51
Ինչքան
էլ
վուր
դուն
մինձանաս,
բարեկամ.
Էլի
զարնիշանչու
նախշիրը
կոսին.
Գուզե
հնդու
էկած
ղալամքար
ըլի`
Զարբաբ
ու
զար
լավ
ղումաշնիրը
կոսին:
Դըրուստ
ճամփա
ընգնողըն
ղամ
չի
քաշի.
Մեկը
զարբաբ,
մեկելըն
խամ
կու
մաշի.
Գեդնի
տակին
ինչ
էլ
ըլի
չին
հաշվի,
Պատի
տաշած
քարե
շարքիրը
կոսին:
Թե
փուչ
խոսիս,
վարպետի
հիդ
թավ
չիլի.
Վուրսնուրթն
առանց
սար,
սարն
առանց
ավ
չիլի:
Փետից
չախմախ,
չախմախից
էլ
ղավ
չիլի,
Լավ
պողվատի
քուրեն,
հանքիրը
կոսին:
Սիրուն
զուլփը
գոզալներու
զարթըն
է.
Մարթուս
զարթն
էլ
նրա
մարիփաթըն
է.
Նամարդ
մարթը
թույնի
խոտի
հատըն
է,
Ջոմարդի
էլ
աչկ
ու
ունքիրը
կոսին:
Շատ
մարթ
էշխի
կընգնե
էս
աշխարքումըն,
Ահուզարն
էլ
պակաս
չիլի
կինքումըն.
Վրաստանու
կողմի
Թիփլիս
քաղկումըն
Սայաթ-Նովուն
էշխի
ընգիրը
կոսին:
Օգութլամա
(խրատական):