Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՐԱՒԱՅԻՆ ԿԱՄ ՎԵՐԻՆ ԳԱՒԱՌՆԵՐ

Ի. Գաւառն, որ ընկած է Պազկանց գաւառի, Երասխ եւ Հակարի գետերի, Դիզափայտ եւ Քիրս լեռնաշղթայի հարաւահայեաց լանջերի մէջ, ստացած է Բերդաձոր [1], Բերդձոր [2], Բելուկան [3], Ղալաղշլաղի ձոր, Ղալա-դարասի անունները, այժմ համարւում է Ջաբրայէլի գաւառ:

ԻԱ. Գաւառն, որ ընկած է նոյն լեռնաշղթայի գագաթնագծի շարունակութեան, Շուշուց Կօրիս տանող մեծ ճանապարհի եւ նոյն Հակարի գետի մէջ, ստացած է Հարճլանք [4], Զառիստ [5], այժմ` Հաճի Սամլու կամ Հաճիլար:

  ԻԲ. Գաւառն, որ ընկած է Հարճլանք եւ Ծար գաւառի սահմանների մէջ, ստացած է Վակունիք [6], Վերին-Վայկունիք [7] անունները:

  ԻԳ. Գաւառն, որ ընկած է Մռաւ սարի հարաւահայեաց լանջերի, Ռմբասարի գագաթնագծի, Վակունիք եւ Ռստակ գաւառների սահմանների մէջ, ստացած է Սիսական-Ոստան [8], Սիսական [9], Ծար [10], Զար [11], այժմ` Զար գաւառ:

Երեւի թէ Խորենացին գաւառներիս հետ հաշուած է եւ Վարդանակերտ գաւառը, որով լրանում են ուղիղ քսան եւ չորս գաւառներն Արցախեան նահանգի:



[1]        Մատ. Խոր. եր. 609:

[2]        Մով. Կաղ. եր. 264:

[3]        «Վիճակեցաւ եւ սահմանով ի յԱղուանայ գետոյ մինչ ՚ի Երասխն... Վակունիս, Զառիստ... Հաքարի... Դիզակ, Բելուկան» (Արձան. Գտչայ Վանուց):

[4]        Մատ. Խոր. եր. 609:

[5]        Արձանագ. Գտչայ վանուց:

[6]        Մատ. Խոր. նոյն եր.:

[7]        Մով. Կաղ. «Կալեալ զգաւառսն... որք են այսոքիկ` Վերին Վայկոյնիք, Բերդձոր, Սիսական»:

[8]        Մատ. Խոր. եր 609:

[9]        Մով. Կաղ. եր. 264:

[10]      Ստ. Օրբ. ԾԷ. գլ.:

[11]      Պարսից Շահերն Աղուանից Կաթուղիկոսներին տուած հրովարտակների մէջ յականէ յանւանէ յիշում էին այսպէս. «Պետրոս Կաթուղիկոսին (Աղուանից) Գանձակայ, Ղարաբաղու, Զառ_Զբիլու (ոսկին առատ Ծար գաւառ) եւ Շամախու, եւն. » (Սար. Ջալ., ճան., եր. 491):