Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

29

Միղըս մենակ էստում էր, վուր ասի, յա'ր,
Սըպանում է էդ քու վատ նիաթըն ինձ.
Էլ չիմացած, թե իմ ջուղաբն ինչ էլավ,
Ասի, գո'զալ, տար էշխի գագաթըն ինձ:

Ախըր էշխըն ինձ դեմ արից ժեռ քարի,
Խայտառակից, կինքըս նիտի փայ արից,
Ուշկ ու միտկըս տարավ, շինից սարսարի,
Էլի բաց չէ թողնում վարթ սուրաթըն ինձ:

Գուզիմ էշխի քուրումն անվիրչ խորովվիլ
Բլբուլի պես վարթի շուրջը բոլորվիլ.
Յարիս շամին փարվանայի պես էրվիլ,
Վուր սիրուց զատվիլ չտա հախ դադըն ինձ:

Գո'զալ, եկ, աչկիրըս արուն մի լըցի,
Սիրտըս էշխիտ սուր նիտիրով մի խուցի.
Ուրոր գընաս, տա'ր. էլ չոլիր մի գըցի,
Թե չէ կու սըպանե քու հասրաթըն ինձ:

Յարն ինձ թողից, էլ յիս վունց ուրախ ըլիմ.
Չէ՞ նա կոկոր վարթ է, յիս էլ բլբուլ իմ,
Սայաթ-Նովեն կոսե, թե յիս ղաբուլ իմ,
Թաք ղըսմաթըս բերե իմ հավատըն` ինձ:

Էս վարսաղ է. Արութինի (ասած):