Ժամանակագրութիւն Բ [Վասն] թագաւորաց Հընդկաց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Թվին փրկութեան մերոյ ՌՉԺԹ (1719) եւ փետրվար ԺԸ (18), թվին Հայոց Ռ[Ճ]ԿԸ եւ Ազարիայի թվին ՃԳ (103) եւ նիրհան Ե (5), իսանէն 1131, ռաբիալ սանի Թ (9), աւուր չորէք-շաբաթու, ընկեցին յաթոռոյն թագաւորն Ֆառուխ-սիարին եւ խաւարեցաւ երկոքումբ աչացն ի ձեռանէ վազիրոյն իւրոյ, որոյ անունն էր Սէյիդ Աբդուլայ խան եւ եղբօրէ սորին, որոյ անունն էր Սէյիդ Հասան Ալի խան: Եւ յետ Բ (2)-ուց ամսոյ ադամ ԼՕ (30) խեխդեաց զնա նոյն վազիրն եւ տարեալ թաղեցին. եւ այսպէս վ•արեաց զկեանս:

Ի վերոյ թվականին եւ ի նոյն աւուր չորէքշաբաթու թագաւորեաց Ռաֆիալ Դարջայհադ, իբրեւ ամաց ԺԹ (19)-ից, որ էր թոռն Շահալամին եւ որդի Ռաֆիալ շահին:

Ի սոյն թվին եւ Ազարիայի թվի ՃԴ (104) ադամ ԻՕ (20), աւուր շաբաթու եւ լուսնի ըսկսբում, ջամադիալ սանի Պասրից ԻԹ (29)-ումն ի քաղաքն Աքբարաբադ թախտ նստաւ Նէքու սէր, որ է որդի Աքպարին եւ թոռն Օվրանգզիբին. եւ էր ի մէջ բերդին:

Ի սոյն աւ[ու]րբք եւ շբաթ ամսոյ ԺԱ (11) եւ ռաջաբ լուսնի ԻՕ (20), որովհետեւ վերոյ թագաւորն Ռաֆիալ Դարջայհադն տկար գոլով անկեալ ի մահի•ս, աւուր շաբաթու նըստոյց թախտն Ջհանաբադ քաղաքի նոյն վազիրն Աբդուլա խան, եղբայր սոյն Ռաֆեալ Դարջայհադին, որոյ անունն էր Ռաֆիալ դօվլայ (եւ անուանեցաւ Շահիջհան), տիօք իբրեւ ԻԲ (22) ամաց: (Եւ յետ չօրից աւուրց, աւուր երեքշաբթու, վաղ•ան էառ Ռաֆիալ Դարջայհադն), որոյ չու արարեալ գնաց յԱքպարաբադ, որում խաբանօք բացեալ զդուռն բերդին հանեալ զՆեքու-սէրն, ղամար ամսոյ ԺԸ (18), օրն չորեքշաբթի եւ ռամազան ԻԷ (27), որ յետ Բ (2)-ու ամսոյ բերեալ Բ (2) որդովք դրին ի բերդին Ջահանաբադ ի բանդ:

Իսկ ի սոյն թվին եւ թիրայ ամսոյ Գ (3) եւ զիլղագ ԺԷ (17), օրն շաբաթ, մեռաւ վերոյ թագաւորն Շահիջհան եւ սոյն աւուր թախտ նստաւ յԱքպարաբադ Մահմադ շահ փադշահ, որ էր թոռն Շահալամին եւ որդի Ջհանշահի, ամաց ԺԹ (19), որ յառաջի անուն է (Ռաւշան Ախտար):

Եւ թվին ՃԵ (105) եւ Փրկչին 1720 թիրայ ԺԲ (12) եւ զիլհաջի Զ (6), օրն չորեքշաբթի, ըսպանին վերոյ Հասան Ալի խանն:

Եւ ի սոյն թվին եւ դամայ ԺԹ (19) եւ մօհարամ ԺԴ (14), օրն ուրբաթ, պատերազմաւ ըմբռնեցին վերոյ վէզիր Աբդուլա խանն ընդ նմին եւ սուլթան Իբրայիմ շահզատէն, որ էր եղբայր վերոյ Ռաֆիալ Դարջահադին եւ Շահիջհանին:

***

Կարգ թագաւորաց Հընդկաց

/43ա/ Որդի Էմիրի Թէմուր Սհաբղրան,

Որդի սորա Միրանշահ,

Որդի սորա սուլթան Մահմադ շահ,

Որդի սորայ սուլթան Աբուսէիդ շահ,

Որդի սորայ Օմար շիխ շահ,

Որդի սորայ Բաբր փադշահ,

Որդի սորայ Հումայուն փադշահ,

Որդի սորա Աքբար փադշահ,

Որդի սորա Ջհանգիր փադշահ,

Որդի սորա Շահիջհան փադշահ,

Որդի սորա Ալամգիր փադշահ,

Որդի սորա Շահալամ փադշահ:

Նկարը պետքէ գծել:

ԻԲՆԻ ԷՄԻՐ ԹԷՄՈՒՐ ՍՀԱԲՂՐԱՆ

ԻԲՆԻ ՍԻ[Ր]ԱՆՇԱՀ

ԻԲՆԻ ՍՈՒԼԹԱՆ ՄԱՀՄԱԴ ՇԱՀ

ԻԲՆԻ ՍՈՒԼԹԱՆ ԱԲՈՒՍԷԻԴ ՇԱՀ

ԻԲՆԻ ՕՄԱՐՇԻԽ ՇԱՀ

ԻԲՆԻ ԲԱԲԸՐ ՓԱԴՇԱՀ

ԻԲՆԻ ՀՈՒՄԱՅՈՒՆ ՓԱԴՇԱՀ

ԻԲՆԻ ԱՔԲԱՐ ՓԱԴՇԱՀ

ԻԲՆԻ ՋՀԱՆԳԻՐ ՓԱԴՇԱՀ

ԻԲՆԻ ՇԱՀԻՋՀԱՆ ՓԱԴՇԱՀ

ԻԲՆԻ ԱԼԱՄԳԻՐ ՓԱԴՇԱՀ

ԻԲՆԻ ՇԱՀԱԼԱՄ ՓԱԴՇԱՀ

ԻԲՆԻ ԱԶԻՄՈՒՇԱՀ ՄԱՀՄԱԴ ՖԱՐՈՒԽ-ՍԻԱՐ ՓԱԴՇԱՀ

Շահալամին, որ է Բահադուր շահին, Դ (4) որդիքն են

Մուազդին Ը (8) ամիս թագաւորեաց եւ սպանաւ Ֆարուխ-սէրէն.

Ազիմուշանն, այսինքն Մահմադազիմ, սպանաւ Մուազդինէն.

Ջհանշէն եւ սայ սպանաւ Մուազդինէն.

Ռաֆիալշէն. սա եւ սպանաւ Մուազդինէն:

13. Որդի Շահալամին Ազիմուշանն էր եւ որդի սորա, որ է թոռն վերոյ Շահալամին, Մահմադ Ֆարուխ-սիար փադշահ, որ նստաւ յաթոռ թագաւորութեան իսանէն 1124 եւ փոքր թվին ՂԷ (97) համիարայ Ա (1) եւ թվին փրկութեան 1712 եւ Հայոց ՌՃԿԱ նոյեմբեր ԺԶ (16):

14. Մահմադ շահ փադշահ, որդի Ջհանշին եւ թոռն Շահալամին նստաւ թախտ 1719 եւ Հայոց ՌՃԿԸ սեպտեմբեր ԺԹ (19), փոքր ՃԴ (104) թիրա Գ (3):

***

/42ա/ Թվիս ՌՃԾԶ (1708) փետրվար ԻԱ (21), փոքր թվիս ՂԱ (91) նիրհան Ը (8), աւուր ուրբաթու, ինքնակալն Օվրանգզիբ, թագաւորն Հնդկաց, զվաղ•ան էառ:

Թվիս ՌՃԿԱ (1712) փետրվար ԺԸ (18), փոքր թվիս ՂԶ (96) նիրհան Ե (5), յաւուր երկուշաբթու, որդի Օվրանդզիբի, ինքնակալ թագաւորն Բահադուր շահ զվաղ•ան էառ: