Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

51

Աբըբիմըն կարթացիլ իմ դասեդաս,     (դասե դաս)
Հասա ռա է, հասա ջե հասասե.     (հասա սե)
Անգըրծակի մե ձեն էկավ դասեդաս,
Անգաճ կալա, չիմացա ինչ հասասե:     (հա~ սաս է)

Հազար տարին մարթու աչկին թաքավուր.     (թաք ավուր)
Քանի տընանգ, քանի հարուստ, թաքավուր     (թա գա վուր)
Չի հարցնի ախկատ, հարուստ, թաքավուր`
Մահը վուր կա, առանց կաշառք հասասե:     (հասաս է)

Դառնացավ, թըթվեցավ կինքըս ծովացավ.     (զովացավ)
Ախ քաշելեն սիրտըս ընգավ ծովացավ.     (ծովա ցավ)
Կաթելով, կաթելով դարդըս ծովացավ,
Մե մարթ չկա, վուր ինձ խըրատ հասասե:     (աս ասե)

Հազար տարին մարթու աչկին քարասուն.     (քարա սյուն)
Ո՞վ է մնացի աշխարումըս քարասուն.     (քար ասուն)
Սա'յաթ-Նովա, տարիտ էլավ քարասուն,     (քառասուն)
Դուն մահի հիդ, մահը քիզ հիդ հասասե:     (հաս-հաս է)

Էս հայերեն թեջնիս է (Օհանի ծանոթ. ):