Գիրք Դատաստանի, Բ խմբ.

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՃԸ. ՅԱՂԱԳՍ ԴԱՏԱՍՏԱՆԱՑ ԲԱԺՆԱՑ ՀԱՐՍԱՆՑ:

108. «Եւ յորժամ բաժանիցին եղբարք ի միմեանց եւ բաժանումն արասցեն հայրենեաց, նախ զհարսանցն բաժինսն յայտ արասցեն եւ յիւրաքանչիւրսն տայցեն, եւ ապա ինքեանց հայրենեացն: Իսկ եթէ ի մէջ եղբարցն ծախեալ իցէ ուրուք բաժին - յամենեցունց կանգնեսցի, զի տէր է իւրաքանչիւր ոք իւրոցն: Զայդ հասարակ կարծելի է դատաստան ըստ քաղաքավարութեան աշխարհիե: