Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

27

Մե գուզիմ, թե ուրիշ յարի թուշ ըլիմ,
Վախում իմ, թե արանքըն բաս գա, գնա.
Յարիս ճամփին կանգնիմ, սիրով սեյր անիմ`
Վայ թե չար աչկ, ծաղր ու տնազ գա, գնա:

Սիրտս էրից, կրակ ունիս -նար ունիս.
Հայա ունիս, ադաբ ունիս, ար ունիս.
Եկ. ինձ ասա, թե վուր ուրիշ յար ունիս,
Մե գիր գրե, թող վազե-վազ գա, գնա:

Արարիչըն զարմ ու ցիղըտ պահպանե.
Վարպետ պիտի` սիրուն տեսքիտ գովք անե.
Վուրդի էլ վուր նազլու յարը սուք անե,
Էնթի քաղցր սոյբաթ ու սազ գա, գնա:

Մատաղ ըլիմ քու ջիգարին, ա'չքի լուս.
Կինքըս առնե թող ժեռ քարին, ա'չկի լուս.
Հաստատ մնա քու իղրարին, ա'չկի լուս.
Չարի օրըն թող հազիվհազ գա, գնա:

Գո'զալ, եկ, ինձ մի գըցիր էտ ջանջալին.
Դոշըս դեմ առավ քու էշխիտ խանջալին.
Սայաթ-Նովու օրիրըն վուր դինջ ըլին`
Պիտի ռաղիփն իր ջանից վազ գա, գնա:

Էս ղափիա է. Արութինի ասած: