Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

7

Յարիս բաղի չորս կուռն առած
Ման գամ անճար, պտուտ տալով.
Ձմրան ղարիբ բլբուլ դառած,
Վարթիս համար պտուտ գալով:

Բլբուլն աչկը թաց, վարթ տեսավ,
Լիզուն բացվեց - «ախ, վարթե, ասավ.
Կարոտալի տարու հասավ,
Աչկը դառավ պուտ-պուտ ալով:

Բլբուլին զրգից գուլշանից,
Ջուխտ աչկիրըն արնակալից.
Ախըր քիզ ինձանից հանից
Մե չար հիմար, պտուտ գալով:

Քու սրտումըտ ինչ կար, մալագ,
Վուր միզ բերիր էսենց քալագ.
Միզնից գնաց Չարխի- փալագ
Գլուխն անդաթար պտուտ տալով:

Խոսկին հաստատ Սայաթ-Նովեն
Աշխարն առանց յար ի՞նչ կոնե.
Յիդ դառավ, ի'նձ դիբավ, ինձմեն
Գցած քարը, պտուտ գալով:

Թասլիբ: