Գիրք Դատաստանի, Ա խմբ.

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՅԱՂԱԳՍ ԴԱՏԱՍՏԱՆԱՑ ԱՂԱԽՆՈՅ

Իսկ եթէ պատահի ումեք վաճառել զդուստր իւր, ըստ որում եւ իցէ պատճառի, յաղախնութիւն առն հաւատացելոյ, մի՛ իբրեւ զաղախին վճռաւ վաճառիցէ, զի թէ ոչ իցէ յաչս տեառն իւրոյ հաճոյ, որում հաստեցաւն, փրկիցէ զնա հայրն իւր։ Բայց յազգ աւտար չէ իշխան վաճառել զնա տէր իւր, զի անարգեաց զնա. ապա թէ որդւոյ իւրում հաստիցէ զնա, ըստ աւրինաց դստեր արասցէ նմա։ Ապա թէ ո՛չ իւր եւ ո՛չ որդւոյ իւրում հաստիցի ի կնութիւն, ի լնուլ ամի սպասաւորութեան նորա չափով գնոյ իւրոյ՝ ազատ լիցի ձրի։ Ապա եթէ կանխաւ հայրն իւր փրկել զնա կարիցէ՝ փրկիցէ։