Տարեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

|220ա| ՌԼԲ [1583] թվականին Օսման փաշան եկել է բազում աւերք արարել է։

ՌԼԳ [1584] Աստուածածին առննըւել ի Կոլին եւ սուրբ Ուրբաթ քակվեր է։

|220բ| Թվին ՌԿԴ [1615] տանուտէր եկաւորն, եաւթներրեակնն Է [7], գիրն Ճ [100], վերադիրն ԻԱ [21], լուսնագիրն Բ [2]. այս ամի ամսեան մայիսին ԻԶ [26], աւրն ո[ւ]րբաթին շարժեցաւ քաղաքըն Կաֆա. քակտեցաւ պարիսպն, շարժեցաւ երկիր, քակտեցան տներ, սասանեցաւ երկիր, հիացան արարածք, ողբային կանայք, լային տղայք, բարձրանայր ծովն, երրերայր եւ ետս դառնայր, փառք սքանչելեացն արարչին։

Թվին ՌԿԵ [1616] ամսեան յուլիսի Ի [20], աւրն շաբաթ, գիշեր կիրակիլուս, ազգն յուռուս կոխեց Կաֆան եւ աւիրեց բազում տեղի քաղաքս այս կըրկին նորոգեսցի։

Թվին ՌԿԶ [1617] յուլիսի ԺԷ [17], քաղաքս անձրեւ եկաւ, գետոց արուցումք եղաւ. Ժ-Ի [10-20] կարմունճ տարաւ, Ի-Լ [20-30] տուն բլաւ, Ե-Զ [5-6] հոգի խեղխեցաւ եւ շատ քանչելիք ցուցաւ, վասն մեղաց մերոց, օրն չորեքշաբթի։

|221ա| Ամսեանն աւգօստօսի աւուր ԻԴ [24], կիրակին սուրբ Աննաի, մեղաւորս աշխարհս մտի եւ հարսանիս արարի։

Ծնաւ որդին իմ Խութլուպէյ թվին ՌԿԷ [1618] յունիսի Զ [6], աւրն շաբաթ։ Ծնաւ դուս[տ]ր իմ Էտըրմէլիք թվին ՌԿԹ [1620] սեկտենբերի Է [7], օրն հինգշաբթի։

ՌՀԲ [1623] թվականին Աննա խաթունս ծնամ, սեկտենբերի Թ [9] փոխեցաւ առ աստուած։

Թվին ՌԿԶ [1617] էր, Ժ [10] խատըրղա յուռուսին վրա գնաց Մէմի փաշան, Կաֆայիս փաշայ էր, բարիտես եւ բարի մարդ էր, եւ աշխարհի բարեկամ էր։ Ուռուսն ըսպան զ[ն]ա եւ Գ [3] խատըրղան իառ, եւ շատ մարդիք գերի տարաւ, եւ այլ ոմանք ի սուր մաշեցան, եւ այլ ոմանք փախըստական։ Ամսեան ոգոստոսի մեծ տրտմութիւն եղաւ Կաֆա քաղաքին եւ սասանումն ամենեցուն։

ՌԿԷ [1618] թվականին սուլթան Ահմատն փոխեցաւ առ աստուած գնաց, սուլթան Մուստաֆան նստաւ տեղն |221բ| Գ [3] ամիս թագաւորութիւն արաւ։ Վասն բարկութեան ժամանակիս փոխեցին զնա եւ սուլթան Աւսմանն տեղն դրին եւ շատ բարկութիւն եղաւ Ըստամպօլ քաղաքին։ Եւ ետ այնորիկ քաղաքն կրակ անկաւ եւ այրեցաւ բազում տեղիս եւ եղեւ մահ տարաժամ մեծ, սաստիկ անձրեւք, եւ գետոց արուցումք։ Շարժ եղաւ յուլիսի Բ [2], օրն հինգշաբթի, Կաֆան։ Դարձեալ Ա [1] կինարմատն Դ [4] յայր զաւակ ընծայեցաւ, ամենեքեան զարմացաք եւ հիացաք եւ փառս տուաք արարչին աստծուոյ։ Եւ դարձեալ այն օրն կիրակի Ա [1] կինարմատն զինքն զինքն յայրեց, վասն փորձանաց սատանայի, փուռն վառեց, գագաթն աւիրեց, մէջն մտաւ, իւր ազգականքն եւ իւր որդիքն տունն չէին։ Երբ որ եկան նա ինքն յայրել էր եւ տունն բռնել էր։ Լային ամենեքեան ի վերա նորա։ Եւ կողակիցն հաւս չէր, Բ [2] աւուրն ետոյ եկաւ եւ իւր կինն ոչ գտաւ։ Խիստ քանչելիք եղաւ ամսեանս օգօստոսի Բ [2]։ |222ա| ԺԳ [13] դարձեալ շարժ եղաւ։ Սեկտենբերի ամսոյն, լուսնի Բ [2] շարժ ելաւ։ Եւ ետ այնորիկ ագեւոր աստղն ծնաւ։ Հոգտենբերի թուր ծնաւ։ Դեկտենբերի դարձեալ ագեւոր աստղըն ծնաւ։

Կարմիր գլխոյն սեւ խապար եկաւ, թէ բազում ասքէր ջարդեցաւ եւ շատ պարոնայք մեռան, խանըն ճորով խալըսեցաւ։

Ապրիլի ԺԵ [15] Ճանպէքէրէ խանն Խզըլպաշէն եկաւ. ԻԷ [27] տաւնանմա եղաւ Կաֆան։ Ապրիլի ԻԱ [21] Յովաննէս քահանփոխ ելաւ առ աստուած։

Աւգաւստոսի ԻԶ [26] բարկութեամբ անձրեւ եկաւ ի վերա Կաֆա քաղաքիս։ Պարիսպն Գ [3] մասն բլաւ՝ Բ [2] Թարսանան, Ա [1] ալ Խզլար խուլանին. Եւ ետ յայնորիկ եղեւ մահ տարաժամ մեծ, որ տուն չի թող չի լացուցած։ Սեկտենբերի Ժ [10] գիշերն շարժ եղաւ, հանց որոտաց, որ ոմանք ասին, թէ թօփ քաշվեցաւ։ Զայս քանչելիքն աստուծոյ, վասն մեղաց մերոց է։

|222բ| Թվին ՌԿԹ [1620] Ճանպէքէրէ խան ըստակ կըտրեց, Գ [3] ամիս քաղաքն փակվեցաւ, առ ու ծախ ոչ եղաւ, մինչեւ յուլիսի ու աւգաւստոսի, հապա հաւասար հանդարտեցաւ։ Գիտացիք եղբայրք, զի Ժ [10] տարի է քանի խան է, ասով Դ [4] հեղ կլա, որ ը[ս]տակ կը կըտրէ։

Սուրբ Թորոս եկեղեցուն ձեռք դրաք, աստուած աւրհնէ ժողովուրդն, քիրաճեցին սեկտենբերի ԻԳ [23] եւ գրեցին պատկեր ատենին տիրամօր Աստուածածնին եւ սուրբ Լուսաւորչին եւ սուրբ Սարգիս զաւրավարին եւ որդոյ նորա Մարտիրոսին եւ Մինասա քանչելագործին։ Եւ միւս պատկեր սուրբ խորանին տիրամօր Աստուածածնին եւ միածին Յիսուս գրգին։ Աւծում էր շաբաթ ի սուրբ Յակոբա եւ Մծբնա հայրապետի, արքեպիսկոպոսութեան եւ տէր Խաչատուր վարդապետին եւ տէր Թորոս հայրապետին, որք առաջնորդ են Կաֆային։ Նոյեմբերի Լ [30] եւ լուսնի ԺԵ [15] խաւարեց չորեքշաբթի գիշեր Դ [4] ժամին մինչեւ |223ա| ի Ե [5] ժամն առաւօտն։ Հինգշաբթիլուս որոտաց եւ երեկ անձրեւ։

Ի թվին ՌՀ [1621] տանուտէրն կարիճն, դեկտենբերի ԺԸ [18] ձըմըռնամուտին, ձմեռն երկար բռնեց եւ դիժար, ո՞վ կարէ պատմել բարկութիւն, որ եղեւ վասն մեղաց մերոց, որ այսպիսի զարմացում Ճ [100] ամեա ալեւոր մարդիք այլ ոչ տեսեալ էին։ Կաֆայ քաղաքիս ծովն պաղեցաւ Գ [3] մղոն, այնպէս սառեցաւ, որ ջուրն ոչ երեւէր եւ մարդիք ի վրան ի շուրջ գուգային։ Եւ մէկ մի Ռ եւ Շ [1500] տապան չափելով գնաց եւ հետն այլ ոչ երեւէր բազում ժամանակ։ Եւ աղբիւրք ցամաքեցան եւ հաց ոչ գտանէաք եւ փատ վառելոյ, բազում աղքատք ի ցրտոյ մեռան եւ բազմաց ոտն եւ ձեռք թափեցան եւ սապղար եղան։ Տաւլվէթքէրէ սուլթանն ի Գոռէլ սէֆէր էր, նոցա դայպուրն աւերել էր, բազում քաղաք տապալել էր, բազում մարդիք՝ |223բ| այրք եւ կանայք մանտր տղայք գերի արել էր եւ բազում գիրգ նոցա գերի վարել էր եւ Ծ [50] հոգի մեր ազգէն Լուսաւորչի, եւ նոցա ազգէն անթիւ եւ անհամար գերիք գուգային, ճանփան բռնեց ձիւն եւ ցուրտն եւ սառնամանիքն, բազում գերիք եւ ասքէրք մեռան ի ճանապարհին, ցրտոյ եւ սառնամանեաց, բազում կառք եւ երիվարք մնաց ի ճանապարհին, բազում ընկերք իւրեանց թողին, բազումք ծառայք իւրեանց թողին, բազումք ապրանք իւրեանց թողին, մալ եւ խազինայք ի ճանապարհին։

Վասն սաստիկ ցրտութեան Գ [3] ամիս գիշեր ցորեկ մէկ աւրմն աման չէր ետ մինչեւ ի մարտի ԺԵ [15], ապա արեւ եւ արեգակ տեսաք։ Դարձեալ ասացի[ն] թէ Ըստամբօլա պաղոզն սառեցաւ ԺԸ [18] մղոն տեղ, որ ոմանք ասացին թէ Կոստանտիանոս թագաւորին ժամանակն եղել է ի ՈԽԷ [647] թվակ[ան]ին. փառք արարչին աստուածութեան։

|224ա| Եւ դարձեալ նոր ըսքանչելիք այսաւր ապրիլի Թ [9], օրն երկուշաբթի ձիւն եկաւ։ Եւ մայիսի Է [7] ձիւն եկաւ, ցուրտ եւ հողմ սաստիկ, օրն երկուշաբթի Սուլխաղա դաշտերն ու սարերն ի սպիտակացուց թզաւ, կանկնեցաւ բուքն։

Թագաւորն Հագարացոց սուլթան Օսմանն եւ թագաւորն մոգոց Ճանպէքէրէ խանն հեծել գնացին ի վերա Գոռելին, ամսեան յուլիսի, բազում ասքէրօք եւ ամօթալից դարձան ի նոցանէ, զի ոչ կարացին պատերազմել ընդ նոսա։ Եւ մռզա մի Նողայ ազգէն Դամուրխան անուն, յուժ աղթող եղեւ եւ զաւրաւոր, քան զՀագարացիք եւ բազում տեղ աւիրեաց եւ այրեաց բազում գերիք վերուց եւ խրկեց Հագարացոց թագաւորին։ Եւ նա յոյժ սիրեաց զնա եւ բազում հարկիք արաւ նմա եւ մեծարեաց զն[ա], պարոն եւ պէկլէրպէկի կացուց զնա ի վերա Յուռումելցոցն եւ Սիլիսրա քաղաքին։

|224բ| Եւ թագաւորն դարձաւ ի տեղ իւր, զի առաջի թագաւորութիւն էր, ընտէր պիտեր նմա երթալ ի պատերազմ, զի տղահասակի էր եւ չունէր խելօք մարդ իմաստուն ի քովն։ Եւ ետ այնորիկ եղեւ սով երկիրիս մերում, մահ եւ տրտմութիւն մեծ ի վերա բազում քաղաքաց։

Եւ դարձեալ ՌՀԱ [1622] թվակ[ան]ին անիծեալ եղին Հագարացինքն եւ պատժեալ ի աստուծոյ։ Անաւրինեցան իշխանք թագաւորի եւ մեծամեծք եւ ոչ հնազանդեցան հրամանի թագաւորին եւ աստուածային օրինացն ելին։ Զի թագաւորն իւրեանց քարկոծ արարին եւ սպանեցին սուլթան Օսմանն եւ պատերազմեցան ընդ միմեանս եւ մեծամե[ծ]ք անկան ի սուր սուսերի, քաղաքացիք խառնակեցան եւ մարդիք նենգաւորեցան ընդ միմիաննս։ Եւ բազում չարիք տիրեց ի վերա երկրի եւ սուք մեծ Ստամպաւլ քաղաքին։ Ողբային այսաւր ազգ եւ ազինք, զի ոչ տեսեալ էին եւ ոչ լըսեալ, որ ծառայք եւ իշխանք |225ա| ենկիչերիք եւ ըսպահիք միաբան լինին եւ թագաւորն սպանեն։ Ողորմելի եղեւ եւ ափսոսալի սուլթան Օսմանն, զի տղայ հասակի էր եւ նորահաս մանուկ, զի ոչ վայելեաց զթագաւորութիւն, Դ [4] ամ թագաւոր եւ ոչ այլ։ Պատժին նոքա որ պատժեցան, սուրք իւրեանց զիւրեանք սպան։ Թագաւոր կացուցին սուլթան Մուստաֆան. ծաղր եւ խայտառակ եղան ամենայն ազգաց։ Յունիսի Ժ [10] գիշերն երկուշաբթիլուս ազգն յուռուս եկաւ մտաւ ի լիման Կաֆային, ԼԳ [33] խայըխ եւ ոչ կարացին վնաս առնել եւ ամօթալից դարձան եւ գնացին, Ե [5] օր Խուղրին լիմանն պառկեցան եւ շատ աւերք արարին՝ Ե [5] նաւ առին, Տաթին տանն պաղչաներն աւիրեցին եւ քակեցին։

ՌՀԲ [1623] թվականին Ճանպէքէրէ խանն ըստակ կըտրեց. քաղաքս աւիրել էր վասն մահու եւ սովուն։ Զի սաստիկ մահ էր եւ սով, հացին քիլան ԶՃ [600] ստակ էր, տեսաք աչօք մերօք։ Բազում մարդիք Դաման գնացին եւ ապրանք ճարեցին իւրեանց, աստուած ոչ բարկացաւ սաստիկ, թէ մեղաց մերոց բարկաց[աւ], այլ գթացաւ Դաման քաղաքին, |225բ| երետ աստուած եւ մեզ լիացուց. դեկտեմբերին որ ըսկսակ եւ եղեւ լիութիւն։ Ամսեանըն մայիսի Թ [9], օրն ուրբաթ, Մէհէմէտքէրայըն խան եղաւ, եկաւ Կաֆան։ Ճանպէքէրաըն փախըստական եղաւ, Տօլվէթքէրայ սուլթան եւ Ճանպէքէրէ խանն ողորմելի եղեն եւ ափսոսալի։ Զի կենդանութեան իւրեանց խափանեաց թագաւորութիւն եւ քիչ մի ապրանք ճարեցին եւ զերզեա գնացին Ըստամպօլ։ Եւ գնաց Մէհէմմէտքէրէ խան նստաւ ի թախթ թագաւորութեան Գ [3] ամիս։ Եւ ժողովեաց իւր մեծամեծք եւ գնաց, թէ Ախքէրման սէֆէր ունիմ ի վերա Դամուրխանին։

Սեկտենբեր ամսուն ազգն յուռուս Աւրինբերանն կոխեց, այրեց եւ աւիրեց եւ քրիստոնեայքն ի սուր մաշեց. ԼՌ [30000] ձիաւոր եւ կէսն հետեւակ եւ շատ թաթրի էլ կոխեցին եւ գերի վերուց. բազում մարդիք տապալեցան եւ աղքատացան։

Հոկտենբերի[ն] խանն եկաւ Դամուրխանովն եւ Նողայ ազգովն։

Փոփոխումն թագաւորաց՝ սուլթան Մուս[տ]աֆան փոխեցին եւ սուլթան Մուրատն տեղն դըրին։

|226ա| Ջրոց պակասութիւն եղեւ, որ ոչ գտանէաք ըմպելոյ ջուր վաղուց ժամանակաց, ջրհորներն զամէնն բացին անկից կու խմէին, լեղին ո՞վ կու հարցընէ կամ քաղցր։ Տօլապին ջուրն ցամաքեցաւ եւ այլ բազո[ւ]մ հորեր եւ աղբիւրքն ամենեւին։

Աւետիք քահանան փոխեցաւ առ աստուած սեկտենբերի ԺԷ [17]։

Թվին ՌՀԳ [1624] ամի ամսեանն մարտի ԺԵ [15], աղուհացից Զ [6]-ում, կիրակին Լուսաւորչի, եւ զիս անարժանս հող եւ մոխիրս, յուլ եւ ծուլս, կիսասարկաւարք Խաչգռուզ մեղաւորս, ձեռնադրեցին զիս քահանայ, որ չէի յարժան կարքի եւ աստիճանի. աստուած լուսաւորէ հոգին Յաւետիքին եւ աշխատաւորին իմոյ՝ տէր Խաչատուր քահանայի, որ շատ դատեցաւ վասն իմ, որ է ինձ փեսա եւ հայր։ Առաջնորդութեան տէր Խաչատուր վարդապետի եւ տէր Թորոս հայրապէտի եւ խրըմցի տէր Մովսէսի աւրհնութեան արժանացաք աջով նոցին, յաւուրուք իմ հինգշաբթի, Խ [40], յապրիլի ԻԹ [29] անմահն պատարագեցի, եւ արժանաւորեցա սուրբ խորհըրդոյն անարատ մար[մ]նոյն եւ պատւական յարիւնոյն տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի աւրհնելոյն յաւիտեան։

|226բ| Ապրիլի ԺԱ [11], կիրակին Քաշոտի յուռուսն կոխեց Խրիմին վերի մահալան եւ քրիստոնեայքն գերեցոյց եւ պարծանքնըն քրիստոնէից սուրբ Նշանն գերի վերուց եւ խաւարեցոյց վանքն տէր Մովսէսի։

Մայիսի Գ [3], օրն երկուշաբթի Շահինքէրէյ սուլթան եկաւ Կարմիր գլխոյն, եւ երկի[ր] տային աւետիս միմիանց ի գալստ[ե]ան նորա, թէ յատիլ թագաւոր է եւ խաղաղութիւն արասցէ մեզ։

Դարձեալ նոր սքանչելիք եւ զարմացումն ամենեցոյն, որ եկաւ Ճանպէքէրա խանն եւ Տօլվէթքէրէ սուլթանն մայիսի ԻԴ [24], օրն երկուշաբթի։ Եւ եղեւ սասանումն ամենեցուն եւ բարկութիւն մեծ քաղաքիս մերում, եւ ոչ գտանէին կերակուր ամենեքեան մարդիք եւ անասունք. զի փակեալ եղեն ամենայն դրունք եւ ամենայն մրքածաղք, մսածաղք եւ հացածաղք, վասն բազմանալոյ անօրինաց ի վերա քաղաքիս։ ՀԵ [75] օր պառկեցան Խ [40] խատըրղայ։ Եւ անաւրէն Ճանպէքէրէ խան եւ Տօլվէթքէրէ սուլթան եւ այլ պաղի անօրէնք պատեցին զմեզ. եւ ամէն օր պատերազմէին ընդ իրար, ի վերա Շահինքէրային եւ Մէհէմէտքէրաին, եւ ոչ կարէին աղթել եւ ամաւթալից դառնային. ոմանք մե|227ա|ռանէին, ոմանք կիսամահ գային, ոմանն զնկերս եւ եղբայրս լային եւ զերիվայրս ողբային։ Խոտք չորացան, աղբիւրք ցամաքեցան, կառք պակասեցան, աղաղակէին անասունք եւ խոտ ոչ գըտանէին՝ հողըն լզէին, մարդիք ողբային, կանայք կոծէին, տղայք լային եւ հայրք մխիթարէին, թէ այսաւր եւ վաղն մեզ խաղաղութիւն կու լինի, եւ փակեալ դրունք կու բացի եւ մեզ ուրախութիւն կու լինի։ Այսաւր եւ վաղն ասել եւ զմիմիանս մխիթարելով մինչեւ եղեւ զրաւ մարտի. եւ կատարումն աւր առաջի աւգաւստոսի եւ կիրակի բարիլուս առաւօտո[ւ]նն փախըստական եղեւ Ճան[պ]էքէրան եւ սուլթանն պայրախն առնի եւ հազիւ ի խատըրղան ընկան. եւ զօրքն կոտորեցան, մեռնողն մեռան, ողջք փախան, այլք ծովն լցվան եւ այլք լերինս եւ ի մահալան ընկան եւ հազի[ւ] զերծեցան։ Ե[ւ] Շ-Ո [500-600] յէրկան գտակ գերի վարեցաւ, Ջ-Չ [900-700] ի սուր սուսեր մաշեցան, բազում լաշ դիզեցան ի ծովեզերն, Բ [2] վազիր սատակեցաւ եւ մէկ մեծ վազիր եարալը յեղաւ, մտան խատըրխան եւ գնացին։ |227բ| Եւ Շահինքէրայըն յուն էր բազում ասքէրմոք։ Նողայ եւ ուռուս պատեցին բոլոր պարիսպն ի մահալան եւ բազում տնել տապալեցին, եւ մեզ կողոպտեցին, չախչըներ քակեցին, եւ վանորայքն յաւիրեցին, եւ բազում չարիք տիրեցին ի վերա մեր։

Փառք աստուծոյ արարչին, աստուած ոչ սաստիկ բարկացաւ, այլ գթացաւ մեզ, որ անաւրէն Հագարացիք ամաւթալիցք եղեն եւ ոչ կարացին զօրանալ ի վերա մեր։ Թագաւորաց թագաւորն՝ աստուած գոհանամք զնորա բարէգթութիւն, որ զօրացոյց Շահինքէրայ սուլթան եւ Մէհէմմէտքէրէ խան. շնահաւոր խան, շնահաւոր սուլթան, որ տիրեց Սուլխաթ գաւառին եւ Կաֆա քաղաքին, եղեւ բարութիւն եւ խաղաղութիւն, սէր եւ հաշտութիւն, տաւնանմա սեկտենբերի ԺԵ [15], բազում ուրախութիւն։ Եւ ետ այնորիկ Շահինքէրայ ելա[ւ] գնաց, թէ սէֆէր կերթամ, գնաց եւ բազում նողայ գիշեց ի ներս ի բեր. եւ այտ է։

Դեկտենբեր ամսուն ԺԶ [16], հինգշաբթի գիշեր Ա [1] յուժով քամի ելաւ, բազում աւերք արաւ, պատեր եւ տնել բլոյց, եւ Բ [2] մինարա քարուքանտ արաւ եւ Խրմին ծառերն թուփովն եւ տակովն ի հան։

|228ա| Թվին ՌՀԵ [1626] ամին քանչելիքմ եղաւ. ամսեանն մայիսին գետին պատըռվեցաւ, լեռներ եւ սարերն յիրար դիպան աղթարուտաւնտէր եղան եւ ի վայր խաղացին։

ՌՀԵ [1626] թվականին, ապրիլ ամսուն նոր ըստակ կըտրեց։

Թվականին ՌՀԶ [1627] ամին բարկութիւն շատ եղեւ եւ ծանտր խարճ [վ]երցուցուցին քրիստոնէիցն։ Խան ելաւ սէֆէր գնաց ի վերա Չէրքէսին. Ա [1] մեծ խարճմն ձգեց ի վերա քաղաքին. ոմանք Ե [5] ոսկի տըւին, ոմանք Դ [4] ոսկի տըւին, ոմանք Գ [3] ոսկի տըւին, այլ ոմանք Բ [2] ոսկի տըւին։

Վախիր ֆուխարայ Դամուրխան փաշան չարկամ եղաւ, Շահինքէրայ սուլթանն գիշերով կոխեց եւ զինքն փախուց, կինն ու տղաքն, մալն ու խազնան ի հօս մնաց։ Մահմուտ աղան հեծել քաշեց եւ վրան գնաց եւ նա հեծելն չարդեց, Մահմուտ աղան ճորով ազատեցաւ, մերկիկ եւ անաւթի ազատեցաւ եւ Ախքէրման ընկաւ։

|228բ| Եւ ետ այնորիկ թագաւորէն էմր եղաւ թէ՝ Օւզուն բերթ պիտի խորդ[ակ]ըւի, մեզի մարդ պիտի, արապաի ըստակ պիտի, ժողովեցաւ ըստակ, ոսկի, խռուշ, հայէ եւ տաճկէ, տուաք մարդիք բազում քրիստոնէայք, ոմանք վարպետայք, ոմայք արապաճիք, ոմանք ըրղատք։ Խան ու սուլթանն բազում ասքէրով գնացին։ Եւ ետ այնորիկ ԲԺ [12] ղատըրղայ եկաւ թէ՝ Աւզուն կերթամ, ինձ Ռ [1000] եւ Շ [500] խանթար պիտի պաքսիմատ, որ եփեցաք, որ գնեցաք, տըւաք որ գնաց։

Կարապետ վարդապետ եկաւ քարոզեց եւ Զ [6] քահանայ արգիլեց, եւ ետոյ արձակեց, չհասքն բաժանեց, Երուսաղէմա գանձանակ հաստատեց ամէն եկեղեցի եւ ետոյ գնաց յԵրուսաղէմ։ Կատարեալ եւ հաստատ վարդավետ էր, Բ [2] աշակերտօքն։

Ժողովուրդն սուրբ Թորոսու Վարդէվանն գլուխն եօթ աղբերաց աղբիւրն վերըստին նորոգեաց եւ զարդարեաց։ Աստուած լուսաւորէ հոգին առաջին շինողացն եւ վերըստին զարդարողացն. ամէն։

|229ա| Թվին ՌՀԷ [1628] թվականին դարձեալ Շահինքէրայ սո[ւ]լթանն հեծել վերուց ու ելաւ գնաց ի վերա Խանդամուրին։ Թունան անցաւ Շահինքէրայն բազում ասքէրով, եւ ետ այնորիկ մեծ բարկութիւն եղեւ՝ Խանդամուրն Չթախին հետ մէկ եղաւ ու սուլթանն կոտըրւեցաւ ու ասքէրն ամէնն չարդըւեցաւ, պարոնայք մեռան, մռզաներ մեռան, սուլթանն ճորով խալըսեցաւ Թունայէն անցաւ, թախթն եկաւ։ Եւ ետ այնորիկ Խանդամուրն ետեւանցն եկաւ ի Պաղչա-Սարայն, Դ [4] քովըն պտըտեց ու մէջ իառ, ամիսմն լման հանց զապուն արաւ. որ փախչելու կամ կռվելու ճար չունէին, որ մէկ տաս օրմ ալ երթար, նա վէր կանէին. իւրեանց կերակուր չիքար, ձիանուն խոտ չիքար։ Անիծած Նողայն|229բ| Դ [4] քովն աւիրեց, որ թալլեց տըներ ու տեղրանք քակեց, ոչխար ու տաւարն քիշեց ու ձիանն ամէնն ասքէրին կերցուց, չարութիւն շատ արաւ, որն ասենք կամ զորն պատմեմ։ Եւ այնորիկ աստուած լուս արաւ, ԲԺՌ [12000]-ան հայ եկաւ։ Գոռէլ[ու], խան ու ասքէրն խապար չունէին, մին սուլթանն գիտակ էր, ձեռաց տակէ մարդ խրկել էր։ Երբ որ եկան զարկին թուրն Նողային, խանն, սուլթանն քիչմն հաստատեցան ու կռիւ կանկնեցան, բազում ասքէր մեռան։ Խանդամուրն փախաւ եկաւ Կաֆան մտաւ իր նողայովն եւ ու իր խալխովն՝ Ռ [1000] կամ Շ [500] աւտով ով, ըլտրղայովն, ձիով ու ուխտովն, եզնով ու ոչխարովն, կնկնովն ու տղովն, ճորտովն ու ծառայովն, եկան լցվան Կաֆան, տներն, բերթին տակերն, աւեր տեղրանք, Հեսարփ|230ա|էչան խանտակն ամէնն լցվան, մայիսի ԻԲ [22], աւրն հինգշաբթի Համբարձըմանն։ Եւ ետ այնորիկ Թօփրախալացին հայ ու տաճիկ ամէնն [բ]երթն մտան մարդ չի մնաց դուսն, թէ այսօր գուգա կու կոխէ, անգիտութիւն արաւ չեկաւ, իրենց պայրամն ալ վրայ էր, արաւ, հապա եկաւ, ինչ որ եկաւ նա, դայ բազում տներ աւիրեց եւ գեղրանք կոխեց, ոչխարն ու տաւարն, պախր ու եզն ու կոմէշն քիշեց իբեր. տիրվտիքն ամէնն լալակին հետն եկան, ոմանք գտան կէսվի կէս, ոմանք իսկի չի գտան ու լալագին ի ետ դարձան։ Անունն անիծած ու զինքն Մէհէմէտ փաշան, որ քաղքին տէրն էր եւ այլ պաղի մեծունայքն ամէնն մէկ եղան ու շատ չարիք գործեցին՝ խան|230բ|տակ փորել տըւին Ժ [10] օրն մէմն, խան կու բերէին ԺԵ [15] օրն մէնն, անչափ սուտ կու ասէին, ոմանք ցամքով կու բերէին, ոմանք ծովով, սուտ վկայներն կու գային, թօփեր կու քաշէին, պայրախ կու տնկէին, դէլլալք կու կանչէին, թէ խանն եկաւ. ամէնն սուտ ու ճար քիչայ։ Խանն ու սուլտան պատեցին բազում ասքէրով, ԲԺՌ [12000] ուռուսով բոլոր քաղաքն, ու կու կռվէին, թէ դուս ելէք ու ձեր խանն բերէք, որ զիրար տեսնունք, դոքա պարիսպն կո[ւ] փակէին ու դուրս չէին ելել ու թօփն ո[ւ] թուվաքն կու քաշէին եւ նոքա կու քաշին. ոչխարն ու տաւարն քիշեցին, քաղքին տներն աւիրեցին, Թօփրախալին, որտեղ որ բարի[ք] գտան առին, պատեր քակեցին, գետինն փորեցին, Գ [3] եկեղեցին բացին, քակեցին ու աւ|231ա|իրեցին, ճառերն ու բուրվառներ առին, երկաթն ու վարագուրերն առին, գիրք եւ աւետարանք գերի տարին, ինչ որ գտան առին, ինչ որ չի գտան, քակեցին ու աւիրեցին, թարճաներուն երկաթն առին, ժամերուն ու տներուն։ Եւ ետ այնորիկ վանքերն ամենուն մտին, դռվին կոտըրտեցին սուրբ սեղաննին քակեցին, չախչնին մտին, չարխերն ու երկըթնին առին ու շատ չարիք տիրեցին ի վերա երկրի, վասն մեղաց մերոց։ Ամիս, ամիս ու կէս քաղաքն փակվեցաւ՝ առուծախն կտրեցաւ, հացն ու թացանն հատաւ, խոտն ու ջուրն կտրեցաւ. անասունքն աղաղակէին, մարդիք հառաջէին, կանայք լային, տղայքն ողբային։ Բ [2] ոսկի նաւէն ցորեն կառնուին։ Ով որ ունէր կուտէր, ով որ չունէր աղաղակէր եւ աստուած ապաւինէր։ Գիշեր ու ցորեկ հայ ու տաճիկ, մանտր ու մեծ, ամէնն բերթին վերայ էին |231բ| ու կու ասէին, թէ աս գիշեր կու կոխէ կամ վաղ գիշեր, կու կանչէին ու կու աղաղակին, մինչեւ եղեւ զրաւ մարտին։ Եկաւ խանն ո[ւ] սուլթան ԽԳ [43] խատըրղայովն։ Երբ որ դայ եկաւ, նա աւիրեցաւ եւ փախաւ գնաց Արապաթին բերթն մտաւ ԲԺՌ [12000] հայովն։ Դայ գնաց թախթն նստաւ աւգօստոսի ԺԲ [12]։ Անիծած Նողայն խօսքն տեղն եղաւ, Խանտաստուրետ Ազամաթ պարոնն սպանսեցին։ Հազիւ հօս եկին Խանդամուրն ու Շահսուվարն Ա [1]ք քանի մարդովմն, աւգօստոսի ԻԴ [24], կիրակին սուրբ Աննաի, Մուստաֆա մռզանին գլուխն կտրեցին քովի մէկ նոկէրովն. մռզային գլուխն տարին, մարմինըն հոս թաղեցին։ Խտըրին տնէն փախուցին, Պուջանաին տունն գտան չիրախվառուն, Դ [4] հոգի էին, Բ [2] փախան, մռզան ու նոկարըն ան հատաղան սպաննեցին։

|232ա| Եւ ետ այնորիկ Շահինքէրէն ու խան[ն] տարիմըն կեցան Գոռելին մէջն, Խաննողային մէջն. տարէպըտուտն ելան ի վերա Խըրիմին եկան ԽՌ [40000] հայով եւ նաւղայով, մայլըպաշով եւ թապուռով եւ ամաւթալից դարձան։ Զի հրամանքն աստուծոյ եղաւ, իրենց միջէն աւիրեցաւ թապուրն եւ դոք[ա] ալ հասան, չարդեցին ԺՌ [10. 000] հոգի, կամ ալ պակաս, ալ պազիքն դարձան գնացին։

ՌՀԸ [1629] թըւականին ազգն ուռուս եկաւ Բ [2] աւուր ճանփայ ու կոխե[ց] Խարա-Սուն, Չարսու-Պա[զա]րն, տըն[ե]րն էրեց եւ աւիրեց, ոմա[նք գե]րեց[ո]ւց, [ոմ]անքն ի սուր քաշե[ց, ե]տ այնորիք Մանկուպ կո[խեց, մէ]ջն մտաւ, մալն ու խազնան [առաւ], [ետ]ոյ Սուղտան կոխեց, Տաթին [տունն բա]զում աւերք արարին, որն ա[սեմք եւ] զորն չասեմք. դիժար ժամա[նակ]։ |232բ| Եւ դարձեալ յուլիսի Գ [3] օրն, Աւթուզին կոխեց ու մարդիք գերի տարաւ՝ այր եւ կին։ Մուսլի պարոնին հարսն ընկաւ. Ռ [1000] ոսկի գին կըտրեց, թող զալ պաղիքըն որ ընկան եւ մնացին գերի, ոմանք ազատեցան, ոմանք ոչ։

Եւ ետ այնորիկ Ծ [50] շայխայ Ֆէնէռլըռէն եկան, Սանտըխտով ու Կեզլով կոխեցին եւ զարկին կրակ։ Չարսու-Պազարն այրեցին եւ աւիրեցին, բազում տեղիս գերեցին ու կողոպտեցին ու ելան գընացին։ Դարձեալ Ախքէրման քաղաքն կոխեցին եւ աւերեցին, պութուն ամառն բազում աւերք արարին։ Առաջն [Կ]ազանտիպն կոխեցին, Ը [8] կըտոր գեղ այրեց[ին ու ա]ւերեցին։ Եւ ետոյ սուլթա[նն] բազում [ասքէր]օվ ելաւ, սէֆէր գընաց [ի] վերա Գոռ[ելու եւ ա]մօթալից դարձան։ Բա[զու]մ մարդ [սպանեցին], բազումք գերի [ա]նկան. ԷՌ [7000] յիլ|||ւզու ինքըն արն (?) բերին։ Անթիւ եւ անհամար որ մնաց, [ո՞վ կար]է պատ[մ]ել, Տէօլվէտքէրէ սու[լտանն] խալըսեցաւ, Խանդամուրն |233ա| այլ չեկաւ։ Սալմայշան աս եկաւ Խըրիմ եւ յետոյ գընաց, Նողայն ալ հետ գոչեցին աս յեւրդէն։ Կիւլումպիըն եկաւ Խանդամուրին տեղն նըստաւ։

[Դարձե]այլ ՌՀԸ [1629] թվակ[ան]ին, դեկտենբերի ամսուն ջեր[մ]ա[ն]ցաւ, բուսքն թընտաց, յունվար ամսուն|| [կ]ապեց եւ բացվեցաւ, ըրղըւան ալ բացվաւ. հրամանքն աստուծոյ է, ո՞վ կարէ իմանալ։

ՌՀԹ [1630] թվականին Կաֆային խարաճն Հասան աղայ անիծածն էառ եւ շատ չարչարեց զժողովուրդն եւ զքահանայքն, թէ գրեցէք զժողովուր[դ]նն՝ զԿաֆացին եւ զեկամուտն, զԽըրըմցին եւ զգեղացին, զամէնըն տէֆտէր արաւ։ Տաթին տունն գընաց շատ աղմունք արաւ, Դ [4] տարոյ Ե [5] տարոյ տղաքն խարաճ գրեց, ուրացողացն խարաճ իառ։

Կաֆային փաշան, Հոռմին եպիսկոպոսն մի աւր մեռան. եպիսկոպոսն թաղեցին, փաշային մարմինն Ըստամպաւլ տարին, ամսեանն աւդաւստաւսի, պահոցն Աստուածածնի։

Սեկտենբերի[ն] փաշայ եկաւ, բարի մարդ էր, քաղքին բարեկամ էր, Ե [5] ամիս նստաւ, մանզուլ արին յունվարի ԻԹ [29], ելաւ խանին գնաց. ասաւր շաբաթ օր Հասան աղան քարի բռնեցին, փախաւ ճորով խալսեցաւ, աստուած վրէժ արաւ Գ Դ [3-4] տարու տղայոցն ահն չի թող։

ՌՁ [1631] թվականն որ մըտաք այլ բան զարմանալի ԼԳ [33] հոգի մանզուլ փաշային ծառաներուն հափսէն ելան ցորեկով, բարով մտան նաւըն, ելան գընացին, քաղքին մարդիք ապուշ մնացին. Բ [2] նաւ ետեւանցն գնաց, թէ կառնում եւ ամաւթալից դարձաւ, կըռիւ արին, ոմանք մեռան, ոմանք եարալըլ դարձան. ետոյ փաշան գընաց խատըրղայով չի հասաւ, դարձաւ եկաւ քաղաքիս ըսպէնճն ի յառ. քաղաքացիքն արզ արին, խանն արզ արաւ թէ՝ քաղ[ք]նին տէր թոլլայ չեղաւ։ Աւա¯խ, հազար բերան, որ քաղքին մէջն աղէկ մարդն չապրին, եթող գնաց. մէկ անիծած փաշա մի եկաւ տեղն, չար եւ անօրէն, պարտատէր, վասն մեղաց մերոց է։ Ոչ քահանայ կու հանգչի եւ ոչ աշխարհական, նոր-նորու խարճ կուզէ, համ փաշայ է, համ ամիլտար է, նազըր է, ով կու զուրուցէ, զինչ որ անէ, ձեռն է, մի թէ աստուած վէրէժն անէ։

|233բ| Թվին ՌՀԷ [1628] ապրիլի Ի [20], աւրն կիրակի, Քաշաւտի ուռուսն Կաֆան կոխեց՝ մահալան Համբարձըման։ Անիծածն, որ է որդի Թուման պէին, եկաւ գերեցուց, ոմանս թալլեց, ոմանս ի սուր մաշեց եւ այլ շատ չարիք գործեց։ Էլէմշահպէկին կինն տարին, Խուպաթն տարին եւ այլ մէկ քանիքն։ Գին կըտրեցին Շ [500] ոսկի, ինչ որ ոսկին գնացնայ, ըսպաննեցին զամէնըն։ Էլէմշահպէկին կընոջն լաշն բերին, Ա [1] քանի հոգոյմ ալ՝ ք[ր]իստոնաց մարմինն ի հաւն մնաց։ Խուպաթն ճորով ազատեցաւ. մեծ տըրտմութիւն եղաւ քաղաքին, երբ որ լաշերն, որ բերին, Կուռճի խապախին առջեւ հայ ու տաճիկ ամենեքեան լային եւ ողբային։ Յուռուսն ինչ որ Թէքեայն եկել էր, փառք աստուծոյ, աստուած պահեց մեր մահալան։ Զէքէրեային չարտախէն Բ [2] թըւաք քաշվեցաւ, ան տեսաւ, դարձաւ գընաց, ապա մենք ազատեցաք։

ՌՁ [1631] թվականին Ըստամպաւլա պատուիրաքն մեզի եպիսկոպոս խըրկեց ժողովարար եւ վասն հասքի եւ չի հասքի։ Սուրբ Յակոբայ կիրակին, սուրբ Սարգիս պատարագմատոյց տէր Անդրէասն պարոնտէրն եւ Գալուստ սարկաւարքըն նամակ կարդացին, ամենեքեան քահանայք հաւանէաք մեզ ծանուցում արարին։ Խաւճա Մսիրին հետ եկան, առաջ նորա ժամն իջան, որ է սուրբ Յովաննէս Մըկըրտիչ, քահան[այ] տէր Գըրիգոր, որ մականուն Խռմայճի։

Խաչատուր պարոնտէրն վանքէն մեղադրանք եւ բանադրանք խըրկեց խաւճա Մըսըրին։ Յունվարի Ե [5], ճրագալուցին բերին բանադրանքն։ Յունվարի ԺԶ [16]-ըն, աւրն երկուշաբթի, սուրբ Հըրեշտակապետ ժողովք եղաւ՝ քահանայից եւ ժողովըրդոց եւ քըննութիւն արաւ Անդրէաս պարոնտէրն։ Տէր Մաղաքէին փիլոնն առին, վասն ան պատճառին, որ իր գլխոյն բան էր արեր՝ քահան[այ] տարաւ Խարա-Սուն աւրհնել երետ, հօս բերին, դուս հանին, անոր համար եղաւ աղմուք, Նորընծային փիլոնն ալ առին։ Ներսէս հաբեղին փիլոնն առին։ Խաւճայ Մարգարէն, Խաւճայ Լաջինն, Լուսպարոնն, տէր Մինասն գնացին պարոնտէրն բերին հաշտութիւն արին։

Թվին ՌՀԸ [1629] Վարագայ խաչին ուրբաթն տէր Թորոս |234ա| պարոնտէրն փոխեցաւ առ աստուած գընաց. ԺԵ [15] աւուրն ետեւ տէր Մարգարէ քահանան փոխեցաւ աստուած, մուսաֆիր քահանայ էր, ղարիպ եւ անտէր. եպիսկոպոս չիքար, ոչ վարդապետ, թաղումն քահանայք կատարեցին։ Մովսէս պարոնտէրն Ըստամպօլ վաղջանեցաւ։ Խաչատուր վարդապետն եկաւ Էջմիածնայ լուսափուխ մեռոնաւ, որ էր նիւիրակ նորընծա տէր Մովսէս կաթուղիկոսին. Բ [2] աշակերտ ունէր, մինն ճգնաւոր մինն կիսասարկաւաք։

ՌՀԹ [1630] թվականին ամսեան յունիսի մեր տէր Խաչատուր վարդապետն եկաւ Լէհաց տընէն. ան շաբթոյն Բ [2] վարդապետ մեկտեղ եղան եւ ուրախացան քահանայք եւ ժողովուրդք. նուիրակն քաղաքն իջաւ, մեր վարդապետն իր վանքըն նըստաւ, որ է Չարխափան Աստուածածին, որ կոչին որ Երեշխաւոր, այլ ոմանք Պէստէկիրման ասեն։

Նիւիրակ վարդապետն դատապարտեց ըզքահանայքն, Դ-Ե [4-5] քահանայ արգիլեց, տուքանք իառ, ոսկի, գիրք, խաչ, ըսկի, սրըն կամաւ, որն ակամայ, ժողովուրդ ալ բանադըրեց՝ Վարդանն, Յարութիւնն եւ այլ մէկ քանիքն։ Քաղքիս ժամերն ամէնն ժուռ եկաւ, ինչ որ տըւին էառ՝ գաւազան տըւին, ասմաւուրք տըւին։

Տէր Խաչատուր նորընծա պարոնտէրն եկաւ Էջմիածնայ յուլիս ամսու, Բ [2] վարդապետ, Ա [1] հայրապետ մէկտեղ եկան ի սուրբ Լուսաւորիչ. երեքն ալ տէր Խաչատուր, նիւիրակն հարկիք արաւ, պարոնտէրին ոտն լըւաց եւ մեծարեց։ Նիւիրակ կացուց պարոնտէ[ր]ն եւ տէր Մըկըրտիչն ուղարկեց Կէզլով, Պաղ[չ]ա-Սարայն, Խարա-Սուն, գեղրանքն ընթանուր [Խըր]մին երկիրն, գընացին, նիւիրակեցին ու բերին։ [Ինքն ? շըր]ջամոլիք մարդ էր՝ կահ ասաց Կաֆան կո[ւ երթամ, կ]ահ ասաց կերթամ մեր Թօփրախալան, այ |||մըս, կահ ասաց գուգամ, կահ ասաց չեմ ի գալ, ինձի ըստակ բերէք։ Կապեցաք մնացաք, ըստակ ժողովելոյ ճար չիքայ։ Եւ դարձեալ ինքն ելաւ գընաց, մէմ ալ ինքն նիւիրկեց, ետո յեկաւ նըստաւ։ Խարա-Սուն, խապար խըրկեց կաֆացոց, զիս եկէք առէք, կամ մեռոնըս ուղարկեցէք։

|234բ| Մենք մեռոնն ուղարկեցաք, ետոյ բարկացաւ մեզ կաֆացոցս։ Ելան [դ]աւլվաթորայք եւ քահանայք հաւասար գնացաք, ապա ուրախացաւ, Գ [3] ժամէս Ճ [100] խռուշ ուզաց, Բ [2] ժամէն Լ [30] խռուշ էառ, մեր ժամէն՝ սուրբ Թորոսու Լ [30] էառ, ետոյ մեռոնն թափեց Խարա-Սուն։ Աղուհացից Բ [2]-ում հինգշաբթի ելաւ գնաց Պալըխլուն, թէ նաւ կը մտանեմ, չեղաւ, եկաւ Կեզլով, հօն ալ չեղաւ, դարձաւ եկաւ Կաֆան, խօճա Մսըրն նաւ իդիր. աստուած աւրհնէ զինքն, տարիմըն կեցաւ՝ պահմն Կաֆան, Կէզլով, Խարա-Սուն եւ այլ պաղի տեղրանք, աւլի մեր քաղաքն եկաւ։

Թվականն ՌՁ [1631] այսաւր շաբաթ օր է, ապրիլի Լ [30] է, այս եկաւ ան սահաթին մտաւ նաւ եւ գընաց, աստուած բարի ճանապարհ տայ։

Ներսէս քահանան փոխեցաւ առ աստուած ապրիլի Ժ [10], սուրբ Զատկին կիրակին, շիջաւ ջահն սուրբ Գէորքայ, տեըրտմեցոյց ըզմեզ, ընկերակից էր, մեզ հոգեւոր եղբայր էր, աստուած լուսաւորէ զիր հոգին եւ ԻԴ [24] քահանայից դասուն դասակից եւ պսակակից արասցէ. ամէն։

Եւ դարձեալ այսօր մեծ սուք պատահեցաւ մեզ՝ քահանայից եւ ժողովըրտոց, զի ջահն աշխարհիս շիջաւ, պարծանքըն քրիստոնէից խափանեցաւ, ակն Կաֆա քաղաքիս խաւարեցաւ. զի հովիվըն մեր բաժանեցաւ, առ հովապետն մեր վերացաւ։ Զի տէր Խաչատուր վարդապետ այսաւր փոխեցաւ յաշխարհէս, ի յերկինս վերացու, մայիսին առաջի աւրն, կիրակի։ Վասն երաշտութեան համար չաւք արաք. ԻԱ [21] քահանայէայ, Բ [2]-ըն մուսաֆիր էր՝ Ա [1]-ըն կեզլովցի, մէկն բաբերդցի, մէկմ ալ հաբեղայ, մէկ ալ այս լուսաւոր հոգի վարդապետն. [թ]ափուր ելաք մէմըն ման եկաւ վարդապետն, երկուս ու |||ճաթ չեղաւ, գընաց պառկեցաւ, լեզուն կապեցաւ||| ժամն ասաք, հոգին առ աստուած աւանդեաց։ Խաչ[ատուր պարո]նտէրն Խըրմէն եկաւ, հասաւ այսաւր ի թաղ[ման հովվա]պետին։ Ասէք աստուած լուսաւոր[է] զիր հոգին. ԻԴ [24] [վա]րդ[ա]պետաց եւ քահանայից դասուն դասակից եւ պըսակակից արասցէ. ամմէն։ Քահան[այ]ք եւ ժողովուրդք ա¯ւախ ասէք հազար բերան, բարի մարդ էր եւ կատարեալ վարդապետ, խալատն այն էր, որ գինէսէր եւ խմա[ւ]ղ էր, վասն այն պատճառին համար ժողովուրդքըն կատէին եւ հարկիք չէին աներ։

|235ա| Յուլիսի Ե [5] աւր կիրակիլուս, Խարա-Սու քաղաքին աստուած բարկացաւ, վասն մեղաց մերոց. անձրեւ եկաւ, որոտում եղեւ, կածկըտուն, հեղեղն եկաւ եւ պատեց բոլոր քաղաքն, քակեց տըներն եւ խանըթներն, կարմընճներն եւ պաղչաներն, սարայներն եւ չարտախներն, ծառերն ու ճըղերն, տապախ խանաներն եւ պաւեայ խանաներն, աշճիներն ու բաչճիներն, պէզազներն ու խազազներն, հացածախներն եւ խասապներն, պաւզաճիք եւ մէյխանաճիքն, ամէնըն քակեց ու աւիրեց հեղեղն ու սէլն, հազար կամ հինկ հարուր կամ թէ այլ աւելի հոգիք ղըխտեցան հայ ու տաճիկ, կաֆացիք եւ խարասուցիք, պազըրկաներն եւ մուսաֆիրներ, խարիպներն ու անտէրներն, ոմանց կինըն տարաւ այրըն մնաց, ոմանց այրըն տարաւ կինըն մնաց, ոմանց տուն ու տեղն, այր ու կին, տղայքն ու ապրանքն զամէն էառ ու տարաւ, ոմանց այրն տարաւ Բ [2] տըղովն, ոմանց կինըն տարաւ Գ [3] ու Դ [4] տըղովն. Նոյա ջըրհեղեղըն նմանեցաւ։ Մինաս վարդապետին ու Սուլթանին մեծ կարմունճըն տարաւ, հանց տարաւ քարն ու փատն, գամն [ո]ւ երկաթն, որ տեղն ալ չերեւիլ, քաղքին Գ [3] փային Ա [1] փայըն տարաւ։ Չաթան պարիսպն աւիրեցաւ, Բ [2] բաղնիքըն քակտեցաւ, ճամէքաներն աւիրեցաւ, Բ [2] մզկիթ ու մէճիթ աւիրեցաւ ու մէտրըսէ բըլաւ որ սոխտայներն խըխտեցան։ Եւ այլ շատ բազում քաչելիք եղաւ. մեր Հայոց սուրբ Աւգսէնտ անուանեալ եկեղեցինն ազատեցաւ, քովի տըներն որըն բըլաւ, որըն շէն մնաց, որին պատըն բըլաւ, որին առիքն չոքեցաւ, որին կէսըն տարաւ, կէսըն մընաց, արխերն աւիրեցաւ, չախչըներն։ Քանչելիք շատ եղաւ. ամսեան յուլիսի բազում անձրեւ եկաւ. Կաֆա քաղաքիս ջուրըն նըւազեցաւ պիտ տառապանաք կու քաշեմք։

Ասքէրն ելաւ գընաց թաթարն ու թուրքն ի Խըզըլպաշ, դեկտենբերի ամսուն ելան եկան ըսպահիքն, թաթարն մնաց։|235բ| Տաւլվաթքէրէյ սուլթանըն փոխեցաւ առ աստուած։ Եղբար խանին եւ Խաղըչխան Նորատին սուլթանըն տեղըն նըստաւ, Սալամաթքէրէ խանին որդին։ Խանին որդին Սուլթանն սէֆէր գընաց ի վերա Գոռելին ամսեան յունվարի։

Թվականն ՌՁԱ [1632] ձմեռնն ծանտր եղաւ։ Եւթ եղաւ քաղքին ստակն, աւիրեցաւ, առ ու ծախըն կըտրե[ց]աւ, խանըն եայսաղ արաւ, արապաք չեկաւ, մարդիքն ապուշ մնացին։ Աս տարիս նահանջ էր, ամէն իրաց պակասութիւն եղաւ։ Խոտ չիքարամ ըռնէ. ձըմեռն ալ այսպէս եղաւ, անասու[նքն] զապունութիւն քաշեցին, թըռչունքն ամենայն, տուվատախն ձըռաւք կու բռնէին, եկան գեղրանքն ընկան ու քաղաքն։ Սըֆէրլըն կօտըրված եկաւ երկու փային մէկն, ճորո[վ] եկաւ։

Փետըրվարի ԺԵ [15] Կաֆան կըրակ ընկաւ Դ-Ե [4-5] խանութ երեցաւ, հազիւ հասան անցուցին։ Հինգշաբթիլուս Ապազային Բ [2] նաւն եկաւ։ Ալի փաշային որդին մեռած բերին, լացով հառաչով նաւէն հանին, քաղաքըն մտուցին ետեւանցն։ Գիտես թէ աստուած բարկացաւ քամի եղաւ, հուրթունայ եղաւ ան գիշերն, չախչըներ կոտըրտեցաւ, պարիսպէն կըտորմն տեղ բլաւ Գ [3] տան վերայ եւ շատ քանչելիք եղաւ։ Ահմատ սօֆի կասէին, տընով տեղով, որդով եւ դըս[տ]երով սըրբաչանչ եղաւ։

Փետրվարի ԺԷ [17], օրն ուրբաթ, աշխարհս ժողով եղաւ, մարդիք հօն ժողովեցան քարերն պեղեցին, Զ [6] լաշ հանեցին՝ Բ [2] յայր եւ կին, Բ [2] ալ տըղայ մեռան քարախեղդ եւ փատահեղդ եղան. եւ շատ մարդոյ զեն եղաւ։ Զի Ահմատ Սօֆի ասաց մարդն, վաշխաժողով մարդ էր եւ ձիոյ չախչիպան էր, տունն քակտեցաւ չաղաչն աւերեցաւ, ով որ գրաւկան ունէր տակըն մնաց, ոմանք գըտան եւ առին, ոմանք ոչ գտան եւ շըւարեալ մնացին։

Ըստամպա[ւ]լ շատ վիճմունք եղաւ, մեծ ահագին Խաւսրաւֆ փաշան սպաննեցին, որ ոմանք ահէն քան զուռ կու դողային։ Եղբայրք ետի ժամանակին հասաք, աստուած փըրկէ զմեզ ի փորձանաց. |236ա| եւ այլ շատ մեծունաք սպաննեցին, ըսպահիք ջարդեցին, զոմանս թրով, սրով սպաննեցին, զոմանս ղեղդեցին, զոմանս ծովըն ձգեցին եւ այլ ոմանք փախըստական եղեալ, Ե [5] մէն տեղ, Ժ [10] մէկ տեղ գըտան սպաննեցին ցորեկով, գիշերով տան մէջ գըտան։ Ծ [50] Ճ [100] տանըն կըրակ զարկին, շատ կին այրի թողին, շատ որդի անհայր թողին։ Մէկ ժամանակ մի Ապազա փաշան ենկիչէրիք սպաննեց, հիմա սուլթան Մուրատն ըսպահիքն սպաննեց։

Ճանպէքէրէյ խանն էմր արաւ յունիս ամսու ոչխարազէն պայրամ արին։

Եկաւ Խաղըլղայ սուլթանըն, խանին կորմիշ արաւ, ետոյ ելան պահմն քաշեցին, գընացին Անապիին մտան։ Խան ելաւ գնաց սուլթան նըստել էր, օրն ուրբաթ էր, սէյմէններն եկան լըցվան թէ՝ շէնլիք կանենք, թվաք կու քաշենք, մէկ անիծածն ի զարկ սուլթանին կոյշտն թըւաքով, արունն ի գոգըն լըցվան, ի հօն հոգին առ աստուած աւանդեց։ Ատիլ սուլթան էր եւ բարի տես, ա[ւ]ախ եւ ափսոս արեւուն, զի Ե [5] ամիս էր քանի Խաղըլղայ էր. Բ [2] եղբայր ունէր, նոքա փախան գընացին, Մէհէմէթքէրէ սուլթան տեղըն դըրին։ Յուլիս ամսու Ազախէն նաւեր եկան, Շահինքէրային էլչին մէջն էր, Բ [2] հոգի՝ Ա [1]-ըն կաֆացի, մէկն մըռզայ եւ այլ բազում խազնայ, թագաւորին կու տանէին։ Մեր կաֆացի ըսպահիք ժողովեցաք Բ [2] էլչին ըմպըռնեցին, խուլան հափս արին, ելան գընացին թէ՝ նաւըն կու կոխեմք, խազնան կառնումք։ Նոքա ամենեքեան ենկիչերիք էին, դէմ դըրին խռվեցան. չի կարացին նաւն երթալու եւ ամաւթալից դարձան, ենկիչարիք ժողովեցան, ըսպահիք ժողովեցան կըռիւ արին, բերդին դռվին փակեցին։ Բ [2] օր յետոյ խաւսք ենկիչարոցն եղաւ, էլչին հանին խուլայէն նաւըն դըրին, իրենց խազնայովն խըրկեցին։

|236բ| Եւ ետ այնորիկ կաֆացուս խարաճն եկաւ, հասըլ հարճ կասեն, անունն անիծած ու զինքն, մարդոյ գլուխ Գ-Գ [3-3] ոսկի։ Քրիստոնէայք լացին, ողբացին թէ ճար չունինք տալոյ, էմրըն Բ [2] ոսկի է, Բ [2] առ, թէ չէ նաւըն կու մտնումք կերթամք թագաւորին, մեզի արզ տուր։ Մէկ դատաւոր մի կայր Խէվ Հողապարիսպէն, որ անունն ասեն Մուսաօղլի կամ թէ Սութճիօղլի, ան անիծածն էր դատաւոր, էմր չարաւ Բ [2], այլ Գ [3], վասն այն պատճառին համար, որ ըռըշվաթ կերել էր, քրիստոնեայք շըվար մնացին։ Տեսան որ չեղաւ, մարդ խըրկեցին Դուռն. ինչ որ մեր մարդն գընաց, անկից մէկ բարէպաշտ քրիս[տ]ոնեամն էմր էառ եկաւ թէ՝ Բ [2] ոսկի թող առնուն։ Ալ վայ չի բռնեցին, բազում քրիստոնեայք ոտից վերա ելան, քաղքիս փաշան մանազուլ էր, նոր փաշային գէհեան եկել էր, նայ մեր դիհաց էր, անիծած խատին էմր չարաւ եւ դարձեալ մարդ ուղարկեցաք ոչ գիտեմք թէ որպէս կու լինայ։ Եւ դարձեալ զարմանալի բան մի՝ ԺԶ [16] խատըրղայ եկաւ Կաֆան եւ ասին, թէ Է [7] խայըխ կայ Կէրջին դին. ան Է [7] խայըղըն բազում աւերք արարեր էին, հիմա ԺԶ [16] խատըրղայ ելան վըրան գընացին եւ այլ բազում, սանտալ խայըխ չի կարցան առնուլ, զիրենք զիրենք ըսպանեցին, ամենեքեան ծովըն թափեցան։ Ծովըն սաղլըխ տեղ կայր, ամենեքեա[ն] մէջն մնացին. Լ [30] հոգուն Ժ [10]-ըն չեկաւ, Ի [20] հոգուն Ե [5]-ըն չեկաւ, ալ պաղիքն ամօթալից եւ սեւերես դարձան, Բ [2] օրմն կեցան, ելան գընացին վըտարեցան։ Շահ ինչ, զէնէն բաշխայ, ետոյ Է [7] արապայ մարդ եկաւ մերկիկ, բոբիք, սաղէն ազատել էին, անչաք չէին, որ նոցա նայէին, նոքա գնացին, ն[ո]քա եկան։

|237ա| [Ռ]ՁԶ [1637] թվականին Յինայէթքէրէին Բ [2] եղբայրն սպանեցին, Նողայն, որ էր [Խ]անդէմիրն, տարեմն եկած էր Իպրաին փաշան, որ է Պիչխիճին, սուլթան ս[պա]ննեց, տարէպտուտն իրենք մեռան [Յինայ]էթքէր ողորմելի մնաց. ելաւ գնաց թ[ագա]ւորին. թագաւոր Պատէրքէրյին խրկեց, [նորա]ն ըսպանեց։

Աստուածային հրամանաւն Ըռըստաքէսն տուն առի Էտըրմէլիքս տըւի, հարսանիք արաք, պըսակեցաք հոկտենբերի առաջի աւրն, Վարագայ խաչին երկուշաբթին։

ՌՂԴ [1645] թվականին Պաղչա-Սարայն գընացի Ե [5] [ա]միս քահանայագործութիւն արի. [տ]արէգիրն Հօյ [70] էր, զատիկ ապրիլի Զ [6] էր։

[Ռ]ՂԸ [1649]-ին Ըստամպօլ գընացի աւգ[ոս]տոսի[ն], նոյեմբերի[ն] եկի, զատիկ ապրի[լի] ԻԵ [25] էր։

Եւ դարձեալ Ինայէթքէրէյ խանին հայիւն որ եկաւ, աշխարհս էրերաց եւ երկիր տաքնապեցաւ. եւ ողբս աւրինէին, որ այնպիսի բարի թագաւորէն զրկըւեցան եւ ատիլ սուլթանէ, որպէս գարնան ծաղիկ երեւեցան եւ աչաց մարդկան անայտ եղան։

ՌՁԶ [1637] թվականին ամսեանն մայիսի մեծ սուք պատահեցաւ ի վերա յերկրի։ Այսօր Պաթըրքէրէյ խանն զարդեաւ ի քնոյ, խընդրեաց արեան վրէժ ի նոցանէ, սպաննեց Սալմաշան եւ այլ պաղի մռզաներն հաւասար, մանտր ու մեծ մինչեւ օրորոցն. Մանսուր աւղլիին հուտն հատուց։ Անօրէն Օրախախ մռզան արեան տէր էր, որ ոմանք կասեն, թէ ԺԸ [18] թագաւորի որդոյ եւ զարմի գլուխ առել է, այսօր զրաւն եղեւ, չարն չարութեամբ կորեաւ։

ՌՁԸ [1639] թվականին, ամսեանն մայիսի Գ [3], ազգ նողայ չըղաթայ, թաթար ելան, Խրիմէն գնացին, Գ [3]-ըն մէկ տեղ եկաք գէնգէշարին՝ մէկն Հաճի Թարխան գնաց, մէկն Չարքէս մըտաւ եւ մէկն դարձաւ Խրիմ եկաւ։

ՌՁԹ [1640] մտաք թվական սուլթան Մուրատն փոխեցաւ առ աստուած, զի ատիլ թագաւոր էր եւ հզ[որ] ի պատերազմի, զի մեծ սուք պատահե[ց]աւ ամենայն երկի[ր]. թագաւոր կացուցին եղբայրն սուլթան Իպրահիմն. եւ այդ է։

Մարտի Թ [9] տնտեսին կիրակին երկուշաբթիլուս շարժ եղաւ ո[ր] աշխարհս երերաց եւ սասանեցան ամենեքեան։

|238բ| Այս է փակագիր իմաստունն իմանայ եւ անիմաստն զարմանայ. ո՛ր եղբայր եւ զիս յիշեալ զբազմամեղս՝

զԻԻ Ա ԷՃ Ա ՍՍ ՅՅ ՎԾ ՎԾ ՍԾ ՍԾ ՍԾԷ ՍԾ Է ՎՎ,

ՍՍ Է ԵՌ ԹՌ ԺԺ ԺԵԺԵ ԺԺ ՆՆ ՅՅ ՌՌ կաթողիկոս,

ԼԼ ԺԺ ԵՌ Ա ԼԼ ՅՅ ՌՌ,

ՃՃ Ա ԵՌ ԴՌ ԺԺ ԵՌ ՅՅ ՌՌ,

ՌՇ ՌՇ Ա ԵՌ ԲԲ Ա ՄՄ, ՄՄ ԺԺ ԼԼ ՅՅ ԽԵԽԵ ՅՅ ՌՌ,

ՌՌ ԺԺ ՃՃ Է ՅՅ ՄՄ։

Թվական [Ռ]ՁԹ [1640] էր, բազում ասքէ[ր] եկաւ Կաֆան, նաւով, ծովով, խատըրղայով, նաւով, խայըխով, Խաստամոնու սանճախէն Ջ [900] թիմարի սպահիք։ Ծ-Կ [50-60] չատըր զարկին, եկան Թօփրախալան խուլային առջեւ նստան, եւ ետոյ ձի առին, արապայ առին, ելան գնացին Ազախ, ամսեան յունիսի։ Խանն, փաշան թող այլ պաղի պէկլէրպէկիներ, ծանտր փաշաներ, ծանտր պարոնայք, Ուռումելի ասքէր, Պօղտնէն ասքէր, թաթար, նողայ, չըղաթայ, չէրքէս, ոչ կարեմ գրով պատմ[ել] կամ լեզ[վ]ով։ Բ [2] թագաւորի ասքէր ՀԲ [72] միլլա[թ]էն կային։ Գնացին Ազախ կոտորեցան եւ շատ դատեցան դարտակ ելան, Ազախ չի կարացան առնելու եւ ամօթալից դարձան. ԽՌ [40000] գլխաւոր մեռաւ եւ այլ պաղիքն. ո՞վ կարէ պատմել զաղէտն, որ եղեւ ի վերայ Ազախ քաղաքին, շատ չարիք տիրեաց։

Հայն բերթէն ի դուս լաղըմ արաւ, որտեղ որ Օսմանլըին ասքէրն կար ցիր ու ցան արաւ սօխախ սօխա[խ] իբաց, ամէն լաղըմ թափելուն Ռ [1000] հոգի երկինքն ի վեր կու ելանէ եւ դարձեալ ի վայր կու իջանէր լէշն, [1000] հոգի երկինքն ի վեր կու ելանէ եւ դարձեալ ի վայր կու իջանէր լէշն, [ո]մանք գլխի վար եւ ոմն . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

|239ա| Է [7] ամիս պատերազմեցան Կրէտէս կըղզին ճորով առին, զայն ալ թէ ըղորդ կամ սուտ։

Շիրին պարոն եւ մռզանին նոքա [ա]լ եղեն տարտարոսի, թուր քաշեցին ի վերայ խանին, ամօթալից եղեալ երկրի Ե [5] ամիս ի տարտարոսի, ետոյ եղեւ հաշտութիւն։

Եկաւ քաղաքս Գ [3] վարդապետ՝ Սարգիս, Թորոս, Առաքել նըւիրակ՝ աբեղայ, քահանայ ժողովարար։ Երկիրն մեր սղութիւն է, առուտուր չիքայ, խանորայք, պարոնայք տարտարոսի եւ ժողովուրդն երերմնի, ահայ հասաք վերջ ժամանակի։

ՌՂԵ [1646] թվականին, մարտի ԻԹ [29] մեր Հայոց զատիկ էր. դիժար սղութիւն եղեւ, չարեկն Բ [2] խռուշ ելաւ, հաց ո՞վ կու տեսանէ, ֆախիր ֆուխարայ շուար մնացել էին։ Մեծատունք դռնէդուռ անկան՝ ղատի, նայիպ, որտեղ ցորեն իմանային, կու թալլէին. Դ [4] չարեկ ցորեն լինար, մինն տէր կուտային, [մնացածն] կու բաշխէին։ Նաւըն կէտրեցաւ, յարապայ չեկաւ, քաղա[ք] փակվեցաւ մինչեւ միչնաց կէսն։ ԻԲ [22] մարտի բազում արապայ եկաւ, որ քաղաքն լցուաւ, աստուած առաքեաց եւ պատրաստեաց ժողով[ու]րդ՝ անկերակուր, անգուման, որ ակն ու գուման չունէաք։ ԻԳ [23], այսօր կիրակի է, Բ [2] արապայ ալ հաց ալ եկաւ Խարա-Սուէն, որ յաշխարհս լիացաւ։ Տարիս Այծեղջուրն է, վերադիր ԻԲ [22] է, լուսնագիրն ԺԳ [13] է, եօթներրեակն Դ [4] է, գիրն Ը [8]-ն է։ Մալթային գնացած վէզիրն հայն սպաններ է ի կըռիւն։

|239բ| Դարձեալ գամք մեր երկիրն, որ ասեմք Կաֆայ քաղաք հիւսիւսական կողմն եւ Հոնաց երկիր, որ բըղխէ զկաթն եւ զմեղրն։ Ապայ Է [7] տարի է, որ թանկութիւն է, հիմի աստուած երետ անչափ, որ յառաջի աժնութեան խարարն կու գտանեմք. փառք աստուծոյ։ Ապայ ինչ անեմք Ազախն եղեւ մեզ պատուհաս, Կաֆայիս բարութիւնն ի հաւն կու կըրի. Ե [5] նաւ, Ե [5] թօփազ, զախիրայ եւ այլ բազում բարութիւն առին գնացին Ազախ։ Եւ ետ այնորիկ Զ [6] նաւ ենկիչերի եկաւ, ոմանք ասին Շ [500] է։ Է [7] նաւ ըսպահի քաղաքս դառ[ն]ացուցին։ Ս [2000] չուալ ուզացին եւ չաթան, հայէ եւ տաճկէ խարաճ Զ Զ [6 6] խռուշ. աւարի զփատ ու ծեզ Գ-Դ [3-4] աւուրն մէջ կատարեցաւ։ Դ [4] խատըրղայ, ԺԳ [13] նաւ ելան գնացին ետոյ, Շ [500] չուալ այլ ետոյ։ Աւգօստոսի ԺԶ [16], Աստուածածնին կիրակին, Ե-Զ [5-6] նաւով եկաւ Տրապիզու[ն]ի փաշան բազում ասքէրով, ամէնն ըսպահիք ելան ի խուլայէն ի դուս, չատըր զարկին անհամար։

Թվին ՌՂԶ [1647]-ին Ֆռանկաց տունն, որ Մալթայ անւանէին Գ [3] տարի է, որ կռիւ ունին, ազգն Հագարացոց, հիմայ Սութայ քաղաքն առել են։

Թագաւորին որդի եղել է եւ դուստր կարգել է սուլթան Իպրահիմն, վասն այն պ[ա]տճառին համար ամէք քաղաք տօնանմայ եղել է յունվարի ԺԲ [12], հօս ալ արին։

Դարձեալ անիծած մուֆտին շար խորհեցաւ սուրբ Նշանին, գնաց Ըսլամ խանն խափեց եւ ասաց թէ. «թագաւոր, ինձ մէկ տեղմն տուր, որ քո Խրիմ քաղաքըդ նստիմե։ Նորա սիրտն տ|240ա|աղտաղայ էր, ասեր էր. «Թող լինայ, որտեղ որ կուզես հաւանածդե։ Անօրէն ասեր է թէ. «Մէկ վանք մի կայ անբնակ, մէջն մարդ չիքայե։ Նա այլ ասեր է թէ «Քեզ տըւի, գնայ վահելէե։

Վայըն գէշ վերայ գըլ[խ]ուն, ով անաւրէն եւ անիրաւ, չար եւ չարագլուխ սատանայի, դու թագաւոր կու խափես թէ անտէր է, հոտ, քրիստոնէեայք խապար չունին։ Կաֆայէն ելաւ գնաց, թէ կերթամ վանքն, մըզկիթ կանեմ, մինարայ կու շինեմ. Խաչատուր պարոնտէրն եւ Գրիգոր եպիսկոպոսն շուար մնացին, որ ոչ գիտեն զինչ առնեն։ Հաւատացեալք ժողովեցան՝ ղրըմցիք, գեղացիք, այրք եւ կանայք, վանուց դուռն հասին, դուռն փակեցին, ներս մտին։ Անօրէնն երբ եկաւ մուտ չգտաւ, ամօթալից եւ սեւ երես դարձաւ։ Կաֆացիք եւ խարասուցիք խանին գնացին, մեզ երետ, բազում գանձ գընաց։ Աստուած վէրէժ անէ նոցին։

Թվին ՌՂԸ [1649] Արիստաքէս վարդա[պետ]ն Կաֆան եկաւ ետոյ Խարա-Սու գն[ացին] Գրիգոր պարոնտէրին հետ, հօն ձեռն[ա]դրութիւն արին մէկ քահանայ, Բ [2] աւաք սարկաւարք։ Ծնընդեանն աւրհնեցին մինչեւ ի յաղուհաց հօն կեցան։ Պիտի Կեզլով պիտի երթար, Պաղչայ-Սարայն երթար քարոզէր եւ վարդապետէր։

[Ե]ւ խա[պ]ար եկաւ Կեզլովէն, թէ եկեղեցի[ն] առին այլազգիքն, Ըսլաւքէրէյ խանին հ[րա]մանաւն։ Եկին անօրէնք քակեցին եւ ա[ւ]իրեցին, քրիստոնէայք շուար մնացին, մարտի ԺԶ [16], օրն ուրբաթ, շաբաթն չարչարանաց Լուսաւորչին մուտն ի Վիրապին։

|240բ| Զատիկ մարտի ԻԵ [25] էր, քրիստոնէայք առանց օրինաց մնացին, քահանայք լալագին, մեծ սուգ պատահեցաւ։ Ա¯ւախ մեր Հայոց ազգին եւ Կեզլով քաղաքին։ Եւ ետ այնորիկ, մէկ զարմանալի բանմ ալ եղաւ մեր Կաֆայ քաղաքին. Վէզիրն փաշայ էր, Ազախին ենկիչէրիքն չարացան, խիստ վընաս կու անէին ի մէջ քաղաքին։ Փաշային Բ-Գ [2-3] մարդըն սպանեցին, զոմն ծեծեցին, զոմն դանկով զարկին։ Վասն այն պատճառին համար տիւան արին ի մէջ պաղատին։ Պալարտն չոքեցաւ եւ կոտորեցաւ գերանն, որ բազում մարդիք ի յվար անցան եւ մեռան, ԲՃ [200] աւելի կամ պակաս մարդիք սապխար եղան՝ ոմանց ոտքն, ոմանց ձեռք[ն], ոմանց գլուխն եւ այլ ոմանց սիրտն, օրն ուրբաթ՝ խաչելութեան եւ մատնութեան, այնպէս հրաշ գործեցաւ։ Անօրէնք դեռեւս չեն ըսգաստանալ. էմրերըս չի բռնեց, Ըսպէնճն լման իառ։

Եւ ե[տ այ]նորիկ ապրիլի ԺԵ [15], օրն կիրակիին ան ||| ում շաբաթ ձեռնադրութիւն արաւ մեր Գրի[գո]ր պարոնտէրն, աւրհնեց տէր Սիմէոն ի վերայ Քաշոտին եւ տէր Զաքարիայն՝ Աշխարհի կամ թէ Կեզլովի, Գ [3] դըպիր, Յովաննէս իմ աշա[կեր]տ, սպասաւոր սուրբ Գէորքայ։ Երկուշաբթի պարիսպն ||| ւղրայ գնացաք, որ ոմանք ետ մնացին ծե[ծ] կերան, տուքանք տըւին։

Եւ ետ այն[որի]կ Ըսլամքէրէյ խանն բազում զօրօք գընաց [ի] վերայ Գոռելին եւ բազում յաշխարհ տապալեցաւ Հայոց եւ մտաւ ի Պար քաղաքն։ Քաղքին տէրն Բոթոսկին իւր |241ա| որդովն եւ իւր վազիրովն, իւր իշխանօքն ըսպռեցաւ եւ բերին գերի ի Խըրիմ եւ ածին բանդ եւ երկաթի կապանօք կապեցին եւ կըտրեցին զին բազում դահեկան, ի քաղաքըն Ղալայ ի բերթն հրէից։ Եւ յետոյ այլ ասքէր խրկեց խանն քան զառաջինն, որ բազում աւերք արարին, տապալեցին բազում գիւղ եւ քաղաք եւ գերեցին զամենեսեան առհասարակ, ո՞վ կարէ պատմել զաղէտն, որ եղաւ, Գոռելաց տուն աւիրեցաւ։

Թվականն ՌՂԹ [1650] մտաք, Խրիմքէրէյ սուլթանըն ելաւ հեծել ի վերայ Մօսկովին, Պօղտան կոխեց անցաւ գնաց եւ նոքայ միամտեցան, թէ մեք ասի չեմք, մենք Օսմանլըի ծառայ եմք եւ ոչ հնազանդիմք ձեզ։ Դարձաւ սուլթան իւր զօրօքն եւ թուր քաշեց, այնպէս պատերազմե[ց]ա[ւ] յերկիր սասանեցաւ, որ բընա[ւ այսպ]էս եղած չէր։ Բազում գերի վերուց [եւ բազ]ում քաղաք աւիրեց, Պողտանին պար[ոնն] ||| իով խալըսեցաւ փախաւ գնաց ու [Իլով?] քաղաքբերթն մտաւ։ Երկիրն աշարմաշար արաւ [թ]աթարն ու Խըմելն մինչեւ ի Լեհաց երկիր գնաց։ Լեհաց տունն մտաւ, գերեցու[ց ա]նթ[իւ] ծառայ. ԳՃ [300] հոգի մեր ազ[գէն Լու]ս[ա]ւորչի։ Ամենեքեան գերի յանկան ի [ձեռն անօրին]աց եւ անհաւատից։ Եւ դ[արձե]ալ պատճառն ինչ է, որ անհաւատն, հաւատացեալ քրիստոնէայք գերի կան[է մէկ] չէ, երկուս չէ, ամառ ու ձմէռ. ինձ այսպ[էս կ]ու թվի, որ ամէն տարի պատկերք կու փոխեն, նոր աստուած կանվանեն, |241բ| իւրեանց տունն պատկերաց երկիրպագանեն, խունկ ածեն եւ մոմ վառեն, ծունտր կրկնեն, աստուծոյ երկիր ոչ պագանեն, այլ ձեռայգործաց վաս[ն] ան պատճառին համար, որ նոքայ տարտարոս մաշին ի ձեռն թաթարին եւ Նետողաց ազգին։ Եկան գերի անկան երկիր մեր, Խրիմ եւ ի Կաֆայ, ի Խարա-Սու եւ ի Պաղչայ-Սարայ, Կէզլով եւ Օրինբերան, որտեղ մեր քրիստոնէեայք հաւաքեալ են, գնեցին եւ ազատեցին եւ այլ պաղիքն, ո՞վ կարէ պատմել, զի անթիւ են եւ բազում երամ, թէ որպէս եղան եւ որպէս չեղան։

Յովաննէս վարդապետն եկաւ Լեհաց տնէն, մէկ աբեղայ ունէր՝ տէր Յուսկան, փոխեցաւ առ աստուած Օրինբերանն, բերին Պըզտի Ղարա-Սուն թաղեցին։ Ձմեռն սուրբ Սարգիս ձմեռնեց՝ վարդապետն։ Նըւիրակ եկա[ւ] Գ[ա]բրիէլ վարդապետն Էջմիածնայ, լուսաբուղխ մեռոնաւն, սուրբ Սարգիս, հովե[պետ Հրե]շտակապետն. ետոյ գնաց Ղար[ա-Սու], Պաղչայ-Սարայ, ի Կեզլով, Ղրիմ[ի] գեղօրիքն։ Ետոյ եկաւ քաղաքն աղու[հ]ացից, զամենեսեան նիւիրկեց։ Սուրբ զատիկն իմ ժամ արաւ, ի սուրբ Թորոս. տէր Ս[ար]գ[իս] աբեղայն եւ Բ [2] սարկաւաքըն [ձե]ռն[ադրեց]։ Ետոյ եկաւ Յակոբ վարդապետն ||| ցի[ն]. [ա]նառաւկ եւ շատակեր ջրախումն [եւ շ]ռայլն, չափըռաստաշակեր, [նա կու կա]նկնէր ի դիմացն եւ ասէր [ո]տա[նաւոր] խենթումենթ, որ ինքն ասէր եւ գրեր, մեղք ի սպիտակ թղթին, որ սեւացու[ց]անէր քան զերեսսն։

|242ա| Նոր ցորեն եկաւ ՃԺ [110] ստակ ծախուեցաւ, փառք աստուծոյ մարդասիրին, երբ որ տայ աստուած առատ, կու տայ. ո՞վ կարէ ճառել աստուծոյ բանն. ժամն չանցաւ Կ [60] ստակ տըւին, պահմ ալ անձաց Խ [40] տըւին, մէկալումն աւրն կապիճն Ա [1] ոսկի։ Եւ այլ թէ խոնարհն բարձրանայ եւ բարձրն ցածանայ, ծառայ տէր լինայ, տէրն խոնարհանայ։ Նոյն աւրինակ տէրվիշ Մէհէմմէտ փաշան, որ վէզիր եղաւ, շէխ[ի]ն ծառայն էր. կաֆացիք լսեցին, ել[ան] գնացին, ոմանց պարգեւ ետուր, իր չելո[ւ]պուն՝ աղայութիւն, թէ զկարճաբան ե[ղ]աւ, փոխեցաւ առ աստւած, ոմանք ա[ս]ին թէ՝ աղէկ մարդ էր, Կաֆային շատ կու հասնէր թէ ապրէր։ Եւ դա[րձե]ալ [ա]նօրէն Իփշիրն, որ շատ անօրէ[նութիւն եւ] չարիք արել էր, եւ ճելալութ[իւն՝ պէկլէր]պէկիք սպաննել էր, մալ եւ դա ||| քա[կ]ել էր եւ ասքէրի տիրել էր ||| դէր թագաւորին բազում ժաման[ակ] ||| տուած էր, առածն առած էր ||| զրաւ մարտին, որ իր ոտոքն ե[կաւ] ||| հեցաւ տըղայ սուլթան Մէ[հմէտ] եղաւ վէզիր, արաւ ասի[ներուն բար]ութիւն, Գ [3] ամիս կամ ||| էղաւ, սպաննեցին չ ||| եաւ Մուրատ փաշան ն[ստաւ]։ Եւ ետ այնորիկ զնայ վար ||| այլ երկիր եւ ետ նորա այլ ղազի ||| այլ եւ այլ եղեւ յերկիր եւ երե |||

|242բ| Յամսեան յուլիսի հայըն զօրացաւ, եկաւ Դաման քաղաքն իյառ, ԼԴ [34] շայզայ, ծանտր գին կըտրեց, որ ոմանք ազատեցան, ոմանք մնացին գերի եւ անճարակ։ Ետոյ եղեւ մահ տարաժամ, որ տուն չի մնաց չի լացաց։ Սեղտենբերի ամսուն Քէրթաղաչ փաշան եկաւ Կաֆայ քաղաքիս պէկլէպէտի եւ նազըր։

Յաթոռ Լուսաւորչին Էջմիածնի տէր Փիլիպոսն փոխեցաւ առ աստուած։ Տէր Յա[կոբ]ն նստաւ յաթոռ տէրութեան իւր թէմ[ին], տիրէ յարեւէլից արեւմուտ, ի հիւս[ի]ւս[ա]կան կողմն, որ է մայրաքաղաք Կաֆայ եւ Խըրիմ, որ է Հոնաց երկիր։ Տա[րի]ն զմեզ նեղացուցել է. քաղաքն եկ[ան] մէկ հայրապետ եւ Ե [5] վարդապետ, փ[րկա]րար աստուած փրկէ եւ ազատէ։

[Թվակա]նն ՌՃԵ [1656] մտաք տանուտէրն կ[արիճ] է, յերկիրս ամէն բարեաւք իլի է, [ամենայն բե]րքն աստուծոյ է, որ նաւավարն կու կրէ [բազում] եւ [ա]նհամար. աւրն Ճ [100] արապայ [200]], Յ [300], Ն [400], Շ [500]. ոմանք ասին թէ այսօր ||| [արա]պայ ցորեն նաւն մտաւ, գընաց ||| երկիր լիացաւ. Ըստամպօլ ան ||| ն յերկիրն անթիւ է, բայց մեր ||| է փառք տըւողին եւ պար[գեւողին աստուծոյ] մերոյ, ո՞վ կարէ պատմել եւ ճառ[ել, ողորմածու]թիւն աստուծոյ առատ եւ ան[համա]ր։ ||| շարժ եղաւ, օրն երեքշաբթի։ ||| վերայ հայն եկաւ եւ ոչ կար[աց առնուլ], ծեծվեցան հիտ թուրքին եւ [ետ դ]արձան։ Ետոյ գնաց Տէլիպալթն [տ]իրեց, զիւրեանք չարդեց եւ գեր[ե]վարեց։

|143ա| Դաւիթ վարդապետն նըւիրակ եկաւ մեզի Էջմիածնէն, նորընծայ տէր Յակոբ կաթողիկոսէն, լուսաբուղ մեռոնաւն, մէկ յաբեղայ սարկաւագով, հոկտենբերի ամսուն։ Ձըմեռըն դիժար եղաւ եւ ձընամեծ, մահ անասնոց եւ խաշանց։ Գ [3] յամիս Նողային ձին ու տաւարն եւ ոչխարն չարդեցան, իրենք սո[վ]այլից մեռան, ապրածն ալ ապր[ուստ] չունի։ Եւ ետ այնորիկ Բ [2] էլ ն ||| եկաւ. Յուռուսն կոխեց ամե[նեքե]ան ի սուր մաշեց խեղճ ու ող[որմելի]։

Թվականըն ՌՃ եւ Զ [1657]-ըն մարտի ԻԹ [29] զատիկ արաք. [յայս տ]արիս այլ չար երեւի եւ անհա ||| զէրայ Օսմանլըին թագաւորն հե ||| ելանէ, Ե [5] խալեան կուզէ ||| պիտի ըրղատ, պիտի պալր ||| [պի]տի երկաթ բանող, պիտի ք ||| ամէն էսնէֆէ մընացեալ, Ժ [10] [աւր] ||| ուշ տըւին։ Եւ ետ այնորիկ ա[յլ] ||| ձըգեցին յաշխարհի, Հայի, [Թաթարի], Հոռմի, Հրէի, այլազգն աս[ին] չենք ի տալ. մեր հայքն շուտ [տւին], քաղքին թաթար փաշան [ասաց դ]ուք տուէք, ինչ տանք ||| մենք ասաք՝ խանին կ ||| [հրամ]այեց թէ՝ ելէք գնացէ[ք] ||| Մարտի ԻԱ [21] օրն Ծաղ[կ]ազ[արդի] տօլվատորայք ֆախիր ֆո[ւխարայ] ազգ կուտեցան սուրբ Թորոս [եւ ասացին], թէ կերթ|143բ|ամք, հրամ[ան]քն աստուծոյ. ճա[մփուն] անձրեւ եկաւ, բուք պօրան եղաւ, ելած մարդիքն, որ ոմանք ճանփան մնացին, ետոյ դարձան եկան սուրբ Թորոս, ամէն մար[դ] իւր տուն գընաց, եկեղեցիք փակվեցան, Ծաղկայզարդին օրն, գիշերն դըռբացօք չեղաւ. երկուշաբթին, երեքշաբթին, չորեքշաբթի[ն], հինգշաբթ[ին] ելան տոլվատորայք մոմով, շաքարով, պէշքէշ[ո]վ, մնացած ժողովուրդք եւ մար[դ]ք զատիկ արաք ահիւ եւ դողու, [ոմանք] ոչ հագուստ հագան, ոչ հաւ[կիթ ն]երկեցին, ով որ իմաստունք են ||| գացողք, վասն յաշխարհի եւ թագաւորաց ||| [խաղ]աղութեանց կամեցողք, այնոք[իկ անգ]էտք եւ տըղմար[դ]ք ոչ խարճէն ||| յար ունի ոչ խարաճէն, ինձ[պէս] մարդիք զատիկ արին հաւկ[իթ ներ]կեցին, հագան եւ կապեցին, [կերան եւ] խըմեցին եւ դարձեալ լե[զուն] երկան է հուքմո հրաման ||| չեն հաւանիր գընացողացն ||| ալ երես չերետ, Բ-Գ [2-3] աւր ||| կեցան, դուռն չի կարաց[ին] ||| ստան առնէ, Բ [2] հոգի այլ [գնացին] Պալըխլըն արմէնալ բ ||| ար չելաւ։ Քաղաքն ալ ||| մարդիքն ալ կիսով ||| կաֆացին, ղրիմցի ||| [Կա]ֆայի խարաճ կու տ[ան] ||| [քա]ղ[աք]ի հիմայ բաժանեցան ||| եւ հակառակ դարձան միմի[անց] Ռ [1000] Շ [500] ղռուշ կայ այլ աւե[լ]ի Կաֆ[ան տւ]եց։

|244ա| Յունի[սի] ԺԶ [16] գիշերն խաւարեցաւ լուսինն։ Մէկալումն գիշերն անձրեւ եկաւ, գետոց արուցմուք եղաւ, որ շատ տուն բլաւ, շատ կարմունճ [տ]արաւ, մէկ կինմն տարաւ Բ [2] տըղովն, այրն մնաց բարբարական, մէկ իմամի տարաւ, կին եւ տղայնն մնացին բարբարական։ Հրաշ զարմանալիք, որ խանն հեծել է բազում ասքէրով ||| սէ, որ խապար չիքայ անգու [ման խապ]ար ելաւ, թէ խանն Կ [60] դապուր ||| Մաճառին լի եւ ուրախ սրտիւ ||| մեր քաղաքացիք ուրախացա[ն, տօն]անմայ արին ան պատճառով ||| ան դեռ չէ եկել քաղաքս խան ||| լըիէ։ Օսմանլըլ կա ||| ու կապ մնա[ց, բո]ղազն փակէ, երթողն այլ ոչ դա[ռնա] ||| միթէ աստուած արձակէ, այն ժամա[նակ տաւնան]մայ օգօստօսի Զ [6] էր, Գ [3] օր։ Դարձեալ տաւնանմայ խաչվե[րաց] ||| գիշերն. Գ [3] օր Գ [3] գիշեր պ[ատերազմեցին մ]ինչ Ֆռանկն դարձաւ, ճ[անապարհն] բացուաւ, եւ այտ է։ Դ[արձեալ քաղ]աքս կայ Գ [3] վարդապե[տ] ||| արծատն բարիտես եւ ||| հեզահոգի եւ տեսն փ ||| որ ասի ճըպղայ ||| պի վարդապետու[թիւն] ||| կերպարան եւ տեսն ||| տէր Մատիրոսն է գո ||| եւ թագն յաշխարհի եւ նըւիրակ Յերուսաղէմի։ Սա աշակերտ Աստուածատուր |244բ| վարդապետի, եւ յաջոցակալ Եղիազար վարդապետի։ Սայ է Հոնաց յաշխարհի, ի դրան է սուրբ Նըշանի, պարծանքն Խըրիմի եւ վարդապետն կաֆացի, տըղայ գոլով մ[ա]նուկ բարի, արժա[ն] լինի խորին ծերի ||| ։ [Եղբա]յրք հացն այլ բարձացաւ ||| ն ԲՃ [200] կու ասեն աստուած փրկէ ||| է ձմեռս։ Ամառն աստւած տայ եւ ||| զարարածս։ Ամէն իրք սուղ է ||| ստակ բանիրն նոյն աւրինակ։

[Թըւակ]անիս Ռ ամի Ճ ու Է [1658] էր [աւելի] եւ ամիսն էր ապրիլի, որ լսեցաք ||| ղեցի ողորմելի եւ կոծելի, մահ[ն տր]տ[ում] դառն ու լեղի, զի փոխե[ցաւ պար]ոնտէրն մեր, ||| տէր Գրիգոր ի ճա[նապարհի]ն Յերուսաղէմի։ Զի ոչ ժամանեալ. ||| [շ]ինութեան տեառն տեղի եւ լուսա ||| ման։ Սուք պատահե[ց] ||| քաղաքի իր վանքն վայե[լուչ] ||| Չարխափան Աստուածածին։ [Դար]ձեալ Խըրիմ Հօնաց ||| [լուսա]պայծառ սուրբ Նշան ||| [դարձ]եալ բոլոր երկրի Խր[իմ]ա ||| քաղքի եւ ընթան[ուր] ||| [առաջ]նորդ էր դայ մեզի ||| տայ աստուած երետ նոր[ի]ց ||| երէտ լի[ա]ցոյց Կ-Ծ [60-50] տ ||| շի յաւրն։

***

|144բ| Խազիքէրէ խանն մեռաւ Խազիքէրման[ի]ն մէջն. թվին ՌԾԷ [1608] յունվարի ամսում մէջն։ Զատիկն մարտի ԻԷ [27] եղաւ. այտ է։

Սալամաթքէրէյ խանն եկաւ Ստամպաւլայ մայիսի Բ [2] ի Կաֆան, աւրն երկուշաբթի. երկու տարի թագաւորեաց եւ ետոյ Ճանպէքէրէյ խան եկաւ, նըստաւ ի տեղն։

ՌԿԹ [1620] թվականին Ճանպէյքէրէ խան եկաւ։

ՌՀԲ [1623]-ին Մէհէմմէտքէրայ խանն եկաւ, մայիսի Թ [9], օրն ուրբաթ։ ՌՀԳ [1624]-ին Շահինքէրէն եկաւ մայիսի Գ [3], օրն երկուշաբթի։ Դարձեալ Ճանպէքէրէյն եկաւ մայիսի ԻԴ [24], օրն երկուշաբթի։ Բազում չարիք տիրեաց յե[ր]կրի եւ դարձաւ ամօթալից. ետոյ ՌՀԸ [1629] թվականին եկաւ Ճանպէքէի։

ՌՁԴ [1635]-ին Ինայէթքրէն եկաւ։ Ճանպէքրան գնաց Ըստամպօլ։

|149ա| ՌՁԶ [1637]-ին Պաթըրքէրայն եկաւ Գ [3] եղբայր։ |149ա| ՌՁԹ [1640]-ին Մէհէմմէտքէրայն խան եղաւ։

|149բ| ՌՂԳ [1644] թվականին յուլիսի ԻԸ [28], օրն երկուշաբթի |150ա|Վարդավառին, Ըսլամքրէյն խան եկաւ Թ [9] խատըրղայով. Խրըմքէրէյ սուլթանովն ՌՃԳ [1654]-ին փոխեցաւ առ աստուած յուլիսի յառաջի օրն։