Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

22

Խի'վ սիրտ, արի, անգաճ արա խըրատիս.
Բարի լիզվով անիծկ տվո'ղ չըլիս դուն.
Վուչ դուն չարին վազե, վուչ էլ չարըն` քիզ.
Սատանի հիդ ընգիր ըլող չըլիս դուն:

Մեյդան մըտիր, թե վուր գիդիս կու շահիս.
Փիրի ճամփից թե դուս գաս, կու շիվարիս.
Ինքըտ կընգնիս, թե ուրիշին հուր փորիս.
Պարզն ու լավը կինքում թաղող չըլիս դուն:

Մարթ կա իսկը հայվանի պես կ՚արածե,
Դալդա տիղն էլ ծախու գոհար ման կածե,
Ամեն մարթու հոքում ասլան քընած է.
Փուշ կա, աչկըտ փակ վարթ քաղող չըլիս դուն:

Ամեն մարթ իր սըրտին հավասար կուլի.
Կեհա իրեն բաբին բարեբար կուլի.
Ով էլ կինքում քիզ միշտ ամագդար կուլի,
Նիղն ընգնիլիս հիռվից նայող չըլիս դուն:

Ո՞վ կու հասնե անց կացած էն մինձ մարթկանց,
Միր պապիրի խոսկըն լավ է լալըն կանց.
Ծառի վուրթն իր մեչեն կուլի գոյացած,
Սա'յաթ-Նովա, չար բան ասող չըլիս դուն:

Էս Արութինի ասած է. օգութլամա: