Հայրէններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ա/Ձ

* * *

Կանչեմ այս ծովին վերայ,

Ծովս ամէն թանակ լինենայ,

Զինչ որ տամ եղէք լինի՝

Նայ զամէն ղալամ լինենայ,

Զինչ որ հայք երէց լինի,

Գուռջստան, Հռոմ՝ աբեղայ,

Նոքա չկարացան գրել՝

Այնչափ դարտ, որ իմ սրտում կայ:

 

* * *

Այս աստնւորիս վրայ

Երկու բան՝ ողորմ ու լալի,

Մէկն՝ սիրոյ տէր լինի,

Մէկն՝ գայ գրողն տանի'

Մեռածն կամ չէ լալոյ,

Նա ունի ցաւն յայտնի,

Լալոյ՝ սիրոյ տէրն լացէք,

Ոչ մեռած է, ոչ կենդանի:

 

* * *

Երկինքն որոտաց դողաց,

Աստղերոյն մէկն չմնաց,

Իմ այրն ի յիսնէն գնաց,

Բիւր բարակիկ թըղթիկ,

Ողորկեմ շատ պատգամ ու լաց,

«Յորտեղ ես՝ բարով կացիր,

Քո սիրած իայրն չը մոռանաս»:

 

Ա/ՁԱ. ՏԱՂ ՍԻՐՈՅ, ԱԶՆԻՒ Է

* * *

Տեսայ զիմ հոգւոյս հոգին,

Որ կերթայր ի պաղչան ի վայր,

Մանտրիկ քայլափոխ կանէր,

Կու քաղէր ծաղիկ նունուֆար,

Յամէն հանկչելու տեղիկ

Կու դնէր աչկանց ու կու լար,

Կուրնայ չացկամին աչկունքն,

Որ Պահէ զքեզ զյիսնէ օտար:

 

* * *

Յու՞ր է, որ սիրեցաք զիրար,

Դուն ինձ՝ մեղր եւ ես քեզ՝ շաքար,

Հիմայ ի՞նչ տեսար դուն յիս,

Որ դարձար զէտ զերկաթ ու քար,

Զինչ որ չար աչկունք արաւ՝

Թող կուրնայ եւ դառնայ խաւար,

Հիմայ չի սիրե՞նք զիրար,

Զրուցէ՛, խռով մի՛ կենար:

 

* * *

Գիշեր ու ցորեկ կու լամ,

Չկտրի աչերս ի լալոյ,

Իմ եարն ի ծոցէս ելեր,

Ու երես դրեր գնալու,

Զձեռկունքս այլ ի յինք տարայ,

Բռնելու եմ, չեմ թողելու,

Զերդումն ի բերան էառ,

Գնալու եմ, չեմ կենալու:

 

* * *

Զիմ եարն ի գնալ տեսայ,

Կանչեցի, թէ՝ «Կարմիր երես»,

Դարձար ու ճուղապ ետուր,

Թէ՝ «Ի՞նչ կուզես մալազ պնդերես,

Աստուած ինձ պատկեր տվեր,

Քեզ՝ աչեր, դուն կանկնիր ու տե՛ս,

Թէ ինձ կարմրութիւն տվեր,

Քեզ կրակ, որ դուն զքեզ այրես»:

 

* * *

Յայս յանցաւորիս վերայ

Իմ նասիպն թող դուն լինիս,

Մտեր ես ի մէջ սրտիս,

Աչքերուս, թէ ինչ խօզ կու թվիս,

Իմ եարն ի քենէ կուզեմ,

Զայս հայիլն այլ է՞ր չի հաշուիս,

Եկեր է սահուան օրիկս,

Որ սապապն դու չի լինիս:

 

* * *

Յայս անցաւորիս վերյ

Երկու բան՝ ողորմ եւ լալի,

Մէկ մ' որ սիրոյ տէր լինի,

Մէկ որ գրօղն ու տանի,

Գրօղին տարածն չէ լալի,

Այն ունի զիւր խոցն ալանի,

Լալի՝ սիրոյ տէր մանուկն,

Ոչ մեռած եւ ոչ կենդանի:

 

* * *

Իմ եար, թէ ի վեր հայիմ,

Թէ ի վայր՝ քան զքեզ չկայ,

Ամէնն աստեղաց նման,

Դուն ի մէջ պայծառ լուսընկայ,

Կաղանդն շնորհաւոր կասեն,

Ի տարին մէկ օր մի կու գայ,

Այսօր՝ ինձ հազար կաղանդ

Աչերուս, որ զքեզ տեսայ:

 

* * *

Քանի՜ ու քանի՜ կասեմ,

Զիմ եարոչն կապայ կարեցէք,

Զարեգակն երեսք արէք,

Զլուսընկան աստառ ձեւեցէք,

Զթուխ ամպն այլ բանպակ արէք

ի ծովէն դերձան քաշեցէք,

Զաստղեր այլ կոճկունք արէք,

Զիս ի մէջ ողկունք անցուցէք:

 

* * *

Նայեց ի վերայ քարին,

Լուկ զքարամն ի քեզնէ արայ,

Քան զքարն այլ ամուր չկայ,

Նայ ջրին ճամբիկ նայ կու տայ,

Զաղչին քարն է հարիւր լիդր

ի ջրին ահէն կու դողայ,

Իմ սիրտս է պատառ մի միս,

Քո սիրոյդ ամ ո՞նց դիմանայ:

 

* * *

Այսօր նոր արեւ ծագեց

Աչերուս, որ զքեզ տեսայ,

Դեռ որդորեցաւ սրտիկս,

Որ բերանովս ի քեզ խօսեցայ,

Ձեր տունն ի բանէ եկի,

Զքեզ տեսայ՝ բանըս մոռացայ,

Ոտկունքս ոչ ի յետ կերթայ,

Ոչ յառաջ, սարկարտան եղայ:

 

* * *

Ելայ ես, ի քեզ եկի,

Զքեզ ի յիս կարօտ գիտէի,

Իմ գալս քեզ դիժար եկաւ,

Փոշիման ի վայր մնացի,

Մի՛ լար, մի՛ տրտում կենար,

Մի՛ հաշվեր զօրըս քեզ տարի,

Ոտկունկս, որ ի հոս իբեր,

Նայ կարող, որ ալվի տանի:

 

* * *

Հա՜յ իմ աղբերաց արուն,

Ոչ բուսնիս ի մէջ քարերուն,

Աչերս ի նարկիզ նման,

Մէկն ի քուն ւե մէկն ի յարթուն:

 

* * *

Ես երկու եարիկ ունիմ,

Չեմ գիտեր, թէ հավնիմ որուն,

Մէկն է ի լուսնի նման,

Մէկն ունի զգունըն զարեւուն,

Լուսի՛ն, չեմ սիրեր զքեզ,

Դու սովոր ես խոռ կենալուն,

Երթամ, սիրեմ զերագակն,

Որ ծագէ դէմ լուանալուն:

 

* * *

Տարին տասներկու ամիս

Կու հոտեր խնծորն ի գօտիս,

Ո՛չ գեղ,, ո՛չ քաղաք թողի,

Մէկ մի դեղ չասաց խնծորիս,

Աղջիկ մի վերի թաղէն

Նա կանչեց, թէ՝ Արեկ մօտ ի յիս,

Առնեմ զքեզ ի ծոցս ի քուն,

Որ չերթաս ղարիպ մեռանիս:

 

* * *

Հա՜յ իմ աննման նման,

Մայրն չէ բերեր քեզ նման,

Այդ քո ըռանայ մազերդ,

Որ առեր վզիդ մանիման,

Քաշէ փունճ մի՝ տուր ինձ նշան,

Ես յօտար երկիր կու գնամ,

Քանի դուն ի միտքս անկնես,

Երեսիս դնեմ քեզ փոխան:

 

Ա/ՁԲ. ՅԱՂԱԳՍ ՀՈԳՒՈՅ ԵՒ ՍԻՐՈՅ ՈՏԱՆԱՒՈՐ Է ԲԱՆՍ

* * *

Այս ծովական գիշերս ի բուն

Ես երկու շրջան մանեցի,

Խօշ եարս այլ ի միտս ընկաւ,

Թէզ մ' ելայ, զջահրաս վերուցի,

Փարչիկ մ' այլ գինի առի,

Խօշ եարիս դուռն գնացի,

Խօշ եա՛ր, ամ զդուռն բա՛ց,

Ձիւն եկեր, ոտվիս կու մըսի:

 

* * *

Հանչանք ես հայրեն ասի,

Որ զքաջերն ի քարն ուսուցի,

Դարձայ մուճաւաթ բերի,

Յերկնուցն սուն կապեցի,

Ելայ ի վրան նստայ,

Աստուծոյ զանգտիկ մի արի,

Աստուա՛ծ, մէկ ի վար հայէ,

Թ' ի՜նչ ողորմ բաներ կու լինի,

Տասն տարեկան մանուկն

Ի սիրուն զէտ մոմ կու հալի,

Ոսկորն է պատրուք եղեր,

Ու կաշին զէտ ձէթ կու վառի:

 

* * *

Մտիկ իմ եարին արէք,

Զինչ հագեր՝ ամէնն է կանանչ,

Հագեր գոյնզգոյն կապայ,

Կօճակ շարեր, օղակն է կանանչ,

Առեր ու պաղջան մտեր,

Ջուր կերթայ, եզերն է կանանչ,

Մտիկ ծառերուն արէք,

Ծառն ծաղկեր, տերեւն է կանանչ:

 

* * *

Ա՜յ իմ նռանա խալաս,

Որ եկիր ի մեր մահալլաս,

Եկիր ու նոր սէր բերիր,

Լուկ լցեր զկրակն ի վրաս,

Երթամ, աղաչեմ զԱստուած,

Երբ եկիր՝ նէ այլ չերթաս,

Չերեսդ երեսիս դնեմ,

Որ զեկած ճամբադ մոռանաս:

 

* * *

Ջու՛ր, գլգլալէն կու գաս,

Գետի թ' ո՞ր ակնէն կու գաս,

Երթաս այդ ձորերդ ի վայր,

Ձայնդ կայ ու դուն չերեւաս,

Գիտե՛մ, սիրու տէր ես դուն,

Ի օտար աշխարհ կու գնաս,

Երթաս ու սիրուդ հասնես,

Գիշերն ի քուն չի լինաս:

 

* * *

Էրնեկ ես անոր կու տամ,

Որ առեր իւր եարն է փախեր,

Ոնց որ զկամուրջն անցեր,

Ջուրն էլեր զկամուրջն է տարեր,

Ձնիկ, եղեմնիկ եկեր,

Զոտվնուն հետքն է կորուսեր,

Եռար ի պաղչան մտեր,

Ցորեկով զդնչիկն է պագեր:

 

* * *

Գիշերս ես ի քուն էի՝

Յիմ հալալ տեղացն ի վրայ,

Լուսին ալ կարմիր կապեր՝

Յիմ ճոհար անձկանն ի վերյ,

Ա՜յ, իմ բարձր ու բոլոր լուսին,

Շատ բարեւ տար իմ խօշ եարին,

Զդուռն այլ նշանով ասեմ՝

Բարձր պատ  ու ծառն ի միջին,

Նստեր է ծառի շքին,

Կխմէ զիւր լուրջ ապիկին,

Կխմէ ու հայրէն կասէ,

Թ' Ի՜նչ անուշ է սէրն ու գինին:

 

* * *

Սուրբ Աստուածածնի տօնին,

Որ իջաւ տիլպէրն ի յեգին,

Մանտր քայլափոխ արաւ,

Լուկ գնաց ի պատրուսենին,

Քաղեց զիւր հոռոմ լունին,

Լուկ ելից ի շար շմաթին,

Շար շմաթն ալ ի վեր քաշեց,

Լուկ ցաթեց շառաւիղն ի յեգին,

Խաղողն այլ գիր պէյթն ասաց,

Թէ՝ Հասայ սրտիս մուրատին,

Օր մի՝ կիւզէլին ծոցին,

Քանց հազար՝ ներքեւ տերեւին:

 

* * *

Հիւանդ եմ ի քո սիրուդ,

Ա՛ռ խնձոր, արե՛կ զիս ի տես,

Արե՛կ, նիստ ի բարձիս վեր,

Ու ձեռքդ տար ու զիմ սիրտն տես,

Զիմ ցաւուն տեղն դու գիտես,

Ինձ օտար հէքիմ չի բերես,

Թէ նեղ է՝ նայ դեղ արա,

Թէ չէ՝ լից զնոր սէրդ ալ ի ներս:

 

* * *

Ա՜յ իմ աննման,

Մայրն չէ բերեր քեզ նման,

Աչերդ է ի ծով նման

Ու ունքարդ՝ ի թեւ ծիծըռնկան,

Այդ քու աչերուդ շալֆուն

Մէկ ամպէր Մոլքատ, Խորասան,

Ունքերդ է կամար կապեր

Ու կերթայ ի Մսըրն թալան,

Շատ ու շատ վաճառ արեր,

Շատ խօճայ ու շատ պազրկան:

 

* * *

Դեղներ եմ խնկիդ նման,

Ու առեր եմ գոյն զաֆարան,

Չգիտեմ, թէ քո սէրդ արեր,

Թէ՞ եկեր է օրս մահուան:

 

* * *

Փողոցովդ ի վար կու գի

Ճուկ ու մուկ հազար զուկակով,

Խօշ եարս ալ ի դէմս ելաւ,

Լուկ բերաւ երետ հիւգմաթով,

Գրկեցի ու պինդ պագի

Զիր աչերն խիստ կարօտով,

Կերթար ու լալով կասէր,

Թէ՝ Ի՜նչ խաղք եղանք ցորեկով:

 

* * *

Սրտիկս երկու դուռն ւոնի,

Մէկն՝ գաղտ ու մէկն՝ ալանի,

Յայն գաղտ դուռն ի դուր ելայ,

Լուկ գտայ հատիկ մ' ալ ոսկի,

Այն ոսկին, որ յիմ ափն ընկաւ,

Չէր ինկեր ի շատ ոսկերչի,

Ո՛չ ինքն ի քուրան մտեր,

Ո՛չ լսեր ձայնն կըռանի:

 

* * *

Տեսայ զիմ հոգւոյն հոգին՝

Զարդարուեր ու կերթար ի ժամ,

Դարձաւ  ինձ ճուղապ երետ,

Թէ՝ «Ու՞ր կերթաս, քո ժամդ է հարամ,

Դարձի՛ր, ինձ պագիկ մի տուր,

Ահա ժամ ու շատ մի քարամ,

Յորտեղ ժամատեղ տեսնամ,

Քեզ համար ես երթամ ի ժամ,

Աղօթք ու աղաչանք անեմ,

Մինչոր քո ծոցոյդ տիրանամ»:

 

* * *

Վաղվնէ քնից վեր ելայ,

Թէ երթամ յիմ եարն ի բարս,

Խօշ եարս ալ ի դէմս ելաւ,

Իւր երեսն էր վարդ ու տերեւ,

Վարդն ալ խոշ լէզէթ ունի,

Վաղվէնէքն երբ դպչի արեւ՝

Հանէ զիւր կանանչ կապան,

Լուկ հագնի զկարմիրն ի վերեւ:

 

* * *

Առիւծն յառիւծին մսէն,

Թէ հազար որ տան՝ նա չուտէ,

Գէմ ինքն ալ առիւծ եղեր,

Զառիւծին փասն կու պահէ,

Ծառն գնալ չկարէ

Յայն տեղացն, որ ինքն բուսեր է,

Երբ կոթն ի ծառէն լինայ,

Նա կացին զինքն կը կտրէ:

 

* * *

Կասեմ, թէ հայրէն ասա,

Թէ չէ ես ասեմ՝ դուն լսէ,

Զբերանդ ալ քենով ածէ

Ու զականջդ ալ ի գոց դու պահէ,

Զէտ օղ ի ականջըդ ա՛ռ,

Զէտ կարմիր դեկան ծրածէ,

Այն մարդ, որ շատ կզրուցէ,

Նա յետին խօսքն կու լսէ:

 

* * *

Արծիւն ու շահէն բազան

Հետ վարօժ կաքաւուն դատէին,

Տարին, պարեխին ածին

Ու բոլորն քար շարեցին,

Վարի վարճինակ մ'եկաւ,

Զորսն առաւ այն երկու քաջին,

Արծիւն ու շահէն բազան

Լուկ հայրան ի վայր մնացին:

 

* * *

Գիշե՛ր, դու յերկան կեցիր,

Թէ կասես՝ տարեկ մի եղիր,

Իմ եարն ինձն հիւր եկեր,

Դէմ հազար տարու, թէ գիտես

Առաւօ՛տ, ի զատ կեցիր,

Որ զմեր խաղն յաւերես,

Գաս, զլոյսն ի վրայ բերես,

Զիս իմ եարէս բաժանես:

 

* * *

Զայդ պագդ, որ ի քո բերնէն

Դու տուիր քո սրտի կամով,

Հանցեղ անուշիկ պտուղ

Ոչ ցամաք-երկիր կէր, ոչ ի ծով,

Նման էր այն պտղոյն,

Որ Ադամ կերաւ խաբանօք,

Կերաւ, ի դռախտէն ելաւ,

Ես՝ ի քո ծոցոյդ կարօտով:

 

* * *

Զիմ եարն ի գնալ տեսայ,

Որ կերթաս  ճամբադ ի վար,

Մանտր քայլափոխ կարնէր,

Կու քաղէր ծաղիկ նունուֆար,

Ամէն հանգչելու տեղիկ

Երեսին դնէր ու կու լար,

Կուրնա՛ր չարկմնուն աչուին,

Որ պահեն զքեզ յիսնէ օտար:

 

* * *

Սրտիկս է խալկին եղեր,

Զօր զքո ղուսան կու եփէ,

Անձիկս է չոր փայտ եղեր

Ու զկրակն ի վառ կու պահէ,

Տեսեր եմ, որ միսն եփի,

Նա զկրակն դադրեցունէ,

Թողեր միսն զիւր ոսկորն,

Դեռ ի կրակն փայտ կու ձգէ:

 

* * *

Դու ո՞վ ես, որ յերդիկդ ես ելեր,

Զայդ օտար հողդ կու կոխես,

Թէ վարդ ես՝ նէ վար եկոյ,

Թէ օտար ծաղիկ՝ նա  գնա՛,

Ո՛չ վարդ եմ՝ ի վար գալու,

Ու ո՛չ օտար ծաղիկ՝ գնալու,

Եկեր, սիրուդ եմ առեր,

Ո՛չ գալու եմ եւ ո՛չ գնալու:

 

* * *

Այս գիշեր լերանց բարձանց

Ծաղկունանց ի մէջն եմ քուն,

Իմ եարն ի վերեւ գլխուս

Կու խմէ, ես՝ անհոգ ի քուն:

Գլխարկս ալ ի վեր կալի,

Լուկ թռաւ նման կաքաւուն,

Թեւիկ շահէնի առի,

Լուկ հասոյ ի յեզր ծովուն,

Հասայ, չհասայ սիրուս

Վա՜յ հազար մօրս բերելոյն:

 

* * *

Մահալէդ ի վայր կու գի,

Լուկ տեսի չոր գանկ մի ձըգած,

Ոտքս ալ թապալ տուի,

Լոկ երեսսի վեր ծիծաղաց,

Ես ալ գէմ մանուկ էի՝

Ի մանկանց մէջն կանգնած,

Կղպանքն ի վերայ զարկած

Ու զբալնիքն աշխարհ վտարած:

 

* * *

Հոգին հողվարօքն անցաւ

Ու զմարմինն ի հողն անիծեց,

Մարմինն ի հողուն ի դուրս

Մէկ խօսք զհոգին վճարեց,

Զմեղքն ես ու դուն արաք,

Ուր երկու՞քս ենք պարտականք,

Ես հող էի, հող դարձայ

Քո ամէլն զքեզ պատրեց:

 

* * *

Զիմ եարն էմանէթ կու տամ,

Ի վարդին մէջ պահեցէք,

Թէ երթամ ու շուտով դառնամ՝

Զամանաթըս ի տէր հասուցէք,

Թէ երթամ՝ խարիպուկ մռենիմ,

Վարդն ձեզ՝ զտէրն յիշեցէք:

 

* * *

Գաբրիէլ իջեալ յերկնից,

Եւ սրբոյ Կուսին աւետեաց,

Ուրա՛խ լեր, կոյս Տալիթայ,

Զի դժխոյ լինիցիս փառաց,

Ահա յղանաս շնորօք,

Զոր յառաջն Եսայի ասաց,

Ի քէն ծնանի զմարդիկ ի մեղաց:

 

* * *

Բանն ի Հօրէ առաքեալ,

Եւ յարգանդ կուսին բնակեալ,

Առեալ յարենէ Կուսին,

Եւ անշուշտ ընդ Բնին խառնեալ,

Մարմնով ի Կուսէն ծնաւ,

Եւ կնիք Կուսին ոչ խախտեցաւ,

Ծնօղն է Աստուածածին,

Իսկապէս եւ ծնեալն Աստուած:

 

* * *

Մարիամ լցեալ շնորհօք,

Եւ Հոգւով Սրբով բարբառեալ,

Անձն իմ ցնծացաւ ի Տէր,

Եւ հոգիս՝ ի փրկիչն Աստուած,

Զքաղցեալս ելից հացիւ,

Եւ զանկեալ բնութիւնս կանգնեաց,

Զհզօրն աթոռոյն ընկեց,

Որ զնախնին մեր զԱդամ խաբեաց:

 

* * *

Սուրբ Կոյս ի յայրին ծնաւ,

Եւ եղեն նշանք սքանչելեաց,

Լոյս մեծ ի արփւոյն հատեալ,

Առ Կոյսն յայրն ծագեալ,

Բազումք վ յերկնից զօրաց

Խառնեցան ընդ դասս հովուաց,

Փա՜ռք ի բարձունս երգէին,

Յայտնելով զծնեալն Աստուած:

 

* * *

Եղնիկ մի ջրին խմելն

Զեղջերուաց զշուքն էր տեսեր,

Նա յան թաքեայ զարկեր,

Թէ սլեհ եմ հետ վերուցեր,

Օր մի յառիւծէն փախեր,

Նա եղջիւրն ի ծառն է գամեր,

Զով որ ի ճարակ դրեր՝

Նա յիւր մահն ի յանկից եղեր:

 

* * *

Օրհնեա՜լ է Աստուծոյ անունն,

Որ զբարեաց դռուինն է բացեր,

Զաշխարհս գեղեցիկ ստեղծեր

Եւ երեք դիմաց բաժաներ,

Զհրեշտակս ի յերկինս դրեր,

Ադամայ զդրախն տուեր,

Զերկիրս անասնոց տըվեր,

Անբանից տեղիք զսա շիներ:

 

* * *

Բազան ի յանտառ մորին՝

Թէպէտ բու, թէպէտ բազայ է,

Գուհարն ի ծովին միջին՝

Թէպէտ քար, թէպէտ գուպար է,

Խելօք ի յանգէտն ի մօտ՝

Մտիկ արէք, թէ ի՞նչ նման է,

Ճրագն ի կուրին առջեւ

Կու վառի՝ ինքն չգիտէ:

 

* * *

Եկին, աւետիս բերին

Ադամայ, թէ՝ Նիստ ու խնդայ,

Եդեմ դրախտէն ելար,

Պատճառ ո՞վ եղեւ, մէկ ասա՛:

Թէ՝զօձն ու յԵւայ կասեն,

Նա պատճառ եղաւ սատանայ:

Ես քեզ սատանայ եղայ,

Ինձի ո՞վ եղեւ, մէկ ասա՛:

 

* * *

Երթամ, պատմեմ Ադամայ,

Թէ զՔրիստոս մարմնով ես տեսայ,

Ահա ի խաչ բարձրանայ,

Ազատէ զծնունդն Ադամայ,

Զդժոխն աւերել կամի,

Ազատել զհոգիս, որ անդ կայ,

Ի վեպ, ի յերկինս հանէ,

Հրեշտակացն առնէ գերակայ:

 

* * *

Աւա՜ղ ու հազար բերան,

Թ' ի՜նչ խելօք էի՝ անխելացայ,

Ասի, թէ՝ Վաճառ անեմ,

Ի շահուն տեղն զենեցայ,

Ասի թէ՝ Բարեւ ի տամ

Այն կռոցն, որ մարդ չիմանայ

Նա զթագս ի գլխոյս առին

Հանց շուտով, որ ես չիմացայ:

 

* * *

Զինչ որ ես հետ ինձ արի,

Չէր արեր ոչ ոք հարամի,

Շիշայ մի հալած ոսկի

Ի գետին ի վար վաթեցի,

Անցաւ ի գետնին ներքեւ,

Ես դատարկ ի վար մնացի,

Ի՜նչ անեմ յետի անունն,

Երբ առջի անունն աւերի:

 

* * *

Ես ասեմ ու դուն լսէ,

Ա՛ռ ի քո մտքունքդ յանդիճէ,

Օ՛ղ արա, ականջդ դիր,

Զէտ կարմիր դեկան ծրարէ,

Այն մարդուն ի խէշ մի՛ նստիր,

Երբ երթաս՝ զքեզ զրուցէ,

Զնետն յետ քեզ նետէ

Ու զաղեղն դառնայ պահէ:

 

* * *

Մէկ մարդ մի զփետատն ունի,

Զվարդին տակն կու փորէր,

Պիւլպիւլն ի վարդին սիրուն,

Զիր շլնին յառաջ կու բերէր:

 

* * *

Արծիւն ի յաւան ելեր

Ու կասէր, թէ՝ Այդ ի՜նչ յաջպ էր,

Թէպուր մ' յիմ թեւէս ընկեր,

Նետ եղեր ու զիս կու խոցէ:

 

* * *

Երբ ես ի աշխարհս եկի՝

Գառն անպարտ ու մեղք չունէի,

Ի յաւազանէն ծնայ՝

Զէտ զմարգարիտ ցոլայի,

Մեծցայ ու մեղաւոր եղայ,

Յիմ ոտօքս ի մեղք գնացի:

Զկամք սատանային արի,

Յանդենէն խապար չունէի:

 

* * *

Կուզե՞ս, որ յազիզ կենաս,

Որ ամէն մարդ զքեզ սիրէ,

Դուն հողուն նման կեցիր,

Որ ամէն մարդ զքեզ կոխէ,

Քան զերկաթն այլ զի՜նչ ամուր,

Որ կրակն զինքն կու հալէ,

Դու ջրի նման կեցիր,

Որ կրակն յիւրնէ կու վախէ:

 

* * *

Լաւ մարդ ես նորա կասեմ,

Որ բանայ զբերանն համով,

Հանցգուն գեղեցիկ լեզու,

Որ լնու տուն մի ջուհարով,

Աստուած երբ զաշխարհս արար,

Զհողն, զջուրն, զքամին հրով,

Մթխալ մ'աւելի չարաւ,

Կշռեց զամէնն չափով:

 

* * *

Կաֆայ մի կամիմ ասել,

Որ արժէ ճուհար մի բոլոր,

Մարմին է մի նաւու նման,

Խելքդ ծով, թէ չունիս ժխոր,

Միտքդ նաւարար նաւիդ,

Որ բարձեր ես գանձ շահաւոր,

Թէ եզրն ծովիդ հանես,

Նա առնէ զքեզ փառաւոր:

 

* * *

Կանթեղին մտիկ արա,

Ջուրն ու ձէթն ու հուրն ի լման,

Կանթեղն է մտաց նման,

Ջուր՝ ուսման, ձեթն՝ գիտութեան,

Քանի զմիտքդ սուրբ ունիս,

Դու սիրով ջանայ ուսման,

Հոգիդ է պայծառ գունով,

Որ լոյս տայ քեզ մթութեան:

 

* * *

Հայր մեր, որ յերկինս ես դու,

Բարձրութիւն քեզ կու վայելէ,

Եւ սուրբ եղիցի անուն,

Առաքեալ եւ բանն ի Հօրէ,

Զինչ զԱհարօնի գլուխն,

Որ ծաղկանց իւղովն օծեալ է,

Կամ ցօղ Ահերմօն լերին,

Սուկաւ լեառն բուսեալ է,

Ոչ գարունն ջուր կուզէ,

Ոչ աշունն թոռմելու է,

Հանցգուն ծաղիկ ո՞վ տեսեր,

Զարարածս շէն կու պահէ,

Նորա ծաղիկն ո՞վ ասէ,

Երբ նորա անունն Յիսուս է:

 

* * *

Այն մարդն, որ առ դուրն երթայ,

Գէմ պիտի զդժարն յանդիճէ,

Շաքարին շատ ուտել չվայելէ,

Ադամորդու որդին անհոգ է,

Մտիկ լեռներուն արա,

Խելօքնուն ասած մասալ է,

Ա՛յն, որ բարձր է՝ ձուն ունի,

Ա՛յն, որ ցածն՝ ի՜նչ խօշ կանանչ է:

 

* * *

Մարդն, որ ի խարիպութիւն երթայ,

Գէմ նորա շատ խելք պիտենայ,

Քան զամէնն ցած կենայ,

Հապա թէ իւր բանն կու լինայ,

Մտիկ դուն ծառին արա,

Թէ քանի՜ հիւնէր կայ ի նայ,

Այն ձիւղ, որ զպտուղն ունի,

Քան զդարտակն յէ՞ր ծաց կու կենայ:

 

* * *

Ով որ սիրոյ տէր մարդուն

Չողորմի՝ թող զինքն մեռնի,

Իր մահն ի մորին լինի,

Յիր բերնին հաղորդ չգտնուի,

Աղուէսն իւր լալկան լինի,

Գայլ ու ագռաւն՝ իւր հաբեղանի,

Շունն ալ իւր մատաղ լինի,

Ու ագին զէտ մոմ թող վառի:

 

* * *

Պիւլպիւիլն ի յեգին մտաւ,

Ի վերայ վարդին թառեցաւ,

Եբաց զիւր բարի բերան

Եւ ասաց՝ մինչոր լուսացաւ,

Վարդն ալ ի փշի միջին

Սուտ ի քուն է, զայն իմացաւ,

Խզդեց զիւր կանանչ շապիկն,

Զկարմիր մի շուտով հագաւ:

 

* * *

Եկին ու բերին խապար

Պիւլպիւլին, թէ՝ Վարդն մեռաւ,

Պիւլպիւլն ի վարդին սիրուն

Սեւ ներկեց զշապիկն ու հագաւ,

Շուտով մի բերին խաբար

Պիւլպիւլին, թէ՝ Վարդն եկաւ,

Պատռեց զիւր սեւուկ շապիկն,

Խատուտիկ շուտով մի հագաւ:

 

* * *

Գիշերս ես ի քուն էի,

Քունս ի ներս սրտիկս երեցաւ,

Եկին ու բերին խապար՝

«Քո սիրած եարն զքեզ մոռացաւ»,

Մանկտի՛ք, ձեր արեւդ ասեմ,

Լսեցի՝ լեզուս կապեցաւ,

Շուտով դեղ ու ճար արէք,

Որ չասեն, թէ՝ «Յանկիւմէն մեռաւ»:

 

* * *

Սէրն երբ աշխարհս եկաւ՝

Եկաւ իմ սիրտս թառեցաւ,

Հապա յիմ սրտէս ի դուրս՝

Յերկրէ- յերկիր թափեցաւ,

Եկաւ, ի գլուխսելաւ,

Եւ յղեղս ելաւ, թառեցաւ,

Աչիցս արտասունք ուզեց,

Նա արիւն ի վար վաթեցաւ:

 

* * *

Մեր Տէրն ի յերկնից ի վար

Սիրտ ելաւ, թէ՝ Գամ, սատանայ,

Առնում զԱդամայ հոգին

Ու գրեմ ի թղթին վերայ,

Զծնունդն ալ ի հետ հանեմ,

Ազատեմ ի հետ Ադամայ,

Զդժոխն ալ աւար առնում,

Թէ հազար շինես, սատանայ:

 

* * *

Մորճիկ մի երետ բարեւ,

Իմ ամեն խոցս նորեցաւ,

Ասսի, «Կու սիրեմ զքեզ»,

Իմ խօսից ճուղապ չի գտաւ,

Դարձաւ, զայն ճուղապ երետ,

Թէ՝«Ի՞նչ անեմ, լեզուս կապեցաւ,

Քո սէրդ ի գլուխ ելաւ,

Ու ճիկէրս ի փորս եփեցաւ»:

 

* * *

Քո սիրուդ մտիկ արի,

Նա զէտ նետ ի չարխէն ելաւ,

Ես անմեղ կանգնած էի,

Եկաւ, իմ սիրտս գամուեցաւ,

Մանկու՛ք, ձեր արեւնուդ ասեմ,

Այս նետիկս, որ յիս գամուեցաւ,

Շուտով տեղ ու ճար արէք,

Որ չասեն, թէ՝ «Յանկի մռեաւ»:

 

* * *

Ի յարեւելից ի վար

Ելեր մեր տէրն կու գայ,

Ելէ՛ք, որ ի դէմն երթանք,

Որ նորա սիրտն չի մընայ,

Հնցգուն թագաւոր, փատիշահ

Ո՛չ եկեր է, եւ ո՛չ պիտի գայ,

Արեւելքն ինքն է նստեր,

Յարեւմուտք հիւհմն կու խաղայ:

 

* * *

Աստնորս է չորս քէօշայ,

Լոյսն ընդ ո՞ր կելնէ, մէկ ասա՛:

Լոյս ի յայն տեհէն կելնէ՝

Ուր քրիստոնէն յաղօթս կու կենայ,

Մէկ մարդ մի այլ՝ զլոյսն թողեր,

Դէմ ի մութ յաղոթ կու կենայ,

Զայն շու՛ն բնութիւն ունի,

Սատանին մասն կայ ի նա:

 

* * *

Պիտէր կաթ մի յայն գինուն,

Որ խմեց Ենովք, Եղիա,

Խմեց տէր Գրիգորն Հայոց

Ասաց, թէ՝ Հանգայ,

Հայե՛ր, ամ դուք է՞ր կու լայք,

Գիտէք, որ ձեր Տէրն տի գայ,

Շատոց մթան լոյս արեր,

Կու վախէք, թէ ձերն ուշանա՞յ:

 

* * *

Կարմիր վարդ՝ կանանչ թուփով,

Կանանչ թուփ՝ կարմիր խնձորով,

Քանի՜ կենամ քեզ ապով,

Քանի՜ մէկ երիմ կրակով,

Կու սիրես՝ սրտով սիրէ,

Կշտացեր եմ սուտ խաբելով,

Թէ չես սիրեր ըղորդ սրտով՝

Սուրբ Սարգիս, Աստուած քեզ խռով:

 

* * *

Ծաղիկ այն ծաղկին կասեմ,

Որ օձուն բերանն է բուսեր,

Լուկ մարդ ի յօձուն անհուն,

Զայն ծաղկին հոտն չէ առեր,

Մանուկ մի Հոռմանց է ելեր,

Զարեւուն թարկիկն է տուեր,

Զօձիկն արեւէն հաներ

Ու զծաղիկն բերնէն առեր:

 

* * *

Ծառ մի կայ՝ նարինճ կու տայ,

Ծառ մի կայ՝ նարինճ ու թուրինճ,

Ամենայն ծառ պտուղ կու տայ,

Թէ ուռին չի տայ՝ նա համ ի՜նչ,

Շատ եար իր եարին լռեր,

Թէ դու այլ լռես՝ նա համ ի՜նչ,

Շատ մարդ ի սիրուն մեռեր,

Թէ դու ալ մեռնիս՝ նա համ ի՜նչ:

 

* * *

Կանչեմ հոդ ի վեր, Աստուա՛ծ,

Իմ մեղաց ճարակն ի քէնէ,

Աստուած իւր բերնովն ասաց,

Քո մեղաց ճարակ ի քէնէ,

Էրէցն ու Աւետարան՝

Աստուծոյ մօտիկ նշան է,

Զինչ որ շաբաթուն մեղք գործես՝

Կիրակի զայն խօստովանէ,

Առնուս անթառամ պսակ,

Անդենին հուրն զքեզ չերէ:

 

* * *

Կանչեմ հոդ ի վեր, Ստեղծօ՛ղ,

Զամենայն ղարիպ դու պահէ,

Իմ եարն ի ղարիպութիւն,

Իր կրակն զիս կու երէ,

Զիր գալն ինձ շուտով արէ,

Զիմ ամենայն տէրտս նա գիտէ,

Զերես երեսին դնեմ,

Որ հոգիս ի ծոցն ելանէ:

 

* * *

Այս առաւօտուս լուսուն

Գայր ջըրէն ձայնիկն զղզղուն,

Այն իմ պէօֆայ եարին

Ձայնն անուշ էր՝ քան զամենուն,

Բարակ սիրոյ տէր մարդուն

Ինքն ու իր եարն մէն ի քուն,

Պաք տան ու պաք ռանուն,

Ղօլ այնէն մէկալ գիշերուն:

 

* * *

Հնցկուն եմ ի քո սիրուդ,

Զինչ ամպերն կառնեն շառափ,

Զայդ՝ երկիրն ամէն գիտէ,

Սիրոյ տէր եմ՝ հետ քեզ խարապ,

Այս իմ նենգաւոր աչերս

Չի կենար մէկ պահ մ' պարապ,

Կու լայ զօրն, զքեզ կուզէ,

Չի առներ այլ մարդու տալապ:

 

* * *

Վայրի վարճինակդ եմ ես,

Արգելէ՛, ո՛ մարդ, թէ կարես,

Թռչիմ, այլ երամ խառնիմ,

Գաս ի հետ՝ ճանչել թէ կարես,

Ոսկի խաֆէս այլ շինես,

Զիս ի ներս դնել չկարես,

Զերկիր բարեխօս բերես,

Զիս ի տուն տանել չկարես:

 

* * *

Կարմիր ու ճերմակ երես,

Քանի՞ մի զիմ սիրտս արունես,

Անցնիմ թուն ամպւոյն ետեւ,

Ամպ ու ոլ առնես, զիս էրես,

Քանի՞ զայս երածս երես,

Ա՛ռ քեֆին ու դիր զիս ի ներս:

Հեռի՛ քէֆինն ի քէնէ,

Հանց ծոցս, արե՛կ, մուտի ներս:

 

* * *

Յաշխարհս ես ի ժուռ եկայ,

Չգտայ ըղորդ սիրելի:

Զխելքս ի վրաս բրեի,

Զբազուկս արի սիրելի,

Քանի բազուկս ի բան կենայ,

Շա՜տ եղբայր ու շա՜տ՝ սիրելի,

Բազուկս ի բանէ ընկնի,

Ո՛չ եղբայր եւ ո՛չ սիրելի:

 

* * *

Յի՜նչ ես եղներ ու դեղներ,

Երեսիդ գոյնն գնացեր,

Գէմ քո եարն չէ՞ մեռեր,

Կամ օտար երկիր գնացեր,

Թէ լամ նէ, թող ե՛ս լամ,

Ես գիտեմ, թէ ի՜նչ եմ կորուսեր,

Ելեր՝ իմ հոգւոյն հոգին,

Անհոգի ի վար մնացեր:

 

* * ***

Յաւուրն ի հազար պահուն

Տէ՛ր, փրկէ ի մարդոյ շառէ,

Մարդոյ շառն այնչափ չար է,

Որ գազանն յիւրմէն կու վախէ,

Զառիւծն՝ ի զէնճիլ դրած,

Գազանաց գլխաւորն է,

Արծիւն՝ի յաւան ելեր,

Յադամորդւոյն յահէն կու վախէ:

 

* * *

Ես ասեմ ու դուն լսէ,

Մայրն օրհնած, որ զքեզ բերեր է,

Մայրդ երբոր զքեզ իբեր,

Գէմ չասաց, թէ՝ Զերկիրն էրէ,

Կրակն ի յերկնից ի վայր,

Թող զքո մայրն ամէն էրէ,

Որ զիս ի քէն ի զատ,

Զքեզ յիսնէ օտար կու պահէ:

 

* * *

Պիւլպիւլն ի ծովին միջին,

Ի օձուն բերանն՝ ու կասէր,

Թո՛ղ ես եմ ի յայս հալիս,

Թո՛ղ իմ վարդն գէշ չքառէ,

Վարդն ալ ի փշի միջին

Սուտ ի քուն էր, զայն կու լսէր,

Լուկ իւր շարեղէն շապիկն

Ի չորեք դիմաց կու խզտէր:

 

* * *

Ես այն հաւերուն էի,

Որ գետին կուտ չուտէի,

Թռչ'ի, ի կամարն ելն'ի,

Թէ սիրուն ակնատն չընկնէի,

Եկայ յայն ակնատըն ընկայ,

Որես ալ յանկի վախէի,

Ամէն հաւն ոտովք ընկնի,

Ես՝ ոտովքս ու վիզս աւելի:

 

* * *

Փոքրիկ վաճառական մ' էի,

Իմ անունն էր Թաւաքալի,

Թաւաքալի Աստուած արի,

Ձգեցի զնաւս ի ծովի,

Գնաց յայն կղզին ելաւ,

Ու ճուհարն ի հոն կու բուսնի,

Ճուհարն, որ իմ ափս ընկաւ,

Չէր ընկեր ի շատ ոսկերչի:

 

* * *

Ողորմ ու լալի հաւուկ՝

Քան զկասկամ հաւն չը լինա՛յ,

Ո՛չ գիռերն քան ունի,

Ո՛չ ցորեկն ի վար կու կանկանի,

Մէկ պահ մի դադար ունի,

Որ յոտիցն ի վար կու կախուի,

Երկու կաթ արիւն կաթէ

Յաչերուն, համայ կու թռչի:

 

* * *

Թէ չուզես, որ քիւֆր ասես,

Ձեռքդ տար ու սիրտդ բռնէ,

Ո՛չ քիւֆըրն քեզ հաց բերէ,

Ո՛չ թացան, թէ նիստ ու ծախէ,

Անշահ ու անօգուտ բան է

Քիւֆր ասելն, բայց մեղաք է,

Սատանայն յիշոցք ասաց,

Դեռ յանկից ի վեր կու վայէ:

 

* * *

Հա՜յ իմ մէկ ու մէկ Աստուած,

Մէկութիւն քեզ կու վայլէ,

Զոր որ դուն ի վեր տանես,

Մարդ ի վար բերել չկարէ,

Զայն հացն, որ դու տաս ուտել,

Իսկի մարդ խլել չկարէ,

Ջուրն ի կենաց աղբերէդ

Ով ըմբէ՝ անմահ մնասցէ:

 

* * *

Կանչեմ հօտ ի վեր, Աստու՛ած,

Որ իմ ձայնս քեզ հասնի,

Թո՛ղ աւազանի ծնունդ,

Ի սիրուն պէլան չի էրի,

Սէրն ալ էմ ոտվի ունի

Ու ձեռուի՝ զէտ զհարամի,

Եկէք, հարամիդ տեսէք,

Հարամի ու նետ մի չունի,

Եկեր ի փաղպատս առեր,

Չեմ երթար, ն'ի քարշ կու տանի:

 

* * *

Արի՛ք, ի ծովերդ իջնունք,

Որ ձկներ որսանք վարմով,

Առնումք զնա ի տուն տանեմք,

Ու եփեմք զինքն բարկ կրակով,

Ձկներն ինծի հանց ասին,

Թէ՝ Լցաւ մեր սիրտն արիւնով,

Երբ ես արեւէս ելնեմ՝

Թող ցամքի յուր գետ կայ ու ծով:

 

* * *

Քանի դու ինծի էիր՝

Նա կանանչ ու ցօղն ի վրայ,

Երբ դու, որ յիսնէն ելար՝

Ձիւն երեկ, եղեմն ի վրայ,

Թէ այլվի ի յիս դառնաս

Ու կենաս խելացդ ի վրայ,

Երթամ, բարկ արեւ լինամ,

Գամ, կանգնիմ, ի կամարիդ վրայ,

Լոյս ծագեմ ի քո վրայ,

Որսաստիկ ձիւնն վերանայ:

 

* * *

Դաւիթ արքայի որդին

Սողոմոն՝ զա՛յս մեզ կու ասէ,

Զխրատն իմաստնոցն դու տուր,

Առաւել նա զքեզ սիրէ,

Անգէտ, անիմաստ մարդոյն

Խրատ տաս՝ նա զքեզ կատէ,

Թուր ու դանակ առնու,

Թէ կարնայ՝ նա սպանանէ:

 

* * *

Գանկատ եմ ու խոց, եղբա՛րք,

Սիրտս ի վեր արիւն կու բերէ,

Ի մանկութենէ ի վեր

Զիս  ուսման հոգն կու մաշէ,

Եկեր եմ, գերի անկեր,

Ճար չկայ, որ մէկ մի թափէ,

Դատիմ զէտ զամէն մշակ,

Նա մարդ կայ, որ դեռ կու խոցէ:

 

* * *

Չորս բան խրատ առ յինէն,

Որ ամէն աշխարհս քեզ աժէ,

Զայլոց մեղքն դու մի՛ քններ,

Զքոյդ զերկար մտօք քննէ,

ԶԱստուած մօտ ի քեզ դու տես,

Ու զմահուն օրն դու յիշէ,

Զխրատս դուն ի սրտիդ տնկէ,

Զքեզ ամէն չարէ կու պահէ:

 

* * *

Զայլոց մեղք դու մի՛ քններ,

Որ Աստուած զքեզ չդատէ,

Զքո մեղքդ իսկի մի՛ մոռնար,

Որ խոնրահ զանձդ քո պահէ,

ԶԱստուած թէ ի մօտ տեսնուս՝

Մեղքն իսկի զքեզ չխաբէ,

Ով որ զօր մահուն յիշէ՝

Նա զաշխարհս իսկի չսիրէ:

 

* * *

Իսկի դու տեսա՞ր հէրիֆ

Գինէխում, որ զտունն է շիներ,

Կամ ի՞նչ տան… խմօղ,

Որ աղպաթն ի յինքն է հասեր,

Զհաւասն ի մէճլիս դրեր,

Թէ՝«Շինեմ», ու զտունն աւերեր,

Զերկուս այլ աւեր թողեր,

Երկուքէն մահրում գնացեր:

 

* * *

Ի յիմ շատ մեղացս ահուն՝

Զիս երերն ու լացն է առեր,

Ոչ ով չէ պատճառ եղեր,

Չեմ այլոց ձեռօք խաբուեր,

Յիմ սիրտիս կամաւն յօժար,

Յիմ սրտիս կամաւն յօժար,

Յամենայն մեղքի եմ հանդիպեր,

Միայն հակառակ կացեր,

Զօրինաց ցանկն եմ պատառեր:

 

* * *

Զերկուսն ի մէկտեղ բերած,

Զէտ ընկեր՝ կասեն, թէ պահէ,

Ու չորս բնութիւնս օտար

Հետ իրաց՝ կասեն, թէ սազէ,

Հինգ դուռնէ ի բաց թողած,

Զայդ ամուր կասեն, թէ պահէ,

Հոգիս իմաստնոց միջին

Զէտ կրակ, որ զմոմն հալէ:

 

* * *

Զերկու ընկերացն ասեմ,

Մէկն հողն է, մէկն՝ հոգին,

Հոգին թէ ի վեր քաշէ՝

Հողըն ծանտր, ի վար կու հակէ,

Վախեմ, թէ հողոյս լսեմ,

Նա հոգոյս լոյսն պակասէ,

Հետ հոգոյն ամ ո՞վ թռչի,

Երբ նորա տունն հեռի է:

 

* * *

Զհինգ դուռն է ի բաց թողած,

Զայդ ամուր, կասեն, թէ փակէ՛,

Այս բերդս է գանձով ի լի

Ու հազար չարկամ կու մտնէ,

Զչարկամս ես ի յիս ունիմ,

Զդուռնիկն զամէնն կու քակէ,

Թագաւորս է ի ներս նստած,

Նա զայս ալ գողն կու խաբէ:

 

* * *

Աւա՜ղ զայն, որ շատ դատիս,

Մարդ չկայ, որ զելն ճանչէ,

Հաշուէ, թէ ճուհար ունի,

Ի խոզուն առջեւ կու վաթէ,

Խոզն զճուհարն ո՞նց ճանչէ,

Զօրն ի բուն զաղբն կու փորէ,

Կոխէ նա զքո ճուհարն

Ու դընչով զքեզ կու դաղէ:

 

* * *

Սատանայ տեսաւ զՄովսէս,

Արգելեց ու պահ մ'ալ իլաց,

Իմ աստուածախօս Մովսէս,

Մեր Տէրն է՞ր մեզ է խռոված,

Երբ մենք աշակերտ էաք

Աստուծոյ՝ Ադամչէր ստեղծուած,

Ադամ ի հողոյ ստեղծած,

Մեք՝ ի մեր փառացն անկած:

 

* * *

Հաւատն՝ անառիկ բերդիկ,

Ով առնէ զնա հայրենիք,

Թէպէտ թշնամիք ունի,

Որ բերեն ինձ շատ մրճենիք,

Թշնամին հեծել կապէ,

Կու լինայ ի նա նետաձիգ,

Նա զնա մասխարայ դնէ,

Թքանէ զէտ ղիմաճիք:

 

* * *

Ի յերկնաւորաց դասուն

Սադայէլ երես է շրջեր,

Ի յերկնից յանդունդս է ընկեր,

Ի լուսուն մահրում մնացեր,

ԶԱդամ ի դրախտէն հաներ,

Յանասնոց յերկիրս է ձգեր,

Ամէն Ադամայ որդիք

Այս օտար երկիրս է բնակեր:

 

* * *

Զանգէտ, անզգամ մարդւոյն

Հետ երթալն՝ խիստ դժար է,

Մարդ, որ անզգամ լինի՝

Զընկերին խրատն չգիտէ,

Ընկեր հետ անո՛ր եղիր,

Զինչ որ դուն ասես՝ նա լսէ,

Երբ դժար տեղաց առնուս,

Նա գիտնա՛ս, որ քեզ ընկեր է:

 

* * *

Արե՛կ, որ խրատ մի տամ,

Խելք ու միտք ունիս՝ նա լսէ,

Հետ անգէտին մի՛ դատիր

Թէ հազար որ զքեզ կու սիրէ,

Անգէտն է ի հուր նման,

Ուր ընկնի՝ զտեղն կու էրէ,

Գիտուն է ի ջուր նման,

Ուր երթայ՝ կանանչ բուսեր է:

 

* * *

Զխրատ այն մարդուն դու տուր,

Զինչ խրատ որ տաս՝ նա լսէ,

Անգէտ, անիմաստ մարդւոյն

Շատ ասելն ամ ի՜նչ օգուտ է,

Խելօքին խրատ երբ տաս,

Բարեկամ զքեզ կու գիտէ,

Անգէտին խրատ երբ տաս,

Նա չարկամ զքեզ ճանաչէ:

 

* * *

Դաւիթ մարգարէն ասաց,

Թէ՝ Չարկամ ունիս, նա սիրէ,

Զձեռքն բռնէ ի տուն տար,

Ու անուշ լեզուովդնա պատուէ,

Զկթխայն լից, ի յափն տուր,

Իւր բերանով զինքն անիծէ,

Թէ՝ Աստուած զայս տուն շէն պահէ,

Ու զչարկամն գլխավարէ:

 

* * *

Քան զԱդամ այլ ի՜նչ հարուստ,

որ ունէր զդրախտն առնձին,

Սատանայի ի օձ մտաւ,

Օձն՝ յԵւայ, յԱդամ խաբեցին,

Ի պտղոյն ուտել տուին,

Ի փառացն մերկացուցին,

Տերեւ թզենւոյն տուին,

Ի դախտէն հանին, վարեցին:

 

* * *

Զով որ կու սիրէ Աստուած,

Սակաւիկ մի աստ կու տանջէ,

Թէ սէր ի սրտանց ունի

Առ Աստուած՝ չարին համբերէ,

Թէ փորձէ նա սէր ունի

Առ Աստուած՝ նա խիստ յօժար է,

Տանջանք կու թուի նմա,

Թէ իւղով զանձն կօծանէ:

 

* * *

Ով իմ խրատիս լսէ՝

Նա զանանց բարին վայելէ,

Յանդէն պարզերես երթայ,

Ի յումեքէ իսկի չվախէ,

Յորժամ յարութիւն լինի՝

Փողն երեք ձայնիւ տի կոչէ,

Ո՛վ ասդէն բարի կացեր,

Նա՝ զԵկա՜յք ձայն տի լսէ:

 

* * *

Կանչեմ յս ծովիդ վրայ,

Ծովդ իյակէն թանաք դառնայ,

Զինչ ի շամբ եղէգ որ կայ՝

Ամէնն ինձ գրիչ պիտենայ,

Զինչ էրէց ու խաբեբայ

Դանուշման, որ գիր գիտենայ,

Գրէ՝ չկարնայ կարդալ,

Զինչ ի յիմ սիրտս կայ ղուսայ:

 

* * *

Յաշխարհս ես ի ժուռ եկայ,

Լուկ անգէտ մարդուկ մի գտայ,

Թողեր է զցամաքն ի բաց,

Երերուն ի ջուրն կու գնայ,

Շիներ է փայտեայ տապան,

Այն տախտակն յապով կու կենայ,

Օր մի ընկղմի տապան,

Լուկ լինայ ձկան նաֆաղայ:

 

* * *

Շատ էր յայդ ծովերդ մտեր,

Լողացար, այլ չես ելաներ,

Մօտ ի յալին՝ ես եկեր,

Զիս սարսափն ու դողն է պատեր,

Բազկիդ զէնէհար ընկեր,

Թէ՝ Լողայ, ա՛ռ զիս, ել ի վեր,

Շատ դու ինձ տաէն հասեր,

Հիմիկ ինձ յէ՞ր ես խռովեր:

Դարձաւ ինձ ճուղապ արաւ,

Զքեզ մեղաց ալիքն է թացեր,

Շատ մարդ ի յայտ ծովդ ընկեր,

Մոլորեր ու անհուն կորեր:

 

* * *

Եզեր մօտեցեր եմ ես,

Վախենամ՝ քարի դիպենամ,

Քկաի իմ աղւոր շինուածս,

Ու տախտակն մէկմէկանայ:

 

* * *

Ա՜յ իմ նշենի ծառիկ,

Ծաղկեցար ու դարձար ի նուշ,

Բերանդ է աղուշ-մաղուշ,

Պըռկներդ է ամրաւ ու նուշ,

Զայախդ, որ ափիդ ունիս,

Դու խմէ, որ ասեմ՝ Անու՜շ,

Պագնեմ զայդ բերնիդ բոլորն,

Որ գինւոյն հոտն գայ անուշ:

 

* * *

Այս մութն ու խաւար տարիս,

Քէշկէ չէր բերեր մայրս զիս,

Բերաւ, սիրոյ տէր արաւ,

Սիրոյ տէր որ կելնէ հոգիս,

Կասեմ, թէ «Կելնէ հոգիս»,

Նա կասեն, թէ՝ «Թող մեռնիս»,

Ասքան զուլում ո՞վ տեսեր,

Որ զմանկան մահն կու կամիս:

 

* * *

Խիստ իմ կարօտցեր, իմ եար,

Դուն աժես, որ կարօտանամ,

Ով որ զքեզ ի յիս բերէ,

Թէ զհոգիս ուզէ, նա կու տամ,

Քանի որ ապրեր եմ՝ նա

Քաշեր եմ շատ տէրտ ու ղամ,

Զ՜ինչ շահ իմ շատ ապրելոյս,

Երբ ի քէն կարօտ կու կենամ:

 

* * *

Ի՛մ եար, խղճայ քո գերւոյդ,

Քո գերուդ մէն-մէն կենալուս,

Գաղտնի, ալանի լալուս,

Վախեմ, թէ ելնում աչերուս,

Լսեր եմ, որ վարդ ունիս,

Ուղարկի տէստէ մի գերուս,

Պագնեմ, աչերուս դնեմ,

Որ դադրի աչերրս ի լալուս:

 

* * *

Ի՛մ եար, քեզ վատ չեմ ասեր,

Դւո հիմի է՞ր ես խռովեր,

Խամազ կայ ի մեր մէջս,

Քեզ ղալատ է հասկացուցեր,

Ղամազն է ի օձ նման,

Որ զԱդամ ղալտեցուցեր,

Խաբեր, ի դրախտէն հաներ,

Ի լուսուն է մերկացուցեր:

 

* * *

Երկինք որոտաց դողաց,

Աստղն իսկի ի տեղն չմնաց,

Ի՛մ եար, երբ յիսնէ ելար,

Բիւր հազար ծաղկունք ի հտրաց,

Գրեմ ես բարակ թղթիկ,

Ուղարկեմ շատ պատգամ ի լաց,

«Ո՞րտեղ ես՝ բարով կացիր,

Քո սիրած եարն չմոռանաս»:

 

* * *

Փոքրիկ, բոլորիկ դռնակ,

Որ ի քէն  ծագեց լուսնակ,

Քո մէջքդ է քան  զուռ բարակ,

Քո ծըծերդ ի մէջ բարունակ:

Իմ եա՛ր, երբ զայդ ինձ ասիր,

Դու ապրիս հազար ժամանակ,

Ես այլ ի աւուրս ի վեր՝

Ի ծոցոյս առնեմ քեզ ճարակ:

 

* * *

Փոքրիկ, բոլորիկ շամամ,

Ե՞րբ լինի սիրոյդ տիրանամ,

Քո սէրն յանատակ ծովուն,

Ու քեաֆիր ալին պահապան,

Երթամ, հօքմ դէմ լինամ,

Գամ ընկնիմ ի ծովդ ու լողամ,

Այնչափ ել ու մուտ առնեմ,

Յինչոր ել ու մուտ առնեմ,

Յինչոր քո սիրոյդ տիրանամ:

 

* * *

Նման ես ի յայն ոսկին,

Որ Մըսրայ տէրն կու պահէ,

Քո ձայնդ ի յերկիր ելեր,

Զքո խյմէթդ մարդ չգիտէ,

Զքո խյմէթդ ես գիտեմ,

Որ զճիկէրս ի փորս եփեր է,

Սրտիկս ի յաղեղ նման,

Գիրկդ՝ լար է արփշումէ:

 

* * *

Պաղջայ մի տնկեր եմ ես,

Թէ ի՜նչ աղէկ մորճեր կայ ի ներս,

Սնուցի ու ի հասկ բերի,

Խլեցին զայն ու կու լամ ես,

Զէտ մանկակորուստ կաքաւ,

  Ի լեռներն ի շուրջ կու ամ ես,

Լսեր եմ՝ ակնատ ունիս,

Բեր լարէ՛, գամ՝ ընկնիմ ի ներս:

 

* * *

Տեսայ զիմ եարս նստած,

Զէտ հազար լուսին բոլորած,

Զէտ զարեգակն վառած,

Զէտ պայծառ աստղն զարդարած,

Զոտկունքն ալ ի ջուր իդիր,

Զնռնայ ձեռկունքն ալ լուաց:

Կտռած, ի թէփսին դրած,

Արմաղան դրած, բաժանած:

 

* * *

Ձկնակն ի ջրէն հանուի,

Ջուր մ' ալ ձգան՝ նա ապրի՞,

Հանցգուն եմ ի քո սիրոյդ,

Զինչ ձկնակն որ թալէթլի,

Զձուկն ի ջրէն հանեն,

Նա տըտան տայ ու մեռանի,

Երբ զիս իմ եարէն զատեն՝

Մեռնիմ ու այլ ճար մի չլնի:

 

* * *

Արեգակն ու պայծառ լուսին,

Որ կելլեն ի մէկ թապիհէ,

Իմ եարն ի տանէն ի դուրս՝

Զերկոքին լոյսն կու պատլէ,

Նման այն աստղերն ես դուն,

Որ ամէն առաւօտն ելնէ,

Քիչ-քիչ նա ի վեր կու գայ,

Զբարի լոյսն ի հետ կու բերէ:

 

* * *

Իմ սիրտն ի քո վառ սիրուդ՝

Զէտ աշնան ղազէլ կու դողայ,

Արտսունք ի յերեսս ի վեր՝

Զէտ գարնան անձրեւ կու ցողայ,

Հոգիս ի յիսնէ ելաւ,

Մէկ մի քո ծոցոյդ ճար արա՛,

Ծոցիկս է ծոցիդ սովոր,

Այլ ընդո՞ր երթայ մէկ ասա՛:

 

* * *

Հա՜յ իմ սերկեւիլ մորճիկ,

Յի՜նչ ատէն էիր սիրելու,

Չար փուշն է ի քեզ պատած,

Որ չկայ ճարակ մտնելու,

Չար փուշ պատօղին ճկրուն,

Ես հագնիմ ճաշան կռու,

Գամ մտնում ու վարդ քաղեմ,

Թո՛ղ հոգեկ ի տեղն ելնու:

 

* * *

Յու՞ր էիր, ուստի՞ եկիր,

Անծանօ՛թ, ու զիս սիրեցիր,

Զկրակն ի թէզնիկդ ունիս,

Ի ծոցիկս ի վար վաթեցիր,

Զծոցիկս ալ քուրայ արիր,

Լուկ զոսկին ի ներս հալեցիր,

Ոսկին ալ հալխայ արիր,

Յիմ սրտին յականջն անցուցիր:

 

* * *

Յէրէկ չէ, այսօր տեսայ

Խնձորի տալիկ մի հուսայ,

Թէ ապրիմ ի յարեւ մնամ,

Թէզ հանեմ շուտով ջուր ի նա,

Ջուր Յորդանանու բերեմ

Ու ջրեմ, որ անմահանայ,

Ի շուքն հանգչեմ ես այլ,

Պտղւոյն վայելեմ նմա:

 

* * *

Գիտես, որ դուն պարծեցար,

Թէ՝  ճերմակ ծոցս քեզ ծառայ,

Յետեւ փոշիման եղար,

Խրատն ո՞վ երետ, մէկ ասա՛,

Ինձ խիփն ու ղւոսայ կու գայ՝

Քո ծոցուդ այլ մարդ տիրանայ,

Պագնէ զիմ պագած տեղիքն

Լու դնէ զերեսն ի վերայ:

 

* * *

Գիշերս ես ի դուր ելայ,

Թէ եար մի գտնում սիրելու,

Գրօղն ալ ի դէմս ելաւ,

Լուկ նազար արաւ տանելու,

Գրօ՛ղ, անհաւատ գրօղ,

Դեռ մանուկ եմ, չե՛մ տանելու,

Եկա՛, տանելու ցուցնեմ,

Տանելու, զշլին զարնելու,

Զայախն ալ ափին ունի,

Ո՛չ խմէ՛, ո՛չ տայ խմելու:

 

* * *

Արեգակն ի քո ստեղծուած,

Լոյս կու տայ ամէն ալամիս,

Ասեն, թէ կաթով է շաղուած

Այդ ճերմակ ծոցիկդ, որ ունիս,

Մշկին փարուարիշ կու տայ

Այդ անուշ հոտիկդ, որ ունիս,

Զպաքրին քան դու ունիս,

Որ յանդու անուշ կու խօսիս:

 

* * *

Թուխ աչք ու ունքեր ունիս,

Լայն ճակատ ու կարմիր երես,

Այդ ճերմակդ, որ դուն ունիս,

Զշամամ ծըծերդ, որ՝ ի ներս,

Մեռնիս յլ անդին երթաս,

Զայդ ճերմակ ծոցիկդ ի՞նչ առնես,

Զամէն որդներն ուտեն:

Դու է՞ր զիս մահրում կու պահես:

 

* * *

Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինիմ,

Կամ թէ ի՞նչ ունիմ կատարած,

Հա՜յ վա՜հ, իմ սիրած եարն

Զէտ կատղած շուն զիս էխած,

Կանգուն մի դանակ ունէր,

Անողորմ սրտիս էած,

Ո՛չ ինքն Աստուծոյ վախեց,

Ո՛չ յիշեց օրիկ մի աղ ու հաց:

 

* * *

Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ,

Չեմ աւտար ու չեմ մոռանար,

Հազար եար կու տան փոխան,

Չե՛մ առնուր, ու զքեզ չե՛մ ի տար,

Արե՛կ զայս ալէմս ի ժուռ,

Բե՛ր, ցըցուր զէտ քեզ մէկ մ'ալ,

Որ տամ զիմ սրտիս ումէտդ,

Աչերուս ասեմ, թէ՝ Մի՛ լար:

 

* * *

Աշուն էր, եղաւ գարուն,

Ահ, քանի՜ կենանք մեք ի տուն,

Եկէք, որ պաղջան մտնումք,

Ու խմեք հետ ծառ շքերուն,

Պլպուլն ի վարդին սիրուն

Համբերէ՝ զինչ մանչն ի գինուն,

Նստեր ի վերայ ճղին,

Սաղմոսէ ինքն տունէ-տուն:

 

* * *

Այս աստընվորին վրայ

Սիրոյ տէրն ամէն ինչ կու շահի,

Ռուպի մի վաճառ առնէ,

Ի հազար դեկան կու լինի,

Ելնէ հօր ու մօր աչից,

Սիրելեացն ամէթն աւելի,

Թափի երեսի ջրէն

Յիւր ոսկի անունն աւերի:

 

* * *

Աշխարհս է կանանչ մարգեր,

Մենք ի մէջն եմք՝ կաքվոյ ձագեր,

Գրօղն այլ բաժան ըակեր,

Ու կրէ մէկ-մէկ դէպ ի վեր,

Եղբա՛րք, երբ ի հաց նստիք,

Ձենեցէք ի յանդէն երթամք,

Նա նստիմք քան զմէկ մ' ալ ի վեր:

 

* * *

Մարիկն անիծեց զորդին,

Ի՛մ որդի, դուն ղարիպանաս,

Երթաս ի յօտար երկիր,

Զղարիպին ղատրն գիտենաս,

Զքարն սնարք առնես,

Ի վերայ աւազին քնանաս,

Վաղվէնէ քնէն ի վեր ելնես,

Քան զԱստուած այլ ճար չունենաս:

 

* * *

Սիրեմ զայդ սիրուն երեսդ,

Որ լուսին՝ ի մօտն է գերի,

Պագնեմ զայդ բարկուկ պռկունքդ,

Որ շէքէրն՝ ի մօտն է լեղի,

Թուխ աչք ու կամար ունքերդ

Քան զծովն կւո զարնէ ալի,

Բերնիկդ է ի շիշ նման,

Որ վարդին ջրովն է ի լի:

 

* * *

Սոխախովդ ի վար կու գի,

Լուկ մէկ մի ուշիկ ձայն էած,

Դառնամ՝ ի յետիս նայեմ,

Խօշ եարս է կանգներ շար շապկանց,

Զլաչկիկն թուլ ու մուլ կապեր,

Զկէսն ճակտին թողեր է ի բաց,

Թուխ աչուին ծարուր քաշեր,

Էդ քաֆրիկդ ելեր յօրինաց:

 

* * *

Այս ատնվորիս վերայ

Դու՝ մատնի, ես՝ ակն ի վերայ,

Դոր որ պաղ աղբիւր մի կայ

Դու՝ կանանչ, ես՝ ցօղն ի վերայ,

Խնծոր ես ծառին ճղին,

Ես՝ կանանչ թըփիկ ի վերայ,

Վախեմ, թէ աշունն գայ՝

Զքեզ քաղեն, թուփս չորանայ:

 

* * *

Յայդ դաշտէդ ի վայր գայի,

Անարատ սրտովս դէպ ի տուն,

Իմ եարըն ինծի դիպաւ,

Գոյնն շատ՝ քան զբարկ արեւուն,

Զոտկունքս ես արգել տուի,

Պագ մի առնեմ, երթամ ի տուն,

Իմ եարն ինձ ճուղապ երետ,

Թէ՝ Կացի՛ր, լինի իրիկուն,

Իմ հայրս ելնէ, ժամ երթայ,

Անհաւատ մայրիկս չէ ի տուն,

Արե՛կ, զքեզ ի ծոցս առնում,

Մինչոր գայ լոյսն առաւօտուն:

 

* * *

Ի՛մ եար, դու յերդիկն ի քուն,

Ծոցդ լոյս տայր աստղերուն,

Կամ ա՛ռզիս ի ծմցդ ի քուն,

Կամ տէսթուր տուր՝ երթամ ի տուն:

Ո՛չ կառնում ի ծոցս ի քուն,

Ո՛չ տէսթուր տամ՝ երթաս ի տուն,

Հանցեղ երերուն պահեմ,

Մինչոր գայ լոյսն առաւօտուն:

 

* * *

Երկու եարուկ զիս կուզէ,

Չգիտեմ, թէ ո՞րն է սիրուն,

Մէկն՝ ցերեկուան արեւ,

Մէկն՝ լուսին մութն գիշերուն,

Լուսի՛ն, չեմ սիրեր զքեզ,

Դուն սովոր ես խոր կենալուն,

Երթամ զարեգակն սիրեմ,

Որ ծագէ լոյսն առաւօտուն:

 

* * *

Ստեղծո՛ղ, զքո ստեղծած ծառայն

Մի՛ մատներ ի ձեռն սիրոյն,

Թէ ձեռն ի սիրու ձգես,

Մի՛ մատներ ի խալխի լեզուն,

Սէր զնա գէմ խեվ արեր,

Դարձուցեր է զէտ կապելուն,

Ով որ սիրոյ տէր մարդոյն

Մեղադրէ՝ ի՛նքն է ատելուն:

 

* * *

Ա՜յ աղբերանց արիւն,

Յապառաժ քարն կենաս դուն,

Աչերդտ ուռնյի նման,

Ո՛չ ի քուն ես եւ ո՛չ արթուն,

Վախեմ, թէ զքեզ որսան

Ու զրկեն զիս ի քո տեսուն,

Առանց քեզ ես ո՞նց ապրիմ,

Կամ իմ աչերս տանի քուն:

 

* * *

Ա՜յ իմ նօնօֆար ծաղիկ,

Յայտ ջրին մէջն կու կենաս,

Զջուրն քեզ պատճառ արիր,

Ի սիրուն քան զուռ կու դողամ,

Գամ զջուրդ ի քենէ կտրեմ,

Որ տարէդ ի վեր չորանաս,

Յաչիցս քեզ առու հանեմ,

Զքեզ ջըրեմ, որ պայծառանաս:

 

* * *

Իմ եա՜ր, բարձրագնայ լուսին,

Յու՞ր երթաս գիշերդ անհուն,

Շատ երդիք ի վար հայիս,

Կու տեսնես շատ կիւզէլ ի քուն,

Եւ զկոճկիկն ալ յարձակս արեր,

Լոյս դիպեր ի մէջ ծըծերուն,

Շառաւիղ յերկինս տուեր,

Խաւարեր լոյսն աստղերուն:

 

* * *

Իմ բարձրագնաց լուսին,

Շատ բարեւ տուր իմ կիւզէլին,

Զբարեւդ ես ի ու՞ր տանեմ,

Չեմ գտեր զտունն կիւզէլին,

Գնա՛ ի վերայ թաղին,

Բարձր պատ ու ծառն ի միջին,

Նստեր ի ծառին շքին,

Կխմէ ի լուրջ ապիկին,

Կու խմէ, հայրէն կասէ,

Ի՜նչ անուշ է սէրն ու գինին:

 

* * *

Իմ բարձրագնայ լուսին,

Չի տեսա՞ր զիմ եար մշեցին,

Էրէկ եմ տեսեր զքո եարն,

Ի յայգին Յակոբոսին,

Նստեր ի վարդ շքին,

Կու խմէր զկարմիր գինին,

Խմէր, ողորմուկ կասէր,

Շատ բարեւ տարէք մի եարին:

 

* * *

Ես մեռնիմ ի քո վերայ,

Դու զքո ծամդ կտրես,

Կտրես, մաշալայ վառես,

Ձեռքդ առնուս ու զիս փնտռես,

Կամ ի հողվերօքս անցանես,

Հետ լնուս զաչերդ ու թափես,

Գրկիկ մի վզիս ածես,

Զապառաժ վէմդ համբուրես:

 

* * *

Իմ եարն ի հարանց տանէն

Հանց էլաւ, զինչ նաւն ի ծովէն,

Հագեր է զկանանչ ճիւպպէն

Ու քաղեր գլխարկն ի վրէն,

Իւր շունչն է ի յայն մշկէն,

Որ դրած է ի յանպարիէն,

Երես ա՛յն խումաշ նման,

Որ հանած է ֆռանկաց մէջէն:

 

* * *

Հանցեղ կու հանէ սրտիս,

Որ հագնեմ ես այլ մազեղէն,

Հագենմ ու լեռներ ընկնիմ,

Լուկ ուտեմ զամէն խոտեղէն,

Կասկած կայ իմ սրտիս,

Կու զարհուրիմ ի մահուանէն,

Վախեմ, թէ անէրէց մեռնեմ

Ու տանեն թաղեն անօրէն:

 

* * *

Աչերդ է ի ծով նման,

Որ ի Մսրայ դուռն է կանգներ,

Վարսերդ է յալի նման,

Որ քամին կանէ տարուբեր,

Քան զուռ ես՝ ի վեր վազեր,

Քան զկարմիր խնձոր բոլորեր,

Պայծառ ես քան զքեաֆուր վարդ,

Որ հոտով զաշխարհս է լցեր:

 

* * *

Այդ քո ստեղծողիդ համար,

Երբ քայլես՝ զուներդ միշարժեր,

Այդ քո աչերուդ խնճերն

Շատ մարդու արիւն է խմեր,

Խօշ եար, արեւուդ համար,

Որբուկ եմ, զիս մի՛ լացներ,

Տղայ եմ, չեմ ի կենար,

Զիս ի քո կրկադ մի՛ ձգեր:

 

* * *

Խօշ եա՛ր, դու հէրիք արա,

Քու սիրուդ հոգիս կու քակի,

Արե՛կ, յայն աշխարհ երթանք,

Այս աշխարհ մեզի չպիտի,

Երթանք յայլ աշխարհ կենանք,

Որ անվախ կենանք ալանի,

Քանի՜ տեղս ահով կենանք

Ու դողանք, թէ՝ Ի՞նչ կու լինի:

 

* * *

Քան զսէրն այլ քաղցրիկ պտուղ

Ի յաշխարհս չաւտամ, թէ լինի,

Շէքէրն նշով շաւղած՝

Մօտ ի սէրն է դառն ու լեղի,

Զհամն ալ առի ես այլ,

Սիրոյ տէր եղայ հետ քեզի,

Սէրդ ալ իմ սրտիս դու տուր,

Քո սիրուդ եմ ճորտ ու գերի:

 

* * *

Հոգե՛կ, թէ տայիր տէսթուր,

Որ զծոցիկդ ի յետ բանայի,

Զծոցիկդ ալ պաղ անէի,

Տէսթուրով ի ներս մտնէիՎ

Երդու'ի, երդում տայի,

Այն տէսթուրից դուրս չգայի,

Այն ի՞նչ անհաւատ գրօղ՝

Զիս ի քո ծոցուդ գայ, տանի:

 

* * *

Ժամ-ժամ զիմ խարիպութիւնս

Յետ յիշեմ ու նստեմ ու լամ,

Ճապղեր եմ ջրի նման,

Ի յօտար երկիր կու գնամ,

Ցորեկն եմ նետի նման,

Զով տեսնում՝ ի դէմ կու գնամ,

Գիշերն՝ աղեղան նման,

Ես լարթափ՝ ի վար կու մնամ:

 

* * *

Կանանչ ու կարմիր ամիս,

Մի՞թէ մայրն չէր բերեր զիս,

Իբեր, սիրոյ տէր արաւ

Այս քաղքիս, այդ հմնաւիրիս,

Երկու երիկ կու սիրեմ,

Երկուսին սիրտն կուզէ զիս,

Պզտիկն առաւել կասէ,

Մեծն ասէ՝ Արե՛կ, մօտ ի յիս:

 

Ա/ՁԳ. ՀԱՅՐԷՆ Է ԱՍՏԻՑ ԿԱՐԳԱՒ, ՀՈԳՈՅ ԵՒ ՍԻՐՈՅ

* * *

Գաբրիէլն իջեալ յերկնից,

Եւ սրբոյ կուսին աւետեաց,

Ուրա՛խ լեր, կոյս Տալիթայ,

Զի դշխոյ լինիցիս փառաց,

Ահա յղանաս շնորհօք,

Զոր յառաջն յԵսայի ասեց,

Ի քէն ծնանի Քրիստոս,

Ո փրկէ զմրադիկ ի մեղաց:

  Ողորմա՜ծ, ողորմա՜ծ,

Ողորմա՜ծ ես, մարդասէ՜ր,

Մի՛ անտես առներ ըզմեզ, Տէ՛ր:

 

* * *

Բանն ի Հօրէ առաքեալ,

Ի յարգանտ Կուսին բնակեաց,

Առեալ յարենէ Կուսին,

Եւ անշուշտ ընդ Բանին խառնեաց,

Մարմնով ի Կուսէն ծընաւ,

Եւ զկնիք Կուսին ոչ խախտեաց,

Ծընօղն է Աստուածածին,

Իսկապէս եւ ծընեալն Աստուծա:

Ողորմա՜ծ, ողորմա՜ծ,

Ողորմա՜ծ ես, մարդասէ՛ր,

Մի՛ անտես առներ ըզմեզ, Տէ՛ր:

 

* * *

Մարիամ լցեալ շնորհօք,

Եւ Հոգւով Սրբով բարբառեաց,

Անձն իմ ցնծացաւ ի Տէր,

Եւ հոգիս՝ ի փրկիչն Աստուած,

Զքաղցեալս ելից հացիւ,

Եւ զանկեալ բնութիւնըս կանգնեաց,

Ըզհզօրն յաթոռոյն ընկէց,

Որ զնախնին մեր զԱդամ խաբեաց:

 

* * *

Սուրբ Կոյսն ի յայրին ծընաւ,

Եւ եղեն նշանք սքանչելեաց,

Լոյս մեծ ի յարփոյն հատեալ,

Եւ առ Կոյսն ի յայրն ծագեաց,

Բազումք ի յերկնից զօրաց

Խառնեցան ընդ դասս հովուաց,

Փա՜ռք ի բարձրունս երգէին,

Յայտենլով ըզծնեալն Աստուած:

 

* * *

Երթամ, պատմեմ Ադամայ,

Թէ զՔրիստոս ես մարմնով տեսայ,

Ահա ի խաչ բարձրանայ,

Զդժոխքն աւերել կամի,

Ազատել զհոգիսն, որ անդ կայ,

Ի վեր, ի յերկինս հանէ,

Հրեշտակաց առնէ գերակայ:

 

* * *

Մեր Տէրն ի յերկնից ի վայր

Սիրտ ելաւ, թէ՝ Գամ, սատանայ:

Առնում զԱդամայ հոգին

Ու գրեմ ի թխտին վերայ,

Զծնունդն ալ ի հետ հանեմ,

Ազատեմ ի  հետ Ադամայ,

Զդժոխքն ալ աւար առնեմ,

Թէ հազար շինեմ, սատանայ:

 

* * *

Ի յարեւելից վայրէ

Մեր Տէրն ելար ու կու գայ,

Ելէ՛ք, որ ի դէմ երթանք,

Որ նորա սիրտըն չի մնայ,

Հնցկուն թագաւոր, փատշահ

Ո՛չ եկեր է, ո՛չ պիտի գայ,

Յարեւելք ինքն է նստեր,

Յարեւմուտք հուքմըն կու խաղայ:

Ողորմա՜ծ, ողորմա՜ծ,

Ողորմա՜ծես, մարդասէ՛ր,

Մի՛ անտես  առներ ըզմեզ, Տէ՛ր:

 

* * *

Աստընվորս է չորս քօշէ,

Լուսն ընդ ո՞րկելնէ, մէկ ասա՛:

Լոյսն ի յայն դիհէն կելնէ՝

Քրիստոնէն աղօթք կու կենայ,

Մէկ մարդ մ'այլ՝ զլոյսն թողեր,

Դէպ ի մութն աղօթք կու կենայ,

Զան շու՛նն բնութիւն ունի,

Սատանի մասն կայ ի նայ:

 

* * *

Պիտէր կաթ մի այն գինուն,

Որ խմեց Ենովք Եղիայ,

Խմեց, տէր Գրիգորն երետ,

Տէր Գրիորն ասաց, թէ՝ հանգայ,

Հայե՛ր, ամ դուք է՞ր կու լայք,

Գիտէք, որ ձեր տէրն տի գայ,

Շատոց մըթան լոյս արեր,

Կու վախէք, թէ ձերն յուշանա՞յ:

 

* * *

Կանչեմ հոտ ի վեր, Աստուա՛ծ,

Իմ մեղաց ճարակն ի քէնէ,

Աստուած ի բերնովն ասաց,

Քո մեղաց ճարակն ի քէնէ,

Էրեցն ու Աւետարան՝

Աստուծոյ մօտիկ նըշան է,

Զինչ որ շարթուն մեղք գործես՝

Կիրակի զայն խոստովանէ,

Առնուս անթառամ պըսակ,

Անտենին հուրն զքեզ չերէ:

 

* * *

Թէ չուզես, որ քուֆր ասես,

Ձեռքդ տար ու զսիրտդ բռնէ,

Ո՛չ քուֆրն տրա ու զսիրտդ բռնէ,

Ո՛չ քուֆրն քեզ հաց բերէ,

Ո՛չ թացան, թէ նիստ ու ծախէ,

Անշահ անօգուտ բանէ

Քուֆր ասելն, բայց մեղանք է,

Սատանայ յիշոցք ասաց,

Դեռ անկից ի վեր կու վայէ:

 

* * *

Հա՜յ իմ մէկ ու մէկ Աստուած,

Մէկութիւնն քեզ կու վալէ,

Զով որ դուն ի վեր տանիս,

Մարդ ի վար բերել չկարէ,

Զան հացն, որ դու տաս ուտել,

Իսկի մարդ խլել չկարէ,

Ջուրն ի կենաց աղբերէտ

Ով ըմպէ՝ անմահ մնասցէ:

Ողորմա՜ծ, ողորմա՜ծ,

Ողորմա՜ծ ես, մարդասէ՛ր,

Մի՛ անտես առներ ըզմեզ, Տէ՛ր:

 

* * *

Դաւիթ արքային որդին

Սողոմոն՝ զա՛յս մեզ կու ասէ,

Զխրատն իմաստնոյն դու տուր,

Առաւել նայ զքեզ սիրէ,

Անգէտ անիմաստ մարդոյն

Խրատ տաս՝ նա ըզմեզ ատէ,

Թուր ու դանակ առնու նայ,

Թէ կարնայ՝ զքեզ սպաննէ:

 

* * *

Գանկատ եմ ու խոցվոր, եղբա՛յրք,

Սիրտս արիւն ի վեր կու բերէ,

Ի մնակութենէ ի վեր

Զիս ուսման հոգըն կու մաշէ,

Եկեր եմ, գերի անկեր,

Ճար չկայ որ մէկ մի թափէ,

Դատիմ զէտ զամէն մըշակ,

Նայ մարդ կայ, որ դեռ կու խոցէ:

 

* * *

Չորս բան խրատ առ յինէն,

Որ զամէն աշխարհս նայ արժէ,

Զայլոց մեղք դու մի՛ քններ,

Զքոյդ երկար մտօքըդ քննէ,

ԶԱստուած մօտ ի քեզ դու տես,

Ու զմահուն օրըն դու  յիշէ,

Զխրատ ի սիրտդ տնկէ,

Զքեզ ամէն չարէ կու պահէ:

 

* * *

Զայլոց մեղք դու մի՛ քններ,

Որ Աստուած զքեզ չի դատէ,

Զքո մեղքդ իսկի մի՛ մոռնար,

Որ խոնարհ զանձն քո պահէ,

ԶԱստուած թէ ի մօտ տեսնուս՝

Մեղքն իսկի զքեզ չխաբէ,

Ով որ զօր մահուն յիշէ՝

Նայ զաշխարհս իսկի չսիրէ:

 

* * *

Իսկի դու տեսա՞ր հարիֆ

Գինէխում, որ զտունն է շիներ,

Կամ՞ինչ տրէ տար քմօղ,

Որ յաղպաթն ի ինքն հասեր,

Զհաւասի ի մէճլիս դրեր,

Թէ՝ «Շինեմ», զտունն աւիրեր

Զերկուսն այլ աւեր թողեր,

Երկուքէն մահրում է եղել:

 

* * *

Ի յիմ շատ մեղացս ահուն՝

Զիս երերն ու լացն է առեր,

Ով ոք չէ պատճառ եղեր,

Չեմ այլոց ձեռօք ես խաբուեր,

Իմ սրտիս կամաւն յօժար,

Յամենայն մեղք եմ հանդիպեր,

Բարոյն հակառակ կացեր,

Զօրինաց ցանկն եմ պատառեր:

Ողորմա՜ծ, ողորմա՜ծ,

Ողորմա՜ծ ես, մարդասէ՛ր,

Մի՛ անտես առներ ըզմեզ, Տէ՛ր:

 

* * *

Զերկուսն ի մէկտեղ դրած,

Զէտ ընկեր՝ կասեն, թէ պահէ,

Ու զչորս բնութիւնս օտար

Հետ իրաց՝ կասեն, թէ պահէ,

Հոգիս իմ ասոնց միջին

Զէտ կրակ, որ զմոմն հալէ:

 

* * *

Զերկու ընկերացն ասեմ,

Մէկն հողն է, մէկըն՝ հոգին է,

Հոգիս թէ ի վեր քաշէ՝

Հողն ծանր, ի վայր կու հակէ,

Վախեմ, թէ հողոյս լըսեմ,

Նայ հոգոյս լոյսըն պակասէ,

Հետ հոգոյն ամ ո՞վ թռչի,

Երբ նորայ տունն հեռի է:

Ողորմա՜ծ, ողորմա՜ծ,

Ողորմա՜ծ ես, մարդասէ՛ր,

Մի՛ անտես առներ ըզմեզ, Տէ՛ր:

 

* * *

Զհինգ դուռն է ի բաց թողած,

Զայդ ամուր, կասեն, թէ փակէ՛,

Այս բերդս է գանձով ի լի

Ու հազար չարկամ կու մտնէ,

Զչարկամն ես ի յիս ունիմ,

Ու զդռվին զամէն կու փակէ,

Թագաւորս է ի ներս նստած,

Նայ զայս այլ գողըն կու խաբէ:

 

* * *

Աւա՛ղ զայն, որ շատ դատիս,

Մարդ չկայ, որ զելն ճանչէ,

Հաշուէ, թէ ճոհար ունի,

ի խոզուն առջեւ կու վաթէ,

Խոզն զճոհարն ո՞նց ճանչէ,

Զօրն ի բուն զաղբըն կու փորէ,

Կոխէ նյ զքո փոհարն

Ու դնչովն զքեզ կու դեղէ:

 

* * *

Սատանայ տեսաւ զՄօսէս,

Արգիլեց ու պահ մ' այլ իլաց,

Իմ աստուածախօս մօսէս,

Մեր տէրն մեզ յէ՞ր է խռոված,

Երբ մեք աշակերտք էաք

Աստուծոյ՝ Ադամ չէր ստեղծած,

Ադամ ի հողոյ ստեղծած,

Մեք՝ ի մեր փառացն անկած:

 

* * *

Հաւատն՝ անառիկ բերդիկ,

Ով առնէ ըզնայ հայրենիք,

Թէպէտ թշնամիք ունի,

Որ բերեն ինձ շատ մըրճենիք,

Թշնամին հեծել կապէ,

Կու լինա ի նայ նետաձիգ,

Նյ զնայ մասխարայ դնէ,

Թըքանէ զէտ ըզխըմաճիք:

 

* * *

Ի յերկնաւորաց դասուն

Սադայէլ երես է շրջեր,

Ի յերկնից յանդունդս ընկեր,

ի լուսոյն մահրում մընացեր,

ԶԱդամ ի դրախտէն հաներ,

Անասնոց երկիրս է ձգեր,

Ամէն Ադամայ որդիք

Այս օտար երկիրս բնակեր:

Ողորմա՜ծ, ողորմա՜ծ,

Ողորմա՜ծ ես, մարդասէ՛ր,

Մի՛ անտես առներ ըզմեզ, Տէ՛ր:

 

* * *

Անգէտ, անիմաստ մարդոյն

Հետ երթալըն խիստ դըժար է,

Մարդն, որ անըզգամ լինի՝

Զընկերին զղատրըն չգիտէ,

Ընկեր հետ անո՛ր եղիր,

Զինչ որ դու ասես՝ նայ լըսէ,

Երբ դըժար տեղաց առնուս,

Նայ գիտնա՛ս, որ քեզ ընկեր է:

 

* * *

Արե՛կ, որ խրատ մի տամ,

Խելք ու միտք ունիս՝ նէ լըսէ,

Հետ անգիտին մի՛ դատիր,

Թէ հազար որ զքեզ սիրէ,

Անգէտն է ի հուր նըման,

Հուր ընկնի՝ զտեղըն կերէ,

Գիտունն է ի ջուր նման,

Ուր երթայ՝ կանանչ բուսեր է:

 

* * *

Զխարտն այն մարդուն տուր դու,

Զինչ խրատ ասես՝ նա լսէ,

Անգէտ անիմաստ մարդուն

Շատ ասելն ամ ի՞նչ օգուտ է,

Խելօքին խրատ երբ տաս,

Բերկամ զքեզ կու գիտէ,

Անգէտին խրատ երբ տաս,

Նայ չարկամ զքեզ ճանաչէ:

 

* * *

Դաւիթ մարգարէն ասաց,

Թէ՝ չարկամ ունիս, նայ սիրէ,

Զձեռքն բռնէ ի տուն տար,

Ու անուշ լեզուով զնա մեծարէ,

Զկթխան լից ի յափըն տուր,

Իր բերնովն զինքն անիծանէ,

Թէ՝ Աստուած զայս տունս շէն պահէ,

Ու զչարկամն գլխիվարէ:

 

Քան զԱդամն ալ ի՜նչ հարուստ,

Որ ունէր զդրախտն առանձին,

Սատանայ ի յօձ մըտաւ,

Օձն՝ յԵւայ, զԱդամ խաբեցին,

Ի պըտղոյն ուտել տվին,

Ի փառացն մերկացուցին,

Տերեւ զթզենոյն տվնի,

Ի դրախտէն հանին, վարեցին:

 

* * *

Զով որ կու սիրէ Աստուած,

Սակաւիկ մի աստ կու տանջէ,

Թէ սէր ի սըրտանց ունի

Առ Աստուած՝ չարին համբերէ,

Թէ փորձէ նայ սէր ունի

Առ Աստուած՝ նա խիստ յօժար է,

Տանջանքն կու թըվի նմայ,

Թէ իւղով զանձն կօծանէ:

 

* * *

Ով իմ խրատիս լսէ՝

Նայ զանանց բարին վայելէ,

Յանտէնն պարզերես երթայ,

Յումեքէ իսկի չվախէ,

Յորժամ յարութիւն լինայ՝

Փողն ձայնիւ տիոչէ,

Ո՛վ աստէն բարի գործեր,

Նայ՝ զԵկա՜յք ձայնն տի լըսէ:

 

* * *

Մահալէտ ի վայր կու ի,

Լուկ տեսայ չոր գանկ մի ձգած,

Ոտոքս լ թապալ տվի,

Լուկ ծիծաղաց,

Ես այլ գէմ մանուկ էի,

Ի մանկնաց մէջն կանգընած,

Այսօր եմ գերի գնած,

ի հողին մէջըն զընտանած,

Կուպղարկն ի վերայ զարկած,

Ու զբալնիքն յաշխարհ վտարած:

 

* * *

Հոգին հողվարօքն անցաւ

Ու զմարմինն ի հող անիծեց,

Մարմինն ի հողուն ի դուրս

Մէկ խօսօք զհոգին վըճարեց,

Զմեղքն ես ու դուն արաք,

Պարտըկան երկու՞քս եմք, լըռե՛ց,

Ես հող էի ի հող դարձայ,

Քո ամալն զքեզ ձգէ յայրեց:

 

* * *

Օրհնեա՜լ Աստուծոյ անունն,

Որ զբարեաց դըռվին է բացեր,

Զաշխարհս գեղեցիկ ստեղծեր

Եւ յերեք դիմաց բաժաներ,

Ըզհրեշտակս ի յերկինս դրեր,

Ադամայ զդըրախտն տվեր,

Զերկիրս անասնոց տըվեր,

Անբանից տեղիք զսայ շիներ:

 

* * *

Գազանն ի յանտառ մորին՝

Թէպէտ բու, թէպէտ բազայ է,

Գոհարն ի ծովուն միջին՝

Թէպէտ քար, թէպէտ գոհար է,

Խելօքն ի յանգէտն ի մօտ՝

Միտք արէք, թէ յի՞նչ նըման է,

Ճըրագն ի կուրին առջեւ

Կու վառի ինքըն չը գիտէ,

 

* * *

Եկին, աւետիս բերի

Ադամայ, թէ Նիստ ու խնդայ,

Եդեմ դրախտէն ելար,

Պատճառ ո՞վ եղեւ, մէկ մ'ասա՛յ:

Թէ՝ զՕձն ու զԵւայ կասես,

Նա պատճառ եղեւ սատանայ:

Ես քեզ սատանայ եղայ,

Ինձի ո՞վ եղեւ, մէկ ասա՛յ:

 

* * *

Աւա՜ղ ու հազար բերան,

Թ' ի՜նչ խելօք ի՝ անխելացայ,

Ասի, թէ՝ Վաճառ անեմ,

Ի շահուն տեղըն զենեցայ,

Ասի, թէ՝ Բարեւ մի տամ

Ան կռոցն, որ մարդ չիմանայ,

Նա զթագս ի գլխուս առին,

Հանց շուտով, որ ես չիմացայ:

 

* * *

Զինչ որ ես հետ ինձ արի,

Չէր արեր ով ոք հարամի,

Շիշայ մի հալած ոսկի

Ի գետինն ի վար թափեցի,

Անցաւ ի գետնին ներքեւն,

Ես դատարկ ի վար մնացի,

Ի՜նչ անեմ զյետի անունն,

Երբ առջի անունն աւերի:

 

* * *

Ես ասեմ ու դու լսէ,

Ա՛ռ ի քո մտկունքդ անտիճէ,

Օ՛ղ արա, յականջըդ դիր,

Զէտ կարմիր դեկան ծրարէ,

Յայն մարդն ի խէչ մի՛ նստիր,

Երբ երթաս՝ նայ զքեզ զրուցէ,

Զնետըն հետ քեզ նետէ

Ու զաղեղն դառնայ պահէ:

 

* * *

Մէկ մարդ մի զփետատն առեր

Ու զվարդին տակըն կու փորէ,

Պիւպիւլն ի վարդին սիրուն,

Զիր վզիկն յառաջ կու բերէ,

Արծիւն ի հաւան ելեր

Ու կասէ թ' Այս ի՜նչ աճապ է,

Թեպուր մ'իմ թեւէս ըակեր,

Նետ եղեր ու զիս կու խոցէ:

 

* * *

Երբ ես ի յաշխարհս եկի՝

Գառն անպարտ ու մղեք չունէի,

Ի յաւազանէն ծընայ՝

Զէտ զմարգարիտ ցոլայի,

Մեծցայ, մեղաւոր եղայ,

իմ ոտօքս ի մեղք գնացի,

Զկամքըն սատանին արի,

անտէնէն խապար չունէի:

 

* * *

Կուզե՞ս, որ ազիզ կենաս,

Որ ամէն մարդ զքեզ սիրէ,

Դու հողուն նման կեցիր,

Որ ամէն մարդ զքեզ կոխէ,

Քան զերկաթն ալ ի՜նչ ամուր,

Որ կրակն զինքնկու հալէ,

Դու ջրի նման կեցիր,

Որ կրակն յիւրմէն կու վախէ:

 

* * *

Լաւ մարդ ես նորա կասեմ,

Որ բանայ զբերանն համով,

Հընցկուն գեղեցիկ ելզու,

Որ լընու տուն մի ճոհարով,

Աստուած երբ զաշխարհս արար,

Զհողն ու զջուրն ու զքամին հըրով,

Մթխալ մ' աւելի չարաւ,

Կըշռեց զամէնն չափով:

 

* * *

Կաֆա մի ասել կամիմ,

Որ աժէ ճոհար մի բոլոր,

Մարմինն ի նաւ նըման,

Խելքըդ ծով, թէ չունիս ժըխոր,

Միտքդ նաւավար նըման,

Որ բարձեր ես գանձ շահաւոր,

Թէ յեզըր ծովիտ հանես,

Նա առնէ զքեզ փառաւոր:

 

* * *

Կանթեղիտ մըտիկ արա,

Ջուրն ու ձէթ ւո հուրն ի լըման,

Կանթեղն է մըտաց նըման,

Ջուրն՝ ուսման, ձէթըն՝ գիտութեան,

Քանի զմիտքըդ սուրբ ունիս,

Դու սրով ջանայ միշտ ուսման,

Հոգիտ է պայծառ գունով,

Որ լոյս տայ քեզ ի մըթութեան:

 

* * *

Այն մարդն, որ զդուրն երթայ,

Գէմ պիտի զդըժարն անտիճէ,

Շաքրին շատ ուտել չվայլէ,

Արդմորդուն սրտին ահոկէ,

Մըտիկ լեռներուն արայ,

Խելօքնուն ասած մասալ է,

Ա՛յն, որ բարձր է՝ ձիւն ունի,

Ա՛յն, որ ցած՝ ի՜նչ խօշ կանանչ է:

 

* * *

Մարդն, որ ի ղարիպութիւն երթա,

Գէմ նորաշատ խելք պիտենայ,

Քան զամէնն ցած կենայ,

Հապա թէ իր բանն կու լինայ,

Մըտիկ դու ծառին արայ,

Թէ քանի՜ հունար կայ ի նայ,

Այն ճեղն, որ պտուղ ունի,

Քան զդատարկն է՛լ ցած կու կենայ:

 

* * *

Հայր մեր, որ յերկինս ես դու,

Բարձրութիւնըն քեզ կու վայլէ,

Եւ սուրբ եղիցի անուն,

Առաքեալ եւ բանն ի Հօրէ,

Զինչ զԱհարօնի գլուխն,

Որ ծաղկանց իւղովն օծեալ է,

Կամ ցօղ Ահերմոն լերին,

Ի Սուկաւ լեառն բուսեալ է,

Ոչ գարունն ջուր կուզէ,

Ոչ աշունն թառմելու է,

Հնցկուն ծաղիկ ո՞վ տեսեր,

Զարարածս շէն կու պահէ,

Նորա ծաղիկն ո՞վ ասէ,

Երբ նորա անունն Յիսուս է:

 

* * *

Այս ծով, անատակ գիշերս ի բուն

Ես երկու շրջան մանեցի,

Խօշեարս այլ ի միտս ընկաւ,

Թէզ մ' ելայ, զջահրաս վերուցի,

Փարչիկ մ' այլ անուշ գինի,

Խօշ եարս դուռն գնացի,

Խօշ եա՛ր, ամ զդուռըդ բա՛ց,

Ձիւն եկեր, ոտվիս կու մըսի:

Ողորմա՜ծ, ողորմա՜ծ,

Ողորմա՜ծ ես, մարդասէ՛ր,

Մի՛ անտես առներ ըզմեզ, Տէ՛ր:

 

* * *

Ա՜յ իմ աննըման նման,

Մարըն չէ բերեր քեզ նըման,

Աչերտ է ի ծով նըման,

Եւ  ուներտ՝ ի թեւ ծիծըռկան,

յտ քո աչերուտ շալֆուն

Է կապեր Մոլքատ, Խորասան,

Ուներտ է կամար կապեր

Ու կերթայ ի Մըսրայ թալան,

Շատ առ, շատ վաճառ արեր,

Շատ խօճայ ու շատ պազըրկեան:

 

* * *

Դեղներ եմ խընկիտ նըման,

Ու առեր եմ գոյն զաֆարան,

Չգիտեմ, թէ քո էսրտ արեր,

Թէ՞ եկեր է օրըս մահուան:

Ողորմա՜ծ, ողորմա՜ծ,

Ողորմա՜ծ ես, մարդասէ՛ր,

Մի՛ անտես առներ ըզմեզ, Տէ՛ր:

 

* * *

Վերի փողոցօքդի վար կու գի

Ճուկ ու մուկ հազար զուխախով,

Խօշ եարս ալ ի դէմ ելաւ,

Լուկ բարեւ երետ հուճճաթով,

Գրկեցի ու պինտ պագի

Զիր աչերըն խիստ կարօտով,

Կերթար ու լալով կասէր,

Թ' Ի՜նչ խախք էր՝ եղաք ցորեկով:

 

* * *

Սրտիկս երկու դուր ունի,

Մէկըն՝ գաղտ ու մէկըն ալանի,

Ան գաղտ դռնէն դուր ելա,

ու գտա հատիկ մ'ալ ոսկի,

Ան ոսկին, որ իմ ափն ընկաւ,

Չէր ընկէր ի շատ ոսկերչի,

Ո՛չ ինքն ի քուրան մըտեր,

ո՛չ լսեր ձայնըն կըռանի:

Ողորմա՜ծ, ողորմա՜ծ,

Ողորմա՜ծ ես, մարդասէ՛ր,

Մի՛ անտես առներ ըզմեզ, Տէ՛ր:

 

* * *

Տեսայ զիմ հոգոյս հոգին՝

Զարդըրվեր ու կերթար ի ժամ,

Դարձաւ ինձ ճուղապ երետ,

Թէ՝ «Ու՞ր կերթաս, քո ժամտ է հարամ,

Դարձի՛ր, ինձի պագ մի տուր,

Ահա ժամ ու շատ մի քարամ,

Յորտեղ ժամատեղ տեսնամ,

Քեզ համար ես երթամ ի ժամ,

Աղօթք աղչանք անեմ,

Մինչոր քո ծոցուտ տիրանամ»:

 

* * *

Վաղվնէնքն ի վեր ելայ,

Թէ երթամ յիմ եարն ի բարեւ,

Խօշ եարս ալ ի դէմ ելաւ,

Իր երեսն էր վարդի տերեւ,

Վարդն ալ խօշ լազաթ ունի,

Վաղվնէքներբ դպչի արեւ՝

Հանէ զիւր կանանչ կապան,

Լուկ հագնի զկարմիրն ի վերեւ:

 

* * *

Ասեմ, թէ հայրէն ասայ,

Թէ չէ ես ասեմ՝ դու լսէ,

Զբերանդ ալ քէնով ածծէ

Ու զականջդ ի գործ դու պահէ,

Զէտ օղ ի յականջըդ ա՛ռ,

Զէտ կարմիր դեկան ծրարէ,

Ամէն մարդ, որ շատ զրուցէ,

Նայ յետինըն խօսք կու լսէ:

Առիւծն առիւծի մսէն,

Թէ հազար որ տան՝ նա չուտէ,

Գէմ ինքն ալ առիւծ եղեր,

Զառիւծն ի փառս կու պահէ,

Ծառըն նալ չի կարէ,

Յայն տեղացն, որ ինք բուսեր է,

Երբ կոթն ի ծառէն լինա,

Նա կացինըն զինք կու կտրէ:

 

* * *

Արծիւն ու շհին բազէն

Հետ վրուժ կաքվուն դատէին,

Պատ արին, պարեխին ածին

ի բոլորն քար շարեցին,

Վայրի վարճինակ մ' եկաւ,

Զորսն առաւ այն երկու քաջին,

Արծիւն ու շահին բազէն

Լուկ հայրան ի վայր մնացին:

 

* * *

Գիշե՛ր, դու երկան կեցիր,

Տարեկ մի եղիր՝ թէ կարես,

Իմ եարն ինձի հուր եկեր,

Դէմ հազար տարու, թէ գիտես,

Առաւօ՛տ, դու ի զատ կեցիր,

Որ ըզմեր խաղըն չաւիրես,

Գս, զլոյսն ի վրայ բերես,

Զիս ի յիմ եարն բաժանես:

 

* * *

Զայդ պագտ, որ ի քո բերնէն

Դու տվիր քո սրտի կամով,

Հանցեղ անուշիկ պտուղ

Ոչ ցամաք կերէր ոչ ի ծով,

Նման էր էտ անյ պտղոյն,

Որ Ադամ կերէլ է խաբնով,

Կերաւ, ի դրախտէն ելաւ,

Ես՝ ի քո ծոցուտ կարօտով:

 

* * *

Զիմ եարն ի գնալ տեսայ,

Որ կերթար ի ճանփատ ի վար,

Մանրիկ քայլափոխ կառնէր,

Ու քաղէր ծաղիկ նօնօֆար,

Ամէն հանգչելու տեղիկ

Երեսին դնէր ու կու լար,

Կուրնա՛յ չարկմնուն աչվին,

Կու պահեն զքեզ յիսնէ օտար:

 

* * *

Սրտիկս է խալկին եղեր,

Զօրն զքո ղուսան կու եփէ,

Անձնիկս է չոր փայտ եղեր

Ու զկրակնի վառ կու պահէ,

Տեսեր եմ, որ միսն եփի,

Ու զկրակն դադարեցընէ,

Հալեր միսն, թողեր ոսկոր,

Դեռ ի կրակն փայտ կու ձգէ:

 

* * *

Դու ո՞վ ես, որ յերդիքդ ելեր,

Զէտ օտար հողըն կոխելու,

Թէ վարդ ես՝ ի վայր եկոյ,

Թէ օտրա ծաղիկ՝ նա հեռու՛,

Ո՛չ վարդ եմ՝ ի վայր գալու,

Ո՛չ օտար ծաղիկ՝ գնալու,

Եկեր, սիրուտ եմ առեր,

Ո՛չ գալու եմ, ո՛չ գնալու:

Ողորմա՜ծ, ողորմա՜ծ,

Ողորմա՜ծ ես, մարդասէ՛ր,

Մի՛ անտես առներ ըզմեզ, Տէ՛ր:

 

* * *

Ես գիշերս լերանց բարձանց

Ծաղկունաց ի մէջն եմ ի քուն,

Իմ եարն ի գլխուս վերեւ

Կու խմէ, ես՝ անհոգ ի քուն,

Գլխակս երբ ի վեր առի,

Նա թռաւ նման կաքվընուն,

Թեւիկ շահէնի առի,

Լուկ հասայ ի յեզըր ծովուն,

Հասայ, չի հասայ սիրուս,

Վա՜յ հազար մօրըս բերելուն:

 

* * *

Ով որ սիրու տէր մարդուն

Չողորմի՝ թող ինքն մեռանի,

Իր մահն ի մորին լինի,

Իր բերնին հաղորդ չի գտվի,

Աղվեսն ի լալկան լինի,

Գալագռաւն՝ ի հաբեղանի,

Շունն այլ իր մատաղ լինի,

Լուկ ագին զէտ մոմ թող վառի:

 

* * *

Պիւլպիւլն ի յեգին մըտաւ,

Ի վերայ վարդին թառեցաւ,

Եբաց զիւր բարի բերանն

Լուկ երգեց՝ մինչեւ լուսացաւ,

Վարդն այլ ի փշին միջին

Սուտ ի քուն է, զայն իմացաւ,

Խզտեց զիւր կանանչ շապիքն,

Ղրմըզի շուտով մի հագաւ:

 

* * *

Եկին ու խապար բերին

Պիւլպիւլին, թէ՝ Վարդըն մռեաւ,

Պիւլպիւլն ի վարդին սիրուն

Սեւ ներկեց զշապկիկն ու հագաւ,

Շուտով մի խապար բերին

Պիւլպիւլին, թէ՝ Վարդըն եկաւ,

Պատռեց զիւր սեւուկ շապկիկն,

Խատուտիկ շուտով մի հագաւ:

 

* * *

Գիշերս ես ի քուն էի,

Քունս ի ներս սրտիկս երեցաւ,

Եկին ու բերին խապար՝

«Քո սիրած եարն զքեզ մոռցաւ»,

Մանկտի՛ք, ձեր արեւտ ասեմ,

Լսեցի՝ լեզուս կապեցաւ,

Շուտով դեղ ու ճար արէք,

Որ չասեն, թէ՝ «Անկի մեռաւ»:

 

* * *

Սէրն երբի յաշխարհ եկաւ՝

Եկաւ ու ի սիրտս թառեցաւ,

Հապայ իմ սրտէս ի դուրս՝

Երկրէ-յերկիր թափեցա,

Եկաւ, ի գլուխս ելաւ,

Ի յըղեղս ելաւ, թառեցաւ,

Աչիչս արտասուք ուզեց,

Նա արիւնն ի վայր թափեցաւ:

 

* * *

Մորճիկ մի երետ բարեւ,

Իմ ամէն խոցըս նորեցաւ,

Ասի, «Կու սիրեմ զքեզ»,

Իմ խօսիցս ճուղապ չի գըտաւ,

Դարձաւ, զայն ճուղապն երետ,

Թ' «Ի՜նչ անեմ, լելուս կապեցաւ,

Քո սէրտ ի գլուս ելաւ,

Լուկ ճիկարս ի փորս եփեցաւ»:

 

* * *

Քո սիրուտ մտիկ արի,

Նա զէտ նետ ի չարխէն ելաւ,

Ես անմեղ կանգնած էի,

Եկաւ, յիմ սրտիսգամեցաւ,

Մանկտի՛ք, ձեր արեւն ասեմ,

Այս նետիկս, որ յիս մըխվեցաւ,

Շուտով դեղ ու ճար արէք,

Որ չասեն՝ թէ՝ «Անկի մեռաւ»:

 

* * *

Կարմիր վարդ՝ կանանչ թըփով,

Կանանչ թուփ՝ կարմիր խնծորով,

Քանի՜ կենամ քեզ յապով,

Քանի՜ մէկ էրիմ կրակով,

Կու սիրես՝ սիրէ սրտով,

Կշտացեր եմ սուտ խաբելով,

Չես սիրեր շիտակ սրտով՝

Սուրբ Սարգիս Աստուած քեզ խռով:

 

* * *

Ծաղիկ ան ծաղկին կասեմ,

Որ յօձուն բերնիկն է բուսեր,

Լուկ մարդ ի յօձուն ահուն,

Զան ծաղկին հոտըն չէ առեր,

Մանուկ մի Հոռմանց ելեր,

Զարեւուն թարկիկն է տվեր,

Զօձիկն արեւէն հաներ

Ու զծաղիկն ի բերնէն առեր:

 

* * *

Ծառ մի կայ՝ նարինճ կու տայ,

Ծառ մի կայ՝ նարինճ ու թուրինճ,

Ամէն ծառ պտուղ կու տայ,

Թէ ուռին չտայ, նայհամ ի՜նչ,

Շատ եար իմ եարին լռեր,

Թէ դուայլ լըռես՝ նայ համ ի՜նչ,

Շատ մարդ մեր տէրտէն մեռեր,

Թէ դու այլ մեռնիս՝ նա համ ի՜նչ:

 

* * *

Կանչեմ հոտ ի վեր, Ստեղծո՛ղ,

Զամենայն ղարիպ դու պահէ,

Իմ եարն ի ղարիպութիւն,

Իր կարկն զիս կու երէ,

Զիր գալն ինձ շուտով արա,

Իմ ամէն տէրտէս նա գիտէ,

Զերեսս յերեսին դնեմ,

Որ հոգիս ի ծոցն ելանէ,

 

* * *

Այս առաւօտուս պահուն

Գայր ջրին ձայնիկն ու ձագուն,

Այն իմ պիվէֆա եարին

Ձայն անուշ էր՝ քանց զամէնուն,

Բարակ սիրու տէր մարդուն

Ինքն ու իր եարըն մէն ի քուն,

Պաք տուն ու պաք առնուն,

Ղավլ անեն մէկալ գիշերուն

 

* * *

Հընցկուն եմ ի քո սիրուն,

Զինչ ամպերն, որ կառնէ շառափ,

Զայտ՝ երկիր ամէն գիտէ,

Սիրոյ տէր եմ՝ հետ քեզ խարապ,

Այս իմ նենգաւոր աչերս

Չի կենար մէկ պահ մի պարապ,

Կու լայ զօրն, զքեզ կուզէ,

Չի առներ այլ մարդոյ տալապ:

 

* * *

Վայրի վարճինակտ եմ ես,

Արգիլէ՛ մարի՛կ, թէ կարես,

Թռչիմ այլ երամ խառնիմ,

Գաս ի հետ՝ ճանչել չի կարես,

Ոսկի ղաֆաս այլ շինես,

Զիս ի ներս դնել չի կարես,

Զերկիր բարեխօս բերես,

Զիս ի տուն տանել չի կարես:

 

* * *

Կարմիր ու ճերմակերես,

Քանի՞ մէկ զիմ սիրտն արունես,

Անցնիս թուխ ամպեր լինիս,

Յետեւ ամպ ու գոլ անես, զիս երես,

Քանի՞ զաս էրած երէս,

Ա՛ռ քէֆին ու դիր զիս ի ներս:

Հեռի՛ քէֆինն ի քէֆէ,

Հանսա ծոցս, արե՛կ, մուտ ի ներս:

 

* * *

Աշխարհս ես ի շուրջ եկայ,

Չի գտա ըղորդ սիրելի,

Ըզխելքս ի վերաս բերի,

Ու զբազուկս արի սիրելի,

Քանի բազուկս ի բան կենայ,

Շա՜տ եղբայր ու շա՜տ՝ սիրելի,

Բզուկս, որ բանէ ընկնի,

Ո՛չ եղբայր եւ ո՛չ սիրելի:

 

* * *

Ի՜նչ ես եղներ ու դեղներ,

երեսիդ գունըն գնացեր,

Գէմ քո եարըն չէ՞ մեռեր,

Կամ օտար երկիր գնացեր,

Թէ լամ նայ, ե՛ս լամ թող,

Ես գիտեմ, թ' ի'նչ եմ կորուսեր,

Ելեր՝ իմ հոգուն հոգին,

Անհոգի ի վայր մնացեր:

 

* * *

Յաւուրն ի հազար պահուն

Տէ՛ր, փրկէ ի մարդոյ շառէ,

Մարդուն շառն անչափ չար է,

Որ ազանն յիրմէ կու վախէ,

Զառիւծն՝ ի զէնճիր դրած,

Գազանացըն գլխաւորն է,

Արծիւն՝ ի հաւան ելեր,

Արդմորթուն ահէն կու վախէ:

 

* * *

Ես ասեմ ու դու լսէ,

Մարն օրհնած, որ զքեզ բերեր է,

Մարն երբոր զքեզ եբեր,

Գէմ չասաց, թէ՝ Զերկիր երէ,

Կըրակն ի յերկնից ի վայր,

Թողզքո մարըն մէն երէ,

Որ զիս ի քենէ ի զատ,

Զքեզ յիսնէ կարօտ կու պահէ:

 

* * *

Պիւլպիւլն ի ծովուն միջին,

Ի յօձուն բերանն՝ ու կասէր,

Թո՛ղ լինամ ես այս հալիս,

Թո՛ղ իմ վարդըն գէշ չի քաշէր,

Վարդն այլ ի փշին միջին

Սուտ ի քուն էր, զայն կու լսէր,

Լուկ զիր շարեղէն շապկիկն

Ի չորեք դիմաց կու զխտէր:

 

* * *

Ես այն հաւերուն էի,

Որ գետինն կուտ չուտէի,

Թռչ'ի'ւ ի կամարն ելն'ի,

Թէ սիրու կնատն չընկնէի,

Եկայ այն ակնատն ընկայ,

Որ ես այլ անկի վախէի,

Ամէն հաւ ոտօքն  ընկնի,

Ես՝ ոտօքս ու վիզս աւելի:

 

Փոքրիկ վաճառական մ'էի,

Իմ անունն էր Թաւաքալլի,

Թաւաքալ աստուած արի,

Ձըգեցի ըզնաւս ի ծովի,

Գընաց յայն կըղզին ելաւ,

Որ ճոհարն ի հոն կու բուսնի,

Ճոհարն, որ իմ ափս ընկաւ,

Չէր ընկեր ի շատ ոսկերչի:

 

* * *

Ողորմ ու լալի հաւուկ՝

Քան զկասկամ հաւըն չի՛ լինի,

Ո՛չ գիշերըն քուն ունի,

Ո՛չ ցերեկն վայր կանկանի,

Մէկ պահ մի դադար ունի,

Որ ոտիցն ի վայր կու կախվի,

Երկու կաթ արիւն կաթէ

Յաչերուն, հապայ կու թռչի:

 

* * *

Կանչեմ հոտ ի վեր, Աստուա՛ծ,

Յոր իմ ձայնս ուր հասանի,

Թո՛ղ աւազանի ծնունդ,

Ի սիրուն պէլան չի յուրդի,

Սէրն ալ գէմ ոտվի ունի

Ու զձեռվի՝ զէտ ըզհարամի,

Եկէք, հարամի տեսէք,

Հարամի ու նետ մի չունի:

Եկեր ի փողպատս առեր,

Չեմ երթար, ն'ի քաշ կու տանի:

 

* * *

Արի՛ք, ի ծովերտ իջնունք,

Ու ձկներ որսանք մեք վարմով,

Առնունք զնայ ի տուն տանիմք,

Ու եփեմք զինք բարկ կըրակով,

Ձկներն ինձի հանց ասին,

Թէ՝ Լցվաւ մեր սիրտն արիւնով,

Երբ ես յարեւէս ելնամ՝

Թող ցամքի ուր գետ կայ ու ծով:

 

* * *

Քան դուն ինձի էիր՝

Նայ կանանչ ու ցօղն ի վերայ,

Երբ դուն ի յիսնէ  ելար՝

Ձուն եկեր եղեմն ի վերայ,

Թէ ալվի ի յիս դառնաս

Ու կենաս խելացդ ի վրայ,

Երթամ, բարկ արեւ լինամ,

Գամ, կանգ…

 

* * *

Պաղչամ ի տընկեր եմ ես,

Թ' ի՜նչ աղէկ մորճեր կայ ի ներս,

Սընուցի եւ ի հասկ բերի,

Խըլեցին ըզզան, կու լամ ես,

Զէտ մարակորուստ կաքաւ,

Ի լեռներն ի շուրջ կու գամ ես,

Լսեր եմ՝ ակնատ ունիս,

Բեր լարէ՛, գամ՝ ընկնիմ ի ներս:

 

* * *

Տեսայ զիմ եարըն նստած,

Զէտ հազար լուսին բոլորած,

Զէտ զարեգակըն վառած,

Զէտ պայծառ աստղեր զարդարած,

Զոստկունքն այլ ի ջուր դրեր,

Զնռանայ ձեռքունքն այլ լուաց,

Կտուած թափսին դըրած,

Արմուղան դըրած, բաժանած:

 

* * *

Ձկնակն ի ջրէն հանվի,

Ի ջուր մ' ալ ձըգեն՝ նայ ապրի՞,

Հընցկուն եմ ի քո սիրուտ,

Զինչ ձըկնակն, որ թալէթըլի,

Զձուկն ի ջրէն հանեն,

Նայ տըտանն տայ ու մռենի,

Երբ զիս յիմ եարէն զատեն՝

Մեռնիմ յլ չկայ ճար մի:

 

* * *

Արեգակն ու պայծառ լուսին,

Ուր կելնեն ի մէկ թապեհէ,

Իմ եարն ի տանէն ի դուրս՝

Զերկուքին լոյսըն կու պաթլէ,

Նըման այն աստեղն ես դուն,

Որ ամէն առաւօտ ելնէ,

Քիչ-քիչ նայ ի վեր կու գայ,

Զբարիլոյսն ի հետ կու բերէ:

 

* * *

Իմ սիրտս ի քո վատ սիրուտ՝

Զէտ աշնան ղազալ կուդողայ,

Արցունքս ի յերեսս ի վար՝

Զէտ գարնան անձրեւ կու ցօղայ,

Հոգիս ի յիսնէ ելաւ,

Մէկ մի քո ծոցուտճար արա՛յ,

Ծոցիկս ի ծոցուտ սովոր,

Այլ ընդո՞ր երթայ մէկ ասա՛յ,

 

* * *

Հա՜յ իմ սէրկեւիլ մորճիկ,

Յի՜նչ ատեն էիր սիրելիու,

Չար փուշն է ի քեզ պատած,

Որ չըկայ ճարակ մտնելու,

Չար փուշին պատողին ճկրուն,

Ես ագանիմ ճօշան կղու,

Գամ մտնում ու վարդ քաղեմ,

Թո՛ղ հոգեկս ի տեղըն ելնու:

 

* * *

Յու՞ր էիր— ուսին՞ եկիր,

Անծանօ՛թ, ու զիս սիրեցիր,

Զկրակդ ի թեզնիքդ ուն'իր,

Ի ծոցիկս ի վար թափեցիր,

Զծոցիկս այլ քուրայյ արիր,

Լուկ զոսկին ի ներս հալեցիր,

Զոսկին այլ հալղայ արիր,

Յիմ սրտին յականջն անցուցիր:

 

* * *

Երէկ չէր, այսօր տեսայ

Խնծորիկ տալիկ մի հուսայ,

Թ' ապրիմ յարեւ մընամ,

Թեզ հանեմ շուտով ջուր ի նայ,

Ջուր յորդանանու բերեմ

Ու ջրեմ, որ անմահանայ,

Ի շըքին հանգչիմ ես այլ,

ի պտղոյն վայելեմ նորայ:

 

* * *

Գիտես, որ դուն պարծենցար,

Թէ՝ Ճերմակ ծոցըս քեզ ծառայ,

Յետեւ փոշիման եղար,

Խրատ ո՞վ երետ, մէկ ասա՛յ,

Ինձ ղիպն ու ղուսայյ կու գայ՝

Քո ծոցուտ այլ մարդ տիրանայ,

Պագնէ զիմ պագած տեղիկն,

Ու դնէ զերեսն ի վերայ:

 

* * *

Գիշերս ես ի դուրս ելայ,

Թէ եար մի գտնամ խմելու,

Գըրօղն այլ ի դէմ ելաւ,

Լուկ նազար երեւ տանելու,

Գըրօ՛ղ, անհաւատ գըրօղ,

Դեռ մանուկ եմ, չե՛մ տանելու,

Եկո՛յ, տանելու ցըցնեմ,

Տանելու, զշլնին զարնելու,

Զայեխն այլ ափին ունի—

Ո՛չ խըմէ ո՛չ տայ խըմելու,

Զաղվորն ի ծոցին ունի,

Ո՛չ գրկէ ո՛չ տյ գըրկելու:

 

* * *

Արեգակն է քո ստեղծուած,

Լոյս կու տայ ամէն ալամիս,

Ասեմ, թէ կաթնով շաղուած

Այդ ճերմակ ծոցիկտ, որ ունիս,

Մըշկին փարուարիշ կու տայ,

Այտ անուշ հոտիկտ, որ ունիս,

Զշաքրին քետնըն դու ունիս,

Որ անտի անուշ կու խօսիս:

 

* * *

Թուխ աչք ու կամար ուներ,

Լայն ճակատ ու կարմիր երես,

Ըզճերմակ ծոցիկտ ունիս,

Եւ զշամամ ծըծկըներդ՝ ի ներս,

Մեռնիս ու անտէնն երթաս,

Զայդ ճերմակ ծոցիկդ ի՞նչ առնես,

Զամէնն տի որդներն ուտեն,

Դու յէ՞ր զիս մահրում կու պահես:

 

* * *

Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ,

Կամ թէ ի՞նչ ունիմ կատարած,

Հա՜յ վա՜խ, զիմ սիրած եարըն

Զէտ կատղած շունն զիս իխած,

Կանգուն մի դանակ ունէր,

Անողորմն սըրտիս էած,

Ո՛չ ինքն յԱստուծոյ վախաց,

ո՛չ յիշեց օրիկ մ' աղ ու հաց:

 

* * *

Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ,

Չետ ավտրա ու չեմ մոռանար,

Հազար եար կու տան  պատրան,

Չե՛մ առնուր, ըզքեզ չե՛մ ի տար,

Արե՛կ զայս ալամս ի ժուռ,

Բե՛ր, ցըցուր զէտ քեզ մէկ մ' ալ եար,

Որ տամ ի սըրտիս ումէտ,

  աչերուս ասեմ, թէ՝ Մի՛ լար:

 

* * *

Աշունք էր, եղաւ գարուն,

Ամ քանի՜ կենանք մեք ի տուն,

Եկէք, որ պաղչան մըտնունք,

Ու խըմենք ի թաւ շըքերուն,

Պիւլպիւլն ի վարդին սիրուն

Համբերէ՝ զինչ մանչն ի ինուն,

Նըստեր է վերայ ճըղին,

Սաղմոսէ ինքըն տընէ-տուն:

 

* * *

Այս աստընվորիս վերայ,

Սիրոյ տէրն ամ ի՞նչ կու շահի,

Ըռպի մի վաճառ առնէ

ի հազար դեկան կու զենի,

Ելնէ հօր ու մօրն աչիչն,

Սիրելեացն ամօթ աւելի,

Թափի յերեսին ջըրէն

իր ոսկի անունն աւերի:

 

* * *

Աշխարհս է կանանչ մըրգեր,

Մեք ի մէջն եմք, կաքվու ձագեր,

Գրօղն այլ բաժանք ընկեր,

Ու կըրէ մէկ-մէկ դէպ ի վեր,

Եղբա՛յրք, երբ ի հաց նըստիք,

Ձենեցէք ձեզ մէկ մ' ալ ընկեր,

Մեռնիմք ի անտէնն երթամք,

Նայ նըստիք գան զմէկ մ' այլ ի վեր:

 

* * *

Մարիկն անիծեց զորդին,

Ի՛մ որդի, դու ղարիպանաս,

Երթաս ի յօտար երկիր,

Զղարիպին ղատրըն գիտենաս,

Ըզքարըն սընարք առնես,

ի վերայ աւզին քընանաս,

Վաղվընէքն ի վեր ելնես,

Քան զԱստուած այլ ճար չունենաս:

 

* * *

Սիրեմ զայդ սիրուն երեստ,

Որ լուսինն՝ ի մօտն է գերի,

Պագնեմ զայդ բարկուկ պռկունքդ,

Որ շաքարն՝ ի մօտն է լեղի,

Թուխ աչքդ ու կամար ուներտ

Քան ըզծով կու զարնէ ալի,

Բերնիկտ է ի շիշ նըման,

Որ վարդին ջըրովն է ի լի:

 

* * *

Զուխախովն ի այր կու գի,

Ու մէկ մի ուշիկ ձայն էած,

Դառնամ՝ ի յետիս նայիմ,

Խօշ եարս էր կանգնած շար շապկանց,

Զլաչկիկն այլ թուլ ու մուլ կապեր,

Զկէս ճակտին թողեր է ի բաց,

Թուխ աչվին ծարուր քաշեց,

Զէտ քաֆրիկն ելեր յօրինաց:

 

* * *

Այս աստընվորիս վերայ

Դու՝ մատնեկ, ես՝ ակն ի վերայ,

Ընդ որ պաղ աղբիւր մի կայ

Դու՝ կանանչ ես՝ ցօղն ի վերայ,

Խընծորվես ծառին ճըղին,

ես՝ կանանչ թըփիկն ի վերայ,

Վախեմ, թէ աշունըն գայ՝

Քեզ քաղեն, թուփըդ չորնայ:

 

* * *

Էտ դաշտէտ ի վեր կու գի,

Անարատ սըրտովս դէպ ի տուն,

Իմ եարն այլ ընձի դիպաւ,

Գունըն շատ՝ քան զբարկ արեւուն,

Զոտքունքս ես արգել տուի,

Պագ մ' առնեմ ու երթամ ի տուն,

Իմ եարն ինձ ճուղապ երետ,

Թէ՝ Կացի՛ր, լինայ իրիկուն,

Իմ հայրս ելնէ, ժամ երթայ

անհաւատ մարիկս չէ ի տուն,

Արե՛կ, զքեզ ի ծոցս առնում,

Մինչոր գայ լոյսն առաւօտուն:

 

* * *

Ի՛մ եար, դու յերդիքն ի քուն,

Ծոցդ լոյս տայ աստղըներուն,

Կամ ա՛ռ զիս ի ծոցտ ի քուն,

Կամ տէստուր տուր՝ երթամ ի տուն:

Ո՛չ կառնեմ ծոցիկս ի քուն,

Ո՛չ տեստուր տամ՝ երթամ ի տուն,

Հանցեղ երերուն պահեմ,

Մինչոր գայ լոյսն առաւօտուն:

 

* * *

Երկու երուկ զիս կուզէ,

Չեմ գիտեր, թէ ո՞րն է սիրուն,

Մէկըն՝ ցորեկվան արեւ,

Մէկն՝ լուսին մութըն իշերուն,

Լուսի՛ն, չեմ սիրեր զքեզ,

Դու սովոր ես խռով կենալուն,

Երթամ զարեգակն սիրեմ,

Որ ծագէ լոյսն առաւօտուն:

 

* * *

Ստեղծօ՛ղ, զքո ստեղծուած ծառայն

Մի՛ մատներ ի ձեռըն սիրու,

Թէ ի ձեռըն սիրու մատնես,

Մի՛ ձըգեր ի հալխին լեզու,

Սէրն ըզնայ գէմ քեվ արեր,

Դարձուցեր է էզտ կապելու,

Ով որ սիրու տէր մարդուն

Մեղադրէ՝ ի՛նքն է կապելու:

 

* * *

Ա՜յ իմ աղբըրաց արիւն,

Յապառաժ քարըն կենաս դուն,

չերտ տուռնայի նըման,

Ո՛չ ի քուն ես ո՛չ ի յարթուն,

Վախեմ, թէ զքեզ որսան

Ուզիս զրկեն ի քո տեսուն,

Առանց քեզ ես ո՞նց ապրիմ,

Կամ իմ աչերս տանիցէ քուն:

 

* * *

Ա՜յ իմ նօնօֆար ծաղիկ,

ատ ջըրին մէջըն կու կենաս,

Զջուրըն քեզ պատճառ արիր,

ի սիրու քան զւոռ կու դողաս,

Գամ ըզջուրտ ի քէն կըտրեմ,

Որ տակէտ ի վեր չորանաս,

Յաչիչս քեզ առու հանեմ,

Զքեզ ջըրեմ, որ պայծառանաս:

 

* * *

Եա՜ր, բարձրգնայ լուսին,

Յու՞ր երթաս գիշերդ անիհուն,

Շատ երդիք ի վայր նայիս,

Կու տեսնուս շատ կէօզէլ ի քուն,

Զկոճկիկն այլ արձակ արեր,

Լուս դիպեր ի մէջ ծըծերուն,

Շառաւիղն յերկինս ելեր,

Խաւարցեր լոյս ատղներուն:

 

* * *

Իմ բարձրանաց լւոսին,

Շատ բարեւ տար իմ կէօզէլին,

Զբարեւտ ես ի յու՞ր տանիմ,

Չեմ գիտեր զտունն կէօզէլին,

Գընա՛յ ի վրայ թաղին,

Բարձր պատ ու ծառն ի միջին,

Նըստեր ի ծառին շըքին,

Կու խմէ զլուրջ ապիկին,

Կու խըմէ եւ կասէ հայրէն,

Թէ՝ Ի՜նչ աղէկ է սէրն ու գինին:

 

* * *

Իմ բարձրգնաց լուսին,

Չի տեսա՞ր զիմ եար մըշեցին,

Յերէկ եմ տեսեալ զքո եարն,

Ի յայգին ի Յակոբոսին,

Նըստեր էր վարդին շըքին,

Կու խմէ զկարմիր գինին,

Խըմէր ողորմուկ ասէր,

Շատ բարեւ տարէք իմ եարին:

 

* * *

Ես մեռնիմ ի քո վրայ,

Դուն ըզքո ծամերըն կըտրես,

Կըտրես, մաշալայ վառես,

Ձեռքդ առնուս ու զիս փընտըռես,

Գաս, իմ հողուերօքս անցնիս,

Հետ լընուս զաչերտ ու թափես,

Գըրկիկ իմ վզիս ածես,

Զապառաժ վէմըն համբուրես:

 

* * *

Իմ եար ի հարանց տանէն

Հանց ելաւ, զինչ նաւն ի ծովէն,

Հագեր է զկանանչ ճուպան

Ու քաշեր զգլխրակն ի վըրէն,

Իսկ շունչն է ի յայն մըշկէն,

Որ դրած է յանպէրիէն,

Երեսն ա՛յն խումաշ նըման,

Որ հանած ֆռանկաց միջէն:

 

* * *

Հանցեղ կու հանէ սրտիս,

Որ հագնիմ ես ալ մազեղէն,

Հագնիմ ի լեռներն ընկնիմ,

Ու ուտեմ զամէն խոտեղէն,

Կասկած կայ ի յիմ սըրտիս,

Կու զարհուրիմ ի մահուանէն,

Վախեմ, թէ անէրէց մեռնիմ

Ու տանին թաղեն անօրէն:

 

* * *

Աչերտ է ծով նըման,

Որ ի Մսրա դուռն է կանգներ,

Վարսերտ է յալի նըման,

Որ քամին կանէ տարուբեր,

Քան զուռ ես՝ ի վեր վազեր,

Քան զկարմիր խընծոր բոլըրեր,

Պայծառ ես քան զքաֆւոր վարդ

Որ հոտով զաշխարհս է լըցեր:

 

* * *

Այդ քո ստեղծօղիտ համար,

Երբ քայլես՝ զուներտ մի՛ շարժեր,

Այդ քո աչերուտ խընճերն

Շատ մարդու արիւն է խըմեր,

Խօշ եար, քո արեւուտ համար,

Որբուկ եմ, զիս մի՛ լացըներ,

Տըղայ եմ, չեմ ի գար ի քեզ,

Զիս ի քո կրակդ մի՛ ձըգեր:

 

* * *

Խօշ եա՛ր, դու հերիք արա,

Քո սիրուտ հոգիս կու քակի,

Արե՛կ, այլ աշխրհ երթանք,

Այս աշխարհս մեզ չի պիտի,

Երթանք այլ աշխարհ կենանք,

Որ անվախ կենանք ալանի,

Քանի՜ տեղս ահով կենանք

Ու դողանք, թէ Ի՞նչ տի լինի:

 

* * *

Քան զսէրն այլ քաղցրիկ պըտուղ

Ի յաշխարհս չաւտամ, թէ լինի,

Շաքարն նըշով շաղուած՝

Մօտ ի սէրն է դառն ու լեղի,

Ու զհամն ալ առի ես այլ,

Սիրու տէր եղա հետ քեզի,

Սէրտ ալ իմ սրտիս դու տուր,

Քո սիրուտ եմ ճորտ ու գերի:

 

* * *

Հոգե՛կ, թէ տայիր տէստուր,

Որ զծոցիկտ ի յետ բանայի,

Զծոցիկտ այլ պաղչայ ան'ի,

Տաստուրովտ ի ներս մըտնէի,

Երդու'ի ու երդում տայի,

Անտէստուր ի դուրս չի գայի,

Այն ի՞նչ անհաւատ գրօղ՝

Զիս ի քո ծոցուտ կու տանի:

 

* * *

Ժամ-ժամ զիմ ղարիպութիւնս

Հետ յիշեմ ու նստիմ ու լամ,

Ջապղեր եմ ջըրի նըման,

Ի յօտար երկիր կու գնամ,

Ցորեկն եմ նետի նըման,

Զով տեսնում՝ ի դէմ կու գնամ,

Գիշերն՝ աղեղան նըման,

Ես լարթափ՝ ի վար կու մընամ:

 

* * *

Կանանչ ու կարմիր ամիս,

Մի՞թէ մարըն չէր բերէր ըզզիս,

Իբեր, սիրու տէր արաւ

Այս քաղքիս, այս հիմնաւերիս,

Երկու սիրելի ունիմ,

Երկուքին սիրտն ալյ կուզէ զիս,

Պըզտիկն առաւել կասէ,

Մեծն ասէ՝ Արե՛կ, մօտ ի յիս: