Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

20

Դոշիս վրա արնուտ դուգուն-դաղ ունիմ, դաղ ունիմ,
Աչկս մնաց նազլու յարի տիս գալուն.
Յարիս համա գլխիս վրա տիղ ունիմ, տիղ ունիմ,
Աչկս մնաց նազլու յարի տիս գալուն:

Բեմուրվաթ, յա'ր, ա'սա, յիս քիզ ի՞նչ արի, ի՞նչ արի,
Էս խիվ սիրտս էշխի միչըն հասցըրի.
Բահլուլի պես էշխի դամն ինձ նինջ էրիտ,
Աչկս մնաց նազլու յարի տիս գալուն:

Դարդ է տվիլ, դարդիս դարման չէ գթնում.
Ձեռնեմեն չիմ պրծնում, ցավս չէ հատնում.
Սոնաս հիռու ընգավ գոլից` չէ հասնում.
Աչկս մնաց նազլու յարի տիս գալուն:

Լիղնուրթ դառած խուր ծովիրում մաշվեցի.
Փահրադի պես սարին քըլունգ քաշեցի,
Մեջլումի պես Լեյլու համար գժվեցի,
Աչկս մնաց նազլու յարի տիս գալուն:

Սիվ ջիգարըս մուռըս թաքուն պահում է.
Ղան-դամարըս բաց է` սիրտըս դողում է.
Սայաթ-Նովեն լալով հա~ նվաղում է,
Աչկը դրած նազլու յարի տիս գալուն:

Էս լավ վարսաղ է. Արութինի ասած.
Ով սովորի թողություն շնորհի
: