Գրական ասուլիսներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՎԱՐՈՒԺԱՆԻ ՄԱՍԻՆ


Զանազան թերթերու մէջ Դանիէլ Վարուժանի մասին հրատարակուած գրադատական յօդուածներէն յիշենք.

Բիւզանդիոնի մէջ Տօքթ. Պազարճեան՝ յօդուածաշարք Ցեղին սիրտին մասին. 1912. [1]

Անահիտի մէջ Արշակ Չօպանեան՝ գրախօսական Սարսուռներու մասին. 1907. [2]

Ձայն Հայրենեացի մէջ Արտաշէս Յարութիւնեան գրախօսական Ցեղին սիրտին մասին. 1910. [3]

Ազատամարտի մէջ Լեւոն Էսաճանեան՝ յօդուածաշարք Ցեղին սիրտին մասին. 1910. [4]

Ասպարէզի մէջ Ա. Երէցեան՝ գրախօսական Ցեղին սիրտին մասին. 1910. [5]

Գեղարուեստի մէջ Մարգար՝ գրախօսական Ցեղին սիրտին մասին. 1910. [6]

Ազգի մէջ Սահակ Մեսրոպ՝ գրախօսական Ցեղին սիրտին մասին. 1910. [7]

Բազմավէպի մէջ Հ. Ներսեհ Անդրիկեան՝ գրախօսական Սարսուռներու մասին. 1907. [8]

Արեւելքի մէջ Փայլակ՝ գրախօսական Ցեղին սիրտին մասին. 1910. [9]

Դաշինքի մէջ Ատրուշան՝ յօդուածաշարք Ցեղին սիրտին մասին. 1910: [10]




[1]            Տե՛ս «Բիւզանդիոն», Կ. Պոլիս, 1912, թիւ 4805-4813:

[2]            Վարուժանի «Սարսուռներ» ժողովածուին Չոպանյանն անդրադարձել է «Գրական քրոնիկ» տեսության մեջ, ընդ որում՝ ոչ թե 1907, ինչպես նշված է ցանկում, այլ 1906 թվականին (տե՛ս «Անահիտ», հանդէս ամսեայ, ազգային, գրական, գեղարուեստական, Բարիզ, 1906, թիվ 6-7, էջ 107-113):

[3]            Տե՛ս Արտաշես Յարութիւնեան, «Գիրքեր ու դեմքեր. Դանիէլ Վարուժանն ու իր նոր գիրքը», «Ձայն հայրենեաց», շաբաթաթերթ քաղաքական եւ գրական, Կ. Պոլիս, 1910, թիվ 21:

[4]            Տե՛ս Լեւոն Էսաճանեան, «Ազատամարտ», օրագիր, Կ. Պոլիս, 1910, թիվ 258, 260:

[5]            Տե՛ս Մարգար, «Դանիել Վարուժան», «Գեղարվեստ», Թիֆլիս, 1909, թիվ 3, էջ 127-134: Հանդեսի այս համարը իրականում լույս է տեսել 1910 թ. սկզբին, այդ պատճառով էլ մատենագիտական ցանկում ամրագրվել է 1910 թվականը:

[6]            Այս հրապարակման առթիվ Ալբերտ Շարուրյանն իր «Դանիել Վարուժանի կյանքի եւ գործունեության տարեգրություն» գրքում (Երեւան, 1984) նույնպես բերում է «Գրական ասուլիսներում» առկա տվյալները (էջ 158):

[7]            Տե՛ս նախորդ ծանոթագրությունը, էջ 168:

[8]            Իրականում Ներսեհ Անդրիկյանի հոդվածը («Դանիէլ Վարուժանի բանաստեղծութիւնը») լույս է տեսել ոչ թե 1907-ին, ինչպես նշված է ցանկում, այլ 1906-ին (տե՛ս «Բազմավէպ», հանդէս, Վենետիկ, 1906, թիվ 5, էջ 221-226):

[9]            Տե՛ս «Արեւելք», Կ. Պոլիս, 1910, թիվ 7248:

[10]          Այս հրապարակման առթիվ Ալբերտ Շարուրյանն իր «Դանիել Վարուժանի կյանքի եւ գործունեության տարեգրություն» գրքում (Երեւան, 1984) նույնպես բերում է «Գրական ասուլիսներում» առկա տվյալները, հավելելով, որ «Թերթի՝ նշված ժամանակահատվածի հավաքածոն Երեւանում չկա» (էջ 155):