Մարդկութեան ամենամեծ թշնամին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱԼԿՈԼԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՋՆՋԵԼՈՒ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Adolph Daum. Գինետունը իր ձգողութիւնը միայն ալկոլին չէ պարտական։ Ինչպէս Դոկտ. Լըգրէն շատ լաւ ասաց, այնտեղ փնտռում են գործեր, զբօսանք եւ հանգիս։

«Գործաւոր դասակարգերի համար գինետունը այն միակ վայրն է, որ նրանց ընծայում է հանգստութիւն եւ հաճոյք։ Գործաւորին բնակարանը նեղ է, երեխաներով համախմբւած։ Պիտի ցանկայ իրա ընկերներից լուրեր իմանալ, մի բան, որ իրան շահագրգռում է իրա կրթութեան չափի համեմատ։ Ցանկանում է իրա միտքը ուրիշ առարկաներով զբաղեցնել քան թէ արհեստով կամ իրա թշուառութեամբ։

Այս բոլորը իրա տնում չէ կարող գտնել։ Նաեւ գնում է սրճարան, բայց յետոյ գինետուն է վերադառնում։ Հետզհետէ ալկոլին վարժւում է, սիրում է գինետունը

Իրերի այս վիճակին իբր դարման հարկաւոր է արբեցողներին սովրեցնել եւ նրանց, որոնք տակաւին չեն գիտեր թէ ալկոլականութեան վտանգները ո՞րոնք են։ Հարկաւոր է մանաւանդ գինետան փոխարինել նուազ վտանգաւոր հաստատութիւններ։

Անգլիայում գոյութիւն ունէ գործաւորների կլիւբներ, որտեղ երեկոյները ընթերցանութեամբ, խօսակցութեամբ եւ խաղով զբօսնում են։ Ալկոլը արգիլւած է։

Նու-Եօրքում 1886 թւին հիմնած են ազատ մուտքով ժողովրդական լսարաններ։ Սկզբում ունկնդիրների թիւը 22, 149ը անց է կացել եւ 1897ին 698, 400 էր։

Դրէզդէում (Dresde) կիրակի երեկոյներ ամէն դասակարգերից տղամարդ եւ կին մի մարմնամարզական սրահում հաւաքվում են։ Յաջողութիւնը այնքան մեծ է, որ հարիւից աւելի գերմանական քաղաքներ իրանց ժողովրդական երեկոյթներ ունին։ Դրէզդէ ունի մի հասարակաց տուն՝ (volkscheim) պարտէզով, պարքով, լճով, խաղերի համար դաշտավայրով, գրադարանով, եւ այլն։

Վիէննայում ամէն կիրակի քսանից աւելի լսարան կօնցէրտներ տեղի են ունենում։ Գլխաւոր թատրոնների երաժիշտները այս գործին նուիրում են իրանց աջակցութիւնը։

Զուգընթացաբար հասարակական գրատունները աւելի յաճախորդներ են ունենում եւ լուրջ գրքերը հետզհետէ վէպերի վրայ աւելի մեծ տեղ են բռնում»։