Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ԵՐԵՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՏԱՂԱՇԱՐՔ

Ա.
Ծառայ այն ճակտին լինիմ՝ մարգարտէ քըրտինք կու ցօղայ.

Ասցի թէ պագիկ մ՚առնում, նայ տեղիկն է խիստ ղալապայ։

 

Բ.

Իմ եարն երկու դուռ ունէր, մէկըն գաղտ ու մէկն ալանի.

Նըստէր ի գաղտուկ դըռնակն, կու կանչէր հայրէն ղազալի։

 

Գ.

Ով ըսպիտակ ծոց ունի, թող լըրջուկ շապիկ չիհագնի.

Երթամք անիծենք քաղաքն որ լեղակն ի մէջն կու բուսնի.

Պօյաճուն կարասն աւիրի, իւր սիրտըն թող հալի պատռի.

Պօյաճին այլ ի՞նչ անէ, իր տարտերն քանց ձերն աւելի։

Երթամ աղաչեմ զԱստուած որ լեղկան ընտիկն անցանի,

Ո՛չ սպիտակ ծոց լուրջ հագնի, ո՛չ մանկան սիրտըն նըւաղի։

 

Դ.

Կ՛ասեմ թէ՝ Աղկեկ ես դուն, նա կ՛ասէ թէ Տէրն է տըւեր.

Ասցի թէ՝ Պագիկ մի տո՛ւր, ինքն ասաց՝ Պագըս գին ունի.

Ասցի թէ՝ Պագիդ գին ի՜նչ, նա ասաց՝ Պագիս գին, հոգի՛դ։

—Հոգեկս ալ հոգիդ ուզէ, չէ չասեմ, հանեմ տամ ի քեզ,

Վախեմ թ՛աչերըս ուզես, հապ՝ ինչո՜վ հայիմ դէպ ի քեզ։

Աչեր եօթն ու վեց պիտէր, եօթն ու վեց կամ քառսուն ու վեց.

Մէկովն այլ աշխարհ հայիմ, այլն ամէնն այլ ի դէպ ի քեզ։

 

Ե.

Երեսդ է սիրով մածուն, պագդ անուշ էր քանց ամենուն.

Բե՛ր պագնեմ լոյս երեսըդ, որ չերթաս գանգտիս քո ներում.

Քո ներդ ալ շատ վարձք արեր ու կապեր կարմունջ գետերուն.

Դուն այլ այդ վարձկունք արա՛, քո մէկիկ աղբօր արեւո՜ւն։