Յերփ կու շարժի սրտիս սէրն իմ սիրելեաց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յաջապ հեռացար մեզանէ,
Ահվալդ միշտ գրես տանէ,
Տրուպս շնորհակալ քեզանէ,
Եւ կեանք խնդրող աստուածանէ:

Ոչ կարծեմ զիս մոռանալդ,
Ուրախութեամբ տուն գնալդ,
Քոյ է կամք որչափ մնալդ,
Ապայ, միշտ կու նայեմ գալդ:

Վախեմ փոքր ինչ շօղլ ունենաս,
Մորս եւ քվերս կշտին որ կաս,
Շուտով ստրուկիս մոռանաս,
Խօշ չեմ խոսում չուր բարով գաս:

Սրտով մենք սիրոյ եղբայր եմք,
Բաս սէր առենք որչափ կարեմք,
Եթէ մին յէնց թասխիր քար եմք,
Բշխես չուն բնութեամբ տըկար եմք:

Էլ չեմ քեզ սար դարդի տալիս,
Լաւ չբարովվեցանք գնալիս,
Սլամաթ Աստրախան գալիս,
Լոքուն կը յիշեմ պռոստի անելիս:

Փրկող է հայր եւ ողորմած,
Յիսուս փրկիչ է եւ գթած,
Փրկէ զքեզ ի փորձանաց,
Եւ բանսարկու չար թշնամեաց:

Բանդիս բանադագին մատուցանես այլոց,
Քամինայ Յուսեփն եմ ծառայ հրամանոց: