Հայրէններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ա/Խ. [ՀԱՅՐԷՆ ՎԱՍՆ ՍԻՐՈՅ]

* * *

Ա՜յ իմ նոր սիրով սիրած,

Նոր սիրուն սիրով հաւընած,

Առած ու սիրով տարած,

Իւր ծոցուն տէր մի է դըրած,

Իր ծոցն է լուսով լցած,

Իւր նման իսկի չէ ծնած,

Աշխարհս օրինակ առած

իր նման իսկի չէ գտած:

 

* * *

Իմ եարն էր գրել խրկել,

Առ կարդայ, թէ ի՞նչ է գրած,

Բարեւ եմ սիրով գրած,

Քո տեսուն խիստ եմ կարօտած:

 

* * *

Տեսայ իմ հոգուս հոգին՝

Զարդարած բաղնէլվայ,

Ես ալ ի դէմիկն ելայ,

Նեղ սօղմախ ու խիստ խալապայ:

 

* * *

Եկին ու խապար բերին,

  Թէ քո եարն եղեր հաբեղա,

Փուշ արմացքըն զիս պատեց,

Թէ նայ ո՞նց եղաւ հաբեղայ,

Բերնիկն էր շաքրի սովոր,

Աճապ ո՞նց կերաւ նա բակլայ,

Աճապ ո՞նց հագաւ նա վալայ:

 

Ա/ԽԱ. ՀԱՅՐԷՆ ՍԻՐՈՅ

* * *

Ժամիկ մ' աչերուտ ի զատ

Երբ կացի՝ նայ զիս մոռացար,

Ասիր դուն ի քո մտիտ,

Թէ՝ Գնաց, այլ իսկի չի գար,

Գէմ անտէնըն չի գնացի,

Որ չի լինայ ինձ դառնալու ճար,

Հազար եար փոխան կու տան:

Չեմ առնոյր ու զքեզ չեմ ի տալ:

 

* * *

Ա՜յ իմ որոգայթ ու չար,

Ուտի՞ եկիր՝ինձ հանդիպեցար,

Աչերտ զէտ ճըրագ ի վառ

ընքվնուտ ճոթըն կա ճուհար,

Առեալ մարգարիտ ու լալ

Ու կարել զպռկիտ շողակալ,

Ատով ես առել զիմ շունչս,

Ու զհոգիս այլ յիս չես ի տալ:

 

* * *

Հըցկուն կու սիրեմ ըզքեզ,

Իմ երկու լուսուս պարապար,

Ալամն զիմ միսըս կուտեն,

Ես ըզքոյ թարկըն չամ ի տար,

Ժողվեմ զայս ամէն ալամս

Ու դընեմ դէմ քեզ պարապար,

Երթվընամ զինչ երթում որ կայ,

Որ քան զքեզ աղէկ մի չի կար:

 

* * *

Ու՜ր էիր ուսկի՞ց եկար,

Քան զամէն ծաղիկ դու պայծառ,

Եկիր հոգիս մըտար,

Չես ի տար պահիկ մի դալալր,

Սըրտիս մէջն ի ժուռ եկար

ելնելու ճարակ չի գտար,

Զարկիր ի գլուխս վերայ

աչերուս ի վար թափեցար:

 

* * *

Աստե՛ղք, դուք հարիւր հազար,

Մէկ ի վայր եկէք հաւասար,

Յորտեղկայ խելօք խիկար,

Իմ խոցուս արէք դեղ ու ճար,

Եղեր եմ խէվ սիրու տէր,

Անմատաթ ու անզենէհար,

Չըկարեմ հոգուս տամ դադար,

Կու պահէ զանձնիկս ի խըսար:

 

* * *

Գամ, կանկնիմ քո դիմացտ,

Լամ, որ իմ հուրն զքեզ այրէ,

Դու զիս սիրու տէր արիր

Ու հանիր իմ հօրն ի տանէ,

Ջանայ, շուտով ճար արայ,

Զիս ի քո ծոցըտ ժողովէ,

Թէ չէ կու մեռնիմ գնամ,

Գան առնուն զարիւնս ի քենէ:

 

* * *

Արի ու կանգնէ, իմ եար,

Տե՛ս, զքո սէրդ զիս ի՞նչ կանէ,

Հաւսար յոսկերքս է մըտել,

Կողէկող ի յետ կու հանէ,

Քո սէրն է ի փայտ նման,

Զապառաժ քարն կու հալէ,

Հապայ զգերիս ի՞նչ կայնես,

Որ ամէն զօթվածս իմ քակէ:

 

* * *

Ով զիս մորթէ ըսպանէ,

Իմ արիւնս նորա հալալ է,

Աչերս ըզքեզ տեսանէ,

Եւ սըրտիկս ըզքեզ կու սիրէ,

Եփ իմ սիրտն զքեզ սիրէ,

Քոյտ ինձ ի՞նչ պատճառ կու դնէ,

Շատ մարդ կայ՝ հասրաթ ունի,

Որ լեզուով հետ ինձ զըրուցէ:

 

* * *

Ա՜յ գընայ, չի պիտիս դուն ինձ,

Լուկ պեզար իմ սիրտս ի քենէ,

Զերայ խոցեցիր դուն զիս,

Լուկ վերցաւ սըրտիկս քէնէ,

Թէ գան ու զքեզ ջուր ասեն

Կամ ջըրին ճարակն ի քենէ,

Տարեկ մի ծառուած կենամ,

Չի խմեմ կաթիկ մ' ի քէնէ:

 

* * *

Սուրաթտ ու՞մ սուրաթ նման,

Յովսեփայ, որ զՄըսրայ տիրէ,

Հանցեղ ես փարսի սուրաթ

Ի Պաղտատ քաղաքն եղել է,

Ստեղծօղն ի քեզ բարէխօս,

Որ սուրաթատ քեզ տվեր է,

Այն մանկանըն մի՛ նենգել,

Որ սրտով ըզքեզ կու սիրէ:

 

Աղուո՛ր, զքեզ Աստուած ստեղծել,

Մարտ օրհնեալ, որ զքեզ բերել է,

Ո՛չ լուսնկայ՝ ի քեզ նման,

Ո՛չ արեւ, որ դեռ կու ծագէ,

Զօհալ աստղ ի քեզ նման,

Որ ամէն առաւօտ կելնէ,

Կերթայ ի Հոռումք ի վար,

Լուսն ի մութն ի հօն բաժանէ:

 

* * *

Աղուո՛ր, Աստուած զքեզ սըտեղծել,

Մարն օրհնած, որ զքեզ բերել է,

Բանիկ մի խալատ ունիս,

Չես թողուլ, որ մարդ զքեզ պաքնէ,

Զինչ աշխարհս էրէց յայտնել՝

Զքո խրատ տվօղն նաիծէ,

Որ քեզ խրատ տվել է,

Զքեզ յիսնէ կարօտ կու պահէ:

 

* * *

Աչերըտ դու հանց ունիս,

Աջ երէ, ձախն խորովէ,

Ունքներըդ դու հանց ունիս,

Որ Շիրազն ի հիմնէ քակէ,

Հալապ ու Դըմըշխ քաղաք,

Ով որ զքո ձայնըտ լըսէ,

Տըւել զարեւուն ըզթարկն,

Հասրաթով զքեզ կու տեսնէ:

 

* * *

Աչերըդ դու հանց ունիս,

Աջն երէ, ձախըն խորովէ,

Ունքներըտ դւո հանց ունիս,

Զանձս քեզ ծառայ գրել է,

Դուառ զհոգիս ու զմարմինս,

ի դընչետ պաքիք մի ծախէ,

Թէ այն որ Ըռեյկան տաս մարդ չի գընէ:

 

* * *

Արե՛կ, որ տամ քեզ խարտ,

Լօք առնում խարտ մ' ի քէնէ,

Թող թէ սիրու տէր եղաք,

Ի՞նչ կուզեն այս խալխս ի մենէ,

Յորտեղ օր կանկնած տեսնուն,

  Մատնցուց կանեն, թէ նա է,

Ասես թէ մարդ ենք ըսպանել,

Կասեն թէ՝ Արե՛կ, վիճարէ՛:

 

* * *

Քունն հատել աչերուս,

  Ո՛չ գիտեմ, թէ ի՞նչ նշան է,

Նա սրտիկս ի կուման ընկաւ,

Թէ թային զքեզ կու սիրէ

Հանցեղ որ բաժնեն զգառն

Ի մօրէն, որ դառնյ վայէ,

Սիրտիկս ի քո շատ սիրուտ

Ֆիրիաթ հալպաթ կու կանչէ:

 

* * *

Պըլպուլն ալ աշըխ դարձել,

Զօրն զայն մալում կայնէ,

Զէտ զիս փոքրիկ մի հաւիկ

Սիրու տէր ամ ո՞վ տեսել'

Տարին տասներկու ամիս

Փուշն զիմ մորթիս կծակէ,

Զէտ զվարդն ի հասիլ բերեմ,

Նա ամէն  խուզած կու քաղէ:

 

* * *

Ելնամ, ի ձեր դուռն գամ,

Քան զքո սէրըտ կու նեղէ,

Ասի, թէ տեսնում զքեզ

Կամ զայն մանչն ի ձեր տունէն է,

Զինչ օր դուն հետ ինձ արիր,

Ա՜յ հոգեկ, աղեկ նըշան է,

Խալուաթ եփ ի ափս ածեմ,

Նայ չանես թէ՝ քէն կու հանէ:

 

* * *

Սիրելիքն դուք կու լինիք,

Սիրալուն ղամ՝ նա քաշէ,

Հազար վատ ու աղէկ լսէ,

Սիրելուն երես չի բերէ,

Վարդ մ'  աշուն ե՞փ եղել,

Քան զփուշն, որ վարդ կու բերէ,

Պլպուլն ալ վարդին սիրուն

Զայն փշին ղահրն կու քաշէ:

 

* * *

Այսօր ի յիս մի՛ խօսիլ,

Խոց ունիմ, որ ինձ հերիք է,

Զարկած է չարխի նետով,

Որ սլաքըն կէս նուկի է,

Առին ի հագիմ տարան,

Նա ասաց, թէ՝ Ապրելու չէ,

Կըտրել է նա սրտիս երակն,

աչերուս արուն կու կաթէ:

 

* * *

Ելնես դու ի ձեր տանէն,

օնօք-աչօք այնես, թէ՝ Սիրէ՛,

Իմ սէրն մէն ի՜նչ անէ,

Եփ քո սէրտ ի հետ չընկերէ,

Սէրն օր ի մէկին լինի,

Քան զմահուն օրն դիժար է,

Ապայ եփ երկունքէն լինի,

Քան զնուշ ու շաքարն անուշ է:

 

* * *

Սըրտիկս է մալուլ եղեր,

Զիր ամէն մըլքեր կու ծախէ,

Խօշ եա՛ր, ամ յառաջ կացիր

Կամ գնէ, կամ մասլահաթէ,

Ըզգին ալ յաւլով կտրէ,

Որ ամէն ոչինչ չի գնէ,

Դարձիր թանկ արժան արայ,

Որ ամէն կանդեհ գայ, գնէ:

 

* * *

Ելես դու ի քո տանէն,

Զինչ ելնէ արեւն ի մօրէն,

Ծագէ լոյս ի քո ծոցէդ,

Զինչ գարնան կայծակն ի ամբէն,

Շատ երէց ու շատ աբեղայ

Իջուցեր սէրտ ի բեմէն,

Նայ զիս այլ դարապար արեր,

Վտարեր իմ հօրէն ի տանէն:

 

* * *

Ասես թէ կտրած ես դու

Ի ճերմակ որթոյդ խաղողէն,

Վանց զքո մահպուպ սուրաթդ՝

Ի վարդին սուլթան տէրեւէն,

Ես ըզքեզ սիրել կամիմ,

Թող ճօշան զիս երկիրս ամէն,

ի ծոցըտ մտնուլ կամիմ,

Թէ հազար թուրք ես անօրէն:

 

* * *

Աչերտ է ծովէն առած

Ուներտ ի թուխի ամպէն,

Այտ քո պատկերքդ եւ սուրաթտ

Ի վարդին կարմիր տերեւէն,

Ուր որ դուն կանկնած լինիս՝

Չէ պատեհ վառեն մոմեղէն,

Ծոցուտ լոյսն ի դուս ծագէ,

Գէմ ելնէ մեռելն  ի հողէն:

 

* * *

Զաղն ալ գեմ բարի գրէ,

Տէր Յիսուս զայս կու հըրամայէ,

Զանհամն ինքն ի համ բերէ

Ու զնեխած-հոտածն անուշէ,

Այն մարդն, որ շնորհք ունի՝

Կամ վարժեալ, կամ ի բնութէնէ,

Համեմ է հոգոց մարդկան

Եւ զհիւանդ հոգովիտ բըժըշկէ:

 

Ա/ԽԲ

* * *

Սըրտիկս փոխարէն, եղբա՛րք,

Ի վերայ ծովուն նայեցայ,

Ասի, թէ՝ Խըմեմ զայս ծովս,

Որ ցամաքի ավազն երեւնայ,

Ծովն այլ դէպ ի յիս ասաց,

Աճափ… ո մեկե նվազի նայ,

Ես յակէս յիստակ ելայ

Ու հազար ձոր պղտորեցայ:

 

* * *

Հառչեմ ի ծովուտ վրայ՝

Թուխ թանաք դառնայ լինենայ,

Զինչ ի շամպն եղէգ եղեալ՝

Այն պահէն ղալամ լինենայ,

Զինչ ի Հայք էրէց եղեր

Ըստըմպօլ ի Հռոմ՝ հաբեղայ,

Զինչ ի Խորասան մուղրի,

Դանիշման որ գիր գիտենայ,

Ամենն չի կարեն կարդալ,

Զինչ որ իմ սըրտիկս կայ հիմայ:

 

* * *

Իմ եարն ես մեկտեղ եկաք,

Բռնցեաք մեք զԱստուած վկայ,

Մեծ ղաւլ ու երդումն արաք՝

Գօթենայ՝ ով սէրն ուրանայ,

Խօշ եար, թէ ուրանաս դուն զիս,

Ստեղծօղէն զաւալ քեզի գայ,

Զէրայ սիրու տէր արիր,

Այս խալխին լեզուն ի վրայ:

 

* * *

Աշխարհս է ի ծով նման,

Ով որ այ՝ անթաց չի մնայ,

Այս ծովս ես ի նաւ մտայ,

Նաւըս գնաց, որ ես չիմացայ,

Յեզեր մօտեցել եմ ես,

Կու վախեմ, թէ ի քար դիպենայ,

Քակի այս նաւիս շինուածն,

Ու տախտակին մէկմէկանայ:

 

* * *

Աշխարհս ի վաճառ եկի,

ի շահուն տեղն զենեցայ,

Ասցի, թէ բարեւ մի տամ

Այս կռոցս, որ մարդ չիմանայ,

Նայ զթագն ի գլխուս առին

Յայն պահէն, որ ես չիմացայ:

 

* * *

Հա՜յ իմ ճերմակծոց բազայ,

Ճերմակծոց ու ծինն ի վերայ,

Քո բունտ է անտառ մորին,

արծըվին ահիկն ի վրայ,

Երթամ, քաջ արծիւ լինամ,

Գամ, կռուիմ մինչոր լուսանայ,

Թէ ապրիմ անուն հանեմ,

Թէ մեռնիմ՝ հաշվեմ թէ չեղայ:

 

* * *

Ահա կու գնամ, հոգեկ,

Լուկ ուրախ կացիր եւ խնդայ,

Նա դու բարձր անցիր

ասայ, թէ՝ «Բարով ես խալըսայ»:

Թուխ ամբ եմ դէմ քո աչիչտ,

Պահ մի որ այս ամպս վերանայ,

Յայնժամ ես քեզ պիտենամ,

Մինչեւ գայ խելքունքդ ի վերայ:

 

* * *

Գիշերս ես ի դուրս ելայ,

ի յերկինքն ի վեր նայեցայ,

Լուսին ալ կամար կապել

ի Հռոմք ի վար կու գնայ,

Լուսի՛ն, քո արեւտ ասեմ,

Պահ մի կաց՝ մինչոր լուսանայ,

Երկու բան գանգատ ունիմ,

Քեզ ասեմ, լուկ այլվի գնայ,

Գնայ մի եարին ասայ,

Թէ՝ Ղարիպ ունիս հա՜յ կու գայ,

Հոգին ալ կլափան առել,

աչվին քոյ գալուտ կու մնայ:

 

* * *

Այս աստընորիս վրայ

Սիրու տէրն ունի մեծ պալայ

Մօլան եփ զտըվան կու տայ,

Սիրու տէրն քան զուռ կու դողայ,

Մօլա՛յ, գեմ հերիք կանչես,

Գիտացաք, որ կու լուսանայ,

Արթամ, աղաչեմ զԱստուած,

Որ զիմ ցաւս ի քեզ փոխէ նայ:

 

* * *

Եկին ու խապար բերին,

Թէ ելեր մանչուկդ՝ կու գայ,

Եկէ՛ք, մեք ի դեմ երթանք,

Որ նորա սիրտն չի մնայ,

Պաքնինք զիր կարմիր երեսն,

Որ աշխարհս չէ գին նորա,

Առնունք զիր ոտից փոշին,

ի աչերս քաշենք թութիայ:

 

* * *

Զգըզած բամպակն ո՞վ տեսել,

Զարեգակն երեսք ի վերայ,

Զլուսին ալ ի ծոցն առել,

Ու կըպղել զկոճակն ի վերայ,

Աճապ ինձի ալ կու գայ,

Կու տայնուն զքո սէրտ ի ապայ,

Գընել եմ կարմիր ոսկով քիմխայ

Ու զճիկարս տըւել եմ տամղայ:

 

* * *

Այլ ողորմ մարդ չեմ տեսել,

Քան հարուստն, որ աղքատանայ,

Ի ղարիպութիւն երթայ,

Հայր ու մայր, եղբայր չունենայ,

Յորժամ սիրելի տեսնու,

Նայ պահէ զերեստ ու գնայ,

Նորայ օրինակ բերեմ

Զկանանչ ծառն, որ չորանայ,

Տէրեւն ալ իւրմէ թափի,

Շուք ի իւր տակէն հեռանայ:

 

* * *

Գիտեմ, շատ հայրէն գիտես,

Լուկ ընտրէ ու մէկ իմ սայ,

Ասա՛յ այտ ամսուս վերայ,

Այս խալխիս՝ զինչ հիմիկ որ կայ,

Խօսկդըտ մանէով ասայ,

Մի՛ ասեր մարդուն քուճուպայ,

Գիտես, որ ղարիպ եմ ես,

Ղարիպին սիրտըն չի նմայ:

 

Ա/ԽԳ. ԹՎԻՆ ՌԼԸ, ԱՊՐԻԼԻ ԻԵ, ՈՐ ԱՅՍ ԿԱՆՈՆ

* * *

Եկին ու խապար բերին,

Թէ քո եարն եղեր հաբեղայ…

 

Ա/ԽԴ. ՀԱՅՐԷՆ ՍԻՐՈՅ

* * *

Ծառ նարընճենի ես դուն,

Քեզ հազար անուն կու պիտի,

Որ մէկ է ի հաս եկել,

Մէկ՝ ծաղկել, մէկ ծաղկէթափել:

 

* * *

Դու բարձր ես բերդիդ նման,

Հաւ ի քո վերադ չանցանի,

Ոսկի կայ ի քո միջին,

Ոսկերիչն ի ներս կու բանի,

Ծառայ ոսկերչին մեռնիմ,

Որ զոսկին իր բան կու տանի:

 

* * *

Ծառն՝ տերեւովն աղէկ,

Երբ երակ կենան սիրելի,

Ղազալն երբ ի ծառ ընկնի,

Նայ տերեւն ի վար կու թափի,

Մանկտի՛ք, ձեր արեւն ասեմ,

Տերեւին խիստ հայֆ կու լինի,

Աստուած տայ ծառին տերեւ,

Բայց տերեւին այլ ծառ չի գտուի:

 

* * *

Ծառին ճիւղքն որ չոր լինի,

Ո՞վ ասէ, թէ ինքըն ծաղկի,

Սպիտակ մազն որ թուխ ներկի,

Ո՞վ ասէ, թէ իսկի թափի,

Բայց մարդ՝ մեղաւոր ու սեւ,

Վկայե՛մ, որ կու սպիտակի,

Աստուած մէկ բանիկ կուզէ,

Որ Մեղայ ասէ ու քաւի:

 

* * *

Դեռ եմ փոշիման դարձեր,

Զայս տարտէն՝ վաճառս որ արի,

Ամէն՝ հետ շահուդատին,

Ես՝ զէնու բեռներ կապեցի,

Քամի կայր՝ ի մի գլուխս ելաւ,

Փոշիման ի վայր մընացի:

 

* * *

Զինչ որ ես հետ ինձ արի,

Չէր արեր այլ ադամորդի,

Որ շիշ մի ղալաս ոսկի

Ի գետին ի վայր վաթեցի,

Հազար ձի վազան բերի,

Վազցուցի, այլ ոչ հասցուցի,

Զէտի խելքն ես ի՜նչ այնեմ,

Երբ առջի անունն աւիրի:

 

* * *

Ես՝ աչք ու դու՝ լուս, հոգի՛,

Առանց լուս՝ աչքըն խաւարի,

Ես՝ ձուկ ու դու՝ ջուր, հոգի՛,

Առանց ջուր՝ ձուկըն մեռանի,

Երբ ձուկն ի ջրէն հանեն,

Ջուր մըն ձգեն՝ նա ապրի,

Երբ զիս ի քէնէ զատեն՝

Քանց մեռնելն այլ ճար չի լինի:

 

* * *

Ես շարէ շապիք պիտ'ի,

Զօրն ի բուն անձըտ կենայի,

Կամ ապրշումէ կոճկիկ,

Որ շլնեցըտ գիրկ ածէի,

Կա՛մ ջուր, կա՛մ նըռան գինի,

Զօրն ի բուն կթխատ կենայի,

Առն'իր ու բերնիտ դնէիր,

Ցածնայի, դունչդ պագնէի:

 

* * *

Ես ան հաւերուն էի,

Որ գետինն ի կուտ չուտէի,

Թռչ'ի, երկնօքն երթ'ի,

Թէ սիրոյ ակնատ չընկնէի,

Ակնատն ի ծովուն միջին

Էր լարած ու ես չգիտէի,

Ամէն հաւ ոտօքն ընկեր,

Ես՝ ոտօք ու թեւս աւելի:

 

* * *

Բանիկ մի ղալատ արի,

Որ օձուն ձագըն սիրեցի,

Ես վստահութիւն արի,

ի օձուն դուռն գնացի,

Օձուն մարն ել դուս վազեց,

Զիս նենգեց, որ նստայ լացի,

Արժան եմ ես այս լացիս,

Ո՞վ եղեր օձուն սիրելի:

 

* * *

Կարօտ կարօտովտ էի,

Հասրաթովդ ի ժուռ կու գայի,

Անկարծ ինձ ի դէմ ելար,

Ես ատոր կուման չունէի,

Զինչ մէկ մ' որ ծառված լինի

ինքն ի պաղ աղբիւր հանդիպի,

Դնէ զդնչիկն ու խըմէ,

Որ սրտին թալուկն անցընի:

 

* * *

Սուտ է, որ կասեն, եղբա՛րք,

Թէ ընտանի կաքաւ չի լինի,

Մէկիկ մ' ես երէկ տեսայ,

Յէյնեէ է զիր տէրն, որ ունի,

Իր օնքն էր ղալմով քաշած,

Իր բերանն շաքրով ի լի,

Զմեռելն ալ իր գիրկն առնու,

Ի ծոցուն հանէ կենդանի:

 

* * *

ընամ ու գընամ կասէր

Իմ մանչուկն, ես աւտալու չ'ի,

Երբ «Բարո՜վ մնայ» ասաց,

Ես աւօտ-յաւօտ մնացի,

Երբ ոտքն ի զանկուն եդիր,

Ես հայրան ի վայր մնացի,

Այլ բան չի կարցի ասել,

Ուր երթաս՝ ճամփեկտ ի բարի:

 

* * *

Այն ճանփովն, որ դուն երթաս՝

Վարդ ու մուրտ առջեւըտ բուսնի,

Այն քաղաքն, որ դուն մտնուս՝

Գըրօղի ձայնն չի հասնի,

Այն մէճլիսն, որ դուն նստիս՝

Գաւաթներըդ գինով լցուի,

Ծովերն այլ գինի դառնայ,

Ու նաւերն՝ տօստօղանի:

 

* * *

Հանչաք կանչեցին հետ ինձ,

Թէ՝ Քու բանտ ի՜նչ խօշ կու լինի,

Ահա կտրեցաւ չուանն,

Ի յամէն դիմաց կու քակի,

Խելօք մազմընին հարցան,

Թէ՝քակած չուան ոլորի՞:

Մանուկն երբ սապռով լինի՝

Նա շուտով օլոր ընկընի:

 

* * *

Հա՜յ, այն ի՜նչ մանուկ լինի,

Որ ի մէկ ձայնէ զահընդի,

Մանուկ այն մանկանն ասեմ,

Որ իւրեն խոռըն կանգընի,

Թէ ապրի՝ նայ անուն հանէ,

Թէ մեռնի՝ հաշւէ չի լինի:

 

* * *

Իմ սիրտս երկու դուռ ունի,

Մէկ գաղտուկ, մէկըն ալանի,

Գաղտ դռնովն ի դուրս ելայ,

Լուկ գտայ կտոր մ' ալ ոսկի,

Այս ոսկիս որ իմ յափս ընկաւ,

Չէ ընկել ի ձեռն ոսկերչի,

Ո՛չ ինքն ի քուրան մըտել,

Ո՛չ առել ձայնն չաքուչի:

 

* * *

Աշխարհս ամ ալ ի՜նչ ողորմ,

Քանց կասկամ հաւըն չի լինի,

Ոչ գիշերն քուն ունի,

Ոչ ցորեկն ի վար ընկընի,

Մէկ պահ մի հանգստութիւն ունի,

Զան ի ծառն ի կախ կու լինի,

Երեք կաթ արիւն կաթէ

Աչերուն, հապա ելնէ, թռչի:

 

Այսօր ինձ յէյնեկ տվէք,

Քանց զամէն օրերն աւելի,

Իմ եարն ինձի հիւր երեկ,

Յէ՜յնեկ է զիս յէյնե՜կ էլի,

Փըռեմ քեզ մախմուր խալի

Ու բերեմ քեզ շատ հարիֆնի,

Հընցկուն հարիֆնի բերեմ,

Որ ամէն ի քեզ նմանի,

Ծովերտ քեզ գինի այնեմ

Ու նաւերտ ի տօստօքանի:

 

* * *

Մարդն, որ շատ անտէճ լինի,

Յաշխարհիս հոգսըն կու մաշի,

Հով ջուրն իր կրակ թվի,

Ի յահէն քանց մոմ կու հալի,

Զիւր կեանքն դժար թվի,

ի դժարն իսկի չի հանգչի,

Շաքարն՝ իր լեղի թվի

Եւ լեղին՝ իւր անխմելի:

 

* * *

Պիտէր ինձ հազար մտքի,

Ու հազրին գոմերն՝ ապիկի,

Ծովերտ ինձ գինի պիտէր

Ու զնաւերտ տօստօքանի,

Իմ եարն ի մօտիս պիտէր,

Խմէաք օրեկ մի քանի:

 

* * *

Ամուր եմ քրաիտ նըման,

Որ մրճիկն ի յիս չի բանի,

Բարձր եմ թուխ ամպիտ նըման,

Որ ոչ ով ի յիս չի հասնի,

Աղեղն եղնենի լինի

Ու լարն ի վերայ գալէնի,

Քաշօղն քաջորդի լինի,

Հապա թէ իմ սիրուն հասանի:

 

* * *

Ագեստէ քաղաք ես դուն,

Ու դրած ի ոսկի սէնին,

Ասի, թէ կտրեմ զվարդն

Լուկ առնում զհոտ զվարդին,

Քո մարն ի վերայ երեկ,

Թող բաժին լինի գրօղին,

Երթամ, աղաչեմ զԱստուած,

Որ ելնէ հիւանդն ի նաշին:

 

* * *

Սուրբ Աստուածածնին տօնին,

Լուկ մտաւ խարտէշն ի յէգին,

Քաղեց զայն հռոմ լուսնին,

Լուկ եդիր ի շար շըմաթին,

Շըմաթն ալ ի վեր քաշեց,

Լուկ ցայթեց շառվեղքն ի յէգին,

Խաղողն ալ ի որթն ասաց,

Թէ՝ Հասաք սրտիս մուրատին:

 

* * *

Խնծորի ի ծառին ճղին,

Ի ճըղին, ներքեւ տէրեւին,

Հընցկուն իմ եարին ծըծերն՝

Ի ծոցին, ներքեւ շմաթին,

Արեգակն ի ջուրն իջել,

Լուսնիկան ու կուժն ի յուսին,

Նայ քալէր, ճոճկտար միջին,

Լուկ ելնէր շամամն ի ծոցին:

 

* * *

Քանի՜ ու քանի՜ կասեմ,

Թէ՝ Հերի՛ք ղահր տաս ուտել,

Ձեռկունքս ի ծոցիկս ի վար,

Քու տարտէդ արիւն է հոսել,

Մըսրիկս է լեղի դարձեր,

Շըներուն կու ձըգեմ, չեն ուտել,

Հիմա, քո արեւտ ասեմ,

Քանի դու մեզ ես պիտացել:

 

* * *

Իմ եարն է քարամ արել

Ու խրկել զմեզ հարցուցել,

Տէրտէր՝ աս մեր շատ սիրուն

Այլ, հոգեկ, ո՞նց ես դիմացել:

Իմ եար, քո արեւտ ասեմ,

Միս չունիմ, ոսկերքս է մաշել,

Կաթիկ մ' արիւնիկ ունիմ,

Քո սիրուտ ան ալ ցամաքել:

 

* * *

Հընցեղ եմ ի քո սիրուտ,

Որ տըղեկըն ծիծ չէ կերել,

Մարիկն վաղու՜ց մեռել,

Ու տըղեկն որբուկ մնացել,

Ջուր տուր իմ ծարաւ լերդիս,

Քո սիրուտ ի տապն եմ ընկել,

Խօսէ՛, որ առնում իխրար,

Ես յետի նէֆէսս եմ եկել:

 

* * *

Երթամ, իչ կենամ ի հոս,

Ուր երթամ՝ հոն ալ չի կենամ,

Երթամ քանց Հոռոմն ի վար,

Վտարիմ, այլ իսկի չի գամ,

Թէգան ու զիմ տեղն ասեն,

Նայ հեռու եմ՝ այլ հեռանամ,

Թէ գան ու զքո տեղն ասեն,

Թէ զինճիլն եմ՝ կտրեմ ու գամ:

 

* * *

Ջու՛ր, ծիծաղելէն կու գաս,

Թէ գետի ո՞ր ակնէն կու գաս,

Գիտե՛մ, սիրու տէր ես դուն,

Ի քո եարն ի օմտ կու գնաս,

Հասնիս դու քո մուրատիտ,

Հոգ չունի, թէ արթուն կու կենաս:

 

* * *

Հա՜յ իմ մազտ ուռի մուրճիկ,

Չորանա՛ս, թէ զիս մոռանաս,

Փուտ ու ճիճվիկրե դառնաս,

Թէ ծոցիկտ ա՜յլ մարդու բանաս,

Ահաքեզ գիշեր կու գայ,

Երազին դու գէշ տեսանես,

Ամէն առաւօտք լուսին

Զինք թողուս ի յիս դառնաս:

 

* * *

Կինն որ ղալատի մեղօք,

Կամ ընկնի ի ճօշ ի բամբաս,

Պիտի հանց որդի բերէ,

Զինչ եբեր զայս Օլօմպիաս…

Զարքայն արքայից հզօր,

Որ անունն էր Զքանդարիաս,

Առիւծ-վիշապի նման,

Որ եկուլ զերկիրն անպակաս:

 

* * *

Իմ հնի սէր առջի յորդոր,

Իմ արեւ եւ իմ աստնւոր,

Իմ մանկութենէ սիրած,

Մի՛ կենար հետ ինձ նենգաւոր,

Երթամ, թուխ ու լուրջ հագնիմ,

Ի սարերդ ընկնիմ սեւաւոր,

Զինչ ես եմ՝ թող դու լինաս,

Սիրտըտ սեւ, ի բախտէտ մոլոր:

 

* * *

Աղվո՛ր, իմ հազար աղվոր,

Դըրախտին բեհեշտի խնծոր,

Շաքրէ եղեգին միջէն

Ես քաշած՝ քանց զլատիֆտ աղւոր,

Զուներտ ես աղեղն արել

Ու զաչերտ ու զօղ նետեւոր,

Ատով խոցեցիր դու զիս,

Ես ղարիպ եմ, երթամ ի ընդ ո՞ր:

 

* * *

Աշխարհս ամ ալ ի՜նչ աղվոր՝

Որ լինի երկու սէրըն նոր,

Երկու սէրըն նոր լինի,

Երկուսին դռվին մօտեւոր,

Վաղվնէքն ի վեր ելնեն,

Բարեւ տան քան զկարեւոր,

Պագ տան ու պագ առնուն,

Քանց հարիւր տարին կարեւոր:

 

* * *

Խրատ մի կամիմ ասել,

Որ աժէ ճոհան մի բոլոր,

Մարմինտ է ի նաւ նման,

Խելքդ՝ ծով, թէ չունիս ժխոր,

Միտքդ նաւավար դու տես,

Որ բարձել է քեզ գանձ շահաւոր,

Թէ եզր ի ծովին հանես,

Ինքն առնէ զքեզ փառաւոր:

 

* * *

Աչերս երեսէս ի վար

Լուկ գանգատ արաւ ի սրտիս,

Երթաս, սիրոյ տէր լինիս,

Գան՝ հազար չարի ածեն զիս:

Սրտիկս աչերուս ասաց,

Կուրանաս, թէ ծուռ կու խօսիս,

Ինչ-որ աչք չի հաւնէր՝

Չի՛ խաբէր հազար լեզու զիս:

 

* * *

Կարմիր ու կանանչ հագնիս,

Զէտ նշան հատիտ նմանիս,

Յայնժամ ինձ աղվոր թվիս,

Երբ ի ձերն դուռն կանգնիս,

Դուռն ալ կիսայբաց անես,

Ցած հայիս, մանտր ծիծաղիս,

Աչօքդ ու ունովդ անես,

Զիմ տխմար խելքս կու տանիս:

 

* * *

Թուխ աչք ու թուխ ունք ունիս,

Թուխ մազեր, կուլակտ ի հոգիս,

Շալայ կոճկտուր լինիս,

Թէ չի գաս գիշերն ի մօտ իս,

Թէ գաս գիշերն ի մօտ իս՝

Նա դնեմ երեստ երեսիս,

Երեստ երեսիս դնեմ,

Որ դպնու քոյ շունչդ իմ շնչիս:

 

* * *

Լուսի՛ն, պարծենաս, ասեն,

«Լուս կու տամ ես աստնվորիս»,

Ահա հողեղէն լուսին՝

Ի գրկիս երեսն երեսիս,

Թէ չես աւտալ այս գերուս,

Յետ տանիմ զփէշ կապայիս,

Վախեմ սիրոյ տէր լինիս,

Լուս պակաս տաս աստնվորիս,

 

* * *

Կարմիր ու սպիտակ երես,

Ամ քանի՞ զիմ սիրտս աւըրես,

Կերթաս ի թուխ ամպն ի ներս,

Ամպ ու գոլ կանես, զիս կէրես,

Կոճկիկտ ալ արձակ այնես

Ու ճերմակ ծոցըտ ցուցանես,

Անկի զիս մահրում հանես,

Թող զՓողուն ձայնն չի լսես:

 

* * *

Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ,

Երբ նայիմ՝ որ դուն չերեւիս,

Սրտիս ալ ո՞նց տամ համբեր,

յերբ լեզուովդ ի յիս չի խօսիս,

Կու լամ, նայ կու տաս ճուղապ,

«Սապռ արայ՝ սիրու հասանիս»,

Սեւ սապռ ամ քանի՞ անեմ,

Եփեցաւ ճիկարս ի փորիս:

 

* * *

Տեսայ իմ հոգու հոգին,

Որ կերթար հետ մէկի մն ալ,

Ձեռկունքն ի վերան ձգել

Ու կանկատ կանէր մէկի մ' ալ,

Սրտիկս ալ ի յիս ասաց,

Թէ անոր թարկն պիտի տալ,

Ան սէրն, որ ճորով լինի,

Հետ անոր խաղալն է մուհալ:

 

* * *

Մեջկունքտ է բարակ երկան,

Ծըծերուդ մէջըն կայ խայեալ,

Շատ մարդ է մեռել սիրուտ,

Կու վախեմ, թէ մեռնիմ ես ի ալ,

Մեռնիլ պիտի, չի կայ ճար,

Զայս հոգեկս ի քեզ պիտի տալ:

 

* * *

Իր երկու ծըծի միջին

Կար կաքաւ, կար՝ կարկնչելով,

Քանի ձեռքս ի նես տարի,

Նայ ի դէմ գար կարկնչելով:

 

* * *

Յէրէկ ցորեկով բարով

Կու տանեն աղվոր մի ճորով,

Հազար աչք՝ ի հետ լալով,

Իմըն գետ բերեր վտակով,

Ասի, թէ ի հետ երթամ,

Լուկ առնում պագիկ մը ճորով,

Պագիկ մըն ճորով առնում

Ու մէկիկ մըն՝ սրտի կամով:

 

* * *

Քանի՜ ու քանի՜ կասեմ,

Մի՛ կենար դուն խամ լաթերով,

Գընայ ապրշում հագիր,

Որ նախշած է ոսկի թելով,

Արե՛կ, լուկ առջեւս անցիր,

Լուկ քալէ՝ քալըտ համրով,

Յայնժամ ինֆ աղվոր թըւիս,

Քան զուռի որթըն խաղողով:

 

* * *

Եկէ՛ք, որ իջնունք ի ծովն

Ու ձկնիկ որսանք վարմընով,

Առնունք ու մէջլիս ելնունք,

Խորովենք զինք բարկ կրակով,

Ձկնիկն ի գինին ասաց,

Թէ՝ Լցւաւ սրտիկս արիւնով'

Եփ զիս արեւէս հանեն՝

Թող ցամքի զինչ գետ կայ ու ծով:

 

* * *

Աշխարհս ես ի ժուռ եկի,

Ա՜յ հոգեկ, որ այլ չի մընաց,

Ասցի, թէ գտնում հանց եար,

Ա՜յ հոգեկ, որ այլ չէ սիրած,

Եկի, հանց եարի մ' առի,

Որ սիրած է այլվի թողած,

Զի՜նչ շահ է իմ զուր դատիլս,

Երբ այլոց ի ծոց ես պառկած:

 

* * *

Եարիկ մի յինէն գընաց,

Բուլ հազար ծաղկունք զինքն իլաց,

Չի գիտեմ, թ' իր կամաւն գնաց,

Թէ իրենն ի սէր չի պիտաց,

Թխտիկ մն յետեւէն գնաց,

Որ ամէնն էր հառաչ ու լաց,

Իր մէջն էր պագեր գրած,

Ի յեզերն՝ գրկեր կարօտած:

 

* * *

Դէռ ամառն չէր եկած,

Նայ տվին ինձ վարդ մի հասած,

Դէռ ի մուրատ չէի հասել,

Նայ առին զան վարդն ի ձեռաց,

իտենաս, թէ որբուկ եմ ես

Կամ ի հօրն ու մօրն անիծած,

Զթխտիկս ի ձեռացս առած,

Զիմ տիֆարս ի ծուռն ի գրած:

 

* * *

Հընցգուն հեռաւոր էաք,

Զինչ լուսին, ի սարտ ի դիմաց,

Եկաք, մօտեւոր եղաք,

Զինչ զջուրտ ու ձուկտ հիտրաց,

Ավա՛ղ, թէ կտրեն զջուրն,

Լւոկ մընայ ի ձուկն ծառուած,

Առանց ջուր ձուկն չի ապրիլ,

Լուկ ջրին կտրողն անիծած:

 

* * *

Գիշերս ես ի քուն էի,

Իմ սրտիս ականջն էր ի բաց,

Սիրու հաւն ի ձայն էած,

Լուկ լսեց սրտիկս ու դողաց,

Կու թվէր իմ եարին լեզուն

Ան հաւին բերանն էր դրած,

Վա՜յ, իմ սրտիս կանկտին՝

Ան հաւուն էր հասկցուցած:

 

* * *

Խիստ անտիշայ եմ ես,

Կու վախեմ ես անտիշենէս,

Մանուկ սիրու տէր եմ ես,

Կու վախեմհանեն արեւէս,

Երբ զիս արեւէս հանեն,

Թող հանեն սէրս աստնվորէս,

Երբ սէրն աստընվորէս հանեն,

Թող հանեն զաչվիս երեսէս:

 

* * *

Դարե՛հ, մի արիւնս անկար,

Ինձ կրակ անշէջ վառեցիր,

Ասաց ու գնաց բանին,

Հին ու նոր հեծել շինեցիր,

Գէմ խօսք է մասալ բերած

Ու ասած է խիստ խելօքնին,

Թէ իր ձեռաց մօխիրն

Ի գլխուն իսկի չի թափիր:

 

* * *

Սուրաթ ու ճրագ դրիր,

Զիս ի քո լուսըդ ձէնեցիր,

Զէտ ի մէէջ ծովուտ եկի,

Լուկ զարկիր ճարգն անցուցիր,

Ատ էր քո ամէն ումէտն,

Ա՜յ հոգեկ, որ ինձ կու տայիր,

Ճրագտ ամ ալ ի՜նչ վառած,

Եփ բազկիս ուժն հատուցիր:

 

* * *

Ու՜ր էիր, ուսկի՞ց եկիր,

Անծանօ՛թ, ըզիս սիրեցիր,

Կրակն է թէզնիքդ ուն'իր,

Ի ծոցիտ վար թափեցիր,

Քո սէրտ ալ ոսկի արիր,

Իմ սիրտս քուրան հալեցիր,

Դարձար զան հալխայ արիր,

իմ սրտիս ականջն անցուցիր:

 

Ա/ԽԵ. ՏԱՂ ՍԻՐՈՅ

 

* * *

Այս աստընվորիս վրայ

Երկու բան՝ ողորմ ու լալի,

Մէկ մ'որ սիրու տէր լինի,

Մէկ ալ ա՛ն՝ կարօտ մեռանի,

Մեռածն ամ գէմ չէ լալի,

Որ մտեր ի գերեզմանի,

Եկէք զողորմուկըս տեսէք,

Ոչ մեռած է, ոչ կենդանի:

 

* * *

Ի՛մ եար, ի քո շատ սիրուտ

Արծըթէ ղալամ շինեցի,

Զատ քո ըռանայ սուրաթ

Ի յաջոյ թեւս գրեցի,

Ցորեկն ի վրան հայէի,

Քո սիրովտ կիշտանայի,

Գիշերն երեսիս դնէի

Ու բարով ի լուսն ելնէի:

 

* * *

Իմ հոգուս հոգի եաւրում,

Քանի քոքովէտ գնացի,

Հոգիս ի մարմնուս ելաւ,

Ու մահու դուռն գնացի,

Վաղվընօքն ինչվ իրիկուն՝

  Կու լայի, զքեզ կուզէի,

Գիշերն ինչուր լուսանար՝

Քո սիրուն ես քուն չինլայի:

 

* * *

Գունովտ ինձ գինի պիտէր,

Խմէի ու արբենայի,

Քո ծոցըտ՝ Ադամայ դրախտ,

Մտնէի, խնծոր քաղէի,

Քո երկու ծըծին մէջն

Պառկէի ու քնանայի,

Յայնժամ թէ հոգիս ուզէիր՝

Նայ կամաւ ես քեզ կու տայի:

 

* * *

Աչերտ ի ծովու նման,

Ծով աչիտ ծառայ լինենամ,

Քանի որ ի միտս ընկնիս,

Ի մահուն դուռըն կու գնամ:

 

* * *

Քո սէրն է կրակ նման,

Կրակն երկաթ կու հալէ,

Իմ սիրտս է պատառ մի միս,

Կրակիտ ինչպէ՜ս դիմանայ:

 

* * *

Կօզա՛լ, քեզ ի՞նչ եմ արեր,

Հիմիկ ինձ է՞ր ես խռովեր,

Չարկամ կայ ի մեր միջին,

Քեզ ղալատ են հասկցուցեր:

 

* * *

Հետ այս ժամանկուս մարդուն

Աղ ու հաց ուտել չի պիտի,

Անչափ կու ճողան զմարդն,

Որ սուտն ալ իրաւ կու լինի:

 

* * *

Երբոր չես սիրեր դու զիս,

Է՞ր կու գիր լեզվովտ ի իրխար,

Հիմիկ ի՞նչ տեսապ դու յիս,

Զինչ կասէիր՝ զամէն սուտ ելար:

 

* * *

Զան նուռն, որ ի քեզ տվի,

Կտրէ, տե՛ս՝ քանի հատ ունի,

Ամէն հատի պագ մի տուր,

Աւելին հարամ թող լինի:

Գընա՛յ, ծոյ տըղայ տըխմա՛ր,

Ես զքեզ խելօք գիտէի,

Ամէն հատի պաք մի տամ՝

Ու՞ր եղեր կամ ու՞ր տի լինի:

 

* * *

Կօզալն ալ ի խօսք ելեր,

իր եարին գանկատ է արեր,

Հանց մի, որ սիրես դու զիս,

Ինձ ասէ, որ ես գիտենամ:

 

* * *

Ես ալ չաշտայ պիտէի՝

Զօրն ի քո գիրկն կենայի,

Կամ ապուշումէ լարեր՝

Հետ քեզ պեն այ պէն խօսէի,

Կամ ջուր կամ նըռան գինի՝

Զօրն ի քո շիշան կենայի,

Քանի դու բերնիտ դնէիր՝

Դէմ գայի, զլեզուտ պագնէի:

 

Ա/ԽԶ

* * *

Գիշերս ես ի քուն էի,

Քունս ի նես սիրտըս երեցաւ,

Եկին ու խապար բերին

Թէ՝ «Սիրած մորճն ըզքեզ մոռցաւ»,

Մանկտի՛ք, ձեր արեւտ ասեմ,

Լսեցի՝ լեզուս կապեցաւ,

Արցունքս ի յերես ի վայր

Ջուր կերթար, նայ արուն դարձաւ:

 

* * *

Անտոյ չեմ ի գար ի քեզ,

Շատ չարկամ ունիմ, կու վախեմ,

Դու այլ ատավաթ կանես

Գիտես, թէ հետ քեզ պռով եմ,

Զիմ Աստուածըն, հանց պաշտեմ,

Որ ըղորթ սիրով կու սիրեմ,

Ի վատ դրացնին յահէն

ի ղամազ մարդւէն կու վախեմ:

 

* * *

Թէ գան՝ տան հազար կարմիր,

Քո մազէտմազ մի չի փոխեմ,

Հետ քեզի խռով կենամ,

Հաշտ հետ ու՞մ երթամզրուցեմ,

Հոեկ, դու զայտ ինձ կասես,

Ես արթուն ու զատ կու լըսեմ,

Այս չարկամիտ ծոցըն

Կու տապիմ ու ճար չի գիտեմ:

 

* * *

Սրտիկս է լալու տըղայ,

Ու շաքրով կու խաղվեցընեմ,

Կու լայ զօրն ու ըզքեզ կուզէ,

Ես անոր պատճառ չի գիտեմ,

Զինչ աշխարհս աղէկ ծաղկունք՝

Աչերուս բերեմ ցըցընեմ,

Սրտիկս ի քէնէ ի զատ՝

Չի՛ սիրեր, ամ ես ի՜նչ անեմ:

 

* * *

Կանանչ ու կարմիր հագնիս,

ի նըռանհատըն նըմանիս,

Յայնժամ ինձ աղէկ թուիս,

Երբ կելնես, ի դուռըն կանկնիս,

Խոլոռ տաս, ի յիս նայիս,

Ծիծաղիս եւ ի տուն փախչիս,

Աչովտ ու ունովտ անես,

Զիմ տըղայ խելկունքըն տանիս:

 

* * *

Դարձի՛ր, ի յետիտ նայէ,

Ա՛յ նազլում, գէմ Աստուած ունիս,

Երբ այս անճարակ տեղիս

Դէմ չի գաս՝ նայ այլ չի պիտիս,

Ի յիմ կըրակէս տայ քեզ,

Որ գիշերն քուն չը լինիս,

Ապա քո  սրտէտ ի դուս

Սիրոյ տէր մարդուն ողորմիս:

 

* * *

Յիմ սիրտըս ճնճղուկ պիտէր,

Գար ի քեզ ու դառնար ի յիս,

Յինէ քեզ խապար բերէ,

ի քէնէ խապար՝ մօտ ի յիս:

 

* * *

Ճըրա՛գ, երանի տամ քեզ,

Իմ եարին առջեւ կու վառիս,

Գէմ շատ մի ֆառահ է քո,

Իւր երեսն ի վեր կու նայիս:

 

* * *

Ճըրա՛գ, քեզ եյնեկ կու տամ,

Պահ մ' երիս, պահ մի կանցանիս,

Արե՛կ, ըզգերիս նայէ,

Որ անցեր պատրոյգն ի լերդիս:

 

* * *

Մահալլովն ի վար կու գի,

Լօք տեսայ դռնակ մ' ալ ի բաց,

Գլխարկս ալ ի նես կալի,

Իմ եարին շունըն զիս իխած,

Իմ եարն ալ ի դուս վազեց,

Չ՛խ, ասաց, գալերու պատած,

Ատոր  ի՜նչ խածնել պիտի,

Ատի մեր կրակ է վառած:

 

* * *

Մահալլովն ի վար կու գի,

Զէտ մարտայ ղարիպ մոլորած,

Իմ եարս ընծի դէմ լեաւ,

Զէտ հազար լուսին բոլորած,

Զէտ երկու բերնէն դանակ՝

Անողորմ ի սիրտիս էած,

Ո՛չ խ խեղճ է մտին ձգեց,

Ո՛չ յիշեց աւուր մ' աղ ու հաց:

 

* * *

Մըտիկ իմ եարին արէք,

Որ նստրե շաքար կու ծախէ,

Զաչերն ալ շահէնք արեր,

Զունքըն թառն՝ ի վեր կու քաշէ,

Ով կերթայ ն'այժան կու տայ,

Ես կերթամ՝ նայ սուղ կու ծախէ,

Չգիտեմ, թէ խու՞յըն հանց է,

Թէ՝ ղարիպս ի լաց կու  պահէ:

 

* * *

Քանի՜ ու քանի՜ կասեմ,

Ես ունի՛մ, ան ինձ հերիք է,

Զարկած է չարխի նետով,

Որ սլաքըն կէս նուկի է,

Առին ու հեքիմին տարան,

Նայ ասաց, թ' Ատ ապրելու չէ,

Կտրեր է սրտին երակն,

Աչերուն արիւն կու կաթէ:

 

* * *

Տեսայ զիմ հոգոյս հոգին՝

Զարդարեր ու կերթար ի ժամ,

Դարձայ ի ճուղապ արի,

Թ' «Ու՞ր կերթաս, քո ժամտ է հարամ,

Դարձի՛ր, ինձ պաքիկ մի տուր,

Յորտեղ ժամայտեղ տեսնում,

Քեզ համար ես երթամ ի ժամ,

Երթամ, աղաչեմ զԱստուած,

Ինչուր քո ծոցուտ տիրանամ»:

 

* * *

Ես տըղայ ու դու տըղայ,

Սիրելնուս ատենն է հիմայ,

Մջկունտ ի յաղեղ նման,

Քանի յիս քաշեմ՝ նայ կու գայ,

Քո ծիծտ ի խաղող նման,

Որ առեր կրծոցտ ի վերայ,

Քո ծոցտ առաւօտ նման,

Քանի յետ բանամ՝ լուսանայ:

 

* * *

Քո տէրն այլ տառպել պիտէր,

Քեզ ծախէր, որ ս գընէի,

Քո գինտ է հազար կարմիր,

Ես կու տամ հազար աւելի,

Աւելն ալ անոր կու տամ,

Որ արասն իրէք ծին ունի,

Ամէն ծին ճօհար մ' աժէ,

Գիրկ ու ծոց ու պաքն աւելի:

 

* * *

Կօզա՛լ, մի՛ հագնիր կապուտ,

Մի՛ խաղար ու տար թեւերուտ,

Մի՛ գար ի դռնովն անցնիր,

Մի՛ ճոճար, Կօզալ, արեւուտ,

Քո հարն ալ շատ վարցքկ արեր,

Շատ կարմունճ կապեր գետերուն,

Դու ալ մէկ վարձկունկք մ' արայ,

Պաք մը տուր դընչիդ մօտերուն:

 

Ա/ԽԷ. ԴԱՐՁԵԱԼ ՀԱՅԵՐԷՆ ՎԱՍՆ ՈՒՐԱԽՈՒԹԵԱՆ

* * *

Ժամ-ժամ զիմ ղարիպութիւնս

Ես յիշեմ ու նստիմ ու լամ,

Ճապղել ես ջրիտ նման,

Ես օտար երկիր կու գնամ,

Աստուած գիտէ ան ճամփան,

Ու՞ր երթամ կամ ու՞ր տի նմամ,

Ո՞վ կապէ խաչն իմ սրտիս

Կամ հողվանք, որ ես դուրանամ,

Ցորեկն եմ նետիտ նման,

Ուր նետեն՝ ես ի հոն կենամ,

Գիշերն՝ աղեղան նման,

Ես լարթափ՝ ի վար կու գնամ:

 

* * *

Հա՜յ իմ փոքրիկ շամամ,

Քո ծոցուտ ամ ե՞րբ տիրանամ,

Քո ծոցտ է ի ծով նման,

Ծովն դեղ կասեն ի ջերման,

Փոքրիկ մըրտմիկ լինամ

Ու մտնում ու ծոցտ ու լողամ,

Ծովուտ ալ ի դուրս ելնում

Ուներուտ շուքն քնանամ:

 

* * *

Զան իր խօրօտիկ սուրաթն

Եմ տեսել ու հայրան եղել,

Զերեսս ի ծըծին միջին

Քան զվար եմ թօլեցուցեր,

Կասեմ, թէ՝ Նազ մի՛ աներ,

Չի՛ կարնաս դուն յիսնէն ուժել,

Տվել եմ քեզ հանց շարպաթ,

Որ զպասարաթ ու խելքտ է տարել,

Կասեմ, թէ՝ Սիրէ դու զիս,

Մի՛ իմ սիրտըս ճըկըրցընել,

Թեչ է գաս լալով ի շուրջ,

Չկարնաս զիս հաշտեցընել:

 

* * *

Քո սէրտ է արիւն եղել,

Հաւսար իմ երակս է մտել:

Անձնիկս ալ ի ժուր եկել

ի հոգուս մէջն է դուրացել,

Ասի՛, թէ քաշե՛մ դանա՛կ,

Արիւնս ասեմ՝ Արի՛, ել,

Մարդ իր դանակ ո՞նց քաշէ

Կամ հոգուն ասէ՝ Արի՛, ե՛լ:

 

* * *

Հաւսար ի ճօշք են առել

ի ոտանց կամին զիս ուտել,

Ալ ղալատ բան չեմ արել,

  Իմ սրտովս ի եար եմ սիրել,

Թէ շատ, թէի քիչ ջանամ,

Զինչ մէկս ալ կամիմ սիրել,

ԹԷ հաւսար ի ճօշք են առել:

 

* * *

Չեմ ըզքեզ նենգով սիրել,

Չեմ ի քո հաղըտ վատ արել,

Արեւն, որ ամէն ալամ

Է ցաթել՝ քեզ եմ կամեցել,

Գիտե՛ս, թէ ծառված եմ ես

Կամ աղբիւրտ ի ջուր եմ եկել,

Աս պահս ի գետէն կու գամ,

Լօք քո տեսդ եմ ես կարօտել:

 

* * *

Իսկի դու կարնա՞ս գիտնալ,

Թէ քանի ինձ ես պիտացել,

Երեսըս գուն չեմ բերել

ամօթուս աս հալս եմ ընկել,

Ղալտել եմ ու խօսք ասել,

Նայ խայեալ է քեզ թվեցել,

Իմ վրայ ղամ մի բռնել,

Քո սէրտ ինձ խելք ե՞փ է թողել:

 

* * *

Ա՜յ սարեր, ա՜յ ձորեր,

Գիտացէ՛ք, եար եմ կորուսել,

Ա՜յ քարեր, ա՜յ թփեր,

Աճափ ի ձեզ չէ՞ եկել,

Ա՜յ քարե կարմնջնի,

Ի ձեզ չէ՞ անցել,

Զիս ի քուն թողել,

Ելեր գնացեր:

 

* * *

Դէմ առաւօտուն լուսուն

Ես ի ձեր երդիքն եկել

Գլխակս ալ ի վար դնել,

Լօք մըրափն զիս տարել,

Սունն ալ ի գերանն ասել,

Սիրոյ տէրն երթիքն է եկել:

Քանի իմ մարն զիս բերել՝

Ես փատէ ղամազ չէյ տեսել,

Փատն ալ ի մորին բուսել,

Ղամզութիւն ուստի՞ց է ուսել:

 

* * *

Հողէ մըղէ ո՞վ տեսել՝

Զարծվին որսիկն խլել,

Առել, ի հաւայն ելեր,

Պարծէցել, թէ՝ Որս եմ արել,

Արծիւն ալ է զան լսել,

Լօք նստել ու շատ մի լացել,

Հաւերտ ալ իրար եկել

արծըւին ի տես գընացել,

Արծի՛ւ, ամ արի թռի,

Վազի այամ ու՞մ չէ եկել:

 

* * *

Ամ երեստ է՞ր է դեղնել

երեսիտ գունն գնացեր,

Գէմ քո մանչն չէ մեռել

Կամ օտար երկիր գնացեր,

Թէ ես լամ՝ նա հաղ ունի,

Որ գիտեմ՝ ի՛նչ եմ կորուսել,

Կորել է իմ հոգուս հոգին

անհոգեկ ես եմ մնացել:

 

* * *

Երեստ է լուսին նման

Ու զիլֆերտ՝ ի ղատիր գիշեր,

Քնքեր բեհեշտի խնծոր

ի ծովուն տված՝ քեզ աչեր,

Ուներ կէռումէռ ունիս,

Թուխ աչեր, թարթիչտ է նետեր,

Բերանտ է լալէ ֆըղան,

Մէջն ի լիք է մարգարիտներ:

 

* * *

Փողոցովտ ի վար կու գի

Ծուռ ու մուռ հազար սոխախով,

Իմ եարս ինձ դէմս ելաւ,

Լօք բարեւ երետ հէճապով,

Գիրկ ածի ու պինտ պագի

Զիր աչերն ի խիստ կարօտով,

Կերթար ու կասէր լալով,

Թէ՝Ի խա՜ղք եղաք ցորեկով:

 

* * *

Կարմիր վարդ՝ կանանչ թփով,

Կանանչ թուփ՝ կարմիր խնծորով,

Քանի՜ լամ ու զքեզ ուզեմ,

Զարթըցընեմ ոգոց հանելով,

Թէ դու կու սիրես սրտովտ,

Ինձ ասա՛, ես եմ կարօտով,

Թէ չես ի սիրել սրտով՝

Սուրբ Սարգիս Աստուած քեզ խռով:

 

* * *

Բազայ մի որդան փոկով

Կու որսար զորսն ցորեկով,

Կաքաւ մի հազար փետրով

Էր նստել աչվին ճոթերով,

Կաքաւն ի բազան ասաց,

Մի՛ որսար զորսն ցորեկով,

Ես չեմ ցորեկվան որսիկ,

Զիս որսայ մութն գիշերով:

 

* * *

Իմ եարս ի Հռոմանց ելել

Է իջել կալերտ վրանով,

Չի գիտեմ, թ՝ իր կամաւն եկել,

Թէ խաբած է շատ դրամով,

Իմ կուլ ու մուրտ ու ճիհան

ի ծոցտ է բուսեր ըռահան,

Երկու ծամ դեղձան ունիս

Ի դընչիտ մէջըն կայ նշան:

 

* * *

Զուներտ ալ իլղար արել

Ու կերթայ ի Մըսրայ թալան,

Շատ առ, շատ գերի բերէ,

Շատ խոճայ ու շատ պազրկան,

Գերիս ալ ի հետ բերիր,

Ձգեցիր ի ծով, ի զնտան:

 

* * *

Բարեւ մ' ի յիսնէ առէք

Ու տարէք ի յայն պէոֆան,

Պագէք զիմ պագած տեղիքն,

Լօք ասէք, թէ՝ Ատ քեզ նշան,

Ատ ապրշմէ փնճիկտ,

Որ եկել վզիտ մանիման,

Կտրէ՛, տուր մազ մի նշան,

Ես օտար երկիր կու գնամ:

 

* * *

Աւա՜ղ, թէ մեռնիլ պիտէր

Եւ մտնուլ ի հող ի զնտան,

Փորեն լաւ ու մեծ տապան,

Չի թողուն մէկիկ մ' պատուհան,

Օձերն ի ձագերն ասին,

Թէ՝«Երթանք նորայ երեւան,

Առաջ զլեզուն ուտենք,

Որ ասել շատ մարդու բուխտան,

Ապա թէ զմարմինն ուտենք,

Որ ելնէ ոսկորն երեւան»:

 

* * *

Մտիկ կանթեղին արա,

Որ հուրն ու ջուրն ու ձէթն է լարան,

Կանթեղն է մտաց նման,

Ջուրն՝ ուսման, ձէթն՝ գիտութեան,

Գիտուն է հոգիտ պայծառ,

Որ լուս տայ քեզի լրութեան:

 

* * *

Դեղնել եմ խնկիտ նման,

Գունատել եմ զէտ ըզաֆրան,

Չի գիտեմ, թէ քո սէրտ արել,

Կամ եկել է օրս ի մահւան,

Ասցին, թէ դուն դեղ ունիս,

Տուր ինձի, որ կենդանանամ,

Թէ չէ կու մեռնիմ գնամ,

Գան ասեն քեզ՝ Մարդայսպան:

 

* * *

Հառչեմ, նայ կու գայ արիւն,

Աղվորին իր շատ արեւուն,

Հառաչս ի յերկինքն ելել՝

Երկնուց ի վար կու գար ձիւն,

Ամռով ձիւն ո՞վ է տեսել,

Որ կու գայ ի մանուկ մարդուն,

Չի գիտեմ, թէ ինձ մէն կու գայ,

Թէ կու գայ հաւսար ամէնուն:

 

* * *

Ահա նշանեցաւ երկինք

Ու գետինք վանց լուսանալու,

Իմ եարն ի ծոցուս ելաւ,

Լօք եդիր երես գնալու,

Ձեռկունքս ալ առաջ տարայ՝

Բռնելու, վանց արգիլելու,

Զերդումն ալ ի բերանն էառ,

Գնալու եմ, չեմ կենալու:

 

* * *

Ասցի, թէ երթամ հեռու

Ու կտրի սրտիկս ի սիրու,

Ոնց որ գնացի հեռու,

Լօք դարձաւ կրակն ի նորու,

Ում որ կրակ պիտենայ՝

Գայ տանի սրտէս վառելու,

Ում թէ որ չիք պիտենայ,

Շատ տանի զանձիկն երելու:

 

* * *

Արեգակն ու լուսնիկան

Խմեցին ու ելան մախմուր,

Առաւօտ ի վերայ երեկ,

Լօք եղան երկու թուր ի թուր,

Աստղերտ ալ առաջ եկին,

Լուսնիկին ասին՝ դուն ի լու՛ր,

Ատոր արեգակ ասեն,

Որ ցաթէ ի սար ի բլուր:

 

* * *

Ամ քանի՜ ու քանի՜ ասեմ,

Թէ աչվիտ ծարուր մի՛ լնուլ,

Ու զայս իմ կարմրուկ արիւնս

Ատ ճերմակ շլինքդ մի՛ առնուլ,

Գնալ ու գնալ կասեմ,

Ատ քո շատ ի սէրտ չի թողուլ,

Թէ նուշ, թէ շաքար կուտեմ՝

Առանց քեզ չի երթար ի կուլ:

 

* * *

Սրտիկս է լալու տխմար,

Շաքարով կու խաղվեցնեմ,

Կու լամ զօրն, ըզքեզ կուզեմ,

Ես անոր ճարակն չի գիտեմ,

Աշխարհս ինչ աղէկ որ կայ՝

Աչերուս բերեմ ցըցընեմ,

Աչերս ի քէնէ ի զատ՝

Երբ չուզէ, ես ինչպ՞ս անեմ:

 

* * *

Աչկու՛նք, ծրարեմ ըզքեզ

Կրակով, որ երթաս երիս,

Լեզու՛, ալ կտրեմ զքեզ

Սուր դանկով, որ այլ չի խօսիս,

Սրտիկս ալ դանակ ածեմ,

Արընին մէջըն թապլտիս,

Երբ սապռ ու համբեր չունիս՝

Սիրոյ տէր ինչու՞ կու լինիս:

 

Ա/ԽԸ. ՀԱՅՈՑ ՀԱՅԵՐԷՆ ՎԱՍՆ ՈՒՐԱԽՈՒԹԵԱՆ

* * *

Տեսայ իմ հոգուս հոգին՝

Զարդարած ու կերթար ի ժամ,

Ես ալ ի դէմիկն ելայ,

Ու՞ր կերթաս, քո ժամն է հարամ,

Թէ դու զիս խապուլ անես՝

Քեզ համար կանգնիմ ես ի ժամ,

Աղօթք աղաչանք այնեմ,

Ինչոր քո ծոցուտ տիրանամ:

 

* * *

Քո ծոցտ է տիրոց մարան,

Քո ծըծերտ է սաղմոսարան,

Երթամ, հաբեղայ լինամ,

Գամ ես՝ ի քո ծոցըտ, ա՜յ կենամ,

Անճայ այբուբեն ասեմ,

Ինչոր գրկիտ տիրանամ:

 

* * *

Տեսայ իմ հոգոյս հոգին՝

Զարդարած ու բաղնէլուայ,

Ես ալ ի դէմիկն ելայ,

Նեղ սօղմախ ու խիստ ղալապայ,

Պէչան ալ ի վեր տարաւ,

Ուներովն արաւ, թէ՝ Գնա՛յ,

Գնա՛յ ու գիշերն արի,

Պագ հազար՝ ինչոր լուսանայ,

Քեզ գիրկ ու ծոց անեմ,

Որ ամէն դիժարս դուրանայ:

 

* * *

Գիշերս ես դուրս եկայ՝

Մանտր ու մեծ թաթաւն ի վերայ,

Իմ եարն ի դռնէ-դուռ ընկել,

Զինչ նռան հատըն կու դողայ,

Հէր քիմ քի թանղրի խուլի,

  Իր փակած դռվեկն բանայ,

Մէնի խօյնինայ ալան,

Ինչօր աս մութն լուսանայ:

 

* * *

Զինչ նուռն ի նռան վերայ,

Ես եմ ձեր դռանն ի վերայ,

, , ,  ,  , , ,

Ես՝ ի ձեր երդեցն ի վրայ,

Կա՛մ առ, կա՛մ խապուլ արայ,

Կա՛մ գըրէ զանձըս քեզ ծառայ,

Թէ չէ առ ու փախ կանեմ,

Աչքըդ լայ, անձըտ երերայ:

 

* * *

Այտ ո՞վ է երդիքս եկել,

Որ օտար հողըն կու սուրայ,

Թէ իմն ես՝ նայ վա՛ր արի,

Թէ օտար ծաղիկ՝ նայ գնա՛յ,

Ո՛չ քուկն  եմ՝ ի վար գալու,

Ո՛չ լեռան ծաղիկ՝ գնալու,

Եկեր եմ սիրուտ առեր,

Ո՛չ գալու եմ, ո՛չ գնալու:

 

* * *

Տէ սունն ու գերանն ասաց,

Սիրու տէրդ երդիքտ եկել եմ:

Քանի ես մօրէս ծնել՝

Նա փատէ խամազ չէյ տեսեր,

Փատն ալ ի մորին բուսեր,

Խամզութիւն ուստի՞ է ուսել:

* * *

Հնցկուն եմ ես քո սիրուտ,

Որ տղեկն ծիծ չէ կերել,

Մարիկն ալ վաղու՜ց մեռել,

Ու տղեկն խիստ որբ մնացեր,

Ջուր տուր իմ ծարաւ լերդիս,

Քո սիրուտ խիստ եմ փափաքել,

Խօսէ՛, որ առնում իրխար,

Ես յետի նեֆէսս եմ եկել:

 

* * *

Էյնէկ ես այնոր կու տամ,

Որ լինի երկու սէրըն նոր,

Երկու սէրըն նոր լինի,

Երկուսին դուռն ալ մօտ եւ որ,

Վաղվնէն ի դուրս ելնէ,

Բարեւ տայ զէտ ըզկարեւոր,

Ձեռկունքն ի վրան ձգէ

Ու գնակատ անէ հին ու նոր:

 

* * *

­Էրէկ ցորեկով բարով

Տանէին մէկ եար մի ճորով,

Ըզնա ճորով է տարած,

Կամ խաբած է զինք դրամով,

Սէրն որ դըրամով լինի՝

Զինք երել պիտի կըրակով,

Սէրն խնծորով պիտի

Ու տրհէմ-տրհէմ շէքէրով:

 

* * *

Ասա՛ ու լըսէ՛, իմ եար,

Ոնց որ չէ՛ տարել քունն զիս,

Ոնց որ քունըն զիս տանի՝

Ամանաթ, որ այլ չի խօսիս,

Զարթնում ես, քէ քուֆր տամ,

Որ ոտից մատանց դուն երիս,

Ատոր երել ի՜նչ պիտի,

Բեր դնեմ երեսդ երեսիս:

 

* * *

Տարին տասւերկու ամիս

Կու տապիմ ի մէջ զնտանիս,

Օրիկ մըն չելար, չեկիր,

Ի՞նչ կանես կամ ո՞նց կու լինիս:

Էլար ու ան պահն եկար,

Որ առեր հոգիս բերանիս,

Մեռնիմ ես ի քո սիրուտ,

Որ երթաս յիսնէ խալըսիս:

 

* * *

Թուխ աչք ու թուխ ունք ունիս,

Թուխ մազեր, կուլակտ ի հոգիս,

Շալլայ կաճկըտուր լինիս,

Թէ չի գաս գիշերս ի մօտ իս,

Թէ դու գաս գիշերս ի մօտ իս՝

Նայ դնեմ զերեսդ երեսիս,

Զերեստ երեսիս դնեմ,

Որ դպնու քո շունչդ ի հոգիս:

 

* * *

Կանանչ ու կարմիր հագնիս,

Զինչ նռան հատըն նմանիս,

Յայնժամ ինձ աղվոր թըւիս,

Երբ ի ձեր դուռն կանգնիս,

Դուռն ալ կիսաբաց անես,

Ցած հայիս, մանտըր ծիծաղիս,

Աչօքդ ու ունքովդ անես,

Իմ տխմար խելքս կու տանիս:

 

* * *

Կարմիր ու ճերմակ երես,

Ամ քանի՞ դուն զիս պիտի երես,

Քանի որ մէճլիս նստիս՝

Ուներովտ հետ ինձ զուրուցես,

Կոճկեկդ ալ արձակ այնես

Ու ճերմակ ծոցըդ ցըցընես,

Կու վախեմ թողուս, ելես,

Ու ծոցէտ մահրում մընամ ես:

 

* * *

Ա՜յ իմ նուռ ու նուշ բերան,

Նուշ ու նուշ, ծաղիկ ըռահան,

Դու հազրիվարդի նըման,

Մարըն չէ բերել քեզ նըման,

Պռկունքդ է լիմոն նման,

Կու բանաս դուն մարդու մատան,

Լեզուտ է պուլպուլ նման,

Կու գովէ զինչ գարնան նմա:

 

* * *

Այս աստընվորիս վըրայ

Թող մանկան գըլուխըն ապրի,

Շատ չար ու բարի, աղբա՛ր,

Թող մնական գլխէն անընի,

Չարին համբերել պիտի,

Ինչօր գայ բարին հասանի:

 

 

* * *

Ով խուսան ի սիրտն առնու,

Քանց իր օրն յառաջ մեռանի,

Խուսան շատոց ցաւ կանէ,

Ի ցաւէն մարդըն մեռանի,

Սրտիկն զինչ հասրաթ ունի՝

Ամէնէն մահրում կու լինի:

 

* * *

Ով որ սիրոյ տէր մանկան

Չողորմի՝ ինքըն մեռանի,

Իր մահն ի մորին լինի

իր բերնին հաղորդ չի գտւի,

Օձերն առ թաւութ կապեն,

Խատ գորտերն ի սարկաւագնի,

Ագռաւն ալ էրէց լինի,

Սեւ ճայեկն իւր հաբեղանի:

 

* * *

Կանչեմ, ալանի կանչեմ,

Ուր օր իմ ձայնըն հասանի,

Թող աւազանի ծնունդ

Մարդ՝ սիրուտ պէլան չընկնի,

Սէրն ալ կամ ոտվի ունի,

Ու ձեռվի զէտ էս հարամի,

Եկե՛ք, հարամին տեսէք,

Հարամին, որ նետ սի չունի,

Անդուր, անըսպառ եկեալ,

Անգըրօղ հոգիս կու տանի,

Եկել ի գլուխս ելեր,

Երեսօքս ի քարշ ու տանի:

 

* * *

Եկին ու խապար բերին,

Թող լեզուն չորնայ բերողին,

Քո եարն ի Պուռսայ քաղաք

Նայ տեսաք ի մէջ շուկային,

Ձեռկունքն է դալալ տվել

Ու նստել առջեւ գընօղին,

Գընօ՛ղ, գընէ՛, մի՛ վախել,

Վա՜յ հազար իմ կորսնօղին:

 

* * *

Մեր տէրն այլ էրէց հրամեց,

Էրէ՛ց, քեզ կասեմ, դու լսէ,

Ես ըզքեզ հովիւ եդի,

Թէ դու իմ ոչխարն արածէ:

 

* * *

Ով ողորմութիւն անէ՝

Ի յանտէնըն մուլք կու շինէ,

Մըշակն Քրիստոս կու տայ,

Ան պահըն մուլքն կատարէ,

Ծառմի դրախտէն կառնու,

Ան մուլքին մէջըն կու տնկէ,

Ջուր անմահութեան կառնու,

Ան ծառին տակէն կու բըղխէ:

 

Ա/ԽԹ. ՏԱՂ ՍԻՐՈՅ

* * *

Այլ ողորմ չեմ տեսեր,

Քանց հարուստն, որ աղքատանայ,

Ի ղարիպութիւն երթայ,

Հար ու մար աղբար չունենայ,

Յորժամ սիրելի տեսնու,

Սեւ փաթտէ զերեսն ու գնայ,

Նորա պացխուն ի՞նչ բերեմ,

Եփ կանաչ ծառն, որ չորանայ:

 

* * *

Եկին ու ղապար բերին,

Թէ ելեր քո եարն ու կու գայ,

Եկէ՛ք, մեք ի դէմ երթանք,

Որ նորա սիրտըն չի մընայ,

Պագնեմք զիր կարմիր երեսն,

Որ աշխարհս չէ ի գին նորա,

Առնումք ի ոտից փոշուն,

Ու քաշեմք աչվիս թութիայ:

 

* * *

Գիտեմք, որ շատ հայրէն գիտես,

Լօկ ընտրէ, մէկիկ մի աս,

Ասա՛ այս ամսուս վերայ,

Այս խալխիս՝ զինչ որ հիմա կայ,

Խօսքն մանէով ասա,

Մի՛ ասեր մարդու քուճուպայ,

Գիտես, որ ղարիպ եմ ես,

Ղարիպին սիրտն չի նմայ:

 

* * *

Անչափ հայրէնի ասի,

Երկընուց կամար կապեցի,

Ելի ի վրան նստայ,

Պատրոնիս գանկատ մի արի,

Պատրո՛ն, մէկ մ'ի վար հայէ,

Տե՛ս, թէ ի՞նչ բաներ կու լինի,

Եօթն տարեկան տըղան

Իր սիրուն զէտ մոմ կու հալի,

Հալի ի շիշան լըցւի,

Մէջըն՝ վարդ, բոլորն՝ ապիկի:

 

* * *

Ով որ սիրոյ տէր մանկան

Չողորմի՝ ինքն մեռանի,

Իր մահն ի մորին լինի,

Իր բերնին հաղորդ չընկընի:

 

* * *

Ելայ ես, ի քեզ եկի,

Զիս քէնէ կարօտ գիտէի,

Գալըս քեզ դըժար թըվաց,

Ես ի յիմ միտքս անտիճեցի,

Մի՛ լար, մի՛ տրտում կենար,

Մի՛ հաշվիլ զօրըս քեզ տարի,

Ան ոտքն, որ ի հոս իբեր,

Նա կարէ, որ այլվայ տանի:

 

Եկիր ու հազար բարի,

Ես եմ քո գալըն խնտալի,

Աչկանցս լուսուն պագսի,

Ով որ քո գալըտ չի կամի,

Ինչ Գաբրիէլական փողըն

Մեռելին գոչէ, թէ՝ Արի՛,

Այնժամ կենդանի եղայ,

Երբոր քո ձայնըտ լըսեցի:

 

* * *

Որդի՛, հարըստի որդի,

Ծիլ ոսկի, ծառ արմաւենի,

Քո շունչտ է խնկան փոշի,

Քո մազերտ է ճիւղք խաղողի,

Կուլակտ է օրոր-օլոր,

Քո բերանդ է փոքր ու բոլոր,

Քո տիրոչտ այլ ի՜նչ յէնիկ,

Դու հերիք ես խաղլու խնծոր:

 

* * *

Իմ եարն է յօտար նստել

ի շուկան շէքէր կու ծախէ,

Աչքերն է կըշիռք արել,

Ուներովն ի վեր կու քաշէ:

 

* * *

Այս աստընւորիս վերայ

Երկու բան՝որորմ լալի,

Մէկ, որ սիրոյ տէր լինի,

Մէկ, որ գայ գրօղն ու տանի:

 

* * *

Զինչ աշխարհս էրէց յայտնիել՝

Քեզ խրատ տվօղն անիծէ,

Որ քեզի խրատ վտել է,

Զքեզ յիսնէ կարօտ կու պահէ:

 

* * *

Աչերտ դու հանց ունիս ,

Աչեր ծախէն խորովէ,

Ուներըտ դու հանց ունիս,

Որ շինած հիմն կու քակէ:

 

* * *

Գիշերս ես ի դուրս ելայ,

Ի յերկինքն ի վեր նայեցայ,

Լուսինն այլ կամար կապեր,

Ի Հըռոմն ի վար կու գնայ,

Լուսի՛ն, քո արեւտ ասեմ,

Պահ մի կաց՝ ինչօր լուսանայ,

Երկու բան գանկատ ունիմ,

Զայն ասեմ, լօք ալվի գնայ,

Գընայ իմ եարին ասայ,

Ու ելեր քո եարն ու կու գայ,

Հոին կլափին առել,

Ու աչվին գալուտ կու մընայ:

 

* * *

Այս աստնվորիս վերայ

Սիրոյ տէրն ունի պէլայ,

Մօլան երբ զտըրվան կու տայ,

Սիրոյ տէրն քանի զուռ կու դողայ,

Մօլայ, քէմ հերիք կանչես,

Գիտացաք, որ կու լուսանայ,

Երթամ, աղաչեմ զԱստուած,

որ զիմ ցաւն ի քեզ փոխէ նայ:

 

* * *

Ան առաւօտուն լուսուն

Ձայնըն գայ գարնան ձագերուն,

Ա՜յ իմ փոքրիկ ձագեր,

Ձայն անուշ է քանց ամէնուն:

 

* * *

Ձագ մի կայ՝ պուլպուլ կասեն,

Զինչ կասէ՝ ամէնըն սիրոյ,

Ձայնիկն ակնճովս ընկաւ,

Չի դադրիլ աչերս ի լալու:

 

* * *

Զիս պիտէր ասուն-խօսուն

Զինչ արքայ հաւերն իմաստուն,

Ես ալ գիտենել կարեմ,

Թէ ով կայ եարիս ծոցն ի քուն,

Ով կայ եարիս ծոցն ի քուն,

Թող խոցէ սեւ օձն ի լեզուն,

Ով իմ եարիս պագ առնու,

Նա պագսի աչկանցն ի լուսոյն:

 

* * *

Ես ձագ ծիծըռնիկ պիտէի,

Զօր ըզքո տունըն մտնուի,

Ան բարձր մօյտան չարտախդ՝

Ես ի հոն բւոն մը շինէի,

Ոնց որ մութն մթանայր՝

Ցածնայի, ծոցըտ մտնուի,

Ոնց որ լուսն լուսանայր՝

Բարձրանայի, բունըս մտնուի:

 

* * *

Ես ապըրշըմէ խուշախ՝

Զօրն ըզքո մէջացդ գիրկ ածէի,

Կամ քաղցր նըռան գինի՝

Զօրն զքո փարչըտ պիտէի,

Առն'իր ու բերնիդ դնէիր,

Ցածնայի, տունչդ պագնէի,

Կամ՝ ապրշըմէ կոճակ,

Որ շլնեցըդ գիրկ ածէի:

 

* * *

Իմ եարն ի պաղչան ի քուն,

իր կանաչ կապեկն ի գլխունն,

Կամ ա՛ռ զիս ի ծոցդ ի քուն,

Կամ արա՛ զուհալ պատըսխուն:

 

* * *

Ո՛չկառնում զքեզ ի ծոցս ի քուն,

ո՛չ կանեմ զուհալ պատըսխուն,

Սահուն երերուն պահեմ,

Մինչօր այ լուսն առաւօտուն:

 

* * *

Իմ սէր իմ առջի բարի,

Իմ սիրած իմ սրտիս ուզած,

Իմ տղայկութեան սիրած

իմ հազար աչիչ հաւընած,

Ոչ քեզի է վարդ պակաս,

Ոչ կտրիճ աղվոր դիմացած,

Սրտիկս զէթ զքեզ ուզած,

Ալ աղէկն ըսկի չի պիտաց:

 

* * *

Սրտիկս է լալու տըղայ,

Շէքէրով կու խաղվէցընեմ,

Կու լայ զօրն, զքեզ կուզէ,

Ես անոր ճարակն ի՞նչ անեմ,

Աշխարհս ինչ ըռինտ որ կայ՝

Նայ բերեմ աչվընուս ցըցնեմ,

Աչերս երբ քէնէ ի զատ՝

Մարդ չուզեր, նա ես ի՞նչ անեմ:

 

* * *

Հոգի՛, թէ հոգիս ուզես,

Չէ չասեմ, հանեմ տամ ի քեզ,

Ապա թէ աչերս ուզես,

Ես ինչո՞վ նայիմ դէպ ի քեզ: