17
Դուն
էն
հուրին
իս,
վուր
գեմի
կու
զավթե,
Չունքի
ինձ
զավթեցիր
խափով,
նազանի.
Արիվիլք,
արիվմուտ,
հարավ
ու
հյուսիս
Չը
կա
քիզի
նըման`
չափով,
նազանի:
Շատ
մարթ
քու
էշխեմեն
կու
դառնա
յիզիդ.
Արի
մե
ռահմ
արա,
լա'վ
կացի
միզիդ.
Գուզիմ
թե
համաշա
դամ
անիմ
քիզիդ`
Սանթուրով,
քամանչով,
դափով,
նազանի:
Դարդիրըս
շատացավ`
ասիլ
իմ
ուզում.
Աչկեմես
արտասունք
հուսիլ
իմ
ուզում.
Համաշա,
յա'ր,
քիզիդ
խոսիլ
իմ
ուզում.
Սիրտըս
չէ
կըշտանում
գափով,
նազանի:
Հայալու
իս`
ադաբ
ունիս,
ար
ունիս.
Ձիռիտ
դաստա
կապած
սուսանբար
ունիս.
Տուր
ինձի
սըպանե`
իխտիար
ունիս.
Հենչաք
ըլի`
կենաս
բափով,
նազանի:
Սայաթ-Նովեն
ասաց`
արզ
անիմ
Խանին.
Ղաբուլ
ունիմ`
քու
խաթրու
ինձ
սըպանին.
Հենչաք
ըլի,
յա'ր,
գաս
իմ
գերեզմանին,
-
Ածիս
խողըն
վըրես
ափով,
նազանի:
Ղափիա-յարանա.
Արութինի
ասած: