Գիրք Դատաստանի, Բ խմբ.

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՃԺ. ՅԱՂԱԳՍ ԴԱՏԱՍՏԱՆԱՑ ՍՊԱՆԵԼՈՑ Ի ԿԵՆԴԱՆԵԱՑ:

110. «Այլ թէ մարդոյ լինիցի ջորի խեռական եւ կամ ձի կիսընկէց կամ մարդակեր, որպէս զուարակագլուխ ձին Աղէքսանդրի, եւ կամ եզն հարկանող, եւ նա գիտիցէ, եւ այլք ազգ առնիցեն նմա եւ բողոք բառնայցեն եւ զվնասն ցուցանիցեն, եւ նա յանհոգս կացցէ եւ ոչ հնարեսցէ զնոսա որպէս արժանն էր, եւ կիցս ընկեցեալ կամ ատամնացեալ, կամ հարեալ սպանանիցէ զոք, տէր նորա մահապարտ է, եւ անասունն սպանցի: Ապա թէ ոչ գիտէր, անպարտ է: Եթէ յանսուրբ անասնոց իցէ թէ' ձի, թէ' ջորի ի մեռելոցն, տեարքն տայցեն, զի ի պէտս հոգւոց նոցա ծախիցեն: Սակայն յայտնիցեն զպատճ առն եւ այնոցիկ վաճ առիցեն որ կարող են խրատել զնոսա: Եւ զայս դատաստան եդաք երբեմն ըստ օրինացն, այլ հաստատել եւ կանոնօք կամեցաք մասամբ առաւելեալե: