Ի՞նչ է ազգութիւնը.

Հեղինակ

Բաժին

Թեմա

III.
Ազգամոլներ։ Լիբերալ Բուրժուազիան։ Ընկերվարականները Մարքս եւ էնգելս։ Մարքսի կարծիքները յատկապէս։ Քննադատութիւն։

«Թողէք մեռելներին թաղելու իրենց մեռելները»։

Ազգութեան եւ դասակարգերի մասին խօսելիս, մենք միշտ աշխատել եւ աշխատում ենք հաւատարիմ մնալ այդ ասացւածքին։ Մեզ համար վաղո՜ւց արդէն դադարել է նշանակութիւն ունենալ յետադիմական կամ ազնւական, պահպանողական, կղերական եւ այլ մեռած կամ շատ շուտով մեռնելու դատապարտւած կուսակցութիւնների հայեցակէտերը մեզ զբաղեցնող խնդիրների առիթով։ Այժմ մի տարրական ճշմարտութիւն է, որ «Նօվօէ Վրէմիա» թերթը եւ իր խմբագիրը Սուվօրինը կամ Պուրիշկեվիչները, «Իսկական Ռուս Մարդիկ» ու այլ այդպիսի անհատներ եւ կուսակցութիւններ ազգամոլներ, օտարականներ են, որ նրանց քաղաքականութիւնը տանում է Ռուսաստանը Ցուիմա, դէպի Պօրտ—Արտուր, դէպի տիղմ ու կործանում։ Այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նրանց ուղղութիւնը դարբնւում է ոստիկանատներում։

Ամենքին յայտնի է նոյնպէս, որ «Ադամի եւ Եհովայի հայերէն խօսիլը» կամ «Վիկտօրիա թագուհուն Արշակունեաց զարմէն սերւած ըլլալը», որ ծնունդ է մեր հին վարդապետների ազգային գերազանց եռանդի, եւ կամ Աշըղ—Ջիւանու հռչակաւոր «բանաստեղծութիւնը» «Փարիզու զարդարւած քառանկիւնուցը իմ հայ պապի փլած խրճիթը լաւ է, ո՜հ լաւ է»… ասում ենք, ամէնքին յայտնի է, որ այդ ամէնը այրած սրտի մխիթարանքներ, ազգամոլութեան, անմիտ շօվինիզմի պտուղներ են։

Թողնենք մեռելներին թաղելու իրենց մեռելները. չզբաղւենք այդ ամէնով, որովհետեւ ամէնքին յայտնի են դրանց մտքերի անմտութիւնը։ Մենք կանգ կառնենք, այսպէս կոչւած՝ ձախակողմեան մտածողների տեսակէաների վրայ։ Դեռ սրանից մօտ մի դար առաջ, գերմանական երիտասարդ լիբերալիզմի տաղանդաւոր ներկայացուցիչներից մէկը, Հայնրիխ Հայնէն, գրում էր.

«Այն գլխաւոր լծակը, որ մինչեւ այժմ փառասէր եւ շահամոլ վեհապետներն այնքա՛ն արդիւնաւոր կերպով կարողանում էին շարժման մէջ դնել իրենց անձնական նպատակների համար, յատկապէս ազգութիւնն իր սնապարծութիւնով եւ իր այցելութիւնով դէպի ուրիշները, այժմ մաշւել եւ փթել է։ Օր օրի վրայ չքանում են մէկը միւսից աւելի յիմարագոյն ազգային նախապաշարումները. բոլոր խիստ տարբերութիւնները ոչնչանում, կորչում են Եւրոպական քաղաքակրթութեան ընդհանրութեան մէջ։ Եւրոպայում այլեւս գոյութիւն չունեն ազգեր, այլ կան միայն կուսակցութիւններ…։ Այժմ կազմւում են երկու խոշոր զանգւածներ, որոնք թշնամութիւն են անում իրար եւ ճակատամարտում են իրար հետ ճառերով եւ հայեցակէտերով։» (Italien, 1828 թիւ, դլ. XXV. «Միւնխէնից մինչեւ Ջէնօվա»։

Եւ ի՛նչ կասկած՝ այդ կուսակցութիւնները քաղաքական մեծ միութիւնների կամ խոշոր պետութիւնների մէջ էին, որոնց սահմանների վրայից նրանք իրար ձեռք էին մեկնում, ժխտելով ազգութիւնները եւ ձգտելով կօսմօպօլիտիզմի, համամարդկային մի եւ միակ ամբողջութեան երեւակայական զգացմունքն անուանում է կռապաշտական զգացմունք։ Պահենք մտքերս Հայնէի այդ կտորները. նրանք չափազանց նման են Լիբկնէխտի արտայայտութեանը, որ մի քիչ յետոյ պիտի առաջ բերենք։

Դա բուրժուական կօսմօպօլիտիզմն էր։ Նա ժխտում էր ազգութիւնը, նա քարոզում էր լոկ մարդկութիւն։ «Բայց ո՞րն է մեր ժամանակի մեծագոյն խնդիրը։ Դա ազատագրումն է (էմանսիապասիօնը)։ Ազատագրումը ոչ միայն Իրլանդացիների, յոյների, ֆրանկաֆուրտի հրէնաերի, արեւմտեան Հնդկաստանի նէգրների մարդկութեան։ (Հայնէ նոյն շարադրութիւնից)։

Վերցնելոփվ ազգութեան բոլոր արտաքին արտայայտութիւնները, լիբերալ կօսմօպօլիտները քննութեան էին ենթարկում դրանց եւ ապացուցում, որ դրանք բոլորն էլ կայուն, մշտական յատկանիշներ չեն, այլ յարաշարժ եւ մշտափոփոխ, յեղյեղուկ եւ անկայուն։ Եւ դրանցից նրանք եզրակացնում էին, որ ազգութիւնն ուրեմն գոյութիւն չունի։ Նրանց այդ կծու քննադատութիւնն ուղղւած էր ազգամոլների, շովինիստների դէմ, որոնք, կպչելով ազգութեան այս կամ այն արտաքին նշանից, այդ նշանը հրատարակում էին ընդածին կամ բնածին, անսկիզբն ու անվախճան, մի տեսակ քարացած ու անփոփոխ երեւոյթն, որ մի ազգին տարբերում էր միւսից։ Դրանով նրանք դառնում էին մ, էտաֆիզիքներ ազգային խնդրում։ Նրանց կարծիքով ազգերը մարդկութեան կայուն, անփոփոխ եւ մշտատեւ ձեւերն են, որոնք իրար խառնւել չեն կարող, նրայնց կարելի է կոտորել, սովամահ անել, սերհատել եւ արմատախիլ անել իրենց երկրներից, բայց ձուլել նրանց, կլանել անկարելի է դրականապէս։ Նրանց համար ձեւն առանձին գոյութիւն ունեցող մի երեւոյթ էր, ինչպէս Է. Կանտի համար։ Նրանց մտածելակերպը նման էր հռչակաւոր բնագէտ Կիւվիէի մտածելակերպին, որն ընդունում էր կենդանական տեսակների ուրոյն եւ անվերծանելի գոյութիւնը. նրանց ինքնուրոյն ստեղծագործութիւնն, ինչպէս ուրւագծած է Ս. Գրքում։

Նախընթաց գլխում մեր տւած վերլուծութիւնից եւ բացատրութիւններից պարզ երեւում է, որ մենք այդ երկու ուղղութիւններն էլ համարում ենք սխալ։ Մեր կարծիքով, ազգութիւնները մարդկային ցեղի արտայայտութեան ձեւերն են, որոնք որոշ ժամանակաշրջանում սկիզբ են առել եւ զարգացել եյն շնորհիւ աշխարհագրական, երկրաբանական եւ այլ բնական պայմանների եւ պատմական միջավայրի եւ որոնք լինելով յարափոփոխ, կարող են, որոշ պայմանների կուտակման շնորհիվ, կորչել, կլանւիլ, խառնւիլ դրացի ազգերի հետ կամ տարրալուծւիլ, քայքաւիլ կքամ կորցնել ուրոյն գոյութեան գիտակցութիւնը։ Մի խօսքով մեր տեսակէտը էւօլիւցիօնական կամ բնաշրջանական տեսակէտ է եւ ոչ մէտաֆիզիքական։

Բուրժուական այլ կուսակցութիւնների ծրագրերում մենք կը գտնենք իմպէրիալիզմը, տիրապետելու, գրաւելու անյագ ցանկութիւնը։ Դրանք իրենց այդ ցանկութիւնն արդարացնում են նրանով, որ իրենց հայրենիքն ու իրենց ազգը համարում են լաւագոյնը, մի տեսակ «ընտրեալն յ’Աստուծոյ»։ «Deutscland über alles» (Գերմանիան ամենից բարձր), ասում են գերմանական բոլոր բուրժուաները։ Եւ նրանք, Բիսմարկների, Նօհէնլօէների ու Բիւլօվների բերանով պահանջում են գրաւել նորանոր երկիրներ, քաղաքակրթել նրանց, գերմանական բարձրագոյն կուլտուրան ներմուծել ամեն տեղ… Չէ որ դեռ եւս հռչակաւոր փիլիսոփայ Հէդէլը, Մարքսի ու Էնգէլսի ուսուցիչը պնդում էր, որ քաղաքակրթութիւնն սկիզբն է առել արեւելքում. սկսւելով Չինաստանից, նա անցել է Հնդկաստան, յետյ Պարսկաստան, ապա Փոքր Ասիա, Ասսիրօ Բաբելոն, Փիւնիկէ, Յունաստան, Հռօմ եւ վերջապէս Գերմանիա, որտեղից դէպի արեւմուտք յառաջանալու այլ եւս տեղ չը կայ. կապուտակ ովկիանոսը կտրում է քաղաքակրթութեան արեւելքից արեւմուտք չւելու այդ ընթացքի առջեւը։ Հէգէլն է, մեծն Հէգէլը, որ պնդել է այդ երեւոյթի վրայ, ոտի տակ տալով պատմական փաստերը, նրանց բռնազբօսիկ բացատրութիւններ տալով, յետ ու առաջ դասաւորելով։ Նրան հարկաւոր էր Գերմանական քաղաքակրթութիւնը հրատարակել մարդկային ամենաբարձր քաղաքակրթութիւնը, գիտութեան եւ կուլտուրայի վերջին խօսքը, ինչպէս իր փիլիսոփայական սիստէմը փիլիսոփայութեան գագաթնակէտը։ Յարաճուն, մշտազարգաց հրատարակեց Հէգէլը թէ քաղաքակրթութիւնը եւ թէ փիլիսոփայութիւնն ու փիլիսոփայական սիստէմները, բայց անձնական եւ ազգային եսամոլութիւնը թոյլ չը տւին նրան շարունակելու երեւոյթների տրամախօսկան զարգացումը, նրանց Էւօլիւսիօնը։ Դա Գերմանական շօվինիզմի ամենացայտուն արտայայտութիւնն է։

Գրաւել Շլէզվիդ Հօլշտայնը, խլել Աւսրիայից մի քանի գաւառներ, նուաճել Էլզան ու Լօտարինգիան, 3 ուկէս միլիօն Լեհերին գերմանացնել. Ասիայում, Աֆրիկայում, Ամերիկայում եւ Աւստրիալիայում գաղութներ հիմնել, «Weltpolitik» համաշխարհային քաղաքականութիւն բանեցնել. մեծ ռազմական բանակներ ու նաւատորմեր ունենալ… եւ այդ ամենը յանուն Գերմիանիայի փառքի, նա քաղաքակրթութեան տարածման։ Պատրուակ, դիմակ, արտաքին քող են այդ ամենը. դա խոշոր բուրժուազիայի ձգտումն է շուկայ ձեռք բերելու, իր ապրանքները վիժելու համաշխարհային շուկան, ունենալով որքան կարելի է շատ վայրերում նւազագոյն թւով մրցակիցներ, մանաւանդ օտարազգի առեւտրականներից։ Իսկ մայր երկրում թող աշխատաւոր զանգւածները հեծեն ու տնքան հարկերի ճզմող բեռի տակ։

Թէ բուրժուական կօսմօպլիտիզմը (համաշխարհաքաղաքացիութիւն) եւ թէ շօվինիզմը ու նրա անմիջական զաւակ իմպէրիալիզմը, հանրածանօթ երեւոյթներ են, որոնց մասին շատ է խօսուած ու խօսիոիմ թէ կեանքի եւ թէ գրականութեան մէջ. մենք այլեւս երկար չենք զբաղւի նրանցով. վերեւում բերուած մի քանի տողն էլ բաւական է։

Անցնինք այժմ սօցիալիստ մտածողներին։ Նրանց տեսակէտներն են մեզ հետաքրքիր, որովհետեւ աշխատաւոր մարդկութեան ղէկավարներ նրանք են, որովհետեւ նրանց է պատկանում ապագան թէ գիտութեան, թէ գեղարուեստի եւ թէ ընկերական կենանքի մէջ։

Այս ասպարէզում մենք գտնում ենք, մանաւանդ սկզբնական շրջանում, բուրժուական լիբերալիզմից փոխ առնուած մի կօսմօպօլիտիզմ։ Չը կան ազգեր, այլ կան լոկ դասակարգեր, հակամարդ շահերով, կեղեքող բուրժուազիա եւ կեղեքւող պրօլէտարիատ։ Եւ հնչում է տաղանդաւոր տնտեագէտների հրաւիրակոչը. «Պրօլէտարներ բոլոր երկրների, միացէք»։ Եւ այդ կոչն ըմբռնւում է բառացի, բոլոր պրօլէտարները մի ազգ են կազմում, իսկ բուրժուաները մի ազգ։ Մարդկութեան եւ նրա ներսում երկու հսկայական բաժանում պրօլէտարիսա եւ բուրժուազիա։ Դեռ եւս չը կայ ֆրանսիական, անգլիական, գերմանական պրօլէտարիսա, դրանք յետոյ են քաղաքացիութեան իրաւունք ստացել. սկզբներում կայ միայն պրօլէտարիա։

Հանգուցեալ Լիբկնէխտը, Մարքսի ու Էնգէլսի անձնական ընկերն ու աշակերտը, 1892 թւին գնացել էր Մարսէյլ, ուր մի շատ նշանաւոր ճառ արտասանեց, որի վերջին կտորը խիստ բնորոշ է։

«Մեզ, սօցիալիստներիս համար, չը կայ ազգութեան հարց, մենք ճանաչում ենք միայն երկու ազգ. մի կողմից կապիտալիստների, բուրժուազիայի, տիրող դասակարգի ազգը, իսկ միւս կողմից պրօլէտարների, զրկւածների, աշխատաւոր դասակարգի ազգը։ Այսերկրորդ ազգին ենք պատկանում մենք բոլորս, ֆրանսիայի եւ Գերմանիայի կօլլէկտիվիստներս։ Մենք մի ազգ ենք կազմում բոլոր երկրների բանւորները մի ազգ են կազմում, հարկադիր միւս ազգին, որը նոյնպէս մի է բոլոր երկրներում։»

Ակներեւ է. ազգերը ժխտւած են, նրանք գոյութիւն չունեն «սօցիալիստների համար»։ Իսկ ազգերի փոխարէն ծերունի Լիբկէխտը դրել է դասակարգերը, ինչպէս հայնէն կուսակցութիւնները։ Համայն աշխարհիկ բանւորները մի ազգ են, իսկ բուրժուաները մի ազգ։ Դա նոյն կօմօպօլիտիզմն է, անմարմին, անձեւ, առանց ազգութիւնների եւ միջազգայիշնութեան. մարդկութիւն եւ նրա մէջ երկու բանակ։ Լիբկնէխտը նոյն իսկ չէ ցանկացել մտածել, որ բուրժուազիան միեւնոյն ազգի, միեւնոյն հայրենիքի մէջ անգամ չէ կարողանում միանալ, մի բանակ կազմել, ինչպէս պրօլէտարիատը, որովհետեւ կայ արտադրութեան եւ առեւտրի մէջ մրցում։ Այո՛, բուրժուազիան կարող է մի րոպէ մոռանալ իր ներքին, անհատական մրցակցութեան շահերը, երբ բանւոր կամ աշխատաւոր դասակարգերն սպառնական դիրք ընդունեն, ուզենան որ եւ է խիստ ու հատու հարւած հասցնել։ Դա կոչւում է միատեղման կամ միահաւաքման քաղաքականութիւն, ինչպէս արին նրանք Գերմանիայում, Րայխստագի վերջին ընտրութիւնների ժամանակ. բոլոր բուրժուալան կուսակցութիւնները, նոյն իսկ բոլոր անհատները (կղեր, հողատէր, ազնւական, բիւրգեր, պաշտօնեայ) միացան եւ տապալեցին սօցիալ դէմօկրատ կուսակցութիւնը. նրա պատգամաւորների թիւը կիսով չափ պակասեց Րայխստագում։ Բայց դրանից աւելի եւ յարատեւ միութիւն շա՜տ աւելի դժւար է կազմել բուրժւազիայից, քան պրօլէտարիայից։ Տրեօստներ, կապիտալիստական սինդիկատներ, այո՛, կազմւում են, բայց նախ չափազանց մծ դժւարութիւնով, երկրորդ՝ միեւնոյն երկրի կապիտալիստների միջեւ, այն էլ միմիայն նման առեւտուր ունեցողներից, իսկ, օրինակ, ագրարներից եւ գործարանատէրներից մի սինդիկատ, գինեգործներից եւ շաքարագործներից մի միութիւն համարեա՛ անհնար է կազմել։ Սակայն երեւակայել, որ զանազան երկրների բուրժուազիան գոնէ բարոյական կապերով կը կապւի ու կը կազմէ մի միջազգային միութիւն, դա անհնար է, որովհետեւ մրցակցութիւնը նրան բաժանում է։

Այն ինչ այդպէս չէ պրօլէտարիատը. մրցակցութեան ոչինչ չունի. միութիւնը նրան ոյժ է տալիս եւ անպայման տնտեսական ու բարոյական օգուտներ։ Այդ այդպէս լինելով էլ՝ պրօլէտարիատը երբէք չէ կարող ունենալ համամարդկայի մի ամբողջացած կազմակերպութիւն, առանց ազգային կազմակերպութիւնների։

Բայց այդ մասին դեռ յետոյ, երբ կը խօսենք կօսմօպօլիտիզմի եւ ինտէրնացիօնալիզմի մասին։ Այժմ դեռ քննենք, թէ ո՞ւր է այդ կօսմօպօլիտիզմի, այդ «երկու ազգի» արմատը։

Որոնումները մեզ անպայման ստիպում են «գիտական կոչւած սօցիալիզմի հիմնադիրներին դիմել, որոնել նրանց աշխատութիւններում ազգային հարցին վերաբերեալ կարծիքներ եւ քննել, թէ նրանց միաձոյլ ու ամբողջացած սօցիալական սիստէմի նէջ ի՞նչ տեղ է բռնում այդ հարցը։

Հնագոյն եւ քիչ ու շատ ամբողջութիւն կազմող, աշխարհայեացք արտայայտող կտոր հանդիսանում է Մարքս Էնդէլսի հրատարակած (1848 թւին) «Կօմմունիստական կուսակցութեան Մանիֆէստի» հետեւեալ կտորը։

«Կօմմունիստներին մեղադրում են, որ նրանք ուզում են ոչնչացնել հայրենիքը, ազգութիւնը։ Բանւորները հայրենիք չունեն։ Նրանցից չէ կարելի խլել այն, ինչ որ չունեն։ Պրօլէտարիատը, որ նա եւ առաջ պիտի տիրանայ քաղաքական իշխանութեան, բարձրանայ ազգային դասակարգի բարձրութեան, ինքն իրեն կազմակերպ է իբր ազգ, նա (պրօլէտարիատը) դեռեւս ազգային է, թէ եւ ամէնեւին ոչ բուրժուական մտքով։

Արդէն բուրժուազիայի զարգացումով, առեւտրի ազատութեան, համաշխարհային շուկայի արդիւնաբերող արտադրութեան ձեւերի միանմանութեան եւ նրանց համապատասխանող գոյութեան պայմանների հետ միասին աւելի ու աւելի կորչում են ազգային առանձնացած վիճակը եւ ժողովրդների մէջ եղած անտագօնիզմը (հակառակութիւնները։)

Պրօլէտարիատի տիրապետութիւնն աւելի եւս կը նպաստէ նրանց չքանալուն»։

Հետեւեղաբար վերլուծենք առաջ բերած ցիտատը (քաղուածքը)։

Ամենից առաջ մտածողի ուշադրութիւնը գրաւում է Հայրենիք եւ Ազգութիւն բառերի իրար կողքի դրւիլը. իսկոյն երեւում է, որ հեղինակները նրանց համարում են հոմանիշ։ Այն ինչ տարբերութիւնը մեծ, ու անանցանելի։ Սկսած բարձրագոյն կենդանիներից, մարդկային վայրենի հօրդաներից, բարբարոս տոհմական համայնքներից մինչեւ մեր օրւայ ամենաքաղաքակիրթ ժողովուրդներն ու ազգերը Հայրենիք ունեցել են եւ ունեն։ Այսօր թաթար ազգի հայրենիքը կարող է լինել Մուղանի դաշտավայրը, Կուրի ու Երասխի հովիտների ներքին մասերը, իսկ երէկ նրա, ինչպէս եւ Օսմանեան թիւրքերի հայրենիքը Միջին Ասիան էր, Թուրանը, մասամբ Արալեան լճի ափերը։ Վայրենի հօրդան կարող է ապրել այսօր այս որսատեղում, մի քանի ամիս յետոյ մի այլ որսատեղում։ Արենակից տոհմերն ու ցեղերը կարող են, այս կամ այն ճնշման տակ, թողնել իրենց ծննդավայրն ու ապրուստ ճարելու որսատեղը իրենց հայրենիքը, ինչպէս Հօնները, եւ Արեւմտեան Ասիայից խուժել մինչեւ Եւրոպայի սիրտը, հիմնւել այնտեղ, նոր հայրենիք ձեռք բերել։ Հայրենիքն անպայման այն երկիրը չէ, ուր ծնունդ է առել մի ժողովուրդ, այլ երկար դարերի ընթացքում, սերնդից սերունդ ապրած ու նրանց քրտինքով մշակւած վայրն է նա։ Իսկ ազգը միանգամայն տարբեր բան է, որի բանաձեւը արդէն մնեք տւել ենք եւ աւելորդ են համարում կրկնել։

ինչպէս արդէն մի անգամ ասել ենք, այդ շփոթութիւնը գոյութիւն ունի եւրոպական գիութեան ու գրականութեան մէջ։ Դա միայն Մարքսին ու Էնգէլսին չէ յատուկ։ Միայն XIX դարավերջին Եւրոպական միտքն սկսեց արմատապէս իրարից բաժանել այդ երկու գաղափարները։

Դրանից յետոյ գալիս է հետեւեալ միտքը՝ արեւի լոյսի պէս պարզ ու ըմբռնելի, բայց ոչ ընդունելի։

«Բանւորները հայրենիք չունեն։ Նրանցից չէ կարելի խլել այն՝ ինչ որ չունեն»։

Սակայն նորութիւն չէ այդ միտք։ Դրան շատ նման մի կարծիքի մենք հանդիպում ենք Հռօմի փառապանծ պատմութեան էջերում։ Գրակքեան եղբայրներից մէկը, Տիբերիոսը հարաւային Իտալիայում ճամբորդելուց յետոյ, Հռօմ վերադառնալով, Ծերակոյտին մօտաւորապէս հետեւեալ բառերն ասաց. «Երկնքի թռչունները բուն ունեն, երկրի գազանները որջ, իսկ Հռօմի գիւղացին, որ աշխարհի տէրն է համարւում ոչ մի անկիւն չունի, նոյն իսկ մի քար չունի, որ գլխատակը դնէ… Ի հարկէ այդպիսին չի պաշտպանի իր հայրենիը»։

Եւ կարծես արտաքուստ բաւականին ստոյգ է երեւում այդ ֆրազը։ «Բանւորը հայրենիք չունի». այսինքն այդ հայրենիքի մէջ նա սեփականութիւն չունի, ուրեմն եւ չէ սիրում նա այդ հայրենիքը։ Ահա Մարքսի եւ Էնգէլսի հանած տրամաբանական եզրակացութիւնը։ Նրանք տնտեսական կամ դիալէքտիքական մատէրիալիստներ են. նոյն իսկ սէրը դէպի ծննդավայրը, դէպի հարիւրաւոր ու հազարաւոր սերունդներով ժառանգաբար հաղորդւած կապակցութեան զգացումը մի երկրի հետ նրանք ուզում են բացատրել ոչ թէ մատէրիալիստական փիլիսոփայութեան գիտական ճանապարհով, այլ լոկ շահի տեսակէտով։

Բանւորները սեփականութիւն չունեն իրենց հայրենիքում, ուրեմն շահ չունեն այնտեղ, ուրեմն եւ չեն սիրում։ Այդ բոլոր եզրակացութիւնների անմտութիւնները պարզւում է այն ժամանակ, երբ մտածում ենք որ տասնեակ ու հարիւրաւոր սերունդները ներկայ պրօլետարների եղելեն այդ հայրենիքում սեփականատէրեր, ծծում են այդ հայրենի երկրից իրենց սնունդն՝ ինչպէս մանուկը ծծում է կաթն իր մօրից։ Այդ հարիւրաւոր սերունդները ձեռք են բերել մի զգացում, սէր դէպի այդ հայրենիքը, որ բարոյական հաստ ու կուռ շղթայով կապել է նրանց այդ հողի հետ։ Նրանք այդ դարաւոր ժառանգութիւնը հաղորդել են իրենց անմիջական սերունդին, ներկայ պրօլէտարիատին, որի մէջ սէրը դէպի իր ծննդավայրը դառել է արդեն մի տեսակ բնազդ, իր ջղերից, իր էութիւնից անբաժան բնական մի երեւոյթ, իդէալիստական մի տարր, որը սակայն, ծնունդ է առել մատէրիալիստօրէն, դանդաղ բարեշրջման գիտականօրէն բացատրելի ուղիով։

Այդ դեռ քիչ է։ Ժառանգաբար ստացած այդ զգացումը ներկայումս չէ սառչում, չէ նւաղում։ Բանւորը միշտ աշխատում, քրտինք է թափում իր հայրենի երկրում։ Ճշմարիտ է, նա «դառը դատում եւ դատարկ է նստում». նրա աշխատանքի առատ պտուղները հնձում են հողատէրերն ու դրամատէրերը, իշխաններն ու նախարարները, բարձր հոգեւորականութիւնը եւ բոլոր տեսակի տզրուկները… Բայց դա չէ խանգարում գիտակից պրօլէտարին խորապէս զգալու, որ իրենն է այդ երկիրը, իրեննէ այդ հայրենիքը, որովհետեւ ստեղծագործող, կենսարար աշխատանքն իրենն է։ Եւ այդ ճշմարտութեան խորը գիտակցութիւնն է, որ դրդում է գիտակից բնաւորութեանը պահանջ դնել ունենալ սեփականութիւն իր հայրենիքում, միայն համայնական սեփականութիւն. բոլոր հողը եւ արտադրութեան բոլոր միջոցները պատկանեն բոլորին. բոլորն էլ աշխատեն, արտադրեն համայնօրէն եւ արդիւնքը բաշխեն իրենց մէջ, համաձայն թափած աշխատութեան քանակի եւ որակի։

Այո՛, բանւորները սեփականութիւն չունեն իրենց հայրենիքում, բայց ուզում են ունենալ. նրանք գրել են այդ պահանջը եւ եռանդով ձգտում են իրականացնել այն։ Սէրը դէպի հայրենիքը դրանով ոչ թէ նւազում, այլ զարգանում է։ Միայն սէրը դէպի իր հայրենիքը եւ ոչ անյագ պահանջը գրաւելու ուրիշների հայրենիքները, լայնացնելու, մեծացնելու իր հայրենիքը. դա բուրժուազիայի ձգտումն է, դա իմպերիալիզմն է, որ շուկա է որոնում իր ապրանների համար։

Այսպէս ուրեմն՝ առաջ բերած ցիտատի առաջին կտորի միտքը պարզ է, ըմբռնելի, բայց ոչ ճշմարիտ։ Բանւորները հայրենիք ունեն։ Եւ նրանց հայրենասիրութիւնը շատ աւելի անկեղծ, անկաշառ է, քան բուրժուայինը, որովհետեւ իդէալիստական է, առանց սեփական անմիջական շահի։

Վերջապէս բանւորինն է ու գիւղացունը հայրենիքը, որովհետեւ նրանք չեն կարող, բուրժուայի եւ ինտէլիգէնտի նման, ապրել ամեն տեղ, ամեն տեսակ պարագաներում. անկարւղութիւնը նրանց աւելի պինդ շղթաներով է կապում իրենց երկրի հետ։ Աշխատաւորը լեզուներ չը գիտէ, միջոցներ չունի հեռանալու իր ծննդավայրից։

«Զուլումների սեւ օրերին՝ միջոց ունեցողները, հարուստները փախչում, այլ՝ աւելի հանգիստ վայրեր են որոնում, իսկ աշխատաւորը, տեղից շարժւելու անկարող, իր կուրծքով է դիմադրում ամեն տեսակ փորձանքների։ Ո՛չ, ո՛չ, նրանն է հայրենիքը, ամենից աւելի պինդ շղթաներով նա է կապւած այդ երկրի հետ։

Եւ երբ կեանքի դաժան պարագաները բռնադատում են նրան բաժանւել այդ կենսատու երկրից, գաղթել այլ վայրեր ապրուստ ճարելու, նայեցէք նրա դէմքին. վիշտը ծովացած է, ովկիանի պէս փոթորկոտ, ալէկոծ է նրա սիրտը. նա անիծում է այն դաժան բաղդը, որն ստիպումէ թողնել նրան իր սիրած հայրենիքը, իր սովորած բոլոր շրջապատը։ Նա ուրախ չէ որ մեկնում է, բայց նա բռնադատւած է մեկնել։

«Պրօլէտարները հայրենիք չունեն»։ Ֆրանսիացի յայտնի ընկերվարական հռետոր եւ փիլիսոփայ Ժօրէսըառաջ բերելով այդ ֆրազն, ասումմմէ. «բայց քաղաքացիներ, դա մտայինյոռետեսմի սլաք, մի կծու արտայայտութիւն է (boutade), որ մասամբ բացատրվում է Մարքսի եւ Էնգելսի այդ բանը գրելու ժամանակաշրջանով, գերբ պրօլէտարիայիոյժը դեռ իր զարգացման ամենաստոր վիճակի վրայ էր. ամբողջ Եւրոպայում բանւոր դասակարգը զրկւած էր ամենատարրական իրաւունքներից չունէր իրաւունք բանւորական սինդիկատներ կազմակերելու, գործակցութիւններ կամ միութիւններ ունենալու, զուրկ էր քւէարկութեան ընդհանուր իրաւունքից. կարծես թէ պրօլէտարիատը դուրս էր վանւած հասարակական կազմից, մարդկութեան ընդհանուր իրաւունքներից» [1] ։ Եւ այնուհետեւ, Ժօրէսն էլիբր Եւրօպացի, ընդունւած ձեւով շփոթելով կամ նոյնացնելով ազգն ու հայրենիքը, ցոյց է տալս, թէ ինչպէս նոյնիսկ այդ շրջանում, 1847—48 թւերում, բանւոր դասակարգը Եւրօպայիբոլոր երկրներում գործում էր իր ազգութեան գրկում, յարմարւլեով իր պատմական միջավայրին, իր ազգութեան ներքին, ինքնատիպ պարագաներին։

Ռուսական մարքսիզմի լեդէրներից մէկը Գէորգի Պլեխանօվը, նոյն ֆրազը առաջ բերելով, պնդում, հաստատում է նրամիտքը եւ վիճաբանութեան մտնելով Ժ. Ժօրէսի հետ, ասում է. «Եթէոր «Մանիֆէստի» հեղինակներն ասէին, թէբանւորներն ազգութիւնչունեն կամ չեն պատկանում ոչ մի ազգութեան, այն ժամանակ դա կը լինէր ոչ թէ յոռետեսականմի սլաք, մի կծու արտայայտութիւն, այլմի ծիծաղելի անմտութիւն (Non sens ridicule)» [2] ։ Անցնենք այժմ Մարքս—Էնգէլսի կարծիքի երկրորդ մասին, որ վերաբերում է ազգութեան կնդրին։

«Պրօլէտարիատը, որ նախ եւ առաջ պիտիտիրէ քաղաքական իշխանութեանը, բարձրանայ ազգային դասակարգի բարձրութեանը, ինքն իրեն կազմակերպէ իբր ազգ, նա դեռ եւս ազգային է, թէեւ ամենեւինոդբուրժուական մտքով»։

Կազմակերպւած պրօլէտարիատը ձգտում էտիրանալու քաղաքական իշխանութեան, երկրի կառավարութեան ղեկն իր ձեռքն առնելուեւ գործնական ու օրէնսդրական ճանապարհով իրականացնելու սօցիալիստական կազմակերպութիւնը։ Երբ սօցիալիզմը իրականացաւ, բոլոր ազգը կը դառնայմի դասակարգ բոլորն էլ կը լինեն բանւորներ, աշխատողներ։ Ուրեմն՝ ձգտելով իրականացնել սօցիալիզմը, բանւոր դասակարգը ձգտում է ինքը դառնալ ամբողջազգը։ Իսկ մինչեւ որ նա տէր կը դառնայ երկրի իշխանութեան, նա դեռ եւս ազգային է, թէ ոչ բուրժուական մտքով, այսինքն, ոչ շօվինիստ, օտարակեր, կլանելու գրաւելու, տենչով բռնւած։

«Պրօլէտարիատը, որ նաք եւ առաջ պիտի տիրէ քաղաքական իշխանութեանը, բարձրանայ ազգային դասակարգի բարձրութեանը, ինքն իրեն կազմակերպէ իբր ազգ, նա դեռեւս ազգայինէ, թէեւ ամենեւինոչ բուրժուական մտքով»։

Կազմակերպւած պրօլէտարիատը ձգտում է տիրանալու քաղաքական իշխանութեան, երկրի կառավարութեան ղեկն իր ձեռքնառնելուեւ գործնական ու օրէնսդրական ճանապարհով իրականացնելու սօցիալիստական կազմակերպութիւնը։ Երբ սօցիալիզմը իրականացաւ, բոլոր ազգը կը դառնայ մի դասակարգ բոլորն էլ կը լինեն բանւորներ, աշխատողներ։ Ուրեմն՝ ձգտելով իրականացնել սօցիալիզմը, բանւոր դասակարգը ձգտում է ինքը դառնալ ամբողջ ազգը։ Իսկ մինչեւ որ նա տէր կը դառնայ երկրի իշխանութեան, նա դեռ եւս ազգային է, թէ ոչ բուրժուաըան մտքով, այսինքն՝ ոչ շօվինիստ, օտարակեր, կլանելու գրաւելու, տենչով բռնւած։

«Պրօլէտարիատը դեռ եւս ազգային է»։Մինչեւ ե՞րբ Ի հարկէ մինչեւ որ ձեռք բերէ քաղաքական ղեկը, իրականացնէ սօցիալիզմը։ Իսկ այնուհետեւ ի՞նչ. կը դադարի՞ արդեօք նա ազգային լինելուց, կը կորցնէ՞ իրազգութիւնը։կը դառնա՞յ Weltbürger կամ համաշխարհաքաղաքացի. ամենայն ինչ, որ ազգային է, օտա՞ր կը լինի այնուհետեւ նրա համար։ Կարճ՝ կը դառնա՞յ արդեօք մարդկութիւնը մի ազգ մի հօտ եւ մի հովիւ. արդեօք պէտք է ազգութիւնը վերանա՞յ իբր մի անպէտք, վնասակար բան, թէ պէտք է պահել նրան իբր «ein ideales Gut», իբր մի «իդէալական բարիք», ինչպէս ասում է Պէրնէրստեօրֆէրը։ Եթէ պիտի ազգութիւնը վերանայ, էլ ինչո՞ւ պրօլէտարիատն ինքն իրեն կազմակերպում է իբր ազգ, իսկ եթէ չը պէտք է վերանայ,, էլ ինչո՞ւ Մարքսն ու Էնգէլսն ասում են, որ պրօլէտարիատը դեռ եւս ազգային է։ Այստեղ արդէնմտքերի շփոթութիւն, գոնէ կնճռոտութիւն կայ. կարելի է բացատրել եւ այսպէս, եւ այնպէս. եւ յօգուտ ազգութեան պահպանման եւ ընդհակառակը։

Այնուհետեւ սկսւում է ցիտատի վերջին կտորը, որ ցոյց է տալիս հեղինակների մտածելակերպը, բայց որը կանգ է առնում կէս ճանապարհին, չէգնում մինչեւ մտքի տրամաբանական վախճանը։

«Արդէն Բուրժուազիայի զարգացումով, առեւտրիազատութեան, համաշխարհային շուկայի արդիւնաբերող արտադրութեան ձեւերի միանմանութեան եւ նրանց համապատասխանող գոյութեան պայմանների հետ միասին՝ աւելի եւ աւելի կորչում են ազգային առանձնացած վիճակն ու ժողովրդների մէջ եղած անտագօնիզմը (ներհակութիւնները)։ Պրօլէտարիատի տիրապետութիւնն աւելի եւս կը նպաստէ նրանց չքանալուն»։

Պարզենք այդ կտորը։

Այստեղ եւս երեւում է Մարքսի վարդապետութեան ծայրագոյն միակողմանիութիւը։ Բոլոր երեւոյթները, հասարակական բոլոր խնդիրները միմիակ արմատ ունեն. արտադրութեան միջոցները. սրանք հասարակական բոլոր երեւոյթների հիմքն են, իսկ միւս բոլորը՝ իրաւունք, քաղաքականութիւն, կրօն, բարոյականութիւն, գրականութիւն եւ այլն, մի խօսքով՝ բոլոր իդէօլօգիական տարրերը կազմում են վերնաշէնքը, չափւածու ձեււած տնտեսական հիմքերի վրայ։

Բուրժուազիան զարգանում է արար—աշխարհում, առեւտուրի ազատութիւնը նոյնպէս։ Ստեղծւում է օր աւուր ընդլայնող համաշխարհային շուկայ, Երկրագնդի բոլոր ծայրերի տնտեսական կեանքն կսում է կազմել մի շաղկապւած հսկայական ամբողջութիւնը։

ՄիացեալՆահանգների բամբակի բերքի պակասութիւը, Նիւ—եօրքիմի խոշոր դրամատան սնանկութիւնը ցնցումներ են առաջ բերում արար—աշխարհում։ Այդ կապակցութիւնը քանի գնում աճում, սերտանում է։ Բացի այդ՝ արդիւնագործող արտադրութիւնը կամ ճարտարարուեստը թափառում է բոլոր երկրները եւ արտադրութեան ձեւերն սկսում ենիրար աւելիեւաւելի նմանիլ. միօրինակութիւնը թագաւորել է սկսում արտադրական ձեւերի մէջ։ Դրա հետ միասին, անհրաժեշտօրէն հասարակութեան ներսում դասակարգերը դառնում են իրար նման, այսինքն՝ ամենուրեք առաջ են գալիս բուրժուաներ եւ բանւորներ, որոնց գոյութեան պայմաններն էլ, կարծես֊ միակերպւում են։

Ուրեմն՝ կեանքի տնտեսակազմը կամ, ինչպէս ընդունւած է ասել, էկօնօմիկական ստրուկտուրան գնում է դէպի կենտրոնացում եւ միանմանութիւն։

Այդպէս է քարոզում Մարքսիզմը։ Ճշմարիտ է թէ ոչ, դա այլ խնդիր է։ Մենք միայն պարզաբանում ենք։

Տնտեսական այդ հիմքերի բաւական արագ ենթադրւած կենտրոնացումը եւ միանմանութիւնը պարտաւորաբար եւ անհրաժեշտօրէն առաջ են բերում ազգութիւնների առանձնացած վիճակի քայքայում. քանդում են այն չինական պատերը , որ գոյութիւն ունէին ազգերի միջեւ։ Այդազգերը֊ բռնադատւած տնտեսական աճող յարաբերութիւններից, սկսում են իրար հետաւելի ու աւելի արագ շփւել, իրար խառնւել։ Տնտեսական ձեւերի նմանութիւը ծնեցնում է ազգերի նմանութիւն. վերացնումէնրանց մէջ եղած հակառակութիւններն ու ներհակութիւնները։ Առեւիրական յարաբերութիւնները միախառնում են ժողովրդներին։

Այդ երեւոյթը, միակերպութեան ու կենտրօնացման այդ ձգտումը նկատւում է այսօր։ Իսկ երբ պրօլետարիատն իր ձեռքը կառնէ երկրների քաղաքական ու տնտեսական ղեկը, ազգերի առանձնացած վիճակն ու նրանցում թագաւորող անտագօնիզմը աւելի եւս արագ ընթացքով կը չքանան, կը վերանան աշխարհից։

Այդ է բերւած ցիտատի վերջին կտորի մանրամասն բացատրութիւնը։

Ինչպէս արդէն ասացինք, այդ կտորի մէջ եւ առհասարակ այդ ամբողջ ցիտատում մի չը վերջաւորված միտք կայ։ Ենթադրենք, որ որոշ չափով համաձայնւեցինք, որ տնտեսական կեանքը կենտրոնանում է, տնտեսական ձեւերը վեր են ածւում միօրինակութեան եւ դրանց ազդեցութեան տակ, ասենք թէ, վերանում են ազգութիւնների փակ վիճակներն ու անտագընիզմները։ Ասենքթէ այդ բոլորն էլ ճշմարտութիւններ են։ Վերանում են ազգերի առանձնացած վիճակներն ու անտադէնիզմը. շա՜տբարի։ Իսկ ազգութիւննինքը վերանո՞ւմ է արդեօք, չքանո՞ւմ է կամ չքանալո՞ւ է երբ եւ է։ Գալո՞ւէ արդեօքմի ժամանակ, երբ մարդկային բոլոր մանր ու խոշոր ազգերը միաձուլւեն եւ դառնան մի ազգ, մի հօտ եւ մի հովիւ։ Ահա այդ մասին լռում են «Մանիֆէստի» հեղինակները։

Ներկայումս բոլոր ընկերվարական գիտնականները ընդունում են, որ ազգութիւնների եսական, շովինիստական ձգտումները քանի գնում հարթւում, վերանում են. որ ժողովուրդները, քանի գնում, աւելի եւ աւելի համերաշխ, եղբայրական կենակցութեան են ձգտում։ Բայց այդ բոլորը դեռ չէ նշանակում ազգերի վերացում, նրանց միաձուլում։

Ահա այդ առիթով է, որ ծագում է մտքերի շփոթութիւն։ Սօցիալիստներից մի քանիսը, ինչպէս Պլեխանօվը, պնդում են որ ազգութիւնը կը մնայ, կը չքանան փակ վիճակներն ու անտագօնիզմը, կը վերանայ Հայրենիքն իր սահմաններով... Ֆրանսիացիանիշխանական Հէրվէն, ընդհակառակը, պնդում է որ ազգն էլ, հայրենիքն էլ պիտի վերանան, պիտի չքանան։ իր «Antipatriotisme» բրօշիւրի յառաջաբանում նա հետեւեալն է գրում. «Հայրենասէր միջազգայնականներն ասումեն, որ հայրենիքներն այնպէս՝ ինչպէս որ պատմութիւնն էստեղծել, կազմումեն մի—մի բարոյական անձնաւորութիւններ, որոնց գոյութիւնն օգտակար է մարդկութեան համար»։

Այդ կտորից պարզ է երեւում, որ «հայրենիք» եւ «ազգ» նոյնացրած է։ Ազգն է մի «բարոյական անձնաւորութիւն», կամ, աւելի ճիշտ է ասել՝ մի օրգանական միութիւն, իսկ հայրենիքը, եթէ նրան վերցնենք եւրոպական մտքով՝ իբր պետութիւն, կարող է ամենեւին չը լինել մի «բարոյական անձնաւորութիւն»։

Իրար խառնելով ազգն ու պետութիւնը, նա առաջարկում է իր բանաձեւը. «Ներկայ հայրենիքները խորթ—մայրեր են պրօլետարների համար։ Բոլոր հայրենիքները գրեթէ իրար արժեն. մանաւանդ այժմ, երբ կապիտալիստական րէժիմը բոլոր երկրներում հետզհետէ միօրինակութեան է վերածում աշխատաւոր դասակարգերի տնտեսական, մտաւոր եւ քաղաքական կեանքի պայմանները»։ [3]

Ընդհակառակը, Ժօրէսը, դէմ գնալով Մարքս—Էնգէլսի մտքերին, պնդում է, որ սօցիալիզմի հաստատւելով երբէք չեն վերանայ ազգն ու հայրենիքը. Կը վերանան ներկայ քաղաքական անմիտ սահմանները, երկիրը կը լինի մարդկութեան հայրենիքը, իսկ մարդկութիւնը, բաժանւած լինելով ազգային միութիւնների, ամեն մի միութիւն կունենայ իր բնական հայրենիքը, իր ապրելու վայրը։ «Հայրենիքի ներկայ սահմանները, ասում է Ժ. Ժօրէսը, որ փոխադարձ բռնադատման, տարամերժութեան եւ անվստահութեան ոյժի արտայայտութիւններ են, կը վերանան», ինչպէս եւ յարձակողական, կլանող նացիօնալիզմը, օտարականութիւնը, բայց չի վերանայ ազգութիւնը, դրա համար միասին եւ ազգի բնակած իսկական վայրը, նրա բնակատեղ— հայրենիքը։ Պատմական ու շօվինիստական հայրենիքը չը պիտի խառնել ժողովրդի բնական բնակավայրի կամ իրական հայրենիքի հետ. դրանք շատ հաճախ իրար ամենեւին չեն համապատասխանում։

Առ այժմ մի կողմ թողնենք միւս սօցիալիստ գրողների ու գործիչների տեսակէտները եւ ջանանք պարզել Մարքսի տեսակէտը, յենւելով նրա միւս գրութիւնների վրայ։

Ոչ մի տեղ «ազգ» եւ «հայրենիք» գաղափարները հիմնական եւ լուրջ քննութեան չեն ենթարկւած Մարքսի շարադրութիւններում. ոչ մի տեղ չը կայ մեր վերեւում ակնարկւած մտքի տրամաբանական վերջաւորութիւնը. չէ պարզւած, թէ արդեօք Մարքսի կարծիքով, պիտի վերանա՞յ ազգութիւնն իբր զարգացման, իբր սօցիալիզմի իրականանալուն արգելառիթ մի վնասակար երեւոյթ, թէ պիտի մնայ իբր «ein ideales Gut», իբր իդէալական բարիք։ Սակայն այդ հարցին մենք կարող ենք գտնել մի կողմնակաի պատասխան, երբ քննենք Մարքսի կարծիքը մանր ազգութիւնների եւ նրանց ապագայի վերաբերմամբ։

Այդ առիթով մենք կարող ենք գտնել բաւական նիւթ մարքսի եւ Էնգէլսի գործերի հաւաքածուի մէջ, որ հրատարակւած է Շտուտդարտում՝ 1902 թւին, «Gessammelte Schriften von K. Marx und Fr. Engels» խորագրով։ Բացի այդ մեզ հետաքրքրող հարցի մասին մենք ունենք նաեւ Մարքսի հնագոյն յօդւածներից մէկը. «Հրէաների մասին». տպագրւած 1844 թւին, Պարիզում, «Deutche—Französischen Jahabüchern» պարբերական հրատարակութեան մէջ։ Նոյն հարցի մասին կան որոշ ակնարկներ նաեւ «Դասակարգային կռիւիը Ֆրանսիայում 1848—50 թւերին», «Յեղափոխութիւն եւ հակայեղափոխութիւն եւ ուրիշ գրքոյկներում։ Մի քանի տող էլ, վերջապէս, մենք գտնում ենք Մարքսի հնագոյն գործերից մէկում «Die heilige Familie» «Սրբազան ընտանիք» կամ «քննական քննադատութեան քննութիւնը» գրքում, որ ուղղւած է «Բրունօ—Բաուէրի եւ ընկերների դէմ»։ [4]

1847 թւի վերջերում երեւան եկաւ «Մանիֆէստը», իսկ դրանից քիչ յետոյ, 1849թւին Մարքսը գրեց իր էապէս նշանաւոր յօդուածը սլաւօնական մանր ազգերի մասին «Der demokratische Panslavismus» «Դէմօկրատիական համասլաւոնութիւն» վերնագրով։ [5]

Յայտնի ռուս փախստական եւ անիշխանական վարդապետութեան սիւներից մէկը կազմող յեղափոխական Միխայիլ Բակունինը 1848 թւին հրատարակել էր մի կոչ, ուղղւած աւստրիական սլաւօնական մանր ազգութիւններին, որոնք կորցրել էին իրենց ազգային անկախութիւնը։ Չեխերը, Պալացկու առաջնորդութեամբ, հրաւիրել էին սլաւօնական համագումար Պրագայում, որին ներկայ էր Մ. Բակունինը։ Ի զուր նա այդ կօնգրէում անիշխանական կծու ճառեր էր արտասանում եւ բոլոր ժողովականներն ի զուր էին ընդունում նրա ամեն մի առաջարկը որոտագին ծափահարութիւններով։ Վենգրիան ապստամբւած էր, Վիէննայի դէմօկրատիան գլուխ էր բարձրացրել, իսկ սլաւօն (խարվատ) Պան Ելաչիչն օգնում էր Վիէննայի կամարիլլային, ընդդէմ Կօշուտ Լայոսի, ընդդէմ գերման դէմօկրատիայի, որովհետեւ այդ շարժումն սպառնում էր ոչնչացնել խարւատների ինքնավար իշխանութիւնը։

Շահերի ու գաղափարների այդ գերագոյն հակասութիւնների խառնւածքում, գերման ազատականներն ու արմատականները երբէք չէին կարող հաշտւել սլաւօն ազգերի ու գործիչների հետ, եթէ նոյն իսկ նրանք լինէին ազատական, արմատական ընկերավարական եւ անիշխանական. Ամէնայն ինչ որ սլաւօնական էր, ատելի էր գերման ազատամիտ գործիչներին։

Այդ պարագաներում լոյս է տեսնում Բակունինի կոչը, որի մէջ նա սլաւօնական միութիւնն ու դաշնակցութիւնը հիմնաւորելու համար բերում է բազմաթիւ պատճառներ եւ ապա աւելացնում, որ, «արդարութիւնը, մարդասիրութիւնը, ազատութիւնը եւ այլն նոյնպէս պահանջում են այդ միութիւնը կամ ֆէդէրացիան»։ Մարքսն անմիջապէս բռնում է այդ «իդէօլօգիական» կամ գաղափարախօսական բառերից։

«Արդարութիւնը», «Մարդասիրութիւնը», «Ազատութիւնը» եւ այլն, կարող են հազար անգամ պահանջել այս կամ այն բանը. եթէ դա անհնար է, չի իրականայ եւ չը նայելով այդ ամէնին, կը մնայ «դատարկ ֆրազ»։ Արդէօք Բակունինը յանցա՞նք է համարում Ամերիկայի Միացեալ Նահանգների մղած այդ նւաճողական պատերազմը, որը թէեւ խիստ հարւած կը հասցնէր «արդարութեան» ու «մարդասիրութեան» վրայ հաստատւած նրա թէօրիային, բայց որը մղւեց բացառապէս յօգուտ քաղաքակրթութեան։ Մի՞թէ դժբախտութիւն է, որ խլեցին Մէքսիկացիներից հրաշալի Կալիֆօրնիան, որի հետ նրանք չը գիտէին թէ ինչ անէին։ [6]

Սքանչելի՜ տրամաբանութիւն մի սօցիալիստի կողմից. Որովհետեւ մի դադար, մարդասէր, լաւ բան դժւար է իրականացնել, ուրեմն պիտի լռել… Այդ մեթօտը խիստ  ձեռնտու կը լինէր Պլէվէների եւ Համիտների համար։ Իսկ յետոյ… Միացեալ Նահանգները հարձակւել եւ նւաճել են Մէքսիկայի հանրապետութիւնից Կալիֆօրնիան. եւ Մարքսն արդարացնում է այդ հարձակողական պատերազմը, որովհետեւ նա մղւած է յանուն քաղաքակրթութեան. կարծես աշխարհում որ եւ է բռնակալ մղում է որ եւ է պատերազմ, առանց այդպիսի որ եւ է բարձր սկզբունքով դիմակաւորւելու։ Նապօլէօնը գնում էր տիրելու Բէրլինն ու Վիէննան յանուն քաղաքակրթութեան. Ֆօն Բիւլօվնը Աֆրիքայի Հէրէրօներին մորթոտել ու լլկել էր տալիս նոյնպէս յանուն քաղաքակրթութեան։ Մի՞թէ Նօվօէ Վրէմիան նոյն քաղաքակրթութեան տեսակէտից չէ պահանջում կոտորել հայերին, հրէաներին, ուսանողներին։

Տրամաբանական այդ գեղեցիկ օրինակից մի երկու երես յետոյ՝ նա գրում է.

«Մենք կրկնում ենք, բացի լեհերից, ռուսներից եւ, ծայրայեղ դէպքում, թիւրքիայի սլաւօններից՝ ոչ մի սլաւօն ժողովուրդ ապագայ չունի լոկ այն հիման վրայ, ու բոլոր մնացած սլաւօնները չունեն պատմական, աշխարհագրական, քաղաքական եւ ինդուստրիական (ճարտարարուեստ) պայմաններ անկախութեան եւ կենսունակութեան համար. (երես 251)

Կրկին երկու երես յետոյ շարունակում է Մարքսը։

«Դեռ դրանից աւելին. Եթէ որ աւստրիական սլաւօնները կազմէին մի միաձոյլ կամ կօմպակտ զանգւած, ինչպէս Լեհերը, Մաջարները, Իտալացիները. Եթէ որ նրանք միասին կազմել կարողանային 12—20 միլիօն բնակիչ ունեցող մի պետութիւն, այն ժամանակ նրանց յաւակնութիւնները, ինչ էլ որ լինի, կունենային գոնէ լուրջ նշանակութիւն… Իսկապէս չափազանց հաճելի կը լինէր Գերմանացիների եւ Մաջարների դրութիւնը, եթէ որ աւստրիական սլաւօնները ձեռք բերէին՝ այսպէս կոչւած, իրենց «իրաւունքը»։

Սիլեզիայի եւ Աւստրիայի միջեւ չեխօ—մօրավեան անկախ պետութիւնը սեպի ձեւով ներս կը մխւէր, իսկ Աւստրիան եւ Շտիրիան, «հարաւային Սլաւօնական Հանրապետութեան» շնորհիւ, կը կտրւէին իրենց բնական ելքից, այսինքն՝ Ադրիական եւ Միջերկրական ծովերից, իսկ Արեւելեան Գերմանիան նման կը լինէր հացի, կրծոտւած հացի (Երեւի մկան կրծոտած հացի ո՜վ սարսափ, ինչ դժբախտութիւն… ԳԽ)։ Եւ այդ ամէնը իբր վարձատրութիւն այն բանի, որ գերմանները ջանք գործ դրին քաղաքակրթելու յամառ չէխերին եւ սլօվէններին եւ ներմուծեցին նրանց երկիրն առեւտուր, ճարտարուեստ, արդիւնատու երկրագործութիւն եւ ուսում» (եր. 253—54)։

Գերմանները, մի խօսքով, քաղաքակրթեցին չեխերին…։ Իհարկէ չէ կարելի երեւակայել անգամ, որ Մարքսը չը գիտէր Բօհէմիայի պատմութիւնը, չը գիտէր Յոհան Հուսի փառաւոր կեանքն ու գործունէութիւնը այն ժամանակաշրջանում, երբ գերմանացիները դեռ հլու հնազանդ էին կաթոլիկ եկեղեցուն, նրա այլանդակ ու անբարոյականացուցիչ ազդեցութեանը։ Պրագայի հին համալսարանը, Թաբօրիտների շարժումները, այն եռուն— զեռուն կեանքն ու յուզումները, որ կազմում են Բօհէմիայի փառապանծ անցեալկ ի՞նչպէս մոռանալ, ինչպէս ուրանալ եւ ենթադրել, որ այդ ազգն այլեւս անընդունակ է ինքնուրոյն զարգացման. որովհետեւ 12—20 միլիօն թիւ չունի։ Ո´չ, Մարքսն այդ ամէնը լաւ գիտէր, բայց կանխակալ կարծիքը սեփական կառուցւածքը, տնտեսական մատէրիալիզմը պահանջել էր այդպէս ասել, եթէ ոչ տնտեսական հիմունքի եւ Իտէօլօգիական վերնաշէնքի միաձոյլ, պարզ եւ արտաքուստ խիստ տրամաբանական տեսութիւնը կը խախտւէր։

Մանր ազգութիւնների դէմ ուղղւած կծու արտայայտութիւնների գլուխ գործոցը կազմում են հետեւեալ բառերը, որոնք աւելի վայել են մի Բիսմարքի, մի Բիւլօվի, քան «Գիտական» սօցիալիզմի հիմնադրին։

«Վերջապէս՝ որտեղ է «յանցանքը», որտեղ է անէծքի արժանի քաղաքականութիւնը» այն բանում որ Գերմանները եւ Մաջարները, երբ Եւրօպայում խոշոր միապետութիւնները պատմական անհրաժեշտութիւններ» էին, միատեղ դարբբնեցին այդ բոլոր մանրիկ, խղճուկ, անօգնական ազգականներին (Natiönchen) մի մեծ պետութեան մէջ եւ այդպիսով նրանց ընդունակ դարձրին մասնակցելու պատմական զարգացման, որից նրանք բոլորովին անմասն կը մնային, եթէ որ թողնւած լինէին իրենց գլխի։ Ի հարկէ այդպիսի բաները չեն կատարւում առանց բռնի կերպով ոտի տակ տալու մի քանի ազգային քնքոյշ ծաղիկներ»։

Այդ թունալի արհամարհանքը դէպի մանր ազգերը, այդ «խղճուկ» «անօգնական» ածականները Natiönchen արհամարհական գոյականի մօտ… Մանր ազգեր… 1—12 միլիօն թւով, բոլորը խղճուկ, բոլորը կլանւելու, ձուլւելու դատապարտուած։ Վա՜յ, ուրեմն՝ վրացիներին, հայերին, թաթարներին …։ Մանր ազգերը, ասում է Մարքսը, առանց Աւստրիայի եւ Հունգարիայի բռնի գրաւման եւ մի խոշոր քաղաքական միութիւն կազմելուն, երբէք չէին կարող մասնակից լինել պատմական զարգացման։ Այստեղ էլ իր տեսութիւնն, ինչ գնով կուզէ լինի, ապացուցելու կիրքը մոլորեցրել է Մարքսին, նրան ստիպել է մոռանալ պատմութիւնը։

Կարծես 1300—ական թւերից ինքնորոյն ու ազատ, սակայն այսօր կուլտուրապէս խիստ բարձր կանգնած Զւիցէրիան շա՜տ խոշոր պետութիւն է. կարծես նա այսօր, դեռ Մարքսի գրելու ժամանակից 60 տարի անցած՝ 3 միլիօն ազգաբնակութիւն չունի։ Իսկ ի՜նչ ասել Հօլլանդիայի ազգային սքանչելի եւ հերոսութիւններով լի պատմութեան մասին. մի՞թէ Հօլլանդիան 12 միլիօն կամ աւելի բնակիչ ունի։ Իսկ հարուստ Բէլժիան, Դանիան, Շվէդիան, Նորվէգիան… Սրանք բոլորն էլ մանր ազգութիւններ են, որոնք, հակառակ Մարքսի մարգարէութեան, ինքնորոյն կեանք ունեն եւ մասնակից եղան պատմական զարգացման, հասան ամենաբարձր կուլտուրայի, չը նայելով որ Գերմանները կամ Մաջարները միատեղ չըդարբնեցին այդ փոքրիկ ազգութիւններին։ Ընդհակառակը, Իսպանիան եւ Աւստրիան որքան ուզեցին ձուլել, կլանել Բէլճիքային եւ Հոլանդային, չը կարողացան, որովհետեւ վերջիններն ապստամբութեան ազգային դրօշը պարզեցին։

Իսկ նրա անպատկառ հեգնութիւնն «ազգային քնքոյշ ծաղիկների» վերաբերմամբ… դա միանգամայն անվայել է Մարքսի նման մի հանճարեղ գիտնականի։

Այդ տողերին նա անմիջապէս կցում է հետեւեալը։

«Իսկ այժմ քաղաքական կենտրոնացումն աւելի եւս անհրաժեշտ է դառել՝ ճարտարարուեստի, առեւտրի, հաղորդակցութեան ուղիների հսկայական պրօցէսի շնորհով»։

Այս տողերն արդէն պարզում են ամբողջ գաղտնիքը։ Քաղաքական կենտրոնացումն անհրաժեշտ է ճակատագրօրէն, որովհետեւ տնտեսական կեանքը կենտրոնանաում է։ Այստեղ արդէն ակներեւ է այն խոշոր թիւրիմացութիւնը, որի մէջ պտոյտ է գալիս Մարքսը, առանց ըմբռնելու ազգութիւնների հարցը։ Նա միանգամայն իրար է խառնում ազգ եւ պետութիւն գաղափարները։ Նա չէ ըմբռնում, որ պետութիւնը կարող է մեծանալ, կազմել մի հսկայական ֆէդէրատիվ քաղաքական միութիւն, պահպանելով ազգերի միանգամայն ինքնուրոյն զարգացումը, նրանց պետական կիսագերիշխան կեանքը։ [7] Այս բոլորը ցոյց են տալիս Մարքսի կօսմօպօլիտիզմը. դրանք ցոյց են տալիս, որ Մարքսը չէր ըմբռնում մարդկային ցեղի ճակատագրօրէն ազգային ձեւերով զարգացումը. որ մարդկութիւնն, իբր մի միաձոյլ ամբողջութիւն, չէ կարող գոյութիւն ունենալ։ «Մարդկութիւն» դա մի վերացական ըմբռնում է, իսկ րէալը կամ իրականն ազգն է, իր ներքին շերտաւորումներով կամ դասակարգերով եւ այդ դասակարգերը կազմող անհատներով։

Մանր ազգերը պիտի ձուլւեն մեծերի մէջ. մեծերն էլ պիտի իրար կլանեն։ Կենտրոնանում է տնտեսութիւնը, ուրեմն՝ թո´ղ կենտրոնանան, միաձուլկեն մանր ազգութիւնները, հրամայում է Մարքսը։ Իրականութեան մէջ այդպէս կատարւել է թէ ոչ, այդ ոչինչ. Մարքսի համար անհրաժեշտ է կենտրոնացումը եւ նա այդ ակնոցներով է նայում ամեն ինչի վրայ։

Ինչպէս ասացինք, չեխերը 1848—ին յարեցին յեղափոխութեան Պալացկու ղեկավարութեամբ. բայց Վինդիշգրէցն իր բանակով Պրագայում լինելով, յաղթեց ժողովրդական ալիքներին եւ րէաքսիօնը հաստատեց չեխերի երկրում։ Մարքսն, իբր բողոքող, յեղափոխական տարր, անշուշտ պիտի համակրէր այդ կտրիճ, բայց փոքր ազգին։ Սակայն այդպէս չէ. Մարքսը հանդիսանում է իբր գերմանացի լիբերալ, որ Պան Ելաչիչի, այդ սլաւօն րէակսիօնէրի յանցանքը փաթաթում է բոլորի վզին։ Նրա սեփական տեսութիւնը, նրա կուռքը կազմող ցէնտրալիզմն (կենտրոնացումը) այնքան ուժեղ է եւ հրամայական իր մէջ, որ ստիպում է նրան նոյն իսկ գիտնականին միանգամայն անվայել մարգարէութիւն անել։

«Բայց ամենից աւելի արգահատանքի արժանի են քաջ չեխերը։ Կը յաղթեն նրանք, թէ կը յաղթւեն, միեւնոյնն է. նրանք պիտի ոչնչանան։ [8]

Չարագուշա՜կ մարգարէութիւն նախ չէխերի համար, որովհետեւ կարող էին սկզբներում վախենալ, կասկածելով, որ Մարքսի նման մի գիտնականի գուշակութիւնը կարող է իրականանալ։ Եւ ապա աւելի եւս չարագուշակ մարգարէութիւն Մարքսի համար, նրա սեփական թէօրիայի (տեսութեան) համար, որովհետեւ ահա արդէն գլորւել, անցել են երկա՜ր ու ձիգ 60 տարիներ եւ այդ չարագուշակ, սեւ մարգարէութիւնը տապալւել, ջարդ ու փշուր է եղել. չեխերը ոչ միայն չեն ոչնչացել, չեն կորել իբր ազգ, այլ բոլորովին հակառակ երեւոյթ է տեղի ունեցել. նրանք ընկել են քաղաքակիրթ ազգերի շարքը, նրանք ձեռք են բերել իրենց համար որոշ ազգային եւ կուլտուրական ինքնորոյն գոյութեան իրաւունքներ Աւստրիայի պետական կազմում, նրանք ստեղծել են ինքնատիպ չեխական կուլտուրա, սեփական բարձր գրականութիւն եւ գեղարւեստ։ Մի խօսքով՝ նրանք չեն ոչնչանում, այլ ծաղկում, փթթում են իբր ազգ, թէեւ 12 միլիօն թիւ չունեն։

«Յեղափոխութիւնը եւ հակայեղափոխութիւնը Գերմանիայում» յօդւածի մէջ, Մարքսը հետեւեալ դատավճիռն է արձակում չեխերի մասին։

«Չեխ ազգութեան համար մարտնչող պրօֆէսօր Պալացկին ինքը միայն ծպտուած գերմանացի է, որը մինչեւ այժմ էլ չէ կարող կանոնաւորապէս եւ առանց օտար արտասանութեան՝ խօսել չեխերէն։ Բայց, ինչպէս յաճախ լինում է, չեխական մեռնող ազգութիւնը մեռնող, այո´, ինչպէս ցոյց են տալիս վերջին 4 դարերի բոլոր յայտնի փաստերը, 1848 թւին արեց վերջին ճիգը, որի անյաջողութիւնը պիտի ապացուցանէ, որ Բօհէմիան կարող է գոյութիւն ունենալ միմիայն իբր բաղադրիչ մաս Գերմանիայի, թէ եւ նոյն իսկ նրա բնակիչները շարունակէին էլի մի քանի դար խօսել ոչ գերմաներէն, այլ չեխերէն»։

Կրկնում ենք. չէ կարելի ենթադրել, ու Մարքսն ա՜յդքան թոյլ լինէր ընդհանուր պատմութեան մէջ. դա իր դաւանանքն է, որ կուրացրել է նրան։

Կ. Կաուցկին, այդ եւ միւս յօդւածների տպագրութեան յառաջաբանում յատկապէս խօսում է չեխերի առթիւ եւ խոստովանում է Մարքսի արած սխալը. Նա ընդունում է, որ չեխերն ունեն կուլտուրական ազգի բոլոր յատկութիւնները։ Եւ ինչպէս չը խոստովանէր, երբ կեանքի դասը տւել էր արեւի լոյսի նման պարզ ու փայլուն փաստեր։

Առաջ բերած կտորի մէջ ամենից հետաքրքրական մասը կազմում են հետեւեալ բառերը։ «Թէ եւ նոյն իսկ նրա բնակիչները շարունակէին էլի մի քանի դար խօսել ոչ գերմաներէն, այլ չեխերէն»… Պէ՞տք է արդեօք բացատրել այդ պարզ ու մեկնելու անկարօտ խօսքերը. պէ՞տք է ասել, որ դրանք Մարքսի «խորհուրդ խորինն» են, նրա համոզումը, որ չեխերը պիտի վերջ ի վերջոյ գերմաներէն խօսեն, որ բոլոր մանր ազգերը պիտի կլանւեն, ձուլւեն խոշոր ազգերի մէջ, պիտի կենտրոնանան։ Չարդարացա´ւ այդ գուշակութիւնը չեխերի վերաբերմամբ։

Դաժան է իրականութիւնը. Նա յաճախ է փշրել եւ դեռ փշրում է սխալ տեսութիւններն ու հաւատալիքների (դօգմ) սիրուն, արտաքուստ միաձոյլ կառուցւածքները։

Նոյն գրքի մի այլ յօդւածում, «Ungarn Վէնգրիա» վերնագրով, Մարքսը հետեւեալն է գրում։

«Ֆրանսիական պրօլետարիատի առաջին ապստամբութեան հետ միասին աւստրիական գերմանները եւ մաջարներն ազատ կը լինեն եւ արիւնալի վրէժ կը լուծեն սլաւօն բարբարոսներից։ Ընդհանուր պատերազմը, որ այն ժամանակ տեղի կունենայ, տաշեղի նման ջարդ ու փշուր կանէ այդ սլաւօնական միութիւնը եւ կոչնչացնէ այդ բոլոր մանրիկ, եզագլուխ (stierköpfigen) ազգերը, մինչեւ իսկ նրանց անունները։ Մօտակայ համաշխարհային պատերազմը կը ստիպէ ոչնչանալ ոչ միայն րէակցիօն դասակարգերն ու դինսատիները (թագաւորող տուն), այլ եւ նա կաւլէ երկրի երեսից ամբողջ րէակցիօն ազգերը»։ [9]

«Եզագլուխ ազգեր» ահա մի նոր հայհոյեանք, ուղղւած մանր ազգութիւնների հասցէին։ Այդ հայհոյեանքը գալիս է ցոյց տալու, թէ որպիսի թոյն կար Մարքսի սրտում կուտակւած՝ ընդդէմ մանր ազգերի. Նա ուզում էր, հոգւով սրտով տենչում, որ այդ բոլոր մանր ազգերը ձուլւեն, կլանւեն, որպէսզի իր թէօրին (տեսութիւն) արդարանայ եւ ինքը կոչէ. «Պրօլէտարներ բոլոր երկրների միացէք»։ Այդ ֆրազում էլ աչքի է զարնում մի բան. ի՜նչպէս Մարքսը չէր ըմբռնել ազգ եւ ազգային ու միջազգային շարժումները։ Նա կոչ է անում պրօլէտարներին aller Lander (բոլոր երկրների) եւ ոչ բոլոր ազգերի։ Նա խօսում էր մանր ազգութիւնների մասին, արհամարհում, ծաղրում, նրանց ոչնչացումը գուշակում, առանց նոյն իսկ հեռաւոր կերպով ըմբռնելու այդ հսկայական պրօբլէմը, ազգային ահաւոր խնդիրը։

Այդ բոլորն առաջ բերելով, Դ. Պասմանիկը, հրէա սիօնիստ, բայց շնոհալի գրող, նկատում է. «Չենք խօսում այն մասին, որ այդ բոլոր մարգարէութիւնները չիրականացան, բայց մենք կուզենք մատնացոյց լինել Մարքսի իսկական հանճարեղ մի գիւտի վրայ րէակցիօն ժողովուրդնե՜ր։ Իսկ այսօր դուրս է գալիս, որ այդ րէակցիօն ժողովրդներն ունեն մարքսիստ պրօլէտարիատ»։ [10]

Եւ իսկապէս, ի՞նչ է նշանակում րէակցիօն ժողովուրդ, րէակցիօն ազգ։ Եթէ մի ժողովուրդ յետամնաց է, դա դեռ չի նշանակում, որ նա րէակցիօն է, յետադիմական. Նա յետամնաց է, բայց նրա մէջ անշուշտ կը լինեն որոշ դասակարգեր ու որոշ կուսակցութիւններ, որոնք ձգտելիս կը լինեն առաջադիմութեան։ Ճշմարիտ է, օրինակ, Թիւրքիայում մի յառաջադիմական կուսակցութիւն կարող է դնել այնպիսի պահանջներ, որոնք Անգլիայում նշան են պահպանողականների, կամ նոյն իսկ յետադէմների։ Սակայն դա չէ խանգարում այդ կուսակցութիւնն անւանել յառաջադիմական՝ ի հարկէ Թիւրքիայի համար։ Յառաջադիմական ու յետադիմական բառերը պարունակում են իրենց մէջ յարաբերական իմաստ—համաձայն տեղի ու ժամանակի։

Եթէ որեւէ սլաւօնական մանր ազգութիւն չէ մասնակցել 1848—ի յեղափոխութեանն Աւստրիայում, դա երբէք չէ կարող հոմք ծառայել մի գիտնականի՝ անւանելու այդ ժողովուրդը րէակցիօն, յետադէմ։ Ի՜նչ կը հրամայէիք սլօվակներին, օրինակ, ոտով—գլխով կլանւէին այդ յեղափոխութիւններով եւ իրենց ազգութեան անդամների ¾ մասը գնդակի բաժին անել տային, չքանային աշխարհի երեսից իբր ազգ, որպէս զի Մարքսը բարեհաճէր կոչել նրանց յառաջադէմ ժողովուրդ եւ ոչ րէակցիօն։ Կ’ուզէի՞ք, որ 1905—6 թւերին Մօսկւայում եւ Կովկասում հրատարակւած սօց. Դէմօկրատական անզէն «զինւած ապստամբութեան» ժամանակ հայերը յիմարանային եւ ոտով գլխով խրւէին այդ ապստամբութեան մէջ, մատնելով ջարդի երկիւղին հայերի առնւազը կէսը… Ո´չ, ես ցանկանում եմ ազատ Ռուսաստան, ազատ ու երջանիկ Թիւրքիա, միայն մի պայմանով, որ ես էլ, իբր հայ ազգ, պաշտպանեմ իմ օրգանական ազգային ամբողջութիւնը եւ օտիւեմ այն բոլոր բարիքներից, որ տալիս է ապակենտրոն իրաւական պետութիւնը. Որ այսուհետեւ ես էլ իմ ազգի ներսում, խաղաղ ու հանգիստ, կազմակերպեմ դասակարգային կռիւը յանուն ապագայ հաւասարասէր կարգերի։ Մի անհատ իրաւունք ունի եւ նոյն իսկ պարտաւոր է զոհ բերել իր եսն ամբողջութեան բարօրութեան համար, իսկ մի հաւաքական ամբողջութիւն, մի ամբողջ ազգութիւն ողջակիզել, որպէս զի միւս ազգութիւնները լաւ ապրեն, դա ոճիր է մարդկութեան դէմ։

Չը կան րէակցիօն ազգեր կամ ժողովրդներ, այլ կան միայն րէակցիօն անհատներ ու դասակարգեր։

Վերեւում բերւած բոլոր փաստերը ցոյց են տալիս, թէ ո՜րպիսի թունաւոր ատելութիւն է տածում Կ. Մարքսը դէպի սլաւօնական մանր ազգերը։ Թերեւս գտնուին մարդիկ, որոնք կարծեն թէ Մարքսը դէմ է ոչ բոլոր մանր ազգերին, այլ միայն սլաւօնական մանր ժողովրդներին, համարելով դրանց րէակցիօն, յետադիմական եւայլն։ Բերենք այժմ մի երկու օրինակ էլ այն ատելութեան, որ նա ցոյց է տալիս, օրինակ, դէպի Դանիացիներն ու Սկանդինավիայի բնակիչները։

Մէրինգը բերում է Մարքսի հետեւեալ խօսքերը, որոնք վերաբերում են 1860—ական թւերին, երբ Բիսմարքը վերակազմելով երիտասարդ Պրուսիայի բանակները, պատրւակներ էր որոնում Դանիայի ձեռքից խլելու Շլէզվիգ եւ Հօլշտայն նահանգները, եւ երբ ծնունդով Դանիացի Մէլտկէն իր առաջին զինւորական քաջագործութիւնը բանեցնում էր իր սեփական հայրենիքի դէմ, լինելով պրուսական բանակում իբր հրամանատար։

«Սկանդինաւիզմը կայանում է նրանում, որ այդ երկրի ժողովուրդը ոգեւորւում է դաժան, ծովահիմնական կեղտոտ, հին—հիւսիսային նացիօնալիզմով, այն խոր ծածկամտութեամբ, որն իր զգացմունքները եւ մտքերը չէ կարող վերածել խօսքի, այլ արտայայտում է իր վարմունքով, այսինքն՝ կոպտութիւն անելով դէպի կանայք, լինելով մշտապէս հարբած վիճակում եւ ցոյց տալով  արիւնարբու կատաղութիւն, որին յաճախ փոխարինում է լալկան սանտիմէնտալիզմը… Պատերազմը Դանիայի դէմ՝ իսկապէս յեղափոխական պատերազմ է»։ [11]

Գերմանիան լաւ է անում, որ ճնշում է Դանիային։ Դանիացիներն ու Սկանդինաւցիներն առ հասարակ թթու նացիօնալիստներ են։ Գերմանիան պարտաւոր է կլանել նրանց, եւ լաւ է անում, որ նւաճողական պատերազմ է յայտարարել… Այդ ամբողջ քաղուածքն այպիսի փառահեղ մտքեր է պարունակում իր մէջ, որ ամէն մի գերմանացի շօվինիստ ուրախութեամբ կը ստորագրէ նրանց տակը։

Քննենք այժմ Մարքսի վերաբերմունքը դէպի իր սեփական ազգութիւնը, դէպ ի իր սեփական ազգութիւնը, դէպի Հրէաները, թէեւ ըստ պրօֆ. Մասարիկի վկայութեան, Մարքսը մկրտւած հրէայի սերունդ է։ [12]

Հրէական հարցի մասին Մարքսը գրել է երեք անգամ. առաջինը 1844—ին «Հրէական հարցի առիթով» յօդւածում, «Deutsche—Franz. Jahrbücher» թերթում, երկրորդը, «Սրբազան Ընտանիք» գրքում (1845—ին) ուղղւած Հէգէլի մի ուրիշ աշակերտի—Բրունօ—Բաուէրի դէմ, իսկ երրորդը «Նոր—Հռէնոսեան թերթում» 1848—49 թւերին։

«Հրէական հարցի առիթով» յօդւածը Մարքսի հնագոյն աշխատութիւններից մէկն է, որի մէջ փայլում է նրա գրելու կտրուկ, յանդուգն եւ ինքնատիպ ձեւը։ Դրանցից զատ՝ նրանում փայլում է Հէգէլի աշակերտն իր «հակադրութիւնների» պսպղուն բայց կեղծ տրամաբանութիւնով։

Բրունօ—Բաուէրը հրէական հարցը համարում էր ամբողջապէս աստւածաբանական հարց։ Նա պնդում է, որ պետութիւնը կրօն չը պիտի ունենայ. նա պիտի լինի բացարձակ անկրօն. այն ժամանակ նրա հպատակների քրիստոնեայ կամ մովսիսական լինելը նրա համար կը լինի բացարձակ անտարբեր եւ հրէան ու քրիստոնեան կը հաւասարւեն օրէնքի առջեւ։

Մարքսը, քննադատելով Բաուէրին, ասում է, որ Բաուէրը կռւում է քրիստոնեայ պետութեան, այսինքն՝ առհասարակ, կրօն ունեցող պետութեան դէմ, այն ինչ պէտք է կռուել առհասարակ պետութեան դէմ, որովհետեո ներկայ պետութիւնը դասակարգային տիրապետութեան եւ կեղեքման գործիք է։ Ճիշտ այսպէս էլ, կռուելով կրօնի ազատութեան համար, դուք չէք վերացնի հրէայի եւ քրիստոնեայի կրօնների տարբերութիւնը. Պէտք է կռուել իր, այսինքն կրօնի դէմ, իբր այդպիսին, որպէս զի նա խանգարիչ տարր չը հանդիսանայ հասարակութեան համար։

Մարքսը բոլորովին համակարծիք չէ Բ. Բաուէրի հետ, որ հրէական հարցը կրօնական հարց է։ Այստեղ էլ, իբր միակողմանի տնտեսական մատէրիալիստ, Մարքսն առաջ է մղում իր սիրասուն զաւակը, իր թէօրին։ Նա հրէական հարցն ըմբռնում է համարեա´ թէ անտիսէմիտների, հրէակերների նման։ Հրէական հարցը կարծես նրա համար էլ, ինչպէս երբեմն դօքտօր Լիւըդէրի համար Վիէննայում, կապիտալիզմի կամ աւելի շուտ վաշխառուների հարց է։

«Ի՞նչն է հրէութեան աշխարհական հիմունքը, հարցնում է նա։ Գործնական կարիքը—էգօիզմը»։ «Ո՞րն է հրէայի աշխարհական պաշտամունքը։ Սպեկուլացիան (կեղեքումը)։ Ո՞րն է նրա աշխարհային աստւածը։ Փողը»։

«Ուրեմն, եզրակացնում է նա, ազատւել սպեկուլեացիայից եւ փողից, այսինքն գործնական, իրական հրէութիւնից՝ կը լինէր ինքնազատագրում մեր ժամանակի համար»։

Դրա համար ի՞նչ պիտի անել։ Պէտք է ստեղծել այնպիսի հասարակական կազմ, ասում է Մարքսը, որի մէջ հնարաւոր չը լինի ոչ կեղեքում, ոչ էլ դրամ (ուրեմն՝ սօցիալիստական կազմ), եւ այն ժամանակ հրէայի գոյութիւնն անհնար կը լինի, որովհետեւ այդպիսի կազմում հրէայի կրօնական գիտակցութիւնն ու համազումներն օդը կը ցնդին։

Թէ հրէան, թէ քրիստոնեան, ասում է Մարքսը, պատմականօրէն սերւած էակներ են։ Սակայն «Հրէաներն ազատագրւում են այն չափով, ինչ չափով որ քրիստոնեաները Հրէանում են», այսինքն դառնում են նրանց նման սպեկուլեանտ (շահագործող) դրամապաշտ եւ էգօիստ։ «Բուրժուական հասարակութիւնն իր խորքերից մշտապէս արտադրում է հրէաներ», այսինքն կեղեքիչներ, սպեկուլեանտներ ու դրամապաշտներ։

«Ո՞րն է ինքնըստինքեան հրէական կրօնի հիմքը։ Գործնական կարիքը—էգօիզմը»։

«Այդ պատճառով հրէաների միաստւածութիւնը էապէս բազմաթիւ կարիքների բազմաստւածութիւնն է, որը նոյն իսկ ուրացութիւնը դարձնում է աստւածային օրէնքի առարկայ։ Բայց գործնական կարիքը, էգօիզմը բուրժուական հասարակութեան սկզբունքն երեւան է գալիս իր մաքուր ձեւով՝ իբր սկզբունք, իբր բուրժուական հասարակութիւնը լիապէս զարգանում է իր միջից քաղաքական պետութիւն։ Իսկ գործնական պահանջի եւ էգօիզմի աստւածը դրամն է։

«Դրամն Իսրայէլի խանդոտ աստւածն է, որի առջեւ չի դիմանայ ոչ մի այլ աստւածութիւն։ Դրամն ստորացնում է մարդու բոլոր աստւածներին, դարձնելով նրանց ապրանք»։

Մարքսի կարծիքով՝ հրէան ազգութիւն չունի։ Նրա ազգութիւնը վաճառականի, ընդհանրապէս դրամ ունեցող մարդու ազգութիւնն է։ Հրէաների օրէնքը, որ ոտի տակ հող չունի, եւ մանաւանդ Թալմուտը, ոչ այլ ինչ է, եթէ ոչ կրօնական ծաղրանկար ոտի տակ հող չունեցող բարոյականութեան եւ իրաւունքի, զուտ ձեւական ծիսականութիւն, որով զգեստաւորում է իրեն էգօիզմի աշխարհը։ Հրէական թալմատականութիւնն ընդհանուր էգօիզմի ճիզուիտականութիւնն է։ Ճարպիկօրէն զանց առնել օրէնքը՝ ահա այդ աշխարհի կարեւորագոյն վարդապետութիւնը։ Հրէութիւնն, իբր կրօն, այլեւս չէ կարող զարգանալ, որովհետեւ գործնական պահանջի աշխարհյեացքի կատարելութիւնը տնտեսականումը չէ, այլ գործնականում. Նրա իմաստութիւնն իսկ գործնական է։ Հրէութիւնը չէ կարող ստեղծել նոր աշխարհ, որովհետեւ էգօիզմի գիտակցութիւնը կրաւորական է ինքնըստինքեան, նա ընդլայնւում է միայն սօցիալիստական յարաբերութիւնների զարգացման հետ միատեղ։

Հրէութիւնն իր զարգացման գագաթնակէտին հասել է բուրժուական հասարակութեան կատարելագործութեան ժամանակ եւ այն էլ միմիայն քրիստոնէական աշխարհում։ Քրիստոնէութիւնը մարդու բոլոր ազգային, բնական, բարոյական եւ թէօրիական յարաբերութիւնները դարձնում է արտաքին։ Միայն քրիստոնէութեան ժամանակ բուրժուական հասարակութիւնը կարող է լիապէս բաժանւել պետական կեանքից, ազատւել մարդկային բոլոր կապերից եւ նրանց տեղ դնել էգօիստական պահանջներ, մարդկային աշխարհը բաժանել ատոմների, իրար թշնամօրէն հակադիր անհատների։

Քրիստոնէութիւնն առաջացել է մովսիսականութիւնից եւ նորից այժմ ձուլւել է նրա հետ։ Սկզբից ի վեր՝ քրիստոնեան թէօրետիք հրէա էր. այդ պատճառով էլ հրէան գործնական քրիստոնեայ է. «Եւ գործնական քրիստոնեան նորից դարձաւ հրէա» իհարկէ կապիտալիստական սօցիալական կարգերի շնորհով։

«Քրիստոնէութիւնը հրէութեան բարձրագոյն միտքն է, իսկ հրէութիւնը քրիստոնէութեան ստոր ուտիլիտար (օգտասէր) գործադրութինն է»։

Քրիստոնէութեան առաքինութեան էգօիզմը, որ ծարաւի է յաւիտենական ողորմութեանը, իր գործնական վերջաւորւած ձեւով դառնում է հրէական ֆիզիքական էգօիզմ. երկնային կարիքը դառնում է երկրային, սուբեկտիվիզմը (ներաշխարհ) դառնում էգօիզմ (եսասիրութիւն)։ Հրէայի յամառութիւնը եւ դիմացկանութիւնը բացատրւում է ոչ թէ կրօնով, այլ նրա կրօնի մարդկային հիմքով։

Հրէայի կրօնը գործնական կարիքի իդէալական արտացոլումն է։ Եւ որովհետեւ հրէայի իսկական էութիւնը իրականացել է բուրժուական հասարակութեան մէջ, այդ պատճառով էլ այդ հասարակութիւնը չէ կարող համոզել հրէային, որ նա էապէս կրօնական էակ չէ։

«Երբ հասարակութեանը կը յաջողւի ոչնչացնել հրէայի գործնական էութիւնը, շահագործութիւնը եւ նրա նախադրեալները, այն ժամանակ հրէան այլ եւս անհնար կը լինի, որովհետեւ հրէութեան սուբեկտիվ հիմքը գործնական պահանջը, կը մարդկայնանայ, որովհետեւ կը վերանայ ընդհարումը մարդու անհատական—զգայական գոյութեան եւ նրա տեսակի կամ սեռի գոյութեան միջեւ»։

«Հրէայի հասարակական ազատագրումը միաժամանակ եւ հասարակութեան ազատագրումն է Հրէութիւնից։ [13]

Մարքսն այսպէս է ներկայացնում Հրէութիւնն, ինչպէս Վիէննայի դօքտօր Լիւըդէրը կամ ինչպէս Կրուշեվանն ու Պուրիշկենվիչը Ռուսաստանում. իբր թէ Հրէութեանը յատուկ է կեղեքումն ու շահագործումը այն աստիճանի, որ նրա կրօնի էութիւնն անգամ գործնական էգօիզմ է։ Մի՞թէ նոյն գործնական էգօիզմը չէ նաեւ Մահմէտի կրօնի, քրիստոնէութեան, բուդդայականութեան եւ, կարելի է վստահօրէն պնդել, բոլոր կրօնների հիմքերը։ Կրօնը վերուստ տրված չէ, այլ ծնունդ կեանքի պահանջների, մի տեսակ միջոց գործնականում կեանքի կռիւը մղելու գերբնական զօրութիւնների օժանդակութեամբ։ Հրէութիւնը, այն էլ հրէութեան մի չնչին մասը, կապիտալի ներկայացուցիչները, իրենց բնաւորութեան այդ վատ գծերն ստացել են՝ շնորհիւ իրենց կրած երկհազարամեայ դեգերումների, տառապանքների, լլկանքների ու հալածանքների։

Վերջապէս զուտ անտիսեմիտական է Մարքսի այն դիրքը, որ բռնել է նա լոկ շահագործութիւնով պարապող. Նրա համար կարծես գոյութիւն չունի հրէայ բանւոր, հրէայ արհեստաւոր, որոնք այսօր համաշխարհային պրօլէտարիատի շարքերում հսկայական դեր են կատարում եւ համարեա´ ամեն տեղ առաջին դիրքերումն են կանգնած։

Ի հարկէ՝ մենք չենք կասկածում, որ Մարքսն իր համոզումներով անտիսէմիտ լինի։ Սակայն նրա թէօրին—տնտեսական մատերիալիզմը եւ նրա ցէնտրալիզմն ստիպել են նրան ընկնել նոյն սխալ, նոյն կեղծ տեսակէտի վրայ, որի վրայ կանգնած են անտիսէմիտները, իհաարկէ՝ բոլորովին այլ դրդապատճառներից ստիպւած։

Բացի այդ՝ Հէգէլեան դպրոցի ամենափայլուն ներկայացուցիչներից մէկը Լուդվիգ Ֆօյէրբախը, որի ազդեցութիւնը չափազանց զօրեղ էր Մարքսի եւ Էնգէլսի սկզբնական գործունէութեան, կամ աւելի ստոյ է ասել, նրանց զարգացման ու բնոյթագծերի կազմակերպութեան վրայ, Ֆօյէրբախն էլ զբաղւել է հրէական հարցով եւ տւել է հրէաների նոյնատեսակ նկարագիր, միայն աստուածաբանական բացատրութիւններով։ Մարքսն իր ուսուցչի նկարագրական եւ գործնական մասերը վերցրել եւ ապա Հէգէլի փայլուն, բայց տրամաբանօրէն կասկածելի հակադրութիւններով համեմել ու կազմել է իր յօդւածը «Հրէաների մասին»։

«Մարքսի բացատրութիկւնները փայլուն են, բայց համոզիչ չեն, իրաւացի կերպով նկատում է պրօֆ. Մասարիկը։ Իսկապէս ասած, նրանք շատ աւելի ճարպիկ են, քան այդ վայել էր մի այդպիսի կարեւոր հարցի էապէս լուրջ քննութեանը»։ [14]

Հրէութեան մէջ Մարքսը տեսնում է միմիայն կապիտալիզմի, շահագործման խնդիր։ Հրէութեան կապող միակ տարրը կրօնն է, նրա էգօիստ կրօնն իր «ակն ընդ ականով»։ Նա բացարձակ մերժում է հրէութեան մէջ ազգային որ եւ է կապ։ Ճշմարիտ է, հրէութիւնը կորցրել է իր մայրենի լեզուն, բայց ինչպէս արդէն ապացուցել ենք, միայն լեզւով չէ սահմանափակւում ազգութիւնը. կան եւ այլ որոշիչ պարագաներ, որոնց մէջ «ազգային ոգին» առաջնակարգ տեղ է բռնում. իսկ այդ միատեսակ ազգային ոգին հարստօրէն կայ, գոյութիւն ունի հրէութեան մէջ. բոլոր հրէաները գիտակցում են, որ իրենք մի ազգ են, թէ եւ ցրուած ու յարահալած։ Հրէութիւնն ամեն տեղ ունի մի այնպիսի ցայտուն ազգային բնոյթ, որը չը նկատել՝ դիտող մարդու համար անհնար է։ Իսկ նրանց գրեթէ եռհազարամեայ տառապանքներով հիւսուած անցեալը… Իսկ ներկայ տառապանքների ու արցունքի ծովը, որի մէջ միւս բոլոր ազգութիւնները թերեւս վաղուց խեղդւած կը լինէին…։

Մարքսը յատկապէս դէմ չէ հրէութեան, այլ, դէմ լինելով առհասարակ բոլոր մանր ազգութիւններին, նա կողմնակից է հանդիսանում նաեւ հրէաների ձուլման։ Եւ այդ իր կանխակալ տեսական համոզումը նա համեմում է այնպիսի    սրամիտ մտքերով, ինչպէս այն՝ որ քրիմտոնէութիւնն արտադրում է իր սեփական հրէաները, այսինքն իր շահագործիչները։

Մինչեւ օրս էլ Կ. Կաուցկին, Մարքսի այդ տաղանդաւոր աշակերտը, հրէութիւնը համարում է ոչ թէ ազգային մի միութիւն, այլ լոկ կրօնական համայնք, որի միակ կապը կրօնն է յուդաիզմը. Կամ մովսիսականութիւնը։ Այն ինչ մկրտուած կամ քրիստոնէութիւնը ընդունած հրէան բաացարձակ ոչնչով չէ տարբերւում մովսիսական հրէայից ազգային բնոյթի տեսակէտից։ Այդ համոզումը Հէգէլեան դպրոցի՝ Ֆօյէրբախի, Բրունօ—Բաուէրի եւ Մարքսի թողած պատմական ժառանգութիւններից մէկն է, աւելի շուտ մի նախապաշարում, քան մի համոզում։

 

_______________________

 

Սլաւօնական, սկանդինաւեան եւ հրէական ազգութիւնների մասին Մարքսի գրութիւններից բերած կտորները լիապէս բաւական են ցոյց տալու Մարքսի թշնամական տրամադրութիւնը դէպի մանր ազգերը։ Այդ կտորներից պարզ երեւում է նրա կարծիքը, նրա երկրպագութեան առարկան կենտրոնացումը։ Մանր ազգութիւնները դատապարտւած են մեռնելու. նրանք պիտի ձուլւեն խոշոր ազգութիւնների մէջ. մարդկութիւնը, տնտեսական պայմանների կենտրոնացման հետ միասին պիտի կենտրոնանայ աստիճանաբար. մանր ազգերը, ձուլւելով, պիտի կազմեն աւելի եւ աւելի խոշոր ազգեր եւ, երեւի, այդ պրօցէսսի տրամաբանական ելքը լինելու է ամբողջ մարդկութեան մի հօտ եւ մի հովիւ դառնալը։

Այսպէս ուրեմն՝ «Մանիֆէստից» մեր բերած յայտնի կտորի բոլոր մթութիւնները պարզւեցին։ Մարքսը դէմ է հայրենիքի գաղափարին. մանրիկ, ջոկ—ջոկ հայրենիքներ չը պիտի գոյութիւն ունենան, որովհետեւ նրանք վնասակար են իբր ներկայ բուրժուական պետական միութիւններ. որքան նրանք արագ չքանան, այնքան աւելի կարագանայ մասնաւոր սեփականութեան վերացումը, որովհետեւ ներկայ պետութիւնները մասնաւոր սեփականութեան ժանդարմներն են։ Այստեղ էլ աշկարայ է Մարքսի սխալը. Նրա համար պետութիւնը, պետական տէրրիտօրիան իր սահմաններով, իր սահմանային բերդերով, իր զօրքերով, իր մաքսատներով եւ ամբողջ վոհմակ պաշտօնեաներով՝ նոյնն է ինչ որ հայրենիքը, ազգ կոչւած մի մեծ մարդկային համախմբման բնակավայրը։ Եւ նա դէմ է այդ հայրենիքին, որովհետեւ բանւորն այստեղ սեփականութիւն չունի։ Հայրենիքները հարկէ Մարքսի հասկացած հայրենիքները) հանդիսանում են խոշոպ խոչընդոտներ սօցիալիզմի իրականացման։ Ուրեմն՝ պիտի տապալին այդ հայրենիքները։

Նա դէմ է եւ ազգութեան գաղափարին։ Ազգութիւնը եւս դէմ է տնտեսական կեանքի կենտրոնացմանը։ Նա, առհասարակ, ապակենտրոնացնում է մարդկութիւնը եւ ոչ նպաստում նրա ամբողջութեանը։ Ինչ էլ որ լինի, օր աւուր կենդրոնացող տնտեսական յարաբերութիւնները հրամայօրէն կենտրոնացնում են ազգերի, նրանց միաձուլում, մի ամբողջութիւն կազմում. ստիպում նրանց իրար խառնելու, մի հօտ եւ մի հովիւ կազմելու։ Սօցիալիզմի արագ իրականացման տեսակէտից, ուրեմն, անհրաժեշտ է մանր ազգութիւնների ձուլումը կամ, ինչպէս ասում են, ասսիմիլասիօնը։ Բանւորութիւնը, ինչ վերաբերում է մանր ազգութիւններին, պիտի, տրամաբանօրէն, լինի ապազգային, եթէ ոչ նա չէ կարող ընդունել ուսուցչի տածած քէնն ու արհամարհանքը դէպի մանր ազգերն։ Տրամաբանօրէն մտածելով, պիտի ասենք, որ, վերջ ի վերջոյ, խոշոր ազգերի պրօլետարներն էլ պիտի դառնան ապազգային, բոլորը պիտի կլանւեն մարդկային ամբողջութեան մէջ։

Այստեղ էլ աշկարայ է Մարքսի սխալը։ Նա չէ ըմբռնել ազգային կոչւած խնդիրը։ Ազգը եւս նա շփոթել է պետութեան գաղափարի հետ։ Պետութիւններն, այո´, կենտրոնանում են եւ, թերեւս, եթէ մարդկային կեանքի զարգացուման այսպէս ընթանայ, շարունակեն կրկին կենտրոնանալ։ Բայց, ինչպէս մի այլ տեղ մենք ապացուցել ենք [15], կենտրոնացման հետ միատեղ, պատմութեան ամբողջ ընթացքում, ընթանում է եւ ապակենտրոնացումը։ Այդ կրկնակի շարժումը կենտրոնացում եւ ապակենտրոնացում, ծառայում է հիմք եւ դրդապատճառ ֆէդէրացիայի սկզբունքը դաւանողներին։ Պետութիւնները կարող են կենտրոնանալ հսկայական չափերի հասնել, համապատասխանելով տնտեսական կեանքի փոխանակութեան կամ շրջանառութեան համաշխարհային բնոյթին. Իսկ այդ հսկայական ամբողջութիւնների ներսում գաւառներն ու նահանգները, համայնքներն ու շրջանները, իբր ազգային ու երկրային միութիւններ, կ’ապակենտրոնանան, կը լինեն ինքնավար, կը լինեն կիսագերիշխան, իբր դաշնակից մասեր եւ դա խիստ համապատասխան կը լինի տնտեսական մի այլ շարք երեւոյթների բնոյթին արտադրութեան ապակենտրոնական կամ տեղական բնոյթին։

Ազգերը չեն, որ ենթակայ են կենտրոնացման, այլ պետութիւնները, որոնց ներսում ազգերին սպասում է եղբայրական ֆէդէրացիան կան անհատական—արտահողային (էքստէրրիտօրիալ) սկզբունքով եւ կամ ազգ—երկրային խառը կազմող։

Իսկ մեծամեծ պետութիւններին ճակատագրօրէն սպասում է կամ ջարդ ու փշուր լինել   մանրանալ եւ կամ պահել իրենց արտաքին ամբողջութիւնը, ներսում ընդունելով  ապակենտրոնական ֆէդէրատիվ կամ դաշնակցական կազմ։



[1]            Համեմատիր Ժ. Ժօրէս «Սօցիալիզմ եւ հայրենիք» հայերէն անճոռնի թարգմանութիւնը։

[2]            Ֆրանսիական «La Vie Socialiste» ամսագիրը, Ժօրէսի գւ Հէրվէյի վէճի առիթով, դիմել էր բոլոր աչքի ընկնող սօցիալիստ գրողներինեւ գործիչներին, որ նրանք յայտնեն իրենցկարծիքը հայրենիքի, ազգութեան եւ հակամիլիտարիզմի մասին։ Պլեխանօվն էլ տւել էր իր կարծիքը, որ թարգմանւած է Ռուսերէն. «Հայրենասիրութիւն եւ սօցիալիզմ» (երես 5)։

[3]            «L’ Antipatriotisme» յառաջաբան։

[4]            Չունենալով մեր ձեռքի տակ Մարքսի եւ Էնգէլսի այդ երկերի մեծ մասը, մեզ պակասած կտորները մենք քաղում ենք Մասարիկի, Պասմանիկի, Պօսսէի գրքերից եւ այլ աղբիւրներից։

[5]            Gessammelte Schriften von K. Marx und Fr. Engels, III Band.

[6]            Gesammelte Schriften III Band S. 249.

[7]            Այդ մասին մենք խօսել ենք մեր «Դէպի ֆէդէրացիա» գրքում։

[8]            Gesammelte Schriften III. հատ. Nationale Revolutionen, երես 109.

[9]            Նոյն, երես 245 Ungarn.

[10]          Տես. «Ազգային հարցը սօսիալիստ—դէմօկրատների դատաստանի առջեւ» գրքոյքը, երես 9.

[11]          «Geschichte der deus. Sozialdemokratie» I B. S 374 I Aufg.

[12]          Տես «Մարքսիզմի փիլիսոփայական եւ ընկերաբանական հիմքերը» գիրքը, երես 406.

[13]          Հրէական հարցին վերաբերող վերլուծումը մենք առաջ ենք բերել ըստ պրօֆ, Մասարիկի, տեղ-տեղ ուղղակի թարգմանաբար։ Տես նրա յիշւած գիրքը, երես 409-415 

[14]          Նոյն գործը երես 413։

[15]          Տես «Դէպի Ֆէդէրացիա» գրքի «կենտրոնացում եւ ապակենտրոնացում» գլուխը։