27
Մեջլումի
պես`
կորավ
յարըս,
Լե'յլի
ջան,
ման
իմ
գալի
յանա-յանա.
Էրվեցավ
խունի
ջիգարըս,
Արնի
պես
աչկս
է
լալի
յանա-յանա,
յանա-յանա:
Բլբուլի
նման
լացիլ
իմ,
Աչկիրըս
արնով
թացիլ
իմ,
Էշխեմետ
հիվանդացիլ
իմ,
Պառկած
իմ
դըժար
հալի
յանա-յանա,
յանա-յանա:
Էշխեմետ
դառիլ
իմ
յիզիդ,
Հալվեցա,
մաշվեցա
քիզիդ,
Ռա'հմ
արա,
մե
խոսի
միզիդ`
Բե'մուրվաթ,
ձեն
իմ
տալի
յանա-յանա,
յանա-յանա:
Էրվում
իմ,
կանչում
իմ
ա~ման.
Ծոցըտ
բաղ,
ունքիրըտ
քաման.
Աշխարիս
մեչըն
քիզ
նըման
Չիմ
տեսած,
ման
իմ
գալի
յանա-յանա,
յանա-յանա:
Մանուշակ
բաց
արած
հովին,
Կարմիր
վարթ,
ծաղիկ
հուտովին,
Շատ
մի
լացնի
Սայաթ-Նովին,
Ա'չկի
լուս,
կսկծալի`
յանա-յանա,
յանա-յանա:
(1757)
(Տե'ս
հաջորդ
խաղի
ծանոթ.
):