Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թուականներին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿՌԻՒՆԵՐԸ ՓԵՍԱՆԴԱՇՏՈՒՄ


Հիւսիսային շրջան ասելով Շատախի կռիւների մէջ պիտի հասկանալ Փեսանդաշտը։ Ճիշտ է. Փեսանդաշտը կազմում է հիւսիսային շրջանի մի փոքրիկ տարածութիւն եւ այդ շրջանում գոյութիւն ունի մի այլ սիրուն դաշտ. ինչպէս է Խորզանքը. սակայն կռիւների ընթացքում իր աշխարհագրական դիրքով գլխաւոր վայր այդ շրջանում հանդիսացաւ Փեսանդաշտը։

Փեսանդաշտը մի սիրուն աւազան է 12 վերստաչափ երկարութեամբ եւ 7 վերստաչափ լայնութեամբ՝ շրջապատւած լեռներով, դրանք են հսկայ Արտօսը. Ձմէնը. Կարաբլախը եւ Բարադօտիկը։ Այս աւազանը գարնանը ծածկւում է ջրով. իսկ մայիսին ջուրը ցամաքում է թողնելով տիղմի մի շերտ. որի մէջ ձգւած սերմը շատ առատ բերք է տալիս։ Այսպիսով Փեսանդաշտը որքան էլ փոքր մակերեւոյթ ունի. այնու ամենայնիւ. համարւում է առաջին հացառատ շրջանը։ Յաճախ պատահում է. որ ջուր շատ է հաւաքւում եւ ուշ էլ ցամաքում է. այս դէպքում սերմանյլու ժամանակը անցնում է եւ ժողովրուրդը մնում է առանց ցանքի։

Այս սիրուն աւազանի մէջ զետեղւած են չորս հայկական գիւղեր, դրանք են՝ Առեղը. Կայնէմէրանը. Շիդրանը եւ Կաղազիսը։ Փեսանդաշտը վարչական բադանումով թէեւ պատկանում է Շատախի գաւառապետութեանը. բայց ինքնապաշտպանութեան տեսակէտից իմացւած էր Գեաւաշին ու նրա  ենթակոմիտէն կախում ունէր Գեաւաշի կոմիտէից։ Ուստի կռիւների միջոցին Փեսանդաշտը դարձաւ Գաւաշի ժողովրդի ապաստան. միաժամանակ Գեաւաշի կռւող տղաների գլխաւոր կայանը։

Վանի գաւառներ մէջ Շատախից չետոյ. պէտք է ասած. կոմիտէական ուժեղ կազմով եւ անձնւէր երիտասարդներով առաջին տեղը բբռնում էր Գեաւաշը։ Սրան ապացոյց կարող են ծառայել Աթանանի դէպքերը. որոնք տեղի ունեցան դեկտեմբեր ամսին. հանդիսանալով պատասխան Բէլուի աւերման։


Գեաւաշի կազմի մէջ իբրեւ զինւորական ուժ եւ յանդուգն կռւող առանձին տեղ գրաւեց Լեւոն Շաղօեանը, սա Աթանանի կռիւները ղեկավրաող Լեւոնն էր։

Ծնւելով ծովափնեայ Խարականց գիւղում եւ մանկութիւնից հետաքրքրւելով ալիքների հետ խաղացող Աղթամարով. նա իրեն ձգեց Աղթամարի դպրոցը. բայց Ե-րդ դասարանից արձակւեց։ Բանը նրանում էր. որ ուսուցիչական խումբը բաժանւած էր երկու մասի. որոնք «Ծովակ» եւ «Կոտոշ» խմորատիպ թերթերի էջերում իրար դէմ սկսել էին մի անվայել պայքար, մի քանի հասուն աշակերտներ ի նկատի ունենալով ուսուցիչների կրքոտ վէճերը. հրատարակեցին իրենց թերթը «Կռիւ» անունով եւ դրա էջերում սկսեցին յարձակումներ ուսուցչական ամբողջ կազմի դէմ, այս խնդիրը բարդացաւ. դպրոցական կեանքը աղմկւեց. Ե-րդ դասարանը փակւեց եւ բարձր դասարանի աշակերտները. ինչպէս եւ Լեւոնը արձակւեցին։ Այսպիսով. դեռ դպրոցական նստրաանից Լեւոնը հրապարակ բերեց պայքարող ոգի։ Դրանից երկու թէ երեք տարի անց իրենց արտերը ջրելիս Լեւոնը կռւի բռնւեց ջուրը կտրող մէկ քիւրդի հետ եւ սպանեց նրան. այնուհետեւ դարձաւ փախստական. սակայն մնաց շրջանի ինքնապաշտպանութեան գործի եռանդուն ղեկավարը։

Լեւոնին աջակից ուժեր հանդիսացան,

1. Ասպօ Գրիգորեանը՝ Գեաւաշի Ընձակ գիւղից։ Սա չքաւոր ընտանիքի զաւակ էր. կիսագրագէտ մի մարդ. որը տարւելով ժողովրդի ինքնապաշտպանութեան գործով. ձգել էր նոյնիսկ իր ընտանիքը։ Քաջ. անձնազոհ եւ մաքուր տիպ։ Սա առաջ վարում էր Կարճկանի ինքնապաշտպանութեան գործը։

2. Մկրտիչ Մանուկեանը՝ Կարկառ գաւառ Յաղթ գիւղից։ Սա աւարտել էր Աղթամարի դպրոցը եւ վարում էր ուսուցչական պաշտօն։

3. Արշակ Ալլահվերդեանը՝ Կարկառ գաւառի Եղէկիս գիւղից, սովորել էր Աղթամարի դպրոցում եւ պարապում էր ուսուցչութեամբ։ Սա 1913 թւի գարնան Մկրտիչ Մանուկեանի հետ Կարկառ գաւառի Բերկրի գիւղի Աբաս աղայի երկու չարագրոծ տղաներին - Հասօյին եւ Քեարիմին սպանեց ու այնուհետեւ փախստական դարձաւ։

4. Միհրան Չաթօեանը։

5. Նոր գիւղի Աբրահամը։

Ահա այս անձնաւորութիւնները գործում էին Գեաւաշում իբրեւ այդ շրջանի ինքնապաշտպանութեան մարմնի անդամներ։

 

Երբ Թաղում Յովսէփ Չօլօեանը ձերբակալւեց եւ յարաբերութիւնը հայ ժողովրդի հայ ժողովրդի ու կառավարութեան մէջ խզւեց. Թաղի Զինւորական մարմինը սուրհանդակ հանելով դէպի քաղաք. սուրհանդակ հանեց նաեւ դէպի Ոստան. այնտեղից օգնութիւն ուզելով։ Լեւոնը լուրը առնելով վերցրեց անմիջապէս 40 տղա եւ Փեսանդաշտի վրայով իջաւ Թաղ՝ չը նախատեսելով. որ նման դաւադրութիւններ լարւում էին նաեւ Գեաւաշում։

Ապրիլի 3-ին Լեւոնը Փեսանդաշտից անցաւ դէպի Թաղ եւ նոյն օրն էլ Փեսանդաշտում տեղի ունեցան դէպքեր։

Ոստանից Թաղ տանող ճանապարհը ձգւում է Փեսանդաշտի վրայով. այդ տեղով էլ տարւած է նաեւ հեռագրաթելը։ Գեաւաշից դէպի Փեսանդաշտ երկու գիծ կայ. մէկը սկսւում է անմիջապէս Ոստանից եւ ձգւում է Ասկանի քարքարոտ ձորի միջով. միւսը ձգւում է Յիլի գիւղի վրայով։ Երկու գծերն էլ դժւարին են եւ վերելք եւ հասնելով Բարադօտիկի լեռնանցքին. միանում են եւ գլխիվայր իջնում Փեսանդաշտ։ Այսպիով Բարադօտիկը. որը Արտօսի լանջից ճիւղ առնելով ձգւում է դէպի արեւմուտք. կազմում է Փեսանդաշտի հիւսիսային պատւարը. միաժամանակ պաշտպանութեան գիծը. փակելով անցքը կառավարութեան առաջ։

Առաջին ընդհարումը. որ տեղի ունեցաւ Փեսանդաշտում հետեւեալն է, ապրիլի 3-ին Ոստանից 7 ժանդարմներ ճանապարհ ընկան դէպի Թաղ, երբ նրանք հասան Բարադօտիկին. լեռնանցքը բռնւած գտան, Լեւոնը այստեղից անցնելով. Փեսանդաշտի տղաներին կարգադրել էր ճանապարհը փակել։ Ժանդարմները փորձեցին առաջանալ. տղաները արգելեցին. սկսւեց հրացանաձգութիւնը, կարճատեւ կրակից յետոյ ժանդարմներից մէկը սպանւեց. իսկ միւսները յետ փախան դէպի Ոստան։

Մի քանի ժամ չանցած Ոստանից ուղարկւեցին 50 ժանդարմներ յանդուգն հայերին պատժելու համար. բայց  մի բուռն տղաներ սրանց առաջն էլ փակեցին ու սկսւեց մի յամառ կռիւ. որը տեւեց մինչեւ երեկոյ։ Ժանդարմները ոչինչ չը կարողացան անել. Բարադօտիկը մնաց հպարտ ու կանգուն եւ ժանդարմները մութը պատելուն պէս քաշւեցին Յիլի։ Ապրիլի 4-ին կռիւը վերսկսւեց, նախկին օրւա 50 ժանդարմների վրա աւելացան Ոստիկանից ուղարկւած  30 նոր ժանդարմներ, կռիւը. երկուստեք տեղացող կրակը շարունակւեց մինչեւ երեկոյ եւ Բարաղօտիկը դարձեալ մնաց յաղթող։ Կռիւը վերսկսւեց նաեւ ապրիլի 5-ին. ժանդարմները Ոստանից նոր օգնական ուժեր ստացան. այնպէս որ նրանց թիւը հասաւ 100-ի, չը նայած այդ բանին. ժանդարմները ոչ մի յաջողութիւն չը գտան. կռիւը ընդունեց  տեւական բնոյթ. մէկ օրը եղաւ երկու. երկուսը երեք եւ այսպէս շարունակւեց մինչեւ ապրիլի 7-ը, եւ մէկէն ժանդարմները յետ կանչւեցին։ Նրանք հեռացան կորագլուխ. նրանք գնացին իրենց քաջութիւնը թոյլերին ու անզէններին ցոյց տալու։

Եւ մինչդեռ Բարադօտիկում կռիւը շարունակւում էր. Հայոց-ձորում տեղի ունեցան մեզ ծանօթ անցքերը։

Ապրիլի 3-ի գիշերը Հիրճում սպանւեց Հիրճի տղամարդիկ 50 հոգու չափ։ Ապրիլի 6-7-ին տեղի ունեցան վերին Հայոց-ձորի աւերները. Կէմի եւ Անգղի ջարդերը. Իշխանի-գոմի կռիւները։

Տեսանք թէ ինչպէս կառավարութիւնը խրատւած դեկտեմբերի դէպքերից. զօրքեր ուղարկեց մի կողմից Սպիտակ վանքի. միւս կողմից Պլթենցի վրա. եւ թէ ինչպէս այդ երկու գիւղերի ժողովրդի հետ միասին քաշւեց նաեւ Աթանանի ժողվուրդը ու գիւղերը աւերւեցին։

Մինչդեռ Հայոց-ձորում այսպիսով կոտորածն ու աւերը մեց չափերի էր հասել. Գեաւաշը դեռ հանգիստ էր. ի հարկէ այդ հանգստութիւնը խաբուսիկ էր։ Ոստանի գայմագամը մի կողմից. Դախմանց գիւղի Հիւսէին աղան միւս կողմից գրում. յորդորում էին Գեաւաշի ազդեցիկ մարդկանց. գլխաւրոապէս Պատկանացի Սեդրակ էֆէնդուն. Նոր-գիւղի մուսխի Մուրադին՝ հաւաքել շրջանի զէնքերը. բերել յանձնել կառավարութեանը եւ գաւառը փրկել կորուստից։ Միամիտ մարդիկ հաւատացին այդ մարդկանց նենգութեանը. հաւաքեցին 20-ի չափ զէնքեր եւ տարան յանձնեցին կառավարութեանը։ Ինքնապաշտպանութեան կարող ուժեղ ձեռքը եւ Լեւոնը չը կար, մեծերը զէնքեր էին յանձնում կառավարութեանը, երիտասարդները ժողովներ էին անում ինքնապաշտպանութիւնը ձեւակերպելու. համախմբւելու եւ դիմադրութիւն ցոյց տալու կէտերը որոշելու. բայց համաձայնութեան չէին գալիս, մէկը այս էր առաջրակում. միւսը այն, ու այդպէս էլ ուժերը երկուսի բաժանւելով ցրւեցին. մինչդեռ կառավարութիւնը լռիկ իր պատրաստականութիւնն էր տեսնում. ուժեր էր հաւաքում Գեաւաշի համար։

Այս տեւեց մի քանի օր, եւ ապրիլի 11-ին Հաջի Դարւիշը մէկէն բաւականաչափ ժանդարմներով. որ Կարասուից էին եկել. ու քիւրդերով յարձակւեց Փայխներ գիւղի վրա։ Գեաւաշի բոլոր ուժերը որ միացած կարող էին դիմադրել Հաջի Դարւիշին. երկու մասի բաժանւեցին, մի ամսը 40 հոգուց բաղկացած՝ ղեկավարութեամբ Միհրան Չաթօեանի քաշւեց Փայխների սարը. միւս մասը՝ ղեկավարութեամբ Նոր-գիւղի Մուխսի Մուրադի եւ Մոխրաբերդցի Պետրոսի առնելով ժողովուրդը քաշւեց Բալաքեօր լեռան կատարը, եւ թշնամին սրանց երկուսի հետ էլ ջոկ-ջոկ գործ ունեցաւ։

Փայխների շուրջը ուժեղ կռիւ սկսւեց. սարում ամրեցած տղաները դիմադրեցին թշնամուն. կռիւը տեւեց ամբողջ օրը. որի ժամանակ տղաները սպանւեցին երկու երիտասարդներ, դրանք էին Նարեկ գիւղացիներ Խաչօն եւ Կարօ Գրիգորեանը, զոհեր տւին նաեւ թշնամին եւ այն էլ երկու. երեք անգամ աւելի. քան տղաները. սակայն յարատեւ դիմադրութիւնը համարւեց անկարելի. նախ որ գնալով թշնամին ուժեղանում էր. եւ երկրորդ որ փամփուշտ քիչ կար. ուստի երբ մութը վրա հասաւ. տղաները նշան տւին եւ ժողովուրդը շարժւեց դէպի Փեսանդաշտ, շարժւեցին նաեւ տղաները եւ գիւղերը մնացին քիւրդերի ձեռքը, բաւականաչափ կանայք եւ երեխաներ մնացին գիւղերում։

Յաջորդ օրը. ապրիլի 12-ին. կէսօրից յետոյ Հաջի դարւիշը գնաց Նոր-գիւղի եւ Մոխրաբերդի վրա, այստեղ էլ տղաները լեռան դիրքից դիմադրութիւն ցոյց տւին. բայց այդ երկար չը տեւեց, երբ մութը վրա կոխեց. տղաները դիրքերը թողեցին եւ դիմեցին դէպի Փեսանդաշտ. իսկ կանայք ու երեխաներ մնացին Գեօտիս կոչւող լեռնադաշտի գոմերի մէջ։

Թշնամին մի կողմից յարձակւեց կանանց ու երեխաների բազմութիւնների վրա եւ սկսեց վայրագութիւններ գործել. իսկ միւս կողմից խուժեց գիւղերը եւ սկսեց կողոպուտ ու հրդեհ, ժողովրդից սպանւեցին 100 հոգու չափ։ Այս վիճակին ենթերկւեցին ոչ միայն Նոր-գիւղի ու Մոխրաբերդը. այլեւ Գանձակը. Վառենցը. Ընձակը եւ այլ գիւղեր։

Լեւոնը այդ միջոցին գտնւում էր Սիւտկին գիւղում։ Նա նոր միայն վերադարձե էր Թաղից. ուր խորհրդակցելով Զին, մարմնի հետ. գալիս էր գաւառի հիւսիսյանի շրջանի եւ Գեաւաշի  ինքնապաշտպանութեան գործը ղեկավարելու։ Լուր առնելով. որ Գեաւաշում սկսւել են յարձակումներն ու կռիւները. Լեւոնը վերցրեց իր տղաները եւ շտապ ճանապարհ ընկաւ դէպի Գեաւաշ. բայց Փեսանդաշտ հասնելով պատահեց Գեաւաշի փախչող ժողովրդին. ինչպէս եւ կռւող տղաներին. ու ինքն էլ այդտեղ կանգ առաւ, այլեւս առաջ գնալ միտք չունէր. շրջանը քանդւել եկել էր եւ թշնամին հետապնդելով հասել էր Փեսանդաշտի սահմաններին։

Լեւոնը այլեւս Փեսանդաշտից չը շարժւեց. ամօն օր փախստականներ էին գալիս եւ այն էլ ոչ միայն Գեաւաշից. այլ եւ Հայոց-ձորից եւ նոյնիսկ Թիմարի կողմերից. այնպէս որ ապրիլի վերջերում Փեսանդաշտի փախստականների թիւը հասաւ 6000 հոգու։ Հարակաւոր էր Փեսանդաշտը պաշտպանել, Փեսանդաշտը պաշտպանելով ոչ միայն պաշտպանւած կը լինէր այդ ահագին բազմութիւնը. այլ եւ պաշտապնւած կը լինէր Թաղը. որովհետեւ կառավարութիւնը այդ կողմից պիտի օգնութեան  հասնէր Թաղի գայմագամին եւ այդ տեղի վրայ պիտի դարձնէր իր ուշադրութիւնը. ինչպէս եւ եղաւ։

Լեւոնը անցաւ գործի։ Նախ նա տեղաւորեց ժողովուրդը Փեսանդաշտի գիւղերում. ընդամէնը 112 տուն ունեցող չորս փոքրիկ գիւղեր ապաստան պիտի տային 6000 փախստականների. եւ պիտի կերակրէին նրանց, սա ինքնստինքեան մի բարդ գործ էր. այդ կարող ձեռքը ինքը Լեւոնն էր իր տրամադրութեան տակ եղած տղաներով։

Ապա կարգաւորեց իր ուժերը եւ ընտրեց դիմադրութեան կէտեր։ Փեսանդաշտում հաւաքւած ուժը հանդիսանում էր 150-ի չափ հրացան եւ 70-ի չափ մաուզէր ատրճանակ. ի հարկէ փամփուշտի պաշարը սահմանափակ էր եւ խիստ խնայողութիւնն էր. որ պիտի հնարաւոր դարձնէր յարատեւ դիմադրութիւնը։

Փեսանդաշտի ուժերը դասաւորւեցին այս կերպ։

1. Բարադօտիկ, սա հանդիսանում էր առաջին կարեւոր դիրքը. միաժամանակ Ոստանից-Թաղ տանող գիծը եւ թշնամու յարձակման կէտը, այս դիրքի պաշտապանութեան համար յատկացւեց 80 հրացանաւոր եւ 40 ատրճանակաւոր ու պաշտպանութեան ղեկաւարութիւնը ստանձնեց ինքը եւ Լեւոնը։

2. Շահբուրա բերդ, այս դիրքը. ինչպէս տեսանք. հսկում էր Վանից Թաղ տանող ճանապարհի վրա եւ նրա պաշտպանութիւնը յանձնւած էր Թաղի կազմակերպութեան 15 աղաների՝ ղեկաւարութեամբ Բազիկ Պետրոսեանի։ Այդ խումբը ուղարկւեց Թաղի Զինւորական մարմնի տրամադրութեանը. իսկ նրա տեղ դրւեց 30 հրացանաւոր եւ 15 ատրճանակաւոր՝ ղեկավարութեամբ Առեղցի Մեսրոպի։

3. Կարաբլախ, այս դիրքին յատկացւեցին 25 հրացանաւոր եւ 10 ատրճանակաւոր՝ ղեկավարութեամբ Նոր-գիւղցի Մուրադի։

4. Նառ Գիւղի դիրք, սրան յատկացւեց 15 հրացանաւոր եւ 5 ատրճանակաւոր՝ ղեկավարութեամբ Հասան Չաւուշի [1] եւ Ծկորցի Մանուկի։

Այս վերջին երկու դիրքերը. որոնցից առաջինը ընկած էր դէպի արեւմուտք. իսկ երկրորդը՝ դէպի հարաւ-արեւմուտք դիմադրելու էին Մոկսի եւ Կարկառի վրայով առաջացող խուժանին։ Այս տեղերում լուրջ դէպքեր տեղի չունեցան շնորհիւ նրա. որ ձգւած հայ գիւղերը ներկայացնում էին կողոպուտի լայն ասպարէզ եւ քիւրդերը երկար ժամանակ զբաղւած էին կողոպուտով։ Ինչ վերաբերում է առաջին երկու դիրքերին. այն է՝ Բաբադօտիկին ու Շահրուրա բերդին. այս դիրքերի վրա արդէն յարձակումներ շատ եղան. մանաւանդ Բարադօտիկի վրա։

Շահրուրա բերդի շուրջը տեղի ունեցած յարձակումներից նշանաւոր հանդիսացաւ ապրիլի 16-ի յարձակումը։ Գեաւաշի Դախմանց գիւղի Հիւսէին աղան. այն Հիւսէին աղան. որը իր ազգական Հաջի Եաղուբի սպանութեան պատճառով սաստիկ լցւած էր թոյնով դէպի հայերը. 70 միլլիսների գլուխ անցած եւ յետեւից քարշ տալով Խորզանքի քիւրդ Խուժանը. Գեօրանդաշտ   գիւղի կողմից յարձակւեց Շահրուրա բերդի վրա։ Երկու օր յամառ կռիւ տեղի ունեցաւ. Հիւսէին աղան ահագին ջանքեր թափեց դիրքը գրաւելու. բայց անկարող եղաւ եւ 10-ի չափ զոհեր տալով ստիպւած եղաւ ամօթահար յետ քաշւել։

Աւելի տեւական եւ աւելի յամառ էին էին յարձակումները Բարադօտիկի վրա։ Ապրիլի 7-ին ընդհատւած յարձակումները վերսկսւեցին ապրիլի 14-ին։ Փայխներ, Նարեկ. Նոր-գիւղ, Մոխրաբերդ եւ այլն գիւղերը աւերելուց յետոյ. Հաջի Դարւիշի ժանդարմներով ու ահագին խուժանով եկաւ Փեսանդաշտի վրա. բայց դէմ առաւ Բարադօտիկի կրակին։ Ապրիլի 15-ին նոր ուժեր հասան եւ թշնամին յարձակում գործեց մեծ թափով. բայց Բարադօտիկը չընկճւեց։ Ապրիլի 16-ին հասան նոր ուժեր. եկաւ նաեւ մէկ լեռնային թնդանօթ. թշնամու ուժը հասաւ 500 հոգու, Բարադօտկիկ ժայռերը եւ շաղ անցած քարակոյտները դարձան մի մի ամրութիւն ընդդէմ սահմանափակ թւով կռւողների։ Կռիւը հանդերձ ռմբակոծութեամբ տեւեց ամբողջ օրը. բայց դարձեալ ապարդիւն. կռիւը ունեցաւ տղաների համար յաջող վախճան, թշնամին այդօր ունեցաւ 25-ի չափ սպանւած ու վիրաւոր։

Կռիւը վերսկսւեց նաեւ 17-ին։ Թշնամին Բարադօտիկում զբաղեցնելով տղաներին. փորձեց անցնել նրանց թիկունքը. 100-ի չափ ժանդարմներ բարձրացան Արտօսի կատարը եւ այնտեղից իջան տղաների թիկունքը. բայց այդ խաղը նրանց չը յաջողւեց, տղաները մէկէն իրենց կրակը դարձրին դէպի նրանց այն ժամանակ. երբ ժանդարմների մի մասը բոլորովին մօտեցել էր տղաներին. բուռն համազարկերի տակ թշնամին դիմեց փախուստի՝ կրակի տեղում թողնելով 6 դիակ։ Այս վերջին անյաջող փորձից յետոյ զօրքի մի մասը յետ կանչւեց, եւ թէպէտ այնուհետեւ ապրիլի 16-17-ի պէս ուժեղ յարձակումներ այլեւս  տեղի չունեցան. բայց եւ այնպէս այդտեղ բաւականաչափ ուժեր թողնւեցին. որոնք մինչեւ վերջն էլ զբաղեցրին տղաներին։

Այստեղ կարեւոր ենք համարում առաջ բերել Շատախի գայմագամի մի նամակը՝ ուղղւած ֆրգա կոմանդան Քեամիլ բէյին։ Ահա այդ նամակը։

 

Ֆրգա կոմանդան Քեամիլ բէյին

Թաղի մէջ ապաստանող ապստամբները ամիսէ մը ի վեր դիմագրաւելու մէջ են։  Շրջակայ գիւղերը գրաւելով մէկտեղ. Թաղի մէջ մեր անյաջողութիւնը. մեր բոլոր շարժումները ցաւալի կերպով աապրդիւնք թողեց։ Կառավարատան առջեւի դիրքը թնդանօթով միայն կարելի է քանդել։ Կառավարութեան դուռը մի քանի դիրքերի կողմից. առաւօտից մինչեւ երեկոյ համազարկերի ենթակայ լինելու համար. գիշերով միայն կարելի է կառավարատուն մտնել ու ելնել եւ սա պատճառ կը դառնայ կառավարութեան վարկաբեկման։ Ցերեկով ոչ ոք չի համարձակի դուրս ելնել այնտեղէն, այս մասին քանիցս կուսակալին գրւած է. բայց մինչեւ այժմ ոչ մի բան դուրս չեկաւ. եւ այս իսկ պատճառով այստեղ կենդրոնացող եւ բաւականին կարեւոր ուժը մի քանի հայերի դէմ վարանոտ դրութեան մէջ են։ Կարեւոր ուժ մը երկու թնդանօթով այստեղ գալու համար կուսակալը ապրիլ 25 թւականով ձեզ հրամայած է։

Վերեւ յիշւած լուրջ պատճառները նկատի առնելով. կը խնդրւի ձեր շարժումը արագացնել։

27 ապրիլ

Գայմագամ Համդի

 

Այսպիսով ահա այն ժամանակ. երբ Շատախի գայմագամը շարունակ դիմում էր Ջէւդէտին եւ ֆրգա կոմանդանին. պահանջելով օգնական ուժեր ու թնդանօթ. այդ նոյն միջոցին կառավարութեան առաջ փակւած էին Շատախի երկու ճանապարհները։ Եւ կառավարութիւնը ստիպւած եղաւ թողնել այդ բանուկ ճանապարհները. ընտրել Մուսկաւէն գիւղի լեռներով Տիգրիսի Վերին ձորերը իջնող դժւարանցանելի ճանապարհը եւ այդտեղով ուղարկել թնդանօթներ. որոնք հասան Թաղ միմիայն այիսի 5-ին. ինչպէս այդ կը տեսնենք իր տեղում։

Ահա Փեսանդաշտի ինքնապաշտպան խմբերը Բարադօտիկում եւ Շահրուրա բերդում յաջող կերպով յետ էին մղում թշնամու յարձակուները. միայնգամայն անվտանգ դարձնելով գաւառի հիւսիսային շրջանը. երբ գաւառի միւս շրջաններում թշնամու ուժը գնալով ծաւալւում էր եւ դրութիւնը դառնում էր լուրջ։

Արեւելեան շրջանի գիւղերը  աւարւել էին. Մոկսի սահմանի վրա սկսւել էր քրդական շարժում. նման շարժում տեղի էր ունեցել նաեւ հարաւային շրջանում. Թաղը նոյնպէս անհանգիստ դրութեան մէջ էր, եւ այն տեղի ունէր ապրիլի 23-24-ին։

Դրանից յետոյ դրութիւնը աւելի եւս բարդացաւ. եւ այդ արձանագրւեց Զինւորական մարմնի օրագրութեան մէջ հետեւեալ ձեւով։

 

Ապրիլ 24, Լուր եկաւ. որ Ջալկանից կամուրջը կապած եւ խուժանը անցած է Արմշատ հայ գիւղը։ Ազատ իր խմբով ճամբեցինք օգնութեան, մեր կռւի բաղդը երեւի այդտեղ կը որոշւի, եթէ այդտեղ յաջող դուրս գանք. դժւար թէ ուրիշ տեղ խուժանը իր գլուխը ցոյց տայ։

Այսօր առաջին անգամը լինելով. Թաղի դիրքերից մէկի մէջ տւինք մէկ զոհ՝ Սահակ Ափրիկեանը եւ քաջ կռւող զինւոր մը։ Պզտիկ յուսահատութիւն մը կը նշմարւի ժողովրդի մէջ. իբր արտայայտիչ մեր դրութեան բաց թողինք հետեւեալ թռուցիկը։

 

Ընկերներ,

Մեր կռւի առաջին զոհը եղաւ Գիւլամիր եւ իր երկու ընկերներ. որոնք Սակի մէջ հերոսական կրիւէ մը յետոյ ինկան քաջաբար եւ նրանց կեանքը 12 ոստիկանի մահ արժեց։

25 օրւա տեւական կռիւէ մը յետոյ տւինք մեր երկրորդ զոհը. նրանց արիւնը սրսկւած է այլեւս մեր դիրքերի ժայռերի վրա եւ պիտի հաշւել. որ արիւնոտ կռիւը նոր է որ կսկսի։ Չը ցանկանք բնաւ առանց արիւնի եւ առանց զոհաբերութեան յաղթական դուրս գալ, իւրաքանչիւր յաղթութիւն իր փոխարժէքը իր գինը կը պահանջէ. եւ մեր փայփայած յաջողութեան ու ազատութեան գինը պիտի լինի մեր արիւնը, եթէ խնայենք մեր արիւնը. ուրիշներն էլ մեզ ազատութիւն պիտի խնայեն։

Մինք մինչեւ հիմա չտեսնւած ու չը հալածւող կռիւն է որ կը մղենք. դարերից ի վեր տանջւող եւ հալածւող ժողովրդի կռիւն է մեր կռիւը։ Վերջին ժամուն դեռ ապրիլ ուզող ժողովրդի կռիւը. ինչքան կատաղի ինչքան եւ յուսատու մեզ համար։ Մեղքը մերն էր. մեր ստրկութեան. որովհետեւ դանակը մենք աւելի թանկագին գտանք. քան մեր կոկորդը եւ այսօր մեղքը մերը պիտի լինի նորից մեր անյաջողութեան այս օրհասական կռւի մէջ. եթէ նորից խնայենք մեր արիւնը։

Ո՞ր ժողովուրդը իրա փոթորիկը չունի. եւ ո՞ր վարդը իր փուշը, ո՞ր կռիւը իր արիւնը չունի. եւ ո՞ր ազատութիւնը իր զոհաբերութիւնը։ Մենք կուզենք ազատւել առանց արիւնի. անհնար է այդ. ոճիր պիտի գործենք. եթէ այդպէս մտածենք։

Այս օրւա կռիւը սկիզբ եւ վերջ պիտի դնի բոլոր ժողովուրդների կեանքին, մեր թշնամին իսկ ամենայուսահատական կռիւն է սա. որ կը մղի, նա համոզւած է. որ իր կեանքի թելը կտրւելու վրա է. եւ իրանից առաջ կուզէ մերը կտրել։

Թշնամին որոշած է մեզ կոտորել. բնաջինջ անել, մենք որոշած ենք ապրել. պիտի յաջողուի մեզ այդ. թէ ոչ. մենք չւ գիտենք, հաւատք ունինք միայն եւ գիտենք. որ մեր առաջ երկու ճանապարհ է դրւած։

Կամ այն է որ վհատ պիտի լինինք եւ թոյլ տանք. որ թշնամին մեզ մեր արմատից կտրէ. կամ այն է որ պիտի լինինք անվհատ. անսասան եւ մեր ժողովրդի մէկ մասի արիւնով մնացած մասը փրկենք։ Այլ ճանապարհ չը կայ. ընտրենք երկուսից  մէկը եւ յուսահատ չը կռւենք։

Զին. մարմին

 

Ապրիլ 25, Ըմբոստ կը գրէ. որ քիւրդերը Ճւկատան կամուրջը կապած են եւ անցած Բոլս-Թաղի կռնակը, լաւ լուր մը չէ։

Ապրիլ 26, Ջամլան բէկի թեւի վրա քիւրդերի անդադար երթեւեկութիւն տեղի կունենայ։ Սօզւանց մեր պահակը կարմիր դրօշակով լուր տւեց. որ Բոլս կռիւը կը շարունակւի։

Գիշեր ժամ 8 (1), սուհանդակ եկաւ. երկու գծի վրայ (Ճւկատան եւ Հաշկանց կամւորջներ) բուռն կռիւ կայ։ Թշնամու ուժը 400-ի կը հասնի այդտեղ։ Արծիւին եւ Շրջիկին 20 հոգով ճամբեցինք Սօզւանց, այնտեղից կռւի վայրը գնալու համար։ Արմշատի կռիւը վերջացած է. գիւղը թալանւած. սակայն զոհ չեն տւած։ Գրեցինք Ազատին անմիջապէս անցնի Սօզւանց։

Ապրիլ 27, Բոլսի կռիւը կը շարունակւի, քիւրդերի երթեւեկութիւնը Ջամլան բէկի թեւի վրա շարունակւեց մինչեւ երեկոյ։

Գիշեր ժամ 8 (1), սուրհանդակ եկաւ. Բոլսի մասին լուր չկայ. իբր պաշարւած է քիրդերի կողմէն։ Փայլակ կը գրէ. որ խմբերից տեղեկութիւն չունի. բայց տեսեր է. որ կէսօրից յետոյ կռիւը փոխադրւած է դէպի ձոր եւ Ճւկատուն։ Նշանակելի է 10 տարեկան պզտիկ աղջիկ Սրբիկի քաջութիւնը. որ ցերեկով թշնամու համազարկերի տակ բարձրացաւ մինչեւ Սօզւանց ու լուր բերեց մեզ։

 

Այժմ տեսնենք Զին, մարմնի օրագրի համառօտ յիշատակութիւնից դուրս որպիսի ուշագրաւ անցքեր տեղի ունեցան հարաւային շրջանում եւ առանձնապէս Բոլսի շուրջը։

Հարաւային շրջանում Տիգրիսի վրա գտնւող Ջալկանի փայտէ կամուրջը. որը կռիւների սկզբում հայերը քանդեցին. Խալիլանցի. Խաւշտանցի եւ Եզդինանցի ցեղերին պատկանող քիւրդերը կապելով՝ անցան գետի աջ ափը եւ յարձակւեցին Սարկէթ հայ գիւղի վրա, տեղի ունեցան մի շարք վայրագութիւններ. աւելի քան 40 հոգի հայերից սպանւեցին. ժողովուրդը փախաւ դէպի Կաղպի. եւ գիւղը ենթարկւեց կողոպուտի, ապա քիւրդերը առաջանալով քշեցին Արմշատի ոչխարի հօտը։ Այս միջոցին դէպի Կաղպի փախաւ նաեւ Արմշատի ժողովուրդը։ Ազատը. որը Զինւոական մարմնի կարգադրութեամբ 50 տղաներով գնում էր օգնութեան. Կարճէթ հասնելով կանգ առաւ եւ իմանալով որ Սարկէթի ու Արմշատի ժողովուրդը քաշւում է Կաղպի. ինքն էլ տղաներով վերադարձաւ այնտեղ՝ ժողովուրդը համախմբելու եւ Կաղպիի դիրքերը պաշտպանութեան տակ առնելու նպատակով։

Այդ նոյն միջոցին. այն է ապրիլի 25-ին. Ծառնոսի  եւ նրա շրջակայ գիւղերի քիւրդերը մեծ բազմութեամբ գիշերով առաջացան եւ Թաղից վեր Սիւտկնա գետի Ճւկատան կամուրջը. որը հայերը նոյնպէս քանդել էին. կապեցին եւ յարձակւեցին Բոլսի վրա։

Միեւնոյն գիշերը Ճւկատան կամրջի մօտ Թաղից Սիւտկին նամակ տանող երկու սուրհանդակներ - Իգեցի Մալխաս Պետրոսեանը եւ իր ընկեր Հոխիկը ընկան քիւրդերի ձեռքը եւ սպանւեցին։

Քիւրդերը եկան եւ երեք կողմից Բոլսը պաշարեցին. Բոլսը. որը համարւում էր արեւմտեան շրջանի առաջնակարգ դիրք եւ որի անկումով ընկնելու էր Սօզւանցը ու վտանգւելու էր Թաղը։ Ահագին թւով քիւրդերի դէմ դուրս եկաւ Սէթը. ընդամենը 15-20 տղաներով եւ սկսւեց մի անհաւասար կռիւ։ Սէթը մի քանի տղաներով բարձրացաւ գիւղի վերեւում գտնւող դիրքը. իսկ միւսներին թողեց գիւղի յարմարաւոր տների մէջ։ Կռիւը որ կտաաղի բնոյթ ունէր. տեւեց մինչեւ կէսօր. բայց քիւրդերը գիղը գրաւել չը կարողացան։ Կռիւը նոր թափ ստացաւ կէսօրից  յետոյ. քրիւրդերը նոր ուժ ստանալով. առաջացան եւ գիւղը առան օղակի մէջ. շուտով նրանց ձեռքն անցաւ նաեւ գիւղի մի մասը, ահա այստեղ մի քանի տղաներ հերոսական կռիւ մղեցին եւ հերոսաբար էլ ընկան, դրանցից մէկն էր Արմշատցի Շահէնը. որը մի տան մէջ ամրացած տապալեց  մի քանի քիւրդ եւ ինքն էլ սպանւեց, մի այլ տան միջից կռւում էր Մուսկաւէնցի Տիգրանը. սա նոյնպէս սպանւեց. բայց սպանւեց երեք քիւրդ գնդակահար անելուց յետոյ։ Շուտով թշնամու ձեռքն անցաւ ամբողջապէս Վերին Թաղը, մի քանի տղաներ. որոնց թւում նաեւ Գիւրիկն ու Աբէթը կարողացան թշնամուն դիմադրելով ժողովուրդը քաշւեց դէպի Ծիծանց գիւղը. իսկ տղաները բարձրացան ու գրաւեցին Վարիսադի դիրքերը։ Այսպիսով Բոլսը ամբողջովին անցաւ թշնամու ձեռքը ու հրդեհւեց։

Բոլսին օգնութեան կանչող սուրհանդակը Կաղպի հասաւ այն ժամանակ. երբ Ազատը դեռ եւս այդտեղի ինքնապաշտպանութեան գործը չէր վերջացրել։ Բոլսի շրջանում դրութիւնը լուրջ էր. Ազատն ուշանալ չէր կարող. ուստի նա թողեց Կաղպին եւ շտապեց դէպի Բոլս։

Ազատի հեռանալուց յետոյ Կաղպիում յուսահատութիւն տիրեց. կռւող ուժերը առանց ղեղավարի մնալով չը կարողացան ժողովուրդը նորից դարձաւ իր տեղը, քիւրդերը այս միջոցին զբաղւած էին Սարկէթը թալանելով. նրանք շարունակ Տիգրիսի միւս ափն էին կրում գիւղի հարստութիւնը։ Արմշատի մի քանի զինւած տղաներ իջան Սարկէթ. պատահեցին կողոպտիչ քիւրդերի. նրանցից երկուսին սպանեցին. միւսներին՝ թւով 10-12 հոգի փախցրին. բայց որոնք մասնակի բնոյթ ունէին, այս շրջանը մնաց առանց ղեկավարի. Բոլսը դէպի իրեն գրաւեց ուժերը եւ այդտեղ էր որ կատարւեցին խոշոր դէպքեր։

Ազատը իր խմբով հասաւ Սէթին այն ժամանակ. երբ Բոլսի ժողովուրդը քաշւել էր Ծիծանց. գիւղը անցել էր թշնամո ձեռքը ու հրդեհւել եւ տղաները երեք զոհ տալով բարձրացել էին Վարիսադ։ Միաժամնակ Բոլսին օգնութեան հասան Գեաւաշի ինքնապաշտապնութեան ուժերից Միհրան Չաթօեանը. որը այդ միջոցին գտնւում էր Ծիծանցում. Թաղից Յովսէփ Գարունեանը 20 տղաներով եւ Սօզւանց գիւղից Սահակ Չօլօեանը իր տղաներով։ Այսպիսով այստեղ հաւաքւեցին շրջանի գլխաւոր ուժերը Բոլսը եւ Սօզւանցը փրկելու համար։ Բացակայ էր միմիայն Չաթօն. նա իր խմբով պահպանում էր հաշկանց գիւղի կամուրջը։

Բոլսը գտնւում է Թաղից դէպի հիւսիս արեւմուտք 1 եւ կէս ժամ հեռաւորութեան վրա. եւ ընկած է ձորի մէջ։ Բոլսից դէպի արեւմուտք բարձրանում է Վարիսադը եւ մի խոշոր բարձուք. որը պայտաձեւ թեւերով հարաւային ուղղութեամբ գալիս միանում է Քիւրէկ լեռան կատարին՝ առաջանում է դէպի Սիւտկնա ձորը. Ճւկատան կամրջից մի փոքր վեր։ Այս երկու թեւերի մէջ ընկած է նաեւ մի փոքրիկ շղթայ, դա Ծուղի շղթան է։

Պայտաձեւ լեռնաշղթայի հիւսիսային թեւը բռնեցին Ազատն ու Միհրանը 60 տղաներով՝ Միհրանը առաջացաւ դէպի Ճւկատան կամուրջը. իսկ Ազատը պահեց գլխաւոր բարձունքը։

Հարաւային թեւը բռնեցին Յովսէփ Գարունեանը եւ Սէթը՝ Յովսէփը առաջացաւ դէպի Սօզւանց տանող ճանապարհը. իսկ Սէթը պահեց Ծուղի վերին բարձունքները։

Թշնամին աւելի քան 400 հոգով բռնել էր Ծուղ գիւղի իր շրջակայ դիրքերով։


Այս տեղի ունէր ապրիլի 26-ի գիշերը։ Ապրիլի 27-ին կռիւը վերսկսւեց մի նոր թափով. թշնամին սիրտ առած առաջին օրւա յաջողութիւնից. ոչ մի ջանք չը խնայեց գրաւելու գլխաւոր դիրքերը եւ կռիւը ընդունեց կատաղի բնոյթ։ Չը նայած թշնամու գերազանց ուժերին. տղաները նրանց նեղեցին եւ քիւրդերը մի քանի անգամ փորձեցին յետ փախչիլ. սակայն նրանք հանդիպեցին կամուրջը պահպանող Միհրանի տղաներին եւ մի խանի զոհ տալով նորից վերադարձան իրենց նախկին դիրքերը։ Թշնամու կողմից յուսահատ կռիւը տեւեց ամբողջ օրը։

Ապրիլի 7-ը բոլորեց տղաների համար միանգամայն յաջող պայմանների մէջ. բայց վերջնական յաղթութիւնը յաղթութիւնը տղաները կորցրին շնորհիւ մի խոշոր սխալի։ Բոլորովին վստահ. որ քիւրդերը յուսահատ ու ընկճւած առաջ գալու ոչ մի փորձ չը պիտի անեն մինչեւ յաջորդ ռաաւօտ. Յովսէփ Գարունեանի տղաները յոգնած ու սառած իջան Սօզւանց գիշերը հանգստանալու համար. միայնգամայն մոռանալով. որ պաշարւած քիւրդերը կարող են յուսահատ ճիգեր գործ դնել եւ որեւէ կողմից շղթան պատռել։

Յովսէփը մի քանի տղաների հետ մնաց դիրքերում մինչեւ գիշերւա ժամի 9-ը. եւ նկատելով որ տղաները քաշւել են. ինքը նոյնպէս իջաւ Սօզւանց։ Շատախի լեռների սառնամանիները իրենց գործ տեսան. թշնամուց անյաղթելի տղաները տեղի տւին սառնամանիներին ու քաշւեցին։

Թշնամին. որը չորս կոմից պաշարւած էր. գիշերը յուսահատ ճիգեր թափեց. հետախուզումներ կատարեց եւ նկատելով որ իր ձախ թեւի հակառակ կողմի դիրքերը դադարկ են. իր ուժերի մի մասը ուղարկեց դէպի աջ լեռնաշղթայի հիւսիսային թեւը պահող տղաներին զբաղեցնելու համար. իսկ մնացեալ ահագին ուժով յարձակւեց եւ դեռ լոյսը չը բացւած դատարկ դիրերը գրաւեց։ Չարաբասիտկ լուրը Սօզւանց հասաւ այն ժամանակ. երբ Յովսէփը իր տղաներով դեռ քնայծ էր։

Յովսէփը դուրս թռաւ քնաթաթախ խելագարի պէս. տղաներից մի մասը ուղարկեց դէպի աջ. միւս մասը դէպի ձախ. իսկ ինքը կենդրոն կազմելով առաջացաւ դէպի երէկւա դիրքերը։ Բայց մինչեւ այդ. քիւրդերը արդէն բաւականին առաջացել էին ու նոյնիսկ դէպի Սօզւանց  ընկած մի քանի դիրքերը գրաւել։ Եւ Յովսէփը միայնակ առաջանալով ընկաւ կրակի տակ. իրեն ձգեց մի քարի յետեւ եւ սկսեց կռւել, նրա այստեղի կռիւը հանդիսացաւ մի հերոսական գործ. կռւեց մինչեւ վերջին փամփուշտը եւ ապա սպանւեց. ու իր մահով նա քաշւեց այն սխալը. որ գործել էր իր խմբով։

Յովսէփը ընկած տեղից ոչ շատ հեռու. դէպի աջ. սպանւեց նաեւ տղաներից մէկը եւ քաջ Եփրեմ Մարկոսեանը, սրանից յետոյ թշնամին մեծ ուժով առաջացաւ դէպի Սօզւանց. ձախ թեւի տղաները քաշւեցին Տղասպար. աջ թեւի տղաները իջան դէպի Թաղ, ժողովուրդը փախաւ Ծիծանց. Սօզւանցի պայմանական դրօշակը երեք անգամ գլուխը իջեցրեց, այդ դիտում էր Թաղի Զինւորական մարմինը եկեղեցու տանիքից. որտեղից պարզ երեւում էր գիւղը, ապա դրօշակը վայր ընկաւ եւ դեռ կէսօր չեղած Սօզւանցը Գրաւեց թշնամին։

Սէթը իր տղաներով այդ միջոցին իր դիրքերն էր պահում. իսկ Ազատն ու Միհրանը զբաղւած կամրջի աննպատակ պահպանութեամբ չը գիտէին ինչ է կատարւում ամենակարեւոր կէտում եւ անփոխարինելի Սօզւանցի շուրջը։


Այժմ տեսնենք. ինչեր կատարւեցին այդօր Թաղի մէջ։

Առաւօտեան ժամի 7-ն էր. Թաղում անհամբեր սպասում էին խաղաղութիւն աւետող սպիտակ դրօշակին եւ ժամերը խիստ երկարում էին, վերջապէս բարձրացաւ դրօշակը. բայց աւաղ բարձրացողը սպիտակ դրօշակը չէր. այլ կարմիր եւ նա մէկ անգամ գլուխը իջեցրեց, այդ նշան էր. որ թշնամին մօտենում է եւ դրութիւնը անյուսալի է։ Թաղի մէջ շփոթ առաջացաւ։ Հարկաւոր էր սուրհանդակ հանել եւ մանրամասն տեղեկութիւններ ստանալ։ Թաղից Սօզւանց մէկ ժամի վերելք է. սակայն ցերեկով անհնարին է այդ տեղով բարձրաանլ. թշնամու կրակը իշխում էր այդ վերելքին. բայց սուրհանդակ անհրաժեշտ էր։

Եւ ահա կանչւեց ծանր րոպէների փոքրիկ հերոսուհին. Շատախի լեռների այծեամը. Գուքոյի Աւետիսի 12 տարեկան աղջիկը եւ Սրբօն. նիհար դէմքով ու կազմւածքով եւ լռիկ բնաւորութեամբ, նա առաւ նամակը ու սլացաւ, Թաղի մէջ սովորական հրացանաձգութիւնը շարունակւում էր. դիրքերից աջ ու ձախ գնդակներ էին սուլում. Շատախի փոքրիկ հերոսուհին աներկիւղ. նոյնիսկ անտարբեր այս բոլորին կտրում էր ու կրում դժւարին վերելքը. քարից քար ու թմբից թումբ ցատկում ինչպէս այծեամը եւ նամակը տեղ հասցնելով իր միսսիան կատարում։

Փոքրիկ սւորհանդակը դեռ չէր վերադարձել, Զինւորական մարմինը իր դիրքից ջղագրգիռ կերպով դիտում էր Սօզւանցի դրօշակին, Թաղը անհանգիստ րոպէներ էր ապրում, հայերը խիստ ճնշւած էին. իսկ տաճիկները մեծ շարժողութեան մէջ էին։ Րոպէները երկարում էին. ժամերը տարի թւում. բայց լուր չը կար. վատ մտքերը սկսում էին պաշարել, եւ ահա դրօշակը երեք անգամ շարժւեց. նա երեք անգամ գլուխը իջեցրեց եւ մէկէն վայր ընկաւ, Սօզւանցը այլեւս չը կար. Թաղը պաշարւած էր չորս կողմից։

Յովսէփ Գարունեանի տղաների աջ թեւը՝ թւով ութ հոգի դիմեց դէպի Թաղ. այլ կողմով ճանապարհ չունէր, յետեւից ծեծում էր Քիւրդերի կրակը. առջեւից Ջրաղացի թաղի տաճիկների կարկը. գնդակները թափւում էին կարկտի պէս եւ գնդակների տարափի տակ նրանք իջնում էին ցած։ Այս ժխոր վիճակում վայրէջքի կրծքին տղաներին միացաւ Շատախի այծեամը. սուրհանդակ Սրբօն. նա վերադառնում էր նամակի պատասխանը ծոցին։ Թաղամասը դեռ հեռու էր. բայց գնալով գնդակների տարափը սաստկանում էր. բոլոր դիրքերից կրակը ուղղւած էր այդ կողմը։ Վայրէջքի տակ. թաղամասին չը հասած. այգիների ծայրում գտնւում է Աստւածածնի վանքը. այդ կողմն էլ դիմեցին տղաները կրակի տակ։ Վանքի մօտեցած թշնամու կրակը աւելի սաստկացաւ. այստեղ զարկւեց տղաներից մէկը - Զաքար Սահակեանը. վիրաւորւեցին Խաչատուր Մխօեանը. Թոմաս Իսաջանեանը. Բիսմարկ Ազիզեանը եւ Կաղպեցի Մկրօն. եւ արնաքամ վիրաւոր ու առողջ միասին հազիւ իրենց նետեցին վանքի գաւիթը։ Ջրաղացի թաղի տաճիկները գետն անցնելով. եկան պաշարեցին վանքը եւ այստեղ ներսից ու դրսից սկսւեց մի յամառ կռիւ. որը տեւեց մի քանի ժամ. բայց տաճիկները վանքը մտնել չը կարողացան. ուստի վանքի դռան առաջ խիտ դարսելով այրեցին ու հեռացան։ Խոտի հետ միասին բռնկւեց գաւիթը. ծուխն ու բոցը հրեղէն սիւնի պէս ցցւեց օդի մէջ. այդ ժամանակ միայն Ազատն ու Միհրանը իրենց հեռաւոր դիրքերից նկատեցին հրդեհը ու նոր միայն իմացան Սօզւանցի անկումը։

Թաղը իրարանցման մէջ էր. ժողովուրդը համախմբւում էր կենդրոնական մասում. Զին, մարմինը թէեւ սառնասրտութիւնը չէր կորցրել. բայց մտատանջ րոպէներ էր ապրում. մանաւանդ որ գլխաւոր ուժերը մնացել էին դուրսը. մինչդեռ թշնամին առել էր Թաղը օղակի մէջ։ Ճնշող ու յուսահատ գիշեր էր. խիստ խաւար գիշեր. եւ ահա այս միջոցին եկեղեցու բակը մտաւ Յովսէփի տղաներից մէկը. Թովմաս Իսաջանեանը ձեռքից վիրաւոր. ու յայտնեց. որ Աստւածածնի վանքը այրւում է եւ որ նրա մէջ գտնւում են իր ընկերները։

Մարդ պիտի ուղարկել օգնութեան. բայց ով այդ յուսահատ րոպէին. այդ խաւար ու վտանգաւոր գիշերին դէպի վանքը կը գնայ։

Ընկաւ առաջ Թաղի կրթւած երիտասարդներից մէկը - Սահակ Մկրտչեանը. հետեւեց նրան Պօղոս Դանիէլեանը եւ ապա մի քանի այլ տղաներ եւ շարժւեցին դէպի կարիքի տեղը։ Խաւարի ու մահւան շունչ զգաց Սահակը. երբ ներս մտաւ ծխով լցւած վանքը։ Յատակի վրա փռւած էին տղաները անզգայ դրութեան մէջ. ծանր խռոցն էր. որ խանգարում էր տիրող լռութիւնը, խեղդող ծուխը մահւան թեւերն էր տարածել նրանց վրա. մի ժամ եւս եւ նրանցից ոչ մէկն էլ կենդանի չէր մնայ։ Այդտեղ էր նաեւ սուրհանդակ Սրբօն անզգայ վիճակի մէջ։ Վանքի գաւիթը դեռ վառւում էր եւ դռնից ներս թափանցող բոցերի ճառագայթների աղօտ լոյսը երեւան էր հանում խռացող  դիակները։ Օգնութեան եկողների ձայնից առաջինը աչքերը բացեց սուրհանդակ փոքրիկ Սրբօն. ապա ուշքի բերւեց տղաներից մէկը եւ Արամ Դանիէլեանը. որը ընդունելով նրանց տաճիկների տեղ. ուժասպառ ձեռքերով բարձրացրեց ձեռքի հրացանը եւ կրակեց. գնդակը ցցւեց վանքի առաստաղի մէջ։ Անզգայ ու վիրաւոր շալակեցին իւրաքանչիւրը մէկին ու արտասովոր քարաւանը անհետացաւ խաւարի մէջ։ Այսպիսով փրկւեցին մի քանի կեանքեր. նրանցից մէկը միայն չը փրկւեց. դա Խաչատուր Մինասեանն էր . որը մեռաւ ծանր վէրքից։

Ազատը. Միհրանը. Սէթը եւ Բազիկը իրենց տղաներով փորձեցին յարձակւել Սօզւանցի վրա. գրաւել գիւղը եւ իջնել Թաղ. բայց անկարելի եղաւ այդ. ուստի նրանք առժամանակ քաշւեին Սիւտկին։

Սօզւանցի անկումը յուսահատութիւն ձգեց նաեւ Կաճէթ եւ ցԱրմշատ գիւղերի ժողովրդի մէջ։ Այս երկու տեղերի ժողովուրդը քաշւեց դէպի Կաղպի. բայց մինչեւ այդ. Կաղպիի ժողովրդի մի մաս քաշւել էր դէպի Մոկս։ Այս տեսնելով Արմշատի ժողվուրդը որից դարձաւ իր տեղը. գերադասելով իր գիւղի մէջ ապրել կամ մեռնել։ Վերադարձաւ իր տեղը նաեւ Կարճէթի ժողովուրդը. բայց սա Լշանց կոչւող գոմերի մօտ ենթարկւեց քիւրդերի յարձակման եւ բաւականաչափ զոհեր տւեց. մինչեւ որ վրա հասաւ Կօռօվանքցի Աբրօն մի երկու տղաներով եւ քիւրդերին քշեց։

 

Թէ Սօզւանցը ընկնելուց յետոյ ինչեր կատարւեցին Թաղում. այդ իմանալու համար դիմեցինք Զին, մարմնի օրագրին։

Ահա նա,

 

Ապրիլ 28, կիսօրէն առաջ Սօզւանից մեր դրօշակը գլխիվայր ծռւեց եւ ամէն ինչ վերջացաւ, քիւրդերը լցւեցին Սօզւանց. մեր Լիէժն ընկաւ. մենք պաշարւած ենք այլեւս ամէն կողմից։

Որոշեցինք անմիջապէս ժողովուրդը կենդրոնացնել 3 կէտերի վրա՝ եկեղեցին. Գլկանց տունը եւ վարի դպրոցը. ու այդպէս էլ եղաւ։ Նկատելի է ժողովրդի պաղարիւնութիւնը. մէկ ու կէս ժամւայ մէջ ամբողջ ժողովուրդը այս 3 հեղը լցւեց։ Քիւրդերը Սօզւանից չիջան Թաղ. անորոշ դրութեան մէջ մնացինք մինչեւ երեկոյ։

Ապրիլ 30, անորոշութիւնը շարունակւում է. քիւրդերը մեզ օղակի մէջ են առած. դրսի խմբերի մասին ոչ մի տեղեկութիւն չունինք. Սիւտկնա հետ մեր յարաբերութիւնը կտրւած է բոլորովին։ Որոշեցինք սուրհանդակ մը ճամբել. այս բանը յանձն առեց Ասար անունով կին մը։

 

Այսպիսով Թաղը միանգամայն պաշարւած էր չորս կողմերից, ժողովուրդը համախմբւել էր երեք կէտերում. տղաները թաղել էին Ազգային այրը. որ այնքան նեղում էր թշնամուն, թողնւել էին նաեւ Տէր-Մարգարեանի ու միւս դիրքերը. եւ թշնամին առաջացել էր մինչեւ Վերին Թաղի ծայրը։ Իսկ թէ ինչ էր կատարւում դուրսը. այդ մասին ոչինչ չգիտէր. Զին, մարմինը։

- Մէկ սուհանդակ դէպի Սիւտկին. եւ ահա այն պահանջը. որ դրեց Զին, մարմինը եւ որից կախւած էր Թաղի բաղդը։

Սօզւանցը չկար. լեռները բռնւած էին քիւրդերով. գլխաւոր ճանապարհը որ ձգւում էր Սիւտկինի Խորխորատ ձորի միջով նոյնպէս բռնւած էր քիւրդերով. ո՞վ յանձն կառնէր ուղիղ մահւան գիրկը նետւել. ոչ ոք։ Բայց պաշարւած ժողովուրդը պահանջում էր. պահանջում մէկ զոհ եւս. մէկ հերոս եւ այդպիսի հերոս տւեց Թաղը, դա մի կին էր. մի թոյլ արարած. լայն երեսով. սեւ ու անհանգիստ աչքերով եւ առաջին շարք ատամները կորցրած 50 տարեկանի մօտ Ասմարը եւ դանակ շինող Մարտօնի կինը՝ չորս զաւակների տէր։

Այս կինը ճանապարհ պիտի ընկնէր ուշ երեկոյեան. այն էլ Սիւտկինի ձորի միջով։ Սիւտկինի ձորը նոյնիսկ ցերեկը զարհուրելի է. ուր մնաց գիշերը։ Այդ ձորը նոյնիսկ շարունակ որոտում է Սիւտկին գետի շառաչումով. Հաշակնց վիթխարի ջրվէժի գահավէժ դղրդումով. իսկ գիշերները խոշոր ծառերը եւ ցից-ցից ժայռերը մի մի ուրւականներ են. որ բուսնում են ձեր առաջ ամեն քայլափոխում։

Ահա այս ձորի միջով գիշերւա ժամին. տարերքի որոտների եւ թշնամու սարսափի տակ պիտի  շարժվէր Ասմարը. Շատախի այդ վերջին. բայց ոչ հատիկ հերոսուհին. եւ շարժւեց։

 

Սիրելի Ազատ,

Չորս կողմից պաշարւած ենք։ Քո պարտականութիւնը պիտի լինի՝ ա) Թաղի մեր պարապ դիրքերը լեցնելու համար 10-15 զինւոր անմիջապէս ճամբել, բ) հաւաքել բոլոր զինւորները եւ Սիւակնա ու Թաղի աւրւած գիծը ապահովել ու Սօղւանցը վերագրաւել, գ) դրսի խմբերի դրութիւնը հաղորդել մեզ եւ մեր դրութեան մասին հաղորդել Փեսանդաշտ ու քաղաք։

Ջերմ բարեւներով՝ Զինւորական մարմին

 

Ահա այս նամակը թագցրեց հագուստի ծալքերի մէջ Ասմարը. մի փոքր հաւաքեց փէշերը. երեսը դարձրեց դէպի Աստւածածնի վանքը ու խաչակնքեց եւ ժամի 8-ին մէն-մենակ սլացաւ խաւարի մէջ։

- Գիշերւա ժամի 2 (7)-ին սուրհանդակ կինը վերադարձաւ. եւ արձանագրւած է Զինւորական մարմնի օրագրում։ Վեց ժամում Ասմարը հասել էր Սիւտկին՝ կտրելով 15 վերստի չափ տարածութիւն եւ անփորձ բերեց նամակի պատասխանը. անմահացնելով մի անգամ եւս Շատախցի կնոջ տիպը։

Ասմարի շուտ վերադառնալը եւ բերած պատասխանը հանդիսացաւ մի ոգեւորիչ երեւոյթ։

Այսուհետեւ Թաղի դրութիւնը օրագրութեան մէջ այսպէս է արձանագրւած։

 

Մայիս 1, 3 կենդրոնական կէտերի վրա դիրքային աշխատանքները դեռ չեն վերջացած. լաւ է որ թշնամին մեզ միջոց կուտայ ամրանալու։

Ժամը 1 (6), թշնմաին մինչեւ հիմա չտեսնւած համազարկ տւեց Տէր-Մարգարեանի դիրքի վրա. երեւի նկատել է. որ մենք պարպած ենք այդ դիրքը եւ կը փորձեն այնտեղ մտնել։

Ժամը 1 (6) գիշեր, նորից ահեղ համազարկ մը տեղաց մեր դիրքերու վրա թշնամին. ինչ նպատակ ունի. արդեօք իրական յարձակում մը պիտի գործէ. թէ՞ մեզ կզբաղեցնէ իր ուժերը դէս ու դէն փոխադրելու համար։

Մայիս 2, Քիւրդերը ժամ 3 (8)-ին պարտէզների կողմից յարձակում գործեցին Գարունեանի տան վրա եւ յաջողեցան Դաւիթի սրճարանը մտնել. մեր բոլոր կռւողները այդ գծի վրա կենդրոնացրին հրացանաձգութիւնը. որ մինչեւ երեկոյ տեւեց. վերջապէս մեր տղաների արագաշարժութեան շնորհիւ թշնամին 7 զոհ տալէ յետոյ նահանջեց։

Մայիս 3, Երթեւեկութեան պատճառաւ վիրաւոր կանանց եւ երեխաների թիւը օրէ օր կաւելանայ. դրանց հոգատարութիւնը կը դժւարանայ դեղի ու բժշկի պակասութիւնից։

Ժամ 11 (4) գիշեր, Սիւտկնայ սուրհանդակ եկաւ. Ազատ 40 հոգով ուզեցել է շղթան ճեղքել եւ Թաղ մանել. բայց չը յաջողելով ետ է դարձեր։

Մայիս 4, երկու գծի վրա թէ պարտէզներից եւ թէ Տախտակէ կմաուրջից քիւրդերը փորձեցին յարձակում գործել. բայց 6 զոհ տալով հեռացան։

Գիշեր ժամ 10 (3), Բազկ 10 հոգով Թաղ մտաւ։ Ազատ դուրսը զինւորներ կը պատրաստէ՝ Սօզւանց վերագրաւելու համար։

 

Առաջ բերեց օրագրութեան մէջ ուշագրաւ է այն երեւոյթը. որ պաշարւած վիճակում էր Թաղը շարունակում էր դիմադրութիւնը. իսկ դրսի տղաները պաշարման շղթան պատռելով. օգնութեան էին գալիս Թաղին։

Սակայն աւեի ուշագրաւը այն է. որ թշնամին այս վիճակում էլ ընդհանուր յարձակման չէր դիմում.. վճռական քայլ չէր անում. եւ այս բաւական չէ. նրա շարքերում տեղի ունէր կազմալուծումն ու նա օգնական ուժ էր պահանջում կենդրոնից։

Ահա այս են ապացուցում այն երեք դրութիւնները. որ այդ օրերին փոխանակւեցին գայմագամի ու Ջէւդէտի եւ գայմագամի ու դիրքապահների մէջ։ Ահա նրանք։

 

Կուսակալութեանը

1, Այսօր Մոկսի գծով եկող ջոկատի հրամանատարը կը տեղեկացնէ. թէ Մոկսի միւդիր Մուրթուլա բէկը (*) հայոց դիմումի վրա իրենց բնակարանի եւ ինչքի անձեռնմխելիութիւնը ընդունած ու հրացաններին ձեռք չը տալ հրամայած է։ Մուրթուլա բէկի այս քմահաճոյքը ահա թէ ինչ վատ հետեեւանքներ ունենայ մեր գաւառի մէջ։ Փեսանդաշտ եւ Սիւտկին հովիտների մէջ գտնւող հայկական գիւղերից մինչեւ Բարվարի  սահմանների մօտ եղող Արմշատ. Կաղպի. Կաճէթ ու շրջակայքի բոլոր հայկական գիւղեր. որոնք աղբիւր են եղած վիլայէթի թշւառութեան. Մոկսին սահմանակից լինելուն պատճառով մեր շրջանի մէջ գործ դրած հակապատկերի հետեւանքով. ապստամբները օրերին մէկ Մոկս պիտի ապաստանեն եւ մեր ճնշողական շարժումները բառի բուն նշանակութեամբ անպտուղ պիտի մնան։ Անցեալներ մեր շրջանի Կարճէթ գիւղից նմանօրինակ դիմում մը եղաւ. բայց կարեւորութիւն չը տւի։

2, Ռազմանիւթի պակասութիւնից շատ կը նեղւինք, մաւզէրի ռազմանիւթ երբէք չէ մնացած. այնպէս որ Թաղի կռիւների մէջ մարթինիից եւ կափաղլիից զատ փամփուշտ չենք ործածեր։ Քիւրդերը. մասնաւորաբար Խաւշտացիները եղած կրաններով փամփուշտ սպառելու պատճառով՝ մաւզէրի փամփուշտ կը գործածեն։ Ռազմանիւթի պակասութիւնից մի քանի հայկական գիւղերի վրա պէտք եղած յարձակումը կւոշանայ։ Ինչ էլ որ լինի 20 ստնուկ մաւզէր եւ 10 սնտուկ ռազմանիւթի առաքումը կը խնդրւի։

3, Չորս օր առաջ Թաղին տիրող Բոլս. Այգի եւ Սօզւանց հայկական գիւղերը գրաւած ենք, Ասով Թաղի ապստամբները ամբողջապէս պաշարման առած եւ նրանց մէջքը կոտրող այս յաջողութիւնը. թալանի երեսից. ողբերգական պատկերի փոխւած է։ Թալանի շնորհիւ ապրանք ձեռք ձգող ամեն քիւրդ իր դիրք թողնելով դէս ու դէն փախչելու մէջ է, աւարի բաժանումն էլ լուրջ խռովութիւնների տեղիք կուտայ։ Բնականաբար այս աներեսութիւններին կը դիմանանք։ Սակայն այս տաղակութիւններով նպատակ չունինք մեր սիրեցեալ էֆէնդիին անհանգիստ ընելու. այլ եթէ երբէք կուսակալութիւնը վիճակի է. կանոնաւոր ուժի մը առաքման համար. դիմում կատարելու պէտքը կը յիշեցնեմ։

4, Զինւորների տւած պարէնը ամբողջապէս սպանւած է. եղանակի պատճառով առուները յորդոր են. այսպիսով Խաւշտացիների մէջ եղած աղահանքերից՝ մէկ ամիս վերջ միայն կարելի պիտի լինի օգտւել։ Մինչեւ որ Թաղին չը տիրանանք եւ շարժումների մէջ ազատ չը լինինք. պաշարի առաքումը չը դադարեցնէք։ Արդէն մէկ քանի օր է. որ լուսաւորութեան համար պատերազմական տուրքի տեղ հաւաքած իւղերից կօգտւինք. հետեւաբար մի քիչ էլ մոմի առաքումը կը խնդրւի։

5, Մեր բարոյական կորովը բոլորովին տեղն է։ Ձեր վերջին տեղեկագրած վանեցիների փախւոստը մեզ մօտ ոչ մի կերպով չի ազդի։ Խնդիրը ձեր հրահանգի համաձայն աշիրէթներին յայտնեցինք։ Մեր հաստատակամութիւնը տեղն է. կառավարութեան պատիւն ու փառքը պիտի պաշտպանենք։

2 մայիս          
Գայմագամ Համդի

 

Գայմագամին

Կառավարութեան փառռքն ու պատիւը պաշտապնելու հմաար իմ 24 զինւորներով 35 օրից ի վեր կառավարատան դիրքը պահելու մէջ եմ։ Ձեր հրամանի համաձայն 10 հոգի էլ չեթայութեան ճամբած էի. սակայն Սօզւանց հաւաքւող բազմաթիւ տաւար եւ ոչխարները իրենց մէջ բաժանած եւ մեր մարդկանց ոչինչ չեն տւած, խնդրեմ այս մասին կարգադրութիւն անէք։

2 մայիս
Կառավարատան դիրքապահ Սալեհ

 

Գայմագամին

Զինւորների թիւը 38 է. եղած հրցանները 2 մաւզէր. 9 մարթինի. 9 իւնանի. 2 կափաղլի. միւսները շէշխանա են։ Սրանց ամէն մէկի հետ հազիւ 10 փամփուշտ է մնացեր։ Անհանգիստ լինելուս պատճառաւ ինքս չեմ կարող գայ. խնդրեմ անմիջապէս փամփուշտ ճամբեցէք։ Դիրք շինելու ատեն քար ինկաւ մէջքիս վրա. այժմ հիւանդ եմ։

Սալեհ

 

Մայիսի 5-ը Շատախի կռիւների ընթացքում նշանաւոր օր հանդիսացաւ, Թաղը. չը նայած պարշարման օղակին. շարունակում էր դիմադրութիւնը վերջին երեք դիրքերից։ Պաշարման օղակից դուրս ինքնապաշտպան խմբերը եռանդուն աշխատանքի մէջ էին. նրանք պատրաստում էին Սօզւանցը յետ գրաւել։ Ազատը 120 հոգով եկել էր Ծուզ. Միհրան գնացել էր Կաղպի եւ վերցնելով այդտեղ գտնւող ուժերը. անցեալ է Փեսանդաշտ այն տեղից էլ ուժեր վերացնելու։ Բոլորը պատրաստւում էին մի ուժեղ եւ վճռական յարձակման։ Պատրաստութիւնների այս միջոցին լուր հասաւ. որ ռուսական բանակը մօտեցել է. տաճիկները  փախել են եւ հայ կամաւորների մի մասը Վան է մտել։ Այս լուրը չը տեսնւած ոգեւորութիւն առաջ բերեց տղաների մէջ եւ նոր զարկ տւեց պատրաստութիւններին։

Մինչդեռ Թաղը պաշարւած լինելով, այդ մասին ոչ մի ոլւր չունէր։ Եւ այդ բաւական չէ. թշնամին նոր օգնական ուժ էր ստացել. ուժի հետ միասին նաեւ երկու լեռնային թնդանօթ։

Ճաշից յետոյ. ժամի 3-ին թնդանօթներից մէկը դրւեց Բանիհ կոչւող բլուրի վրա. եւ բերանը Գարունեանի դիրքին ուղղելով սկսւեց ռմբակոծութիւնը։ Սակայն Թաղում յուսահատութեան փոխարէն ոգեւորութիւն էր տիրում։ Բազիկի մուտքը 10տղաներով մեծ տպաւորութիւն էր գործել եւ Թաղը դիմադրութեան նոր եռանդ էր երեւան բերել։

Տարօրինակ երեւոյթներ, դրսից տղաները պատրաստւում էին Սօզւանցը վերագրաւել. տաճիկները ճիգ էին թափում Թաղն ու Կաղպին աւերել. իսկ պաշարւած հայերը թնդանօթի ռումբերի տակ խրախոյսի կոչ էին արձակում։ Եւ այս վիճակը արձանագրւում էր Զին, մարմնի օրագրութեան տաճիկ պաշտօնեաների մէջ փոխանակւած գրութիւնների մէջ։ Ահա դրանք՝

Մայիս 5. ժամ 3 (8), Մինչեւ հիմա խաղաղ էր. երբ յանկարձ այդ խաղաղութեան մէջ որոտաց թնդանօթի առաջին ռումբը, թշնամին գաղտնի ճանապարհով երկու թնդանօթ բերեց, այսօր 30 ռումբ արձակւեց. անձի վնաս չը կայ. բայց մեր դիրքերը կը քանդէ. սակայն գիշերը կը վերանորոգենք։ Սուրհանդակ ճամբեցինք Սիւտկին. որ Սօզւանից վերագրաւումը արագացնեն։

Մայիս 6, Ռմբակոծութիւնը շարունակւեց. այսօր 45 ռումբ արձակւեց։ Տղաների մէջ տարօրինակ ոգեւորութիւն կայ։ Հետեւեալ թռուցիկը բաց թողինք։

 

Ընկերներ,

Բոլոր դիրքերից մեր ստացած տեղեկութիւնները մեզ կուրախացնեն. վստահ ենք ձեր յարաբերութեան վրա եւ այդ վստահութիւնը մեզ մեծ յոյս կը ներշնչէ։

Թնդանօթը մինչեւ այժմ անձի վնաս չէ տւած. տուներ թող քանդէ. ինչքան որ կուզէ. գիշերւա մէջ կարող ենք նորից վերաշինել։ Յուսահատւելու կարիք չը կայ երբէք. մենք էլ ձեզ պէս այն հաւատքն ունինք. որ թշնամին իր վերջին ճիգն է որ կը թափէ։ Թշնամին ինչ կուզէ. թող անէ. մոռանալու չենք. որ ամեն օր մեր պատմական կռւի էջերը կը զարդարենք։

Աշխատենք ուրեմն մեր սերունդդին փառաւոր պատմութիւն մը թողնել։

Զին, մարմին

 

Մայիս 7 Ռմբակոծութիւնը շարունակւեց մինչեւ ժամ 7  (12) եւ լռեց. այսօր 25 ռումբ արձակւեց։ Անձի կորուստ չունինք։ Քիւրդերի մէջ փախուստի նշաններ կերեւան։ Երեկոյեան  երկու սուրհանդակ էլ ճամբեցինք Սիւտկին եւ գրեցինք. որ վաղ ցերեկ Սօզւանից վրա գործողութիւն կատարեն։

Գիշեր ժամ 10 (3)-ին լուր առինք. որ կամաւորները մտել են քաղաք։

 

Լսենք  նաեւ թշնամուն, ահա։

 

Կուսակալութեան

1. Յիսնապետ Ջէւդէդդին էֆ. հրամանատարութեան տակ  այսօր երկու թնդանօթ եկաւ. որոնցից մէկը չի աշխատի, նրա չգործելու պատճառի եւ միւս խնդիրների մասին Ջէլալ էֆէնդին բացատրութիւն տւեց։

2. Մեր էֆէնդիի նման գլխաւոր պետի մը հրամանի տակ բոլորս ամենայն անձնւիրութեամբ եւ պաղարիւնութեամբ մեր շրջանին պատկանող հայրենասիրական պարտականութիւնների մէջ անթերի պիտի մնանք։

3. Թնդանօթ շատ ուշ եկաւ. բայց եւ այնպէս մէկ-երկու ժամւա եղած ռմբակոծութեան շնորհիւ. ապստամբների կարեւոր դիրքերից մէկ-երկուքը քանդւեց։ Այս գիշեր սպասելիք անոնց փախուստը արգիլելու համար Թաղի շրջակայք եւ ճամբաներ բռնւած են։

4. Մեր ռազմանիւթը ամբողջապէս սպառւած է. 100-ը մաւզէրի եւ 200-ը մարթինի փամփուշտ հազիւ մնացած է։ Կաղպիի վրա ծրագրած յարձակումը  իրագործելու համար. ինչպէս որ առաջ գրած եմ. 20 սնտուկ մաւզէրի եւ 10 սնտուկ մարթինի փամփուշտի առաքումը կը խնդրւի։

5. Երբեմն-երբեմն ընդհանուր դրութեան մասին տեղեկութիւն։

6. Ջէլալէդդին էֆ. ռափօրդի մէջ յիշւած քափսօլների արագ առաքում։

5 մայիսի

Գայմագամ Համդի

 

Գայմագամին

 

Հիմակւան մեր ռմբակոծելիք նպատակակէտը պիտի լինի Վան տանող ճանապարհի վրա գտնւող երկյարկանի (Գարունեանի) դիրքը։ Հետեւակ ուժեր ճիշտ ժամին յարձակման պատրաստութիւններ պէտք է տեսնեն. որպէսզի շարժումների մէջ ներդաշնակութիւն լինի, տունը գրաւելէ յետոյ դրոշակով նշան պէտք է տալ։ Այս պարագային երբ հայերի ուշադրութիւնը այս կողմը դառնայ. մեր երկրորդ նպատակակէտը պիտի լինի կամուրջի դիմացի դիրքը։ Ինչպէս որ առաջ գրած եմ. հետեւանքներէն միշտ զգոյշ պիտի լինին. երբ դիրքի պարպումը հաստատւի. յարձակումով գրաւելու համար պէտք եղած մարդկանց հրահանգներ կը խնդրւի։

6 մայիս Թնդանօթաձիգ Ջէլալէդդին

 

Ահա այսպիսի պատրաստութիւնների մէջ բացւեց մայիսի 8-ի առաւօտը, դա Շատախի հայութեան երկունքի օրն էր։ Թշնմին այդ օր լուռ էր եւ ներսը խաղաղ. իսկ դուրսը լեռան յետեւում պատաստւում էր հայ մարտիկների յարձակումը Սօզւանցի վրա։ Ահազանգը հնչեց. երկար սպասումը պսկաւեց համազարկերի խուլ որոտներով. Սօզւանցի բարձունքից լսւեց փախստական զիզւոր Առեգցի Մեսրոպի տաճկական փողի ձայնը. Թաղից արձագանքեց եկեղեցու զանգակը. համազարկերը շարունակւեցին։ Բարձունքում ուռաներ. Թաղում ցնծութեան ձայներ. իսկ երրորդ կողմից համազարկեր եւ թնդանօթի որոտներ։

- Ճշմարիտ պատերազմի տպաւորութիւն կը թողնէ վրաս այսօրւա մեր կռիւը. ակամա կը յիշեմ Բասենի ճակատամարտը եւ ռուսական թնդանօթները. - գրում է սպայ Տիգրանը։

- Սօզւանից կողմէն խուլ հրացանաձգութիւն մը սկսւեց. ձայները գնալով կը մօտենան. մերոնք են։ Մեր տւած հրահանգի համաձայն. Ազատի խումբը փողը զարկեց Սօզւանց, Թաղից պատասխաեց եկեղեցու զանգակը. էլ կասկած չկայ. մեր Լիէժը վերագրաււեց։ Ոգեւորութիւնը ծայր առաւ. եւ արձանագրում է Զինւորական մարմնի օրագիրը։

Ու այսպիսով Սօզւանցը գրաււեց. բայց գրաււեց մի յամառ կռւից յետոյ. որի ժամանակ քիւրդերը փախան 30-ի չափ զոհեր տալով։

 

Եւ մինչդեռ Թաղը Սօզւանցի գրաւումը աւետում էր ոգեւորւած ցոյցերով եւ զանգակների ղօղանջով. Շատախի գայմագամի ձեռը տւեց հետեւեալ նամակը։

 

- Կը լսենք. թէ Վալի բէյ Փեսանդաշտի կողմից Սիւտկինի վրա գալու է. այս մասին ձեզ պաշտօնական տեղեկագիր բերող ոստիկան. իբր թէ. հասած է։ Եթէ ճիշտ է. խնդրեմ. աւետիսը հաղորդէք։

Ալանցիների միւդիր Շէֆքէթ

 

Աւելի ծաղրելի կացութիւն եւ աւելի կծու հեգնանք. քան այն. որ Սօզւանցի անկման հետ միւդիր Շէֆքէթը հասցնում էր գայմագամ Համդիին. այն Համդիին. որը դժգոհ Մոկսի միւդիր Մուրթուլա բէկի խաղաղասիրական վարմունքից. ուզում էր իր անզօրութիւնը նրա հակակառավարչական գործնէութիւնով պատճառաբանել. լինել չէր կարող։

Եւ Շատախի գայմագամ Համդին Ալանցիների միւդիր Շէֆքէթին մայիսի 10-ին աւետիս տւեց. հաւաքեց իր թնդանօթներն ու զօրքերը բռնեց փախուստի ճանապարհը. այն փախուստի. որով գնացել էր նրա էֆէֆնդին. պոռոտախօս Ջէւդէտը։ Այս նոյն օրը կամաւորների վաշտը Դրօի առաջնորդութեամբ հասաւ Սիւտկին. իսկ 12-ին մեծ ցոյցերով իջաւ Թաղ, հազարանոց վաշտը աշխոյժ ու առողջ. ցնծութիւնների աղաղակներով ընդունւեց մի քանի տասնեակ մաշւած ու տանջւած կռւող շատախցիների կողմից. շատախցիներ. որոնք իրենց անպաճոյճ արտաքինով հպարտ լեռների պարծանքն էին կազմում։

Այդ նոյն միջոցին Շատախը թշնամուց մաքրւում էր. լեռների լանջերով շտապ իրենց սուրուներն ու քօչերն էին քարշ տալիս քիւրդերը։

 

Տաճիկների փախուստից եւ Թաղի յաղթանակից յետոյ Շատախը հետեւեալ պատկերն էր ներկայացնում։

Արեւելեան շրջանի հայ գիւղախումբը աւերւած էր եւ ժողովուրդը փախել էր միւս շրջանները։

Արեւմտեան շրջանի գիւղերը նոյնպէս աւերւել էին եւ ժողովուրդը այս ու այն կողմ էր քաշւել։

Աւերւել էին գիւղերի մեծ մասը նաեւ հարաւային շրջանում։ Ժողովուրդը համախմբւել էին Կաղպիի ձորում՝ Կարճէթ եւ Արմշատ գիւղերում. մի մասն էլ անցել էր Մոկս. Թաղ եւ Սիւտկին։

 

Սակայն ժողովրդի մի մեծ բազմութիւն գտնւում էր Փեսանդաշտում։ Այդտէղ. ինչպէս տեսանք. կային չորս հայկական գիւղեր՝ ընդամէնը 122 տուն ժողովրդով։ Ահա այստեղ եկաւ ապաստանեց ահագին ժողովուրդ Գեաւաշից. Հայոց-ձորից. Թիմարից եւ Ներքին Շատախից. որը տեղական ժողովրդի հետ միասին կազմեց մօտաւորապէս 7000 հոգի։

Այդ 7000 հոգին սպառեց Փեսանդաշտի ամբողջ պաշարը։ Նախ սպառեց հացը. ապա կենդանիները, ոչինչ չը մնաց. ոչ տաւար. ոչ ոչխար. ոչ հաւ. ոչ աքաղաղ։ Աղ որ բոլորովին սպառւեց։

Պաշարը սպառւելու վրա էր. իսկ կռիւների վերջը չէր նախատեսնւում. ուստի կազմակերպւեցին պաշար հայթայթող արշաւանքներ։ Մայիսի օրերում հինգ արշաւանք գործւեց Յիլի. Պատկանանց. Տրշող. Մուշիկ գիւղերի վրա։ Այդ հինգ անգամին 100 փթի չափ հաց բերւեց։ Արշաւանքներից մէկը. որ ուղղւած էր Յիլիի վրա նշանաւոր դարձաւ նրանով. որ այդ գիւղում եղող 20-ի չափ զօրքերը մի փոքրիկ դիմադրութիւնից յետոյ. թողեցին գիւղը արշաւողների ձեռքը ու փախան։

Պաշարը վերջում այնպէս սպառւեց. որ երբ տաճիկները փախան. Փեսանդաշտում համարեա ուտելու ոչինչ չէր մնացել եւ 7000 ժողովուրդ դուրս եկաւ պաշարման վիճակից աղաղակող ստամոքսով, սակայն հոգ չէր. նա ազատութիւն էր գտել. նա ազատ օդ էր շնչում։



[1]        Սա Կարկառի Կիճի գիւղացի էր՝ անունը Ատոմ. 1896 թւի կոտորածին մահմեդականութիւն ընդունեց եւ կոչւեց Հասան, ստանձնելով ժանդարմի պաշտօն հասաւ չաւուշութեան (25-ապետ) աստիճանի. մի քանի տարուց յետոյ նորից ընդունեց Քիստոնէութիւնը, բայց անունը մնաց Հասան Չաւուշ։