Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

37) ԿԻՒՐԵՂ ԱՂԵՔՍԱՆԴՐԱՑՈՒ ԹՂԹԵՐԸ (412-444 ԹԹ. )

 

Սորա մէկ թուղթը ուղղուած է Անտիոքի պատրիարքին մի եպիսկոպոսի բողոքի առթիւ, երկրորդը՝ Լիբանանի եւ Պենտապոլսի եպիսկոպոսներին` անկանոն ձեռնադրութիւնների համար: Թղթերը բաժանուած են 5 կանոնի:

 

Բացի այս կանոններից, մեր կանոնագրքերը լի են զանազան հայրերի կցկտուր, ճոխացրած, հաւաքածու կանոններից, որոնց մի առ մի յիշատակելը ոչ մի արդիւնքի չի հասցնիլ մեզ:

 

Այստեղ վերջանում են մեր եկեղեցական իրաւունքի ընդհանուր աղբիւրները: