Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

42

Ինչքան էլ վուր ասլանն աղվես տապալե,
Էլի հանկարծ, յա մե ուրիշ փանդ է պետք.
Մե հատ յիզը լըծիլ չի ըլի կալին,
Գութնին էլ վուր մինչ տասնվեց հատ է պետք:

Փորցված մարթը խոսկի էդնեն ման չի գա,
Անփորցըն էլ լավ ու վադին ման չի գա.
Գիլի գլխին ավիտարան սազ չի գա.
Մարիփաթից զուրգին ի՞նչ խրատ է պետք:

Միղավուր արարքըն կուլի տերեմեն.
Խիլքը գլխից թռչի, կուլի յարեմեն.
Թե լավ, թե փուչ վուրթին կուլի մորեմեն,
Լավ վուրթուն էլ արթար, հալալ կաթ է պետք:

Թե ցավ չանցնե իննըն ամսվա վաթանին,
Թեգուզ յաղութ ու գոհարի հանք անին,
Խուրթ զավակին սուտ կու սիրե խուրթ նանին`
Պորտից պորտը մերկ ու ամուր կապ է պետք:

Յիս չիմ գիդի վրես էն ով աղ արից,
Ախպորից ու մորից զրգից, դաղ արից,
Սայաթ-Նովուն ովոր բեդամաղ արից,
Տիրոջ ճանփին նրան արթար դատ է պետք:

(1758)
Էս օգութլաման Արութինի ասած է. ապրիլի 20-ին, քրոնիկոնի 446-ին: