ՌՈՒՍԱՀԱՅԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. Հատոր Բ

Հեղինակ

Բաժին

Թեմա

I

Ռուսական տիրապետութեան առաջին եօթանասուն տարիները Այսրկովկասում կապալառուական, առեւտրական եւ վաշխառուական դրամագլխի կուտակման շրջան եղաւ գերազանցապէս։ Այդ դրամագլխի տէրերն առաւելապէս հայեր էին։ Բայց նախորդ դարի 70-ական թուականներին Այսրկովկասը նուաճւած եւ ընկճւած երկիր էր արդէն։ Լռել էր պատերազմական շեփորը եւ կովկասեան երկարատեւ պատերազմի աւարտման հետ պիտի մարէր նաեւ պետական- ռազմական կապալներով հարստանալու մարմաջը։ Հայը դրամատէրը կամ պիտի քաշւէր վարչական կենտրոններ դարձած քաղաքներից մէկը եւ բանալով քսակի բերանը՝ ծամէր նրա պարունակութիւնը կամ թէ այդ քսակի պարունակութիւնը գործադրէր այնպէս, որ դրամը դրամ բերէր։ Վերջին ուղին առեւտրական դրամագլխի արդիւնաբերական դառնալու անհրաժեշտութիւնն էր։ Գր. Արծրունին այդ իմաստով ահազանգ էր խփում եւ եւրոպացիների մրցման երկիւղը ներշնչում հայ փողաւորներին։ Գիտենք, որ հայ դրամատէրը երկար սպասեցնել չտւեց իրան։ Նա նետւեց տորոնի արդիւնաբերութեան մէջ եւ իր ձեռքն առաւ մետաքսի առեւտուրը։ Սակայն արդիւնաբերական այս երկու ճիւղերն էլ շուտով անկման վիճակի հասան գիտական նուաճման ու բնական պատուհասի պատճառով եւ հայկական թափառ դրամագլուխն իր մագիլները խրեց նաւթարդիւնաբերութեան մէջ, տնտեսութեան մի ճիւղ, որ յետագայում գունաւորեց Այսրկովկասի առեւտրա-արդիւնաբերական, ֆինանսական գործառնութիւնները։

Առեւտրական դրամագլուխը զգուշօրէն անցաւ արդիւնաբերականի եւ դանդաղօրէն ստեղծեց անհրաժեշտ վարկային հաստատութիւնները՝ թիկունք կանգնելու ծայր տւող տնտեսութեան նոր կերպերին։ 1866 թ. Թիֆլիսում բացւեց Պետական Բանկի բաժանմունքը։ Հինգ տարի անց1871 թ. հաստատւեցին Թիֆլիսի Առեւտրական Բանկի եւ Թիֆլիսի Փոխադարձ Վարկի Ընկերութեան կանոնադրութիւնները։ Վերջին երկու վարկային հաստատութիւնները հայկական դրամագլխի կուտակման ու քաղաքականութեան կենտրոնները դարձան Թիֆլիսում։ Դրանցից առաջինը 1877 թ. արդէն բաժանմունք ունէր Բագւում, իսկ երբ բարձրացաւ Բաթումի նշանակութիւնը՝ իբրեւ արտասահմանի գործառնութիւններ կատարող նաւահանգիստ՝ բաժանմունք բացւեց եւ այնտեղ (1888 թ. Թիֆլիսի Առեւտրական Բանկը զուգընթացաբար ոտք էր կոխում այն վայրերը, ուր Պետական Բանկը բանում էր իր բաժանմունքները։ Հայկական դրամագլուխների հովանաւորման ու հաւաքման մի ձեւ էր սա։ Երեւանում Պետ. Բանկը բաժանմունք բացաւ 1893 թ., Թիֆլիսի Առեւտրականը՝ 1895 թ. ։

Ձեռնամուխ լինելով՝ արդիւնաբերութեան հայ տարրը եւ նրա նիւթական միջոցները չհրաժարւեցին առեւտրից։ Արդիւնաբերութիւնը վտանգաւոր ձեռնարկութիւնն էր եւ խոշոր միջոցներ պահանջող։ Հեշտ յոգնութիւն չէր նաեւ այն, որ պէտք էր սովորել հեռաւոր, բարդ շուկաների եւ նոյնքան բարդ տնտեսակերպի գաղտնիքները։ Այս էր պատճառը, որ մեր մամուլը այնքան ուժգնօրէն արծարծում էր գործնական տնտեսական ու տեխնիքական կրթութեան տէր անձանց անհրաժեշտութիւնը եւ «ապերական» մեր բուրժուազիան սիրում էր թօշակներ տալ այդ գիտութիւններին հետամուտ հայ ուսանողներին։ Բայց առեւտուր անել, քաջի պէս իր ապրանքը սեփական աչքերի առաջ պահել, դա մատչելի պարապմունք էր եւ հային խիստ ընտանի։ Զարմանալի ուրեմն ոչինչ չկայ, որ 80-ական եւ 90-ական թուականներին հայ առեւտրականը դեռ պահպանէր իր կշիռն եւ ոյժն ու նիւթական միջոցներով չափւէր համազգի արդիւնաբերողի հետ։

  1876 թ. Թիֆլիսը 66147 արական բնակիչ ունէր, որից ռուս 21516 (զօրք 10615 ) (ողջ արական բնակչութեան 32, 53%), հայ 21281 հ. (32, 17%), վրացի 13411 հ. (20, 27%), միւսները 9939 հ. (15, 03%)։ 1864 թ. մարդահամարի հետ համեմատած երեք գլխաւոր ազգերը աճման հետեւեալ չափերն էին ցոյց տուել ռուսները 59, 11%, վրացիները 44, 79, իսկ հայերը 30, 96% քաղաքը այսպիսով զարգանում էր հսկայաքայլ։ Ի՞նչ տոկոսական չափեր ունէին վրացիներն ու հայերը (արականները) գլխաւոր զբաղմունքների մէջ։

 

Մշակւող արդիւնաբ.

Ծառայ.

Փոխադրութ. եւ հիւրանոց.

Փոխանակում եւ առեւտուր

Վրացիները

23, 67

22, 50

8, 59

8, 59

Հայերը

25, 70

7, 67

6, 94

20, 33 [1]

 

Այս թուերը մատնանշում են հայի առեւտրական հզօրութիւնը։ Ծառայ նա չի սիրում գնալ։ Աչքաթող չէ անում կառապանութիւնը, հիւրանոցը, սեղանատունը, բայց ամուր է կանգնած կշեռքի մօտ, չի տալիս իր ձեռքից արշինը։ Թւերը ցոյց են տալիս եւ հայ ընտանիքի ամրութիւնը, երբ աչքի ենք անցկացնում կանանց զբաղմունքը։ Մշակւող արդիւնաբերութեան մէջ վրացի կանայք ունեն 5, 01%, հայուհիները 3, 46%, ծառայ են՝ վրացուհիները 10, 99%, հայուհիները 1, 60%, տան գլխի միջոցներով ապրում են՝ վրացուհիները 77, 59%, հայուհիները 90, 10%։ Հետամուտ լինել արդիւնաբերութեան եւ առեւտրի ու միաժամանակ ֆանատիկաբար պաշտպանել ընտանիքի ամրութիւնը եւ կնոջ կաշկանդումը օջախին սա էր հայ արականի առնականութեան հասկացողութիւնը, որ նրանից ստեղծում էր «մռայլ դասակարգ» (Րաֆֆի)։

Թէ առեւտրական դասը որպիսի թուական ու նիւթական մեծութիւն ունէր՝ այս մասին վկայում է մի ռուս առեւտրական գործակալ, որ յայտնի գործարանատէր Մօրոզովի յանձնարարութեամբ 80-ական թուականներին այցելել է Այսրկովկասը եւ շուկայի մասին յատուկ զեկուցում ներկայացրել նրան [2] ։ Յիշեալ գործակալի տուեալներով Այսրկովկասի առեւտուրը ունեցել է հետեւեալ թուական պատկերը.

 

Տարի

Եւրոպական ներմուծումը տրանզիտով Այսրկովկասի վրայով

Եւրոպական ապրանքների ներմուծումը Այսրկովկաս

Ներմուծումը Ռուսաստանից Սեւ Ծովով

1873

2943164 ր.

7826790 ր.

4992296 ր.

1874

3692053 ր.

8163852 ր.

7426282 ր.

1875

3686257 ր.

8096141 ր.

7808421 ր.

1876

3898446 ր.

8310546 ր.

10262478 ր.

1877

1651215 ր.

4025164 ր.

1520221 ր.

1878

2073643 ր.

7645035 ր.

15066968 ր.

1879

4664074 ր.

8640388 ր.

16262436 ր.

1880

4574599 ր.

7783701 ր.

2170854 ր.

1881

7772000 ր.

7953421 ր.

15835133 ր.

 

Այստեղ չկան տուեալներ Ռազմավարական ճանապարհով եւ Կասպից ծովով ներմուծած ապրանքների արժէքի մասին, որ արհամարհելի մեծութիւն չպիտի լինի։ Բացակայում են եւ Պարսկաստանի ներմուծման տուեալները։ Եւրոպական տրանզիտը, որ բռնում էր Բաթում-Բագու եւ Բաթում-Ջուլֆա գծերը, բացառաբար գործում էր Պարսկաստանի համար եւ բնականաբար ներմուծածի փոխարէն նաեւ արտահանում էր։ Այդ տրանզիտն Անգլիայից, Գերմանիայից, Աւստրիայից եւ Ֆրանսիայից մի փուշ էր ռուս վաճառականների ու արդիւնաբերողների աչքում, քանի որ նրանց առաջ մրցում եւ դժուարութիւններ էր յարուցանում Պարսկաստանում։ Նա խափանւեց 1883 թւին։

Այսրկովկասի արտաքին առեւտուրը արտայայտւում էր հետեւեալ թուերով.

Տարի

Արտասահման

Ռուսական Սեւ Ծովեան նաւահանգիստները

Ընդամենը փթերով

Գումարը

1878

1420700 փ.

283153 փ.

1703853

6255459 ր.

1879

1460893 փ.

480875 փ.

1941768

6558236 ր.

1880

962488 փ.

310484 փ.

1272972

7917903 ր.

1881

2303335 փ.

330397 փ.

2639732

7819183 ր.

 

Արտահանման գլխաւոր առարկաներն եղել է հացահատիկ, առաւելապէս սիմինդր (այդ հատիկի արտահանումը 1881 թ. հասաւ 2134940 փթի), ապա մետաքս (1881 թ. 69741 փ. ) եւ բուրդ (1880 թ. 220000 փ., իսկ 1881 թ. 139892 փ.

Առեւտրական դասը Թիֆլիսում 1880 թ. հետեւեալ ստորաբաժանումն ունէր. առաջին կարգի վաճառականական վկայագիր վերցրել էին 49 հոգի, որոնցից 19 հ. բացառապէս զբաղւում էին կապալներով, 7 հ. մանուֆակտուրի առեւտրով եւ տրանզիտով, 6 հ. յատկապէս տրանզիտով, 4 հ. գաղութային ապրանքների առեւտրով, 3 հ. բանկիր, 2 հ. շաքարի առեւտրով, 2 հ. բրդի եւ 6 հ. զանազան ապրանքների։ Երկրորդ կարգի վկայագիր վերցրել էին 1003 հոգի, որոնցից 180 մանուֆակտուրի առեւտրականներ, 117 գալանտերեյի, 72 նպարեղէնի եւ գաղութային ապրանքների, 62 գինու, 35 կապալառու, 27 ծխախոտի գործարանատէրեր եւ առեւտրականներ, 26 երկաթի եւ մետալիք իրերի, 20 մահուդի, 26 շաքարի ու թէյի, իսկ միւսներն այլ ճիւղերի։ Օտարաքաղաքացի առեւտրականներ առաջին կարգի մէջ կային 8 հ. (16%), արտասահմանցի 2 հ. (4%)։ Երկրորդը կարգի մէջ կային օտարաքաղաքացի 114 (11½%) եւ արտասահմանցի 81 (8%)։ Թիֆլիսի առեւտրական դասի մէջ ներկայացրւած էին մի շարք օտար երկրների ձեռնարկողներ։ Պարսկաստանն ունէր 28 վաճառական, Ֆրանսիան 17, Գերմանիան 22, Թիւրքիան 7, Աւստրիան 6, Անգլիան 2, Ամերիկան ու Շուեցարիան մի մի։ Պէտք է ենթադրել, որ Պարսկաստանն ու Թիւրքիան ներկայացնող վաճառականները գլխաւորապէս հայեր էին։ Ռուս գործակալը տհաճութեամբ է յիշատակում, թէ ռուսական առեւտրա-արդիւնաբերական շահերը յանձնւած են հայերին եւ մի երկու թէյավաճառ ցեղակիցներ չեն կարող ասել, որ իրանք են ներկայացնում տիրող ազգը եւ նրա առեւտուրը։ Առեւտրականների այս ցանկի մէջ հետաքրքրական տեսակին են պատկանում կապալառուները։ Նրանք էին, որ սերտ կապ էին պահպանում պետական հաստատութիւնների եւ պաշտօնէութեան հետ եւ ճիգ ու ջանք չէին խնայում գունաւորւելու ռուսական ներկով։ Կաշառատուները, զեղծարարները, ստորաքարշներն այդ կարգի ձեռնարկողներից էին դուրս գալիս։ Նրանք էին, որ օգուտ չբերելով իրանց ցեղին, հեռու մնալով նրա հասարակական կեանքից՝ իրանց ծագման հանգամանքով արատաւորում էին ազգի անունը։

Երեւանի առեւտրի մասին նոյն գործակալը հաղորդում է, որ 1880 թ. մանուֆակտուրի առեւտրականների թիւը 135 էր, որից թուրք 69, իսկ հայ 66։ Ապրանք ստանում են Թիֆլիսից ու Մոսկւայից։ Ապրանքի համար գնում են նոյնիսկ Վարշավա ու Վիէննա։ 1878 թ. -ին, պատերազմի հետեւանքով կուտւած դրամի շնորհիւ, ապրանք է ներմուծած 600000 ր., իսկ ընդհանրապէս միջին հաշւով իւրաքանչիւր տարի ներմուծւում է 250000 ր. ապրանք։ Արտահանութեան նիւթերն են բամբակ ու բրինձ, ըստ որում առաջին ապրանքից արտահանւում է 700000 ր. (95000 փ. ), իսկ երկրորդից 300000 ր. (150000 փութ)։ Այսքան աննշան էր առեւտրական հրապարակը հայկական կենտրոնում։

Ի՞նչ եզրակացութիւն էր հանում իր դիտողութիւններից ռուս գործարանատիրոջ հաւատարիմ գործակալը։ «Երկրի (այսինքն Այսրկովկասի Դ. Ա. ) ողջ արտադրականութիւնը, գրում է նա, շահագործւում է հայերի ձեռքով, որոնք տիրել են համարեա ամբողջ առեւտրին եւ այժմ ձգտում են իւրացնել նաեւ քաղաքական գերիշխանութիւնը, ջանալով գրաւել վարչական տեղերը, այն ինչ հազիւ թէ կարելի լինի վստահել, որ նրանք կարեւոր չափով կարող են ծառայել ռուսական շահերին։ Այսրկովկասում հայ բնակչութեան մեծամասնութիւնն եկւոր է Պարսկաստանից ու Թիւրքիայից։ Գիւղական հայ բնակչութիւնը պահպանել է շատ լաւ յատկութիւններ, բայց դժբախտաբար, նոյն չափով այդ չի կարելի ասել քաղաքային բնակչութեան մասին։ Կան իհարկէ բացառութիւններ, բայց խօսւում է մասսայի մասին։ Այսրկովկասում հայերի ձեռքին են կենտրոնացած բոլոր խոշոր դրամագլուխները, որոնք վաստակւած են համարեա բացառապէս համբարակային կապալներով ու գնումներով։ Համբաւն որոշ կապիտալների ծագումը կապում է կեղծ սնանկացման, մաքսանենգութեան ու կեղծ դրամների տարածման հետ, սակայն զրապատում համբաւի վրայ չի կարելի լուրջ դատողութիւններ հիմնել։ Ասում են, որ եկւոր հայերին խորթ են երկրի շահերը, երկրի, որի վրայ բնակութիւն են հաստատել, թէ փողն է նրանց համար գլխաւորը եւ փող ժողովելու գործում նրանք խտրութիւն չեն դնում միջոցների մէջ։ Դրամագլուխ հաւաքելով՝ հայն երկիւղ է կրում նրան որեւէ նոր ձեռնարկութեան մէջ դնել եւ նրանով կամ առնում է քաղաքային անշարժ սեփականութիւն կամ թէ գնելով տոկոսաբեր թղթեր՝ սեղանաւորի գրասենեակ է բանում եւ դրամաշահութեամբ զբաղւում։ Զբաղւելով արտաքին առեւտրով՝ հայը չի կարողանում հրաժարւել գայթակղութիւնից եւ ստորին յատկութեան ապրանքը խառնում է բարձր յատկութիւն ունեցողին հետ, որով արտասահմանում ջլատում է նրա պահանջն ու գինը։ Միաժամանակ իր գնորդ-գործակալների միջոցով նեղում է գիւղական բնակչութիւնը, կասեցնում երկրի բարօրութեան զարգացումը եւ նոյնիսկ արգելք լինում, որ բնակչութիւնը բաւարարէ իր հանապազօրեայ կարիքները։ Հայ գնորդը Այսրկովկասում նոյնն է, ինչ հրէայ գինեվաճառը արեւմտեան նահանգներում (այսինքն Ուկրայնայում ու Լեհաստանում Դ. Ա. Տարբերութիւնը միայն նրանումն է, որ գինեվաճառից կողոպտւած գիւղացին խմում է վերջին ունեցածը, իսկ հայից կողոպտւած թուրքը աւազակ է դառնում» [3] ։

Ի հարկէ, մենք չէ, որ պիտի պաշտպանենք հայ վաճառականին եւ նրա գործառնութիւնները, սակայն չենք էլ կարող լռել, երբ առեւտրական ասպարիզում շիտակութիւն ու բարոյականութիւն է որոնում մի ուրիշ առեւտրական ձեռնարկութեան ներկայացուցիչ։ Ճիշտ էին ռուս գործակալի դիտողութիւնները, որ հայ վաճառականը ներելի ու աններելի միջոցներ էր գործադրում դրամահաւաքման գործում, որ նա երկչոտ էր իր ձեռնարկութիւնների մէջ եւ չէր հրաժարւում խարդախութիւնից ու անգամ մաքսանենգութիւնից։ Բայց մի՞թէ այնպիսին չէր եւ նրա հովանաւոր Մօրոզովը։ Մի՞թէ վերջինս մի գայլաձուկ չէր, որ ձգտում էր կլանել շուկայի մանր լուղորդներին։ Ռուս գործակալն առեւտրի ու արդիւնաբերութեան հարցերում ազգային խտրականութեան ճիչ էր բարձրացնում, որ պետական ապարատի ծանրութեամբ ճզմէ հայ մրցակցին եւ Այսրկովկասեան շուկան գերի պահէ Մոսկւայի ոսկու պարկերին։ Բայց այդ պարկերը դեռ այնքան չէին թեւաւորւել, որ կարողանային խեղդել հայկական առեւտուրը։ Նրանք առայժմ բաւականանում էին թշնամու դիրքերի ու միջոցների ուսումնասիրութեամբ։

Այժմ թուական տեղեկութիւններ հաղորդենք, թէ ինչ պատկեր ունի Այսրկովկասի արդիւնաբերութիւնն ըստ նահանգների եւ արդիւնաբերական ճիւղերի։ Լեռնարդիւնաբերութիւնը եւ մասնաւորապէս նաւթարդիւնաբերութիւնն առայժմ այդ տեղեկութիւնների մէջ չեն մտնում։ Նրանց մասին խօսք կը լինի առանձին։ Արդիւնաբերութեան այն ճիւղերը, որ շահագրգռում են մեզ, վերաբերում են կենդանական, բուսական, հանածոյ (բացի աղից ու պղնձից) եւ խառն տեսակներին, որոնց զարգացումը մեզ մօտ միշտ դանդաղ է ընթացել եւ անգամ չի կարողացել բաւարարել տեղական բնակչութեան կարիքները։

Գործարանների, նրանց արտադրութեան ու բանւորների թիւը Այսրկովկասում 1884 եւ 1896 թ. թ. (1886 եւ 1898 թ. թ. “Кавк. календарь”-ի տուեալներով) եղել է.

(ՏԵ՛Ս ԱՂԻՒՍԱԿԸ)

Այսրկովկասի գործարանային արդիւնաբերութեան վերաբերեալ այս աղիւսակը, որ ցոյց է տալիս, թէ ինչ էր այդ արդիւնաբերութիւնը 1884 թ. եւ ինչ զարգացման էր հասել 13 տարի յետոյ (1896 թ. միաժամանակ լաւ վկայութիւն է, որ մեր երկրի արտադրական ոյժերը չէին պարփակուած յիշեալ արդիւնաբերական ճիւղերում։ Իրօք, հասարակական ուռճացման, զարգացման ու շերտաւորման համար ինչ ազդակ կարող են լինել իւղահանները (ձիթահանք), բամբակազտիչները (չրեղ), գինու հասարակ հնձանները, ջրաղացները, կրահորերը, աղիւսագործարանները, բրուտանոցները եւ այլն, որոնք «գործարան» անւան տակ աճեցնում են թւերը։ Այդ տեսակէտից մանաւանդ անմխիթար է Հայաստանի պատկերը։ Մեքենայական արդիւնագործութիւնը բացակայում է նրա տերրիտորիայի վրայ եւ հասարակ հնձաններն ու ջրաղացներն են, որ մատնանշում են, թէ այստեղ էլ մարդիկ դուրս են եկել բուսական կեանքից եւ գործադրում են իրանց հնարիմացութիւնը։ Կապիտալիստական տեխնիկայով օժտուած արդիւնաբերական ձեռնարկութիւններ են Այսրկովկասում ծխախոտագործարանները, մասամբ օղու եւ գինու գործարանները եւ չուգունա-պղինձ ձուլարանները, ձեռնարկութիւններ, որոնք դուրս են գտնւում Հայաստանի տերրիտորիայից եւ կենտրոնացած են Թիֆլիսի ու Բագուի նահանգներում։ Աղիւսակը ցոյց է տալիս նաեւ, որ Այսրկովկասի արդիւնաբերական կեանքը խտանում է Բագւում, ուր նա ծագում եւ ուռճանում է թէ իբրեւ նաւթարդիւնաբերութեան օժանդակ մի ճիւղ (չուգունա-պղինձ ձուլարաններ, մեխանիքական արհեստանոցներ) եւ թէ իբրեւ բազմացող բնակչութեան կարիքներին բաւարարող արտադրութիւն (դինկ, ջրաղաց, ծխախոտագործարան)։

Հայերի հասարակական զարգացման տեսակէտից մենք շահագրգռւած ենք իմանալու, թէ գործարանային արդիւնաբերութեան մէջ հայ ունեւոր դասն ինչ մաս եւ ինչ նիւթական հզօրութիւն ունէր։ Դժբախտաբար մեր ձեռքի տակ եղած տուեալները բաւարար պատասխան չեն տալիս այս հարցին։ Կան տուեալներ 1886 թ. համար, որոնք վերաբերում են Թիֆլիսի նահանգին միայն [4] ։ Այդ տուալները վկայում են, որ ծխախոտագործարանները բացառապէս պատկանում էին հայերին։ Նրանց տարեկան արտադրութիւնը հաւասար էր 670000 ր., բանւորների թիւը 619 հ., որոնցից հայ 428 (կամ 69%)։ Կտաւի միակ գործարանը 500000 ր. տարեկան արտադրութեամբ եւ 380 բանւորով դարձեալ հայի էր։ Կաշուեգործութեան մէջ գերակշռող տեղ էին բռնում հայերը, որոնցից միմիայն Ադելխանեանի գործարանը ունէր 700000 ր. տարեկան արտադրութիւն եւ 300 բանւոր։ Կաշւի միւս գործարանների (13) արտադրութիւնը աննշան էր (230000 ր. Պակաս չէր հայերի դերը գինեգործութեան, արհեստական հանքաջրերի ու օճառի արդիւնաբերութեան մէջ։ Եթէ կար մի տարր, որ կանգնում էր հայ արդիւնաբերողի կողքին՝ դա գերմանականն էր։ Պէտք է նկատել սակայն, որ այդ տարրը անհամեմատ թոյլ էր հայ դրամագլխի դիմաց։

Բուն Թիֆլիս քաղաքի համար 1900 թ. տուեալները վկայում են, որ 71 արդիւնաբերական ձեռնարկութիւններից, որոնցից իւրաքանչիւրը զբաղեցնում էր 9 բանւորից աւելի, հայկական էին 36 ձեռնարկութիւն տարեկան 2580 հազար րուբլու շրջանառութեամբ եւ բանւորների ու ծառայողների 4654 քանակով, վրացական՝ 7 ձեռնարկ., 103 հազար շրջ. եւ 570 բանւորով ու ծառայողով, գերմանական 17 ձեռ., 481 հազ. շրջ. եւ 869 բ. եւ ծառ., միւս ազգերի 11 ձ., 284 հազ. շրջ. եւ 223 բանւորով ու ծառայողով։ Ակցիօներական արդիւնաբերական ընկերութիւնների թիւն 8 էր, որից 2-ը հայկական 1758 հազար ր. տարեկան շրջանառութեամբ եւ 1014 բանւոր-ծառայողով։ Օտար ազգերին պատկանող միւս 6 ընկերութիւններն ունէին տարեկան շրջանառութեան 1738 հազար, բանւոր-ծառայող 763 հոգի։ Ակցիօներական բանկերի թիւը հաւասար էր 6-ի, որից 4-ը կամ զուտ հայկական կամ առաւելապէս նրանց պատկանող։ Մնացած 2 բանկերն պատկանում էին վրացիներին։ Հայկական բանկերն ունէին տարեկան շրջանառութիւն 3381 հազար, ծառայող 93 հոգի, վրացականը —շրջանառութիւն 2182 հազար, ծառայող 36 հ. [5] ։ Թւերը միանգամայն վկայում են, որ արդիւնաբերութեան ու ֆինանսների բնագաւառում գերակշռութիւնը պատկանում էր հայերին եւ միմիայն նրանց։

Հարկատւական մարմինների տւեալներով Թիֆլիսի արդիւնաբերութեան եւ առեւտրի մէջ հայերին էր պատկանում բոլոր ձեռնարկութիւնների 62%, շրջանառութիւնների 73% եւ օգուտի 69%։ Միւս տեղական ազգերը դրա դիմաց ունէին ձեռնարկութիւնների 18, 3%, շրջանառութիւնների 8% եւ օգուտի 9, 52% [6] ։ Խօսք չկայ, որ հայ բուրժուազիայի նիւթական հզօրութիւնն ակնբախ էր ու գերակշռող։ Մասնաւորապէս յիշենք, որ նրա ձեռքին էր կենտրոնացած ամբողջ ծխախոտագործութիւնը։ 1902 թ. 5 գործարան միասին արտադրել էին 43793 փ. ապրանք, վճարելով 1142011 ր. ակցիզ [7] ։

Բայց Այսրկովկասին տնտեսական դէմք էր բաշխում նրա լեռնարդիւնաբերութիւնը։ Գործարանային կեանք նա չունէր պարսկական տիրապետութեան օրօք։ Թոյլ թեւեր բուսան այդ կեանքին նաեւ ռուսական տիրապետութեան ժամանակ, որովհետեւ երկիրը նկատւեց սպառող պարզ շուկայ, որ չէր կարող եւ չպիտի մրցէր պետութեան կենտրոնական գործարանային վայրերի հետ։ Այսրկովկասում մթերւած եռանդն ու դրամագլուխներն էլ բնականաբար գնացին կենտրոնանալու լեռնարդիւնաբերութեան եւ առաջին հերթին նաւթարդիւնաբերութեան մէջ։ Պղինձը, աղը, մարգանեցը եւ նաւթը մեր երկրի գլխաւոր հանածոներն էին։ Տեսնենք, թէ իրականի մէջ ինչ էին ներկայացնում նրանք։

Այսրկովկասի ազգութիւններից պղնձագործութեան մէջ մասնակցում էին միայն հայերը։ Միւս պղնձագործները յոյներ էին, գերմանացիներ, ֆրանսացիներ եւ այլն։ Հայկական դրամագլուխը համարեա բացառապէս գործառնութիւններ էր կատարում Զանգեզուրում։ Գետաբէկում (Գանձ. գ. ), Ալավերդիում (Բորչ. գ. ) եւ Բաթումի շրջանում հանդէս էին գալիս օտարազգիները։ Զանգեզուրի պղնձագործարաններում 1858 թ. մինչեւ 1900 թ. ներառեալ հալւած է մօտ 600000 փ. պղինձ. 1858 թ. հալոծքը կազմել է 2500 փ., 1887 թ. 15000 փ., իսկ 1900 թ. մօտ 50000 փ. ։ 1900 թ. ընթացքում շրջանի 5 հին սիստեմի գործարաններում հալւել էր 11000 փ., իսկ Մելիք Ազարեանցի «Սիւնիք» գործարանում 39000 փ. ։ Այս գործարանը մեծ նեղութիւններով կառուցւել էր 1897 թ. [8] ։ Զանգեզուրի պղնձագործութեան ռահվիրանները յոյներ են եղել, սակայն յետագայում գերակշռութիւնը անցել է հայերի ձեռքը։ Գետաբէկի գործարանն իր գոյութեան ընթացքում (մինչեւ1901 թ. ) արտադրել է 221023 փ. պղինձ։ Ալավերդիի գործարանը 1852 թ. մինչեւ 1901 թ. տւել է 208243 փ. պղինձ։ Դարավերջի տասնամեակում (1890-1900) պղնձագործութեան արտադրողականութիւնը հասել է 15421000 րուբլու։ 1900 թ. Այսրկովկասի բոլոր պղնձահանքերում փորւել է 5 միլիոն փ. հանք եւ ստացւել 231929 փ. պղինձ։ Հանքերն ու գործարանները զբաղեցրել են 3700 բանւոր [9] ։


 

 

ԹԻՖԼԻՍԻ ՆԱՀԱՆԳ

 

1884 թ.

1896 թ.

ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

գործարանների թիւը

Արտադրութ. հազարներով

Բանւորների թիւը

Գործար. թիւը

Արտադր. հազար.

Բանւոր. թիւը

Մշակումն կենդան. արդիւնք.

 

 

 

 

 

 

ճարպահալ

-

-

-

-

-

-

Մոմի

2

125

24

4

880

33

Օճառի

13

343

67

11

299

52

Պանրի

4

36

10

6

62

66

Իւղահան

3

54

14

48

15

172

Կաշւի

18

928

459

18

942

580

Լարի

-

-

-

1

1, 2

2

Ազիքի

-

-

-

3

1, 2

16

Թաղիքի

-

-

-

1

78

45

II Մշակումն բուսակ. արդիւնք.

 

 

 

 

 

 

Կտաւի

1

1200

415

1

560

395

Մետաքսամանարան

8

25

30

-

-

-

Բամբակզտիչ

-

-

-

-

-

-

Բամբակի

3

11

16

2

11

7

Ծխախոտի

8

564

536

6

1215

1023

Գինու եւ Օղու

161

4472

682

70

961

268

Գարեջրի

-

-

-

7

324

97

Թթւախմորի

-

-

-

1

5

4

Մեղրա -գարեջրի

3

200

75

-

-

-

Ջբաղաց

-

-

-

-

-

-

Դինկ

-

-

-

-

-

-

Մետաքսագործարան

-

-

-

-

-

-

Բոժոժ չորացնող

-

-

-

-

-

-

Ատաղձագ. եւ ֆաների

13

160

120

1

22

8

Մատուտակ մամլող

-

-

-

-

-

-

Սպիրտ զտող

-

-

-

-

-

-

Սղոցարան

10

82

100

76

599

544

 

 

 

 

 

 

 

III Հանածոյ նիւթերի մշակումն

 

 

 

 

 

 

Չուգուն-պղնձի ձուլ

1

40

45

4

256

1025

Փականագործի-մեխ.

18

17

200

7

22

53

Կրի

181

82

367

173

34

609

Աղիւսի

230

235

779

241

411

1379

Աղիւսի եւ կղմինդրի

178

88

505

173

39

334

Բրուտի եւ բրիկեաի

65

29

147

73

13

128

Ջրաղացաքարի

-

-

-

-

-

-

Լուցկու

2

12

10

1

20

60

Արհեստ. հանքաջրի

9

23

31

10

65

64

Պղինձէ իրերի

2

35

109

-

-

-

Ապակու

1

45

40

1

75

40

 

 

 

 

 

 

 

IV Խառն արդիւնաբ. (մասնաւ. ներկարար).

68

127

234

6

861/3

75

Ընդամենը՝

1002

8933

5015

945

7085, 7

7079

 

 

 

 

ԲԱԳՈՒԻ ՆԱՀԱՆԳ

 

1884 թ.

1896 թ.

ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

գործարանների թիւը

Արտադրութ. հազարներով

Բանւորների թիւը

Գործար. թիւը

Արտադր. հազար.

Բանւոր. թիւը

Մշակումն կենդան. արդիւնք.

 

 

 

 

 

 

ճարպահալ

-

-

-

-

-

-

Մոմի

-

-

-

-

-

-

Օճառի

18

3

44

-

-

-

Պանրի

-

-

-

-

-

-

Իւղահան

-

-

-

-

-

-

Կաշւի

69

31

170

-

-

-

Լարի

-

-

-

-

-

-

Ազիքի

-

-

-

-

-

-

Թաղիքի

-

-

-

-

-

-

II Մշակումն բուսակ. արդիւնք.

 

 

 

 

 

 

Կտաւի

-

-

-

-

-

-

Մետաքսամանարան

109

12

305

87

132

269

Բամբակզտիչ

-

-

-

-

-

-

Բամբակի

-

-

-

-

-

-

Ծխախոտի

4

103

70

2

300

547

Գինու եւ Օղու

78

32

181

?

?

?

Գարեջրի

-

-

-

-

-

-

Թթւախմորի

-

-

-

-

-

-

Մեղրա -գարեջրի

-

-

-

-

-

-

Ջբաղաց

13

3189

105

21

288

273

Դինկ

-

-

-

5

1000

117

Մետաքսագործարան

138

49

523

108

40

575

Բոժոժ չորացնող

-

-

-

-

-

-

Ատաղձագ. եւ ֆաների

-

-

-

-

-

-

Մատուտակ մամլող

-

-

-

2

44

58

Սպիրտ զտող

-

-

-

1

200

22

Սղոցարան

-

-

-

-

-

-

 

 

 

 

 

 

 

III Հանածոյ նիւթերի մշակումն

 

 

 

 

 

 

Չուգուն-պղնձի ձուլ

-

-

-

42

1600

2654

Փականագործի-մեխ.

-

-

-

-

-

-

Կրի

2

1/2

4

-

-

-

Աղիւսի

99

104

24

19

552

197

Աղիւսի եւ կղմինդրի

-

-

-

-

-

-

Բրուտի եւ բրիկեաի

125

7

167

16

160

126

Ջրաղացաքարի

-

-

-

-

-

-

Լուցկու

-

-

-

-

-

-

Արհեստ. հանքաջրի

-

-

-

-

-

-

Պղինձէ իրերի

100

200

380

-

-

-

Ապակու

-

-

-

-

-

-

 

 

 

 

 

 

 

IV Խառն արդիւնաբ. (մասնաւ. ներկարար).

78

15

165

-

-

-

Ընդամենը՝

833

87451/2

2138

770

4316

4838

 

 

ԵՐԵՒԱՆԻ ՆԱՀԱՆԳ

ԿԱՐՍԻ ՇՐՋԱՆ

 

1884 թ.

1896 թ.

1896 թ.

ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

գործարանների թիւը

Արտադրութ. հազարներով

Բանւորների թիւը

Գործար. թիւը

Արտադր. հազար.

Բանւոր. թիւը

Գործար. թիւը

Արտադր. հազար.

Բանւոր. թիւը

Մշակումն կենդան. արդիւնք.

 

 

 

 

 

 

 

 

 

ճարպահալ

-

-

-

2

1, 2

4

-

-

-

Մոմի

-

-

-

-

-

-

-

-

-

Օճառի

47

9

98

5

2

13

3

3

6

Պանրի

-

-

-

-

-

-

-

-

-

Իւղահան

206

61

961

193

35

683

20

8

51

Կաշւի

42

12

141

32

18

151

4

2

9

Լարի

-

-

-

-

-

-

-

-

-

Ազիքի

-

-

-

-

-

-

-

-

-

Թաղիքի

-

-

-

-

-

-

-

-

-

II Մշակումն բուսակ. արդիւնք.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կտաւի

-

-

-

-

-

-

-

-

-

 

Մետաքսամանարան

15

35

500

26

121

325

-

-

-

 

Բամբակզտիչ

-

-

-

368

509

736

-

-

-

 

Բամբակի

15

3

20

-

-

-

-

-

-

 

Ծխախոտի

-

-

-

-

-

-

-

-

-

 

Գինու եւ Օղու

130

78

454

942

683

2771

3

21/12

5

 

Գարեջրի

-

-

-

3

11

13

1

5

3

 

Թթւախմորի

-

-

-

-

-

-

-

-

-

 

Մեղրա -գարեջրի

-

-

-

-

-

-

-

-

-

 

Ջբաղաց

-

-

-

3465

423

3455

727

234

783

 

Դինկ

-

-

-

16

18

56

-

-

-

 

Մետաքսագործարան

-

-

-

-

-

-

 

 

 

 

Բոժոժ չորացնող

-

-

-

-

-

-

-

-

-

 

Ատաղձագ. եւ ֆաների

-

-

-

-

-

-

-

-

-

 

Մատուտակ մամլող

-

-

-

-

-

-

-

-

-

 

Սպիրտ զտող

-

-

-

2

96

40

-

-

-

 

Սղոցարան

-

-

-

-

-

-

-

-

-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

III Հանածոյ նիւթերի մշակումն

 

 

 

 

 

 

 

 

 

 

Չուգուն-պղնձի ձուլ

-

-

-

-

-

-

-

-

-

 

Փականագործի-մեխ.

-

-

-

-

-

-

-

-

-

 

Կրի

-

-

-

15

8

80

11

7

30

 

Աղիւսի

16

8

37

23

9

110

-

-

-

 

Աղիւսի եւ կղմինդրի

-

-

-

-

-

-

1

1/50

3

 

Բրուտի եւ բրիկեաի

30

6

121

81

14

182

5

1/2

10

 

Ջրաղացաքարի

-

-

-

2

1/2

15

-

-

-

 

Լուցկու

-

-

-

-

-

-

-

-

-

 

Արհեստ. հանքաջրի

-

-

-

4

4

13

4

5

9

 

Պղինձէ իրերի

-

-

-

-

-

-

-

-

-

 

Ապակու

-

-

-

-

-

-

-

-

-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

IV Խառն արդիւնաբ. (մասնաւ. ներկարար).

41

4

78

40

5

48

5

21/2

9

 

Ընդամենը՝

541

216

2410

5219

1958

8695

784

3901/50

918

 

                                 

 

 

 

ԳԱՆՁԱԿԻ ՆԱՀԱՆԳ

 

1884 թ.

1896 թ.

ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

գործարանների թիւը

Արտադրութ. հազարներով

Բանւորների թիւը

Գործար. թիւը

Արտադր. հազար.

Բանւոր. թիւը

Մշակումն կենդան. արդիւնք.

 

 

 

 

 

 

ճարպահալ

-

-

-

-

-

-

Մոմի

-

-

-

-

-

-

Օճառի

7

5

18

8

4

17

Պանրի

-

-

-

-

-

-

Իւղահան

52

22

182

36

4

122

Կաշւի

133

50

169

101

61

355

Լարի

-

-

-

-

-

-

Ազիքի

-

-

-

-

-

-

Թաղիքի

-

-

-

-

-

-

II Մշակումն բուսակ. արդիւնք.

 

 

 

 

 

 

Կտաւի

-

-

-

-

-

-

Մետաքսամանարան

483

787

1643

412

455

3175

Բամբակզտիչ

-

-

-

7

3

16

Բամբակի

-

-

-

-

-

-

Ծխախոտի

3

40

39

2

55

26

Գինու եւ Օղու

1393

236

4465

1336

529

2959

Գարեջրի

-

-

-

-

-

-

Թթւախմորի

-

-

-

-

-

-

Մեղրա -գարեջրի

1

14

4

1

12

8

Ջբաղաց

1

88

17

2

44

18

Դինկ

-

-

-

-

-

-

Մետաքսագործարան

10

3

20

19

8

56

Բոժոժ չորացնող

-

-

-

12

60

46

Ատաղձագ. եւ ֆաների

-

-

-

-

-

-

Մատուտակ մամլող

-

-

-

3

360

99

Սպիրտ զտող

-

-

-

-

-

-

Սղոցարան

-

-

-

3

3

12

 

 

 

 

 

 

 

III Հանածոյ նիւթերի մշակումն

 

 

 

 

 

 

Չուգուն-պղնձի ձուլ

-

-

-

-

-

-

Փականագործի-մեխ.

-

-

-

-

-

-

Կրի

-

-

-

10

10

30

Աղիւսի

47

38

162

104

71

377

Աղիւսի եւ կղմինդրի

-

-

-

-

-

-

Բրուտի եւ բրիկեաի

23

5

69

69

7

155

Ջրաղացաքարի

-

-

-

-

-

-

Լուցկու

-

-

-

-

-

-

Արհեստ. հանքաջրի

-

-

-

2

4

4

Պղինձէ իրերի

7

3

15

6

2

14

Ապակու

-

-

-

-

-

-

 

 

 

 

 

 

 

IV Խառն արդիւնաբ. (մասնաւ. ներկարար).

42

7

75

63

141/50

122

Ընդամենը՝

2202

1298

6878

2196

17061/50

7611

 

Աղի հայրենիքը Հայաստանն էր։ Նրա պետական կապալառուները եւ արտադրողները հայեր։ Դարավերջի տարիներում աղ արտադրւում էր (փութերով).

 

1894

1895

1896

1897

1898

1899

1900

Կողբում

912597

720676

559724

480614

1102549

914790

808600

Նախիջ.

178217

94534

168324

192614

165527

307242

 

712243

Սուստ.

143199

156142

149358

234207

77000

?

Կաղզւն.

220716

427376

502422

522480

574858

581964

Օլթիում

25794

24500

72455

74431

35600

16728

 

1480523

1423228

1452273

1504285

1955534

1820724

1520843

 

Դարավերջի տասնամեակում (1890-1900) Հայաստանի արտադրած աղի արժէքը հաւասար էր 1482220 րուբլու [10] ։

Աղի արդիւնաբերութիւնը պակաս զարգացած չէր Բագուի նահանգում եւ Դաղստանի շրջանում։ Այստեղ նա հանւում ու չորացնւում էր աղալճերից։ 1894 թ. այդ տեսակի աղ արդիւնաբերւած էր 574000 փ., իսկ 1899 թ. 559000 փ. ։

Մարգանեց արտադրում էր Քութայիսի նահանգը։ Դարավերջի տասնամեակում նրա արտադրած քանակի (1899 թ. 34076032 փութ) արժէքը հաւասար էր 9055820 րուբլու։

Աղալճերի ու մարգանեցի շահագործման մէջ աննկատելի էր հայերի մասնակցութիւնը։

Պղինձը, աղը եւ մարգանեցը առեւտրա-արդիւնաբերական աշխոյժ էին մտցնում Այսրկովկասի տնտեսական կեանքը թէ նիւթական-ֆինանսական եւ թէ հասարակական-կազմակերպչական տեսակէտից։ Պղինձի ու մարգանեցի արդիւնաբերողները ստեղծեցին նոյնիսկ հաւաքական կազմակերպութիւններ եւ իրանց շահերի ներկայացուցչութիւն։

Նաւթարդիւնաբերութիւնը 1872 թ. յետոյ, երբ վերացրւեց կապալային շահագործումը, ստացաւ զարգացման անօրինակ թափ։ 1872 թ. գանձարանն աճուրդով օտարացրեց 180 դես. նաւթագետին։ 80-ական թուականներին բարձրագոյն կարգադրութեամբ, այսինքն բարձր կառավարութեան իւրայինին նպաստելու եղանակով, դարձեալ օտարացրւեց 142 դես. ։ Այսպիսով գանձարանն իր ունեցած հողային պաշարից, որ հաւասար էր հազար դես., նաւթարդիւնաբերութեան յատկացրեց 322 դես. ։ Մասնաւոր կալուածատէրերն ունէին նաւթաբեր հող մօտ 300 դես. ։ Մինչեւ 1896 թ. այս 622 դես. տարածութիւնն էր, որի վրայ տեղաւորւել էր երկրի խոշորագոյն արդիւնաբերական ճիւղը։ Նոր աճուրդների շնորհիւ 1900 թ. շահագործւող նաւթաբեր հողերի տարածութիւնը հասել էր 906 դես. ։ Բնական էր, որ նաւթաբեր հողերն առաջացնէին խիստ մրցում։

Հայերի մասնակցութիւնը Բագուի նաւթարդիւնաբերութեան մէջ գերակշռական էր սկզբից։ Կարելի է ասել, որ արդիւնաբերութեան այդ ճիւղը սկզբում ամբողջովին ամփոփւած էր հայերի ձեռքում (Միրզոյեան)։ 1879 թ. նաւթարդիւնաբերութեամբ զբաղւում էին 70 հայ ձեռնարկողներ, գլխաւորապէս ղարադաղցի, թիֆլիսեցի եւ շամախեցի։ Այդ թուականին բացառապէս հայերի ձեռքին կենտրոնացած էր 137 դես. նաւթաբեր հող, հայերի եւ թուրք ընկերակիցների —15 դեսեատին, հայերի եւ օտարազգի ընկ. 4 դես., ռուսների ու եւրոպացիների 132 դես., թուրքերի 2 դես., վրացիների —10 դես. ։ Հայերն իրանց ընկերակիցների հետ միասին շահագործում էին 155 նաւթահոր, ռուսներն ու եւրոպացիները 79 հոր, միւսները 61 հոր [11] ։ Այս թւերը կասկած չեն թողնում. թէ որպիսի դեր էին խաղում հայերը նաւթարդիւնաբերութեան մէջ։

Նաւթի արտադրութիւնը տարիների ընթացքում հետեւեալ պատկերն ունի.

 

Տարի

Հասարակ նաւթահոր

Մեխանիք նաւթահոր

Արտադրութիւնը միլիոն փութ.

Բանւորների թիւը

1873

158

17

4

1874

185

50

5

1875

170

65

6

1876

62

101

11

1877

?

?

15

1878

301

20

1879

251

21

1800

1885

344

155

3800

1890

704

226

6415

1895

899

377

5401

1896

1072

386

8176

1897

1316

421

10952

1898

1760

486

13705

1899

2319

525

16895

1900

2800

600

21253 [12]

     

1902 թ. նաւթարդիւնաբերական136 ձեռնարկութիւնները միասին արտադրել էին 636528852 փ. նաւթ, իսկ առաջնակարգ 24 ձեռնարկութիւնները՝ 521 միլ. փ. ։ Այս 24 առաջնակարգերի մէջ 13-ը հայկական էին եւ արտադրել էին 203 միլ. կամ ընդհանուրի 39%-ը։

Նաւթարդիւնաբերութիւնն ունի իր զարգացման ընդարձակ պատմութիւնը թէ կատարելագործման եւ թէ շուկաների գրաւման տեսակէտից։ Նոբելի երեւումը Բագւում (1874 թ. ), ինչպէս նաեւ Րոտշիլդի հանդէս գալը (1889 թ. ), մաքառումը ամերիկական կերոսինի դէմ վերիվարումների ամբողջ շրջաններ են կազմում նրա անցեալում։ Նա իր մէջ կենտրոնացրեց հաւաքական դրամագլուխներ, Բագու քաշեց անգլիացի ձեռնարկողներ ու խոշոր դրամագլուխ (35 միլ. ր. ), ապրեց գերարտադրութեան ու ֆինանսական ճգնաժամեր, ստեղծեց իր շահերը ներկայացնող կազմակերպութիւն Նաւթարդիւնաբերողների Համագումարն ու Խորհուրդը, ստիպեց գանձարանին նոր հողեր յատկացնել շահագործման համար, կառավարութեանը հաշւի առնել իր պահանջները բազմաթիւ հարցերում եւ այլն եւ այլն։ Այս բոլորի մասին չպիտի խօսենք, որովհետեւ նրանք անմիջական կապ չունեն մեր աշխատութեան նպատակի հետ։ Պիտի այն ասենք միայն, որ նաւթարդիւնաբերութեան զարգացումն եղաւ նաեւ զարգացում հաղորդակցութեան միջոցների թէ ցամաքի եւ թէ ծովի վրայ։ 1883 թ. բացւեց Այսրկովկասի երկաթուղին։ Կասպից ու Սեւ Ծովի վրայ բազմացան նաւթատար ու բեռնակիր նաւերը։ Նաւթարդիւնաբերութիւնը նաեւ խթանեց, որ Բագուի շրջանում հիմք առնեն թէ անմիջապէս նաւթի հետ կապւած գործարաններ (կերոսինի, իւղի եւ այլն), թէ այլ եւ այլ օժանդակ ձեռնարկութիւններ (պղնձի ու չուգունի ձուլարաններ, մեխանիքական արհեստանոցներ, աղիւսի գործարաններ եւ այլն)։ Այս բոլոր կարգի ձեռնարկութիւնները բնականաբար կենդանութիւն էին բաշխում երկրի տնտեսական կեանքին, գրաւում էին նոր դրամագլուխներ ու բանւորական ոյժ, նպաստում էին քաղաքային շինարարութեան, ուռճացնում էին վարկային գործառնութիւնները եւ առհասարակ տօնում էին կապիտալիզմի յաղթական արշաւը մեր երկրում։ Միմիայն դարավերջի տասնամեակում արտադրած հում նաւթի արժէքը հաւասար էր 224639500 րուբլու։ Սա ոսկէ անձրեւ էր, որ թափւում էր Մերձ-Կասպեան աշխարհում եւ այնտեղից առուներ բղխեցնում դէպի Ղարաբաղ, դէպի Թիֆլիս, Բաթում, Վոլգայի ափերը, Անգլիա եւ այլն եւ այլն։

Հում նաւթը մշակութեան էր ենթարկւում աղբիւրներից ոչ հեռու Սեւ կոչւած քաղաքում։ 1901 թ. այստեղ հաշւում էին 91 գործարան (կերոսինի, օծանիւթի, բենզինի եւ այլն)։ Գործարաններից 33 առաջնակարգ արտադրականութիւն ունէին եւ նրանցից 9 պատկանում էին հայերին։ Բոլոր գործարանները միասին մշակել էին 128651866 փ. կերոսին, 33 առաջնակարգները 109 միլ., որից հայերինը 25¼ միլ. ։ Օծանիւթ մշակւել էր 15585441 փ., որից հայերի գործարաններին բաժին էր ընկնում 1619677 փ. ։ Նաւթային մնացորդներ ստացւել էր 323465025 փ. ։ Հայերի 7 առաջնակարգ գործարանների բաժինն էր այդ ապրանքից 51¼ միլ. փ. ։ Գործարաններում աշխատող բանւորների թիւը հաւասար էր 3686 հ., որից հայ 388 կամ ընդհանուրի 10, 53%։

Բագուի շրջանից դարավերջի երեք տարիներում նաւթային ապրանք շուկայ էր արտահանւել.

1898 թ.

393017000 փ.

1898 թ.

385549000 փ.

1900 թ.

443140000 փ.

 

1902 թ. կերոսին արտահանւել էր Բաթում (Արտասահմանի համար) 69386752 փ., իսկ Ռուսաստան եւ Պարսկաստան 50817777 փ. ։ Հայկական 6 առաջնակարգ գործարաններից արտահանւել էր Բաթում՝ 16282419 փ., Ռուսաստան եւ Պարսկաստան՝ 7449641 փ. ։ Նաւթային մնացորդների արտահանութիւնը հաւասար էր Բաթում՝ 2170132, Ռուսաստան եւ Պարսկաստան՝ 340376676 փ. ։ Հայկական 5 առաջնակարգ ձեռնարկութիւնները այս ապրանքից բաժին ունէին՝ առաջին դէպքում 267746 փ., երկրորդ դէպքում՝ 75698074 փ. [13] ։

Նաւթի գործարանային մշակութեան եւ ստացւած ապրանքների արտահանութեան վերաբերեալ այս թւերը ցոյց են տալիս, որ հայերի մասնակցութիւնն այս ճիւղերում շատ ու շատ ետ էր մնում հում նաւթի արտադրութեան մէջ եղած նրանց մասնակցութիւնից։ Նաւթի մշակումը եւ արտահանումը հեռու շուկաներ համեմատաբար բարդ գործ էր եւ մեր «ապերական» կապիտալիզմն արիութիւն չունէր ընդգրկել այդ ճիւղը։ Նա արտադրում էր հում նաւթ եւ այն վաճառում իր տան առաջին, իր իսկ ձեռքով։

Նաւթարդիւնաբերութիւնն ամենից շատ երկրի եւ հայերի համար արգասաւոր դեր խաղաց իր իսկ ծագման վայրում։ 1873 թ. Բագու քաղաքն ունէր 15105 բնակիչ, որից հայ 747 (կամ 5%)։ Դարավերջին նոյն այդ քաղաքն ունէր 222412 բնակիչ, որից հայ 51340 (կամ 23, 1%)։ Թէ նիւթական որպիսի փարթամութիւն էր նուաճել Բագուի հայ բուրժուազիան՝ այդ ցոյց են տալիս սենատոր Կուզմինսկու հաւաքած տուեալները [14] ։ Այդ տուեալների համեմատ անշարժ քաղաքային սեփականութիւնը հետեւեալ կերպով էր ստորաբաժանւում զանազան ազգերի մէջ.

Անշարժների սեփականատէրերը

Անշարժ գոյքերի թիւը

Վերջին թւականին, աւելի (†) թէ նւազ (—) %ներով

Գոյքերի արժէքը

Վերջին թւականին, աւելի (†) թէ նւազ (—) %ներով

 

1898 թ.

1905 թ.

 

1898 թ.

1905 թ.

 

Մահմեդականներ

6279

6600

†5, 1

10898580 ր.

15815910 ր.

†45, 1

Հայեր

778

842

†8, 2

11603070 ր.

17390070 ր.

†50, 3

Միւս ազգեր

384

404

†5, 2

2947170 ր.

3865980 ր.

†31, 2

Հաւաքական սեփականատէրեր (ընկերութիւններ, հաստատութիւն. եւն)

107

174

†62, 6

5502610 ր.

9566730 ր.

†73, 9

Ընդամենը՝

7548

8020

†6, 3%

30951430 ր.

46687690 ր.

†50, 8%

 

Հաւաքական սեփականատէրերի մէջ հայերը բռնել են պատկառելի տեղ։ 8 տարւայ ընթացքում հայերի հաւաքական սեփականութեան արժէքը աճել է 62, 9%-ով (1118000 ր. մինչեւ 1822000 ր. Եթէ համեմատելու լինենք հայերի անհատական եւ հաւաքական սեփականութեան քանակի ու արժէքի աճումը միւս ազգերի եւ յատկապէս մահմեդականների սեփականութեան աճման հետ՝ կը տեսնենք, որ առաւելութիւնը հայերի կողմն է։ Բացարձակապէս ստուար է մահմեդականների գոյքերի քանակը, բայց իր արժէքով վար հայկականից։ Տոկոսական յարաբերականով Բագու քաղաքում 1898 թ. հայերին պատկանող անշարժ սեփականութեան արժէքը կազմում էր 41, 1%, մահմեդականներինը՝ 36%, իսկ 1905 թ. հայերինը՝ 43, 3%, մահմեդականներինը՝ 34%։ Հետաքրքրական է խելամուտ լինել, թէ հայերի մէջ անհատական անշարժ սեփականութեան որպիսի շերտաւորում գոյութիւն ունէր։ Այդ սեփականութիւններն ըստ արժէքի բաժանւում էին երեք կարգի մինչեւ 5000 ր. արժեցող, 5000 ր. մինչեւ 50000 ր. արժեցող, 50000-ից բարձր։ Այս կարգով հայերի անհատական անշարժ գոյքերը ստորաբաժանւում էին.

 

I կարգի
(ստորարժէք)

II կարգի
(միջին արժէքով)

III կարգի
(բարձր արժէքով)

1898 թ.

387 (49, 8%)

339 (43, 5%)

52 (6, 7%)

1905 թ.

332 (39, 4%)

425 (50, 5%)

85 (10, 1%)

 

Այս թւերից նկատելի է, որ սեփականութեան կենտրոնացումը հայերի մէջ խոշոր է։ Մանրները թէ բացարձակապէս եւ թէ յարաբերական իմաստով գնում են դէպի անկում։ Աճում են երկու տեսակէտից էլ միջիններն ու բարձրները։

Հետաքրքրական է այժմ տեսնել, թէ անշարժ սեփականութիւնն ինչ յարաբերական էր կազմում Բագուի զանազան ազգերի բնիկ (այսինքն ոչ-յարափոփոխ) բնակչութեան հետ։ Ստորեւ բերած աղիւսակը տալիս է լրիւ պատասխան այդ հարցին։

 

Բագուի բնիկ բնակչ. քանակը %%

Անշարժ գոյքերի
քանակը %%

Այդ գոյքերի
  արժէքը %%

Մահմեդականներ

60, 5

82, 3

33, 9

Հայեր

18, 8

10, 5

37, 3

Միւս ազգեր եւ հաւաքական սեփականատէրեր

20, 7

7, 2

28, 8

Ընդամենը

100%

100%

100%

 

Եւ այսպէս դարավերջին Բագուի հայ բուրժուազիան գլխաւորելով քաղաքի 18, 8% կազմող ցեղային բնակչութիւնն իր ձեռքն էր հաւաքել բոլոր անշարժ գոյքերի 43, 3% (հաշւելով միասին անհատական ու հաւաքական սեփականութիւնները)։ Սա հսկայական նուաճում էր այդ խաւի համար։

Այժմ խելամուտ լինենք, թէ հայ եւ միւս ազգերի ունեւորներն ինչ քանակի սեփականութեան տէր էին Բագուի շրջակայքը կազմող նաւթահանքերում (1901-1903 թ. թ. գնահատութեամբ)։ Թւերը այդ մասին վկայում են.

Գոյքերի տէրերը

 

Ստորարժէք գոյքեր
(մինչեւ 5000 ր. )

 

Միջին արժէքի
(5000-50000)

Բարձր արժէքի
(50000 բ. )

Գոյ­քերի քանա­կը ընդհան­­րապէս

Քանա­կը

%-ական յարաբերու­թիւնը տւեալ ընդհանուրի նկատմամբ

Քանակը

%-ական յարաբերու­թիւնը տւեալ ընդհանուրի նկատմամբ

Քանակը

%-ական յարաբերու­թիւնը տւեալ ընդհանուրի նկատմամբ

Մահմեդական­ներ

277

265

80, 6

8

14

4

4, 2

Հայեր

83

45

13, 7

16

28, 1

22

23, 1

Միւս ազգեր

35

11

3, 3

10

17, 5

14

14, 7

Հաւաքական սեփականտէրեր

86

8

2, 4

23

40, 4

55

58

Ընդամենը՝

481

329

100%

57

100%

95

100%

 

Գոյքերի քանակի մէջ մահմեդականներն առաջին տեղն են բռնում։ Բայց այլ փաստ են մատնանշում գոյքերի արժէքները։ Այստեղ առաջնութիւնը միւս ազգերի հետ համեմատած նորից անցնում է հայերին։

Գոյքերի տէրերը

%-ական յարաբերութիւնը տւեալ կարգի սեփականութեան քանակի ընդհ. նկատմամբ

Հարկատւական գնահատութիւնը տւեալ կարգի սեփականութեան

%-ական յարաբերութիւնն ընդհանուրի առմամբ

Մահմեդականներ

57, 6

1014950 ր.

3, 3

Հայեր (անհատական եւ հաւաքական սեփականատէրեր)

26, 6

13618950 ր.

44

Միւս ազգեր

7, 3

2477820 ր.

8

Հաւաքական սեփականատէրեր (առանց հայերի)

8, 5

13873845 ր.

44, 7

Ընդամենը՝

100%

30985565 ր.

100%

 

Անշարժ գոյքի տէր լինել նաւթահանքերի շրջանում՝ ասել է այս կամ այն չափով սննդւել նաւթարդիւնաբերութեամբ։ Հայերի սեփականութիւնն էր անշարժ գոյքերի 44% եւ բնականաբար նրանց էր պատկանում արտադրած նաւթի 2 / 5 -ը։

Բագու քաղաքի եւ նահանգի առեւտրի մէջ 1904 թ. հայերին էր պատկանում բոլոր առեւտրական ձեռնարկութիւնների 25% (թուրքերին 59%, միւս ազգերին եւ հաւաքական ձեռնարկութիւններին 16%)։ Հայ անհատ առեւտրականների տարեկան շրջանառութիւնն ընդհանուրի մէջ հաւասար էր 25% (թուրքերինը նոյնպէս 25%, միւս ազգերի ու հաւաքականների 50%)։ Առեւտրական օգուտի մէջ հայերն ունէին 27, 5%, թուրքերը 27, 5%, միւս ազգերն ու հաւաքականները 45%։ Նկատի առնելով, որ հաւաքականների մէջ մեծ տեղ են բռնում հայերը՝ պէտք է ընդունել, թէ ընդհանրապէս Բագուի առեւտրի խոշորագոյն մասը կենտրոնացած էր նրանց ձեռքում։ Յատկապէս յիշենք, որ երկու ծխախոտագործարանները (26723 փ. ապրանքի արտադրութեամբ եւ 682634 ր. ակցիզային վճարով) պատկանում էին հայերին։

Բագուի նաւթարդիւնաբերութիւնից առանձնապէս զարգացման արտաքին ջիղ շահեց Բաթումը, Այսրկովկասի ամենից յարմար եւրոպական նաւահանգիստը։ Այս քաղաքը ռուսների կողմից նուաճւեց 1878 թ. օգոստոսի 25-ին։ Այն ժամանակ նա ունէր1000 բնակիչ եւ մի խղճուկ յետ ընկած գիւղ էր։ 1882 թ. Բաթումի բնակչութիւնն արդէն հասնում էր 5751 հոգու (հայ 908 հ., վրացի 809 հ. 1890 թ. Բաթումն ունէր 14674 հ. (երկսեռ) բնակիչ (հայ 3091, արական 2446, իգական 645, վրացի 3526, արական 2869, իգական 657)։ Բնակչութեան այս զարգացումը, մանաւանդ արականների գերակշռութիւնը, ցոյց է տալիս, որ քաղաքը դառնում էր արդիւնաբերական վայր եւ իր մէջ ժողովում բանւորական ձեռքեր։ 1890 թ. Բաթումում նաւթի արտահանութեամբ զբաղւում էին 18 ձեռնարկութիւն, ունենալով միասին 88 րեզերուար։ Հայ արտահանողների թիւն էր 5, իսկ նրանց րեզերուարների թիւը Միմիայն Րոտշիլդը ունէր 25 րեզերուար, Նոբէլը 13 [15] ։ Արտասահմանի շուկաներն էլ գլխաւորապէս գտնւում էին վերջիններիս ձեռքում։ Կերոսինի արտահանութիւնը դէպի Արեւելք կատարւում էր թիթեղեայ արկղներով։ Այս պատճառով էլ զարգացած էր թէ թիթեղեայ ամանների եւ թէ փայտէ արկղների արդիւնաբերութիւնը։ Իւրաքանչիւր տարի պահանջւում էր մինչեւ 12½ միլիոն արկղ։ Դրա համար դարավերջին գոյութիւն ունէին 5 գործարան։

Բաթումում նաւթային ապրանքների շրջանառութիւնը հետեւեալ պատկերն ունէր.

 

Տարի

Ներմուծում
(հազարական փթերով)

Արտահանում
(հազ. փթերով)

1898

70216

68438

1899

69573

71185

1900

71362

65364

     

Արտահանումը կատարւում էր Արտասահման եւ Ռուսաստան, ստորաբաժանւելով՝

Տարի

Արտասահման

Ռուսաստան

Ընդամենը

1898

62030756

6406888

68437644

1899

66304543

4880475

71185018

1900

60658903

4704718

65363621

     

1902 թ. նաւթային ապրանքների արտահանումն Արտասահման եւ Ռուսաստան հասաւ 84185816 փ. (Արտասահման 78338820 փ., Ռուսաստան 5846996 փ. Հայերից վեց ձեռնարկող արտահանել էին՝ Արտասահման 17840293 փ., Ռուսաստան 2395348 փ., միասին 20235641 փ. կամ ամբողջ արտահանած ապրանքի 24%։

Այսպիսով նաւթարդիւնաբերութիւնն իր յարակից ճիւղերով տնտեսական կենդանութիւն էր պարգեւում Կասպից ու Սեւ Ծովի ափերին եւ միաժամանակ նպաստում, որ Թիֆլիսը ճոխանայ ու փարթամանայ։ Այդ արդիւնաբերութեան խոշորագոյն մասն ամփոփւած էր հայերի ձեռքում։ Եւ որովհետեւ կասկածից վեր էր նրա արդիւնաւէտութիւնը, անհատնում դրամ էր բղխում նրանից, ապա եւ ճոխանում ու փարթամանում էր հայ բուրժուազիան։ Նաւթից շահած դրամով նա սեղանաւորական գրասենեակներ էր բացում, կալուածներ առնում, տներ շինում եւ առհասարակ փոփոխութեան ենթարկում երկրի ողջ տնտեսական կառուցւածքը, քաղաքների ու գիւղերի կերպարանքը, մեր նիստն ու կացը, մեր վարքն ու բարքը։ Փոփոխութեան էր ենթարկւում եւ ինքը հայ բուրժուազիան։ Բայց դեռ աշխատենք պարզել, թէ ուրիշ ինչ արդիւնաբերութիւնների մէջ շարժում եւ կենդանութիւն էր մտցնում այդ դասակարգի ձեռքը։

Հայկական դրամագլուխն արդիւնաբերական եւ առեւտրական խոշոր գործառնութիւններ էր կատարում գինու, օղու եւ բամբակի գործերում։ Այդ գործառնութիւնների համար նա առաւելապէս ասպարէզ ունէր ընտրած Երեւանի ու Գանձակի նահանգները եւ մասամբ Բագուի նահանգը (Շամախիի եւ Գէոքչայի գաւառներ)։ Այս վայրերում այգիների քանակը, նրանց տարածութիւնը եւ արտադրութեան չափը հետեւեալն էր դարավերջին։

Նահանգ

Տարի

Այգիների քանակը

Տարածութիւնը

Հաւաքած խաղողը (փթերով)

Ստացւած գինին (վեդրոներով)

Ստացւած սպիրտը (աստիճաններով)

Երեւանի նահ.

 

1898

15877

8036 դես.

1778102

745280

5839000

1899

16053

8320 դես.

1944598

902970

8538300

1900

16507

8507 դես.

2644587

1180114

8818192

Գանձակի նահ.

1898

30778

11613 դես.

1723736

818634

3665308

1899

31225

11767 դես.

1411312

847995

4501943

1900

31878

11692 դես.

1055323

521316

2759933

Բագուի նահ.

(Շամախիի եւ

Գէոքչայի գ. )

1898

1902 թ.

9965

1902 թ.

6564

1972925

760000

2989000

1899

1312366

294000

3087000

1900

2309827

678000

3456000

 

Այս թւերին պիտի աւելացնել եւ օղու արդիւնաբերութիւնը թութից եւ միւս մրգերից (սալոր, դեղձ, տանձ)։ Օղի մրգերից ստացւել է.

 

Երեւանի նահանգ

Գանձակի նահ.

Բագուի նահ.

1898 թ.

212000 աստ.

8217000 աստ.

7613000 աստ.

1899 թ.

2114000 աստ.

28009000 աստ.

8368000 աստ.

1900 թ.

640000 աստ.

7328000 աստ.

945000 աստ. [16]

 

Թւերը գինու եւ սպիրտի արդիւնաբերութեան մէջ առաջնութիւնը վերապահում են Երեւանի նահանգին։ Դարավերջի տասնամեակն այս նահանգի համար դառնում է գինեգործութեան զարգացման շրջան։ Հիմք է դրւում կոնեակի արդիւնաբերութեան (Թայիրեան), որ տարէցտարի միայն ընդարձակում է իր չափը։ Հայաստանն իր գինեգործական շրջանով (Արարատեան դաշտը) յարմար ուղի չունէր։ Այսրկովկասի երկաթուղու հետ նա կապ էր պահպանում Երեւան-Դիլիջան-Աղստափա խճուղով։ Միայն 1899 թ. փետր. 7-ին եւ 1899 թ. յուլիսի 15-ին բացւեց Թիֆլիս-Ալեքսանդրոպոլ եւ Թիֆլիս-Կարս երկաթուղին։ Երեւանը երկաթուղով Ալէքսանդրոպոլի հետ կապւեց 1901 թ. սկզբին։ Թէեւ երկաթուղիների կառուցումը մեր երկրում հետապնդում էր ռազմական նպատակներ, բայց այնուամենայնիւ նրանք հեշտացնում էին առեւտրական հաղորդակցութիւնը Ռուսաստանի հետ եւ զարկ տալիս մասնաւորապէս գինեգործութեան զարգացման։ Հաղորդակցութեան դիւրացմանը հետեւեց եւ ոչ-տեղական դրամագլխի ներմուծումը գինեգործութեան մէջ, որ բնական երեւոյթ էր։

Ասացինք որ հայկական դրամագլուխն աչքաթող չէր անում եւ բամբակի գործը։ Թէ որպիսի առեւտրական գործառնութիւններ կարող էր նա կապել բամբակի հետ՝ այդ կարելի է եզրակացնել վերջինիս արտադրականութիւնից։ Երեւանի նահանգում բամբակի հունձն եղել է.

1880 թ.

82000 փութ

 

 

 

 

1885 թ.

148000 փութ

 

 

 

 

1890 թ.

504550 փութ [17]

 

 

 

 

1895 թ.

364177 փութ

մաք., ժող.

18583

դես., արժ.

2731328 ր.

1896 թ.

200131 փութ

մաք., ժող.

14572

դես., արժ.

1500000 ր.

1897 թ.

386256 փութ

մաք., ժող.

14646

դես., արժ.

2725000 ր.

1898 թ.

383000 փութ

մաք., ժող.

22280

դես., արժ.

2489500 ր.

1899 թ.

406106 փութ

մաք., ժող.

21054

դես., արժ.

3045795 ր.

1901թ.

319747 փութ

մաք., ժող.

15788

դես., արժ.

2596206 ր. [18]

 

Հայաստանի յետամնաց տնտեսական պայմաններում բամբակը բնականաբար կոչւած էր առեւտրի ու դրամական գործառնութիւնների մէջ աշխոյժ մտցնելու եւ փաստօրէն այդ էլ անում էր։

Այսպէս դասաւորւեց Այսրկովկասի առեւտրա-արդիւնաբերական զարգացման վիճակը XIX-րդ դարի վերջին երեք տասնամեակում։ Մեր երկիրը պահպանեց հում կամ կիսամշակ նիւթեր արտադրող իր պատկերը։ Իսկ առեւտրի ու արդիւնաբերութեան մէջ հայ բուրժուազիան մնաց գերակշիռ վիճակում։ Նրա նիւթական հզօրութիւնը գաղտնիք չէր ոչ ոքի համար, մանաւանդ պետական գանձարանի առաջ, որը գիտէր, թէ ինչ հարկատւական միաւոր էր ներկայացնում այդ խաւը։ Եւ բնական էր, որ ազնուական բիւրոկրատիան միջոցներ որոնէր խուզելու հայ բուրժուազիայի պարզած թեւերը, արգելելու նրա ճախրանքը։ Դարավերջին ռուս բիւրոկրատիան պաշտօնական զեկուցման մէջ այլ եւս չէր թագցնում իր ներհակութիւնը դէպի հայ առեւտրա-արդիւնաբերական դասակարգը։ «Եթէ սկզբում, որոճում էր նա, հայերի գործունէութիւնը ճանաչւել է օգտակար, որովհետեւ նրանք, լինելով Թիֆլիսի նահանգի վրացիներից աւելի եռանդուն եւ ձեռներէց, իսկ տեղական մահմեդական բնակչութիւնից աւելի զարգացած, քիչ չեն նպաստել երկրի առեւտրի ու արդիւնաբերութեան բարգաւաճման, այժմ, երբ հայերի թիւը հասել է Այսրկովկասի ողջ բնակչութեան 20 տոկոսին, նրանց գործունէութեան զարգացումն այլեւս չպէտք է ցանկալի համարել։ Այդ տարրը, լինելով միաձոյլ եւ գործելով միաբան, ցոյց է տալիս շօշափելի գերակշռութիւն միւս ժողովուրդների նկատմամբ եւ սպառնում է մերձաւոր ապագայում իր ձեռքը կենտրոնացնել երկրի ողջ առեւտուրն ու արդիւնաբերութիւնն ի վնաս բուն ռուս ազգաբնակչութեան շահերի, ազգաբնակչութեան, որի քանակն Այսրկովկասում 8 անգամ պակաս է հայկականից [19] ։

Գուցէ եւ ռուս բիւրոկրատիան լրջօրէն միջոցներ ձեռնարկէր խափանելու հայ բուրժուազիայի հզօրացման թափը, բայց նման խոհերին վերջ տւաւ Ռուսաստանի յեղափոխական շարժումը։ Այսօր մեզ համար բիւրոկրատիայի դժգոհութիւնը մի լաւ վկայութիւն է լոկ, թէ իրապէս հայ բուրժուազիայի գործառնութիւններն ու նիւթական փարթամութիւնը խանգարում էր շատ շատերի քունը։ Այդպիսին լինելով գօսացած մտածողութիւն ունեցող բիւրոկրատիայի աչքում եւ առանձնապէս Այսրկովկասի աւատական դասերի մնացորդների ու նրանց գաղափարախօսների համար, նա միաժամանակ այն թթխմորն էր, որ վերիվարում էր մտցնում մեր երկրի ժողովրդական տնտեսութեան մէջ, տեղահան անում գիւղի բնակիչներին եւ նոր մղումն տալիս նրանց մտածողութեան։ Գիտենք, որ հայ առեւտրական դրամագլուխը քայքայեց քաղաքների համքարական կարգերը եւ ազատ ասպարէզ բացաւ իր առաջ։ Պիտի տեսնենք, որ արդիւնաբերական դրամագլխի վերածւելով, նա խանգարեց գիւղերի նիրհը, քայքայեց գիւղական համայնքը եւ սուր անկիւններով ասպարէզ հանեց սոցիալական կնճիռը։ Դարավերջին այդ կնճիռը մեզ մօտ արտայայտւում էր թէ իբրեւ ազգային ներհակութիւնների խնդիր եւ թէ իբրեւ բանւորական հարց։ Այդ խնդիրների յարուցանողն ինքն էլ կաղապարել էր իր համար ինքնօրինակ պատկեր, որով օտարների մէջ զայրոյթ էր բռնկեցնում դէպի հարազատ ցեղը, իսկ ինքը մնում անայլայլ ու անտարբեր իւրայինների գալարումների դիմաց։



[1] Сборникъ Св. о Кавъказѣ, т. VI, Тифлисъ, 1880.

[2] А. Макаровъ, "Закавказье въ торговомъ отношеніи", Докладъ Ф. С. Морозову, Москва, 1884.

[3] Անդ, էջ 32-34։

[4] Ст. Гулишамбаровъ, “Обзоръ фабрикъ и заводовъ Тифл. губ. , Тифлисъ, 1888, Отчетъ за 1886 г.

[5] Сборн. стат. свѣд. по Закавк. краю, сост. Е. Кондратенко, Тифлисъ, 1902, ч. I, էջ 238-240։

[6] Всеподданнѣйшій отчетъ сенатора Кузминскаго, էջ 95։

[7] Л. Л. Першке, “Обзоръ отраслей промышл. въ Закавк. краѣ за 1902 г.

[8] М. Шостакъ, Соврем. состояніе мѣдн. рудн. и заводовъ Зангезур. у. , Тифлисъ, 1904.

[9] О. Карапетянъ, “Краткій очеркъ развитія горнаго дѣла на Кавказѣ”, Тифлисъ, 1901.

[10] Անդ եւ “Кавк. Календарь” համապատասխան տարիների։

[11] Ст. Гулишамбаровъ, “Очеркъ развитія и совр. состояніе нефт. промышл. Бак. района”, Тифлисъ, 1880, Г. Старцевъ, “Бак. Нефт. Промышленность”, Баку, 1901.

[12] Այս թւից բացի կերոսինի եւ զանազան իւղերի գործարաններում զբաղմունք ունէին մօտ 4 հազար բանւոր, հոր փորող կապալառուների մօտ 6 հազար։

[13] Л. Л. Першке, “Обзоръ и пр. .

[14] Всеподданнѣйшій отчетъ о произведенной въ 1905 году по Высочайшему повелѣнію, сенаторомъ Кузминскимъ ревизіи города Баку и Бакинской губерніи, էջ 80-95։

[15] “Батумъ по однодневной переписи 17 Iюня 1890”, Батумъ, 1891.

[16] Л. Л. Першке, “Обзоръ եւ այլն։

[17] Кавк. Календарь, 1897 թ.

[18] Обзоръ Эриванской губ. համապատասխան տարիների։

[19] Матерiалы по вопросу о роспр. дѣйст. Кр. Поз. Банка, էջ 130-131։