Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Էշ՚մ ունէաք խիստ օրինաց,
Յանկարծակի եղեւ կորած,
Ընդ որ փնտռեցաք, չերեւաց,
Ներս որ ելաւ, գայլն ի դիմաց:

Երբ որ տեսնին զդռվին ի բաց,
Ելնեն երթան չորսն ի հետրաց,
Գայլն ուրդեցաւ ներքեւ ձեռաց,
Վերջն ի չորսէն մէկն մնաց:

Խիստ վնասն արին կատարած,
Երբ հանդիպին ծառի, մարդկանց,
Զամէն այնեն մէրկ ի մօրաց,
Որ փալկզտար քան ջրդեղած:

Տէրն իրք չասեր ի յամօթնաց,
Անեծք կուտար ներքեւ ձեռաց,
Թէ հանդիպիք չար գազանաց,
Զի հանց եղաւ զինչ որ ասաց:

Էրէցն յաւալն խիստ խնդաց,
Թէ ուռէստանն ազատ մնաց,
Յետոյ եկաւ ի վերայ խելաց,
Նայ զսխտորին զվայն էր տւած:

Դաս մի ոտօք էր տրորած,
Դաս մի զկովսաւ էր վրայ քաշած,
Ճեղ մի քանի էր մնացէր
Զայն այլ յարիւնն էր լւացած:

Էրէցն այլ ճկրով ասաց,
Թէ դուք ու ձեր մահն անիծած,
Ողջ օրն զէն կամիք մարդկաց,
Երբ որ մեռայք այլ կատարած:

Ա~յ Կիրակոս, քան ասես,
Գիտեմք իշուն շատ հայֆ եղած,
Պօլուքն ամէնն ի կեր գնաց,
Խեղճ այն քուռակն, որ որբ մնաց: