Ի ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆ ԱՐԻՍՏՈՏԷԼԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա

1 Ընդ այսոսիկ հանդերձ աստուծով եւ առաջիկայ պրակք

ՊՐԱԿՔ Ժ

2 «Այլ ինչ առկացելեաւքն ի հարկէ հանդիպի զնոյնս գոլ»։ 3 Յետ առ ի նիւթոյն զանազանութեանց՝ գայ եւ առ ի տեսակէն։ 4 Այլն առկայանայ, որպէս զի այլ եղիցի եզրակացութիւն առաջարկութեանց [1], եւ ոչ մի ինչ ի նոցանէ իցէ [2] նոյն. որգոն՝ մարդ կենդանի, կենդանին՝ գոյացութիւն, ապա ուրեմն մարդ գոյացութիւն։ 5 Արդ մարդ գոյացութիւն, եւ ոչ մի ինչ ոք է յառաջարկութեանցն [3] նոյն գոլ. իսկ ոչ մի ինչ [4] յառաջարկութիւնս նոյն գոլ՝ է եզրակացութիւն, այս ինքն բաղեզերումն։ 6 Ասացաւ եւ վասն տարբերեցելոցն [5] առ ի ստոյիկեանցն բաղհաւաքմանցն, որք զբաղեզերումն զնոյն առնէին միում յառաջարկութեանց։ 7 Որգոն՝ եթէ տիւ է, տիւ է. այլ արդ տիւ է, ապա ուրեմն տիւ է. քանզի սոքա սակս թախանձանս ի ներքս ածելոյ եւ ոչ զգործոյն առնեն, քանզի ոչ եթէ այլ այլով ցուցանեն, այլ զինքն ինքեամբ. այսինքն զնոյն նոյնիւ։

8 Ինչ. ոչ է արհամարհել զինչդ, որպէս զմի փաղառութիւն. քանզի անչափ ունի զաւրութիւն, որպէս եւ որ ոչ ինչ գոլ բաղհաւաքականացն, եւ անբաղհաւաքմանց լծակութեանց [6] ։ 9 Վասն զի պարտ է գիտել, եթէ որքանիք լծակցութիւնք նոյն հիւսմանց պատահեցելոց [7]. իսկ նիւթոյն փոխեցելոյ ինչ ժողովեն՝ եւ մի, եւ ոչ բազում, այնոքիկ բաղհաւաքականք [8] ասին [9]. իսկ որքանիք լծակցութիւնք նոյն հիւսմանց պատահեցելոց [10], եւ միոյ [11] սահմանի փոխեցելոյ, այլ ինչ եւ այլ ժողովեն, երբեմն [12] ումեքումն, եւ երբեմն ոչ ամենայնի. այնոքիկ անբաղահաւաքականք ասին։

10 Ի հարկէ. ի հարկէ ասացաւ, որպէս զի հարկաւոր եւ կարեւոր եղիցի ժողովելն մակածականացն [13] եւ յարացուցից, որք ոչ հարկաւոր ինչ ժողովեն. քանզի ամենայն հաւաստ [14] կամ ի հանգիտէն զհանգէտն յարդարէ, կամ ի նուազէն զմեծն, եւ կամ ի մեծէն զնուազն։ 11 Արդ որ ի հանգիտէն զհանգէտն յարդարէ, ասի յարացոյց. որգոն՝ ոչ տացուք Դիոնէսիոսումն թիկնապահ մարմնոյ. վասն զի եւ Պիսիստրատոս առեալ բռնացաւ։ 12 Քանզի ոչ հարկաւոր է՝ թէ Պիսիստրատոս բռնացաւ, եւ Դիոնէսիոս բռնանայ։ 13 Իսկ որ ի նուազէն ըզմեծն յարդարէ, մակածութիւն ասի. որգոն՝ վասն զի մարդ եւ ձի զներքին կլափն շարժեն, [15] ոչ է հարկաւոր՝ թէ ապա ուրեմն եւ ամենայն կենդանի զներքին կլափն շարժէ [16], որ ոչ է հարկաւոր փիւնիկաթեւի [17] եւ կոկորդիլոսի եւ գոճամի [18], որք զվերին կլափն շարժեն։ 14 Իսկ որք ի մեծէն զնուազն հաւաստեցուցանեն [19], այնոքիկ բաղհաւաքումն ասին, որք հարկաւոր հաւաքեն. որգոն [20], եթէ ամենայն մարդ երկոտանի գոյ, ապա եւ Սոկրատէս երկոտանի գոյ, որ է կարեւոր [21] ։

15 Իսկ հանդիպի ասացաւ, վասն տրամաբանականացն եւ իմաստականաց բաղհաւաքմանց, որք զմարթելին եւ զանկարելին ժողովեն, քանզի տրամաբանականքն զմարթելին ժողովեն. իսկ իմաստականքն [22] զանկարելին։ 16 Բայց ուրեք ուրեք զհարկաւորն ժողովեն. սակայն ոչ ըստ ինքեան, այլ ըստ պատահման, եւ զայն հետեւման բաղհաւաքման. քանզի Սոկրատէս ճեմի, իսկ որ ճեմի [23], շարժի՝ մարթելի է։ 17 Իսկ հետեւման [24] բաղհաւաքման, հարկաւոր լինի. եւ թեւս ունել Սոկրատում [25] անկարելի է. եւ մարթելին է բռնութիւն բաղհաւաքման. որգոն՝ Սոկրատէս թռչի. եւ որ թռչի [26], թեւս ունի. ապա ուրեմն [27] եւ Սոկրատէս թեւս ունի։ 18 Բայց [28] բացացուցականն միայն եւ ըստ ինքեան հետեւման զհարկաւորն ունի. որգոն՝ մարդ կենդանի, որ է հարկաւոր եւ թարց հիւսմանց [29] ։ 19 Իսկ կենդանին՝ ներանձնաւոր, հարկաւոր այսոքիկ եւ ըստ ինքեան, հարկաւոր եւ ըստ հիւսման լինին։

20 Զնոյնն գոլ. զայս ասաց, այս ինքն՝ եթէ պարտ է զբաղեզերումն [30] վասն կացելոց առաջարկութեանց, եւ ոչ սահման ի սմանէ արտաքուստ մակիմացելոյ, եւ կամ պակասեցելոյ [31]. որգոն՝ անձն ինքնաշարժ, ինքնաշարժն մշտաշարժ, մշտաշարժն անմահ. ապա ուրեմն անձն անմահ. քանզի ոչ [32] եթէ ի կացելոց առաջարկութեանց ժողովեցաւ, այլ զսահմանի ոմանց արտաքուստ մակիմացելոց, որ ասէ՝ եթէ մշտաշարժն անմահ։ 21 Եւ դարձեալ անձն ինքնաշարժ ինքնաշարժն մշտաշարժ, մշտաշարժն անմահ. ապա ուրեմն անձն ինքնաշարժ. քանզի աստ աւելորդ է մի առաջարկութիւն, որպէս մշտաշարժն. քանզի ոչ ինչ պիտարկի [33] ի բաղեզերումն։

22 Այսպիսիք են եւ առ ի ստոյիկեանցն անճարաբար [34] եզերեալք բաղհաւաքմունքն. որգոն՝ մին հանգէտ գոյ [35] երկում, եւ երկու հանգէտ գոյ [36] երեքում. ուրեմն մին երկու՝ հանգէտ է երեքում։ 23 Եւ դարձեալ մին երկու՝ մեծ է քան զերկուն, իսկ երկու մեծ է քան զերեքում. ապա մինն երկուն՝ մեծ է քան զերեքում. քանզի այսոքիկ [37] անճարաբար ասին եզերեալ։ 24 Քանզի զնուազ առաջարկութիւնն երկիցս առնուն, իսկ զմեծն թողուն. քանզի ասելով՝ մին հանգէտ երկում, իսկ երկու երեքում հանգէտ, զնուազն երկիցս էառ, իսկ զմեծն եթող. քանզի ոչ մի քան զմի առաւել է. եւ ի վերայ միւս եւ այլոյ յարացուցին նոյն բան պատշաճի։ 25 Քանզի պարտ էր ներճարապէս [38] այսպէս հիւսել. մինն երկում [39], եւ երկուն երեքում հանգէտ, իսկ որք [40] նոյնում գոն հանգէտ, [41] եւ միմեանց գոն հանգէտ, ապա եւ մին երկում հանգէտ։ 26 Եւ դարձեալ մինն քան զերկուսն մեծ մեծի ելոյ քան զերեքումն. իսկ որ քան զմեծն մեծ է, կարի յոյժ ապա եւ քան զնուազն մեծ. ապա եւ մին երկուն [42] քան զերեքում մեծ։ 27 Այս է եւ ճարաբար [43] եզերիլն։ 28 Քանզի թէպէտ եւ ի վերայ այնոցիկ յարացուցից ճշմարիտ գոլ ժողովեալն [44] զբնութիւն ենթակայացելոցն իրողութեանց, այլ ի վերայ այլոց յարացուցիցն ոչ պատկանի բանն. որգոն՝ այս անուն նորա եղբայր, եւ այս անուն նորա [45] եղբայր, ապա այս անուն եւ այս անուն եղբարք գոն միմեանց, որ է սուտ բաղեզերումն. քանզի մարթ գոյ երկուց ոմանց եւ այլումն եղբայր [46] գոլ. բայց միմեանց ոչ գոլ եղբարք։ 29 Որգոն՝ ոմն ունելով [47] զորդի յայլմէ կնոջէ, կին էառ զոմն՝ որ ունէր զորդի յայլմէ յառնէ. արդ որ ի նոցանէ յերկուցն [48] ծնանի՝ եղբայր գոյ միումն ի հաւրէ, իսկ միւսումն ի մաւրէ։ 30 Երկուքն միում գոլով եղբարք, միմեանց ամենեւիմբ [49] ոչ գոն եղբարք։



[1]    D առաջարկութեան, E յառաջարկութեան

[2]    ACD է փխ իցէ

[3]    CD յառաջարկութիւն, F յառաջարկութեանս

[4]    ACD յառաջարկութեան զնոյն գոլ զեզրակացութիւն, այսինքն զբաղեզերումն

[5]    A տարբերեցելոյ

[6]    B լծակցութիւն

[7]    A պահելոց

[8]    BF բաղհաքմանց

[9]    BF չիք ասին

[10]   ADE պահեցելոյ

[11]   BF մի

[12]   B երբեք

[13]   A եւ ոչ որպէս մակածականացն

[14]   BCD հաւատ

[15]   ACDE չիք ոչ է հարկաւոր թէ

[16]   BF շարժեն

[17]   CEF փիւնակաթեւի

[18]   F գուճողի

[19]   ADE հաւատացուցանեն

[20]   ADE արդ փխ որգոն

[21]   E հարկաւոր

[22]   E իմասնականք

[23]   BEF որք ճեմին

[24]   A անհետեւման

[25]   CDF Սոկրատայ

[26]   ACE չիք եւ որ թռչի

[27]   ACE չիք ուրեմն

[28]   CE բացացուցական նա միայն

[29]   A հիւսման

[30]   BEF բաղեզերումն

[31]   D եւ մակպակասեցելոյ

[32]   D ոչ այս, E այս ոչ

[33]   A պիտարկէ

[34]   BF անճառաբար

[35]   AD չիք գոյ

[36]   AD չիք գոյ

[37]   BF անճառաբար, D անճարտարաբար ասին եզերիլ

[38]   F ներճառապէս

[39]   ABEF երկու

[40]   F որ

[41]   BF չիք եւ միմեանց գոն հանգէտ

[42]   C մի երկու

[43]   BF ճառաբար

[44]   ABE գոյ ժողովեցեալն

[45]   BCE նորին

[46]   ACD եղբարս

[47]   ACDE որդի յայլ կնոջէ, կին առ զոմն որ ունէր որդի յայլ առնէ

[48]   ACE յերկոցունց

[49]   BF ամենեւին