Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

9

Հնդու ղալամ քու նախշը չի փչանա.
Մսրու բերած զար իս, ռանգըտ է կիրմիզ.
Գարնան յասաման իս, փոթլով աննըման.
Սարումըն մանիշակ` բաղչումըն նարգիզ:

Գո'զալ, շանց տու քու սիվ խալի դուզանին,
Շող-շափաղըտ չի հիռանում միզանից.
Վունց սըպանից, վունց սաղ թողից նազանին`
Լողմանի պես ասի, «քիչ էլ, քիչ... ե ազիզ:

Մարալ բոյըտ տեսնողին տամ երանի,
Շաքարն ի՞նչ է, հասնե քու քաղցր համին,
Գո'զալ, արի, վատ անուն դու մի հանի`
Մեջլումի պես չոլ մի գըցի անյար միզ:

Զուլփիտ թիլը ջգիլ իմ հանց մե շանա.
Դուն արիվ իս, յիս էլ մե գուլ - սամսանա.
Յա'ր, էշխեմետ յիս դառիլ իմ դիվանա,
Բահլուլի պես մնացիլ իմ յիս աջիզ:

Սայաթ-Նովուն չսպանե իր ջանանը.
Նըրան մատաղ ըլի թող Հնդստանը,
Ղում, Քաշան, Քիրմանն ու Արաղստանը,
Ամեն ծամին արժեն Ղըբըրզ ու Սակիզ:

Էս Արութինի ասած է. վարսաղ: