Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

5

Լիզուն սուտլիկ, սիրտը խային` գարունքեն դես չէ գալի.
Կածկածելով ջանըս մաշից, անջիգարըս չէ գալի:
Գլխոքըս էլ օրթում կերա, էլի կոսիս չէ գալի,
Աղաչում իմ, հուր իմ կանչում, նազով յարըս չէ գալի:

Գիր գրեցի գոզալ յարին - «յիս քու մե ղուլն իմե, ասի,
«Գլխիտ շուռ գամ փարվանի պես, ղարիբ բլբուլ իմե, ասի,
«Բախչումըտ շատ կուլի ծաղիկ, ամա յիս գուլն իմե, ասի.
Ջանք դրեցի, բաղ գցեցի` թազա բարըս չէ գալի:

Հաքած կանանչ, կապուտ, կարմիր «յիս ուրիշ ռանգ իմե, կոսե.
Իլահի-մուխամմազ կոնե «մե ուրիշ հանգ իմե, կոսե.
Կոծե սանթուր ու քամանչա «պատվական չանգ իմե, կոսե.
Մե դժար ճամփի ռաստ էկած, սազա բարըս չէ գալի:

Էշխով լի վըրան է խըփի` աշուղներու բանդն է սա.
Ինձի վառիլ, խորովիլ է, հալբաթ յարի անդն էս ա.
Բառը քաղցր, լիզուն շաքար, ի՞նչ աննման ղանդ տեսա.
Պռունգներուն միղր քսած, մազա բարըս չէ գալի:

Զարմըտ գիդիմ, յա'ր, ծնվիլ իս հուրի-փերի մորեմեն.
Մատիտ օսկե մատնիք դրած, ձեռըտ կարմիր` խինեմեն.
Չանգլու փիրի էս տվածով եկ, խոսինք աշխարեմեն,
Սայաթ-Նովեն վունց ա~խ չանե` գոզալ յարըս չէ գալի:

Էս իլահին Արութինի [ասած է]: