Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

15

Հենց իմացար սո'ված էի, լի սեղանի հա՞մա էկա,
Քիզիդ խոսիլ էի ուզում` մոդըտ դամի համա էկա.
Ասի, քիզիդ լուսացընիմ, ուրախ ժամի համա էկա.
Մոռացիլ իմ... լավ միտս չէ, թե ինչ բանի համա էկա:

Դուն մե թաքավուրի թագ իս, յիս էլ ... հա~ ճուրտի դարումըն.
Դուն համաշա զարթարած իս դիբայումն, անգին զարումըն.
Սիրուն բըրոլե շուշա իս` սանդալե թանգ փանջարումըն.
Էրեսըտ` օսկե հալիլա, քի մոդ ջամի համա էկա:

Էնդու համա թանգ հախ ունիս` դիբա իս, զարբաբ ու զար իս.
Խորասանու ջավադեն իս, Հնդստանի ղալամքար իս.
Յիս մե ղարիբ սովդաքար իմ, դուն Մարանդի շեն բազար իս.
Չունքի զարի գինը չունիմ, էնդու խամի համա էկա:

Իմ ա'չկի լուս, պարտկ դի վրես, լիզուս քի պարտկի տիղ կու տամ.
Գըլուխըս քի բարաթ կու տամ, մեջլիսի քեփ ու զող կու տամ.
Համաշա քու տիսըն գու քամ, իմ ջանըս քի մատաղ կու տամ.
Յա ինձ կինք տու, յա սըպանի, դադաստանի համա էկա:

Թեգուզ աշխարքըս հավաքվի, քու թարիփըտ ի՞նչպես կարվի.
Ի՞նչ Հնդստան, Փռանգստան, քու նըմանըտ վո՞ւնց կու ճարվի.
Էս ջրատար Սայաթ-Նովեն աղաչում է վուղչ աշխարին.
Թողի Հալաբն ու հիռացա, քի մոդ Շամի համա էկա: