Արցախ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՐՑԱԽԵԱՆ ԳԱՒԱՌՆԵՐ

 

Գարգարացւոց բնակութեան տեղին, որ սկզբում կոչուած էր Գարգար [1], հետզհետէ ընդունում է Արցախ [2], Փոքր-Սիւնիք [3], Խաչենք [4], Սեաւ այգի”” [5] եւ Ղարաբաղ [6] անունները:

Ահաւասիկ ասպիսի փոփոխութեանց ենթարկուած են նաեւ նահանգիս բոլոր գաւառաց անունները: Մեր յարգելի բանասէրները եւ ընթերցողները այսչափ փոփոխութեանց ծանօթացնելու համար հարկ համարեցինք կարգաւ դասաւորել այստեղ գաւառներիս նախկին, փոփոխեալ եւ այժմեան անունները ծանօթագրութեամբ հանդերձ:

Բնութեան ճարտարապետն երեք մասի բաժանած է Արցախի բոլոր գաւառները, որք են Դաշտային, Լեռնային եւ Հարաւային եւ կամ` Ստորին, Միջին եւ Վերին: Դաշտային կամ ստորին գաւառներն ընկած են Երասխ եւ Կուր գետերի, Աղստեւ գետի եւ Փոքր-լեռնաշղթայի միջավայրի տարածութեան վերայ: Լեռնային կամ Միջին գաւառներն ընկած են Փոքր-լեռնաշղթայի եւ Մեծ-լեռնաշղթայի հիւսիսահայեաց լանջերի եւ Ձորագետի միջեւ տարածուած մասի վերայ: Հարաւային կամ Վերին գաւառներն ընկած են Հակարի գետի ձախ ափերի, Դիզափայտ եւ Քիրս լեռնաշղթայի հարաւահայեաց լանջերի մէջ` Երասխից մինչեւ Ծար գաւառի սահմանն:



[1]        Ցարդ եւս Գարգար է կոչւում գետակն, որ իւր սկիզբը առնում է Զառիստ սարից, բաժանում իբրեւ սահման Խաչեն գաւառը Վարանդայից, հոսում Գարգարացւոց դաշտի միջով եւ թափւում Կուր գետի մէջ:

[2]        Խոր. Գ. գիրք Գ. գլ. Ասող. եր. 65 եւն:

[3]        Խոր. Գ. գիրք Գ. գլ. Ասող. եր. 65. տպ. Մոսկ. եւ Սամ. Ան. եր. 192:

[4]        Ասող. եր. 107 եւ 256:

[5]        Սամ. Ան. եր. 193:

[6]        Մատենագրութեանց մէջ առաջին անգամ պատահում ենք Ղարաբաղ անուան, որ գործ ածած է 1388 թիւ Փրկ. Թով. Մեծ. եր. 20: