Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

25

Աջաբ քանի ժամանակ է, թաք գիտենամ տարիտ, էրնեկ.
Վունց ուտիլ գուզե, վունց խմիլ` մոդըտ նըստող յարիտ էրնեկ.
Բացվիլ իս կարմիր վարթի պես, փաթութ սուսանբարիտ էրնեկ.
Բըլբուլին լալով ման կոծիս գիշեր ցերեկ` խարիտ էրնեկ:

Հուտըտ աշխարըս բըռնիլ է, բերնումտ ունիս զանջափիլըն.
Կանց քիզ լավ հուտ չի ունենա Հնդու էկած ղարանփիլըն.
Գիշեր ցերեկ զուքսիտ մեչն իս, ձեռիտ ունիս [հուտով հիլըն].
Դիբչում է ալ պըռոշներուտ` ունքիտ-սամանդարիտ էրնեկ:

Շատըն հասրաթետ կու մեռնի, սըրտումըն կունենա զարուր.
Ով չէ տեսի` մե'կ ա~խ կոնե, ով կու տեսնե` հազար հարուր.
Քու զաթըն քու նըման կու լի, կըշտիտ ունիս օսկե բարուր.
Բալքա մեկ էլ դեդեն բերե` նըման բարեբարիտ էրնեկ:

Մե նաղշըտ Արաբ անցկացավ, մե նաղշըտ Հընդըստան գընաց,
Մե նաղշըտ Ղըրիմ անցկացավ, մե նաղշըտ Դաղըստան գընաց,
Մե նաղշըտ Ուրումել կացավ, մեկըն Փըռանգըստան գընաց. -
Ով քու սուրաթըն տեսնում է, ասում է` թահարիտ էրնեկ:

Արի նըստի, Սա'յաթ-Նովա, խոսկըտ ասա լամզ ու բասով.
Սազին խիլքըտ չը տանուլ տաս էտ խիալով, էտ հավասով.
Ձեռիտ բըռնածըն բըրոլ է, ածա, - խըմինք օսկե թասով.
Շատ աջաիբ մեհմանդար իս, սուփրի սազանդարիտ էրնեկ:

(1755)
Էսպէս Արութինի ասած, քրոնիկոնի 443-ին: