Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

40

Մոդըտ նըստողըն կու հարփի` դուն բանգ ու բոզա իս, ա'զիզ:
Դիվանա Փահլուլ կու շինիս տեսնողին` ազա իս, ա'զիզ.
Ինչ տեղ կու լիս շնուք կու տաս` մեջլիսի մազա իս, ա'զիզ.
Մազեն մե սահաթ լավ կու լի, դուն համան թազա իս, ա'զիզ:

Մե խոսկըտ կանց շաքար քաղցըր, մե խոսկըտ վառ` քուրա-քուրա.
Մե նըմանըտ ռաշի նըման, մե նըմանըտ ջուրա-ջուրա.
Մարքարիտով լիքըն կալ իս, սադափնիրըտ թուրա-թուրա.
Էրծաթե կոխպեքով կոխպած, դուն, օսկե ռազա իս, ա'զիզ:

Էրեսըտ առվուտվան արիվ` քանի կեհա կու զարգանա.
Թաքավուրի քարխանի զար` ծառըն ծառեն չի թարգանա.
Թե սուչ ունենամ սըպանե, թէ չէ նահախ մի բարգանա.
Մե ձեռըտ ջուր, մե ձեռըտ արուն` ջալլաթի ջազա իս, ա'զիզ:

Տեսնողըն նախշըտ կու տընդղե փարշեւանգի բըմբուլի պես.
Ձընի տակեն նուր դուս էկած, արիվ դիբած սընբուլի պես.
Թուղ վըրետ լալով պըտուտ գամ, վարթի կարոտ բըլբուլի պես.
Դուն ինձ շուտով մի թըռցընի` շավարդան-բազա իս, ա'զիզ:

Էշխեմետ հիվանդացիլ իմ. վունց զարար, վունց շահ ին ասում.
Հեքիմնիրըս ափսոսում ին` ծընգան տալով վա~յ ին ասում.
Կանչողըս դարդակ է գընում. «ա~խ, Սա'յաթ-Նովաեին ասում.
Թաք դուն տիս գաս, վիր կու կենամ, - թե սազիս սազա իս, ա'զիզ:

(1758)
Էսպես Արութինի ասած, քրոնիկոնի 446-ին: