Ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

|137բ| Թիւն ՌՃԹ [1660] էր, որ Թամրազ խանն շահն գնաց։

Թիւն ՌՃԷ [1658] էր, որ Յըռուստամ խանն մեռաւ Վրաց տուն։

Թիւն ՌՃԻԵ [1676] էր, որ Շահնավազ խանն Թիփլիզու գնէր շահն. Ղում մեռաւ, Իսպահան չհասաւ։

Թիւն ՌՃԺԲ [1663] էր, որ Մըրթուզա Ղուլի խանն մեռաւ, խանութիւնն տուին Յօղըրլու խանին։

Թիւն ՌՃԻԶ [1677] էր, որ Յօղրլու խանն մեռաւ, խանութիւնն տուին Ապազ Ղուլի խանին։

Թիւն ՌՃԻԵ [1676] էր, որ Շահնավազ խանն Թիփլիզու, շահ ուզէլ էր, բազում հեծելօք գնէր Ասպահան. Ղում մեռաւ, Իսպահան չհասաւ։

Թիւն ՌՃԽԳ [1694] էր, որ Ապազ Ղուլի խանի խանութիւնն տուին Քալբալայ խանին։

Թիւն ՌՃԽԶ [1697] էր, որ Գօրկի խանն |138ա| շահն ուզէլ էր, գնաց Էրէվանայ վերայ, վերճն աստուած գիտէ։

Թիւն ՌՃԼԷ [1688] էր, որ Գօրկի խանի տղայ Բագրատ իմիրզէն, իւր եղբայր Լէվան իմիրզէն, շահ Սուլէյմանն ուզէլ էր, եկին Գանճայ, գնացին Իսպահան։

Թիւն ՌՃԾԲ [1703] էր, որ Թիփլիզու խանութիւնն տուին Գօրկի խանին։

Թիւն ՌՃԾԲ [1703] էր, որ Վալի խանն շահ սուլթան Հիւսէինն ուզէց. Նախճուանայ Մահամատ Իռիզայ խանն տարաւ։ Կախէթու խանութիւնն տվին Վալի տղին։

Թիւն ՌՃԾԴ [1705] էր, մարտի ամսոյ ԺԵ [15], օրն հինկշաբթի, Գ [3] սհաթին Քեալպալի խանն Գանճու դուրս եկաւ առ թագաւոր գնաց, Փափուղ Աստառապատա սարդար՝ թուրքման Ատինայ վերայ, վերջն աստուած գիտէ (ղուրտին?)։

|138բ| Թիւն ՌՃԾԵ [1706] նաւասարդի ուրբաթ օրն, Վալի խանի տղայ Իմամ Ղուլի խանն եկաւ ի Գանձա՝ Թօփղարաղաճն, վերճն աստուծոյ է գիտելի։

Թիւն ՌՃԾԵ [1706] էր, որ Միրզա Ղասումն գնաց ի Զակամ ղօշուն դուրս անիլ։ Սուրբ Աստուածածնի կիրակի օրն ես՝ Մէլիք Քեամալս եկի, որ բանին սուրաթ տվի։

Թիւն ՌՃԿԸ [1719] որ Մէհրալի խանն գնաց Լակզին վերայ, վէրճն աստուած գիտէ։