Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՅԲՈՒԲԵՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ ՍՈՒՐԻԱՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ

ԱԶԳԱՅԻՆ ԽԱՄԱՃԻԿՆԵՐ։ Վիմատիպ։ Դամասկոս, 1919 թ. ։ Խմբ. Արմենակ Տէր Յակոբեան։

ԱԺԱՆՍ ՌԻՒԹԷՐ (թարգմանաբար)։ Հալէպ, սկսած է 1918 թ. ի Նոյեմբերին։ Պատասխանատու՝ Ս. Մեհնունի։

Ալ ՖՈՒՐԱԹ (Եփրատը)։ Հալէպ, 1869-1870բ թթ. ։ Հալէպի կուսակալութեան պաշտօնաթերթ, որ լոյս տեսած է երեք լեզուով - արաբերէն, թրքերէն եւ հայերէն։

ԱՂԲԻՒՐ։ Խմորատիպ ամսաթերթ, ապա պարբերաթերթ։ Հալէպ, 1913-1914 թ. ։

ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹԵԱՆ ԱՌԱՔԵԱԼԸ։ Թերթ Հայ Երիտասարդ Առաքելոց։ Ամսաթերթ։ Հալէպ, 1953 թ. ի Նոյ. - 1959 թ. ի Մայիս։ Սկիզբը ձեռագիր, 1955 թ. ի Դեկտ. էն սկսեալ տպագիր։ Անուանափոխուելով կոչուած է Առաքեալ։

ԱՐԵՒԵԼՔ։ Օրաթերթ։ Հալէպ, 1946 թ. ի Յունիսի 23 - 1963 թ. ի Մարտի

ԱՐԵՒԵԼՔ ՄԱՐԶԱՇԽԱՐՀ։ Մարզական շաբաթաթերթ Արեւելք օրաթերթի։ Հալէպ, 1957 թ. Յունիսի 30 - 1963 թ. ի Մարտի

ԱՒԱՐԱՅՐ։ Աշակերտական թերթ Սուրբ Վարդան դպրոցի (Նոր Գիւղ)։ Հալէպ, 1950-1951 թթ. ։ Ձեռագիր։ 2 թիւ։

ԲԱՄԲԻՌ։ Հանդէս Ազգային Քարէն Եփփէ Ճեմարանի ուսանողութեան։ Հալէպ, 1953 թ. ի Յունիս - 1955 թ. ի Յունուար։ Լոյս տեսած է 7 թիւ։ Մեքենագիր, ապա՝ տպագրուած։

ԲԱՐՁՈՒՆՔ։ Պարբերական հրատարակութիւն Հ. Բ. Ը. Մ. ի Լազար Նաճարեան Կեդրոնական Վարժարանի։ Հալէպ, 1958-1961, 1971 թթ. ։ Անունով պարբերական, սակայն իրականութեան մէջ՝ տարեգիրք։

ԲՈՒՐԱՍՏԱՆ։ Մանկա-պատանեկան հրատարակութիւն Հալեպահայ Ուսուցչական Միութեան։ Երկամսեայ։ Հալէպ, 1950-1956 թթ. ։ Լոյս տեսած է 36 պրակ։

ԳԱՂԹԱԿԱՆ։ Ձեռագիր։ Հալէպ, 1918 թ. ։

ԳԻՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ։ Ամսաթերթ։ Գիտական, տնտեսական, ընկերաբանական, գրական, բժշկական, կրթական եւ գիւղատնտեսական։ Հալէպ, 1923 թ. ի Յունիս-Նոյեմբեր։ 6 թիւ։ Խմբ. ՝ ՎարդՄեխակ (Վարդեվառ Գարանֆիլեան)։

ԳՐԱՍԷՐ։ Ամսաթերթ Ամերիկեան Աղջկանց եւ Մանչերու Հայ Ուսանողութեան։ Հալէպ, 1942 թ. ի Յունուար - 1952 թ. ։ Սկիզբը՝ մեքենագիր, ապա՝ տպագիր։

ԴԷՊԻ ԵՐԿԻՐ։ Պարբերաթերթ գրականութեան եւ արուեստի։ Հրատ. Հայրենաբաղձ Հայերու Ընդհանուր Միութեան։ Յետոյ դարձած՝ հրատ. Սովետական Հայաստանի հետ Մշակութային Կապի Հալեպահայ Ընկերակցութեան։ Հալէպ, 1945 թ. ի Մարտ - 1947 թ. ի Մարտ։ 6 թիւ։ Մէկ թիւ ալ 1949 թ. ին։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՈՐԾԱՒՈՐ։ Տե՛ս Քրիստոնեայ գործաւոր։

ԵՐԿԻՐ։ Գիրք գրականութեան եւ արուեստի։ Հալէպ, 1956 թ. ի Դեկտ. - 1959 թ. ։ 8 թիւ։ Խմբ. ՝ Մարտիրոս Գուշակճեան, ապա՝ Հայկ Գույումճեան։

ԵՓՐԱՏ։ Քաղաքական լրագիր։ Օրկան Հալէպի Ս. Դ. Հնչակեան Մասնաճիւղին։ Հալէպ, 1919 թ. ։ Խմբ. տոքթ. Գրիգոր Մուշեան։ Լոյս տեսած է չորս թիւ։

ԵՓՐԱՏ։ Եռօրեայ, երկօրեայ, շաբաթաթերթ, ապա՝ օրաթերթ։ 1927 թ. ի Յուլիսի 6 - 1949 թ. ։

ԶԱՐԳԱՑԻ՛Ր։ Պաշտօնաթերթ Այնթապի Կրթասիրաց Երիտասարդաց Միութեան։ Հալէպ, 1930-1931 թթ. ։ 6 թիւ։ Ձեռագիր։

ԶԱՐԹՕՆՔ։ Գրական, գիտական, տնտեսական եւ քաղաքական շաբաթաթերթ։ Ալէքսանտրէթ (Իսկէնտէրուն), 1924 թ. ի Ապրիլի 12էն սկսեալ։ Լոյս տեսած է 24 թիւ։ Արտօնատէր՝ Մարթին Պապիկեան։ Պատ. տնօրէն՝ Մարտիրոս Տէր Ստեփանեան։ Թերթը լոյս կը տեսնէ ֆրանսերէնով Le Rռveil du Sandjaq վերտառութեամբ։

ԼՈՅՍ։ Աշակերտական ամսագիր Կրթասիրաց երկսեռ վարժարանի։ Հալէպ, 1927 թ. ի Ապրիլ - 1932 թ. ի Մարտ։ 16 թիւ։ Ձեռագիր։

ԽԱՉԲՈՒՌ։ Պարբերաթերթ։ Հայ Աւետարանական Բեթէլ Բարձրագոյն վարժարանի աշակերտութեան օրկան։ Հալէպ, 1946 թ. ի Նոյ. - 1948 թ. ի Յունիս։ 6 թիւ։

ԾԱՂԿԵՓՈՒՆՋ։ Ձեռագիր ամսաթերթ Զաւարեան վարժարանի Շրջանաւարտից Միութեան։ Հալէպ, 1944 թ. ի Նոյ. - 1949 թ. ի Դեկտեմբեր։ 1948 Յունուարին դարձած է խմորատիպ։

ԾԻԼԵՐ։ Ուսանողական պարբերաթերթ Քարէն Եփփէ Ազգային Ճեմարանի։ Ձեռնարկ ԺԲ. կարգի։ Հալէպ, 1961 թ. ի Հոկտ. էն սկսեալ։ Լոյս տեսած է 3 թիւ։ Մեքենագիր, ապա՝ տպագրուած։

ԿԱՆԹԵՂ։ Գրական, գիտական եւ գեղարուեստական ամսաթերթ։ Հալէպ, 1932 թ. ի Մարտ։ Լոյս տեսած է մէկ թիւ։ Արտօնատէր՝ տոքթ. Բարսեղ Սեւեան, պատ. տնօրէն՝ Յակոբ Իգնատիոսեան։

ԿԱՆԹԵՂ։ Հանդէս գրականութեան եւ արուեստի։ Հալէպ, 1953 թ. - 1954 թ. ի Յունիս։ Լոյս տեսած է 3 թիւ։ Խմբ. ՝ Ա. Երազենց (Աւետիս Պարմաքսըզեան)։

ԿԵԱՆՔ։ Պաշտօնաթերթ Կրթասիրաց երկսեռ վարժարանի Շրջանաւարտից Միութեան։ Հալէպ, 1929 թ. ի Օգոստոս - 1936 թ. ի Մարտ։ Խմորատիպ։

ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑ։ Եռամսեայ։ Հրատ. Հայ Ծերանոցի խնամակալութեան։ Հալէպ, 1952 թ. ի Մարտէն սկսեալ։ Հրատարակութիւնը կը շարունակուի։

ՀԱՅ ՁԱՅՆ։ Ազգային, քաղաքական, գրական հայաթերթ (օրաթերթ)։ Հալէպ, 1918 թ. ի Նոյ. ի 13-ին հիմնուած։ 1919 թ. ին փոխադըրուած Ատանա (Կիլիկիա)։ Տէր եւ տնօրէն՝ Սեդրակ Կէպէնլեան։

ՀԱՅ ՊԱՏԱՆԻ։ Հրատարակութիւն Մարաշի Մեսրոպեան Կեդրոնական վարժարանի։ Հալէպ, 1952 թ. ի Յունիս - 1956 թ. ի Մայիս։ Լոյս տեսած է 5 թիւ։

ՀԱՅ ՍՔՈՒԼ։ Ամսաթերթ Ամերիկեան վարժարանի հայ աշակերտութեան։ Հալէպ, 1925-1926 ՞ թթ. ։ Մեր աղբիւրները կը յիշատակեն զայն, սակայն անձնապէս ոչ մէկ թիւ տեսած ենք։

ՀԱՅ ՔՆԱՐ։ Հրատ. Գեղարուեստից Միութեան։ Հալէպ, 1919 ՞ թ. ։

ՀԱՅԿԱԶՆ։ Պարբերաթերթ Հայկազեան երկսեռ վարժարանի։ Հալէպ, 1946 թ. ի Ապրիլ-Յուլիս։ 4 թիւ։

ՀԱՅՐԵՆԱՍԷՐ ՊԱՏԱՆԻ։ Հրատ. Կիլիկեան վարժարաններու։ Հալէպ, 1946-1958 թթ. ։ Լոյս տեսած է 8 թիւ։

ՀԵՌԱԳՐԱԼՈՒՐԵՐ։ Հայկական աժանս, Հաւասի գործակալութենէն, տպ. Սէպաթ (Աճէմեան)։ Այս տեղեկութիւնը կը հաղորդէ Եդուարդ Ոսկերիչեան (Կրթասիրաց, Ա. տարի, 1926, Յունիս, թ. 8, էջ 122)։ Մեզի անծանօթ է այս թերթը։

ՀԻՒՍԻՍԱՅԳ։ Լրագիր քաղաքական, գրական, տնտեսական (հայերէն բաժին L’Eclaire du Nord-ի)։ Հալէպ, 1936 թ. ի Յունիսի 30 Օգոստոս 10։ Լոյս տեսած է 13 թիւ։ Տէր եւ տնօրէն՝ Նիքոլա Ճանճի, խմբ. ՝ Մատթէոս Երէցեան։

ՀՈՍ-ՀՈՍ։ Երգիծաթերթ։ Խմբ. ՝ Մկրտիչ Կապրաշ։ Պէյրութ (Լիբանան) լոյս տեսած թերթ, որուն մէկ թիւը . 7, 1928 թ. Օգոստ. ի 26) տպուած է Հալէպ, խմբագրին Հալէպ այցելութեան պատճառով։

ՁԱՅՆ։ Ձեռագիր ամսաթերթ։ Հալէպ, 1927-1928 թթ. ։ Պատասխանատուներ՝ Կարապետ Գըվըրեան եւ Գրիգոր Ճըլճըլեան։

ՄԱՐԱՆԱԹԱ (Տէրը կու գայ)։ Հոգեւոր ամսաթերթ։ Հալէպ, 1925 թ. ի Յունիսի 1 - 1963 թ. ։ 1964 թ. էն սկսեալ լոյս կը տեսնէ Պէյրութ։ Արտօնատէր՝ Աբրահամ Գ. Սէֆէրեան, պատ. տնօրէն՝ Մինաս Յ. Պօզօգլեան (որոշ շրջան մը)։

ՄԵՂՈՒ։ Ազգային, գրական եւ երգիծական։ Խմորատիպ ամսաթերթ։ Հալէպ, 1923 թ. ի Հոկտ. - 1925 թ. ի Մարտ։

ՄԵՐ ՈՒՂԻՆ։ Խմորատիպ ամսաթերթ Հայ Ուսանողական Միութեան։ Հալէպ, 1923 ՞։

ՄՇԱԿՈՅԹ։ Պարբերաթերթ Բեթել Եկեղեցւոյ Քրիստոնեայ Ջանից Ընկերակցութեան։ Հալէպ, 1952 Ապրիլ։

ՄՇԱԿՈՅԹ։ Պարբերագիրք գրականութեան, արուեստի եւ գիտութեան։ Հալէպ, 1967 թ. էն սկսեալ։ Խմբ. ՝ Անդրանիկ Արարատ (Նաճարեան)։

ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱԼՊՈՄ։ Հրատ. Հ. Յ. Դ. «Քրիստափոր» Պատանեկան Միութեան։ Թիւ 7-էն սկսեալ Միութեան անունը դադրած։ Հալէպ, 1949-1962 թթ. ։ 1962 թ. էն սկսեալ լոյս կը տեսնէ Պէյրութ։ Խմբ. ՝ նկարիչ Աւօ (Աւետիս Թումայեան)։

ՅՈՒՇԱՐՁԱՆ ՄՈՒՍԱՅ ԼԵՐԱՆ։ Հալէպ, 1955 թ. ։ Խմբ. ՝ Մարտիրոս Գուշագճեան։ Լոյս տեսած է 1 թիւ։

ՆԱՅԻՐԻ։ Պարբերագիրք գրականութեան եւ արուեստի, ապա՝ ամսաթերթ։ Հալէպ, 1941 թ. ի Նոյ. - 1944 թ., 1945-1949 թթ. ։ 1951 թ. ին լոյս տեսած է Պէյրութ (Լիբանան), իսկ 1952 թ. էն սկսեալ դարձած է շաբաթաթերթ։ Խմբ. ՝ Անդրանիկ Ծառուկեան։

ՆՈՐ ԱՒԵՏԱԲԵՐ։ Կրօնա-բարոյական, գիտական, կրթական երկշաբաթաթերթ։ Հալէպ, 1927 թ. ի Նոյ. ի 5 - 1934 թ. ի ամառ։ Արտ. ՝ Վերապատուելի Կարապետ Յ. Յարութիւնեան, պատ. տնօրէն՝ Տիգրան Ճ. Խրլոբեան։

ՆՈՐ ԳԻՐՔ։ Պարբերաթերթ։ Հրատ. Գրասէր Երիտասարդներու Միութեան։ Դամասկոս, 1958 թ. ։ Խմբ. ՝ Հելէն Տէր Ստեփանեան։

ՆՈՐ ՄԱՐԱՇ։ Պարբերագիրք Մարաշի Հայրենակցական Վերաշինաց Միութեան։ Հալէպ, 1946 թ. ի Յունուար - 1960 թ. ի Մայիս։ Լոյս տեսած է 22 թիւ։

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ։ Օրաթերթ։ Հալէպ, 1951 թ. ի Յունուարի 21 Սեպտ. ի Լոյս տեսած է 177 թիւ։ Արտ. եւ պատ. տնօրէն՝ Անդրէաս Տէր Ղազարեան, պատ. խմբ. ՝ Յարութիւն Տէր Ղազարեան։

ՈՒՍԱՆՈՂ։ Միամսեայ հանդէս Պատանիներու։ Խմորատիպ։ Հալէպ, 1928 թ. ի Սեպտ. -Դեկտեմբեր ՞... ։ Մեզի ծանօծ է թիւ 4-ը (Դեկտ. 1, 1928 թ.

ՈՒՍՈՒՄ։ Ամսաթերթ։ Հրատ. Հայ Երիտասարդաց Ուումնասիրաց Միութեան։ Հալէպ, 1925-1928 թթ. ։ Խմորատիպ։

ՊԱՅՔԱՐ ԿԵՆԱՑ։ Պարբերական Մերձաւոր Արեւելքի Որբերու Միութեան։ Հալէպ, 1924 թ. ի Հոկտ. ։ Այս անունով լոյս տեսած է 1 թիւ, ապա Պէյրութ փոխադրուելով լոյս տեսած է Որբաշխարհի աստղը վերնագրով (1925-1931 թթ.

ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ։ Հալէպ, 1960 թ. - ՞ ։ Խմբագիր՝ հայր Յովսէփ վրդ. Շատարեւեան։ Ունեցած է արաբերէնի բաժին մը, որ սկսած է լոյս տեսնել 1954 թ. էն սկսեալ։ Հայերէն բաժինը շրջան մը դադրելէ ետք սկսած է վերհրատարակուիլ 1971 թ. ին։

ՊԱՐՄԱՆ։ Ուսանողական պարբերաթերթ Քարէն Եփփէ Ազգային Ճեմարանի։ Հրատարակուած՝ նախաձեռնութեամբ Ը. դասարանի։ Հալէպ, 1958 թ. ի Մարտ - Ապրիլ։ Լոյս տեսած է 2 թիւ։ Մեքենագիր։

ՍԵՒԱՆ։ Պարբերագիրք գրականութեան եւ արուեստի։ Հալեպահայ Ուսուցչական Միութիւն։ Սեւան Հրատարակչական Մարմին։ Հալէպ, 1946։ Լոյս տեսած է 2 թիւ։ Խմբ. ՝ Սիմոն Սիմոնեան։

ՍՈՒՐԻԱ։ Անկախ օրաթերթ։ Հալէպ, 1946 թ. Յունիսի 17 - 1960 թ. ։ Արտօնատէր՝ Յովհաննէս Եազըճեան։

ՍՈՒՐԻԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ։ Օրաթերթ։ Օրկան Ս. Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան։ Հալէպ, 1922-1927 թթ. ։ Արտօնատէր՝ Հայկ Թորոսեան, պատ. տնօրէն՝ Տիգրան Երէցեան։ Խմբագիրներ՝ Վարդ-Մեխակ (Վարդիվառ Գարանֆիլեան) եւ Ս. Տխրունի (Սարգիս Քէտէրեան)։ Անունով օրաթերթ, սակայն իրականութեան մէջ՝ երկօրեայ։

ՍՈՒՐԻԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ։ Ուսանողական բաժին։ Ամսաթերթ։ Հալէպ, 1925 թ. ի Մարտ - 1926 թ. ի Սեպտեմբեր։

ՍՈՒՐԻԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿ։ Օրկան Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան Սուրիոյ շրջանին։ Կիսաշաբաթաթերթ։ Հալէպ, 1920 թ. ։

Այս նոյն տեղեկութիւնները կրկնուած են Յովհաննէս Պետրոսեանի եւ Ամալիա Կիրակոսեանի հայ մամուլի մատենագիտական աշխատասիրութիւններուն մէջ։

Նուարդ Ասպետ եւ Արամ Ասպետ վերոյիշեալ անունով թերթ մը կը յիշատակեն, սակայն 1922 թ. ի Հոկտեմբերին սկսած։

Սուրիոյ եւ Լիբանանի հայ գաղութներուն մէջ լրագրական վաստակ ունեցող եւ այդ շրջանին խմբագրական աշխատանք կատարած գրողներ՝ ինչպէս Միհրան Նաճարեան եւ Եդուարդ Ոսկերիչեան, Սուրիոյ եւ Լիբանանի հայ տպագրական եւ լրագրական վաստակին շուրջ անդրադառնալու ատեն չեն յիշատակեր այդ անունով թերթ մը։

Տակաւին, նոյն շրջանին գործած հնչակեան գրող եւ գործիչ Միհրան Մ. Սէֆէրեան, որ փորձած է հնչակեան մամուլին ամբողջական ցուցակագրումը կատարել, այդ անունով թերթ մը չի յիշատակեր։

Ըստ մեր կարծիքին, կա՛մ նման վերնագրով թերթ մը լոյս տեսած չէ Հալէպի մէջ 1920-ական թուականներուն, եւ կամ ալ 1922 թ. ին սկսած Սուրիական մամուլ երկօրեայի առաջին քանի մը թիւերը լոյս տեսած են Սուրիական սուրհանդակ անունով։

ՎԱՀԱԳՆ։ Յաւելուած Արեւելք օրաթերթի։ Պատանեկան ամսագիր։ Հալէպ, 1952 թ. ի Օգոստ. - Դեկտ. ։ 5 թիւ։ Խմբ. ՝ Մ. (Մինաս Թէօլէօլեան)։

ՏԱՐԱԳԻՐ։ Օրաթերթ։ Քաղաքական-գրական-ընկերային։ Հալէպ, 1918 թ. ի Դեկտ. - 1919 թ. ։ Արտօնատէր՝ Բենիամին Միլտոնեան, խմբ. ՝ Յովհաննէս Խաչերեան։

ՏԱՐՕՆԻ ԱՐԾԻՒ։ Օրկան Տարօնական ոգիի։ Ձեռնարկ ՏարօնՏուրուբերանի Հայրենակցական Միութեան Կեդրոնական Վարչութեան (Միաց. Նահանգներ)։ Հալէպ, 1952 թ. ։ Խմբ. ՝ Մկրտիչ Մկրտիչեան։ Տարօնի արծիւը սկսած է հրատարակուիլ Սոֆիա (Պուլկարիա), ապա Տիթրոյթ (Միացեալ Նահանգներ)։ Ծրագիր կար զայն վերհրատարակել Հալէպի մէջ։ Լոյս տեսաւ վերոյիշեալ մէկ թիւը (ԺԱ. տարի, թ. 32) եւ դադրեցաւ։

ՏԵՂԵԿԱՏՈՒ։ Պարբերաթերթ։ Հրատ. Հ. Բ. Ը. Մ. ի Սուրիոյ Շրջանակային Յանձնաժողովի։ Հալէպ, 1950 թ. ի Նոյ. - 1951 թ. ի Ապրիլ։ Լոյս տեսած է 3 թիւ։

ՐՈՒՀԱՆԻ ԹԱԱՄ (Հոգեւոր ճաշ)։ Հալէպ, 1931 ՞ թ. ։ Խմբ. ՝ Մինաս Յ. Պօզօգլեան։

ՓՈՒՆՋ։ Հրատ. Շէյխ-Մագսուտի Արմենեան Շրջանաւարտից Երկսեռ Միութեան։ Հալէպ, 1954 թ. ։ Լոյս տեսած է 2 թիւ։

ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԳՈՐԾԱՒՈՐ։ Ամսաթերթ։ Հալէպ, 1941 թ. ի Յունուար - 1947 թ. ի Ապրիլ։ Ա. տարուան հինգերորդ թիւէն սկսեալ կոչուած է Երիտասարդ գործաւոր։ Արտ. տնօրէն՝ հայր Մարսէլ Վիյար, խմբ. ՝ Մկրտիչ Թաշճեան (1942 Յունուարէն սկսեալ)։

THE REPORTER: Aleppo Boys` High School Monthly (Տեղեկատու։ Հալէպի Մանչերու Բարձրագոյն վարժարանի ամսաթերթ)։ 1929-1932 ՞ թթ. ։ Մեր ձեռքին տակ ունինք Դ. տարուան թիւ 4-5-ը (1932 թ. Մայիս-Յունիս)։ Ունի չորս լեզուով բաժիններ - անգլերէն, ֆրանսերէն, հայերէն եւ արաբերէն։

Ասոնցմէ զատ Հալէպի մէջ լոյս տեսած են կարգ մը խմորատիպ թերթեր, որոնց ճշգրիտ թուականները մեզի համար անյայտ կը մնան։ Ուսանող - 1929 թ. ի շուրջ. Մենք - հրատ. ֆրանսական Լիսէի հայ ուսանողութեան (1940-ական թուականներուն). Արծիւ - սկաուտական թերթ. Քրիստափոր - Պատանեկան Միութեան թերթ (1940ական թուականներուն)։

Պետրոս Գույումճեան լոյս ընծայած է զանազան վերնագիրներով երգիծաթերթեր - Կավռօշ, Նոր Կավռօշ, Միմոս, Հոսհոս, Քահքահներու շաբաթը, Ծաղիկներ, եւլն. ։