Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

30

Սիրտս յարա, դոշս դաղած,
Նազլու յարի գերին իմ յիս.
Ճիտս գցած, կուռս կապած,
Նազլու յարի գերին իմ յիս:

Շուղքըն արեգագիցն առիլ,
Էրեսն շող-շափաղ արիլ,
Նայվածքով աչկիրս վառիլ,
Նազլու յարի գերին իմ յիս:

Դաղս բաց է, խուր վերքս բաց,
Էշխի զինջիլ վիզըս գցած,
Ման իմ գալի ինձ կորցըցած,
Նազլու յարի գերին իմ յիս:

Վիրավուր ինչպես ծիծաղիմ,
Մի բլբուլ իմ քըշած բաղեն
Շեմքիտ կապած թուղ նվաղիմ,
Նազլու յարի գերին իմ յիս:

Բաղումն վարթ, սարում` լալա,
Քու տեսնողին` դարդ ու բալա.
Սայաթ-Նովեն կոսե, վալլա
Նազլու յարի գերին իմ յիս:

Էս Արութինի ասած է, թասլիբ: