ ՌՃԻԱ [1672] ի Ստամպօլա եւ եկեալ ի սուրբ աթոռն իւր Էջմիածինն։

|11ա| Ի թվականիս մերոյ ՌՃԺԶ [1667], նոյեմբեր ամսոյն ել շարժ սաստիկ Երզնկան, որ քաղաքի Բ [2] եկեղեցին եւ բաղանիք, տունք եւ ապարանք տապալեցան, անթիւ հայ եւ տաճիկ կորեան ի ներքոյ հողին, զոր տէր աստուած Արզրումա քաղաքս հանդերձ երկրեաւն ազատեալ փրկեաց, զի սակաւ մի եհաս առ մեզ, որ մինչ էաք ի ժամ աղօթից եւ կատարէաք զերեկոյի ժամն սակաւ մի երերեալ եւ եթող, եւ օրն էր չորեքշաբթի։

Դարձեալ ՌՃԺԷ [1668] յաւուր նաւակատեաց Յայտնութեան տեառն մերոյ ի լուսանալ առաւօտին, որ յասելն փառք ի բարձունս, ահագին որոտմամբ եւ սաչիւն դողաց երկիրն Շամախու, Գանճայու եւ Թիւլիսու եւ Երեւանա։ Ապա ումմեք երկրի վնաս ոչ եղեւ, բայց միայն Շամախու, տեսցուք եղբայրք եւ զգոշասցուք, որպէս ասէն մարգարէն՝ «ո¯ հայի երկիր եւ տա գողալ սմաե եւ այլն. զի եղեւ յայտնի եւ մեծ հրաշք, որ աղօթից զօրութիւնն ցուցաւ յայտնապէս, զի որչափ ժողովուրդ, որ կային ի Շամախոյ քաղաքին յեկեղեցին բնաւին ոչ քար մի անկաւ, ոչ Ա [1] մարդոյ զարար եղեւ, այլ արտաքոյ եղեալքն ընդ հողով կորեան եւ կործանեցան։