IV.
ԵՐԵՎԱՆԻ
ԽԱՆՈԻԹՅԱՆ
ԵՎ
ԵՐԵՎԱՆ
ՔԱՂԱՔԻ
ՎԱՐՉԱԿԱՐԳԸ
XVI-XVIII
ԴԱՐԵՐՈՒՄ
Քաղաքական
դեպքերի
թողած
ազդեցությունը
Երեւանի
խանության
եւ
Երեւան
քաղաքի
վարչական
վիճակի
վրա։
Երեւանի
խանության
(կուսակալության)
մյուս
անունները։
Խանության
սահմանները
եւ
գրաված
տերիտորիան։
Մահալաբաժանումը։
Մահալների
կառավարչական
սիստեմը։
Երեւանի
խանության
մահալները
XIX
դ.
սկզբներին։
Երեւանը
համանուն
խանության
կենտրոն։
Երեւանի
բերդը
եւ
նրա
կայազորը։
Խանական
զորքի
սպառազինությունը։
Երեւանի
խանությունը
որպես
ներքին
իրավունքերով
օժտված
ֆեոդալական
իշխանություն։
Խաների
(բեյլերբեյերի)
նշանակման
կարգը,
իրավունքները,
եկամուտները։
Երեւանի
խանի
(բեյլերբեյի)
հարաբերությունները
հարեւան
խանությունների
ու
փաշայությունների
հետ։
Երեւանի
թուրք
փաշաները։
Երեւանի
խաները
ժամանակակից
հեղինակների
բնութագրմամբ։
Երեւանի
խանության
վարչական
ապարատը
եւ
պաշտոնները։
Երեւան
քաղաքի
վարչական
վիճակը
եւ
կառավարման
կարգը։
Մենք
տեսանք,
որ
Երեւանի
խանությունն
ու
նրա
կենտրոն
Երեւան
քաղաքը
XVI-XVIII
դարերում
ունեցել
են
քաղաքական
շատ
անկայուն
վիճակ։
Թուրք-պարսկական
պատերազմները,
խաների
միջեւ
տեղի
ունեցած
կռիվները,
վրաց
թագավորների
արշավանքները
եւ
հարեւան
խանությունների
կամ
փաշայությունների
հարձակումները
իրենց
ազդեցությունն
են
թողել
Երեւան
քաղաքի
եւ
համանուն
խանության
վրա։
Պատերազմական
վիճակի
հետեւանքով
հաճախ
հարկ
է
եղել
փոփոխության
ենթարկել
խանության
եւ
նրա
կենտրոնի
վարչական
ապարատը,
ուժեղացնել
ու
ավելի
մարդաշատ
դարձնել
խանի
ռազմական
ուժերը,
լայնացնել
խանի
իրավունքները,
փոփոխության
ենթարկել
հարկասիստեմը
եւ
դրա
հետ
կապված
վերափոխել
նաեւ
հարկերի
նշանակմամբ
ու
հավաքմամբ
զբաղվողների
կազմը,
փոփոխության
են
ենթարկվել
խանության
սահմանները,
մահալաբաժանումը,
խաների՝
մեկը
մյուսին
հաջորդելու
կարգը,
շահից,
սուլթանից
կամ
վրաց
թագավորից
նրանց
ունեցած
կախվածության
աստիճանը
եւ
այլն,
եւ
այլն։
Այլ
կերպ
ասած,
անկայուն
քաղաքական
վիճակի
հետեւանքով
XVI-XVIII
դարերում
բավական
անկայուն
է
եղել
նաեւ
Երեւան
քաղաքի
ու
համանուն
խանության
վարչակարգը։
Սակայն
վարչակարգի
կրած
փոփոխություններն
այդ
երեքհարյուրամյա
ժամանակաշրջանում
արմատական
չեն
եղել։
Այնպես
որ
Երեւան
քաղաքի
ու
համանուն
խանության
ներքին
վարչակարգը
պարսկական,
թուրքական
եւ
կիսանկախ
խաների
տիրապետության
շրջանում
հիմնականում
մնացել
են
նույնը,
որը
եւ
իր
կրած
մասնակի
փոփոխություններով
հանդերձ
փորձենք
պատմական
աղբյուրների
հիման
վրա
ներկայացնել
ընթերցողների
ուշադրությանը։
Երեւանի
կուսակալոլթյունը
(վիլայեթ,
խանություն,
փաշայություն,
բեյլերբեյություն,
սարդարություն)
ձեւավորվել
է
XIV
դարի
վերջերին,
կարա-կոյունլու
թուրքմենական
ցեղերի
տիրապետության
շրջանում։
Թուրքմենական
մի
քանի
ցեղեր
XIV
գարի
վերջերին
արդեն
միավորված
էին
ոմն
Ամիր-Սաադի
իշխանության
ներքո,
եւ
դրանք
իրենց
ցեղապետի
անունով
հետագայում
կոչվեցին
սաադլուներ
[1]
։
Նրա
անունով
են
կոչվել
նաեւ
այդ
ցեղերի
բնակության
շրջանները՝
հին
Արշարունիք
կամ
Երասխաձոր
(այժմ
Կաղզվան),
Ճակատք
(Սուրմալու)
ու
մասամբ
Մասյացոտն
գավառները
եւ
հարակից
մի
քանի
շրջաններ։
Դրանք
բոլորը
միասին
կազմեցին
մի
կուսակալություն,
որը
Ամիր-Սաադի
անունով
օտարները
կոչեցին
Չուխուր-Սաադ
կամ
Չուգուր-Սաադ
[2],
իսկ
հայերը՝
Սաաթի
փոս
կամ
Սահաթափոս
(Սաադի
փոս)։
Հ.
Փափազյանը,
վկայակոչելով
Մեսրոպ
Մաշտոցի
անվան
Մատենադարանի
արխիվային
ֆոնդերից
մի
կալվածագիր
(ֆ.
կաթողիկոսական
դիվան,
թղթապանակ
1զ,
վավ.
1004),
գրում
է,
որ
«Չուխուր-Սաադ»
անվան
առաջին
հիշատակությունը,
ինչքանով
մինչեւ
այժմ
է
հայտնի,
վերաբերում
է
1428
թվականին,
միաժամանակ
նշելով,
որ
այդ
անունը
պետք
է
տրված
լիներ
Ամիր-Սաադի
կենդանության
օրոք՝
XIV
դ.
վերջերին
[3]
։
Մեզ
հետաքրքրող
ժամանակների
պարսկական
մատենագրության
մեջ
«Չուխուր-Սաադը»
թարգմանվել
է
«Երջանիկ
փոս»
կամ
«Երջանիկ
հովիտ»
իմաստով
[4]
։
Այդ
կուսակալության
Չուգուր-Սաադ
անունը
գործածական
է
եղել
պարսկական
ու
թուրքական
մատենագրության
մեջ։
Մեր
աղբյուրները,
ինչպես
ասվեց,
Չուգուր-Սաադ
վիլայեթը
սովորաբար
կոչել
են
Սահաթափոս։
Օտարածին
այդ
անունների
հետ
միասին
գործածության
մեջ
էին
մնացել
նաեւ
հին
հայկական
վարչա-տերիտորիալ
միավորների՝
Արարատյան
երկրի,
Կոտայք
գավառի
եւ
այլոց
անունները,
որոնք
չնայած
տերիտորիալ
իմաստով
լիովիս
չէին
համընկնում
նշվածների
հետ։
Սակայն
մեզ
հետաքրքրող
ժամանակներում՝
XVI-XVIII
դարերում
վարչական
առումով
այդ
բոլոր
անունները՝
Չուգուր-Սաադը,
Սահաթափոսը,
Արարատյան
երկիրը
եւ
մյուսները
գործածությունից
դուրս
էին
եկել,
դրանցից
միայն
առաջինը
շարունակվում
է
որոշ
չափով
գործածական
մնալ
թուրքական
ու
պարսկական
աղբյուրներում՝
ընդհուպ
մինչեւ
Արեւելյան
Հայաստանը
Ռուսաստանին
միացնելը։
XVI-XVIII
դարերում
վարչա-տերիտորիալ
այդ
միավորը
սովորաբար
կոչվում
էր
կենտրոնի՝
Երեւանի
անունով։
Տարբեր
աղբյուրներում
ու
տարբեր
ժամանակներում
Երեւանի
կամ
Արարատյան
կուսակալությունը
տարբեր
կերպ
է
կոչվել։
Այն,
նայած
իր
բնույթին,
երբեմն
հիշատակվում
է
իբրեւ
վիլայեթ
կամ
փաշայություն,
երբեմն՝
բեյլերբեյություն
կամ
սարդարություն։
Իրականում
այն
խանություն
էր
(իսկ
թուրքական
տիրապետության
ժամանակներում՝
փաշայություն),
բայց
լինելով
սահմանային,
նրա
խանը
օժտված
էր
ավելի
մեծ
իրավունքներով
եւ
հաճախ
ստանում
էր
բեյլերբեյ
տիտղոսը
ու
ստանձնում
մի
քանի
խանությունների
զորքերի
ընդհանուր
հրամանատարի՝
սարդարի
(=
զորահրամանտար)
պարտականությունները։
Երեւանի
խանությունը
բոլոր
ժամանակներում
միեւնույն
տերիտորիան
չի
ունեցել։
Երբեմն
նրա
տերիտորիայի
սահմանները
ընդարձակվել
են,
իսկ
երբեմն
էլ՝
կրճատվել,
նայած
քաղաքական
պայմաններին
եւ
այս
կամ
այն
շահի,
սուլթանի
վարած
վարչական
քաղաքականությանը։
Պատմական
աղբյուրների
վկայությունները
Երեւանի
խանության
մեծության
ու
սահմանների
մասին
կցկտուր
են
եւ
շատ
դեպքերում
անորոշ։
Այնուամենայնիվ
դրանց
համադրումից
կարելի
է
որոշ
գաղափար
կազմել
նրա
մեծության
մասին։
Ճիշտ
է
նկատում
Հ.
Փափազյանը,
սկզբնական
շրջանում,
երբ
նոր
էր
կազմավորվում
Սահաթափոս
կամ
Չուխուր-Սաադ
կուսակալությունը
(վիլայեթ),
նրա
տերիտորիան
բավական
փոքր
է
եղել։
XIV
դարի
վերջերին
այն
իր
մեջ
դեռեւս
ընդգրկում
էր
Արարատյան
աշխարհի
մի
փոքր
մասը՝
նախկին
Երասխաձոր,
Ճակատք
գավառներն
ու
դրանց
մերձակա
մի
քանի
շրջանները
[5]
։
Հետագայում
Երեւանի
կուսակալության
սահմանները
աստիճանաբար
ընդարձակվում
են։
XVI
դարում
այն
արդեն
իր
մեջ
ընդգրկում
էր
նախկին
Այրարատյան
աշխարհի
մեծագույն
մասը։
Էլ
ավելի
ընդարձակ
էր
նրա
տերիտորիան
XVII
դարում,
երբ
այն
ոչ
թե
սովորական
խանություն
էր,
այլ՝
բեյլերբեյություն,
որին
ռազմական
առումով
ենթարկվում
էր
Անդրկովկասի
պարսկական
տիրապետությունների
մեծագույն
մասը.
Ադամ
Օլեարիի
վկայության
համաձայն
իր
ուղեւորությունների
ժամանակ
(XVII
դ.
)
Երեւանի
բեյլերբեյությանը
ենթակա
էին՝
Ղափանը,
Ջուղան,
Սիսիանը,
Քաշաթաղը,
Երեւանը,
Կըրխ-Բուլաղը,
Աղստաֆան,
Ապարանը,
Դմանիսը,
Ալգետը,
Չըլդըրը
եւ
այլ
շրջաններ
[6],
որոնցից
շատերն
ըստ
երեւույթին
վարչա-քաղաքական
առումով
առանձին
միավորներ
էին
ներկայացնում,
սակայն
ռազմական
առումով
ենթակա
էին
Երեւանի
բեյլերբեյին
(կամ
սարդար)։
Երեւանի
բեյլերբեյության
այդ
ժամանակներում
ունեցած
տերիտորիայի
մեծության
մասին
մենք
ավելի
որոշակի
գաղափար
կարող
ենք
կազմել
դրա
մեջ
մտնող
քաղաքների
միջոցով,
որոնք
դարձյալ
թվարկել
է
Ադամ
Օլեարին։
Նա
Երեւանի
բեյլերբեյության
նշանավոր
քաղաքներից
ու
բերդերից
է
համարում
Բարդան
(Թարթառ
գետի
ստորին
հոսանքում
),
Բելագան
(Դաշտային
Ղարաբաղում
),
Շամքորը,
Երեւանը,
«Ղարաբաղը»
(ըստ
երեւույթին
Շուշին
է
այդպես
կոչել),
Գանձակը,
Բարկուշատը,
Նախիջեւանը,
Օրդուբադը,
Բայազետը,
Մակուն,
Մաղսաբերդը,
Չըլդըրը
եւ
այլն
[7],
իսկ
դրանց
թվարկությունից
երեւում
է,
որ
տերիտորիալ
առումով
Երեւանի
խանությունն
ու
բեյլերբեյությունը
տարբեր
հասկացություններ
էին։
Առաջինն
իր
մեջ
ընդգրկում
էր
նախկին
Արարատյան
աշխարհի
կենտրոնական
հիմնական
մասը
եւ
վարչա-քաղաքական
տերիտորիալ
միավոր
էր
պարսկական
տիրապետության
կազմում,
իսկ
երկրորդը
սոսկ
ռազմական
շրջան
էր,
որի
պարսկական
զորքերի
հրամանատարը
համարվում
էր
Երեւանի
խանը։
Այդ
պատճառով
էլ
վերջինս
կրում
էր
նաեւ
բեյլերբեյ
կամ
սարդար
տիտղոսը։
Բուն
Երեւանի
խանության
XVII
դարի
սահմանների
ու
մեծության
մասին
եղած
վկայություններն
անորոշ
են։
Օրինակ,
այդ
դարի
երկրորդ
կեսի
հայտնի
հեղինակներից
մեկը՝
Շարդենը,
որ
այնքան
հավաստի
ու
բազմակողմանի
տեղեկություններ
է
հաղորդել
երկրի
տնտեսական-քաղաքական
վիճակի
մասին,
Երեւանի
խանության
մեծության
վերաբերյալ
բավարարվում
է
միայն
հետեւյալ
անորոշ
արտահայտությամբ.
«Երեւանի
կուսակալությունը
(խանությունը—
Թ.
Հ.
)
տարածվում
է
Երեւանի
շուրջը
ավելի
քան
20
մղոն։
Այդ
տարածության
մեջ
կան
23
մենաստան
(վանք)
եւ
5
կուսանոց»
[8]
։
Ինչպես
տեսնում
ենք,
ժամանակակից
ճանապարհորդի
վկայությունը
բանալի
չի
տալիս
որեւէ
չափով
պարզաբանելու
Երեւանի
խանության
գրաված
տարածության
մեծությունն
ու
սահմանները։
Նույն
կարգի
թերություններ
ունեն
նաեւ
մեր
ժամանակագիրների
եւ
վրաց
աղբյուրների
վկայությունները։
Այսպես,
օրինակ՝
XVII
դարի
հեղինակ
Հակոբ
Կարնեցին
Երեւանի
խանության
սահմանների
մասին
միայն
գրում
է,
որ
նրա
իշխանը՝
խանը
«մեծ
պարոն
(է)
եւ
բազում
զօրաց
տէր.
եւ
ունի
սինօռ
մինչ
ի
շրջապատն
Մասիսոյ,
երկիրն
Երէվանայ
եւ
միուս
կողմն
մինչ
ի
Արտազ,
որ
է
Մակու
եւ
Յապաղան»
[9]
։
Այս
վկայություններից
միայն
հայտնի
է
դառնում,
որ
Երեւանի
խանության
սահմանները
հարավ-արեւելքում
ձգվում
էին
մինչեւ
Մակուի
մոտերքը
եւ
իր
մեջ
ընդգրկում
էր
Արաքսի
միջին
հոսանքի
ավազանը՝
Մասիսի
շրջակայքն
ու
Երեւանի
երկիրը,
որի
տակ
պետք
է
հասկանալ
Արարատյան
դաշտն
իր
շրջակայքով։
Նույն
հեղինակի
մի
այլ
վկայությունից
հայտնի
է
դառնում
Երեւանի
խանության
նաեւ
արեւմտյան
սահմանը։
Նա
խոսելով
թուրքական
տիրապետությունների
արեւելյան
սահմանների
մասին,
գրում
է.
«Եւ
ի
յարեւելից
կողմն
Ախլցըխոյ
եւ
Չլտրոյ
երկիրն
եւ
Շիրակավանս
երկիրն,
Յանի
քաղաքն
իւր
թէմովն
մինչ
ի
դուռն
Էրէւանայ...
»
[10]
։
Դժվար
չէ
կռահել,
որ
Երեւանի
խանության
սահմանը
XVII
դարի
սկզբներին
առաջվա
պես
(1555
թ.
հաշտությամբ
սահմանված)
կազմում
էր
Ախուրյան
գետը,
որն
ինչպես
նշվեց
իր
տեղում,
պետական
սահման
դարձավ
հետագայում՝
1639
թվականի
թուրք-պարսկական
հաշտությամբ։
Որոշ
չափով
ճշտվում
է
նաեւ
խանության
հյուսիսային
սահմանր։
Պարզվում
է,
որ
XVII
դարում
հյուսիսում
Երեւանի
խանության
սահմանը
հասնում
էր
Փամբակ,
Լոռի
եւ
Ղազախ։
Այդ
մասին
բավական
որոշակի
վկայություն
ունի
վրաց
XVIII
դարի
անանուն
հեղինակներից
մեկը։
Ահա
այդ
հիշատակությունը,
«...
Իսկ
Կոստանդնի
որդի
Դավիթ
թագավորը
տիրում
էր...
Կարսի
(Կարի)
երկրի
հայսկույս
[գտնվող
մասին]
մինչեւ
Երեւանի
(Երեւունի)
սահմանը,
որ
տարածվում
է
մինչ
Բամբակ,
եւ
Լոռի
[եւ]
մինչեւ
Ղազախի
սահմանը»
[11]
։
Այսպիսով
բոլորովին
անորոշ
է
մնում
Երեւանի
խանության
միայն
արեւելյան
սահմանը։
Սակայն
հայտնի,
է,
որ
Երեւանի
խանությունն
այդ
կողմում
շփվում
էր
Նախիջեւանի
խանության
հետ
եւ
դրանց
միջեւ
սահմանը
սովորաբար
անցնում
էր
Աղմաղանի
(Գեղամա)
լեռների
հարավային
վերջավորություններով։
Հետեւապես
առանց
սխալ
կատարելու
կարելի
է
պնդել,
որ
XVII
դարում
Երեւանի
խանությունը
ձգվում
էր
Արեւմտյան
Արփաչայից
(Ախուրյան)
մինչեւ
Աղմաղանի
(Գեղամա)
լեռները
եւ
Հայկական
Պար
լեռնաշղթայից
(որը
1555
թվականից
կազմում
էր
թոլրք-պարսկական
սահմանը
եւ
այդպիսին
էլ
մնաց,
հետագա
դարերում)
մինչեւ
Փամբակի
լեռնաշղթան
ու
Արագածի
հյուսիսային
ստորոտները,
այսինքն՝
մոտավորապես
այն
տերիտորիան,
ինչ
որ
ուներ
XVIII
դ.
վերջին
եւ
XIX
դ.
սկզբներին։
Կիսանկախ
խաների
տիրապետության
շրջանի
Երեւանի
խանության
տերիտորիայի
մասին
տեղեկություններն
ավելի
անմիջական
են
ու
ավելի
որոշակի։
Նշված
տերիտորիայից
բացի,
Հուսեին-Ալի
խանի
օրոք
(1762-1783)
Երեւանի
խանության
մեջ
էր
մտնում
նաեւ
Շիրակը
(Շորագյալը)
[12]
։
Սակայն
վրաց
թագավոր
Հերակլ
II-ը
1779
թվականին
կատարած
արշավանքի
ժամանակ
Շորագյալի
սուլթանությունը
նվաճում
եւ
դարձնում
է
իր
անմիջական
ենթական
[13]
։
Դրանից
հետո
Երեւանի
խաները
մի
քանի
անգամ
փորձել
են
այն
նորից
միացնել
իրենց
խանությանը,
եւ
այդ
ըստ
երեւույթին
հաջողվել
է
միայն։
Աղա-Մամեդ
խանի
1795
թվականի
արշավանքից
հետո։
Սակայն,
ինչպես
տեսանք,
Աղա-Մամեդ
խանը
դրանով
չէր
բավականացել։
Վրացական
պետությունը
թուլացնելու
նպատակով
նա
նրանից
անջատեց
մի
շարք
ուրիշ
շրջաններ։
Իր
տեղում
նշվեց,
որ
Թիֆլիսը
գրավելուց
եւ
ավերելուց
հետո
Աղա-Մամեդ
խանը
հատուկ
հրովարտակով
Փամբակի,
Ղազախի
եւ
Բորչալուի
շրջանները
համարել
էր
Երեւանի
Մամադ
խանի
ենթակա
տերիտորիաներ
ու
տեղական
բնակիչներին
կարգադրել
էր
ենթարկվել
վերջինիս։
Բայց
1796
թվականի
ռուսական
արշավանքն
սկսվելու
եւ
պարսից
շահի՝
դեպի
իր
երկրի
խորքերը
քաշվելու
հետեւանքով
նշված
շրջանները
մնում
են
Երեւանի
խանության
շրջանակներից
դուրս։
Հաջորդ
տարում՝
1796
թվականին,
երբ
ռուսական
զորքերն
Անդրկովկասից
նահանջել
էին
եւ
դադարեցվել
էր
կիսատ
մնացած
ռուսական
հաղթական
արշավանքը,
Աղա-Մամեդ
խանը
նորից
էր
պահանջել
Հերակլից
Փամբակը
եւ
Բորչալուն
հանձնել
Երեւանի
խանին,
իսկ
Շամշադինն
ու
Ղազախը՝
Գանձակի
խանությանը
[14]
։
Սակայն
իրերի
ընթացքը
ցույց
է
տալիս,
որ
շահի
այս
կարգադրությունը
եւս
չի
իրագործվել։
Երեւանի
Մամադ
խանր,
որին
Աղա-Մամեդ
խանի
ժամանակ
պաշտոնազուրկ
էին
արել,
բայց
Բաբա-խանի
օրոք
վերականգնվեց
իր
պաշտոնում,
գալով
Երեւան
կարողանում
է
1801
թվականին
վրաց
Գեորգի
12-րդ
թագավորից
զենքի
ուժով
ետ
գրավել
միայն
Շորագյալը։
Շահական
հրամանագրով
նրան
տրված
Փամբակն
ու
Բորչալուն
մնում
են
վրաց
պետության
կազմում
եւ
վերջինիս
հետ
էլ
1801
թվականին
միացվեցին
Ռուսաստանին։
Մի
փոքր
ուշ՝
1805
թվականին
ռուսական
զորքերը
գեներալ
Նեսվետաեւի
հրամանատարությամբ
նաեւ
Շորագյալն
են
գրավում
Երեւանի
խանությունից
եւ
միացնում
Ռուսաստանին։
Դրանից
հետո,
մինչեւ
ընդհուպ
Երեւանի
ու
Նախիջեւանի
խանությունների
ազատագրումը
պարսկական
լծից
եւ
դրանց
միացնելը
Ռուսաստանին՝
Երեւանի
խանության
սահմանները
ձգվում
էին
Արեւմտյան
Արփաչայից
(Ախուրյան)
մինչեւ
Շահ-Դաղի
(Սեւանի)
լեռները
եւ
Արագածի
հյուսիսային
լանջերից
մինչեւ
Հայկական
Պար
լեռնաշղթան։
Խանության
սահմանն
արեւմուտքում
անցնում
էր
Ախուրյան
գետով՝
մինչեւ
նրա
ստորին
հոսանքի
վրա
գտնվող
Հաջիբայրամլու
գյուղը,
որտեղից
թեքվում
էր
դեպի
արեւմուտք
եւ
Արաքսի
ձախ
ափից
մոտ
15—17
կմ
երկարությամբ
մի
նեղ
շերտ
իր
մեջ
ընդգրկելուց
հետո
կտրում
էր
Արաքսը
եւ
ուղղվում
նախ
դեպի
հարավ-արեւմուտք,
ապա՝
հարավ-արեւելք
եւ
հասնում
Հայկական
Պարի
Սինակ
գագաթը
(Գայլատոu
կամ
Բալրդ-գյոլ
լճակից
հյուսիս-արեւմուտք)։
Սինակից
մինչեւ
Մեծ
ու
Փոքր
Մասիսները
Երեւանի
խանության
սահմանն
անցնում
էր
Հայկական
Պարի
ջրբաժան
բարձրություններով,
ապա
Փոքր
Մասիսից
դեպի
արեւելք
շարունակվելով,
հասնում
էր
Արաքս։
Արեւելքում
Երեւանի
խանության
սահմանն
անցնում
էր
նախ
այն
լեռնաշղթայով,
որը
Շարուրի
դաշտը
բաժանում
էր
Նախիջեւանի
դաշտից,
ապա՝
Գյոզալդարայի
(Վարդենիսի)
լեռնաշղթայով
եւ
Զանգեզուրի
լեռների
հյուսիսային
հատվածով
ու
Սեւանա
լեռներով,
իսկ
հյուսիսային
կողմում
նրա
սահմանն
անցնում
էր
Փամբակի
լեռներով
եւ
Արագածի
հյուսիսային
լանջերը
Ախուրյան
գետի
հետ
միացնող
գծով,
ընդ
որում,
Արագածից
մինչեւ
Ախուրյան
սահմանային
գիծն
ուներ
հյուսիս-արեւելքից
հարավ-արեւմուտք
ուղղություն
[15]
։
Մյուս
խանությունների
նման
Երեւանի
խանությունը
նույնպես
մասնատված
էր
մահալների
(շրջանների),
որոնք
վարչա-տերիտորիալ
միավորներ
էին։
Խանության
մահալաբաժանության
հիմքում
ընկած
էին
ոռոգմաւն
սիստեմները։
Յուրաքանչյուր
մահալ
(կամ
նահիե)
ոռոգվում
էր
այս
կամ
այն
գետով
կամ
գետակով։
Մահալի
կառավարիչները
կոչվում
էին
մելիքներ,
միրբոլուկներ,
նայիբներ
կամ
մին-բաշիներ։
Դրանք
սովորաբար
նշանակվում
էին
ժառանգական
բեկերից,
մելիքներից
եւ
սուլթաններից։
Իբրեւ
կանոն,
մահալների
կառավարիչները
նշանակում
էր
խանը։
Սակայն
ժամանակի
ընթացքում
նրանք
երկրի
քաղաքական
խառը
դրությունից
կամ
խաների
թուլությունից
օգտվելով
կարողանում
էին
մահալների
կառավարչությունը
դարձնել
իրենց
ժառանգական
սեփականությունը
[16]
։
Երեւանի
խանության
XVI-XVII
դարերի
մահալաբաժանության
մասին
ամբողջական
տեղեկություններ
չունենք։
Երկրում
տեղի
ունեցած
քաղաքական
դեպքերի
նկարագրությունների
հետ
կապված
մեր
եւ
օտար
հեղինակները
միայն
հիշատակում
են
այս
կավ
այն
շրքանը,
քաղաքը,
գյուղը։
Այդ
տեսակետից
բացառություն
չի
կազմում
նաեւ
Ադամ
Օլեարին,
որն
իր
ճանապարհորդադական
նոթերում
աշխատել
է
թվարկել
Անդրկովկասի
վարչաքաղաքական
բոլոր
միավորները։
Մենք
տեսանք,
որ
նա
հիշատակել
է
ռազմական
առումով
Երեւանի
բեյլերբեյին
ենթակա
բոլոր
խանություններն
ու
վարչա-քաղաքական
մյուս
միավորները։
Սակայն
թե
այդ
խանություններն
ինչպիսի
վարչա-տերիտորիալ
միավորների
էին
մասնատված,
այդ
մասին
նրա
գրքում
գրեթե
ոչինչ
չի
ասվում։
XVIII
դարի
աղբյուրներում
արդեն
որոշակի
վկայություններ
կան
Երեւանի
խանության
մահալների
մասին։
Աբրահամ
Կրետացի
կաթողիկոսի
հիշատակության
համաձայն
այդ
դարի
30-ական
թվականներին
Երեւանի
խանությունը
մասնատված
էր
9
մահալի։
Դրանք
էին.
«Կարբու
եւ
Ղրխպուլախու,
Շոռակալու,
Իկտիրու,
Գառնու,
Ծաղկնաձորու,
Գեղարքունոյ,
Ապարանու
եւ
Շիրակաւանու»
[17]
։
Պատմագիր
կաթողիկոսի
այդ
հիշատակությունը
միակ
ամբողջական
վկայությունն
է
XVIII
դ.
առաջին
կեսի
Երեւանի
խանության
մահալաբաժանման
մասին։
Նա
նշված
մահալները
թվարկելուց
առաջ
ուղղակի
գրում
է.
«զի
յԵրեւան
Թ
մահալ
գոլով՝
Թ.
մէլիք
կան»,
որոնք
ենթարկվում
են
քալանթարին
[18]
։
1779
թվականի
արշավանքով
Հերակլ
II-ը
Շորագյալը
բռնագրավում
եւ
դարձնում
է
իր
ենթական։
Երեւանի
խանության
կազմում
նախկին
9
մահալներից
այսպիսով
մնում
են
8-ը։
Սակայն
դրանք
XVIII
դարի
վերջերին
մասնատվել
էին
տերիտորիալ
ավելի
փոքր
միավորների
եւ
այդ
ժամանակներում
առանց
Շորագյալի
Երեւանի
խանությունում
հիշատակվում
է
12
մահալ։
Հետագա
մասնատման
շնորհիվ
1805
—1828
թվականներին
Երեւանի
խանությունը
բաղկացած
էր
15
վարչա-տերիտորիալ
միավորներից։
Դրանք
էին՝
Կըրխբուլաղ,
Զանգիբասար,
Գառնիբասար,
Վեդիբասար,
Շարուր,
Սուրմալու,
Դարաքենդ-Փարչեն,
Սաոթլի,
Թալին,
Սեիդլի-Ախսախլի,
Սարդարաբադ,
Կարբիբասար,
Ապարան,
Դարաշիչակ
եւ
Գյոգչա,
որոնց
բնույթի,
դիրքի
եւ
գրաված
տարածությունների
մասին
խոսվում
է
մեր
այս
աշխատության
երրորդ
գրքում
[19]
։
Սակայն
անհրաժեշտ
ենք
համարում
անել
երկու
փոքրիկ
դիտողություն։
Առաջին.
թվարկված
մահալների
անուններից
երեւում
է,
որ
մեր
կողմից
արդեն
հիշատակված
թուրքմենական
ցեղապետ
Ամիր
Սաադի
անունը
պահպանվել
էր
Սաոթլի
մահալանունի
մեջ։
Վերջինս
Երեւանի
խանության
ամենափոքր
մահալներից
էր
եւ
ընկած
էր
Ախուրյան
ու
Արաքս
գետերի
կազմած
անկյունում՝
սահմանակցվելով
Սարդարաբադին
եւ
Թալինին։
Սաոթլին
համապատասխանում
է
Սաադլու
թուրքմենական
ցեղի
գրաված
տերիտորիայի
կենտրոնական
շրջանին։
Երկրորդ.
նախկին
ոչ
բոլոր
մահալներն
էին,
որ
մասնատվել
էին
նոր
միավորների։
XVIII
դ.
30-ական
թվականներին
վերաբերող
Աբրահամ
Կրետացու
եւ
XIX
դ.
առաջին
քառորդին
վերաբերող
Ի.
Շոպենի
թվարկած
մահալների
ցանկը
[20]
իրար
հետ
համադրելով
ակնհայտ
է
դառնում,
որ՝
ա)
նախկին
Իգդիրի
մահալը
XIX
դ.
առաջին
քառորդում
մասնատված
էր
չորս
մահալի
(Սուրմալու,
Դարաքենդ-Փարչեն,
Սաոթլի
եւ
Սեիդլի-Ախսախլի),
Կըրխ-բուլաղը՝
նույնպես
4-ի
(Կըրխ-Բուլաղ,
Զանգիբասար,
Գառնիբասար,
Վեդիբասար),
իսկ
նախկին
Շորագյալն
ու
Շիրակավանը,
որոնք
միացված
էին
իրար
հետ
եւ
միասին
կոչվում
էր
Շորագյալի
մահալ,
Երեւանի
խանությունից
դուրս
էր
գտնվում։
Երեւանի
խանության
կենտրոնը
Երեւան
քաղաքն
էր։
Սկզբնական
շրջանում,
երբ
Ամիր
Աաադը
եւ
նրա
թուրքմենական
ցեղը
դեռեւս
հաստատվել
էին
Արարատյան
աշխարհի
մի
փոքրիկ
մասում,
Երեւանը
հավանաբար
վարչական
կենտրոն
չէր։
Այն
վարչական
կենտրոն
դարձավ
միայն
այն
ժամանակ,
երբ
XIV
դարի
վերջերին
կամ
XV
դարի
սկզբներին
Ամիր
Սաադն
իր
տիրապետությունն
ընդարձակեց
Արաքսի
ձախ
կողմում
ընկած
շրջանների
հաշվին
եւ
իր
իշխանության
մեջ
վերցրեց
Երեւանն
ու
նրա
շրջակայքը
[21]
։
Հետագայում
Պարսկաստանում
հաստատված
Սեֆեւյանները
գրավեցին
թուրքմենական
ցեղերի
իշխանությունները,
որոնց
թվում
նաեւ
Երեւանի
կուսակալությունը
եւ
վարչական
առումով
առանց
էական
փոփոխության
ենթարկելու
այն
պահպանեցին
իբրեւ
իրենց
խոշոր
պետության
վարչա-քաղաքական
միավորներից
մեկը։
Վարչականորեն
խանության
կենտրոն
Երեւանը
առանձին
միավոր
էր
եւ
չէր
մտնում
որեւէ
մահալի
մեջ։
Երեւանը
վարչական
այդպիսի
վիճակ
ուներ
ոչ
միայն
խանության
վերջին
շրջանում,
որի
վերաբերյալ
պահպանվել
են
բազմաթիվ
արխիվային
նյութեր
եւ
ժամանակակից
հեղինակների
ու
ճանապարհորդների
վկայություններ,
այլեւ
նախորդ
ժամանակներում։
Աբրահամ
Կրետացու
մի
վկայությունից
պարզ
երեւում
է,
որ,
օրինակ,
Երեւանն
առանձին
վարչական
միավոր
էր
նաեւ
XVIII
դարի
առաջին
կեսում
[22]
։
Այդ
թույլ
է
տալիս
կռահելու,
որ
Երեւանն
իբրեւ
խանության
կենտրոն
սկզբից
եւեթ
նույնպես
առանձին
վարչական
միավոր
է
եղել՝
իր
առանձին
պաշտոնեությամբ։
Սակայն
Երեւանը
սովորական
քաղաք
չէր։
Այն
բերդաքաղաք
էր
եւ
իր
բերդով
մի
քանի
դար
Արեւելքում
հռչակված
էր
որպես
անառիկ
քաղաք։
Ճակատագրի
բերումով
Երեւանի
տեղում
բերդ
է
եղել
քաղաքի
հիմնադրման
ժամանակներից
էլ
առաջ՝
քարե-պղնձի
(էնեոլիթ)
կուլտուրայի
ժամանակներից,
երբ
այստեղ՝
Շենգավիթ
ավանի
տեղում
գոյություն
է
ունեցել
յուրատեսակ
բնակավայրամրոց։
Հետագայում,
ուրարտական
ժամանակաշրջանում
հիմնադրվում
են
Էրեբունի
եւ
Թեյշեբաինի
բերդ-քաղաքները,
որոնց
փոխարինել
է
արաբական
արշավանքների
առնչությամբ
հիշատակված՝
հայկական
հին
բերդը
[23]
։
Աղբյուրների
հաղորդած
տեղեկություններից
երեւում
է,
որ
միջին
դարերում
Երեւանը
դարձյալ
ուներ
իր
բերդը։
Ոմանք
այդ
բերդը
նույնիսկ
նույնացնում
են
պարսկա-թուրքական
տիրապետության
շրջանից
մինչեւ
մեր
դարի
սկզբները
հասած
բերդի
հետ
[24],
որը
գտնվում
էր
այժմյան
«Արարատ»
տրեստի
Երեւանի
գինու
գործարանի
տեղում։
Թուրք-պարսկական
տիրապետության
ամբողջ
շրջանում
Երեւվանի
բերդը
պարսկական
խաների
եւ
թուրքական
փաշաների
նստավայրն
էր։
Այստեղ
էին
տեղավորված
խանի
ապարանքները,
զինանոցները,
զորանոցները,
մթերային
պահեստներ,
մզկիթներ,
բաղնիքներ,
խանի
հարեմը,
բնակելի
բազմաթիվ
տներ։
Թուրք-պարսկական
իշխանավորները
արտաքին
հարձակումների
դեպքում
իրենց
կայազորներով
սովորաբար
փակվում
էին
Երեւանի
բերդում
եւ
հույսները
կապում
դրա
անմատչելիության
հետ։
Այս
է
եղել
պատճառը,
որ
խաներն
ու
փաշաները
Երեւանի
բերդը
պարբերաբար
վերանորոգել,
վերակառուցել
եւ
ամրացրել
են՝
հարմարեցնելով
ժամանակի
պահանջներին
ու
պայմաններին։
Մենք
տարբեր
առիթներով
տեսանք,
որ
այդպիսի
վերակառուցումներ
են
եղել
XVI
դարի
սկզբին՝
Երեւանի
անունով
Ռեւանխան
կոչված
կուսակալի
օրոք,
1581-1583
թվականների
սահմանում՝
թուրքական
Ֆահրադ
փաշայի
ժամանակ,
XVII
դարի
սկզբին,
Շահ-Աբաս
I-ի
1603-1604
թթ.
արշավանքից
առաջ՝
թուրք
փաշայի
կողմից
եւ
այլն
[25]
։
Գրեթե
բոլոր
պատերազմների
ժամանակ
Երեւանի
բերդը
վերանորոգվել
ու
վերակառուցվել
է։
Սակայն
մեզ
հետաքրքրող
ժամանակներում
հավանաբար
ամենաարմատական
վերակառուցումները
կատարվել
են
XVI
դարի
սկզբին՝
Ռեւան-խանի
կարգադրությամբ
եւ
1581-1583
թվականներին՝
Ֆահրադ
փաշայի
օրոք։
Այդ
է
պատճառը,
որ
Երեւանի
մեզ
հայտնի
բերդի
կառուցումը
թե´
մեր
եւ
թե´
օտար
աղբյուրները
սովորաբար
վերագրում
են
կամ
Ռեւան-խանին
եւ
կամ
Ֆահրադ
փաշային։
Մինչդեռ
ամենայն
հավանականությամբ
դրանք
փաստորեն
միայն
վերակառուցել
են
նախորդ
ժամանակներից
գոյություն
ունեցած
բերդը
[26]
։
Երեւանի
բերդը
XVII
դ.
70-ական
թվականների
դրությամբ
ամենայն
մանրամասնությամբ
նկարագրել
է
ֆրանսիական
վաճառական
եւ
ճանապարհորդ
Ժ.
Շարդենը։
«Երեւանում
գտնվող
բերդը
ինքնին
կարող
է
մի
փոքրիկ
քաղաք
համարվել,
—
գրում
է
նա,
—
այն
ձվաձեւ
է,
չորս
հազար
ոտնաչափ
շրջագծով
եւ
իր
մեջ
ընդգրկում
է
800
տուն»
[27]
։
Այնուհետեւ
ականատես
հեղինակը
վկայում
է,
որ
Երեւանի
բերդում
ապրում
էին
միայն
պարսիկները։
Հայերն
այդտեղ
ունեին
խանութներ
ու
արհեստանոցներ,
որոնցում
նրանք
ցերեկն
աշխատում
կամ
առեւտուր
էին
անում,
բայց
գիշերները
փակում
եւ
գնում
էին
քաղաք՝
իրենց
տները
[28]
։
Շարդենի
ասելով
Երեւանի
բերդը
պատած
է
եղել
երեք
շարք
կազմող
ատամնաձեւ
պարիսպներով,
որոնք
շարված
էին
չթրծած
աղյուսից
կամ
հասարակ
հողից։
Պարիսպներն
ունեին
աշտարակներ
եւ
անկանոն
ձեւի
պատնեշ։
Հրազդանի
կիրճի
կողմում
բերդը
պարիսպներ
եւ
պատնեշներ
չի
ունեցել,
դրանց
կարիքը
չի
զգավել,
որովհետեւ
այդ
կողմից
բերդը
միանգամայն
անմատչելի
է
եղել։
Բերդի
այդ
մասում
լցված
էր
միայն
հող,
որի
վրա
դասավորված
էին
բերդապաշապան
հրանոթները։
Բերդի
յուրաքանչյուր
պարիսպ
ունեցել
է
իր
դարպասը
երկաթե
ամուր
դռներով
ու
փականքներով։
Բերդում
գտնվող
խանի
պալատը
տեղադրված
է
եղել
Հրազդանի
կիրճի
պռնկին։
Խանի
պալատը
մեծ
էր
ու
գեղեցիկ
[29]
։
Շարդենը
վկայում
է,
որ
այն
լավ
տպավորություն
է
թողել
հատկապես
ամռանը,
երբ
շրջակայքը
թաղված
էր
ծառերի
ու
կանաչի
մեջ
[30]
։
Բերդի
մոտ,
հազիվ
հազար
ոտնաչափ
հեռավորության
վրա
գտնվում
էր
նրա
վրա
իշխող
դիրք
ունեցող
մի
բլուր,
որն
ամրացված
է
եղել
կրկնակի
պարիսպներով
եւ
ուներ
բավական
ուժեղ
հրետանի։
Այս
փոքրիկ
ամրոցում,
ըստ
Շարդենի,
կարող
էր
տեղավորվել
մինչեւ
200
հոգի
եւ
կոչվում
էր
Գեչի-կալա
(այծաբերդ)
[31]
։
Շարդենի
այդ
վկայություններն
ու
նկարագրությունները
մեծ
կարեւորություն
ունեն
հատկապես
նաեւ
այն
պատճառով,
որ
նրա
նկարագրած
բերդի
կառուցվածքները
1679
թվականի
երկրաշարժով
գրեթե
իսպառ
ավերվել
ու
կործանվել
են։
Երկրաշարժից
հետո
հարկ
է
եղել
նորից
կառուցել
նրա
պարիսպները,
խանի
պալատը
եւ
ռազմական
ու
քաղաքացիական
մյուս
շինությունները։
Այնպես
որ
Երեւանի
բերդի
մեր
ժամանակները
հասած
ավերակները
նշված
երկրաշարժից
հետո
նորից
կառուցված
բերդի
մնացորդներն
են
եւ
քիչ
են
կապված
նախկին
բերդի
շինությունների
հետ։
Շարդենի
կատարած
նկարագրություններից
եւ
նրա
գրքում
զետեղված
բերդի
համայնապատկերի
նկարից
հայտնի
է
դառնում,
որ
նախաերկրաշարժյան
ժամանակների
Երեւանի
բերդը
երկրաշարժից
հետո
կառուցվածից
անհամեմատ
ավելի
գեղեցիկ
է
եղել։
Սակայն
այս
կամ
այն
բերդի
հայտնի
եւ
ամուր
լինելը
միայն
կապված
չէր
նրա
գեղեցիկ
դիրքի,
արտաքինի
եւ
պաշտպանական
կառույցների՝
պարիսպների,
աշտարակների
եւ
բնական
ամրությունների
հետ։
Բերդի
ամրությունը
մեծապես
կախված
էր
նաեւ
նրա
մշտական
կայազորից
եւ
պատերազմների
ժամանակ
այնտեղ
լրացուցիչ
զորքեր
դասավորելու
հարմարություններից։
Երեւանի
բերդապաշտպան
կայազորը,
որը
միաժամանակ
խանության
ամբողջ
զորքն
էր
համարվում
(խանության
այլ
վայրերում
մշտական
զորքեր
չէին
լինում),
տարբեր
ժամանակներում
ունեցել
է
տարբեր
կազմ
ու
քանակություն։
Սկզբնաղբյուրների
վկայություններից
երեւում
է,
որ
XVII-XVIII
դարերում
Երեւանի
բերդի
մշտական
կայազորը
բաղկացած
էր
մոտավորապես
2000
հոգուց
[32]
։
Սակայն
հիշատակություններ
կան
եւ
այն
մասին,
որ
Երեւանի
խանը
կարող
էր
դուրս
բերել
ավելի
մեծ
թվով
զորք։
Ռուսական
գնդապետ
Բուռնաշեւը,
որ
բավական
լավ
տեղեկություն
ուներ
Երեւանի
խանության
ներքին
կյանքի
եւ
ռազմական
գործի
դրվածքի
մասին,
վկայում
է,
որ
խանը
ի
վիճակի
էր
դուրս
բերել
5000
մարդուց
բաղկացած
զորք։
Նրա
ասելով
խանն
այդ
զորքի
մի
մասը
հավաքում
էր
հայերից
[33]
։
Դրանք
հիմնականում
հրացանավորներ
(
«թուանքչի»
),
հրետանավորներ
եւ
հեծյալներ
էին։
Պատերազմների
ժամանակ,
հատկապես
այն
դեպքերում,
երբ
բերդը
ենթարկվում
էր
պաշարման
եւ
վերածվում
մարտադաշտի,
մեծապես
ավելացնում
էին
նրա
զորքի
քանակը։
Քաղաքական
իրադարձությունների
մասին
խոսելիս
մենք
նշեցինք
այդպիսի
մի
դեպքի
մասին,
երբ
բերդի
պաշտպանությունը
ուժեղացնելու
համար
խանի
կարգադրությամբ
այնտեղ
կենտրոնացնում
են
3000
հայ
եւ
4000
մահմեդական
զինվորներ։
Իսկ
այդ
եզակի
երեւույթ
չէր։
Ի.
Պ.
Պետրուշեւսկին
աղբյուրների
մանրազնին
ուսումնասիրության
հիման
վրա
եկել
է
այն
եզրակացության,
որ
ամբողջ
սեֆեւյան
Պարսկաստանի
աշխարհազորի
(ֆեոդալական
զորքերի)
մոտավորապես
50
տոկոսը
տալիս
էին
Հայաստանն
ու
Ադրբեջանը։
Նրա
հաշիվներով
ամբողջ
պետության
աշխարհազորի
քանակը
հասնում
էր
59566
հոգու,
որից
Հայաստանին
եւ
Ադրբեջանին
բաժին
էր
ընկնում
27566
մարդ
[34]
։
Եվ
այդ
զարմանալի
չէ։
Լինելով
օսմանյան
Թուրքիայի,
իսկ
հետագայում
նաեւ
ռուսական
պետության
սահմանագլխին՝
Հայաստանի
եւ
Ադրբեջանի
պարսկական
խանությունները
պահում
էին
բավական
մեծ
թվով
զորքեր։
Երեւանի,
Ղարաբաղի,
Շիրվանի
եւ
մյուս
խանություններում
եղած
այդ
մշտական
զորքերի
հրամանատարները
համարվում
էին
բեյլերբեյերը
(խաները)
[35]
։
Խանի
զորքերը
մշտական
էին
եւ
վարձով։
Աբրահամ
Կրետացու
հիշատակության
համաձայն,
զինվորական
ծառայողներին
պարսիկները
սովորաբար
կոչում
էին
նոքար
[36],
որ
նշանակում
է
ծառայող,
«մշակ»։
Ժամանակի
ընթացքում
նրանց
վարժեցնում
էին
ռազմական
արվեստի
մեջ,
եւ
նրանք
տիրապետում
էին
ժամանակի
զենքերի
գործածությանը
[37]
։
Պատմական
մյուս
աղբյուրների
վկայություններն
այդ
տեսակետից
ժխտում
են
XVIII
դարի
վրաց
մի
անանուն
աշխարհագրի
այն
պնդումը,
թե
Երեւանի
խանի
զորքերը,
որոնց
թիվը
հասնում
է
2000-ի,
իբր
«պատերազմում
եւ
մարտերում
վախկոտ
են,
անզեն
են
եւ
մանավանդ
անփորձ»
[38]
։
Պարսից
ռազմական
գործի
դրվածքին
լավատեղյակ
Աբրահամ
Կրետացու
վկայությունները
հակառակն
են
ասում
[39]
։
Եվ
իրոք,
թուրք-պարսկական
երկարատեւ
պատերազմների
ընթացքում
տեղի
ունեցած
մեծաթիվ
մարտերում
երկու
կողմերի
զորքերը
ձեռք
էին
բերում
հմտություն
եւ
տիրապետում
իրենց
զենքին։
Մենք
տեսանք,
որ
Երեւանի
խանի
զորքը
հիմնականում
լավ
էր
զինված։
Աբրահամ
Կրետացին
նշում
է,
որ
պարսկական
զինվորների
մեծագույն
մասը
հեծյալ
էր,
նրանք
ունեին
զրահներ,
թուր,
ռումբ,
մեջքի
դանակներ,
վահան,
նետ
ու
աղեղ,
հրացաններ
եւ
այլ
բազմատեսակ
սպառազինություն։
Ահա
նրա
խոսքերը.
«եւ
վասն
պատերազմական
զօրացն՝
որ
նօքար
անուանեն,
զի
են
տօնլուխով,
պատուիրեր
Միրզան
վասն
վարձուց
նոցին,
եւ
վասն
դալսի
ձիավարժութեան
եւ
պատերազմավարժութեան.
նոյնպէս
եւ
նոցա
զձիանս
իւրեանց՝
լավ
պահելոյ,
եւ
զանօթս
պատերազմի՝
որ
է
զրէհն,
թուրն,
ռումբն,
մեջքի
դանակն,
վահանն,
թէրքէշն,
որ
է
նետ
ու
աղեղն,
թուֆանկս,
եւ
զայլ
սոյնպիսի
պատրաստի
անել
եւ
զլաւն
ստանալ,
եւ
զայլ
սոյնպիսիք
բազում
բանս
պատշաճաւորս
վասն
երկրին
պահպանութեան
եւ
ամենայն
իրաց»
[40]:
Խանական
զորքերն
ունեին
նաեւ
մի
քանի
տեսակի
հրանոթներ,
հրասանդներ
եւ
այլ
զենքեր։
Երեւանի
բերդը
մի
շարք
անգամ
անառիկ
է
մնացել
մեծ
պաշարումների
ժամանակ։
Այդ
մասամբ
պայմանավորված
էր
նաեւ
նրանով,
որ
բերդում
զենքի,
սպառազինության,
հանդերձանքի
եւ
այլ
պարագաների
հետ
միասին
կուտակում
էին
նաեւ
սննդամթերքի
մեծ
պաշարներ։
Պատմական
աղբյուրների
հաղորդած
տեղեկությունների
համաձայն,
պատերազմի
կամ
պաշարման
վտանգի
մասին
լուրն
առնելով՝
խաներն
իրենց
աթոռանիստը
ամրացնելու
հետ
միասին
հոգ
էին
տանում
այնտեղ
համապատասխան
սննդամթերքներ
կուտակելու
համար։
Հարություն
Արարատյանը
գրում
է,
օրինակ,
որ
Աղա-Մամեդ
խանի
արշավանքի
մասին
լուրն
առնելով,
Երեւանի
խանը
կարգադրում
է
շտապ
կարգով
յոթ
տարվա
ուտելիքի
պաշարներ
կուտակել
Երեւանի
բերդում։
Նրա
հրամանով
Շարուրից
եւ
խանության
մյուս
մահալներից
այդ
նպատակով
հսկայական
քանակությամբ
ցորեն
է
տեղափոխվում
բերդ,
որի
պատի
մեջ
նախօրոք
պատրաստված
էին
հսկայական
շտեմարաններ
[41]
։
Շարուրի
դաշտից
Երեւան
ցորեն
փոխադրողներից
մեկն
էլ
եղել
է
հենց
ինքը՝
վաղարշապատցի
Հարություն
Արարատյանը
[42]
։
Եվ
այդ
XVI-
XVIII
դարերում
եզակի
երեւույթ
չէր
Երեւանի
կյանքում։
XVI-XVIII
դարերի
պարսից
պետությունը
ֆեոդալական
ապակենտրոնացած
պետություն
էր։
Առանձին
շահեր
փորձում
էին
վերացնել
երկրի
ֆեոդալական
մասնատվածությունը
եւ
միավորել
միաձույլ
պետության
մեջ։
Շահի
իշխանությունն
ուժեղացնելու
եւ
ֆեոդալական
մասնատվածությունը
վերացնելու
եռանդագին
փորձեր
կատարեց
մանավանդ
Շահ-Աբաս
I-ը։
Սակայն
շահերից
ոչ
մեկին
այնուամենայնիվ
չհաջողվեց
վերացնել
ֆեոդալական
մասնատվածությունը։
Ավելին,
հակառակ
շահերի
գործադրած
ջանքերին,
արեւելյան
այդ
բռնակալությունը
գնալով
ավելի
էր
մասնատվում
ներքին
մեծ
իրավունքներով
օժտված
խանությունների,
որոնք
օգտվելով
շահի
իշխանության
թուլացումից,
գահակալական
կռիվներից
եւ
երկրի
ներքին
խառնակ
դրությունից,
հաճախ
իրենց
համարում
էին
միանգամայն
ինքնուրույն
քաղաքական
միավոր։
Ի.
Պ.
Պետրուշեւսկին
գրում
է,
որ
Հայաստանում
եւ
Ադրբեջանում
ֆեոդալական
մասնատվածությունը
գոյության
ուներ
կիսանկախ
խանություններից
շատ
առաջ
[43]
։
Իրավական
առումով
Շահ-Աբաս
I-ի
ժամանակներից
շահական
իշխանությունը
ժառանգական
վասալ
խաների
գոյությունը
չէր
ճանաչում
եւ
ձգտում
էր
դրանց
դիտել
որպես
շահի
կողմիդ
նշանակված
սոսկ
աստիճանավորներ՝
նրանց
կոչելով
«հաքիմ»-ներ
(իշխանավոր)։
«Հաքիմ»-ները
իրենց
պաշտոնի
մեջ
հաստատվում
էին
շահի
կողմից։
Բայց
շատ
դեպքերում
դա
ձեւական
էր
եւ
որեւէ
չափով
չէր
խախտում
տեղական
իշխանավորների
ժառանգական
կարգը
[44]
։
Տարբեր
աղբյուրների
հաղորդած
տեղեկությունների
հիման
վրա
Ի.
Պ.
Պետրուշեւսկին
գալիս
է
այն
եզրակացության,
որ
XVII
դարի
առաջին
կեսում
Հայաստանում
(Արեւելյան
Հայաստանում)
եւ
Ադրբեջանում
գոյություն
ունեին
ժառանգական
բազմաթիվ
տիրապետություններ՝
«ուլկա»-ներ,
ինչպես
դրանք
կոչվում
են
սկզբնաղբյուրներում։
Այդ
ժամանակներում
«ուլկա»-ների
թիվն
Արեւելյան
Հայաստանում
եւ
Ադրբեջանում
հասնում
էր
35-ի
[45],
որոնց
թվումն
էին
նաեւ
Ղարաբաղի
հայկական
մելիքությունները։
Սակայն
դրանցով
չէին
սահմանափակվում
ժառանգական
մանր
իշխանությունները։
Դրանցից
բացի,
երկրի
տարբեր
մասերում
գոյություն
ունեին
տասնյակներով
ուրիշ
մանր
տիրապետություններ,
որոնք
առանձին-առանձին
վերցրած
վարչաքաղաքական
առումով
զգալի
ուժ
չէին
ներկայացնում
[46]
։
Երեւանի
(Սահաթափոս,
Չուխուր-Սաադ)
կուսակալությունը
սեֆեւյանների
պետության
կողմից
գրավվելուց
հետո
նրա
տերիտորիայի
մեծ
մասը
հայտարարվեց
պետական
եւ
անմիջականորեն
գտնվում
էր
տեղական
բեյլերթեյի
տնօրինության
ներքո
[47]
։
Այդ
վիճակն
ընդհանուր
առմամբ
շարունակվում
է
մինչեւ
XVIII
դարի
աոաջին
կեսի
վերջերը՝
մինչեւ
Նադիր-շահի
մահը,
որից
հետո
Երեւանի
խաները
փաստորեն
կիսանկախ
էին
եւ
դարձել
էին
իրենց
խանության
լիիրավ
տերն
ու
տնօրենը,
ամենազոր
իշխանավորը,
որի
խոսքն
օրենք
էր
բոլորի
համար։
Այնուամենայնիվ
Երեւանի
խանության
տարթեր
մասերում
եւ
հարակից
շրջաններում՝
Ալաշկերտում,
Բայազետում
եւ
Լոռիում,
որոնք
նույնպես
երբեմն
մտել
են
նրա
մեջ,
գոյություն
ունեին
մի
քանի
հայկական
մանր
մելիքություններ
եւ
օտարազգի
«ուլկա»-ներ։
Վերջիններս
առաջացել
էին
այն
տերիտորիաներում,
որտեղ
XVI
դ.
հաստատվել
էին
կզըլ-բաշական
եւ
քրդական
ցեղեր
[48],
տեղաբնիկ
հայերին
դուրս
մղելով
իրենց
բնակության
շրջաններից։
Ժառանգական
մանր
տիրապետությունների՝
մելիքությունների
եւ
«ուլկա»-ների
իշխանավորները
ենթակա
էին
Երեւանի
խանին,
որն
այդ
պատճառով
էլ
կոչվել
է
բեյլերբեյ
կամ
բեգլերբեգ
(=բեգերի
բեգ,
իշխանաց
իշխան)։
Ժ.
Շարդենը
գրում
է,
որ
պարսից
պետության
մեջ
բեյլերբեյ
էին
կոչվում
միայն
մեծ
նահանգների
կուսակալները,
իսկ
համեմատաբար
փոքր
վարչա-տերիտորիալ
միավորների
կառավարիչները
կոչվում
էին
խաներ։
«Կուսակալին
(Երեւանի
խանին
—
Թ.
Հ.
)
կոչում
են
բեգլերբեգ,
—
գրում
է
նա,
—
որ
նշանակում
է
իշխանաց
իշխան։
Այստեղ
այդպես
են
կոչվում
մեծ
նահանգների
կուսակալները,
ի
տարբերություն
մյուսների,
որոնք...
կոչվում
են
խաներ»
[49]
։
Երեւանի
խաներն
ավելի
մեծ
իրավունքներ
ունեին
հատկապես
կիսանկախության
շրջանում,
որը
տեւել
է
մոտ
50
տարի
(1747-1795)։
Այդ
կեսդարյա
ժամանակաշրջանում
նրանց
կախվածությունը
վրացական
պետությունից
արտահայտվում
էր
միայն
նրանով,
որ
պարտավոր
էր
վերջինիս
որոշ
քանակությամբ
հարկ
տալ,
իսկ
դրա
փոխարեն
վրացական
պետությունն
էլ
իր
հերթին
պարտավոր
էր
պատերազմների
ժամանակ
Երեւանի
խանին
օգնել
զորքով։
Ըստ
էության
այդ
ոչ
թե
սուվերենի
եւ
ենթակայի
հարաբերություններ
էին,
այլ՝
դաշնակիցների։
Ձեւական
բնույթ
էր
կրում
նաեւ
Երեւանի
նոր
խաների
հաստատումը
վրաց
թագավորների
կողմից,
որովհետեւ
խաներն
այդ
ժամանակ
իրար
հաջորդում
էին
ժառանգական
կարգով
եւ
ոչ
մի
թագավոր
ի
վիճակի
չէր
փոխել
այդ
ավատական
կարգը։
Ճիշտ
է
նկատում
Վ.
Ռ.
Գրիգորյանը,
Երեւանի
XVIII
դարի
երկրորդ
կեսի
կիսանկախ
խաները
«համարյա
թագավորական
իրավունքներ
ունեին»,
իրենց
լիակատար
իրավասությանն
էին
ենթարկել
նախկին
արքունական
բոլոր
հողերը
եւ
դրանցից
ստացվող
եկամուտները
կարող
էին
տնօրինել
ցանկացած
ձեւով
[50]
։
Աղա-Մամեդ
խանի
արշավանքների
հետեւանքով
վերացվեց
Երեւանի
խաների
կիսանկախ
վիճակը,
Ղաջարյան
դինաստիայի
հիմնադիրն
առժամանակ
կարողացավ
շահական
իշխանությանը
ենթարկել
Անդրկովկասի
կիսանկախ
խաներին։
Սակայն
պատմական
տեսակետից
այդ
միայն
մի
պահ
էր։
XIX
դ.
սկզբներից
Անդրկովկասի
երկրները
մեկը
մյուսի
ետեւից
միացվում
են
Ռուսաստանին
եւ
պարսից
շահերը
հարկադրված
էին
մեծ
արտոնություններ
տալ
դեռեւս
Ռուսաստանին
չմիացված
խանություններին։
Այնպես
որ
Երեւանի
խանը
XIX
դ.
առաջին
քառորդում,
մինչեւ
Երեւանի
ու
Նախիջեւանի
խանությունները
Ռուսաստանին
միացնելը,
դարձյալ
մեծ
իրավունքներով
օժտված
տեղական
իշխանավոր
էր,
մի
փոքրիկ
բռնակալ
իր
խանության
սահմաններում,
եւ
նրա
խանությունն
ազատված
էր
պարսից
արքունիքին
հարկ
տալուց
[51]
։
Ըստ
գոյություն
ունեցող
կարգի,
մինչեւ
Նադիր
շահի
մահը
մյուս
կուսակալությունների
նման
Երեւանում
եւս
բեյլերբեյ
նշանակվում
էր
շահի
կողմից
եւ
ենթակա
էր
վերջինիս
գերագույն
իշխանությանը։
Ռազմական
եւ
քաղաքացիական
պաշտոնները
ժառանգաբար
գրավելը
թեպետեւ
օրենքի
ուժ
չէր
ստացել,
բայց
բավական
ամուր
կերպով
արմատավորվել
էր
սովորույթի
ուժով
[52]
։
XVII
դարում
Երեւանի
կուսակալությունում
մշտապես
բեյլերբեյեր
էին
նշանակվում
ուստաջլու
կզըլ-բաշական
ցեղի
էմիրներից,
իսկ
այդ
ցեղը
ժամանակի
ընթացքում
Երեւանի
խանությունում
ձեռք
էր
բերել
մուլքադարական
եւ
թիուլական
լայն
իրավունքներ
[53]
։
Պատմագրական
հիշատակություններից
պարզ
երեւում
է,
որ
այդ
դարում
Երեւանում
սովորաբար
բեյլերբեյեր
էին
կարգվում
Շահ-Աբաս
I-ի
օրոք
Երեւանում
կուսակալ
հաստատված
Ամիրգունա-խանի
(1604-1625)
ժառանգներից։
Սարու-Ասլան
Ամիրգունա-խանը
կաջարական
աղջա-կոյունլու
ցեղից
էր,
իսկ
կաջարական
ցեղի
այդ
ճյուղը
մինչեւ
Շահ-Իսմայիլ
I-ի
ժամանակները
մտնում
էր
թուրքմենական
ակ-կոյունլու
ցեղի
մեջ։
1502
թվականին,
Շահ-Իսմայիլ
I-ի
կողմից
ակ-կոյունլուների
պետության
ջախջախումից
հետո,
այդ
ցեղն
արդեն
մտավ
կզըլ–
բաշների
կազմի
մեջ
[54]
։
Ամիրգունա-խանի
մահից
հետո
(1625
թ.
)
շահի
կողմից
Երեւանի
բեյլերբեյ
է
նշանակվում
Ամիրգունա-խանի
որդի
Թահմազ-Ղուլի
խանը,
որին
նույնպես
պատմական
աղբյուրները
ներկայացնում
են
մի
շարք
արժանիքներով
օժտված
անձնավորություն։
Ամիրգունա-խանի
ժառանգորդներին
չի
հաջողվում
ժառանգական
կարգով
անընդմեջ
իրար
հաջորդել
Երեւանի
բեյլերբեյի
պաշտոնում։
XVII
դ.
40-ական
թվականներից
այդ
պաշտոնում
մերթ
հիշատակվում
են
Ամիրգունա-խանի
ժառանգորդները,
մերթ
էլ
շահի
համար
մեծ
ծառայություն
մատուցած
այլ
թեկնածուներ
[55]
։
Ինչպես
ասվեց,
Երեւանի
կուսակալությունը
լինելով
սահմանային
վարչա-քաղաքական
միավոր,
ուներ
բավական
քանակությամբ
զորքեր։
Բեյլերբեյը
կուսակալության
գերագույն
կառավաբիչը
լինելով
հանդերձ,
միաժամանակ
համարվում
էր
այնտեղ
կենտրոնացված
զորքերի
գլխավոր
հրամանատարը
[56]
։
Բեյլերբեյի
իշխանությունը
շատ
մեծ
էր։
Նա
ուներ
լայնատարած
կալվածքներ
եւ
հսկայական
միջոցներ։
Այդ
ժամանակաշրջանի
պարսից
պետության
վարչական
վիճակին
քաջատեղյակ
եվրոպական
հեղինակ
Ռ.
Դյու
Մանը
գրում
է,
որ՝
«Բեգլարբեգները,
խաները,
սուլթանները...,
որոնք
այստեղ
հանդիսանում
են
կառավարողներ...,
ուտում
են
նահանգները,
քանի
որ
դա
այդ
լեզվում
ընդունված
սովորական
բառ
է,
ավելին,
փոխանակ
հարցնելու,
թե
ով
է
կառավարում
այսինչ
նահանգը...,
այստեղ
հարցնում
են՝ ...
«ով
է
նա,
որն
ուտում
է
այսինչ
նահանգը»»
[57]
։
Եվ
իսկապես,
բեյլերբեյներն
ընդհանրապես,
իսկ
Երեւանի
բեյլերբեյը
մասնավորապես
քամում
էր
այդ
բարեբեր
երկրի
հյութերը։
Նա
ուներ
հսկայական
եկամուտներ,
որոնք
ստացվում
էին
հարկերից
ու
տուրքերից,
կենցաղ
դարձած
կաշառքից,
պարտադիր
դարձած
«նվիրատվությունից»
(փեշքեշ),
ռոճիկից,
կալվածքներից
եւ
այլ
աղբյուրնեբից
[58]
։
Բեյլերբեյը
շահական
արքունիքի
օրինակով
ուներ
իր
պալատը՝
բազմաթիվ
ծառայողներով
ու
սպասարկու
կազմով
[59]
։
Բռնապետական
արքունիքների
նման
Երեւանի
բեյլերբեյի
պալատում
եւս
անպակաս
էին
բանսարկությունները,
դավաճանությունները,
բեյլերբեյի
աթոռին
տիրանալու
համար
մշտապես
մղվող
պայքարը։
Այդ
հողի
վրա
դավադրաբար
սպանվել
են
շատ
խաներ,
շատերն
էլ
շահի
կողմից
հեռացվել
սլաշտոնից։
Երեւանի
պարսիկ
բեյլերբեյերի
իրավունքներն
այնքան
լայն
էին,
որ
նրանք
կարող
էին
տնտեսական
եւ
նույնիսկ
քաղաքական
հարաբերություններ
ունենալ
թուրքական
հարեւան
փաշայութհունների
հետ,
իսկ
կիսանկախ
խաներն
այդ
հարցերում
միանգամայն
ինքնուրույն
էին
եւ
իրենց
խանության
բոլոր
գործերը
տնօրինում
էին
իրենց
հայեցողությամբ։
Նրանց
հարաբերությունները
հարեւան
փաշայությունների,
Վրաստանի
վալիության
եւ
պարսկական,
մյուս
խանությունների
հետ
երբեմն
սուր
բնույթ
են
ստացել
եւ
վերածվել
ռազմական
ընդհարումների
[60]
։
Հայտնի
է,
որ
XVI-XVIII
դարերում
Երեւանը
մերթ
ընդ
մերթ
ընկել
է
նաեւ
օսմանյան
Թուրքիայի
տիրապետության
տակ։
Պարսկաստանի
համեմատությամբ
թուրքական
տիրապետությունը
շատ
կարճատեւ
է
եղել։
Թուրքական
տիրապետության
տարիներն
ընդամենը
մի
քանի
տասնյակի
են
հասնում։
Սակայն,
անկախ
տեւողությունից,
թուրքերը
գրավելով
Երեւանի
խանությունն
ու
Երեւան
քաղաքը,
այնտեղ
մտցրել
են
իրենց
վարչակարգը։
Երեւանի
կուսակալությունում
նշանակված
թուրքական
գերագույն
կառավարիչները
փաշաներն
էին,
որոնք
բացառապես
պատկանում
էին
զինվորական
վերնախավին
եւ
հայտնի
էին
իրենց
ծառայություններով
[61]
։
Պարսկական
բեյլերբեյ-խաների
համեմատությամբ
Երեւանում
նշանակված
թուրքական
փաշաները
ավելի
քիչ
իրավունքներ
ունեին,
զրկված
էին
ներքին
ինքնուրույնությունից
եւ
ամբողջապես
ենթակա
էին
սուլթանի
իշխանությանը։
Սակայն
բնակչության
նկատմամբ
նրանց
գործադրած
իշխանությունը
բոլոր
դեպքերում
բռնակալական
էր։
Թե՛
բեյլերբեյ-խաները
եւ
թե՛
փաշաները
գրեթե
անսահման
իրավունքներով
օժտված
բռնակալներ
էին,
վարչական
բարձր
պաշտոնյաներ,
խանության
զորքերի
գլխավոր
հրամանատարներ,
մեծ
կալվածատերեր։
Մեր
մատենագիրները՝
հատկապես
Առաքել
Դավրիժեցին
եւ
Զաքարիա
Սարկավագը
կարեւոր
տեղեկություններ
են
հաղորդում
Երեւանի
բեյլերբեյ-խաների
բռնակալական
իրավունքների,
գործադրած
բռնությունների,
չարաշահումների,
կաշառակերությունների,
կամայականությունների,
բանսարկությունների,
հափշտակումների
վերաբերյալ,
տալով
նրանց
կերպարի
դիպուկ
բնութագիրը։
Խոսելով
Երեւանի
խաներից
մեկի՝
Մահմադ֊-Ղուլի
խանի
մասին,
որն
իշխել
է
XVII
գ.
կեսերին,
Առաքել
Դավրիժեցին
գրում
է.
«Մահմադղուլի
խանս
էր
այր
գոռոզ
եւ
բռնագլուխ»
[62]
։
Պատմիչի
ասելով
Մահմադ-Ղուլի
խանի
չարամտություններն
ու
անօրինականությունները
այն
աստիճանի
են
հասնում,
որ
տեղական
իշխանավորները
նրանից
բողոքում
են
շահին
եւ
վերջինս
հարկադրված
է
լինում
Մահմեդ-Ղուլիին
զրկել
պաշտոնից
ու
կալանավորելով
տանել
Սպահան,
նրա
փոխարեն
խան
կարգելով
Նաջաֆ-Ղուլի
խանին
[63]
։
Զաքարիա
Սարկավագը
նույն
դարի
Երեւանի
մի
ուրիշ
խանի՝
լազգի
Սաֆի-Ղուլի
խանի
մասին
ասում
է,
որ
անչափ
աչքածակ
էր
եւ
բոլոր
միջոցները
գործադրում
էր
նույնիսկ
Էջմիածնի
լիճն
ու
նրա
շրջակայքի
այգիները
զավթելու։
Դրան
հասնելու
համար
խանը
գործի
է
դրել
եւ
իր
զորքը,
Հակոբ
կաթողիկոսին
կալանավորել
է,
աթոռից
կորզել
մեծ
գումարներ
[64]
։
Սակայն
իր
դաժանությամբ
եւ
ստորությամբ
Սաֆի-Ղուլիին
գերազանցում
է
Թավրիզի
Ռոստոմ
խանի
որդին՝
Սեֆի-Ղուլի
խանը,
որը
Երեւանում
խան
է
կարգվել
1670
թվականին
եւ
նախորդել
է
հայտնի
Զալ-խանին։
Ահա
թե
ինչ
է
գրում
Սեֆի-Ղուլիի
մասին
Զաքարիա
Սարկավագը.
«Յետ
կարծանման
Լազկի
Սաֆի
խանին՝
ապա
առաքեցաւ
յԵրեւան
տեղապահ՝
ոմն
Սարուխան
բեկ
անուն՝
ամս
Բ.
եւ
Սաֆի-Ղուլի
խանն,
որ
էր
որդի
Ռոստամ
խանին
Թաւրիզու։
Սա
եկեալ
նստաւ
յԵրեւան,
եւ
սկսաւ
նորաբոյս
չարիս
գործել։
Առաքեաց
ի
Թաւրէղ,
եւ
ետ
բերել
անտի
բոզ
կանայս,
որ
ո´չ
էլ
բնաւ
սովորութիւն
մերս
աշխարհի՝
պահել
բոզս.
սա
այժմ
հաստատեաց
զայն
եւս։
Եհան
հրաման՝
թէ
յաւուր
անձրեւու
քրիստոնեայք
արտաքս
մի
եղիցեն
ի
տանց,
զի
հոտ
գարշ
ելանէ
ի
նոցանէ,
եւ
զտաճիկսն
ապականէ։
Այլեւ
պնդապահս
արար,
այսինքն
ղատաղայ,
թէ
ո´վ
ոք
ի
մեծատանց
կամ
յօտարականց
մեռանի՝
թարց
հրամանաց
իմոց
ոչ
թաղել՝
ոչ
քրիստոնեայ
եւ
ոչ
տաճիկ։
Այլ
եւ
բազմացան
աւազակք
ի
ճանապարհի,
եւ
գողք
ի
շէնս.
վասն
այս
պատճառի
ո´չ
ոք
կարէր
գնալ
ի
ճանապարհ,
զի
կողոպտէին։
Եւ
ի
բազում
եկեղեցիս
մտին
գողք,
եւ
աւար
առնէին։
Եւ
այսպէս
կայր
երկիրս
ամենայն
ի
մէջ
բազում
տառապանաց»
[65]
։
Ինչպես
տեսնում
ենք,
Սաֆի-Ղուլիի
կամայականություններն
ու
չարագործություններն
արտառոց
էին։
Առանց
խանի
թույլտվության
մեռելների
թաղման
արգելումը,
անձրեւի
ժամանակ
քրիստոնյաներին
փողոց
դուրս
գալն
արգելելը,
խանությունում
անբարոյականության,
գողության
ու
ավազակության
տարածումը
մեծ
անբավականություն
են
առաջացնում
քաղաքի
քրիստոնյա
եւ
մահմեդական
բնակչության
մեջ,
որոնք
իրենց
միահամուռ
բողոքներով
կարողանում
են
հարկադրել
շահին՝
ետ
կանչել
«նորաբույս
չարիս»
կատարող
անառակ
խանին
[66]
։
Նույն
կարգի
կառավարիչներից
էր
նաեւ
Զալ-խանին
փոխարինած
ժամանակավոր
տեղապահը՝
Մուրթուզա-Ղուլի
խանը
(XVII
դ.
վերջեր)։
Զաքարիա
Սարկավագի
վկայությամբ,
նա
գալով
Երեւան
սկզբում
թեթեւացնում
է
հարկերը,
սիրաշահում
տեղական
իշխանավորներին
եւ
կաշառելով
արքունիքի
մեծամեծներին
ակնկալում
էր
մշտապես
մնալ
Երեւանում
ու
այնտեղ
կարգվել
ավագ
իշխան՝
խան։
Սակայն
տեսնելով
որ
ջանքերն
իզուր
են
անցնում,
եւ
ինքը
խան
չի
կարգվելու,
այժմ
արդեն
գործադրում
է
բոլոր
միջոցները
բնակչությանը
կողոպտելու
եւ
հարստանալու
համար.
«Եւ
ո´չ
եղեւ՝
զոր
ինչ
կամէին,
վասնորոյ
կամեցաւ
հնարիւք
իմն
կողոպտել
զերկիրն,
—
գրում
է
Զաքարիա
Սարկավագը,
—
եւ
պատճառ
իմն
եգիտ,
թէ
հրաման
է
թագաւորին՝
զի
գինի
ոչ
երեւեսցի
յաշխարհին
Երեւանայ.
եւ
առաքեաց
զարս
յամենայն
գաւառսն՝
կնքել
զամենայն
կարասս
եւ
գուբս
գինւոյ։
Եւ
եկեալ
շրջեցան
եւ
կնքեցին
զամենայն
կարասս
եւ
զգուբս
(խեցեղեն
կարաս—Թ.
Հ.
):
Այլեւ
գնացին
ի
լեռնային
գաւառսն,
ուր
բնաւ
ոչ
գտանի
գինի,
եւ
կնքեցին
զպուտկունս
մածնի
եւ
թանի։
Եւ
այսպէս
տառապեցոյց
զերկիրն,
մինչեւ
ժողովեցան
գաւառապետք
եւ
տանուտերք,
եւ
գրեցին
մուրհակս
բազում
դրամոց,
եւ
ետուն
նմա,
եւ
առին
հրաման
վասն
գինւոյն։
Եւ
գավառապետքն
գեղորէիցն.
եւ
ժողովեցին
զդրամն՝
եւ
ետուն
նմա։
Եւ
ապա
եկին
կնքօղք
պուտկացն
եւ
կարասուցն,
եւ
առին
եւ
նոքա
կաշառս,
եւ
ապա
քակեցին
զինքն»
[67]
։
Պատմիչի
վկայությունից
դժվար
չէ
կռահել,
որ
դաժան
ու
ագահ
տեղապահի
կողոպտիչ
հրամանը
առաջին
հերթին
ուղղված
էր
հայերի
դեմ,
որովհետեւ
գինեգործությամբ
գրեթե
բացառապես
նրանք
էին
զբաղվում։
Սակայն,
ինչպես
պատմիչն
է
ասում,
դրամ
շորթելու
համար
նույն
հրամանի
համաձայն
կնքել
էին
նաեւ
լեռնային
շրջանների
բնակիչների
«մածնի
եւ
թանի»
պուտուկները։
Հատուկ
գումարներ
եւ
կաշառք
տալուց
հետո
միայն
բնակչությանը
թույլատրվում
է
զբաղվել
գինեգործությամբ։
Ահա
թե
ինչ
աստիճանի
են
հասել
պարսկական
իշխանավորների
կամայականությունները
եւ
ընչաքաղցոլթյունը։
Զաքարիա
Սարկավագի
վկայությամբ
էլ
ավելի
կողոպտիչ,
գռփող,
կաշառակեր
եւ
անիրավ
էր
Ամիրգունա-խանի
թոռներից
մեկը՝
Ֆարզալին,
որը
Երեւանում
խան
էր
կարգված
XVII
դարի
վերջին։
Պատմիչը
նրա
մասին
գրում
է.
«...
առաքեցաւ
ի
թադաւրէն
իշխան
Երեւանայ
Ֆարզալի
ոմն,
որ
էր
ի
թոռանց
Ամիրգունայ-խանին,
այր
ագահ
եւ
ռիշտ,
կողոպտող
եւ
գերփող,
եւ
կաշառօղ,
անիրաւ
ի
դատաստանի,
եւ
կաշառօք
թիւրէր
զդատաստանն.
յորժամ
ոք
գանգատէր
յումեքէ,
առանք
քննութեան
առնոյր
տուգանս,
որք
ի
ի
փողոյ
տեղիք
էին,
նա
ի
փող
առնոյր.
այսպէս
իմա
զամենայն
Բազմացան
եւ
գողք
ի
շէնս
եւ
աւազակք
ի
ճանապարհս
եւ
յանտաստանս։
Քանզի
աւազակք
համարձակ
մտանէին
ի
գոմս,
եւ
զանասունս
հանեալ
տանէին
աներկիւղ։
Եւ
թէ
ըմբռնէին
զգողսն՝
եւ
տանէին
առ
իշխանն,
եւ
նա
առնոյր
տուգանս,
եւ
արձակէր
առանց
պատժոց,
եւ
նոքա
գնային,
եւ
դարձեալ
առնէին
գողութիւն։
Եւ
էր
տագնապ
մեծ
յաշխարհին
Արարատեան»
[68]
։
Ինչպես
տեսնում
ենք,
Ֆարզալի
խանը
ամեն
ինչ
օգտագործում
էր
հարստություն
կուտակելու
համար։
Փոխանակ
իր
կառավարած
խանությունում
տանելի
պայմաններ
ստեղծելու,
իր
կաշառակերությամբ
եւ
ընչաքաղցությամբ
անուղղակի
կերպով
խրախուսում
էր
գողությունը,
ավազակությունը
եւ
կողոպուտը։
Նա
կաշառք
վերցնելով
ազատ
էր
արձակում
գողերին
ու
ավազակներին,
որոնք
ըստ
պատմիչի
խոսքերի,
ազատ
գործում
էին
ամբողջ
երկրում։
Պարսկական
խաներից
ետ
չէին
մնում
թուոքական
տիրապետության
ժամանակներում
Երեւանում
նշանակված
փաշաները։
Նրանց
նման
թուրքական
փաշաները
նույնպես
իրենց
ենթակա
Երեւանի
կուսակալությունում
հանգես
էին
գալիս
որպես
կատարյալ
բռնակալներ
եւ
իրենց
կամայականություններով,
ագահաթյամբ,
բռնություններով
ու
կաշառակերությամբ
բնակչությանը
հասցնում
էին
ծայրահեղ
դրության։
Այսպիսով,
թուրք–պարսկական
տիրապետության
ամբողջ
ժամանակաշրջանում
լայն
տարածում
էին
գտել
կամայականությունը,
կաշառակերությունը,
բռնությունները,
ընչաքաղցությունը,
կրոնական
խտրականությունը,
գողոլթյունը,
որոնք
այնքան
հատուկ
էին
սուլթանական
Թուրքիային
ու
շահական
Պարսկաստանին։
Այդ
պատճառով
էլ
միանգամայն
հասկանալի
է
ժամանակակից
հեղինակների
կողմից
համեմատաբար
տանելի
վերաբերմունք
ունեցող
խաներին
տրված
դրական
գնահատականները։
Չի
կարելի
չհամաձայնել
Երվանդ
Շահազիզի
հետ՝
որ
խաները
«ամենքն
էլ
բռնի
աղջիկներ
են
հավաքել
իրենց
հարեմի
համար,
ամենքն
էլ
սիրել
են
նվերներ
ստանալ...
»
[69],
ամենքն
էլ
գործադրել
են
բռնություններ
հպատակների
նկատմամբ,
ունեցել
կամայական
վերաբերմունք,
թալանել
նրանց։
Միանգամայն
իրավացի
է
նա,
երբ
գրում
է.
«Եղել
են,
իհարկե,
լավ
ու
վատ
խաներ»,
սակայն
«լավի
ու
վատի
տարբերությունը
նրանց
ընդհանուր
կառավարչության
եւ
գործունեության
սիստեմի
փոփոխության
մեջ
չի
եղել,
այլ
իրենց
հպատակների
վերաբերմամբ
ունեցած
վերաբերմունքի,
նրանց
բարի
ու
չար
լինելու
հատկության,
նրանց
վարած
անգործ
ու
գործունյա
կյանքի
եղանակի
մեջ»
[70],
—
եզրակացնում
է
Երվանդ
Շահազիզը։
Իրոք
որ
մեր
պատմագիրները
Ամիրգունա-խանին,
Խոսրով-Խանին,
Զալ-խանին,
Երեւանի
վերջին
խանին՝
Հուսեին-խանին
եւ
մի
քանի
այլ
խաների
ներկայացնում
են
որպես
«գործունյա»,
«քաջ»,
հպատակների
նկատմամբ
«արդարամիտ»
խաների։
Բերենք
մի
քանի
օրինակ։
Ամիրգունա-խանին
Առաքել
Դավրիժեցին
անվանում
է
մեծ
եւ
հզոր
իշխան.
«Յորում
ժամանակի
տէր
եւ
իշխան
էր
Երեւան
քաղաքի
եւ
Արարատեան
աշխարհին
մեծ
եւ
հզոր
իշխանն՝
Ամիրգունայ
խանն»,
—
գրում
է
նա
[71]
։
Նրան
ավելի
մեծ
բարեմասնություններով
օժտված
է
ներկայացրել
Զաքարիա
Սարկավագը։
Հայ
պատմագիրն
Ամիրգունա-խանին
համարել
է
քաջ,
անվախ,
շինարար
եւ
իր
քրիստոնյա
հպատակներին
սիրող
խան,
որը,
ըստ
պատմիչի
խոսքերի,
«ի
տեղիս
տեղիս
թեթեւացոյց
զհարկն
եւ
եբարձ
զծանր
լուծ
ի
պարանոցէ
ռամկաց»
[72]
։
Սակայն
պատմիչը
վկայում
է
միաժամանակ,
որ
նույն
Ամիրգունա-խանը
մեծապես
ավելացրել
է
կոռի
չափը։
Կոռային
աշխատանքը
նրա
օրոք
այնքան
տարածված
երեւույթ
է
եղել
եւ
այնքան
ծանր,
որ
ժողովուրդն
ստեղծել
է
հետեւյալ
առասպելախառն
պատմությունը.
«Կին
յղի
գոլով՝
այր
նորա
տանէին
«կոռ»,
եւ
ոչ
թողուին
գնալ
ի
տուն
իւր.
եւ
կինն
ծնանէր
որդի
եւ
զարգանայր,
եւ
առաքէին
զնա
ի
կոռն,
զի
հայրն
երթիցէ
ի
տուն»
[73]
։
Ամիրգունան
դեպի
հարեւան
փաշայությունները
կատարած
արշավանքների
ընթացքում
բազմահազար
գերիներ
վերցնելով
բերել
է
եւ
բնակեցրել
Արարատյան
աշխարհում,
որը
մարդաթափ
էր
եղել
Շահ-Աբասի
կատարած
բռնագաղթի
հետեւանքով,
վերականգնել
է
տվել
թուրք-պարսկական
հերթական
պատերազմների
ժամանակ
ավերված
գյուղերն
ու
վանքերը,
կառուցել
է
տվել
ոռոգիչ
ջրանցքներ,
վերականգնել
է
Երեւանի
ավերված
բերդը
եւ
այլն։
Դրանք
են
այն
դրդապատճառները,
որ
հարկապահանջությամբ
ու
խստությամբ
մյուս
խաներին
ոչնչով
չզիջող
Ամիրգունա-խանը
մեր
աղբյուրներում
այնուամենայնիվ
ներկայացված
է
որպես
քաջ
ու
շինարար
կառավարիչ։
Խոսելով
Ամիրգունա-խանի
մահվան
պատճառների
մասին,
Զաքարիա
Սարկավագը
նորից
է
հիշեցնում
նրա
քաշության
մասին.
«Թէ
այսպէս
եւ
թէ
այնպէս՝
բարձաւ
՚ի
կենաց
քաջն
եւ
արին
Ամիրգունա-խան
խարտիաշ
առիւծն»
[74]
։
Տեղին
է
նկատել,
որ
մեր
պատմիչներն
արգահատել
են
այն
բեյլերբեյ-խաներին,
որոնք
անգործունյա
ու
վախկոտ
են
եղել։
Թուրք-պարսկական
պատերազմների
ժամանակ
այն
խաները,
որոնք
կազմակերպել
են
երկրի
ու
Երեւան
քաղաքի
պաշտպանության
գործը,
նրանք
գովասանքի
են
արժանացել
մեր
պատմագիրների
եւ
մյուս
հեղինակների
կողմից,
իսկ
այն
խաներին,
որոնք
դիմել
են
փախուստի,
պարտություն
կրել
թուրքական
համեմատաբար
փոքր
ուժերից
կամ
իրենց
մեծամեծների
հետ
պատսպարվել
բերդում՝
խանությունը
թողնելով
բախտի
քմահաճույքին,
անվանել
են
վախկոտներ,
անարի,
անարժան
ու
նվաստ։
Այդպիսիներից
մեկն
էլ
Նաջաֆն
էր,
որը
Երեւանում
կառավարել
է
XVII
դ.
50-ական
թվականների
վերջերին
եւ
60-ական
թվականների
սկզբին։
Նրա
վախկոտության
մասին
ստեղծվել
է
մի
պատմություն,
տարածվել
է
երկրում
եւ
պահպանվել
հետագա
ժամանակներում։
Հայ
պատմագիրը
գրում
է.
«Եւ
էր
խանս
այս
անարի
եւ
երկչոտ.
քանզի
գնայր
սա
յամառն
եղանակին
ի
գաւառն
Կոտէս
ի
յակունս
բազմութեանց
աղբեբացն՝
որ
ասէին
Խըռխ-Պուլաղ,
որ
է
Խ
աղբիւր։
Եւ
անդ
գովեցին
զակունս
Քասաղ
գետոյն՝
եւ
զբարութիւն
գաւառին
Նգայ։
Եւ
հրամայեաց
տանել
զինքն
անդ
բանակօքն,.
զի
անդ
անցուսցէ
ամառն.
եւ
մնային
անդ
աւուրս
ինչ։
Եւ
լուաւ,
թէ
ահա
Օսմանցիքն՝
որք
են
՛ի
Կարս՝
ժողովեալ
են,
զի
յանկարծակի
անկցին
ի
վերայ
քո։
Եւ
իբրեւ
լուաւ
զայս՝
եւ
հաւատաց
ճշմարիտ
լինել՝
վասնորոյ
երկեաւ,
եւ
հրամայեաց
զի
փախիցեն
ուր
եւ
կամին.
եւ
ինքն
հեծեալ
ի
ձի՝
եւ
փախեաւ
ի
Կարբի.
եւ
բազումք
թողին
զամբարս
իւրեանց
եւ
զկարասի՝
եւ
փախեան
ընդ
խանին։
Իսկ
խոհարարքն
եդեալ
էին
կաթսայ
ի
վերայ
հրոյ՝
եւ
եփէին
կերակուր
վասն
խանին.
եւ
իբրեւ
տեսին՝
թէ
փախեաւ
խանն
նոքա
թափեցին
զկիսեփեաց
կերակուրն,
եւ
առին
զկաթսայսն՝
եւ
փախեան։
Եւ
լուեալ
զայս
Օսմանցիքն՝
ծիծաղեցան,
եւ
անուանեցին
զնա
Փլավ-թօքեան-խան,
եւ
ասի
մինչեւ
ցայսօր։
Իսկ
Օսմանցւոց
ժողովումն
այս
էր։
Զի
լուան
նոքա՝
թէ
խանն
եկեալ
է
մերձ
ի
սահմանս
իւրեանց,
երկեան
թէ
ստութեամբ
է
անդ
նստել,
մի´
գուցէ
ի
յեղակարծումն
ժամու
եկեսցէ
յերկիրս
մեր
եւ
աւար
առցէ։
Նոքա
այս
կասկածս
ունէին.
եւ
սա
ի
նոցանէ
երկուցեալ
փախեաւ.
եւ
եղեւ
ծաղր
եւ
առակ»
[75]
։
Պատմագրի
ասելով,
շահն
իմանալով
այդ
մասին
սկզբում
մտադրվում
է
Փլավ-Թյոքան
վախկոտ
խանին
խիստ
պատժել,
բայց
իբրեւ
իր
հավատարիմ
մարդու
խնայում
է
ու
քանի
որ
Երեւանը
սահմանային
էր
եւ
վախկոտ
խանի
տեղ
չէր,
ուստի
Փլավ-Թյոքան
Նաջաֆին
խան
է
կարգում
Շամախիում,
իսկ
նրա
փոխարեն
նշանակում
ուրիշի
[76]
։
Զաքարիա
Սարկավագը
շահի
բերանով
հետեւյալ
կես
հեգնական
խոսքերն
է
ուղղում
վախկոտ
խանի
հասցեին.
«Եւ
ասաց
(շահը—
Թ.
Հ.
),
թէ
Երեւան
շատ
մերձ
է
Օսմանցւոց
երկրին.
վասն
այն
երկեաւ
Նաջաֆխանն
թէ
մի՛
գուցէ
Օսմանցիքն
գերեն
զինքն։
Արդ
առաքեցից
զնա
ի
մէջ
երկրատեղիս,
զի
Օսմանցիքն
ոչ
կարասցեն
գերել
զնա»
[77]
։
Զաքարիա
Սարկավագն
իր
պատմագրական
երկում
առանձին
գլխի
տակ
ներկայացնում
է
Երեւանի
հայտնի
խաներից
մեկին՝
ծագումով
վրացի,
բայց
մահմեդականություն
ընդունած
Զալ-խանին,
որբ
Երեւանում
իշխել
է
XVII
դ.
վերջին
քառորդում։
Պատմագիրք
բարձր
գնահատական
է
տալիս
Զալ-խանին։
Նրա
ասելով
վերջինս
քաջատեղյակ
էր
Երեւանի
ներքին
գործերին,
լավ
ճանաչում
էր
տեղի
մարդկանց՝
նրանց
լավ
ու
վատ
կողմերը,
վերացրել
է
որոշ
մաքսեր,
թեթեւացրել
հարկերը
եւ
այլն։
Նա
գրում
է.
«Սա
վարէր
ամենայն
գործն
իշխանութեան.
որ
եւ
հմուտ
եւ
տեղեակ
էր
ամենայն
իրացն
Երեւանայ,
եւ
գիտէր
եւ
ճանաչեր
զամենայն
արսն
Երեւանայ,
թէ
ով
ոք
էին
վնասակարգ
եւ
աւերիչք
Երեւանայ...
Վասն
այս
խանին
ոչ
կարեմ
ասել
վատ
ինչ.
վասնզի
ծնունդ
քրիստոնէից
էր,
գթար
ի
քրիստոնեայս։
Յառաջին
ամի
սորա
եղեւ
ահագին
շարժն
Արարատեան
երկիրն.
զոր
յառաջիկայս
պատմելոց
եմ։
Սա
հրամայեաց
շինել
զամենայն
աւերեալ
եկեղեցիւն.
զոր
եւ
շինեցին
բազում
եկեղեցի՝
ի
բազում
տեղիս...
»
[78]
։
Նույն
պատմագիրը
պակաս
գովեստով
չի
խոսում
նաեւ
1625
թվականին
Ամիրգունա-խանին
փոխարինած
նրա
որդու՝
Թահմազ-Ղուլի
խանի
մասին։
Եթէ
Ամիրգունային
նա
գովում
է
գլխավորապես
նրա
քաջության
համար,
ապա
որդուն
ներկայացնում
է
որպես
«ուղղադատ»,
«ճշմարտասեր»,
«անաչառ»
եւ
«քրիստոնյաներին
սիրող»
խան։
Զաքարիա
Սարկավագի
ասելով՝
«Էր
նա
գեղեցիկ
պատկերօք,
մեծակն,
յունակից,
լայնաճակատ,
թիկնեղ,
փոքրաբերան
եւ
մանրատամն,
քաղցրազրոյց,
եւ
համեղախօսք։
Իրաւարար
եւ
ուղղադատ,
ճշմարտասէր
եւ
անաչառ,
սիրող
քրիստոնէից։
Զի
միշտ
գնայր
ի
տունս
նոցա՝
ուտէր
եւ
ըմպեր...
»
[79]
։
Այդ
տեսակետից
Երեւանի
խաների
մեջ
ժամանակակիցների
եւ
հետագա
շրջանի
հեղինակների
կողմից
ամենաբարձր
գնահատականը
տրվել
է
վերջին
խանին՝
Հուսեին-Ղուլիին,
որն
իշխել
է
1805-1827
թվականներին։
XIX
դարի
ճանապարհորդներից
եւ
պատմագիրներից
շատերը
սարդար
Հուսեին-Ղոչիին,
նրա
կատարած
դաժանությունների
հետ
միասին,
ներկայացնում
են
իբրեւ
«շինարար»,
«ոռոգման
ցանցի
համար
հոգացող»
կառավարիչ
[80]
։
Անժխտելի
է,
որ
նրա
օրոք
Երեւանի
խանությունը
տնտեսական
առումով
զգալի
առաջադիմություն
է
կատարել՝
կանոնավորվել
են
ոռոգման
հին
ջրանցքները,
անց
են
կացրել
նոր
ջրանցքներ,
զարգացել
են
առեւտուրն
ու
արհեստները
եւ
այլն։
Սակայն
Հուսեին-Ղուլին
ու
մյուս
«գովված»
խաները՝
Ամիրգունան,
Թահմազը,
Խոսրովը,
Զալ-խանը
եւ
ուրիշներ,
իրենց
ընդհանուր
քաղաքականությամբ
ոչնչով
չէին
տարբերվում
«դաժան»
ու
«ագահ»
խաներից։
Խաների
վարած
ընդհանուր
քաղաքականությունը
նույնն
էր՝
հափշտակություն,
բռնություն,
կամայականություն,
կրոնական
խտրականություն,
աղջկահավաք,
բռնակալական
իրավունքներ։
Դրանք
էին
բնորոշը
բոլոր
խաների
համար։
Այնպես
որ
այս
կամ
այն
խանի
անհատական
առանձին
բարեմասնությունները,
որ
պատճառ
են
դարձել
պատմիչների
ու
այլ
հեղինակների
կողմից
նրանց
գովաբանելու,
մազաչափ
անգամ
չեն
փոխել
պարսից
ու
թուրքական
ծանր
տիրապետության
բնույթը։
Այդ
պարզ
կերպով
երեւում
է
հենց
Հուսեին-Ղուլի
խանի
օրինակով,
որին
հեղինակները
ներկայացրել
են
իբրեւ
«շինարար»
եւ
«հոգացող»
խան։
Բայց
չէ՞
որ
Հուսեին-Ղուլի
խանը
միջոցների
մեջ
խտրականություն
չդնելով,
Երեւանի
խանությունից
տարեկան
կողոպտում
էր
ավելի
քան
650
հազար
ռուբլի,
նա,
չնայած
իր
զառամյալ
հասակին,
պահում
էր
60
հարճերից
բաղկացած
հարեմ,
իր
հաճույքի
համար
խանական
պալատի
լուսամուտից
գնդակոծում
էր
իրենց
օրվա
հացը
վաստակելու
համար
Երեւան
եկող
ու
գնացող
գյուղացիների
ավանակներին,
իր
կամայական
հրամաններով
մահապատժի
են
ենթարկում
բազմաթիվ
անմեղների
[81]
Հուսեին-Ղուլի
խանի
օրոք,
նրա
գիտությամբ
ու
հովանավորությամբ
անասելի
բռնություններ
ու
չարիքներ
էր
գործում
նրա
եղբայրը՝
Հասան-խանը,
որը
կառավարում
էր
Երեւանի
խանության
ռազմական
գործը։
Նա
«ագահ»,
«անգութ»
եւ
«ահարկու»
մի
մարդ
է
[82],
ժողովրդի
համար
կատարյալ
մի
պատուհաս։
Խաչատուր
Աբովյանը
գրում
է,
որ
Հուսեին
սարդարի
փոքր
եղբայր
Հասան-խանը
«հազար
անմեղ
գլուխ»
է
«կերել»,
«հազար
տուն
քանդել,
քաղաք,
գեղ
ավերել»
[83]
։
Նա
պատմում
է,
որ
ռռւս-պարսկական
պատերազմի
նախօրեին
ով
Երեւան
մտներ
«հենց
կիմանար՝
թե
ջրհեղեղը
նոր
ա
եկել
աշխարհս
քանդել։
Ապարան
դառել
էր
ղասաբխանա։
Օր
չէր
ըլում՝
որ
սարից,
չոլից
մարդ
չբռնեն
ու
Հասան-խանի
առաջը
չբերեն։
Ամեն
գլուխ
բերող
նրա
աջու
ձեռն
էր
դառնում,
փեշքեշի
տուտը
Ղարս
էր
հասել։
Առանց
մարդ
սպանելու
մեկ
օր
աչքը
չէր
կպցնում։
Տեղիցը
վեր
կենալիս՝
նամազը
պրծածին
պես՝
առաջին
գործն
էն
էր,
որ
ջրատար
մոլորած
եսրների՝
որ
էստեղ
էնտեղ
ճանկում,
բերում
էին՝
կամ
աչքները
հանի,
քիթ
ու
պռունկը
կտրի
կամ
ոտն
ու
ձեռները
կտրել
տա,
կամ
կտրտած
ձեռները
դաղած
եղի
պղնձի
մեջը
կոխել
տա,
որ
արինը
կտրվի
կամ
նրանց
սաղ-սաղ
խառչամիշ
անի»
[84]
։
Այդպիսին
էին
բոլոր
խաները։
Այս
կամ
այն
խանի
«գործունյա»
կամ
«անբան»,
«չար»
ու
«բարի»,
«քաջ»
ու
«վախկոտ»
լինելը
եւ
բնակչության
նկատմամբ
նրանց
անհատական
վերաբերմունքի
այդ
բնույթը
ամենեւին
չէին
փոխում
պարսից
բռնապետության
եւ
նրա
պատճենը
կազմող
Երեւանի
խանության
դաժան
կարզերը,
նրա
խաների
բռնակալական
իրավունքները։
Բեյլերբեյ-խանը
համարվում
էր
Երեւանի
խանության
գերագույն
կառավարիչր,
որին
ենթակա
էին
մյուս
բազմաթիվ
պաշտոնյաները,
այդ
թվում
նաեւ
մահալների
կառավարիչները,
որոնց
մասին
ասվեց
խանության
վարչա-տերիտորիալ
բաժանման
առիթով։
Կ.
Մարքսը
ցույց
է
տվել,
որ
արեւելյան
բռնապետությունների
պետական
ապարատը
«միշտ
ունեին
միայն
երեք
գերատեսչություններ՝
ֆինանսական
(կողոպուտ
երկրի
ներսում),
պատերազմ
(կողոպուտ
երկրի
ներսում
եւ
ուրիշ
երկրների
)
եւ
համայնական
աշխատանքներ
(հոգատարություն
վերարտադրության
մասին)»
[85]
։
Երեւանի
խանությունն
էլ,
լինելով
արեւելյան
տիպի
մի
փոքրիկ
պետություն
պարսկական
բռնապետության
մեջ,
ուներ
վերջինիս
կառուցվածքը։
XVI-XVII
դարերի
Հայաստանի
եւ
Ադրբեջանի
ֆեոդալական
հարաբերությունների
պատմության
ճանաչված
մասնագետ
Ի.
Պ.
Պետրուշեւսկին
գրում
է,
որ՝
«Սեֆեւյան
կառավարությունը
մասնավորապես
Ադրբեջանում
եւ
Հայաստանում
ըստ
էության
ճանաչում
էր
միայն
այդ
երեք
պարտականությունները
—
միջոցների
կորզում
տիրապետության
տակ
գտնվող
բնակչությունից,
դիմադրության
ճնշում
ռազմական
ուժերի
եւ
ոստիկանական
ապարատի
օգնությամբ»,
իսկ
դատարանը
գտնվում
էր
շիա
մահմեդական
հոգեւորականների
ձեռքին
[86]
։
Սեֆեւյան
Պարսկաստանի
մյուս
խանությունների
նման
Երեւանում
եւս
ոռոգման
ջրանցքների,
դրանց
կառուցման,
պահպանման
եւ
օգտագործման
կարգի
վրա
հիմնականում
հսկում
էին
ոչ
թե
պետական
պաշտոնյաները,
այլ
երկրագործները
կամ
գյուղական
համայնքները։
Այդ
կապակցությամբ
ժամանակի
ընթացքում
Երեւան
քաղաքում
եւ
նրա
խանության
մահալներում
առաջացել
են
ոռոգիչ
ջրանցքների
վրա
հսկող
պաշտոններ՝
միրաբներ,
ջուվարներ
եւ
կարաջուվարներ,
որոնք
վարձատրվում
էին
համայնքների
կողմից
ու
պարտավոր
էին
հսկել
ոռոգման
առուները
կարգին
վիճակում
պահելու
եւ
ջուրն
ըստ
հողատերերի
բաշխելու
վրա
[87]
։
Միրաբը
(=
պարսկ.
ջրի
տեր)
համարվում
էր
տվյալ
մահալի
ոռոգման
ջրերի
գերագույն
կառավարիչը։
Նա
ուներ
վարչական
ու
դատական
իշխանություն
եւ
ղեկավարում
էր
ամբողջ
մահալի
ոռոգողական
տնտեսությունը։
Նա
էր
ջուրը
բաժանում
ըստ
ընդհանուր
եւ
մասնավոր
առուների,
որոնք
պատկանում
էին
առանձին
գյուղերի
եւ
համայնքների,
նա
էր
սահմանում
տարբեր
գյուղերի
հողերի
ոռոգման
կարգը
եւ
հսկում,
որ
չխախտվի
այն,
եւ
միշտ
կանոնավոր
վիճակում
գտնվեն
ու
անխափան
գործեն
առուները,
խափանումների
դեպքում
նա
էր
հոգ
տանում
շահագրգռված
համայնքների
հարկադիր
աշխատանքով
տվյալ
առուն
սարքելու
մասին։
Ոռոգման
առուներից
օգտվելու
շուրջն
առաջացած
բոլոր
վեճերը
լուծվում
էին
միրաբի
միջոցով
[88]
։
Միրաբը
նշանակվում
էր
սարդարի
կողմից,
նրա
հայեցողությամբ։
Ամբողջապես
նրա
իշխանությանն
էին
ենթարկված
ոստիկանական,
պարտականություններ
կատարող
ջուվարները
եւ
նրանց
օգնականները՝
կարաջուվարները
[89]
։
Անդրկովկասի
յուրաքանչյուր
մեծ
քաղաք
ուներ
իր
միրաբը՝
քաղաքների
ոռոգման
բարդ
ցանցը,
առուների
շատությունը,
բնակչության
եւ
համայնքների
մեծ
թիվը
թույլ
չէին
տալիս
դրանց
ոռոգման
գծով
մտցնելու
որեւէ
մահալի
մեջ,
դրանք
ոռոգման
գծով
կազմում
էին
առանձին
մահալներ։
Առանձին
միրաբներ
ունեին
Երեւանը,
Գանձակը
եւ
այլ
քաղաքներ։
Երեւանի
միրաբի
տրամադրության
տակ
XIX
դ.
առաջին
քառորդում
կային
11
ջուվարներ,
որոնք,
Հաքստհաուզենի
վկայությամբ,
ընտրվում
էին
բնակիչների
կողմից
[90]
։
Ոռոգման
գործի
ամբողջ
պատասխանատվությամբ
հանձնելով
համայնքներին,
պարսկական
իշխանությունները
դրանով
իսկ
ազատվում
էին
այդ
բնագավառում
ծախսեր
կատարելուց՝
կենսական
նշանակություն
ունեցող
եւ
մեծ
միջոցներ
պահանջող
այդ
բնագավառի
ամբողջ
հոգսը
գցելով
բնակչության
վրա։
Սակայն
ոռոգման
ջրի
վրա
հսկողները՝
կարաջուվարներից
մինչեւ
միրաբը
ներառյալ
չէին
մտնում
խանական
վարչական
ապարատի
մեջ։
Ճանապարհորդների,
պատմագիրների
եւ
այլ
հեղինակների
վկայություններից
երեւում
է,
որ
XVI-XVIII
դարերի
Երեւանի
խանության
վարչական
ապարատը
բավական
բազմամարդ
է
եղել։
Զաքարիա
Սարկավագը,
Աբրահամ
Կրետացին
եւ
ուրիշ
պատմիչներ
տարբեր
առիթներով
հիշատակում
են
Երեւանի
խանության
տասնյակ
պաշտոնյաներ՝
քալանթարներ
(քաղաքագլուխ),
դեֆդերդաներ
(մատենակալ),
գեխեաններ
(վերակացու),
մաֆաղաներ
(«պահարան
պահող»),
մելիքներ,
քեդխուդաներ,
զանազան
պաշտոն
ունեցող
աղաներ,
յուզբաշիներ,
միրզաներ,
տեղապահներ,
թարղաներ
(բերդի
եւ
քաղաքային
ներքին
գործերի
ավագ
կառավարիչ)
եւ
այլն,
եւ
այլն
[91]
։
Բեյլերբեյը
շահի
արքունիքի
օրինակով
ուներ
իր
պալատը
բազմաթիվ
ծառայողներով
հանդերձ։
Այստեղ
կային
նաեւ
այսպես
կոչված
մաքուր
պալատական
պաշտոններ՝
սուֆրաջի-բաշի
(սեղանապետ),
շերեբեթչի-բաշի
(օշարակապետ),
շարաբջի-բաշի
(տակառապետ,
գինեպետ),
հալվաջի-բաշի
(քաղցրավենիքների
տնօրինող),
միր-ախուր
(ախոռապետ),
ղուշ9ի-բաշի
(բազեկիր)
եւ
բազմաթիվ
այլ
պաշտոններ
[92]
։
Սակայն
բեյլերբեյի
պալատի
տարբեր
կարգի
այդ
սպասարկուները
կազմում
էին
խանական
բյուրոկրատիայի
միայն
մի
փոքր
մասը
եւ
իրենց
պաշտոններով
ցածր
էին
գտնվում
խանության
վարչական
բարձր
պաշտոնյաներից։
Պարսկական
պետության
յուրաքանչյուր
վարչա-քաղաքական
միավոր՛
բեյլերբեյություն
ուներ
հետեւյալ
բարձր
պաշտոնները։
Բեյլերբեյության
ամենաբարձր
պաշտոններից
մեկը
շեյխ
ուլ-իսլամն
էր
(կամ
շեյխալ-իսլամ),
որը
բեյլերբեյության
շիա
հոգեւորականների
գլխավորն
էր
եւ
դատավորը
[93]
։
Նա
էր
նախագահում
դատարանում,
որին
անդամակցում
էին
մի
քանի
ախունդներ
եւ
մոլլաներ։
Դատարանում
հարցերը
լուծվել
են
շարիաթի
հիման
վրա,
որն
իրենից
ներկայացնում
էր
ղուրանի
եւ
ավանդության
հիման
վրա
կազմված
քաղաքացիական
ու
կրոնական
օրենքների
ժողովածու։
Այդ
հոգեւոր
դատարանը
զբաղվել
է
ամենաբազմազան
հայցերի
դատով։
Նրա
իրավասությանն
էին
ենթակա
ամեն
տեսակի
պայմանագրերի
կնքման,
կատարման
եւ
խախտման
բոլոր
գործերը,
ամուսնության,
խնամակալության
եւ
ամեն
կարգի
ունեցվածքների
վերաբերյալ
եղած
բոլոր
հայցերը։
Օրենքում
ուժի
մեջ
էր
մնում
արյան
վրիժառությունը,
ծեծը,
ֆիզիկական
խեղումը։
Հոգեւոր
դատարանից
բացի,
հայցեր
էր
ընղունում
եւ
ինքը՝
սարդարը,
որին
տրված
էր
մահապատժի
իրավունք
[94]
։
Բարձր
պաշտոն
էր
համարվում
նաեւ
սադրի
պաշտոնը։
Սադրը
կառավարում
էր
մզկիթապատկան
կալվածքները՝
վակֆ
կոչված
հողատարածությունները
[95],
որոնք
մահմեդական
հոգեւորականությանն
էին
անցել
ամենազանազան
եղանակներով։
Բեյլերբեյության
(խանության)
սադրը
ենթակա
էր
համապետական
բարձր
սադրին,
որն
ուներ
իր
դիվանը
եւ
դրա
միջոցով
հսկում
էր
խանական
սադրների
գործունեության
վրա։
Բեյլերբեյության
բարձր
պաշտոններից
մեկն
էլ
բեյլերբեյի
տեղակալի
պաշտոնն
էր,
որը
կոչվում
էր
ջանիշին
[96]
։
Մեր
պատմագիրների
հիշատակություններից
երեւում
է,
որ
ջանիշինի
պաշտոնը
մշտական
չի
եղել։
Որոշ
խաների
օրոք
այդպիսի
պաշտոնյաներ
հիշատակվում
են,
իսկ
մյուսների
ժամանակներում
դրանք
բացակայում
էին։
Եվ
այդ
միանգամայն
հասկանալի
է։
Խանի
տեղակալը
հետեւում
էր
նրա
գործունեությանը
եւ
դրա
մասին
հաղորդում
շահի
արքունիքին։
Հետեւապես
բեյլերբեյի
համար
տեղակալ
(ջանիշին)
են
նշանակվել
միայն
այն
ժամանակ,
երբ
պետության
մայրաքաղաքում
տվյալ
բեյլերբեյի
նկատմամբ
կասկածանքներ
են
ունեցել։
Բեյլերբեյության
ֆինանսական
եւ
հարկային
գործը
ամբողջապես
կենտրոնացած
էր
բեյլերբեյության
(խանության)
վեզիրի
ձեռքին,
որն
իր
հերթին
ենթարկվում
էր
պարսից
պետության
մեծ
վեզիրին
[97]
։
Քաղաքներում
եւ
մեծ
բնակավայրերում
կային
կազիներ,
որոնք
համարվում
էին
տեղական
շիա
հոգեւորականների
գլխավորները։
Քաղաքներում
նշանակված
էին
ավագներ՝
քալանթարներ։
Քալանթարը
նշանակվում
էր
շահի
կողմից՝
տեղական
ազնվական
դասի
ներկայացուցիչներից
կամ
վաճառականական
խավից
[98]
։
Երեւանի
քալանթարները
սովորաբար
նշանակվում
էին
այստեղի
հայ
մելիքներից։
Բեյլերբեյության
պաշտոնյաները՝
սադրը,
շեյխ
ուլ-իսլամը,
վեզիրը,
ջանիշինը
եւ
քաղաքային
քալանթարները
բեյլերբեյի
անմիջական
ստորադրյալները
չէին,
նրանք
ենթարկվում
էին
ըստ
բնագավառների
համապետական
գերատեսչություններին։
Խանի
պալատական
եւ
բեյլերբեյության
նշված
պաշտոնյաներով
չի
ավարտվում
պարսից
տիրապետության
շրջանի
Երեւանի
խանության
եւ
Երեւան
քաղաքի
վարչական
ապարատը։
Դրանցից
բացի,
կային
նաեւ
տասնյակների
հասնող
այլեւայլ
պաշտոնյաներ՝
խազնա-աղասի
(գանձապետ),
սանդուխտար-աղասի
(ծախսարար),
սերաֆյուլ-բեկ
(զորապետ),
մուհասիլ
(խանական
եւ
դատաստանական
հրամանները
կատարող)
եւ
այլն։
Սովորաբար
բոլոր
բարձր
պաշտոնները
տրվում
էին
խաներին,
բեկերին,
միրզաներին,
«պատվավոր»
մարդկանց
[99]
։
Երեւան
քաղաքը
որպես
բեյլերբեյության
(խանության)
կենտրոն,
ինչպես
ասվեց,
առանձին
վարչական
միավոր
էր
համարվում
եւ
չէր
մտնում
որեւէ
մահալի
մեջ։
Քաղաքը
փաստորեն
կառավարում
էր
դարուղան
(
ոստիկանապետը
),
որը
նշանակվում
էր
բեյլերբեյի
կողմից
եւ
պարտավոր
էր
զբաղվելու
քաղաքի
կարգ
ու
կանոնով,
հսկելու,
որպեսզի
հարկերն
ու
տուրքերը
ժամանակին
հավաքեն
եւ
այլն։
Դարուղան
իր
իշխանությունը
գործադրում
էր
յուզբաշիների
(հազարապետների)
եւ
չաուշների
(
տասնապետների
)
միջոցով։
Քաղաքի
կառավարմանը
մասնակցում
էին
թաղային
ավագները՝
մելիքները,
որոնցից
յուրաքանչյուրը
պատասխանատու
էր
իր
թաղի
կարգ
ու
կանոնի
պահպանման
եւ
հարկերի
բաշխման
ու
հավաքման
համար։
Դրանցից
բացի,
քաղաքի
վարչական
պաշտոնեությանն
էին
պատկանում
նաեւ՝
բազարբաշին
(շուկայի
պետը),
միզանդարը
(կշռապետը),
միրաբը,
որի
մասին
ասվեց
վերեւում,
հասաս–բաշին
(շուկայի
պահակապետը)
եւ
այլն։
Քաղաքի
ներքին
կյանքում
կարեւոր
դեր
էին
խաղում
համքարությունները,
որոնք,
հանձինս
իրենց
ավագների,
նույնպես
մասնակցություն
ունեին
քաղաքի
ներքին
վարչական
եւ
հասարակական
գործերին
[100]
։
[1]
Տե՛ս
Հ.
Դ.
Փափազյան,
Օտար
տիրապետությունը
Արարատյան
երկրում,
«Տեղեկագիր»
ՀՍՍՀ
ԳԱ
(հաս.
գիտութ.
),
1960,
№
7-8,
էջ
25։
[2]
Հ.
Ղ.
Ինճիճյան,
Աշխարհագրութիւն
չորից
մասանց
աշխարհի
մասն
առաջին,
հ.
Ա,
Վենետիկ,
1806,
էջ
255։
Ղ.
Ալիշան,
Այրարատ,
էջ
284։
Տե՛ս
նաեւ
«Տեղեկագիր»
ՀՍՍՀ
ԳԱ
(հաս.
գիտութ.
),
1960,
№
7-8,
էջ
25։
[3]
Տե՛ս
«Տեղեկագիր»
ՀՍՍՀ
ԳԱ
(հաս.
գիտութ.
),
1960,
№
7-8,
էջ
25։
[5]
Տե՛ս
Հ.
Դ.
Փափազյան,
Օտար
տիրապետությունը
Արարատյան
երկրում,
«Տեղեկագիր»
ՀՍՍՀ
ԳԱ
(հաս.
գիտութ.
),
1960,
№
7-8,
էջ
25։
[6]
Adam
Olearus,
Les
Voyages
en
Moscovie,
Tartarie
et
Perse,
Amsterdam,
1727,
էջ
22.
Հմմտ.
Լեո,
Հայոց
պատմություն,
հ.
III,
էջ
54։
[8]
Путешествие
Шардена
по
Закавказью
в
1672
—
1673
гг.,
Тифлис,
1902,
էջ
248։
[9]
Վ.
Հակոբյան,
Մանր
ժամանակագրություններ,
հ.
II,
էջ
557։
[10]
Նույն
տեղում,
էջ
562։
[11]
Տե՛ս
Լ.
Մելիքսեթ-Բեկ,
Վրաց
աղբյուրները
Հայաստանի
եւ
հայերի
մասին,
հ.
Բ,
էջ
144։
[12]
АКАК,
т.
I,
Тифлис,
1866,
էջ
158։
[13]
Տե՛ս
Լ.
Մելիքսեթ-Բեկ,
Վրաց
աղբյուրները
Հայաստանի
եւ
հայերի
մասին,
հ.
Գ,
էջ
178։
[14]
Н.
Дубровин,
История
войны
и
владычества
русских
на
Кавказе,
т.
III,
էջ
207։
Հմմտ.
Վ.
Ռ.
Գրիգորյան,
Երեւանի
խանությունը
18
րդ
դարի
վերջում,
էջ
32-33։
[15]
Տե՛ս
Թ.
Խ.
Հակոբյան,
Հայաստանի
պատմական
աշխարհագրություն,
Երեւվան,
1968,
էջ
381։
[16]
С.
А.
Егиазаров,
Исследование
по
истории
учреждений
в
Закавказье,
ч.
I,
Тифлис,
1887.
էջ
81:
[17]
Տե՛ս
Աբրահամ
Կրետացի,
Պատմութիւն
անցիցն
իւրոց
եւ
Նատր-Շահին
Պարսից
Վաղարշապատ,
1870,
էջ
61-62։
[18]
Նույն
տեղում,
էջ
61։
[19]
Տե՛ս
Թ.
Խ.
Հակոբյան,
Երեւանի
պատմությունը
(1801-1879
թթ.
),
Երեւան,
1959,
էջ
11-14։
[20]
Տե՛ս
И.
Шопен,
Исторический
памятник
Армянской
области,
էջ
441-446։
[21]
Տե՛ս
Հ.
Դ.
Փափազյան,
Օտար
տիրապետությունը
Արարատյան
երկրում,
«Տեղեկագիր»,
ՀՍՍՀ
ԳԱ
(հաս.
գիտութ.
),
1960,
№
7-8,
էջ
24։
[22]
Տե՛ս
Աբրահամ
Կրետացի,
Պատմութիւն
անցիցն
իւրոց
եւ
Նատր-Շահին
Պարսից,
էջ
61։
[23]
Տե՛ս
Թ.
Խ.
Հակոբյան,
Երեւանի
պատմությունը
(հնագույն
ժամանակներից
մինչեւ
1500
թ.
),
Երեւան,
1969,
էջ
188
—
201։
[24]
Տե՛ս
Հովհ.
Շահխաթունյանց,
Ստորագրութիւն
կաթուղիկէ
Էջմիածնի
եւ
հինգ
գաւառացն
Արարատայ,
հ.
II,
Էջմիածին,
1842,
էջ
153։
[25]
Տե՛ս
Ղ.
Ալիշան,
Այրարատ,
էջ
300,
Մեսրովբ
արքեպիսկոպոս
Սմբատյանց
Նախիջեւանցի,
Տեղեկագիր
Գեղարքունի
ծովազարդ
գաւառի,
որ
այժմ
Նոր-
Բայազիտ
գաւառ,
Վաղարշապատ,
1895,
էջ
18-19։
[26]
«Թուրքական
աղբյուրները
Հայաստանի,
հայերի
եւ
Անդրկովկասի
մյուս
ժողովուրդների
մասին»,
հ.
Ա,
էջ
51,
Հովհ.
Շահխաթունյանց,
Ստորագրութիւն
կաթուղիկէ
Էջմիածնի
եւ
հինգ
գաւառացն
Արարատայ,
հ.
II,
էջ
151
եւ
153,
«Հանդէս
ամսօրեայ»,
1934,
№
5-7,
էջ
330-331
եւ
այլուր։
[27]
Путешествие
Шардена
по
Закавказью
в
1672—1673
гг.,
Тифлис,
1902,
էջ
242։
[32]
Путешествие
Шардена
по
Закавказью
в
1672—1673
гг.,
էջ
242,
Լ.
Մելիքսեթ-Բեկ,
Վրաց
աղբյուրները
Հայաստանի
եւ
հայերի
մասին,
հ.
Գ,
էջ
153
եւ
այլ
տեղերում։
[33]
С.
Бурнашев,
Описание
областей
Азербажанских
и
Персии
и
их
политического
состояния,
Курск,
1793,
էջ
17:
[34]
И.
П.
Петрушевский,
Очерки
по
истории
феодальных
отношений
в
Азербайджане
и
Армении...,
Л.,
1949,
էջ
144:
[35]
Տե՛ս
նույն
տեղում,
էջ
118։
[36]
Տե՛ս
Աբրահամ
Կրետացի,
Պատմութիւն
անցիցն
իւրոց
եւ
Նատր-Շահին
Պարսից,
էջ
62։
[38]
Լ.
Մելիքսեթ-Բեկ,
վրաց
աղբյուրները
Հայաստանի
եւ
հայերի
մասին,
հ.
Գ,
էջ
153։
[39]
Աբրահամ
Կրետացի,
Պատմութիւն
անցիցն
իւրոց
եւ
Նատր-Շահին
Պարսից,
էջ
62։
[41]
Տե՛ս
«Վաղարշապատեցի
Յարութիւն
Արարատեանի
կեանքը»,
թարգմ.
ռուսերենից
Պ.
Պ.,
Թիֆլիս,
1892,
էջ
129։
[43]
И.
П.
Петрушевский,
Очерки
по
истории
феодальных
отношений
в
Азербайджане
и
Армении,
էջ
126-127:
[45]
Նույն
տեղում,
էջ
127-142։
[46]
Տե՛ս
Սողոմոն
Եղիազարյան,
Մի
համառոտ
նկարագրութիւն
հայերի
տեղական
ինքնավարութեան
պատմութեան
մասին,
«Մշակ»
լրագիր,
Թիֆլիս,
1917,
№
217։
[47]
И.
П.
Петрушевский,
Очерки
по
истории
феодальных
отношений
в
Азербайджане
и
Армении,
էջ141:
[48]
Նույն
տեղում,
էջ
141-142։
[49]
Путешествие
Шардена
по
Закавказью
в
1672—1673
гг.,
էջ
256։
[50]
Տե՛ս
Վ.
Ռ.
Գրիգորյան,
Երեւանի
խանությունը
18-րդ
դարի
վերջում,
էջ
64։
[51]
Տե՛ս
Թ.
Խ.
Հակոբյան,
Երեւանի
պատմութիւնը
(1801-1879
թթ.
),
Երեւան,
1959,
էջ
16—17։
[52]
И.
П.
Петрушевский,
Очерки
по
истории
феодальных
отношений
в
Азербайджане
и
Армении,
էջ
120-121:
[53]
Նույն
տեղում,
էջ
121։
[54]
Տե՛ս
նույն
տեղում,
էջ
125։
[55]
Նույն
տեղում,
էջ
125-126։
[56]
Նույն
տեղում,
էջ
118։
[57]
Նույն
տեղում,
էջ
118-119։
Հայ
մատենագրության
մեղ
նույնպես
կան
այդպիսի
հիշատակություններ։
Օրինակ
Հակոբ
Կարնեցին
այդպիսի
գավառներն
ու
երկրները
կոչել
է
«կերվածք»
(տե՛ս
Վ.
Հակոբյան,
Մանր
ժամանակագրություններ,
հ.
2,
էջ
559)։
[58]
Տե՛ս
Թ.
Խ.
Հակոբյան,
Երեւանի
պատմությունը
(1801-1879
թթ.
),
էջ
17-18։
[59]
И.
П.
Петрушевский,
Очерки
по
истории
феодальных
отношений
в
Азербайджане
и
Армении,
էջ
119:
[60]
Տե՛ս
Զաքարիա
Սարկավագ,
Պատմագրութիւն,
հ.
I,
էջ
30,
հ.
II,
էջ
39-41
եւ
այլուր։
[61]
Տե՛ս
Առաքել
Դավրիժեցի,
Պատմութիւն,
էջ
611,
Զաքարիա
Սարկավագ,
Պատմագրութիւն,
հ.
I,
էջ
13,
Աբրահամ
Կրետացի,
Պատմութիւն
անցիցն
իւրոց
եւ
Նատր-Շահին
Պարսից,
էջ
7-10,
«Թուրքական
աղբյուրները
Հայաստանի,
հայերի
եւ
Անդրկովկասի
մյուս
ժողովուրդների
մասին»,
հ.
Ա,
էջ
46-47
եւ
այլ
տեղերում։
[62]
Առաքել
Դավրիժեցի,
Պատմութիւն,
էջ
340։
[63]
Նույն
տեղում,
էջ
340-341։
[64]
Տե՛ս
Զաքարիա
Սարկավագ,
Պատմագրութիւն,
հ.
II,
էջ
76-78։
[65]
Նույն
տեղում,
էջ
89։
[66]
Նույն
տեղում,
էջ
89-90։
[67]
Զաքարիա
Սարկավագ,
Պատմագրութիւն,
հ.
II,
էջ
134։
[68]
Զաքարիա
Սարկավագ,
Պատմագրութիւն,
հ.
II,
էջ
135։
[69]
Երվանդ
Շահազիզ,
Հին
Երեւանը,
էջ
97։
[71]
Առաքել
Դավրիժեցի,
Պատմութիւն,
էջ
294։
[72]
Զաքարիա
Սարկավագ,
Պատմագրութիւն,
հ,
II,
էջ
59։
[73]
Նույն
տեղում,
հ.
I,
էջ
61։
[74]
Նույն
տեղում,
էջ
63:
[75]
Զաքարիա
Սարկավագ,
Պատմագրութիւն,
հ.
II,
էջ
58-59։
[76]
Նույն
տեղում,
էջ
59։
[78]
Նույն
տեղում,
էջ
102-103։
[79]
Զաքարիա
Սարկավագ,
Պատմագրութիւն,,
հ.
I,
էջ
67։
[80]
Տե՛ս
Թ.
Խ.
Հակոբյան,
Երեւանի
պատմությունը
(1801—1879
թթ.
),
էջ
22։
[82]
Տե՛ս
Երվանդ
Շահազիզ,
Հին
Երեւանը,
էջ
97։
[83]
Խ.
Աբովյան,
Երկերի
լիակատար
ժող.
ութ
հատորով,
հ.
III,
Երեւան,
1948,
էջ
89։
[85]
К.
Маркс
и
Ф.
Энгельс,
Письма
о
«Капитале»,
М.,
1948,
էջ
43:
[86]
И.
П.
Петрушевский,
Очерки
по
истории
феодальных
отношений
в
Азерб.
и
Арм.,
էջ
120:
[87]
Թ.
Խ.
Հակոբյան,
Երեւանի
պատմութիւնը
(1801-1879
թթ.
),
էջ
162-165։
[88]
Նույն
տեղում,
էջ
162-163։
[89]
Նույն
տեղում,
էջ
163։
[90]
Гакстгаузен,
Закавказский
край,
ч.
I,
СПб,
1857,
էջ
168:
[91]
Տե՛ս
Զաքարիա
Սարկավագ,
Պատմագրութիւն,
հ.
II,
էջ
39-41,
134-135,
Աբրահամ
Կրետացփ,
Պատմութիւն
անցիցն...,
էջ
7-10,
30-31,
59,
61-62,
Վաղարշապատից
Յարութիւն
Արարատեանի
կեանքը,
էջ
129-130,
«Մշակ»
լրագիր,
Թիֆլիս,
1917,
№
217,
եւ
այլուր։
[92]
И.
П.
Петрушевский,
Очерки
по
истории
феодальных
отношений
в
Азербайджане
и
Армении,
էջ
119։
[94]
Տե՛ս
Թ.
Խ.
Հակոբյան,
Երեւանի
պատմությունը
(1801-1879
թթ.
),
էջ
25-28։
[95]
И.
П.
Петрушевский,
Очерки
по
истории
феодальных
отношений
в
Азерб.
и
Армении,
էջ
119։
[97]
И.
П.
Петрушевский,
Очерки
по
истории
феодальных
отношений
в
Азерб.
и
Армении,
էջ
119։
[99]
И.
Шопен,
Исторический
памятник
Армянской
области,
էջ
459։
[100]
Տե՛ս
Թ.
Խ.
Հակոբյան,
Երեւանի
պատմությունը
(1801-1879
թթ.
),
էջ
31։