Հայրէններու բուրաստանը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԵՐԵՍՈՒՆԵՒՉՈՐՍԵՐՈՐԴ ՏԱՂԱՇԱՐՔ

Ա.

……… եւ կարմիր խընձորով.

Ով անցաւ՝ տարաւ գոգով, ով ծոցով՝ թող երթայ բարով.

Ես անցայ ու մէկ տարայ. կանչեցին՝ Տարա՜ւ ճըղերով.

Նալա՜թըն աչերուդ վերայ, զիմ թարկիկն է՞ր տըւիր շուտով։

 

Բ.

Գիշերս ի մօտ յիս արի՛, զիմ օթեւան քեզ ցուցանեմ.

Բանամ զիմ սըրտի կոճակն, ներս մըտնես՝ դառամ խփուցեմ։

 

Գ.

………   կուռըն մատաշ.

Կուգամ քո դըռնովն անցնիմ ու տանիմ զոտկունքս էլ ի քաշ.

Թող որ պագնեմ զքո երեսն, թող հազար թուր ի քաշ.

Հազար ղարաւուլ ունիս, ես կուգամ կ՚ելնեմ քեզ ֆըռաշ.

Քո ծոցն է Մըսրայ դուքան, քո ծըծերն է Եզդի դումաշ.

Երթամ բազըրկան եղնիմ գամ գընեմ զղումաշն ի պալաշ։

 

Դ.

Աղկեկ մի վերի թաղէն կու կանչէր՝ Պագիկս է պալաշ.

Ձէնն ի վանորէքն անկաւ, հաբեղնին կապեցին ղզլպաշ.

Շատ ոտք շատ գըլուխ կոտրաւ, շատ վեղար մընաց թէրընմաշ.

Հանցեղ մեծ ջարդում եղաւ որ արո՛ւնըն տարաւ ըզլաշ.

Էն շատ հեծելի միջէն երկու հաբեղայ ելան պաշ.

Եկան ու իրար առին, կըռուա՜ն երկուսն եղան լաշ.

Սէֆիլ ի միջէն փըրթաւ, նայ ելաւ էլ կանչեց՝ Շապա՜շ,

Երնէ՜կ ինձ հազար բերան, իմ եարըն մընաց ինձ պալաշ։

 

Ե.

Հա՜յ իմ պողվատէ ուրագ, ես թաց փէտ, զիս առեր ի տաշ.

Սիրես զիս՝ շուտով սիրէ՛. հա՛ն հոգիս, հետ քեզ է ի քաշ։

Հա՜յ իմ ֆըռանգի ղումաշ, ես քանի՜ գամ յետ քեզ ի քաշ.

Աշուն էր եղաւ գարուն, դուն ի այլ դարձար, ես ի մաշ։

 

Զ.

Աստուած է ստեղծեր ըզվարդն ու տըւեր ի փուշն ամանաթ.

Արի թէ քաղեմ ըզվարդ, նայ կանչեց փուշըն ֆըրիա՜թ,
Ծօ՜ , էդ ի՞նչ սէր ՚ւ ի՞նչ հաւատ, որ չարիր վերէս շաղակաթ,

Զքո սէրն ձըգեցիր վիրէս, դու ի շուռ կուգաս ֆարաղաթ.

Ծոցուդ ես դու դուռ շիներ ու դըրեր ըզփակն էլ երկաթ.

Դուռըդ էլ կոտրել կարեմ, թէ հազար որ փակն է երկաթ։

Ծոցուդ էլ մըտնուլ կամիմ, թէ հազար կանչես ֆըրիաթ.

Քո սէրդ ի սըրտիս միջին հիմ դըրեր ու նոր բունիաթ։

 

Է.

Բանիկ մի ղալատ արի որ սիրուն եղայ խաշնարած.
Ցերէկ ըզսէրն կ՚ արծէի ու գիշե՛րըն համատարած.

Շատ քար ու քաֆայ մըտայ, հաց քաղցած ու ջուր ծարաւած,

Ոչ էս սէրն լէն բերի, ոչ եթող սէրըն զիս ի բաց։