Հայրէններու բուրաստանը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՏԱՍՆԵՒԻՆՆԵՐՈՐԴ ՏԱՂԱՇԱՐՔ

 

Ա.

Եարուկ մի սիրեր եմ ես որ երեսն երեք ծին ունի.

Բերանն է բոլոր ՚ւ աղուոր, տուփ նըման քան զմանուշակի.

Հանչանք ջանացի հետ իր որ իւրմէն պագիկ մի առի.

Ի քաղցրութենէն, եղբա՛րք, բռընկեր է պըռկունքս ու կ՛այրի։

 

Բ.

Պագնե՜մ զայդ քո լայն ճակատդ, որ աչեր ունիս ղազալի։

Գըրկեմ զայդ քո ուռ միջկունքդ, դու հագեր ես շար կապանի.

Աչեր ղազալի ունիս, գէմ ունիս ուներ Թաթարի,

Ատով խոցեցիր դու զիս ու զարկիր յիս հետ սահարի։

 

Գ.

Բազան երբ քաղցրած լինի, որսն առնու՝ այնով գընպաղի.

Սանուկ՝ սիրոյ տէր լինի, պագն առնու՝ կարօտն անացնի.

Ա՜մ, ի՞նչ ենեմ, ա՜յ հոգի, ա՜մ, քանի պագնեմ նա պիտի,

Հիմի ի ծոցուդ ելայ, դեռ աչերս ի յետ կու հայի։

 

Դ.

Ով որ սիրու տէր լինի, ճարն այն է որ թէզ մի գանգտի,

Գանգատըն սըրտին հոգ տայ, թէ չէ նէ սիրտըն կու պատռի.

Գանգատն ի սըրտին միջին նայ պահէ որ ինք չերեւի,

Ցերակ մուխ ու ծուխ կենայ, յանըրկած օր մի կու մեռնի։

 

Ե.

Հանց եղեր եմ քո սիրուն զինչ ամառն աւազն որ կ՚այրի։

Զօրն ի բուն յերկինքն ի վեր կու հայիմ կաթիկ մ՚անձրեւի։

Երբ ըզձուկն ի ջրէն հանեն ու ձըգեն՝ նա թալեթըլի.

Իմ սիրտս ի քո շատ սիրուդ քան զայն ձուկն այլ խիստ կու տապի։