Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

21

Էրկու գիղի միչտիղումըն սար է, կոսին, ճշմարիտ է.
Բաղըտ լիքը ծաղկած ծաղիկ-ծառ է, կոսին, ճշմարիտ է.
Բաղիտ ճամփին բլբուլներու շար է, կոսին, ճշմարիտ է.
Շատ էրգըրնիր-ծովեր տեսա, վուրը կոսին, ճշմարիտ է.
Սիրուն է Չին թաքավուրի քուրը, կոսին, ճշմարիտ է:

Ձեռ մեկնեցի, ծակծըկեցիր մոշի փշուտ քոլի նըման.
Մատներեմես արուն կաթից, կարմրագուն լալի նըման.
Յիս էս ցավին չիմ դիմանա, սիրտս էլավ մսխալի նըման.
Ինչ քիզանից հիռացիլ իմ, աչկիրըս էն ալի նըման.
Աստված վըկա յիս նընգիլ իմ հուրը, կոսին, ճշմարիտ է:

Ա'յ շավարդեն, ի՞նչ իս թռչում մե քերթած աղվեսի համա.
Կըտուց ունիս` օցերին` մահ, աչկիրըտ ալմասի նըման.
Հընի էդիվ թեւ մի' բանա, դուն թռի նո'ւր վուրսի համա.
Ինչի՞ նըստած, հա~ լաց ըլիմ, մե դարդի չէ` տասի համա.
Իմ ցավեն դուս քըսան ցավ էլ նուրը կոսին, ճշմարիտ է:

Ով գալիս է տիղ ին բանում, խիլքի վըրեն նուր ին դընում,
Սրտի մեչեն նիտ ին քաշում, վըզին սրփած թուր ին դընում,
Փչանում է, յա փթում է. իժում, վարար ջուր ին գըցում,
Յա մե ջաղցի քարով ծածկած հեստի ջըրի հուր ին գըցում,
Վուր ընգնողն էլ դուս չի գալի, խուր է, կոսին, ճշմարիտ է:

Ճամփես կորավ, ափ դուս չեկա, ծովի ծածկած խուր տիլի պես,
Հիմի վախով թանն իմ փըչում` լիզուս վառից տաք շիլի պես.
Մինչի կեսըս փոսի մեչն իմ, միչեն կոտրած հին քիլի պես.
Ձեռ վի կալեք, խունացիլ իմ մինձ ջուր նընգած քիչ լիլի պես.
Սայաթ-Նովուն Գուրգեն խանի ղուլը կոսին, ճշմարիտ է: