Գիրք անուանեալ Որոգայթ փառաց վասն կալանաւորելոյ ամենայն գործ անկարգութեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ամենայն պաշտօնատար զօրօք իւրօք ի խմբից կարմիր սպարապետի ի վերայ իւրեանց նշանս տանիցէ այսինքն.
1) Սպարապետն ուրար կապուտ պարանոց ի թիկնամէջն:
2) Գնտապետն փունջ կապուտ ի վերայ գտակի:
3) Ասպետն փունջ կապուտ ի վերայ երկու յուսոց իւրոց:
4) Հազարապետն համար պետութեան իւրոյ նումրով ի վերայ յուսոյ կապուտ:
5) Հարիւրապետն երիս չուան կապուտ գոյնաւոր մի կանգունաչափ ապրշմէ յուսին կախ:
6) Տասնապետն մի չուան ի մի կանգունաչափ կապուտ յուսէն կախ նիզէն ի ձեռն իւր, սուր ընդ մէջ:
7) Ամենայն զինուոր ի ներքոյ խմբին կարմիր սպարապետին տանիցէ նումբրն հազարապետին իւրոյ կապուտ թելով քաշած ի վերայ կապի քամակին իւրոյ որ ծանիցէ որում հազարապետի է այս: