Հայրէններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Դ/Կ. ՅԱԼԵՄ, ՅԱԼԵՄ

* * *

Աղբարս ի բաղճան նըստեր,

Շաղն իջեր, յորղանն է թրջեր,

Աղբարս ըՍտամբոլ քաղաք,

Շուքըլեն շեքեր կը ծախէ,

Իմ աղբարըս ընծի սուղ կու տա,

Իմ աղբարս օտարին արժան կու տա:

 

* * *

Խորոզն անտիրուկ մընաց,

Աս իշեր կանուխ խոսեցաւ,

Աղբարս ըՍտամբոլ է գցեր,

Խանութ է բացեր…

 

 

ՏԵՂՆ ԱՆՅԱՅՏ

Դ/Կա. ԱՆՏՈՒՆԻ

* * *

ղուոր մը սիրեր եմ ես,

Ուր երեսն երեք պէնկ ունի,

Բերանն է բոլոր, աղուոր,

Տուփ նըման քան զխնկենին,

Աչքերն է լուսու նման,

Ով տեսնէ՝ խելաց կու թափի,

Ծոցերն է ոսկի սնտուկ,

Վարդէջուրն ի մէջ ժողուըվի,

Բերանն է շէքրով լեցուած,

Պրկըներն ի վար կու վաթի,

Իր բերնին քարսխութենէն

Բռնկեր սրտիկս ու կէրի:

 

* * *

Մարդն, ուր սիրու տէր լընի,

Ան սիրուն ճարակ չի լընի,

Ինքն գերեզման բանայ,

Ուր մըննէ հողըն կենդանի,

Սրտիկն ալ ի բաց թողու,

Ուր ելլէ բոցն ծիրանի,

Ոսնող ու դարձող ըսէ,

«Սիրու տէր մարդ է կու վառի»:

 

 

ՄԵԾ ՀԱՅՔ

ՎԱՆ

Դ/ԿԱ. ԼԱՃ ՈՒ ԱՂՋԻԿ

* * *

Ծի ծառ չինարի պիտէր,

Մէջ Վանայ դաշտին բուսնէր,

Ճօղերը ճողէճօղ թալէր,

Թալէր, որ Ոստան ծածկէր:

 

* * *

Ոստան ծի ոսկի կուպայ

Բարձրաշէն արեւն ի վրայ,

Քիոյ տուն լըցվավ արեւով,

Քիոյ սեղան՝ կարմիր խնձորով:

 

* * *

Էս տունը Աստըծու շինած,

Ինոր քեարը Կիւլկեանից բիրված,

Ինոր խիմըն կուսանաց դրած,

Էս ալաշ վէրէն որ թալված՝

Ադամայ ձեռքովն ի քեաղված:

 

* * *

Էրկու ծամաւոր, խօրօտ աղջիկ

Կուժը ձեռք ջըրու գնացին,

Էրկու թուխ-թանաք ճըհէլք

Ձին խէծան իտեվներ գնացին,

Ասաց, Աղջիկ քիոյ խօր տան արեւ,

Էդ կըժի ջրիկ մէկ տուր խըմեմ:

Ասաց, Տօ, լաճ, քիոյ կէօզալ արեւ,

Էդ քիոյ մէջաց խնձոր տուր խոտ անեմ:

Ասաց, Էրկինք ամպշող էլաւ,

Իմ կըժի ջրիկ տաք-խով էլաւ:

Ասաց, Քիոյ խօր տան արեւ,

Էրկինք ամպշող արաւ,

Իմ մէջաց խնձոր թօռմաւ:

 

* * *

Զարկեցէք ոսկի ցըցեր,

Թամքեցէք կաքվէ ձիանք,

Փռեցէք արփըշմի վրան,

Էրթանք վէր Մըսրայ թալան,

Բերենք շատ խարս, շատ փէսայ,

Շատ քիոր ունեմ, շատ ախբէր,

Շատ կտրիճ են մեր լաճեր:

 

Դ/ԿԲ. ՄԱՍԻՍԻ ԵԱՐ

* * *

Կարմիր, կանաչ, կարմիր ծարուն,

Ախբրնց արուն մէջ քարերուն,

Էրթէր լըցվէր պարակ առուն,

Հայրան ես պանցրիկ Մասիսն եմ,

Ես մօրմօրիկ ձիւն խալեմ, կաթեմ,

Խալեմ, կաթեմ քիոյ թեւերուն,

Խալեմ, կաթեմ շամա ծըծվերուն,

Ծալ տամ, ծալը դընեմ,

Դիւ քէլի, ես տօտիկ անեմ:

 

* * *

Ծի կեավին պիտէր,

Զղզղէր վէր խոտերց,

Կանաչ կարմիր փարտանէր կապան,

Կանաչ էլ գնաց՝ կարմիրն իտիվանց:

Է՜հ, զըլզըլէր էրթէր,

Խառնէր Ճըզիրէն գետն,

Էրթէր լըցվէր կարմիր կըժեր,

Մէկ եար առնէր վէր  թեւերուն,

Տանէր թալէր ծովու ափուն:

 

* * *

Մեր եարն ինկե տանիսն ի քուն,

Ծոցը բացէ աստղունքներուն,

Անուշ խոտն մարդ կըսպաննէ,

Կամ ծիլ սիրի, կամ տուր տէստուր:

Նա կսիրեմ, նա կու տամ տէստուր,

Չում խալի քիոյ միս, թափի ուսկոռ:

 

* * *

Էս վո՞վ ի՝ էս մթան, էս գիշերին,

Իմ էրդիս գալուն-գընալուն,

Թէ վարդ ես վեր գալու,

Թէ շուշան ծաղիկ ես դառնալու:

Ասաց, Ես նա վարդ իմ՝ նա վեր գալու,

Նա շուշան ծղիկ եմ՝ դառնալու:

 

* * *

Ես ինաֆըք ապըռնիկ պիտի,

Իմ պոնիկս քիոյ էրդիս դընի,

Առաւտրման ժամն որ զարնըվէր՝

Ճըվճըվէր, քե քնուց վեր խանէր:

 

* * *

Ինչ բան կէր բանթող արիցի,

Ջուրը դրի, զըլիֆներս լըվացի,

Առի գառն ու գինին՝ գնացի,

Գնացի չիւմ կէս ճամխին՝

Իմ կանաչ-կարմիրն կապեցի,

Ինչկանտր ծաղկունք կէր՝

Իմ սուրաթս շարեցի,

Գնացի խասայ չիւմ կէս դաշտին,

Չարկամն իմ դէմը դիպեցաւ,

Ասաց, «Բարեկա՛մ, դիւ տի՞ւր կէրթաս,

Քիոյ եարն ի մեռէ…»,

Ոտնիկս իւլորով ընցաւ…

Գառն առեց, գինին թափեցաւ,

Էն գինոյ տեղ բւիր խազար

Ծաղկունքը  բուսեցաւ,

Ծաղի՛կ, պալասան ծաղիկ,

Վէր սեւ օձերաց կաշուն

Բուսնէր ծաղիկ,

Չարկա՛մ, քե բան չեմ ասե,

Քիոյ տնիկն՝ մէջ պէօպան դաշտին,

Քիոյ դռնիկ՝ դէմ չար կըրօղին,

Քիոյ էրդիսն՝ դէմ խարաֆ քեամուն,

Կըրօղը ելումուտ անէր,

Քիոյ խարս քիոյ թախտէն տանէր,

Քիոյ փէսէն էօթնիկ աթոռէն:

 

Դ/ԿԳ. ՍԻՐՈՅ ԵՐԳԵՐ

* * *

Գիշերս տիւս էլա,

Թուխ ամպը անուշ կցօղէր,

Չարկամ դէմ առեց

Սրտիկս խորովեց,

Ասաց, «Դեո՞ր կերթաս,

Քեո եար մեռեր ի»,

Պարեկամ ձիկ տէմ առեց մխիթրեց,

Ասաց, «Դեո՞ր կերթաս,

Քե եար գեօ իրե»:

Ջուր դրի վարսերս լվացտ,

Նռան գիյնին փառչեր լցի,

Առի, կնացի,

Էն ձիկ տուն տարաւ,

Իտիր ոսկէ աթոռ,

Իմ վերէն քեաշեց

Մարկյրտէ ծածկոց:

Իմ եար ձի սուֆրայ պարզեց

Չորս ճոթն էր կանաչ պատի օեայ,

Չարկա՛մ, տիւ խէր չտեսնաս,

Դուռ պանաս դէմ չար գյրօղին,

Կեայ, խորտի քեո տեստր ու որդին,

Պարեկամ, տիւ պարի տիսնաս,

Դուռ պանաս դէմ աղօթնին,

Դիլայք անես դէմ պարութնին:

 

* * *

Մեր իյգիյն դիմաց ձեր իյգիւն,

Քիւն կամազ մարդու գյլխուն,

Եա զիս առ քեո ծոցիկ՝

Անեմ անուշ քիւն,

Եա դաստուր տուր

Էրթամ իմ խօր տուն:

Ո՛չ քեյ կառնեմիմ ծոց՝

Անես անուշ քիւն,

Ո՛չ դաստուր կու տամ՝

Էրթաս քեոխօր տուն,

Քեյ անչամ կը պախեմ

Սօխում էրէրում,

Չիւմ կեայ լեոս առաւըտուն:

Առաւտուն քեյ բախչէն տանեմ,

Վարդ քեաղեմ շաղերն ի վերէն,

Անչամ էն վարդով քեո իրես զանեմ,

Չիւմ վարդաջրով իրեսդ լվանամ:

 

* * *

Շատ քեոր ախպէր ունի,

Մէյ չիրե գէյրուս էրէվան,

Շատ սրբեր ժողվան էկան,

Սուրբ Սարգիյս իրե ձիկ իխան,

Տարձաւ խրատ իտու, ասց,

Թէ՝ «Չերթաս կնկեան էրէվան,

Կնիկն ի անօրինի նման,

Խաղ վէր ուր էրկու ծնգեան,

Քեանի խետ խաթրին էրթաս՝

Ջանը կանի քեո ջանին կուրպան,

Ավօ որ խաթրէն էլար՝

Քեո տնիկ կանի վէրան»:

 

* * *

Էլաւ Խէյք, էլաւ լիւսին,

Կան էկան մէջ վարդնոցին,

Իրեյք խայերէն ասաց,

Մեյ՝ վարդին, էրկուսը՝ կարիբին,

Կարիբն ուր կարիբութնին,

Եարն ուր սրտի ուզածին,

Ի՜նչ դիժար կէլնի

Էն առճին տարին:

 

* * *

Խազար նուշ, շաքեար ուտես,

Ծեռ ծոցն ի, ափիկն իրիսին,

Խազար ալ կումաշ խայնես,

Սիրտը սեւ, երեսն ի դեղին,

Էրկու եար որ մէյտեղ տիսնաս,

Ա՜խ վա՜խ, ուր խօր խէրանին:

 

* * *

Կարիբն ի օտար ախշար,

Սիրտ նեղ, կեանքն ի սպառ,

Թէ սրտի հասրաթն ասես՝

Ապառաժ քեարեր կպատռի:

 

* * *

Մարդ որ մարդու կանիծի

Թող ասի, Կարիբանաս,

Սար քեյ սնար էլնի,

Աւազի մէջ թիւլանաս,

Թէ քեո աշխարհ յիշես,

Ողջ անձնով էլնես ցաւագիյն:

 

Դ/ԿԴ. ՊԱՆԴԽՏԻ ԵՐԳԵՐ

* * *

Կարիբ եմ, ձեր դուռն եմ իկե,

Ձեր խուգիւ խամար դեխ ձիկ իրիշկէյք,

Օրէն խացմ' ջրայ կտրեցեյք,

Թէ որ էլ ուզեմ, ձիկ քեարկոծէյք,

Որ չմեռայ, ձեր նավէզ կանեմ,

Որ մեռայ, ձիկ տարէյք թաղեցէյք,

Նաշիկս Ազրմայ պիրէյք,

Լէշիկս ինե դրեցէյք,

Տարէյք իմ եարոջ դռնէն ընցուցէյք,

Դուռ տփէյք, եար տիւս խանէյք,

Ծովծվան աչքեր լացուցէյք,

Չավրէս ծոցէս խանեցէյք՝

Ինոր ծովծվան աչքերն սրբէյք:

 

* * *

Լուսի՛ն տիւ պանցրիկ լիւսին,

Որ կպիւլորես մէջ տսնխինգիյն,

Շատ տուն կմտնես,

Շատ քեօշկ ու սարայ,

Էրթաս կայնես

Իմ կարիբի գյլխու վրայ:

 

* * *

Ձի խաւք ծիծեռնակ պիտէր,

Գիյ քեո էրտիս պեոն դնի,

Ցերեկ ել ու մուտ անի,

Գիշերը քեո ծոց ծվարի:

 

* * *

Քեո ծոց ձիկ սալվի սնդիւկ,

Ես էլնի մէյ կարիբ ճնճղուկ,

Որ կոտրէր էն սալվի սնդիւկ,

Թռներ էն կարիբ ճնճղուկ…

 

* * *

Էն քեաղայք,

Որ տիւ կմտնես՝

Ֆալագիյ ոտ

Չը պանի,

Էն բազառ,

Որ տիւ կանես՝

Էժան առնես,

Թանյգ ծախես,

Էն տեղեր,

Ինչ տիւ կան կու կեաս՝

Փունջ մանուշակ

Դաստայ պիւսնի,

Էն փառչով,

Որ տիւ ճիւր կխմես՝

Պոզը ոսկէ,

Պոզկալն ապակէ էլնի,

Էն տեղ,

Ինչ տիւ կքյնես՝

Տակը պամպակ,

Վէրէն արփշում էլնի:

 

Դ/ԿԵ. ՕՐՕՐՈՑԻ ԵՐԳԵՐ

* * *

Սոխակ սարի տակ,

Բաբօն քեարի տակ,

Կամիշն ուրուրոցի,

Կօռ քեար քեյ ծածկոց:

Հարաֆ քեամին քեյ տանի պիրի,

Ձէթ պէտ աստղեր քեյ դարդար ասի,

Էն վէրի ոչխար կեայ քեյ կաթ տայ,

ծըլես ու ծաղկես, բօյդ էրկննայ:

 

* * *

Ու՜րու՜ր, տղայ, ու՜րու՜ր, բալաս,

Շուշան ծաղիկ քեո վարդ իրիսին,

Ու՜րու՜ր ծագիյկս, ու՜րու՜ր, որդիս,

Զղզղուն քեամին քեո ուրուրոցին:

 

* * *

Վէրի մաքիյն քեյ տէր,

Լիւնկան քեյ դարդար ասէր,

Արեգեակ քեյ դադրական էլնէր,

Ու՜րու՜ր, բալամ, ու՜րու՜ր,

Ու՜րու՜ր, ծագիյկս, ու՜րու՜ր:

 

Դ/ԿԶ

* * *

Ձի ծառ չինարի պիտէր,

Մէջ Վանայ դաշտին պիւսնէր,

Ճօղ թալէր Ոստան ծածկէր,

Ոստան քեյ ոսկիյ կուբայ,

Պանցրաշէն արեւն ի վերայ,

Խա՛րս, խան վիճակն ի պարին,

խամբարձում դիլաքդ կատարի,

Խասնես քեո սրտի մուրազին:

 

* * *

Լիւսնակ գիշեր մ' տիւս էլայ,

Սէրսփիկ լվաց մ'տէսայ,

Շարէ շապիկ պարզած տեսայ,

Ակիյն էր մատնախրած,

Բօղպատը կալամով պացած,

Խա՛րս, խան վիճակն ի պարին,

խամբարձում դիլաքդ կատարի,

Խասնես քեո սրտի մուրազին:

 

* * *

Մանուկ ծառի տակ պառկե քիւն,

Ծալ-ծալ ոսկին ի գյլխուն,

Ո՛չ կառնի ուր ծոցիկ քիւն,

Ո՛չ դաստուրկու տայ, էրթամ տուն,

Խա՛րս, խան վիճակն ի պարին,

Խամբարձում դիլաքդ կատարի,

Խասնես քեո սրտի մուրազին:

 

* * *

Դեղին ձին ճիւրն ի պիրե,

Դեղնաւուն մանուկն ի վերէն,

Ոսկէ դաստախուն առաջ,

Աստծու անուն ի վերէն,

Խա՛րս, խան վիճակն ի պարին,

Խամբարձում դիլաքդ կատարի,

Խասնես քեո սրտի մուրազին:

 

* * *

Պալնիսն էրկնուց անցաւ,

Մեր տունը արեւով լցվաւ,

Մեր խաց խէր Աբրախամայ խաց,

Մեր ջուրն ի Աստուածամօպ կաթ:

Խա՛րս, խան վիճակն ի պարին,

Խամբարձումդիլաքդ կատարի,

Խասնես քեո սրտի մուրազին:

 

Դ/ԿԷ

* * *

Իմ կըճատիկ արուխ-մարուխ,

Քեո կըճատթիվքերը վեր վերու,

Ոտերացըդ տուր զօրութիւն,

Սարէ-սար կայ գընալու,

Սուսուն ծաղիկ կայ քաղելու,

Փունջ կապելու, տուն բերելու,

Թառ քեավուրոչ օղօրկելու,

Կանաչ մեռոն համբուրելու:

 

Դ/ԿԸ. ԾԱՄԱՒՈՐ ԱՂՋԻԿ

* * *

Երկու ծամաւոր աղջիկ

Կուժը ձեռ, աղբիւր գընացին,

Երկու թուխ-թանաք կըըտրիճ

Ձինը խէծած ինոնց իտեւ գընացին:

Աղջի՛կ, դուք ձեր Աստուած կը սիրէք,

Աղբիւրից մէկ պաղիկ ջրիկ:

Ձօ՛, լաճեր, ձեր կանաչ արեւ,

Աղբիւրի ջըրերն են տաքցե:

Աղջիկնե՛ր, դուք ձեր արեւ կը սիրէք,

Տըւէք ձեր բաղչից մէկ փունջ ռըհան:

Լեճե՛ր, ձեր գեօզալ արեւն ի խաբար,

Մեր բաղչի ռըհան ի չորցե:

Աղջիկնե՛ր, դուք ձեր բախտն ու արեւ,

Տըւէք ձեր ծառից մէկ կարմիր խընձոր:

Լաճե՛ր, ձեր կանաչ արեւն ի վըկայ,

Բաղչի ծառն ի չորցե, խընձոր թոռոմե,

Անչափ ձեզ սաինք, Գնացէք էկէք մեր տուն,

Մեր հէրն ու մէր ձեզ պարտքընտէր արէք,

Մեր հօրն ու մօր կամքն ու խահիշով

Կը հասնէք ձեր սըրտին մուրատ մուրազով:

 

* * *

Ուռումայ ձեզ քամար բերենք,

Ջավահիր ակունքըն վերէն,

Ալ-կարմիր սուֆրէն փըռենք,

Ուր չորս ճոթ կանանչն ի բադիա,

Էրկուսդ էրկըսիս հես ի կամ հալալ,

Աստուած թող անի մեր սէրն ալ հալալ…

 

Դ/ԿԹ

* * *

Ձիկ հաւք մի ծիծեռնակ պիտէր,

Ցերեկ գէյր, իմ օդէն ել-մուտ անէր,

Գիշերն էլ գար իմ ծոց ծըւարէր,

Սըրտիս դարդերն ցըրէր, խորովէր,

Արե՛, եա Մարութայ բարձր Աստուածածին,

Մեր վիճակն կատարի բարին,

Հա՛րս, հան վիճակն ի բարին,

Համբարձում դիլաքըդ կատարի,

Հասնես քո սըրտի մուրազին: