Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

30

Արթար դատե, չէ՞ վուր թաքավուր իս դուն,
Վրաստանում տեր ու զորավուր իս դուն.
Մեկն ինձ կոսե` «գընա մաշված շուր իս դունե,
Մեկն էլ կոսե` «մե հոտած ջըրհուր իս դուն... ե:

Վուչ հարսնախոս ունիմ, վուչ էլ կողակից,
Մեջլիսումն էլ նուր խաղք արին, ծաղրեցին.
Յիս ռամիկ իմ, ինձի վուխչ-վուխչ թաղեցին.
Ո՞ւմ առաջ էլ սրտիս ցավը մաղեցի,
Վուխչն ինձ ասին` «մե անպատիվ հյուր իս դունե:

Սազը քոքած, ձեռիս բռնած, հազըրված,
Թաքավուրի մոդ գընացի զարթըրված.
Ինձ յիդ տըվին, վունցոր փուշըս կոտըրված.
Էրնեկ լիզուն չիմանայի յիս նըրանց.
Ասին` «գընա, էրեսըտ սիվ մուր իս դունե:

Աստծու կամոք մարթըս օղորմած պիտի.
Սարն էլ սարին կու հանդիպի, ով գիտի.
Է'րնեկ մենակ ինձ ծեծելով խըրատիր,
Կամ քո ձիռով ինձ յիդ տայիր, անպատվիր,
Իմ հոքեւուր մինձ ծնուղքը վուր իս դուն:

Թեգուզ ջարթին, ջանըս փետով վեր հատին,
Շունչըս բիրնիս յիս ինձ քիզնից չիմ զատի.
Ծովը կընգնիմ, թե վուր Քուռն ինձ ազատի...
Սայաթ Նովայ , քու լիզվովըն ցավ դատի,
Հալբաթ դարդ ու ցավի մե ախպուր իս դուն: