Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՐԿԱԶ ԱՒԵՐԱԿ ԳԻՒՂԱՏԵՂԻ

 

Թամիր-խան-Շուրայի եւ Ղազանիշ գիւղի միջեւ գտնւում է Արկազ աւերակ գիւղատեղին, որի մասին ասում է տեղական աւանդութիւնն. «Շատ ժամանակ առաջ գալիս է հայոց զօրավար ոմն մեծ զօրքով, յաղթումլեկզիներին (ալանաց), շատ գերի տանում երկրիցս եւ բնակեցնում Հայաստանում»: Խորենացին . գիրք ԾԲ. գլ. ) ճշմարտում է այս աւանդութիւնը` գրելով. «Քանզի մեռաւ հայր Սաթենկանն եւ այլ ոմն բռնացեալ թագաւորեաց աշխարհին Ալանաց եւ հալածէր զեղբայրն Սաթենկան, զոր վանեալ հերքէ Սմբատ եւ տիրացուցանէ ՚ի վերայ ազգին զեղբայրն Սաթենկան եւ զերկիր հակառակորդացն աւերէ. զամենայն միահամուռ ածէ գերի սաստիկ յԱրտաշատ: Եւ հրամայեալ Արտաշիսի բնակեցուցանել զնոսա ի հարաւոյ յարեւելից կուսէ Մասեաց, որ կոչէր Շաւարշական գաւառ, ՚ի վերայ պահելով զբնիկ անունն Արտազ. քանզի եւ աշխարհն` ուստի գերեցան` Արտազ կոչի մինչեւ ցայսօր»: Արկազի շրջանակներում պակաս չեն եւ այլ աւերակ գիւղատեղիներ: