Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

32

Գլխովըտ ման տամ յիս, քու ցավըտ առնիմ,
Ձեռըտ տուր ինձ, նազ ունիս դուն, նազ ունիս.
Քու սանդրած հուսիրին, քու ջանին միռնիմ,
Ձեռըտ տուր ինձ, նազ ունիս դուն, նազ ունիս,
Ալա գյոզ ունիս:

Յիս քի համա ղուլ իմ, դուն էլ` իմ աղեն,
Գուզիս կու տամ քի հաստատած մե րաղամ.
Էս աշխարում քանի վուր դիռ յիս սաղ իմ
Ձեռըտ տուր ինձ, նազ ունիս դուն, նազ ունիս,
Ալա գյոզ ունիս:

Դոշիս վըրա դուգուն կապած դաղ ունիմ.
Քու ծոցըն էլ էն ջաննաթի բաղըն է.
Քանի դեռ քու սիրունության չաղըն է.
Ձեռըտ տուր ինձ, նազ ունիս դուն, նազ ունիս,
Ալա գյոզ ունիս:

Դարդըս շատ է, ոչով կեսն էլ չի տանի.
Հիդըտ տար ինձ, քիզի կարոտ մի սպանի.
Քանի յիս կամ, ուրիշ խիալ մի անի.
Ձեռըտ տուր ինձ, նազ ունիս դուն, նազ ունիս,
Ալա գյոզ ունիս:

Փիրից շընուրք առա, սազըս ածեցի.
Կըրակից էլ կըրակ առա, մընացի.
Սայաթ-Նովեն քու ցավին է տիրացի.
Ձեռըտ տուր, ինձ նազ ունիս դուն, նազ ունիս,
Ալա գյոզ ունիս:

1754
Էս Շիրվանի հանգով յարանա է. Արութինի ասած, լաւն է. Ալեգսանի (?) ասած. մարտի 2-ին, քրոնիկոնի 442-ին: